Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.10.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 հոկտեմբեր 2023 թ.

N 49-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի «Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների ու վիճակների ցանկերը սահմանելու մասին» թիվ 65-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի հավելված 1-ի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սուր շնչառական անբավարարություն`

 ա. սուր հիպօքսեմիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PаO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյունից պակաս), կամ

 բ. սուր հիպերկապնիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PаCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն և ավելի), բացառությամբ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առկայության պարագայում, կամ

 գ. կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն ԹՔՕՀ-ի առկայության պարագայում,»,

2) Հրամանի հավելված 1-ի 1-ին կետում 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 4.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

 «4.1) սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության «կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն» համարել սույն ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված ցուցանիշներից երկու և ավելի պարբերություններում նշված ցուցանիշների միաժամանակյա առկայությունը`

ա. շնչառության հաճախականություն >24/1րոպեում և/կամ օժանդակ շնչառական մկանների ընդգրկում,

բ. գիտակցության մակարդակի խանգարումների առկայություն,

գ. զարկերակային արյան թթվածնով հագեցվածությունը (SpO2) 88-ից 92% FiO2 ≥40% պայմաններում,

դ. զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշումը (PаCO2) >60 միլիմետր սնդիկի սյուն (ինչպես նաև բարձր ելակետային մակարդակից),

ե. ացիդոզի առկայություն (pH ≤7.25),»,

3) Հրամանի հավելված 1-ի 2-րդ կետի 13-րդ ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով և 13-րդ ենթակետից հետո լրացնել նոր 14-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«14) աորտայի անևրիզմայի շերտազատում` աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակներում:»,

4) Հրամանի հավելված 2-ի 22-րդ կետից հանել «աորտայի անևրիզմաների և նյարդավիրաբուժական» բառերը:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2023 թվական: