ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. |
N 79-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 79-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
8-րդ դասարան
Թեմա 1. | |
Հայաստանը XI-XIV դդ. | |
Նպատակ | |
Ձևավորել՝ - XI-XIV դդ. հայոց քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, - XI-XIV դդ. հայոց քաղաքակրթության զարգացման ընթացքը հետազոտելու, տվյալ ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունները, դրանց արդյունքներն ու հետևանքները համեմատելու, վերլուծելու հմտություններ, - XI-XIV դդ. կարևոր ձեռքբերումները գնահատելու, բացթողումները բացահայտելու և ընդհանրացումներ անելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի XI-XIV դդ. տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական իրադրությունը, ներկայացնի հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցած գործընթացները: 2. Ներկայացնի և համեմատի XI-XIV դդ. հայոց պատմության առանցքային դրվագները. կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները: 3. Նկարագրի XI-XIV դդ․ տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ ժամանակաշրջանների իրողությունների հետ: 4. Բնութագրի և համեմատի XI-XIV դդ. ակնառու գործիչների գործունեությունը: 5. Բացահայտի և մեկնաբանի XI-XIV դդ. հայ ժողովրդի ինքնությանը սպառնացող մարտահրավերները: 6. Գնահատի Զաքարյանների դերը Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների ազատագրման և իշխանապետության ստեղծման գործում, քննարկի ընդհանուր թշնամու դեմ միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը։ 7. Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի XI-XIV դդ. պատմաճարտարապետական որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև: 8. Արժևորի միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Իրադրությունը տարածաշրջանում և Հայաստանում Անիի թագավորության անկումից հետո։ Հայկական թագավորությունները և իշխանությունները: 2. Թյուրք-սելջուկները և Հայաստանը: Զանգվածային արտագաղթը: 3. Հայաստանը Զաքարյանների օրոք: 4. Մոնղոլական արշավանքները. Հայաստանի քաղաքական իրավիճակը XIII դարի կեսերին և XIV դարում: 5. Տնտեսությունը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները Հայաստանում XI-XIV դարերում: 6. Հայոց եկեղեցին զարգացած միջնադարում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում ● երևակայական ճանապարհորդություն ● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում ● էսսեների, ակնարկների պատրաստում ● թեստային աշխատանք ● հետազոտական աշխատանք ● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում ● նկարի հետ աշխատանք ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում ● քարտեզի հետ աշխատանք ● դերային (կերպարային) ներկայացում ● դաս-էքսկուրսիա |
Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: ● Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։ Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: ● Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ, ժողովուրդներ (Բյուզանդիա, Վրաստան, քոչվորական ցեղեր) հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր: Աշխարհագրություն - Բյուզանդիայի, Վրաստանի, քոչվորական պետությունների պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզի հետ աշխատանք: Հայոց լեզու – բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում,դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Գրականություն - նշանավոր գործիչներին և իրադարձություններին նվիրված ստեղծագործություններ, պատմիչների գործեր: ՆԶՊ- ռազմարվեստ, մարտավարություն: Արվեստ - պատմամշակութային հուշարձաններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ 36 |
Թեմա 2. | |
Կիլիկյան Հայաստանը | |
Նպատակ | |
Ձևավորել՝ - Կիլիկիայում հայկական քաղաքակրթության զարգացման ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ, -Պետության հիմնադրման, զորեղացման, թուլացման և անկման պատճառահետևանքային կապերը հետազոտելու և եզրահանգումներ անելու հմտություններ, - Կիլիկիայի հայկական պետության քաղաքակրթական ձեռքբերումները գնահատելու և արժևորելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի Կիլիկիայի հայկական պետության պատմության առանցքային դրվագները: 2. Համեմատի XI-XIV դդ. հայոց պատմության առանցքային դրվագները. կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները: 3. Նկարագրի Կիլիկիայի հայկական պետության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ և արդի ժամանակաշրջանների իրողությունների հետ: 4. Բնութագրի Կիլիկյան Հայաստանի նշանավոր գործիչների՝ պետության ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված ձեռնարկումները, կարծիք հայտնի նրանց գործունեության արդյունքների վերաբերյալ: 5. Բացատրի պետության ստեղծման ներքին և արտաքին նախադրյալները: 6. Վերլուծի համաշխարհային և տարածաշրջանային պատմական մի շարք գործընթացների ազդեցությունը Կիլիկյան պետության հիմնադրման, հզորացման և անկման գործընթացներում, կատարի եզրահանգումներ: 7. Մեկնաբանի XI-XIV դարերում Կիլիկյան պետությանը և հասարակության միասնականությանը, հոգևոր ինքնուրույնությանն ու ազգային ինքնությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավելու քայլերը, կատարի եզրահանգումներ: 8. Գնահատի և արժևորի Կիլիկյան Հայաստանի քաղաքակրթական ձեռքբերումները։ 9. Հետազոտի Կիլիկյան Հայաստանի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, առաջարկի տվյալ հուշարձանը աշխարհին հանրաճանաչ դարձնելու լուծումներ: 10. Արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Պատմաաշխարհագրական տարածքը: Աշխարհաքաղաքական իրավիճակը: Ռուբինյան իշխանության հիմնադրումը: 2. Ռուբինյան իշխանության ամրապնդումն ու հզորացումը: 3. Թագավորության հռչակումը: Լևոն Մեծագործի ներքին և արտաքին քաղաքականությունը: 4. Հայրապետական աթոռի հաստատումը Կիլիկյան Հայաստանում։ Եկեղեցի - պետություն հարաբերությունները: 5. Հեթումյան արքայատոհմի հաստատումը: Հայ-մոնղոլական հարաբերությունները։ 6. Ներքաղաքական ճգնաժամի խորացումը. հոգևոր ինքնուրույնությանն ու ազգային ինքնությանը սպառնացող մարտահրավերները: Պետության թուլացումն ու անկումը։ 7. Կիլիկիայի հայկական պետության պետական կառավարման համակարգը, բանակը, տնտեսությունը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները: 8. Կիլիկիայի հայկական թագավորության քաղաքակրթական ժառանգությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում ● երևակայական ճանապարհորդություն ● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում ● էսսեների, ակնարկների պատրաստում ● թեստային աշխատանք ● հետազոտական աշխատանք ● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում ● նկարի հետ աշխատանք ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում ● քարտեզի հետ աշխատանք ● դերային (կերպարային) ներկայացում ● դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրու-թյունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ Համաշխարհայնացում Ի՞նչ է փոխկապակցվածությունը: Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները: ● Մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: ● Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ (Բյուզանդիա, Մոնղոլական տերություն, Իկոնիայի սուլթանություն, Եգիպտոսի սուլթանություն, Խաչակրաց պետություններ, Եվրոպական երկրներ և այլն) հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ․ դեպքեր փաստեր: Աշխարհագրություն - Կիլիկյան Հայաստանի, Բյուզանդիայի, Մոնղոլական տերության և վերևում նշված մյուս երկրների պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզի հետ աշխատանք: Հասարակագիտություն - «Մարդ ճաշակ-մշակույթ», «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ» թեմաներ: Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Մայրենի - նշանավոր անհատների, իրադարձությունների վերաբերյալ նյութեր: Գրականություն - հեղինակներ, նշանավոր գործիչներին և իրադարձություններին նվիրված ստեղծագործություններ: ՆԶՊ - զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն: Արվեստ - պատմամշակութային հուշարձաններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ 36, Հ 43, Հ 44, Հ 45 | |
Թեմա 3. | |
Ազգային-քրիստոնեական մշակույթը X-XIV դդ. | |
Նպատակ | |
Ձևավորել՝ - X-XIV դդ. հայկական մշակույթի զարգացման ընթացքի, ձեռքբերումերի, մշակութային նշանավոր գործիչների և ստեղծագործությունների վերաբերյալ գիտելիքներ, - X-XIV դդ. մշակույթի զարգացման նախադրյալները, պայմանները, օրինաչափությունները, ընդհանրությունները, առանձնահատկությունները համեմատելու և ձեռքբերումները գնահատելու հմտությունններ, - մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտության գիտակցություն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի X-XIV դդ. հայկական մշակույթի զարգացման հիմնական առանձնահատկությունները, ընթացքը, ուղղությունները, բնագավառները, ձեռքբերումերը: 2. Ճանաչի X-XIV դդ. ազգային-մշակութային ակնառու գործիչների և ստեղծագործություններ: 3. Վերլուծի և գնահատի նշանավոր ուսումնագիտական կենտրոնների դերն ու ազդեցությունը հայ մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում: 4. Գնահատի Հայոց եկեղեցու դերը X-XIV դդ հայկական մշակույթի զարգացման գործում։ 5. Արժևորի X-XIV դդ. հայկական մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում: 6. Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը: 7. Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի X-XIV դարերի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Հայկական մշակույթի վերելքի նախադրյալները X-XIV դդ.: 2. Հայկական մշակույթի զարգացումը X-XV դարերում։ Հայոց մշակույթի Արծաթե դարը: 3. Նշանավոր ուսումնագիտական կենտրոնները: 4. Հայկական մշակույթի կարևոր ձեռքբերումները: 5. X-XIV դդ. հայկական մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթի գանձարանում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում ● Երևակայական ճանապարհորդություն ● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում ● էսսեների, ակնարկների պատրաստում ● թեստային աշխատանք ● հետազոտական աշխատանք ● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում ● նկարի հետ աշխատանք ● ինքնաշեն նյութերով ուսումնական ցուցահանդեսի կազմակերպում ● քարտեզի հետ աշխատանք ● դերային (կերպարային) ներկայացում ● դաս-էքսկուրսիա |
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի, ազգի կյանքում: ● գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում, ● միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում, ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն – տվյալ ժամանակաշրջանի քաղաքական և մշակութային գործիչներ, ստեղծագործություններ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր: Աշխարհագրություն - հայ մշակութային գործիչների գոծունեություն ծավալած քաղաքներին, երկրներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզի հետ աշխատանք: Հասարակագիտություն - «Մարդ ճաշակ-մշակույթ» թեմա: Հայոց լեզու – Լեզու և գիր, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Մայրենի – նշանավոր անհատների, իրադարձությունների վերաբերյալ նյութեր: Գրականություն – պատմիչներ, աստվածաբաններ: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ 43, Հ 44, Հ 45 | |
Թեմա 4. | |
Հայաստանը XV-XVII դդ. | |
Նպատակ | |
Ձևավորել՝ - XV-XVII դդ. հայոց քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, - XV-XVII դդ. հայոց քաղաքակրթության զարգացման ընթացքը հետազոտելու, Հայաստանի ազատագրության և պետության վերականգնման նպատակով իրականացված ձեռնարկումները համեմատելու, դրանց արդյունքներն ու հետևանքները վերլուծելու հմտություններ, - XV-XVII դդ. կարևոր դեպքերը, իրադարձությունները, ձեռքբերումները գնահատելու, բացթողումները բացահայտելու և ընդհանրացումներ անելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի XV-XVII դդ. տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի ներքին և արտաքին դրությունը: 2. Ներկայացնի և համեմատի XV-XVII դդ. հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները: 3. Նկարագրի XV-XVII դդ. տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ ժամանակաշրջանների իրողությունների հետ: 4. Բնութագրի և համեմատի XV-XVII դդ. ակնառու գործիչների գործունեությունը: 5. Բացահայտի և մեկնաբանի XV-XVII դդ. հայ ժողովրդի ինքնությանը սպառնացող մարտահրավերները: 6. Հիմնավորի կաթողիկոսական աթոռը Հայաստան տեղափոխելու և Էջմիածնում վերհաստատելու անհրաժեշտությունը: 7. Մեկնաբանի XV-XVII դդ. Հայաստանի ինքնավարության վերականգնման և ազատագրական շարժման աշխուժացման նախադրյալները եվրոպական պետությունների հետ կապված հույսերի ձախողման և կողմնորոշման փոփոխության պատճառները: 8. Գնահատի պետության բացակայության պայմաններում Հայոց եկեղեցու ազգապահպան ձեռնարկումները և ներդրումը ազատագրական պայքարում: 9. Արժևորի միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Իրադրությունը Հայաստանում XV դարում: 2. Կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Սբ Էջմիածնում։ Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռները։ 3. Թուրք-պարսկական պատերազմները XVI-XVII դդ. և Հայաստանը: 4. Հայ ազատագրական շարժման նախադրյալներն ու առանձնահատկությունները։ Միասնական պետության վերականգնմանն ուղղված առաջին ձեռնարկումները: 5. Հայ ազատագրական շարժման նոր փուլը․ գաղտնի խորհրդաժողովները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում ● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում ● էսսեների, ակնարկների պատրաստում ● թեստային աշխատանք ● հետազոտական աշխատանք ● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում ● բանավեճ, քննարկում ● քարտեզի հետ աշխատանք ● դերային (կերպարային) ներկայացում |
Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: ● Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։ Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ (թուրքմենական պետություններ, Սեֆյան Պարսկաստան, Օսմանյան կայսրություն. Եվրոպական պետություններ) հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր: Աշխարհագրություն - Թուրքմենական պետությունների, Սեֆյան Պարսկաստանի, Օսմանյան կայսրության տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզի հետ աշխատանք: Հասարակագիտություն - «Մարդ ճաշակ-մշակույթ», «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ-բարոյականություն-արժեքր», «Մարդ-իրավունք», «Մարդ-տնտեսություն», «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ» թեմաներ: Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում,դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, 35 | |
Թեմա 5. | |
Պետական անկախության վերականգնման համար պայքարը XVIII դարում | |
Նպատակ | |
Ձևավորել՝ - XVIII դ. հայոց քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, - XVIII դ. հայոց քաղաքակրթության զարգացման ընթացքը հետազոտելու, Հայաստանի ազատագրության և պետության վերականգնման նպատակով իրականացված ձեռնարկումները համեմատելու, դրանց արդյունքներն ու հետևանքները վերլուծելու հմտություններ, - XVIII դ. կարևոր դեպքերը, իրադարձությունները, ձեռքբերումները գնահատելու, բացթողումները բացահայտելու և ընդհանրացումներ անելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանի ներքին ու արտաքին դրությունը XVIII դարում: 2. Ներկայացնի և համեմատի XVIII դարի ազատագրական պայքարի առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները: 3. Նկարագրի արևելահայերի, արևմտահայերի և գաղութահայության սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, բացահայտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։ 4. Նկարագրի հայ առևտրական կապիտալի ձևավորման պայմանները, կենտրոնները, համաշխարհային առևտրի ու տնտեսության մեջ նրա ներգրավածությունը: 5. Բնութագրի և համեմատի XVIII դարի ակնառու գործիչների գործունեությունը: 6. Բացատրի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, ժողովուրդների հետ, ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլըտրանքային տարբերակներ։ 7. Բացահայտի և մեկնաբանի XVIII դարում հայ ինքնությանը սպառնացող մարտահրավերները: 8. Համեմատի Հայաստանի ազատագրության ծրագրերը, գործիչների առաջադիմական գաղափարները, աշխատությունները, արտահայտի դիրքորոշում և տեսակետ դրանց վերաբերյալ, փորձի կազմել ծրագիր: 9. Գնահատի Հայոց եկեղեցու ներդրումը ազատագրական պայքարում: 10. Արժևորի XVIII դ. ազատագրական պայքարի արդյունքները՝ կարևորելով դրված նպատակների իրականացման գործում միասնական և փոխհամաձայնեցված պայքարի նշանակությունը: 11. Գնահատի Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի արդյունքներն ու նշանակությունը, արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Հայաստանի ներքին և արտաքին դրությունը XVIII դարում: Ազատագրական պայքարի աշխուժացումը և Հայոց եկեղեցին: 2. Խնդրագրերից անցում ծրագրերի: Իսրայել Օրու գործունեությունը։ 3. Անդրկովկասը Պարսկաստանի, Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի շահերի բախման կիզակետում: 4. Ազատագրական պատերազմն Արցախում: 5. Ազատագրական պատերազմը Սյունիքում։ 6. Հայկական ինքնավարությունն Արցախում և Սյունիքում։ Խամսայի մելիքությունները: 7. Հովսեփ Էմինը և հայ ազատագրական շարժումը: 8. Մադրասի խմբակի քաղաքական հրապարակախոսությունը: 9. Հայաստանի ազատագրության ծրագրերը: 10. Հայ վաճառականությունը և հայ առևտրական կապիտալի դերը միջազգային շուկայում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ● գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում ● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում ● էսսեների, ակնարկների պատրաստում ● թեստային աշխատանք ● հետազոտական աշխատանք ● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում ● բանավեճ, քննարկում ● ծրագրի կազմում և քննարկում ● քարտեզի հետ աշխատանք ● դերային (կերպարային) ներկայացում |
Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: ● Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։ Պատճառ և հետևանք Ինչո՞ւ տեղի ունեցավ: Ի՞նչ պայմաններ էին դրա համար անհրաժեշտ: ● պատճառահետևանքային փոխազդեցություններ, ● պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար: Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ (Սեֆյան Պարսկաստան, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Հնդկաստան, Եվրոպայի երկրներ) հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր: Աշխարհագրություն - Սեֆյան Պարսկաստանի, Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության, Հնդկաստանի տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզի հետ աշխատանք: Հասարակագիտություն - «Մարդ ճաշակ-մշակույթ», «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ-բարոյականություն-արժեք», «Մարդ-իրավունք», «Մարդ-տնտեսություն», «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ» թեմաներ: Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, հայոց պատմության նշանավոր իրադարձություններին, փաստերին, երևույթներին և գործիչներին նվիրված ստեղծագործություններ: ՆԶՊ - զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, 35 |
Թեմա 6. | |
Հայաստանը և հայ ժողովուրդը XIX դարում | |
Նպատակ | |
Ձևավորել՝ - XIX դ. հայոց քաղաքակրթության պատմության վերաբերյալ գիտելիքներ, - XIX դ. Հայկական հարցի միջազգայնացման գործընթացը հետազոտելու, Հայաստանի ազատագրության և պետության վերականգնման նպատակով իրականացված ձեռնարկումները համեմատելու, դրանց արդյունքներն ու հետևանքները վերլուծելու հմտություններ, - XIX դ. կարևոր դեպքերը, իրադարձությունները, ձեռքբերումները գնահատելու, բացթողումները բացահայտելու և ընդհանրացումներ անելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանի ներքին ու արտաքին դրությունը XIX դարում: 2. Ներկայացնի և համեմատի XIX դարի ազատագրական պայքարի առանցքային փուլերը, դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքները, հետևանքները: 3. Նկարագրի արևելահայերի և արևմտահայերի սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, բացահայտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։ 4. Բնութագրի և համեմատի XIX դարի ակնառու գործիչների գործունեությունը: 5. Բացատրի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, ժողովուրդների հետ, ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլըտրանքային տարբերակներ։ 6. Ներկայացնի և մեկնաբանի Հայկական հարցի միջազգայնացման գործընթացը. լուծման ուղղությամբ իրականացված ձեռնարկումները, դրանց արդյունքները, փորձի առաջարկել տվյալ ժամանակաշրջանում Հայկական հարցի լուծման տարբերակներ։ 7. Ներկայացնի և բացատրի XIX դարի երկրորդ կեսին հայ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները. համեմատի խմբակների և կուսակցությունների նպատակները, ծրագրերը, գործունեությունը, արդյունքները։ 8. Բացատրի ֆիդայական շարժման առաջացման պատճառները, էությունը, նշանավոր ֆիդայապետերի գործունեությունը, կապեր գտնի և համեմատի Արցախյան ազատամարտի հերոսների հետ։ 9. Գնահատի ֆիդայական շարժման և Զեյթունի 1862 թ. հերոսամարտի դերն ու նշանակությունը հայոց ազատագրական պայքարի պատոմության մեջ: 10. Արժևորի միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Տարածաշրջանի և Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։ Պարսկաստանի, Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի շահերի բախումն Անդրկովկասում: 2. Հայաստանը XIX դարի սկզբին: Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները: 3. Հայաստանի սոցիալ-տնտեսական և իրավաքաղաքական դրությունը Ռուսական ու Օսմանյան կայսրությունների կազմում XIX դարի երկրորդ կեսին: 4. Արևելահայերի և արևմտահայերի առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները XIX դարում: 5. Զեյթունի ինքնավարությունը: 1862 թ. Զեյթունի հերոսամարտը։ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը: 6. Ռուսաստանի և Oսմանան Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերը և Հայաստանը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Հայկական հարցի միջազգայնացումը: 7. Հայ հասարակական-քաղաքական հոսանքների, ազատագրական խմբակների ու կազմակերպությունների ձևավորումը: Գործունեությունը: 8. Հայ ազգային կուսակցությունների ձևավորումը, ծրագրերը, գործունեությունը։ 9. Ազատագրական պայքարի վերելքը: Ֆիդայական շարժումը։ Առաջացման նախադրյալները, շարժման ծավալումը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ● գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում ● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում ● էսսեների, ակնարկների պատրաստում ● թեստային աշխատանք ● հետազոտական աշխատանք ● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում ● բանավեճ, քննարկում ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում ● նկարի վերլուծություն ● քարտեզի հետ աշխատանք ● դերային (կերպարային) ներկայացում ● դաս-էքսկուրսիա |
Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: ● Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։ Պատճառ և հետևանք Ինչո՞ւ տեղի ունեցավ: Ի՞նչ պայմաններ էին դրա համար անհրաժեշտ: ● պատճառահետևանքային փոխազդեցություններ, ● պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար: Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրներ (Պարսկաստան, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Եվրոպական երկրներ), հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր: Աշխարհագրություն - Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, պատմաաշխարհագրական տարածքներին համընկնող երկրներն ու այնտեղ ապրող բնակչությունն այսօր, քարտեզի հետ աշխատանք: Հասարակագիտություն - «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ-իրավունք», «Մարդ-տնտեսություն», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ» թեմաներ: Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, հայոց պատմության նշանավոր իրադարձություններին, փաստերին, երևույթներին, և գործիչներին նվիրված ստեղծագործություններ: ՆԶՊ - զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, 35 |
Թեմա 7. | |
Հայկական գաղթավայրերը: Ազգային մշակույթը Մայր հայրենիքում և գաղթօջախներում (XV-XX դարի սկիզբ) | |
Նպատակ | |
Ձևավորել՝ - Հայկական գաղթավայրերի և XV-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածում հայկական մշակույթի զարգացման ընթացքի, ձեռքբերումերի, մշակութային նշանավոր գործիչների և ստեղծագործությունների վերաբերյալ գիտելիքներ, - Մայր հայրենիքում և գաղթավայրերում ազգային մշակույթի զարգացման նախադրյալները, պայմանները, օրինաչափությունները, ընդհանրությունները, առանձնահատկությունները համեմատելու և ձեռքբերումները գնահատելու հմտությունններ, - մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտության գիտակցություն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի գաղութահայ հիմնական կենտրոնները, բացատրի հայկական գաղթավայրերի ձևավորման պատճառները, տարբեր գաղթավայրերի զարգացման առանձնահատկությունները: 2. Ներկայացնի հայկական մշակույթի բնագավառները, ուղղությունները, ձեռքբերումերը, ընթացքը: 3. Ներկայացնի և համեմատի XVII-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի գաղութահայ պատմության առանցքային դրվագները. կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները: 4. Ճանաչի XV-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի ազգային-մշակութային ակնառու գործիչների և ստեղծագործություններ: 5. Համեմատի և վերլուծի մշակույթի զարգացման նախադրյալները, պայմանները, օրինաչափությունները, ընդհանրությունները, առանձնահատկությունները: 6. Գնահատի գրատպության, հայ գրքի, մամուլի, կրթական նշանավոր հաստատությունների դերն ու նշանակությունը հայ մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում: 7. Գնահատի Հայոց եկեղեցու և Մխիթարյան միաբանության դերը հայկական մշակույթի, հայագիտության և գիտության տարբեր ճյուղերի զարգացման ու ազգային մշակույթի պահպանման գործում: 8. Արժևորի գաղթավայրերի և գաղութահայ գործիչների առանձնահատուկ դերը հայապահպանության և ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործում: 9. Արժևորի XV-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի հայկական մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում: 10. Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը: 11. Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի XV-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Հայկական գաղթօջախները (առաջացման պատճառները, աշխարհագրությունը, ազգային-համայնական կյանքի կազմակերպման սկզբունքները, ձևերը): 2. Հայկական մշակույթի զարգացումը Մայր հայրենիքում և գաղթավայրերում (կենտրոնները, մշակույթի զարգացման նախադրյալները, պայմանները, օրինաչափությունները, ընդհանրությունները, առանձնահատկությունները)։ 3. Դպրոցները և կրթական գործը: 4. Գրատպությունը: Հայ պարբերական մամուլի սկզբնավորումը և զարգացումը: 5. Գիտության զարգացումը (բնական և հասարակական գիտություններ): 6. Գրականությունը: Ճարտարապետությունը: Արվեստը: 7. Հայոց եկեղեցու դերը հայապահպանության և ազգային մշակույթի զարգացման ու պահպանման գործում: 8. Մխիթարյան միաբանության ներդրումը հայ մշակույթում: 9. Մշակույթի հիմնական ձեռքբերումերը և նշանավոր մշակութային գործիչները: Հայոց մշակույթի ներդրումը համաշխարհային մշակույթի համատեքստում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ● գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում ● Երևակայական ճանապարհորդություն ● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում ● էսսեների, ակնարկների պատրաստում ● թեստային աշխատանք ● հետազոտական աշխատանք ● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում ● նկարի հետ աշխատանք ● ինքնաշեն նյութերով ուսումնական ցուցահանդեսի կազմակերպում ● քարտեզի հետ աշխատանք ● դերային (կերպարային) ներկայացում ● դաս-էքսկուրսիա |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի, ազգի կյանքում: ● գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում, ● միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում, ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում: Համաշխարհայնացում Ի՞նչ է փոխկապակցվածությունը: Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները: ● մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի քաղաքական և մշակութային գործիչներ, որոնց գործունեությունը առնչվել է հայ ժողովրդի հետ: Աշխարհագրություն - երկրներ, որտեղ հաստատվել են հայկական գաղթավայրեր, այնտեղ բնակվող բնակչությունն այսօր: Հասարակագիտություն - «Մարդ-ընտանիք-համայնք-հասարակական միջավայր», «Մարդ ճաշակ-մշակույթ», «Մարդ-բարոյականություն-արժեք», «Մարդ-իրավունք», «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ» թեմաներ: Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում: Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, ստեղծագործություններ: Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, թատրոն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ 43, Հ 44, Հ 45 |
11-րդ դասարան
Թեմա 1. | |
Պայքար ինքնության պահպանման համար V-VI դդ. | |
Նպատակ | |
Զարգացնել V-VI դդ. հայ ինքնության առջև ծառացած քաղաքական, տնտեսական, կրոնա-դավանաբանական և մշակութային մարտահրավերները և ազգային ինքնության պահպանման համար պայքարը հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի V-VI դդ. հայոց պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում V-VI դդ.: 3. Գնահատի և համեմատի V-VI դդ. նշանավոր գործիչների գործունեությունը: 4. Վերլուծի և քննարկի նախարարական համակարգի տեղն ու դերը V-VI դդ. հայոց պետականության պատմության մեջ: 5. Մեկնաբանի ժամանակի քաղաքական, տնտեսական, կրոնա-դավանաբանական և մշակութային մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 6. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 7. Վերլուծի և գնահատի V դարի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները՝ կարևորելով համաժողովրդական միասնական պայքարի անհրաժեշտությունը: 8. Գնահատի ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, արժևորի մշակութային ինքնության ձևավորման անհրաժեշտությունը: 9. Գիտակցի պատմական փորձի և ձեռբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը: 10. Հետազոտի V-VI դդ. նշանավոր գործիչների և ազատագրական պայքարի արտացոլումը գրականության մեջ և արվեստում: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Ինքնության կայացման փուլերն ու մարտահրավերները վաղ միջնադարում հայ իրականության մեջ: 2. Նախարարական համակարգը՝ ինքնության պահպանման գրավական: 3. Մշակութային ինքնության ձևավորումը. Մաշտոցյան գրերի գյուտը: Հայ մշակույթի Ոսկեդարը: 4. Մշակութային-քաղաքակրթական հետագա վերելքը: 5. Հայոց եկեղեցու ինքնուրույնության հաստատումը: Դավանական ինքնուրույնության ձևավորումը: 6. Համահայկական միասնական պետության վերականգնման համար ազգային-ազատագրական պայքարը V-VI դարերում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Աղբյուրների ուսումնասիրություն ● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● Շնորհանդեսների ներկայացում ● Էսսեի կամ ակնարկի ներկայացում ● Հետազոտական աշխատանք ● (հիմնախնդիրների հետազոտում և այլն) ● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում ● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում ● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում ● Բանավեճ, քննարկում ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում ● նկարի վերլուծություն ● քարտեզի հետ աշխատանք ● Դերային (կերպարային) ներկայացում ● Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ Անհատական և մշակութային արժեհամակարգ Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի կյանքում: ● գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում ● միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում, ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ: Աշխարհագրություն - վաղ միջնադարի տարածաշրջանի տերությունների վարչա-քաղաքական և պատմաաշխարհագրական միջավայրի իմացություն, քարտեզներ: Հայ գրականություն – ոսկեդարյան մշակույթ: Հասարակագիտություն - «Մարդ և գեղագիտություն», «Թիմային և նախագծային աշխատանք», «Մտածողության մոդելներ» թեմաներ: Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 2. | |
Ինքնությանը սպառնացող մարտահրավերները VII-IX դդ. | |
Նպատակ | |
Զարգացնել VII-IX դդ. հայ ինքնության առջև ծառացած քաղաքական, տնտեսական, կրոնական մարտահրավերները, աղանդավորական շարժումներն ու ազատագրական պայքարը հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի VII-IX դդ. հայոց պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում VII-IX դդ.: 3. Գնահատի և համեմատի VII-IX դդ. նշանավոր գործիչների գործունեությունը: 4. Վերլուծի և քննարկի նախարարական համակարգի տեղն ու դերը VII-IX դդ. հայոց պետականության պատմության մեջ: 5. Մեկնաբանի ժամանակի քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակութային մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 6. Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։ 7. Կարևորի հակաաղանդավորական պայքարի նշանակությունը հոգևոր միասնության և ինքնության պահպանման գործում: 8. Գնահատի հակաարաբական պայքարի պատմական նշանակությունը ինքնության պահպանման և միասնական պետության վերականգնման գործում: 9. Գնահատի տվյալ ժամանակաշրջանի մշակութային ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, արժևորի մշակութային ինքնության պահպանման անհրաժեշտությունը: 10. Արժևորի Հայոց էպոսը որպես ազգային արժեք, համեմատի այլ էպոսների հետ՝ նշելով ընդհանրություններ և առանձնահատկություններ: 11. Գիտակցի պատմական փորձի և ձեռբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը: 12. Հետազոտի VII դարի պատմաճարտարապետական յուրօրինակ որևէ հուշարձան, փորձի ազդեցություն կամ կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Արաբական արշավանքները և Հայաստանը VII դարի երկրորդ կեսին: Ինքնավար Հայաստան: 2. Հայոց նախարարական համակարգը Արաբական տիրապետության շրջանում: Իսլամը և հայերը. ինքնության պահպանման խնդիրներ: 3. Հակաարաբական պայքարը: 4. Օտարացեղ բնակչության աստիճանական ներթափանցումը Հայաստան. հայերի արտագաղթի սկզբնավորումը: 5. Աղանդավորական շարժումները հայ իրականության մեջ VII-IX դդ.: 6. Մշակութային ինքնության վերելքը VII-IX դդ.: Հայոց էպոսը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Աղբյուրների ուսումնասիրություն ● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● Շնորհանդեսների ներկայացում ● Էսսեի կամ ակնարկի ներկայացում ● Հետազոտական աշխատանք ● (հիմնախնդիրների հետազոտում և այլն) ● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում ● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում ● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում ● Բանավեճ, քննարկում ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում ● նկարի վերլուծություն ● քարտեզի հետ աշխատանք ● Դերային (կերպարային) ներկայացում ● Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ Պատճառ և հետևանք Ինչո՞ւ տեղի ունեցավ, Ի՞նչ պայմաններ էին դրա համար անհրաժեշտ: ● պատճառահետևանքային փոխազդեցություններ ● պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր, հավատալիքներ: Աշխարհագրություն - Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության վարչա-քաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն, քարտեզի հետ աշխատանք: Հայ գրականություն – էպոս, գեղարվեստական ստեղծագործություններ: Հասարակագիտություն - «Մարդ և գեղագիտություն», «Թիմային և նախագծային աշխատանք», «Մտածողության մոդելներ» թեմաներ: Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 3. | |
Ազատագրական պայքարի գաղափարական փուլը (XVI–XX դարի սկիզբ) | |
Նպատակ | |
Զարգացնել XVI-XX դարի սկիզբ ընկած ժամանակահատվածի ինքնության առջև ծառացած մարտահրավերները և ազատագրական պայքարի գաղափարական փուլը հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի XVI-XX դարի սկիզբ ընկած ժամանակահատվածի Հայաստանի ազատագրության տարբեր ծրագրեր և գաղափարական պայքարի կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում: 3. Գնահատի և համեմատի XVI-XX դարի սկիզբ ընկած ժամանակահատվածի նշանավոր գործիչների գործունեությունը: 4. Վերլուծի ազատագրական պայքարի գաղափարական փուլի աշխուժացման պայմանները, նախադրյալներն ու արդյունքները: 5. Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 6. Կարևորի առևտրականության և լուսավորական հայ գործիչների դերակատարումը ազատագրական պայքարի նոր գաղափարախոսության ձևավորման մեջ: 7. Գնահատի գաղափարախոսական պայքարի պատմական նշանակությունը ինքնության պահպանման և միասնական պետության վերականգնման գործում: 8. Գիտակցի պատմական փորձի և ձեռբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը: 9. Բացատրի ազատության գաղափարն իր ընկալմամբ և փորձի կազմել տվյալ ժամանակաշրջանում Հայաստանի ազատագրության ծրագրի նախագիծ։ | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում XVI-XVII դարերում: 2. Ազատագրական պայքարի աշխուժացումը: Գաղտնի խորհրդաժողովները: 3. Պայքարի եվրոպական և ռուսական ուղղությունները: 4. Ազատագրական պայքարը XVIII դ. երկրորդ կեսին: Հովսեփ Էմին: 5. Հայկական լուսավորականություն: Մադրասի խմբակը. հանրապետության գաղափարը: 6. Հայաստանի ազատագրության ծրագրերը: Արևմտահայերի սահմանադրական շարժումը: 7. Ազատագրական պայքարի գաղափարական փուլը. խմբակներ, կուսակցություններ: 8. Նոր գաղափարախոսություններ. ազատամտականություն, պահպանողակա-նություն, ընկերվարություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Աղբյուրների ուսումնասիրություն ● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● Շնորհանդեսների ներկայացում ● Էսսեի կամ ակնարկի ներկայացում ● Հետազոտական աշխատանք ● (հիմնախնդիրների հետազոտում և այլն) ● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում ● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում ● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում ● Բանավեճ, քննարկում ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում ● նկարի վերլուծություն ● քարտեզի հետ աշխատանք ● Դերային (կերպարային) ներկայացում ● Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: ● Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանների երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր: Աշխարհագրություն - տվյալ ժամանակաշրջանի տարածաշրջանի պետությունների վարչա-քաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն, քարտեզի հետ աշխատանք: Հասարակագիտություն - «Թիմային և նախագծային աշխատանք», «Մտածողության մոդելներ», «Քաղաքական գաղափարախոսություններ», «Կուսակցություններ և շահերի խմբեր» թեմաներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39 |
Թեմա 4. | |
Ազգային-ազատագրական պայքարը և ինքնության առջև ծառացած մարտահրավերները (XVIII–XX դարի սկիզբ) | |
Նպատակ | |
Զարգացնել XVIII–XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի ինքնության առջև ծառացած մարտահրավերները և ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի XVIII–XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի ինքնության առջև ծառացած մարտահրավերները և հայ ազգային-ազատագրական զինված պայքարի կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում: 3. Գնահատի և համեմատի XVIII–XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի ազատագրական պայքարի նշանավոր գործիչների գործունեությունը: 4. Վերլուծի և գնահատի տարբեր շրջափուլերում հայ ազգային-ազատագրական պայքարի կարևոր դրվագները, առանձնահատկություններն ու արդյունքները: 5. Մեկնաբանի XVIII–XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածում ինքնության առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 6. Արժևորի XVIII–XX դարասկիզբի ազատագրական պայքարում միասնական և փոխհամաձայնեցված գործելու արդյունքները, ցույց տա ազգային, հասարակական հոգևոր և անձնական շահերի միասնության կարևորությունը դրված նպատակների իրականացման գործում: 7. Գնահատի ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը ինքնության պահպանման, ինքնավարության վերականգնման և միասնական պետության վերականգնման գործում: 8. Գիտակցի պատմական փորձի և ձեռբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը: 9. Հետազոտի XVIII–XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի ազգային-ազատագրական պայքարի որևէ ակնառու գործչի գործունեություն կամ կարևոր իրադարձություն, փորձի բացահայտել գործչի կերպարի կամ իրադարձության ներկայացվածությունը գրականության մեջ և արվեստում: | |
Թեմայի բովանդակությունը | |
1. Արցախի և Սյունիքի զինված պայքարը: 2. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Ցարիզմի հակահայ քաղաքականությունը: 3. Զեյթունի 1862 թ. հերոսամարտը: 4. Հայկական հարցի միջազգայնացումը: 5. Ազատագրական պայքարի զինված փուլը: Ֆիդայական շարժումից մինչև համընդհանուր ապստամբության գաղափար: 6. XIX դարի վերջի ինքնապաշտպանական հերոսամարտերը: 7. XX դարասկզբի ազատագրական պայքարի դրսևորումները: 8. Հայ կամավորական շարժումը Առաջին աշխարհամարտի տարիներին: Ջոկատների կազմավորումը, մասնակցությունը մարտական գործողություններին: 9. Հայոց ցեղասպանությունը: Պատճառները, ընթացքը, մեթոդները, մեխանիզմները, գործողությունները: 10. Ինքնապաշտպանական հերոսամարտերը: 11. Ցեղասպանության պատասխանատուների դատավարությունն ու պատժումը: 12. Հայոց ցեղասպանության հետևանքները: Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման անհրաժեշտությունը ինքնության պահպանպան համատեքստում: 13. Սփյուռքի կազմավորումը. ինքնության պահպանման խնդիրները: 14. Հայոց միասնական ոգու հաղթանակը: Մայիսյան հերոսամարտերը: 15. Հայաստանի Առաջին Հանրապետութան տարածքային հիմնախնդիրները: Սևրի պայմանագիրը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
● Աղբյուրների ուսումնասիրություն ● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● Շնորհանդեսների ներկայացում ● Էսսեի կամ ակնարկի ներկայացում ● Հետազոտական աշխատանք ● (հիմնախնդիրների հետազոտում և այլն) ● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում ● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում ● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում ● Բանավեճ, քննարկում ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում ● նկարի վերլուծություն ● քարտեզի հետ աշխատանք ● Դերային (կերպարային) ներկայացում ● Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: ● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ Պատճառ և հետևանք Ինչո՞ւ տեղի ունեցավ, Ի՞նչ պայմաններ էին դրա համար անհրաժեշտ: ● պատճառահետևանքային փոխազդեցություն-ներ ● պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար: Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն - տվյալ ժամանակաշրջանների երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր: Աշխարհագրություն - տվյալ ժամանակաշրջանի տարածաշրջանի պետությունների վարչա-քաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն: Հայ գրականություն - գեղարվեստական ստեղծագործություններ: Հասարակագիտություն - «Թիմային և նախագծային աշխատանք», «Մտածողության մոդելներ», «Մարդ և հասարակություն» թեմաներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ27, Մ28, Մ29, Մ39 |
Թեմա 5. | |
Ազատագրական պայքարը և հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում | |
Նպատակ | |
Զարգացնել նորագույն շրջանում ազատագրական պայքարի պատմությունն ու հայապահպանության հիմնախնդիրները հետազոտելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում և ազատագրական պայքարի կարևոր իրադարձություններն ու երևույթները: 2. Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում: 3. Գնահատի և համեմատի նորագույն շրջանի ազատագրական պայքարի նշանավոր գործիչների գործունեությունը: 4. Մեկնաբանի նորագույն շրջանում ինքնության առջև ծառացած մարտահրավերներն դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: 5. Վերլուծի ազատագրական պայքարի՝ նորագույն շրջանի պատմության կարևոր դրվագները, առանձնահատկություններն ու արդյունքները: 6. Արժևորի Գարեգին Նժդեհի գործունեությունն ու Զանգեզուրի հերոսամարտի նշանակությունը: 7. Արժևորի Արցախի ազատագրման և Արցախի Հանրապետության կայացման պատմական նշանակությունը հայոց պատմության մեջ: 8. Արժևորի ազատագրական պայքարում միասնական և փոխհամաձայնեցված գործելու արդյունքները, ցույց տա ազգային, հասարակական հոգևոր և անձնական շահերի միասնության կարևորությունը դրված նպատակների իրականացման գործում: 9. Գիտակցի հայապահպանության համար պայքարի կարևորությունը և իր մասնակցության անհրաժեշտությունը: 10. Հետազոտի Արցախյան հիմնախնդիրը, ներկայացնի լուծման տարբերակներ: 11. Հետազոտի ազգային-ազատագրական պայքարի որևէ ակնառու գործչի գործունեություն կամ կարևոր իրադարձություն, բացահայտի գործչի կերպարի կամ իրադարձության ներկայացվածությունը գրականության մեջ և արվեստում: | |
Թեմայի բովանդակությունԸ | |
1. Խորհրդային Հայաստանը և Հայկական հարցը: 2. Գարեգին Նժդեհ: Զանգեզուրի հերոսամարտը: 3. Վերակառուցումից դեպի անկախություն: Շարժման սկիզբը: Արցախյան հիմնախնդիրը: 4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ: 5. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը: 6. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները: 7. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները: 8. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում: 9. Անկախ և զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատևման գրավական: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Ընդհանրական խաչվող հասկացություններ |
● Աղբյուրների ուսումնասիրություն ● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն ● Շնորհանդեսների ներկայացում ● Էսսեի կամ ակնարկի ներկայացում ● Հետազոտական աշխատանք ● (հիմնախնդիրների հետազոտում և այլն) ● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում ● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում ● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում ● Բանավեճ, քննարկում ● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում ● նկարի վերլուծություն ● քարտեզի հետ աշխատանք ● Դերային (կերպարային) ներկայացում ● Դաս-էքսկուրսիա |
Անհատներ և հարաբերություններ Ո՞վ է պատմական անհատը: Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։ Օրինաչափություն Ի՞նչն է օրինաչափ: Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ։ Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Համաշխարհային պատմություն – նորագույն շրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր: Աշխարհագրություն – XX դարի տարածաշրջանի պետությունների վարչա-քաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն: Հասարակագիտություն - «Մարդ և քաղաքականություն», «Թիմային և նախագծային աշխատանք», «Պետություն և քաղաքականություն», «Մտածողության մոդելներ», «Մարդ և հասարակություն», «Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ» թեմաներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39 |
Պարզաբանում:
7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ծրագրային պահանջները իրականացնելու համար պահանջվում է առնվազն 102 ժամ /շաբաթական 3 ժամ/:
Ծրագրերի կազմման հիմքում դրվել է այն սկզբունքը, որ նյութի մատուցման համար պահանջվող ժամաքանակից բացի նախատեսվել են նաև բավականին թվով ժամեր, որոնք ուսուցիչներն իրենց հայեցողությամբ կարող են տրամադրել ուսումնական նյութի յուրացման ամրապնդմանը, թեմաների կրկնությանը, ամփոփմանը, հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատումների իրականացմանը, հետազոտական և գործնական աշխատանքների, էքսկուրսիաների և այլ աշխատանքների կազմակերպմանը, իսկ այս ամենի արդյունքում կապահովվի Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների զարգացումը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: