Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 հունիսի 2023 թ.

N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնություն» առարկայի 5-6-րդ դասարանների առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. հունիսի 30-ի 

N 67-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի 

N 27-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

Հիմնական (միջին) դպրոցում «Բնություն» առարկայի ուսուցման նպատակը կենդանի և անկենդան բնության մասին նախնական գիտելիքների հաղորդումն է, բնության երևույթները ճանաչելու, պարզ ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ փորձարարական կարողությունների ձևավորումը, բարձր դասարաններում բնագիտական առանձին առարկաների ուսումնասիրության անհրաժեշտ հիմքերի ապահովումը:

Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը.

1) իրականացնել չափումներ, կատարել մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ, գնահատել արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան նյութեր և սարքավորումներ,

2) դրսևորել աշխատանքային հմտություններ, կարողանալ անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր,

3) վերլուծել, գնահատել և առաջարկել դասակարգման չափանիշներ,

4) ստացած գիտելիքները կիրառել բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության համար,

5) դրսևորել պատասխանատու վարքագիծ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և շրջակա միջավայրը պահպանելու գործում,

6) մասնակցել բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը,

7) գնահատել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծել պատճառահետևանքային կապերը և կայացնել որոշումներ,

8) գտնել և օգտագործել տեղեկույթ տարբեր աղբյուրներից, դրանք օգտագործելիս կատարել հղումներ,

9) արտահայտել, հիմնավորել և պաշտպանել սեփական տեսակետը և դիրքորոշումը:

 

2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Հիմնական (միջին) դպրոցի «Բնություն» ինտեգրված առարկան ուսումնասիրվում է դպրոցի 5-6-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվում է հիմնարար գաղափարների հենքի վրա՝ գծային սկզբունքով:

Առարկայի ինտեգրված ձևաչափը պայմանավորված է սովորողների տարիքային զարգացման և աշխարհընկալման առանձնահատկություններով: Այն կառուցվում է տարրական դպրոցում ուսումնասիրվող «Ես և շրջակա աշխարհը» առարկայի բովանդակության հենքի վրա և ապահովում է բարձր դասարաններում անցումը բնության ուսումնասիրության նեղառարկայական ձևաչափի:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հիմնական գաղափարները՝ ըստ մակարդակների

Հանրակրթական հիմնական ծրագրի «Բնություն» առարկայի վերջնարդյունքները

I մակարդակ

II մակարդակ

III մակարդակ

Նյութի կառուցվածք և հատկություններ (ՆԿՀ)

Մարմիններ և նյութեր(ՆԿՀ.ՄՆ)

Բնության ուսումնասիրության մեթոդներ (ՆԿՀ.ՄՆ.ԲՈւՄ)

1. Ներկայացնել՝ ինչ է բնությունը: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ1)
2. Տարբերել բնության ուսումնասիրության հիմնական մեթոդները: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ2)
3. Կատարել պարզ դիտումներ (օրինակ՝ բույսի աճը, ջրի եռման գործընթացը, ձյան փաթիլի կառուցվածքը: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ3)
4. Բացատրել գիտափորձի և դիտման տարբերությունը: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ4)
5. Նկարագրել որևէ գիտափորձ: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ5)
6. Բերել երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան չափող սարքերի օրինակներ: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ6)
7. Կատարել չափման միավորների պարզ ձևափոխություններ: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ7)
8. Կատարել չափումներ չափաքանոնի, վայրկենաչափի, չափագլանի օգնությամբ: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ԲՈՒՄ8)

Մարմիններ և նյութեր (ՆԿՀ.ՄՆ.ՄՆ)

 

1. Բնութագրել և տարբերակել կենդանի և անկենդան մարմինները: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ1)
2. Ներկայացնել մարմինների բնութագրերը՝ ծավալ, ձև, գույն: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ2)
3. Բացատրել մարմնի զանգված հասկացությունը, այն արտահայտել տարբեր միավորներով (մգ, գ, կգ, տ): (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ3)
4. Համեմատել տարբեր նյութերից պատրաստված նույն ծավալի մարմինների զանգվածները: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ4)
5. Տարբերակել նյութ և մարմին հասկացությունները: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ5)
6. Բերել բնական և արհեստական ծագմամբ նյութերի օրինակներ: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ6)
7. Ճանաչել կենցաղում օգտագործվող վտանգավոր նյութերի մակնշումը (հրավտանգ, թունավոր և այլն): (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ7)
8. Սահմանել մաքուր նյութ և խանուրդ հասկացությունները, բերել համապատասխան օրինակներ: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ8)
9. Ներկայացնել խառնուրդների բաժանման եղանակները՝ զտում, գոլորշիացում, մագնիսով բաժանում, պարզեցում: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ9)
10. Սահմանել լուծույթ հասկացությունը, բերել կենցաղում հանդիպող ջրային լուծույթների օրինակներ։ (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ10)
11. Սահմանել և տարբերակել լուծիչ և լուծված նյութ հասկացությունները, բերել օրինակներ։ (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ11)
12. Ներկայացնել՝ ինչ է լուծելիությունը։ (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ12)
13. Ներկայացնել ջուրը՝ որպես մաքրող հեղուկ: (Բ5.ՆԿՀ.ՄՆ.ՄՆ13)

Նյութի մասնիկային կառուցվածք (ՆԿՀ.ՄՆ.ՆՄԿ)

1. Ներկայացնել ատոմը և մոլեկուլը՝ որպես նյութի կառուցվածքային միավորներ: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ1)
2. Ներկայացնել մոլեկուլը՝ որպես ուրույն հատկություններ ունեցող ատոմների համախումբ: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ2)
3. Ներկայացնել ատոմ-մոլեկուլ- նյութ- մարմին կառուցվածքային շղթան: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ3)
4. Ներկայացնել մասնիկների շարժման առանձնահատկությունները նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակներում: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ4)
5. Բացատրել, թե ինչով է պայմանավորված մարմնի ջերմաստիճանը։ (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ5)
6. Բացատրել օդում բույրի տարածման երևույթը: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ6)
7. Ներկայացնել քիմիական տարր հասկացությունը: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ7) 8. Տարբերել որոշ առավել հայտնի տարրերի նշանները (ջրածին, հելիում, ածխածին, ազոտ, թթվածին, երկաթ, ոսկի, արծաթ): (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ8)
9. Տարբերակել պարզ և բարդ նյութերը որոշ օրինակների հիման վրա (ջրածին, թթվածին, օզոն, ազոտ, ջուր, ածխաթթու գազ, կերակրի աղ, քացախաթթու): (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ9)
10. Տարբերակել օրգանական և անօրգանական նյութերը կենցաղից ծանոթ նյութերի օրինակով։ (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ10)
11. Պատկերել և.կամ կառուցել որոշ մոլեկուլների (ջրածին, թթվածին, օզոն, ազոտ, ջուր, ածխաթթու գազ, քացախաթթու) մոլեկուլների գնդաձողային մոդելներ: (Բ5.ՆԿՄ.ՄՆ.ՆՄԿ11)

Նյութի փոխակերպումներ (ՆԿՀ.ՆՓ)

Նյութի վիճակի փոփոխություններ (ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ)

1. Բացատրել հալումն և պնդացման երևույթները, բերել համապատասխան օրինակներ: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ1)
2. Չափել որոշ նյութերի հալման ջերմաստիճանը: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ2)
3. Բացատրել գոլորշիացման և խտացման երևույթները, բերել համապատասխան օրինակներ: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ3)
4. Բացատրել, թե ինչ գործոններից է կախված գոլորշիացման արագությունը: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ4)
5. Դիտել և նկարագրել եռման պրոցեսը: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ5)
6. Բացատրել տեղումների առաջացման երևույթը: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ6)
7. Ներկայացնել եռման ջերմաստիճան հասկացությունը: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ7)
8. Չափել հեղուկի եռման ջերմաստիճանը: (Բ5.ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ8)

Շարժում և փոխազդեցություն (ՇՓ)

Էներգիա (ՇՓ.Է)

 Շարժում և փոխազդեցություն(ՇՓ.Է.ՇՓ)

1. Բերել բնության մեջ, կենցաղում և տեխնիկայում հանդիպող շարժման օրինակներ: (Բ5.ՇՓ.Է.ՇՓ1)
2. Դիտարկումների միջոցով բացահայտել՝ ինչ է արագությունը: (Բ5.ՇՓ.Է.ՇՓ2)
3. Համեմատել ծանոթ կենդանի և անկենդան մարմինների շարժման արագությունները: (Բ5.ՇՓ.Է.ՇՓ3)
4. Բերել ուժի որոշ տեսակների (ծանրության, շփման) օրինակներ: (Բ5.ՇՓ.Է.ՇՓ4)
5. Ներկայացնել շփման ուժի դերը տարբեր կենդանիների շարժման գործընթացում: (Բ5.ՇՓ.Է.ՇՓ5)
6. Որոշել ծանրության և շփման ուժերի ուղղությունները պարզ իրավիճակներում: (Բ5.ՇՓ.Է.ՇՓ6)

Էներգիա (ՇՓ.Է.Է)

1. Ներկայացնել էներգիայի տարբեր աղբյուներ։ (Բ5.ՇՓ.Է.Է1)
2. Բերել էներգիայի տարբեր տեսակների փոխակերպումների օրինակներ։ (Բ5.ՇՓ.Է.Է2)
3. Պատկերացում ունենալ էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին (էլեկտրական, արևային, երկրաջերմային): (Բ5.ՇՓ.Է.Է3)
4. Նկարագրել այրման հետևանքով մթնոլորտի աղտոտման հետևանքները: (Բ5.ՇՓ.Է.Է4)
5. Ներկայացնել էներգիայի արդյունավետ օգտագործման և խնայողության կարևորությունը: (Բ5.ՇՓ.Է.Է5 )

Ձայնային և լույսային երևույթներ (ՇՓ.ՁԼԵ)

Ձայն և լույս (ՇՓ.ՁԼԵ.ՁԼ)

1. Դիտարկել և նկարագրել ձայնի տարածումը միջավայրում։ (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ1)

2. Բերել ձայնի աղբյուրների օրինակներ: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ2)

3. Դիտարկել և ներկայացնել, թե ինչպես են կենդանիներն ու մարդիկ արձակում և ընկալում ձայնը: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ3)

4. Դիտարկել և ներկայացնել, թե ինչպես է առաջանում արձագանքը: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ4)

5. Բերել լույսի բնական և արհեստական աղբյուրների օրինակներ: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ5)

Ստվերի առաջացման օրինակով հիմնավորել լույսի ուղղագիծ տարածումը: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ6)

7. Դիտարկել և ներկայացնել լույսի անդրադարձման և բեկման երևույթները, բերել օրինակներ: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ7)

8. Հիմնավորել լույսի ջերմային ազդեցությունը խոշորացույցով թուղթն այրելու միջոցով: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ8)

9. Ներկայացնել Արեգակի և Լուսնի խավարումների առաջացման պատճառը: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ9)

10. Ներկայացնել, որ սպիտակ լույսը տարբեր գույնի լույսերի խառնուրդ է: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ10)

11. Բացատրել, թե ինչով է պայմանավորված մարմինների գույնը: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ11)

12. Բացատրել, թե ինչպես է աչքի գործառույթը կախված կառուցվածքից: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ12)

13. Ներկայացնել տեսողության պահպանման կարևոր պայմանները: (Բ5.ՇՓ.ՁԼԵ.ՁԼ13)

Էլեկտրական և մագնիսական երևույթներ (ՇՓ.ԷՄԵ)

 Էլեկտրականություն և մագնիսականություն ՇՓ.ԷՄԵ.ԷՄ

1. Ցուցադրել շփման միջոցով մարմինների էլեկտրականացման երևույթը: (Բ6.ՇՓ.ԷՄԵ.ԷՄ1)
2. Ներկայացնել նույնանուն և տարանուն լիցքերի փոխազդեցության առանձնահատկությունները: (Բ6.ՇՓ.ԷՄԵ.ԷՄ2)
3. Հավաքել էլեկտրական պարզ շղթաներ: (Բ6.ՇՓ.ԷՄԵ.ԷՄ3)
4. Իմանալ և կիրառել էլեկտրական սարքերից օգտվելու անվտանգության կանոնները: (Բ6.ՇՓ.ԷՄԵ.ԷՄ4)
5. Թվարկել մագնիսին ձգվող կամ չձգվող նյութեր: (Բ6.ՇՓ.ԷՄԵ.ԷՄ5)
6. Բերել մագնիսների կիրառության օրինակներ: (Բ6.ՇՓ.ԷՄԵ.ԷՄ6)
7. Ներկայացնել կողմացույցի գործողության սկզբունքը։(Բ6.ՇՓ.ԷՄԵ.ԷՄ7)

Կենդանի օրգանիզմներ (ԿՕ)

Օրգանիզմների կառուցվածքը(ԿՕ.ՕԿ)

Բույսեր. կառուցվածքը և գործառույթները (ԿՕ.ՕԿ.ԲԿԳ)

1. Դիտարկել և նկարագրել բույսի կառուցվածքային մասերը՝ արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, սերմ, պտուղ։ (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ1)
2. Բացատրել սերմերի դերն ու նշանակությունը բույսերի համար: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ2)
3. Դիտարկել և ներկայացնել սերմերի ծլման համար անհրաժեշտ պայմանները: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ3)
4. Հիմնավորել, թե ինչու սերմերը պետք է տարածվեն: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ4)
5. Վերլուծել սերմերի կառուցվածքային առանձնահատկությունները և ներկայացնել, թե դրանք ինչպես են նպաստում սերմերի տարածմանը: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ5)
6. Ուսումնասիրել որևէ բույսի աճի համար անհրաժեշտ պայմանները (հող, ջուր, օդ, ջերմություն, լույս) և առաջարկել տվյալ բույսի աճի օպտիմալ պայմաններ: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ6)
7. Նկարագրել ծաղկի դերը ծաղկավոր բույսերի համար: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ7)
8. Ներկայացնել ծաղկի մասերի անուններն ու գործառույթները, դրանք ճանաչել ծաղկի նկարների, գծապատկերների վրա: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ8)
9. Նկարագրել փոշոտման երևույթը: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ9)
10. Համեմատել փոշոտման եղանակները՝ ելնելով կառուցվածքային առանձնահատկություններից, առաջարկել տվյալ ծաղկի փոշոտման հնարավոր եղանակը: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ10)
11. Բերել ծաղիկները փոշոտող միջատների օրինակներ, ներկայացնել նրանց դերը բույսի կյանքում: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ11)
12. Բացատրել, թե ինչ է բույսի կենսացիկլը, բերել օրինակներ: (Բ5.ԿՕ.ՕԿ.ԲԿԳ112)

Մարդ կառուցվածքը և գործառույթները (ԿՕ.ՕԿ.ՄԿԳ)

1. Ներկայացնել, որ մարմնի օրգանները, համատեղ աշխատելով ապահովում են օրգանիզմի բնականոն աշխատանքը: (Բ6.ԿՕ.ՕԿ.ՄԿԳ1)
2. Ներկայացնել, որ սիրտը, արյունատար անոթներն ու արյունը կազմում են արյան շրջանառության համակարգը: (Բ6.ԿՕ.ՕԿ.ՄԿԳ2)
3. Բացատրել, որ սրտի զարկերը կարելի է հաշվել՝ չափելով անոթազարկի հաճախությունը: (Բ6.ԿՕ.ՕԿ.ՄԿԳ3)
4. Ուսումնասիրել, թե որ գործոնները կարող են բերել անոթազարկի հաճախության փոփոխության: (Բ6.ԿՕ.ՕԿ.ՄԿԳ4)
5. Դիտարկել և ներկայացնել, որ թոքերը շնչառական համակարգի հիմնական օրգաններն են և ապահովում են արյան հարստացումը թթվածնով ու օրգանիզմից ավելորդ ածխաթթու գազի հեռացումը: (Բ6.ԿՕ.ՕԿ.ՄԿԳ5)
6. Բացատրել, որ ստամոքսն ու աղիքները մարսողական համակարգի հիմնական օրգաններն են: (Բ6.ԿՕ.ՕԿ.ՄԿԳ6)
7. Բացատրել, որ գլխուղեղը վերահսկում է մարմնի բոլոր գործառույթները: (Բ6.ԿՕ.ՕԿ.ՄԿԳ7)

«Երկիր մոլորակ, տիեզերք»

(ԵՄՏ)

Երկիր մոլորակ (Հ.ԵՄ)

Երկրի ձևն ու շարժումը (Հ.ԵՄ.ԵՁՇ)

1. Ներկայացնել Երկրի ձևն ու չափերը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՁՇ1)
2. Նկարագրել Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՁՇ2)
3. Բացատրել Երկրի օրական և տարեկան պտույտների հետևանքները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՁՇ3)
4. Նկարագրել բնության մեջ ռիթմիկ երևույթները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՁՇ4)
5. Կարդալ հատակագիծ, քարտեզ և գլոբուս: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՁՇ5)
6. Հաշվարկել քարտեզի վրա երկու կետերի հեռավորությունը տրված մասշտաբով։(Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՁՇ6)

Երկրի պինդ շերտը (Հ.ԵՄ.ԵՊՇ)

1. Նկարագրել երկրագնդի պինդ շերտի կազմն ու կառուցվածքը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՊՇ1)
2. Խմբավորել երկրակեղևը կազմող ապարները (հրաբխային, նստվածքային, փոխակերպված): (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՊՇ2)
3. Ներկայացնել Երկրի մակերևույթի հիմնական ձևերը (հարթավայրեր, լեռներ): (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՊՇ3)
4. Նկարագրել երկրակեղևի շարժումները, երկրաշարժերը, հրաբուխները, սողանքներն ու քարաթափվածքները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՊՇ4)
5. Բացատրել Երկրի մակերևույթը փոփոխող ներծին և արտածին ուժերը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՊՇ5)
6. Ներկայացնել երկրաբանական վտանգավոր երևույթներից պաշտպանվելու միջոցները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՊՇ6)

Ջուրը Երկրի վրա (Հ.ԵՄ.ՋԵՎ)

1. Ներկայացնել երկրի ջրային թաղանթի բաղադրիչները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ՋԵՎ1)
2. Նկարագրել ջրի շրջապտույտի փուլերը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ՋԵՎ2)
3. Նկարագրել և ցույց տալ քարտեզի վրա ջրային թաղանթի կառուցվածքային տարրերը՝ օվկիանոս, ծով, լիճ, գետ, ճահիճ, սառցադաշտ, աղբյուր: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ՋԵՎ3)
4. Տարբերակել տաք և սառը ջրային հոսանքները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ՋԵՎ4)
5. Ներկայացնել ջրաբանական վտանգավոր երևույթները (սելավ, ջրհեղեղ, ձնահյուս) և դրանցից պաշտպանվելու միջոցները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ՋԵՎ5)
6. Կարևորել քաղցրահամ ջրի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ՋԵՎ6)
7. Ներկայացնել աղտոտված ջրի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ՋԵՎ7)

Երկրի օդային թաղանթը (Հ.ԵՄ.ԵՕԹ)

1. Նկարագրել մթնոլորտի կազմը (ազոտ, թթվածին, ածխաթթու գազ, ջրային գոլորշիներ): (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ1)

2. Ներկայացնել մթնոլորտի տաքացման երևույթը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ2)

3. Իրականացնել մթնոլորտային ճնշման գոյությունը հաստատող փորձեր: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ3)

4. Բացատրել քամու առաջացման պատճառները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ4)

5. Ներկայացնել քամու տեսակները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ5)

6. Ներկայացնել օդերևութաբանական վտանգավոր երևույթները (ուժեղ քամիներ, կարկուտ, կայծակ) և դրանցից պաշտպանվելու վարքականոնները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ6)

7. Ներկայացնել մթնոլորտային տեղումների տեսակները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ7)

8. Տարբերել կլիմա և եղանակ հասկացությունները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ8)

9. Թվարկել կլիմայի հիմնական տիպերը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ9)

10. Ներկայացնել մթնոլորտի պահպանության խնդիրները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ10)

11. Ներկայացնել մթնոլորտի աղտոտման պատճառներն ու հետևանքները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԵՕԹ11)

Կյանքը Երկրի վրա (Հ.ԵՄ.ԿԵՎ)

1. Ներկայացնել երկրագնդի կենդանական աշխարհի կազմը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ1)
2. Բնորոշել հողը՝ որպես կենսոլորտի բաղադրիչ: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ2)
3. Նկարագրել ոչ կենսածին էկոլոգիական գործոնները (օդ, լույս, ջերմություն, ջուր, հող): (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ3)
4. Նկարագրել կենդանիների և բույսերի տարածման առանձնահատկությունները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ4)
5. Ներկայացնել բնական համակեցությունները և դրանց պահպանության անհրաժեշտությունը: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ5)
6. Իմանալ կենսոլորտի վրա մարդու գործունեության վնասակար ազդեցությունների մասին: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ6)
7. Բացատրել սննդային շղթաներն ու բերել օրինակներ: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ7)
8. Ներկայացնել տարբեր բնակավայրերում հանդիպող բույսերն ու կենդանիները, դրանց օգտակարությունն ու հնարավոր վտանգները: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ8)
9. Ներկայացնել, թե ինչպես կարելի է պահպանել շրջակա միջավայրի մասին: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ9)
10. Ներկայացնել բույսերի և կենդանիների նշանակությունը մարդու կյանքում: (Բ6.ԵՄՏ.ԵՄ.ԿԵՎ10)

Արեգակնային համակարգ (Հ.ԱՀ)

Արեգակնային համակարգ, աստղեր, գալակտիկաներ (Հ.ԱՀ.ԱՀԱԳ)

1. Նկարագրել Արեգակնային համակարգը: (Բ6.ԵՄՏ.ԱՀ.ԱՀԱԳ1)
2. Ներկայացել՝ ի՞նչ են աստղերը, համաստեղությունները, գալակտիկաները: (Բ6.ԵՄՏ.ԱՀ.ԱՀԱԳ2)
3. Թվարկել մի քանի առավել հայտնի համաստեղություններ: (Բ6.ԵՄՏ.ԱՀ.ԱՀԱԳ3)
4. Երկնքում աստղը տարբերել մոլորակից: (Բ6.ԵՄՏ.ԱՀ.ԱՀԱԳ4)
5. Գիշերը երկնքում գտնել Մեծ Արջ, Փոքր Արջ, Կասիոպեա համաստեղությունները, Բևեռային աստղը: (Բ6.ԵՄՏ.ԱՀ.ԱՀԱԳ5)

 

4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Առարկայի բովանդակության ձևավորման հիմքում ընկած է համակարգային մոտեցումը: Ուսումնական նյութը չպետք է լինի տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական համադրում: Գիտելիքները պետք է համախմբվեն ուսումնասիրվող որոշակի օբյեկտների, երևույթների շուրջ՝ դրանք դիտարկելով փոխադարձ կապերով:

2. Առարկայի բովանդակությունը պետք է ունենա կիրառական ուղղվածություն՝ բնության մասին նախնական գիտելիքներ հաղորդելու հետ մեկտեղ առավելապես նպաստելով սովորողների փորձարարական կարողությունների ձևավորմանը:

3. Բովանդակությունը պետք է ունենա որոշակի էկոլոգիական ուղղվածություն՝ սովորողների մեջ ձևավորելով պարզ բնապահպանական միջոցառումներ պլանավորելու և իրականացնելու կարողություններ:

4. Առարկայի բովանդակությունը ձևավորելիս պետք է արդյունավետ զուգորդվեն գիտականության և մատչելիության սկզբունքները: Ուսումնասիրվող նյութերը, մի կողմից, պետք է համապատասխանեն բնական գիտությունների զարգացման ժամանակակից մակարդակին և բնության հիմնարար օրենքներին և օրինաչափություններին, մյուս կողմից՝ դրանց ներկայացումը պետք է լինի պարզ, մատչելի և հետաքրքիր սովորողների համար:

5. Առարկայի բովանդակությունը պետք է համապատասխանի սովորողների տարիքային զարգացման, աշխահընկալման առանձնահատկություններին:

 

Առարկայի բովանդակությունը կառուցվում է չորս հիմնական գաղափարների հենքի վրա՝

 

I. Նյութի կառուցվածք և հատկություններ.

II. Շարժում և փոխազդեցություն.

III. Կենդանի օրգանիզմներ.

IV. Երկիր մոլորակ, տիեզերք:

«Նյութի կառուցվածք և հատկություններ» հիմնական գաղափարը նպատակաուղղված է նյութի կառուցվածքը, վիճակները, փոխակերպումները նկարագրելու, այդ ուղղությամբ պարզագույն հետազոտություններ պլանավորելու և իրականացնելու կարողությունների ձևավորմանը:

Այստեղ կարող են ներառվել հետևյալ թեմաները.

Մարմիններ և նյութեր: Խառնուրդներ: Նյութի մասնիկային կառուցվածքը. ատոմներ, մոլեկուլներ: Քիմիական տարրեր, նշաններ: Նյութի վիճակի փոփոխություններ: Հալում և պնդացում, գոլորշիացում և խտացում, եռում:

«Շարժում և փոխազդեցություն» հիմնական գաղափարը նպատակաուղղված է մարմինների շարժման և փոխազդեցության, էներգիայի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, բնության տարբեր երևույթների մասին նախնական գիտելիքների հաղորդմանը, բնության մեջ և առօրյա կյանքում դրանց դրսևորումները ներկայացնելու, համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու կարողությունների ձևավորմանը:

Այն կարող է ներառել հետևյալ թեմաները.

Շարժում: Մարմնի արագություն: Մարմինների փոխազդեցություն, ուժ: Աշխատանք: Էներգիա, դրա տեսակներն ու փոխակերպումները: Ջերմային, ձայնային, լուսայի, էլեկտրական և մագնիսական երևույթներ:

«Կենդանի օրգանիզմներ» հիմնական գաղափարը նպատակաուղղված է բույսերի, կենդանիների, մարդու մարմնի կառուցվածքի, տարբեր օրգանների գործառույթների, աճի և բազմացման մասին նախնական գիտելիքների հաղորդմանը, այդ գիտելիքները առօրյա կյանքում կիրառելու, համապատասխան վերաբերմունք դրսևորելու կարողությունների ձևավորմանը:

Այն կարող է ներառել հետևյալ թեմաները.

Կենդանի օրգանիզմներ: Բույսերի կառուցվածքն ու գործառույթը: Մարդու օրգանիզմը՝ որպես փոխհամագործակցող ենթահամակարգերի ամբողջություն: Օրգանիզմների բազմացումը, աճն ու զարգացումը:

«Երկիր մոլորակ, տիեզերք» հիմնական գաղափարը նպատակաուղղված է Երկիր մոլորակի, նրա շարժման և կառուցվածքի, երկրագնդի ոլորտների, բնության պահպանության, տիեզերական մարմինների մասին նախնական գիտելիքների հաղորդմանը, այդ գիտելիքները առօրյա կյանքում ըստ նպատակի կիրառելու, համապատասխան վերաբերմունք դրսևորելու կարողությունների ձևավորմանը:

Այն կարող է ներառել հետևյալ թեմաները.

Երկիր մոլորակը. ձևը, չափերը, շարժումը: Երկրագնդի ոլորտները՝ քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ. դրանց կազմն ու կառուցվածքը: Շրջակա միջավայրի պահպանման խնդիրները: Տիեզերական մարմիններ: Արեգակնային համակարգ: Աստղեր, գալակտիկաներ:

Նշված հիմնական գաղափարներն առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ երկու մակարդակներում:

 

Հիմնական գաղափարները՝ ըստ մակարդակների

 

I մակարդակ

II մակարդակ

III մակարդակ

Նյութի կառուցվածք և հատկություններ (ՆԿՀ)

Մարմիններ և նյութեր(ՆԿՀ.ՄՆ)

 Բնության ուսումնասիրության մեթոդներ (ՆԿՀ.ՄՆ.ԲՈւՄ)

Մարմիններ և նյութեր (ՆԿՀ.ՄՆ.ՄՆ)

Նյութի մասնիկային կառուցվածք (ՆԿՀ.ՄՆ.ՆՄԿ)

Նյութի փոխակերպումներ (ՆԿՀ.ՆՓ)

Նյութի վիճակի փոփոխություններ (ՆԿՀ.ՆՓ.ՆՎՓ)

Շարժում և փոխազդեցություն (ՇՓ)

Էներգիա (ՇՓ.Է)

 Շարժում և փոխազդեցություն(ՇՓ.Է.ՇՓ)

Էներգիա (ՇՓ.Է.Է)

Ձայնային և լույսային երևույթներ (ՇՓ.ՁԼԵ)

Ձայն և լույս (ՇՓ.ՁԼԵ.ՁԼ)

Էլեկտրական և մագնիսական երևույթներ (ՇՓ.ԷՄԵ)

 Էլեկտրականություն և մագնիսականություն ՇՓ.ԷՄԵ.ԷՄ

Կենդանի օրգանիզմներ (ԿՕ)

Օրգանիզմների կառուցվածքը(ԿՕ.ՕԿ)

Բույսեր. կառուցվածքը և գործառույթները (ԿՕ.ՕԿ.ԲԿԳ)

Մարդ․ կառուցվածքը և գործառույթները (ԿՕ.ՕԿ.ՄԿԳ)

«Երկիր մոլորակ, տիեզերք»

(ԵՄՏ)

Երկիր մոլորակ (ԵՄՏ.ԵՄ)

Երկրի ձևն ու շարժումը (ԵՄՏ .ԵՄ.ԵՁՇ)

Երկրի պինդ շերտը (ԵՄՏ .ԵՄ.ԵՊՇ)

Ջուրը Երկրի վրա (ԵՄՏ .ԵՄ.ՋԵՎ)

Երկրի օդային թաղանթը (ԵՄՏ .ԵՄ.ԵՕԹ)

Կյանքը Երկրի վրա (ԵՄՏ .ԵՄ.ԿԵՎ)

Արեգակնային համակարգ (ԵՄՏ.ԱՀ)

Արեգակնային համակարգ, աստղեր, գալակտիկաներ (ԵՄՏ .ԱՀ.ԱՀԱԳ)

 

 Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք օգնելու են սովորողներին միավորելու, կապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում:

 

Այդ հասկացությունների լուսաբանմանը պետք է մեծ ուշադրություն դարձվի կրթական 3 աստիճաններում, այդ թվում նաև «Բնություն» առարկայի բովանդակությունը ձևավորելիս:

Առանձնացվում են յոթ այդպիսի խաչվող հասկացություններ.

1. Օրինաչափություններ

2. Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ

4. Համակարգեր և մոդելներ

5. Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում

6. Կառուցվածք և գործառույթ

7. Կայունություն և փոփոխություն

 

5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Առարկայի ուսուցման գործընթացում կիրառվում են ուսումնամեթոդական գործունեության հետևյալ տեսակները՝

1) տեսական գիտելիքի յուրացում,

2) ցուցադրումների, լաբորատոր աշխատանքների իրականացում,

3) խնդիրների լուծում,

4) ուսումնական նախագծերի իրականացում:

Նշված բոլոր գործընթացներում առանձնակի կարևորվում են ցուցադրումները, պարզ փորձերն ու լաբորատոր աշխատանքները: Բնության տարբեր օբյեկտների կառուցվածքը, երևույթների ընթացքը ցուցադրելու համար ֆիզիկական սարքերի, մոդելների հետ մեկտեղ ակտիվորեն օգտագործվում են նաև ՏՀՏ միջոցներն ու առցանց տեխնոլոգիաները:

 «Բնություն» առարկայի ուսուցումը լիարժեք իրականացնելու համար դպրոցները պետք է՝

1) ունենան կահավորված և ուսումնառության համար ապահով միջավայր, որտեղ առկա են սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարաններ, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, քարշիչ պահարան, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ՝ պրոյեկտոր, բարձրախոսներ, սենյակը մթնեցնող վարագույրներ և այլն,

2) ապահովեն ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր,

3) ստեղծեն միջավայր, որտեղ հարմար լինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը և ներկայացնել շնորհանդեսներ։

 

6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

«Բնություն» առարկայից սովորողների գնահատման նպատակն է՝

1) պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,

2) բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները,

3) օգնել ուսուցչին ճշգրտելու յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի հետ տարվող աշխատանքի ծավալն ու բովանդակությունը, հետադարձ կապի միջոցով բարելավել ուսուցման որակը:

Կիրառվում են քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) գնահատումներ: Ձևավորող գնահատումն իրականացվում է ծրագրային նյութի յուրացման մակարդակի, սովորողների անհատական կարիքների, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները ընտրում է ուսուցիչը:

Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:

 Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:

Համաձայն Հանրակրթության պետական չափորոշչի՝ միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ուստի 5-րդ դասարանի առաջին կիսամյակում անհրաժեշտ է կիրառել միայն ձևավորող գնահատումներ՝ բացահայտելով և որակապես բնութագրելով սովորողների բացթողումներն ու ձեռքբերումները: Միաժամանակ անհրաժեշտ է այնպես կազմակերպել գնահատման գործընթացը, որպեսզի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից միավորային գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հիքեր ձևավորվեն:

Գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք և ընկալում,

2) տեղեկույթի կիրառում, խնդիրների լուծում,

3) փորձարարական, հետազոտական հմտություններ:

Խուսափելով մեծաքանակ փաստերի մտապահմանն ուղղված առաջադրանքներից՝ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի սովորողների պարզագույն փորձարարական, հետազոտական կարողությունների ստուգմանը:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:

2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:

4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:

5. Բնագիտություն 5, 2013, Է․ Ղազարյան, Ա, Թռչունյան, Գ․ Մելիքյան, Թ․ Վարդանյան, Հ․ Խաչատրյան, 2013

6. Բնագիտություն 6, 2014, Է․ Ղազարյան, Ա, Թռչունյան, Գ․ Մելիքյան, Թ․ Վարդանյան, Հ․ Խաչատրյան, 2014

7. Բնագիտություն 5 Գ․ Պետրոսյան, Լ․ Գրիգորյան, Ս․ Ներսիսյան, Ա․ Կարապետյան, Վ․ Ավագյան․ Ա․ Խաչատրյան, Գ․ Ալեքսանյան

8. Բնագիտություն 6 Գ․ Պետրոսյան, Լ․ Գրիգորյան, Ա․ Կարապետյան, Վ․ Ավագյան․ Գ․ Ալեքսանյան

9. Работа с БОЛЬШИМИ ИДЕЯМИ научного образования, Под редакцией Wynne Harlen и при сотрудничестве: Derek Bell, Rosa Devռs, Hubert Dyasi, Guillermo Fernոndez de la Garza, Pierre Lռna, Robin Millar, Michael Reiss, Patricia Rowell и Wei Yu, . Wynne Harlen, 2015

10. Cambridge Primary Science curriculum (0846.0097), https:..www.cambridgeinternational.org.programmes-and-qualifications.cambridge-primary.curriculum.science.

11. Cambridge Lower Secondary Science curriculum (1113.0893). https:..www.cambridgeinternational.org.programmes-and-qualifications.cambridge-lower-secondary.curriculum.science.

12. SCIENCE, SYLLABUS Lower Secondary Express Course Normal (Academic) Course SINGAPORE, 2012 Curriculum Planning and Development Division.

13. Science programmes of study: key stage 3 National curriculum in England, September 2013

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան