ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
N 1591-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՎԽ-024 ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը, կից փաստաթղթերը`
Հրամայում եմ
1. «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՎԽ-024 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Ուլնեցու փ. / 58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Հալաբյան փ. / 22/5 Աջափնյակ 0036, Երևան, Հայաստան (գլխավոր գրասենյակ)»:
2. Համաձայնություն տալ «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերի փոփոխման մասերով:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
27 հոկտեմբերի 2023 թ. |
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ |