ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. |
N 78-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կենսաբանություն» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 78-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
8-րդ դասարան
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացում այն մասին, որ օրգանիզմն առանձին կառուցվածքային մակարդակներից բաղկացած մեկ ամբողջական համակարգ է: 2. Ձևավորել պատկերացումներ մարդու տարբեր հյուսվածքների կառուցվածքի ու գործառույթների վերաբերյալ: 3. Զարգացնել պատկերացումներ մարդու օրգան-համակարգերի փոխկապակցվածության մասին: 4. Ձևավորել գաղափար նյարդահումորալ կարգավորման մասին։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-Բ․1 Բացատրել, որ հյուսվածքները մտնում են կազմավորվածության ավելի բարձր մակարդակ ունեցող համակարգերի` օրգանների կազմության մեջ՝ որպես նրանց կառուցվածքային տարրեր և օժտված են այնպիսի գործառույթներով ու հատկանիշներով, որոնցից զուրկ են առանձին վերցրած բջիջները: Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին: Կ8-ՄО-ԿԳ․12 Նկարների, գծապատկերների և մոդելների միջոցով բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը փոխգործակցում են, ինչը համակարգվում և կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի կողմից։ | |
Բովանդակությունը | |
1. Մարդու օրգանիզմի կառուցվածքային մակարդակները | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Հիմնավորել, որ մարդու օրգանիզմն ունի բջջային կառուցվածք և տարբեր կառուցվածքային մակարդակներից բաղկացած ամբողջություն է: Թվարկել մարդու հյուսվածքների չորս հիմնական տեսակները և նկարագրել դրանց գործառույթները: Ձեռք բերել ապացույցներ (մանրապատրաստուկներ, գծապատկերներ, նկարներ) այն մասին, որ տարբեր հյուսվածքներ տարբեր կառուցվածքային առանձնահատկություններ ունեն։ Բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը գործում են փոխկապակցված։ Բացատրել նյարդային և ներզատական համակարգերի դերը օրգանների գործառույթների կարգավորման մեջ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություն Մարդու տարբեր հյուսվածքների մանրապատրաստուկների դիտում, բջիջների չափումներ և ուսումնասիրություն (օրինակ՝ այտի բջիջները ներկել կամ կիրառել պատրաստի մանրապատրաստուկներ): Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Համեմատել էպիթելային և շարակցական հյուսվածները՝ օգտվելով նկարներից կամ մանրապատրաստուկներից։ |
Օրինաչափություններ Մարդու բոլոր օրգանները կազմված են տարբեր հյուսվածքներից, սակայն յուրաքանչյուր օրգանում գերակշռում է հիմնականում մեկ հյուսվածք: Համակարգեր և համակարգային մոդելներ Օրգանիզմը փոխկապակցված համակարգերի ամբողջություն է: Կառուցվածք և գործառույթ Հյուսվածքների կառուցվածքը համապատասխանում է նրանց գործառույթներին: |
Միջառարկայական կապեր | |
Մաթեմատիկա և համակարգչային գիտություն Սովորողը պետք է կարողանա հաշվել բջիջների մասերի իրական չափերը՝ հիմնվելով պատկերի չափերի և խոշորացման վրա: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ հոմեոստազի պահպանման կարևորության մասին՝ բերելով օրինակ: 2. Ձևավորել պատկերացումներ մաշկի գործառույթների մասին: 3. Ձևավորել պատկերացումներ մաշկի հիգիենայի մասին: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու օրգանիզմների հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․10 Գնահատել հոմեոստազի պահպանման կարևորությունը ջերմակարգավորման և օսմոկարգավորման օրինակներով։ Կ8-ՄО-ԿԳ․11 Մոդելների, գծապատկերների, նկարների միջոցով բացատրել, թե մաշկի կառուցվածքը ինչպես է ապահովում վերջինիս պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատական և ընկալչական դերը: Կ8-ՄО-ԿԳ․12 Նկարների, գծապատկերների և մոդելների միջոցով բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը փոխգործակցում են, ինչը համակարգվում և կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով։ Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Հոմեոստազ 2. Մաշկի կառուցվածքը և դերը 3. Մաշկի հիգիենան | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել հոմեոստազի պահպանման կարևորությունը ջերմակարգավորման օրինակով։ Վերլուծել մաշկի կառուցվածքի և նրա պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատական և ընկալչական գործառույթների համապատասխանությունը: Քննարկել մաշկի հիգիենայի կանոնները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների, գծապատկերի, նկարների միջոցով ուսումնասիրել մաշկի շերտերի կառուցվածքը և բացատրել, թե մաշկի կառուցվածքն ինչպես է ապահովում պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատական և ընկալչական դերը: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Հետազոտել դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային խնդիրների պատճառները և կազմել մաշկի խնամքի ուղեցույց: |
Համակարգեր և համակարգային մոդելներ Արտազատության համակարգը սերտ համագործակցում է սիրտ-անոթային համակարգի հետ՝ օրգանիզմից հեռացնելով նյութափոխանակության արգասիքները։ |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է պատկերացում ունենա գոլորշիացման և ջերմային էներգիայի մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ձևավորել գիտելիք և պատկերացումներ մարդու հենաշարժիչ համակարգի վերաբերյալ: 2. Բացատրել մարդու գանգի, ողնաշարի, կրծքավանդակի, կոնքի, ձեռքի և ներբանի կառուցվածքի համապատասխանությունը վերջիններիս գործառույթին: 3. Ձևավորել գիտելիք ոսկրերի աճման առաձնահատկությունների և դրանց վրա ազդող գործոնների մասին: 4. Ձևավորել պատկերացումներ ոսկրերի և մկանների հիմնական խմբերի և դրանց գործառույթների համապատասխանության մասին: 5. Զարգացնել պատկերացումներ հենաշարժիչ համակարգի ձևավորման և հիգիենայի վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու օրգանիզմների հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․3 Գծապատկերների, նկարների և մոդելների միջոցով բացատրել, թե ինչպես են ոսկրերը և մկաններն ապահովում հենաշարժիչ համակարգի գործառույթները: Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Մարդու հենաշարժիչ համակարգի նշանակությունը և կառուցվածքը 2. Մարդու կմախքը 3. Ոսկրերի կառուցվածքը և աճը։ Ոսկրերի միացումները 4. Լաբորատոր աշխատանք․ Անօրգանական և օրգանական նյութերի հայտնաբերումը ոսկրի բաղադրության մեջ 5. Մկանների կառուցվածքը և գործառույթը 6. Լաբորատոր աշխատանք․ 7. Հակազդող մկանների աշխատանքի ուսումնասիրությունը հավի թևի հերձման միջոցով Հենաշարժիչ համակարգի հիգիենան | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել հենաշարժիչ համակարգի կառուցվածքը և նշանակությունը: Մոդելների, գծապատկերների, նկարների և նմուշների վրա տարբերակել մարդու կմախքի հիմնական ոսկրերը և մկանների հիմնական խմբերը: Ընդհանուր գծերով նկարագրել ոսկրի կառուցվածքը և խողովակաձև ոսկրերի աճը։ Բացատրել ոսկրերի միացումների տեսակները, բերել օրինակներ: Համեմատել միջաձիգ զոլավոր, հարթ մկանների և սրտամկանի կառուցվածքն ու գործառույթը: Ներկայացնել շարժման այն տեսակները, որոնք իրականանում են կմախքային մկանների հակազդման և համազդման միջոցով: Բացատրել կեցվածքի խախտման, կոտրվածքների, մկանների պրկումների հաճախ հանդիպող պատճառները և դրանցից խուսափելու եղանակները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մարդու կմախքի ոսկրերի և մկանների մուլյաժների, մոդելների, գծապատկերների միջոցով ուսումնասիրել մարդու ոսկրերի տեսակները և միացումները, մկանների հիմնական խմբերը: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ հենաշարժիչ համակարգի ճիշտ ձևավորման վրա ֆիզիկական վարժությունների ազդեցության վերաբերյալ (օրինակ, մարմնակառուցվածքի վերափոխումները պատկերացնելու նպատակով ուսումնասիրել օրգանիզմի վրա տարբեր մարզաձևերի ազդեցությունը): |
Համակարգեր և համակարգային մոդելներ Կմախքի շարժումը տեղի է ունենում մկանների կծկման շնորհիվ: Կառուցվածք և գործառույթ Մարդու կմախքի ոսկրերի կառուցվածքը համապատասխանում է նրա կատարած գործառույթներին և ապահովում է ուղղաձիգ քայլվածքը: Մեխանիզմ և կանխատեսում Կմախքի շարժուն միացումները գործում են ֆիզիկական օրենքների համաձայն: Պատճառ և հետևանք Հենաշարժիչ համակարգի խանգարումները կարող են կեցվածքի և կառուցվածի այլ խախտումների պատճառ հանդիսանալ: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա վերլուծել հենաշարժիչ համակարգի խանգարումների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը, ստեղծել տարաբնույթ ուսումնական և ցուցադրական նյութեր (պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն), փաստարկված մեկնաբանություններով ներկայացնել տեղեկության հիմնական գաղափարը, կատարել եզրահանգումներ: Ֆիզիկա Սովորողը պետք է պատկերացում ունենա կմախքի շարժուն միացումներում լծակի աշխատանքի օրինաչափությունների մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28 Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ընդլայնել սիրտ-անոթային համակարգի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ գիտելիքը: 2. Զարգացնել պատկերացումներ սիրտ-անոթային համակարգի և այլ համակարգերի փոխկապակցված գործունեության մասին: 3. Ձևավորել պատկերացումներ արյան գործառույթների, ձևավոր տարրերի, արյան խմբերի և մակարդման վերաբերյալ: 4. Ձևավորել պատկերացումներ սրտի և անոթների կառուցվածքի ու արյան շրջանառության գործընթացի վերաբերյալ: 5. Ձևավորել գաղափար մարդու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ժամանակ միջավայրի գործոնների և կենսակերպի նշանակության վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու օրգանիզմների հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․4 Նկարագրել արյան ձևավոր տարրերի առանձնահատկությունները, նկարագրել արյան և ավշի շրջանառությունը տարբերակել արյան խմբերը: Կ8-ՄО-ԿԳ.5 Մոդելների, գծապատկերների, նկարների միջոցով բացատրել սրտի և անոթների կառուցվածքային և գործառնական առանձնահատկությունները։ Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Սիրտ-անոթային համակարգի կառուցվածքը և նշանակությունը 2. Սրտի կառուցվածքը և աշխատանքի կարգավորումը 3. Արյան շրջանառություն։ Արյունատար անոթներ 4. Արյան ճնշում և անոթազարկ։ Լաբորատոր աշխատանք․ Անոթազարկի և արյան ճնշման փոփոխությունների ուսումնասիրությունը 5. Արյուն 6. Արյան խմբեր։ Արյան մակարդում 7. Լաբորատոր աշխատանք․ Էրիթրոցիտների ու լեյկոցիտների կառուցվածքի ուսումնասիրությունը։ 8. Արյան խմբերի հայտնաբերումը Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը և հիգիենան | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Գնահատել սիրտ-անոթային համակարգի դերը օրգանիզմում: Բացատրել, թե որ օրգան-համակարգերի հետ է փոխգործակցում մարդու սիրտ-անոթային համակարգը: Թվարկել և մեկնաբանել արյան գործառույթները: Նկարագրել արյան ձևավոր տարրերի կառուցվածքն ու գործառույթները: Բացատրել արյան ABO համակարգի խմբերի տարբերությունները: Ընդհանուր գծերով բացատրել արյան մակարդման գործընթացը և նշանակությունը: Նկարագրել արյան շրջանառության տեսակները և դրանց նշանակությունը։ Տարբերակել և հիմնավորել արյան անոթների կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված նրանց կատարած գործառույթների հետ: Քննարկել նյութերի տեղափոխումը մազանոթների արյան և հյուսվածքային հեղուկի միջև: Բացատրել, թե սրտի կառուցվածքն ինչպես է ապահովում արյան դուրս մղումը և արյան միակողմանի հոսքը: Բացատրել սրտի աշխատանքի կարգավորումը: Չափել արյան զարկերակային ճնշումը և որոշել անոթազարկը: Ուսումնասիրել անոթազարկի հաճախության և ճնշման փոփոխությունները ֆիզիկական բեռնվածության փոփոխության պայմաններում։ Բացատրել ակտիվ կենսակերպի և սպորտի դերը սիրտ-անոթային համակարգի հիգիենայի հարցում: Քննարկել մարդու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները՝ ներառյալ ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և այլն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Մանրապատրաստուկների կամ գծապատկերների օգնությամբ նկարել էրիթրոցիտներ ու լեյկոցիտներ՝ հաշվի առնելով վերջիններիս կառուցվածքի որոշ առանձնահատկություններ (չափս, ձև): Ստանդարտ շիճուկների և արյան նմուշների օգնությամբ հայտնաբերել արյան խմբերը՝ կատարելով վերլուծություններ և կազմել փոխներարկման գծապատկերներ: Ուսումնասիրել անոթազարկի և արյան ճնշման փոփոխությունները տարբեր իրավիճակներում (արյան ճնշման, անոթազարկի հաճախության որոշում)՝ գրանցել արդյունքները, վերլուծել և եզրակացություններ անել։ |
Կառուցվածք և գործառույթ Սրտի կառուցվածքն ապահովում է սրտի կծկման ուժը, արյան ծավալը և արագությանը արյան մեծ և փոքր շրջանառությունների ժամանակ: Օրինաչափություններ Սրտի հաճախությունը և արյան ճնշումը կապված են տարիքի, սեռի, մարզվածության հետ: Պատճառ և հետևանք Սնունդը, սթրեսային իրավիճակները և միջավայրի այլ գործոններ կարող են արյան և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ: |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է պատկերացում ունենա սիրտ-անոթային համակարգի կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածության մասին: Ֆիզիկա Սովորողը պետք է պատկերացում ունենա դիֆուզիայի, հեղուկի ճնշման, շարժման արագության մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28 Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ մարդու օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների մասին: 2. Ձևավորել գիտելիք իմունիտետի տեսակների մասին: 3. Զարգացնել գաղափար պատվաստումների կանխարգելիչ նշանակության մասին: 4. Զարգացնել պատկերացումներ տարածված վարակիչ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու օրգանիզմների հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․6 Բացատրել, որ օրգանիզմի բնական դիմադրողունակությունը ապահովող գործոնները բնածին են և բնորոշ են տվյալ տեսակի բոլոր առանձնյակներին, իսկ լիմֆոցիտային (ձեռքբերովի) իմունիտետը մշակվում է տվյալ առանձնյակի կյանքի ընթացքում և իրագործվում է լիմֆոցիտների միջոցով: Կ8-ՄО-ԿԳ․7 Տարբերել բնածին և ձեռքբերովի իմունիտետը, քննարկել վարակիչ հիվանդությունների կանխարգելման եղանակները՝ ներառյալ պատվաստումը։ Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: Կ8- ԷԿբ-ԿբԷԴ.1 Քննարկել մարդու տարածված վիրուսային հիվանդությունների հետևանքները, վարակի ուղիները և պաշտպանության եղանակները։ | |
Բովանդակությունը | |
1. Իմունային համակարգի կառուցվածքն ու գործառույթները 2. Իմունիտետի տեսակները 3. Վարակիչ հիվանդություններ։ Պատվաստում | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել իմունիտետի նշանակությունը: Ներկայացնել իմունային համակարգի բջիջների ձևավորմանը մասնակցող հիմնական օրգանները։ Ընդհանուր գծերով բացատրել և համեմատել բնածին և ձեռքբերովի իմունիտետի առանձնահատկությունները։ Տարբերակել արհեստական իմունիտետի տեսակները: Քննարկել պատվաստման նշանակությունը՝ որպես վարակիչ հիվանդությունների կանխարգելման եղանակ: Քննարկել առողջ ապրելակերպի դերը բակտերային (այդ թվում՝ թոքախտի, խոլերայի, բոտուլիզմի) և վիրուսային (այդ թվում՝ գիրպի, հեպատիտի, ՄԻԱՎ-ի) հիվանդությունների կանխարգելման մեջ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Համեմատել վարակիչ հիվանդությունների տարածվածությունն աշխարհում և Հայաստանում, գրանցել արդյունքները, դրանք ներկայացնել գրաֆիկների տեսքով, կատարել եզրակացություններ: Բերել հիմնավորումներ ապացուցման համար Քննարկել պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակահարմարությունը: |
Պատճառ և հետևանք Օրգանիզմի բարձր և կայուն իմունիտետը կարող է կանխարգելել վարակիչ հիվանդությունների զարգացումը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու և գրականություն Սովորողը պետք է կարողանա վերլուծել վարակիչ հիվանդությունների, օրինակ՝ գրիպի և թոքախտի վերաբերյալ տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ գրական ստեղծագործությունների հիշատակումներից տացված տեղեկությունը, կառուցել բանավոր և գրավոր խոսք, վարել երկխոսություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ընդլայնել գաղափարները շնչառության նշանակության մասին: 2. Ձևավորել պատերացումներ շնչառական օրգանների կառուցվածքի և գործառույթների փոխկապվածության մասին: 3. Ձևավորել գիտելիք օրգանիզմում գազափոխանակության իրականացման մեխանիզմների վերաբերյալ: 4. Ձևավորել պատկերացումներ որոշ գործոնների (օրինակ՝ ֆիզիկական գերբեռնվածություն, հիպօքսիա) հետևանքով շնչառական շարժումների հաճախության, յուրացված թթվածնի քանակի, թոքերի կենսական տարողության ցուցանիշների փոփոխության վերաբերյալ: 5. Ձևավորել պատկերացումներ շնչառական օրգանների տարածված հիվանդությունների պատճառների վերաբերյալ: 6. Զարգացնել պատկերացումներ շնչառական հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-Բ.4 Պլանավորել և իրականացնել հետազոտություն` պարզելու ածխածնի երկօքսիդի պարունակությունը մարդու ներշնչած և արտաշնչած օդում և բացատրել ստացված արդյունքները՝ հղում կատարելով բջջային շնչառության գործընթացին։ Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու օրգանիզմների հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․8 Նկարների և մոդելների միջոցով բացատրել, թե շնչառական համակարգի օրգանների կառուցվածքային առանձնահատկություններն ինչպես են նպաստում օրգանիզմի գազափոխանակության իրականացմանը։ Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: Կ8-ՄО-ԿԳ․16 Գնահատել թմրանյութերի, ծխախոտի, ալկոհոլի օգտագործման հետևանքները, ինչպես նաև կախվածության առաջացումը։ | |
Բովանդակությունը | |
1. Շնչառական համակարգի կառուցվածքն ու գործառույթները 2. Շնչառական շարժումներ 3. Լաբորատոր աշխատանք․ Կրծքավանդակի ծավալի փոփոխությունների ուսումնասիրությունը։ Արյան թթվածնային տարողունակության որոշումը 4. Գազափոխանակությունը թոքաբշտերում և հյուսվածքներում 5. Շնչառական համակարգի հիվանդությունների կանխարգելումը և հիգիենան | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել շնչառության նշանակությունը: Մոդելների, նկարների, գծապատկերների վրա տեղորոշել շնչառական օրգանները: Վերլուծել շնչուղիների կառուցվածքի և գործառույթի կապը: Բացատրել ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրության կազմի փոփոխությունը: Նկարների և մոդելների միջոցով բացատրել, թե թոքաբշտերի կառուցվածքն ինչպես է նպաստում թոքերի և արյան միջև տեղի ունեցող գազափոխանակությանը: Վերլուծել որոշ գործոնների (օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հիպօքսիա) ազդեցությունը շնչառական համակարգի գործունեության վրա: Ուսումնասիրել թոքերի կենսական տարողությունը, շնչառական շարժումների հաճախությունը և յուրացված թթվածնի քանակը: Բացատրել շնչառության կարգավորումը: Բացատրել գազափոխանակությունը հյուսվածքներում: Բացատրել շնչառական օրգանների տարածված հիվանդությունների հիմնական պատճառները և դրանց հետևանքները՝ ծանոթանալով կանխարգելման սկզբունքներին: Գնահատել առողջ ապրելակերպի դերը շնչառական օրգանների հիվանդությունների կանխարգելման մեջ՝ ներառյալ ծխախոտի բացասական ազդեցությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելավորել շնչառական համակարգի օրգանները: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ուսումնասիրել թոքերի կենսական տարողության, շնչառության հաճախության և յուրացված թթվածնի քանակները և դրանց փոփոխությունները՝ կախված միջավայրի պայմաններից, տարիքից, սեռից, ֆիզիկական պատրաստվածությունից և այլն: Կատարելով կրծքավանդակի չափումներ և գրանցելով ստացված տվյալները՝ ձևակերպել ու բացատրել կրծքավանդակի ծավալի փոփոխությունները ներշնչման և արտաշնչման ընթացքում: Թթվածնաչափի օգնությամբ որոշել արյան թթվածնային տարողունակությունը տարբեր գործոնների ազդեցության (օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո) պայմաններում: Բերել հիմնավորումներ ապացուցման համար Փորձով կամ այլ աղբյուրներից ստացված տվյալների միջոցով փաստարկել, որ ներշնչած և արտաշնչած օդում թթվածնի և ածխաթթու գազի պարունակությունները տարբերվում են: Բացատրել դրա պատճառը՝ հղում կատարելով բջջային շնչառության գործընթացին։ |
Համակարգեր և համակարգային մոդելներ Օրգանիզմում գազափոխանակությունը տեղի է ունենում շնչառական և սիրտ-անոթային համակարգերի փոխկապակցված գործունեության շնորհիվ: Պատճառ և հետևանք Թոքերի կենսական տարողությունը, շնչառության հաճախությունը և յուրացված թթվածնի քանակը կախված են միջավայրի պայմաններից, մարդու տարիքից, սեռից, ֆիզիկական պատրաստվածությունից և այլ գործոններից: Օրինաչափություններ Մարդու ներշնչած և արտաշնչած օդում թթվածնի և ածխածնի երկօքսիդի պարունակության փոփոխությունները կրում են օրինաչափ բնույթ: |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է պատկերացում ունենա շնչառական համակարգի կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածության մասին: Քիմիա Սովորողը պետք է պատկերացում ունենա թթվածնի, ածխաթթու և շմոլ գազերի մասին: Քիմիա և ֆիզիկա Սովորողը պետք է կարողանա մեկնաբանել շնչառության ընթացքում տեղի ունեցող գազափոխանակության սկզբունքերը՝ ներառյալ գազերի դիֆուզիան և լուծելիությունը: Մաթեմատիկա և համակարգչային գիտություն Սովորողը պետք է կարողանա հաշվարկներ կատարել ներշնչվող և արտաշնչվող օդում գազերի տոկոսային պարունակության փոփոխությունների վերաբերյալ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46, Հ47,Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Զարգացնել պատկերացումներ նյութափոխանակության մեջ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի և ջրի նշանակության մասին: 2. Ձևավորել պատկերացումներ մարդու մարսողական համակարգի նշանակության, մարսողական օրգանների կառուցվածքի և գործառույթների փոխապակցվածության մասին: 3. Քննարկել, որ բալանսավորված սնունդ օգտագործելը և ակտիվ կենսակերպը նվազեցնում են մարսողական հիվանդությունների առաջացման հավանականությունը: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-Բ․2 Փորձարարական եղանակով ապացուցել, որ սննդի մեջ եղած օսլան թքի ազդեցությամբ ենթարկվում է քիմիական մարսողության։ Կ8-ՄО-Բ․3 Ուսումնասիրել տարբեր սննդամթերքների սննդային պիտակները և համեմատել այդ սննդամթերքներում պարունակվող օրգանական նյութերը և դրանց էներգիական արժեքները՝ կազմելով առողջ սննդակարգ։ Կ8-ՄО-ԿԳ․9 Նկարագրել սննդանյութերի մարսման գործընթացում մարսողական համակարգի օրգանների կատարած գործառույթները և բացատրել դրանց կառուցվածքի և գործառույթի փոխակապակցվածությունը։ Կ8-ՄО-ԿԳ.15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Սննդանյութեր և վիտամիններ 2. Լաբորատոր աշխատանք․ Սպիտակուցի, օսլայի, գլյուկոզի և ճարպերի հայտնաբերումը սննդի մեջ։ Սննդի տարբեր տեսակների էներգիական արժեքները։ 3. Առողջ սննդակարգ։ Գործնական աշխատանք․ Առողջ սննդակարգի կազմում, հասակաքաշային ինդեքսի հաշվումը 4. Մարսողական համակարգի կառուցվածքը և գործառույթը 5. Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում 6. Լաբորատոր աշխատանք․ Օսլայի մոլեկուլների ֆերմենտային ճեղքումն ամիլազով 7. Մարսողական համակարգի հիվանդություններ, դրանց կանխարգելումը | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի և ջրի նշանակությունը օրգանիզմում: Ուսումնասիրել տարբեր սննդամթերքների սննդային պիտակները և համեմատել դրանցում պարունակվող օրգանական նյութերի էներգիական արժեքները: Կատարել անհատական սննդակարգի վերլուծություն և կազմել առողջ սննդակարգ: Մոդելների, նկարների, գծապատկերների վրա տեղորոշել մարսողական օրգանները: Նկարագրել սննդանյութերի մարսման գործընթացում մարսողական համակարգի օրգանների կատարած գործառույթները և բացատրել դրանց կառուցվածքի և գործառույթի փոխակապակցվածությունը: Կազմել մարսողական համակարգի կառուցվածքի գծապատկերներ և դրանց հիման վրա բացատրել մարսողության ընթացքը ստամոքս-աղիքային ուղու տարբեր բաժիններում: Բացատրել մարսողական օրգանների տարածված հիվանդությունների հիմնական պատճառները և դրանց հետևանքները՝ ծանոթանալով կանխարգելման սկզբունքներին: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Կալորիաչափման եղանակով ուսումնասիրել սննդի տարբեր տեսակաների կալորիականությունները: Փորձերի միջոցով ցույց տալ օսլայի մոլեկուլների ֆերմենտային ճեղքումն ամիլազով: Կատարել սպիտակուցի, օսլայի, գլյուկոզի և ճարպերի հայտնաբերում սննդի մեջ (օրինակ՝ հացահատիկների, արևածաղկի սերմերի, բանանի, խաղողի հատիկների, խնձորի մեջ և այլն): Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Համեմատել տարբեր սննդապիտակներ և դրա հիման վրա կազմել առողջ սննդակարգ՝ հաշվի առնելով օրվա ռեժիմը և ֆիզիկական ակտիվությունը: Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Համեմատել տարիքին համապատասխան հասակաքաշային ինդեքսը, առաջարկել ճարպակալումից և անօրեքսիայից զերծ մնալու ուղիներ: |
Պատճառ և հետևանք Եթե ծախսված էներգիան ավելի քիչ է, քան սննդի միջոցով ստացվածը, ապա օրգանիզմում կարող է առաջանալ ճարպակալում: Համակարգեր և համակարգային մոդելներ Մարսողական համակարգը համագործակցում է արյունատար համակարգի հետ, որպեսզի սննդանյութերը յուրացվեն և մատակարարվեն հյուսվածքների բջիջներին: Էներգիա և նյութ Սնունդը մարդու էներգիայի և նյութերի աղբյուրն է: |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է կարողանա տարբերակել անօրգանական և օրգանական նյութերը: Պետք է պատկերացում ունենա մարսողական համակարգի կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածության մասին: Մաթեմատիկա և համակարգչային գիտություն Սովորողը պետք է կարողանա կատարել մաթեմատիկական հաշվարկներ՝ սննդի կալորիաների և ընդունած սննդի էներգիական արժեքի վերաբերյալ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ մարդու արտազատական համակարգի նշանակության, արտազատության համակարգի օրգանների կառուցվածքի և գործառույթների փոխկապակցվածության մասին։ 2. Ձևավորել պատկերացումներ արտազատական համակարգի հիվանդությունների հիգիենայի մասին: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԿԳ․10 Գնահատել հոմեոստազի պահպանման կարևորությունը ջերմակարգավորման և օսմոկարգավորման օրինակներով։ Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․12 Նկարների, գծապատկերների և մոդելների միջոցով բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը փոխգործակցում են, ինչը համակարգվում և կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով։ Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Արտազատություն 2. Միզագոյացում 3. Գործնական աշխատանք․ Նեֆրոնի կառուցվածքի մոդելավորումը 4. Արտազատության համակարգի հիգիենան | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել արտազատական համակարգի դերը հոմեոստազի պահպանման մեջ: Գնահատել երիկամների, թոքերի, մաշկի և աղիների դերը արգասիքների արտազատման գործընթացում: Բացատրել միզագոյացման գործընթացի փուլերը և կարգավորումը: Բացատրել երիկամաքարային հիվանդության և երիկամների բորբոքման հիմնական պատճառները, բուժումը և կանխարգելումը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների, գծապատկերների, նկարների միջոցով ընդհանուր գծերով բացատրել միզագոյացման գործընթացը: Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Հետազոտել երիկամային հիվանդությունների պատճառները, կանխարգելումը և կազմել այդ հիվանդությունների կանխարգելման կանոններ: |
Համակարգեր և համակարգային մոդելներ Արտազատության համակարգը սերտ համագործակցում է արյունատար համակարգի հետ՝ օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելու համար։ |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է պատկերացում ունենա օրգան-համակարգի, ճնշման, լուծելիության, լուծույթի կոնցենտրացիայի մասին: Ֆիզիկա Սովորողը պետք է պատկերացում ունենա դիֆուզիայի մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ընդլայնել վերարտադրողական համակարգի նշանակության մասին պատկերացումները: 2. Ձևավորել պատկերացումներ արական և իգական սեռական օրգանների կառուցվածքի և դրանց գործառույթների փոխկապակցվածության մասին: 3. Ձևավորել պատկերացումներ վերարտադրողական համակարգի հիգիենայի մասին։ 4. Ձևավորել պատկերացումներ հետծծնդյան շրջանից մինչև ծերություն մարդու զարգացման ընթացքում տեղի ունեցող ֆիզիկական և ֆիզիոլոգիական փոփոխությունների վերաբերյալ։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԲԱԶ․1 Նկարների և մոդելների օգնությամբ բացատրել, թե ինչպես է ձևավորվում զիգոտը, երբ ձվարանում զարգացող ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնարանում զարգացող սերմնաբջջով, որից հետո զիգոտը զարգանալով վեր է ածվում սաղմի, այնուհետև՝ պտղի: Կ8-ՄО-ԲԱԶ․2 Նկարագրել մարդու զարգացման հիմնական փուլերը և մշակել խորհուրդներ, որոնց հետևելը կնպաստի մարդու բնականոն զարգացմանը։ Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ կենդանի օրգանիզմների հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․12 Նկարների, գծապատկերների և մոդելների միջոցով բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը փոխգործակցում են, ինչը համակարգվում և կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով։ Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Վերարտադրողական համակարգի կառուցվածքը 2. Սեռահասունություն։ Կնոջ վերարտադրողական ցիկլը 3. Բեղմնավորում, հղիություն: Մարդու մարմնի փոփոխությունները կյանքի ընթացքում 4. Մարդու վերարտադրողական առողջությունը | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել վերարատադրողական համակարգի նշանակությունը: Համեմատել արական և իգական սեռական օրգանների կառուցվածքն ու գործառույթները: Համեմատել արական և իգական գամետները՝ ըստ իրենց չափերի, քանակի և շարժունակության: Ընդհանուր գծերով բացատրել կնոջ դաշտանային ցիկլի փուլերը: Նկարագրել մարդու պտղի զարգացման փուլերը և մարդու զարգացումը հետծննդյան շրջանից մինչև ծերություն: Բացատրել հղիության ընթացքում կնոջ սննդակարգի և ապրելակերպի պահանջները: Նկարագրել վերարտադրողական առողջության պահպանմանը նպաստող հիգիենայի կանոնները և բացատրել դրանց հետևելու կարևորությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների, գծապատկերների, նկարների վրա ներկայացնել վերարտադրղական օրգանները և բացատրել դրանց գործառույթները: Հարցադրումներ կատարել և խնդիրներ ձևակերպել Քննարկել, թե վերարտադրողական առողջության պահպանումն ինչու է կարևոր։ |
Կառուցվածք և գործառույթ Արական և իգական օրգանների կառուցվածքը համապատասխանում է նրանց կատարած գործառույթներին։ Պատճառ և հետևանք Վերարտադրողական համակարգի առողջության պահպանումը և հղիության ընթացքում կնոջ ճիշտ խնամքը նպաստում են առողջ երեխա ունենալուն: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա վերլուծել վերարտադրողական համակարգի որոշ հիվանդությունների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը, կառուցել բանավոր և գրավոր խոսք, վարել երկխոսություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ48,Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ մարդու վերլուծիչների գործունեության սկզբունքների մասին: 2. Ձևավորել պատկերացումներ վերլուծիչների փոխկապակցվածության և փոխհատուցողականության մասին: 3. Ընդլայնել պատկերացումները տեսողության, լսողության, ճաշակելիքի, հոտառության, շոշափելիքի վերլուծիչների դերի և նշանակության մասին: 4. Բացատրել, թե տեսողության, լսողության, ճաշակելիքի, հոտառության և շոշափելիքի զգայարանների կառուցվածքն ինչպես է համապատասխանում կատարած գործառույթին: 5. Ձևավորել տեսողության և լսողության խանգարումների կանխարգելմանը նպաստող սովորույթներ: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԿԳ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել, որ մարդու հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը համապատասխանում է վերջիններիս գործառույթներին։ Կ8-ՄО-ԿԳ․2 Մոդելների, նկարների, գծապատկերների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական և լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառնական առանձնահատկություններին: Կ8-ՄО-ԿԳ․12 Նկարների, գծապատկերների և մոդելների միջոցով բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը փոխգործակցում են, ինչը համակարգվում և կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով։ Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Վերլուծիչներ 2. Տեսողություն 3. Լսողություն և հավասարակշռություն 4. Տեսողության և լսողության խանգարումների կանխարգելումը և շտկումը 5. Գործնական աշխատանք․ Լսողության և հավասարակշռության զգայունության շեմի փոփոխության որոշումը 6. Ճաշակելիք, հոտառություն, շոշափելիք | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել մարդու վերլուծիչների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները: Ներկայացնել մարդու վերլուծիչների փոխկապակցվածությունը և փոխհատուցողականությունը: Մեկնաբանել աչքի կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածությունը: Բացատրել կարճատեսության և հեռատեսության առաջացման պատճառները, կանխարգելման եղանակները: Բացատրել, թե լսողական զգայարանի կառուցվածքն ինչպես է հարմարված իր գործառույթին: Պլանավորել և իրականացնել զգայարանների գործունեության ուսումնասիրություն, օրինակ՝ դոմինանտ աչքի, ականջի, ձեռքի, կույր բծի որոշում: Ներկայացնել ճաշակելիքի, հոտառության և շոշափելիքի զգայարանների դերը և աշխատանքի սկզբունքները։ Բացատրել վերլուծիչների աշխատանքում տեղի ունեցող խանգարումների պատճառները, բերել օրինակներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների, նկարների, գծապատկերների կիրառմամբ ուսումնասիրել մարդու զգայարանների կառուցվածքի և գործունեության սկզբունքները։ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Հետազոտել մարդու զգայարանների գործունեությունը՝ ներառյալ դոմինանտ աչքի, ականջի, ձեռքի որոշումը: Կազմել լեզվի համային քարտեզը: Ցուցադրել կույր բծի առկայությունը: Որոշել լսողության և հավասարակշռության զգայնության շեմի փոփոխությունը՝ կախված տարիքից, գրանցել արդյունքները, ներկայացնել գրաֆիկների տեսքով, կատարել եզրակացություններ: |
Պատճառ և հետևանք Հիգիենայի կանոնները չպահպանելը կարող է հանգեցնել զգայարանների աշխատանքի խանգարումների։ Համակարգեր և համակարգային մոդելներ Մարդու վերլուծիչները կարող են համագործակցել և դրսևորել փոխհատուցողականություն: |
Միջառարկայական կապեր | |
Բնություն Սովորողը պետք է պատկերացում ունենա լույսի ալիքային բնույթի, լույսի ուղղագիծ տարածման, անդրադարձման և բեկման երևույթների մասին: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ51 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Բացատրել, որ մարդու օրգանիզմը կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով՝ ապահովելով մարդու օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը՝ հոմեոստազը: 2. Ձևավորել պատկերացումներ հումորալ կարգավորման և գեղձերի տեսակների մասին: 3. Զարգացնել պատկերացումներ մարդու նյարդային համակարգի բաժինների կառուցվածքի և գործառույթների նշանակության վերաբերյալ: 4. Ծանոթացնել ռեֆլեքսի գաղափարին և ռեֆլեքսային աղեղի կառուցվածքին: 5. Ձևավորել պատկերացում ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսների մասին: 6. Ձևավորել պարզագույն պատկերացումներ մարդու բարձրագույն նյարդային գործունեության մասին (հույզեր, հիշողություն, մտածողություն): 7. Քննարկել վնասակար սովորույթների բացասական հետևանքները նյարդային համակարգի բնականոն գործունեության վրա: | |
Վերջնարդյունքներ | |
Կ8-ՄО-ԿԳ․12 Նկարների, գծապատկերների և մոդելների միջոցով բացատրել, որ մարդու օրգան-համակարգերը փոխգործակցում են, ինչը համակարգվում և կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով։ Կ8-ՄО-ԿԳ․13 Մեկնաբանել բարձրագույն նյարդային գործունեության դերը մտավոր և հոգեկան գործունեության զարգացման գործում: Կ8-ՄО-ԿԳ․14 Քննարկել գլխուղեղի և ողնուղեղի գործառույթը որոշակի գրգռիչների նկատմամբ պատասխանի ձևավորման մեջ (ռեֆլեքսային գործողություն): Կ8-ՄО-ԿԳ․15 Քննարկել, թե ինչպես են սննդակարգը, կենսակերպը, անձնական հիգիենան և միջավայրի էկոլոգիական գործոնները ազդում մարդու նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ, վերարտադրողական և այլ համակարգերի գործունեության վրա: | |
Բովանդակությունը | |
1. Օրգանիզմի հումորալ կարգավորումը 2. Նյարդային համակարգի կառուցվածքը և գործառույթը 3. Ռեֆլեքսային աղեղի կառուցվածքը և գործառույթը 4. Լաբորատոր աշխատանք․ Գրգռիչի նկատմամբ պատասխան ռեակցիայի որոշումը 5. Բարձրագույն նյարդային գործունեություն 6. Վնասակար սովորույթների բացասական հետևանքները | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել նյարդային և ներզատական համակարգերի դերը օրգանների գործառույթների կարգավորման մեջ: Նկարագրել աճի հորմոնի, թիրօքսինի, ինսուլինի, ադրենալինի և սեռական հորմոնների դերն օրգանիզմում: Նկարագրել տեղային խպիպի, բազեդովյան հիվանդության, թզուկության, հսկայության և շաքարային դիաբետի առաջացման պատճառները և կանխարգելումը: Տարբերել նյարդային բջիջների տեսակները՝ ըստ կառուցվածքի և գործառույթի: Կազմել և վերլուծել ռեֆլեքսային աղեղի գծապատկերներ և բացատրել յուրաքանչյուր օղակի գործառույթը։ Բացատրել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հիմնական գործառույթները։ Կենտրոնական նյարդային համակարգը ներկայացնող գծապատկերի վրա որոշել մեծ կիսագնդերը, միջանկյալ, միջին ուղեղները, երկարավուն ուղեղը, կամուրջը, ուղեղիկը, ողնուղեղը և նկարագրել վերը նշված կառուցվածքների հիմնական գործառույթները՝ մարմնի գործառույթների համակարգման և կարգավորման տեսանկյունից: Տարբերակել ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսները: Ներկայացնել գլխուղեղի կեղևի դերը հույզերի, հիշողության, մտածողության ձևավորման մեջ։ Քննարկել վնասակար սովորույթների ազդեցութունը նյարդային համակարգի գործունեության վրա և հիմնավորել դրանցից խուսափելու անհրաժեշտությունը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ուսումնասիրել տարբեր գործոնների ազդեցությունը պատասխան ռեակցիայի արագության վրա։ Մշակել և օգտագործել մոդելներ Կենտրոնական նյարդային համակարգը ներկայացնող գծապատկերների և մոդելների միջոցով նկարագրել կիսագնդերի, ուղեղիկի, երկարավուն ուղեղի, ողնուղեղի և նյարդերի տեղադրությունը: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Հետազոտել՝ արդյոք կարելի՞ է կանխարգելել նյարդային և ներզատական համակարգերի գործառույթների խանգարումները: |
Օրինաչափություններ Նյարդային ռեֆլեքսի՝ ռեակցիայի արագության վրա ազդող գործոնները պարզելու, նմանություններ ու տարբերություններ վերհանելու միջոցով կարող ենք բացատրել և դասակարգել ռեակցիայի արձագանքման օրինաչափությունները: Համակարգեր և համակարգային մոդելներ Նյարդային և ներզատական համակարգերն ապահովում են մյուս օրգան-համակարգերի աշխատանքի փոխհամաձայնությունը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու և գրականություն Սովորողը պետք է կարողանա վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը և արտահայտել դիրքորոշում նյարդային և ներզատական համակարգերի խանգարումների կանխարգելման հնարավորության մասին: Սովորողը պետք է կարողանա ստեղծել տարաբնույթ ուսումնական և ցուցադրական նյութեր (պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, տեսանյութ և այլն) փաստարկված մեկնաբանություններով ներկայացնել տեղեկության հիմնական գաղափարը, համադրել փաստարկները ու հակափաստարկները՝ կատարելով եզրահանգումներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ36, Հ46, Հ51 |
11-րդ դասարան
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Խորացնել գիտելիքները փոփոխականության մոլեկուլային հիմքերի վերաբերյալ։ 2. Ընդլայնել ժառանգման օրինաչափությունների վերաբերյալ գաղափարները։ 3. Ցույց տալ, թե վիճակագրական վերլուծությունը ինչպես է օգտագործվում փորձարարական տվյալները վերլուծելու և դրանց օրինաչափ լինելը պարզելու համար։ 4. Զարգացնել փաստարկելու, տվյալներ վերլուծելու և բացատրելու կարողությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ԺՓ-ՄՀ.1 Փաստարկների միջոցով հիմնավորել ԴՆԹ-ում նուկլեոտիդների հաջորդականության և ծնողներից սերնդին ժառանգվող հատկանշների միջև կապը։ Կ-ԱԴ-ԺՓ-ԺՕ.1 Հաշվարկել սերնդում գեների ժառանգման և հատկանիշների արտահայտման հավանականությունները և վիճակագրական վերլուծության ենթարկել փորձի միջոցով ստացված արդյունքները՝ դրանց օրինաչափ լինելը պարզելու նպատակով։ Կ-ԱԴ-ԺՓ-ՓԱ.1 Նկարներից, գծապատկերներից և տրամադրված տեղեկությունից օգտվելով բացատրել, թե ինչպես են մեյոզի ընթացքում տեղի ունեցող քրոմոսոմների անկախ բաշխումը և հոմոլոգ քրոմոսոմների տրամախաչումը, գամետների պատահական համակցումը, ԴՆԹ-ի կրկնապատկման սխալները և միջավայրի գործոնների ազդեցությամբ տեղի ունեցող մուտացիաները հանգեցնում ժառանգական փոփոխականության։ Կ-ԱԴ-ԺՓ-ՓԱ.2 Փաստարկներ բերելով հիմնավորել այն պնդումը, որ միջավայրի գործոնները կարող են հանգեցնել այնպիսի փոփոխականության, որը սերունդներին չի ժառանգվում։ | |
Բովանդակություն | |
1. Ժառանգման քրոմոսոմային հիմքերը 2. Մենդելի օրենքները 3. Վերլուծող խաչասերման կիրառումը անհայտ գենոտիպը որոշելու համար 4. Տոհմածառեր 5. Ոչ լրիվ դոմինանտություն 6. Կոդոմինատություն, պլեոտրոպիա, բազմագեն ժառանգում, էպիստազ 7. Շղթայակցված ժառանգում: Շղթայակցման քարտեզներ 8. Սեռի հետ շղթայակցված ժառանգում 9. Ժառանգական հիվանդություններ 10. Ժառանգականության օրենքների վերաբերյալ խնդիրների լուծում 11. Գենետիկ բազմազանության աղբյուրները 12. Միջավայրի դերը ֆենոտիպի ձևավորման վրա | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Բացատրել լոկուս, ալել, դոմինանտ, ռեցեսիվ, կոդոմինանտ, հոմոզիգոտ, հետերոզիգոտ, ֆենոտիպ և գենոտիպ եզրույթները։ Բացատրել, թե ինչպես է ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականության փոփոխությունն ազդում սպիտակուցի ամինաթթվային հաջորդականության վրա և, հետևաբար, նաև օրգանիզմի ֆենոտիպի վրա։ Սահմանել ճեղքավորման օրենքը և բացատրել, թե ինչպես է այն կիրառվում բազմացման դեպքում: Սահմանել Մենդելի անկախ բաշխման օրենքը և բացատրել, թե ինչպես է այն կիրառվում երկհիբրիդային խաչասերման դեպքում: Բացատրել, թե օրգանիզմի գենոտիպը որոշելու համար ինչպես կարելի է իրականացնել վերլուծող խաչասերում: Բացատրել, թե որևէ իրադարձության հավանականությունը որոշելու համար երբ և որտեղ կարող է կիրառվել բազմապատկման կանոնը: Բացատրել, թե ինչպես կարող է տոհմածառն օգտագործվել մարդու որոշակի հատկանիշի ժառանգումը որոշելու համար: Սահմանել և տարբերակել լրիվ դոմինանտությունը, ոչ լրիվ դոմինանտությունը և կոդոմինանտությունը: Նկարագրել մանգաղաբջջային սակավարյունության նկատմամբ հետերոզիգոտ մարդկանց ընտրողական առավելությունը: Բացատրել պլեոտրոպիան, բազմագեն ժառանգումը և էպիստազը: Բերել յուրաքանչյուրից օրինակներ: Սահմանել ժառանգման քրոմոսոմային տեսությունը և բացատրել, թե ինչպես է շղթայակցված գեների ժառանգումը տարբերվում չշղթայակցված գեների ժառանգումից: Բացատրել, թե հետազոտողներն ինչու օգտագործեցին պտղաճանճը և ինչպես ստեղծեցին շղթայակցման քարտեզներ: Բացատրել սեռի հետ շղթայակցված ժառանգումը: Բացատրել, թե սեռի հետ շղթայակցված հիվանդություններն ինչու են ավելի տարածված տղամարդկանց մոտ: Լուծել միահիբրիդ և երկհիբրիդ խաչասերումների հետ կապված խնդիրներ՝ ներառյալ սեռի հետ շղթայակցումը, կոդոմինանտությունը և բազմակի ալելներ (բայց ոչ աուտոսոմային շղթայակցումը և էպիստազը)՝ կիրառելով գենետիկ տրամագրեր։ Բացատրել, որ գենետիկ բազմազանության աղբյուրներ են հանդիսանում մեյոզի ընթացքում տեղի ունեցող տրամախաչումը և հոմոլոգ քրոմոսոմների անկախ բաշխումը, մուտացիաները և գամետների պատահական բեղմնավորումը։ Բերել Հայաստանի Հանրապետությունում տարածված մարդու ժառանգական հիվանդությունների օրինակներ և բացատրել դրանց ժառանգման բնույթը։ Բացատրել, թե ինչպես կարող է շրջակա միջավայրն ազդել ֆենոտիպի ձևավորման վրա՝ օրինակներ բերելով։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Հարցադրումներ կատարել և խնդիրներ ձևակերպել Առաջադրել հարցեր և կազմել խնդիրներ հատկանիշների ժառանգման վերաբերյալ։ Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Վերլուծել խաչասերումների արդյունքները և տոհմածառերը՝ պարզելու համար հատկանիշի ժառանգման բնույթը: |
Պատճառ և հետևանք Փորձարարական տվյալները հնարավորություն տվեցին բացահայտել հատկանիշների ժառանգման մեջ քրոմոսոմների և ԴՆԹ-ի դերը և փոփոխականության պատճառները։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա գիտական և գիտահանրամատչելի տեքստեր վերլուծել փոփոխականության վրա միջավայրի ազդեցության վերաբերյալ՝ հղում կատարելով որոշակի տեքստային փաստերի, անդրադառնալով հեղինակի կարևոր ձեռքբերումներին և բացթողումներին, անհամապատասխանություններին և տարակարծություններին։ Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա իրականացնել խաչասերման արդյունքների և տոհմածառերի տվյալների վիճակագրական վերլուծություն և պարզել դրանց օրինաչափ լինելը, կանխատեսել խաչասերումների արդյունքները։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ3, Մ5, Մ6, Մ11-Մ15, Մ26, Մ29, Մ31 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Ընդլայնել պատկերացումները էվոլյուցիայի ապացույցների վերաբերյալ։ 2. Խորացնել գիտելիքները կենսաբանական էվոլյուցիայի և բնական ընտրության մասին: 3. Զարգացնել պատկերացումները արհեստական ընտրության վերաբերյալ՝ շեշտադրելով Հայաստանում իրականացված սելեկցիոն աշխատանքների արդյունքները։ 4. Զարգացնել փաստարկված միտք կառուցելու, տեղեկությունը գնահատելու և տեղեկացված դիրքորոշում հայտնելու հմտությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ԷԿբ- ԲըԷվ.1 Քննարկել էվոլյուցիայի բազմաբնույթ ապացույցների կիրառելիությունը կենսաբանական էվոլյուցիայի և ընդհանուր նախնու վերաբերյալ գաղափարները պաշտպանելու համար։ Կ-ԱԴ-ԷԿբ-ԲըԷվ.2 Փաստարկներով հիմնավորել այն միտքը, որ էվոլյուցիան տեղի է ունենում, քանի որ օրգանիզմներն ունեն գերվերատադրվելու հնարավորություն։ Միևնույն տեսակին պատկանող օրգանիզմները մուտացիաների և սեռական բազմացման արդյունքում ունեն ժառանգական գենետիկ տարբերություններ և մրցակցում են միջավայրի անբավարար ռեսուրսների համար, ինչի արդյունքում գոյատևում և սերունդ են տալիս տվյալ միջավայրին առավել հարմարված օրգանիզմները։ Կ-ԱԴ-ԷԿբ-ԲըԷվ․3 Իրականացնել վիճակագրական վերլուծություն և կիրառելով հավանականությունների տեսության գործիքակազմը բերել ապացույցներ, որ օգտակար ժառանգական հատկանիշներով օրգանիզմների թվաքանակը տվյալ հատկանիշը չունեցող օրգանիզմների համեմատ մեծանում է։ Կ-ԱԴ-ԷԿբ-ԲըԷվ.4 Փաստարկներ բերելով հիմնավորել այն միտքը, որ բնական ընտրությունը հանգեցնում է միջավայրի պայմաններին պոպուլյացիաների հարմարվածությանը։ Կ-ԱԴ-ԷԿբ-ԿբԷԴ.3 Քննարկել արհեստական ընտրության և սելեկցիայի նպատակները, մեթոդները և հաջողություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Կ-ԱԴ-Էկբ.ԿբՊ.1 Գնահատել տրամադրված փաստարկները, որոնք ապացուցում են, որ միջավայրի պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել որոշ տեսակների բնաջնջմանը, որոշ տեսակների թվաքանակի ավելացմանը և նոր տեսակների առաջացմանը։ | |
Բովանդակություն | |
1. Դարվինի բնական ընտրության տեսությունը և դրա նախադրյալները 2. էվոլյուցիայի ապացույցներ 3. Գենետիկ փոփոխականությունը պոպուլյացիաներում 4. Գենոֆոնդի վերլուծություն 5. էվոլյուցիայի մեխանիզմները 6. Տեսակներ և տեսակառաջացում 7. Արհեստական ընտրություն | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Քննարկել Արիստոտելի, Բուֆոնի, Լամարկի, Ուոլլեսի և Դարվինի տեսակների՝ ժամանակի ընթացքում փոփոխվելու ունակության մասին գաղափարները: Բացատրել, թե բրածո մնացորդները, կենսաշխարհագրությունը, համեմատական անատոմիան, համեմատական սաղմնաբանությունը, մոլեկուլային կենսաբանությունը և հակաբիոտիկների նկատմամաբ կայուն բակտերիաների առաջացումը ինչպես են ապացուցում, որ տեղի է ունենում էվոլյուցիա։ Բացատրել, թե ինչպես կարող է բնական ընտրությունը հանգեցնել էվոլյուցիայի։ Բացատրել բնական ընտրության գործընթացում փոփոխականության կարևորությունը։ Բացատրել գոյության կռվի պատճառները: Օրինակների օգնությամբ բացատրել, թե ինչպես են տեղի ունենում բնական ընտրության երեք ձևերը՝ կայունացնող, ուղղորդող կամ դիզռուպտիվ (ճեղքող) ընտրությունը։ Նկարագրել պոպուլյացիայում ալելի հաճախականության վրա ազդող գործընթացները` հղում կատարելով մալարիայի և մանգաղաձև բջջային սակավարյունության համաշխարհային բաշխման վրա։ Բացատրել, թե Հարդի-Վայնբերգի հավասարումն ինչպես կարող է օգտագործվել գենոֆոնդում գենոտիպերի հաճախականության որոշման համար և լուծել խնդիրներ՝ օգտվելով Հարդի-Վայնբերգի բանաձևից: Բացատրել նոր տեսակների էվոլյուցիայում մեկուսացման մեխանիզմների դերը։ Նկարագրել Հայաստանում իրականացված արհեստական ընտրության օրինակներ և բացատրել փոփոխականության կարևորությունը արհեստական ընտրության գործընթացում։ Նկարագրել բազմացման ավանդական մեթոդներով մշակաբույսերի կատարելագործման օրինակներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Վիճակագրության և հավանականությունների տեսության հասկացությունները կիրառելով բացատրել, թե ինչպես կարող է տվյալ միջավայրին հարմարված օրգանիզմների քանակը աճել։ Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Գնահատել փաստական տվյալները այն մասին, որ միջավայրի փոփոխությունը կարող է հանգեցնել պոպուլյացիայի թվաքանակի մեծացմանը, նոր տեսակների առաջացմանը կամ բնաջնջմանը։ Բերել հիմնավորումներ ապացուցման համար Ապացույցներ բերելով բացատրել, թե ինչպես է տեղի ունենում կենսաբանական էվոլյուցիան և թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում հարմարվածության։ Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Մոդելների միջոցով ցույց տալ, թե ինչպես է տեղի ունենում բնական ընտրությունը և բացատրել էվոլյուցիայի մեխանիզմները։ |
Պատճառ և հետևանք Փորձարարական տվյալները հնարավորություն են տալիս հիմնավորել էվոլյուցիայի վերաբերյալ ժամանակակից պատկերացումները։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է տարբեր նպատակների և լսարանների համար կարողանա կիրառել գրավոր խոսքի տարբեր տեսակներ՝ պահպանելով գրագետ շարադրանքի (ուղղագրություն, կետադրություն, բառագործածություն, քերականություն, ոճագիտություն) կանոնները և ընտրած տեքստի կառուցվածքը, գրել գիտական շարադրանք կենսաբանական էվոլյուցիայի, կենսաբազմազանության առաջացման և նվազման վերաբերյալ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ3, Մ5, Մ6, Մ7, Մ11-Մ15, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Խորացնել միջին դպրոցում ձեռքբերված գիտելիքները կենսաբազմազանության էվոլյուցիայի և դասակարգման վերաբերյալ։ 2. Կենսաբազմազանությունը դիտարկել էվոլյուցիայի համատեքստում՝ ուշադրություն հրավիրելով կենդանի օրգանիզմների էվոլյուցիոն առումով կարևոր առանձնահատկությունների վրա։ 3. Ընդլայնել պատկերացումները վիրուսների մասին և բնութագրել վիրուսները որպես կյանքի ոչ բջջային ձևեր։ 4. Զարգացնել տեղեկություն ձեռքբերելու, մշակելու, փաստարկելու և բացատրելու կարողությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ԷԿբ.ԿբԷԴ.1 Քննարկել դասակարգման անհրաժեշտությունը, ներկայացնել դասակարգման երեք դոմեններից կազմված համակարգի հիմքում դրված սկզբունքները և տարբերակել հիմնական կարգաբանական խմբերը։ Կ-ԱԴ-ԷԿբ.ԿբԷԴ.2 Քննարկել նախակորիզավորների, սնկերի, բույսերի և կենդանիների էվոլյուցիայի առանցքային իրադարձությունների վերաբերյալ ժամանակակից պատկերացումները։ | |
Բովանդակություն | |
1. Կենսաբազմազանության դասակարգումը 2. Կյանքի էվոլյուցիայի գլխավոր դրվագները 3. Կյանքի ծագման վարկածները 4. Նախակորիզավորների էվոլյուցիան 5. Լաբորատոր աշխատանք: Նախակորիզավորների գրամ ներկում 6. Կորիզավոր բջիջների ծագումը 7. Պրոտիստներ 8. Լաբորատոր աշխատանք: Պրոտիստների բազմազանությունը 9. Ջրիմուռներ: Բույսերի ծագումը կանաչ ջրիմուռներից 10. Լաբորատոր աշխատանք: Ջրիմուռների բազմազանությունը 11. Բույսերի ցամաքային հարմարանքները 12. Սպորավոր բույսերի բազմազանությունը 13. Սերմնավոր բույսերի բազմազանությունը 14. Սնկեր 15. Լաբորատոր աշխատանք: Սնկերի բազմազանությունը 16. Կենդանիների բազմազանությունը, տարածվածությունը և ծագումը 17. Անողնաշարների հիմնական տիպերի ընդհանուր բնութագիրը 18. Ողնաշարավորների էվոլյուցիան և բազմազանությունը 19. Գործնական աշխատանք: Բույսի և կենդանու տեսակի որոշումը դիխոտոմիկ բանալիով 20. Մարդու ծագումը 21. Վիրուսներ | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Տարբերել տաքսոնոմիան (կարգաբաշխություն) և կարգաբանությունը: Բացատրել, թե կրկնակի անվանակարգման համակարգն ինչպես է կիրառվում տեսակները ճանաչելու համար: Բացատրել, թե ինչպես է հոմոլոգիան օգտագործվում դասակարգման համակարգեր ստեղծելիս: Տարբերել հոմոլոգ և անալոգ կառուցվածքները: Նկարագրել, թե կլադիստիկան ինչպես է օգտագործվում դասակարգման համակարգեր ստեղծելիս: Բացատրել, թե ինչու են դասակարգման համակարգերը ժամանակի ընթացքում վերանայվել և փոփոխվել: Տարբերել դասակարգման երկու թագավորության, հինգ թագավորության և երեք դոմեն (վերնաթագավորություն) համակարգերը։ Տարբերակել ինքնածնությունը և կենսածնությունը: Նկարագրել Երկրի վրա կյանքի ծագման վարկածի չորս փուլերը: Բացատրել, թե ինչպես կարող էր բնական ընտրությունը ազդել առաջին նախաբջիջների վրա: Քննարկել երկրի վրա նախակորիզավորների հարաբերական առատությունը և նրանց ազդեցությունը մարդկանց և էկոհամակարգերի վրա։ Նկարագրել նախակորիզավորների կառուցվածքը, տարածվածությունը և բազմացումը։ Համեմատել նախակորիզավորների սննդառության տիպերը։ Վերլուծել տեղեկությունը և փաստերով հիմնավորել այն պնդումը, որ որոշ բակտերիաներ մարդկանց և էկոհամակարգերի վրա կարող են ունենալ վնասակար ազդցություն, իսկ որոշները՝ օգտակար: Նկարագրել արքեյների տարածվածությունը և դերը էկոհամակարգերում, դրանց կիրառությունը արտադրության մեջ։ Համեմատել նախակորիզավորների երկու վերնաթագավորությունները՝ բակտերիաները և արքեյները։ Բացատրել բույսերի հետևյալ ցամաքային հարմարանքների՝ հերձանցքի, կուտիկուլայի, լիգնինի, փոխադրող հյուսվածքի և գամետանգիումի գործառույթները։ Բացատրել բույսերի էվոլյուցիայի չորս հիմնական փուլերը և յուրաքանչյուր փուլի հետ կպված հիմնական հարմարանքները։ Նկարագրել մամուռների կենսացիկլը և նրանց երկու գլխավոր ցամաքային հարմարանքները։ Համեմատել պտերները և մամուռները՝ նշելով հիմնական նմանությունները և տարբերությունները։ Վերլուծել մերկասերմերի և ծածկասերմերի էվոլյուցիային վերաբերող տեղեկությունը և առաջարկել, թե շրջակա միջավայրի որ պայմանները կարող էին նպաստել դրանց էվոլյուցիային։ Նկարագրել ցամաքային կյանքի անցնելու հարմարանքները, որոնք առաջին անգամ հայտնվել են մերկասերմերի մոտ։ Նկարագրել սնկերի տարածվածությունը և նշանակությունը էկոհամակարգում, սննդի արդյունաբերության, դեղագործության, գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի և այլ ոլորտներում։ Համեմատել սնկերը բույսերի և կենդանիների հետ։ Բացատրել սնկերի ու բույսերի արմատների միջև փոխհարաբերությունների՝ միկորիզայի տնտեսական նշանակությունը և կիրառությունը գյուղատնտեսության մեջ։ Քննարկել Քեմբրյան պայթյունի նշանակությունը և այն վարկածները, որոնք փորձում են բացատրել այս մեծ էվոլյուցիոն իրադարձությունը։ Տարբերակել կենդանիների գլխավոր տիպերը (սպունգներ, աղեխորշավորներ, տափակ որդեր, կլոր որդեր, օղակավոր որդեր, փափկամարմիններ, հոդվածոտանիներ, փշամորթներ, քորդավորներ)՝ ըստ նրանց հյուսվածքների, մարմնի համաչափության տիպի, մարսողության, նյարդային համակարգերի կառուցվածքի և մարմնի խոռոչի առկայության։ Թվարկել քորդավորների տիպի չորս բնորոշ հատկանիշները։ Քննարկել ձկների ջրային, երկկենցաղների ջրային և ցամաքային հարմարանքները, սողունների ցամաքային կյանքին անցնելու հարմարանքները և թռչունների թռիչքին նպաստող հարմարանքները։ Նկարագրել այն հատկանիշները, որոնք ընդհանուր են բոլոր կաթնասունների համար։ Տարբերակել ձվածին, պարկավոր և ընկերքավոր կաթնասունները և բերել օրինակներ։ Բացատրել, թե ինչու է սխալ (ա) շիմպանզեին մարդու նախնի համարելը, (բ) կարծելը, որ մարդու էվոլյուցիան նման է աստիճանի, (գ) կարծելը, որ մարդկային հատկանիշները զարգացել են միաժամանակ։ Բացատրել, թե ինչպես կարելի է միտոքոնդրիումային և կորզային ԴՆԹ-ի հետազոտությունը կիրառվել մարդու էվոլյուցիան ուսումնասիրելու համար։ Նկարների, աղյուսակների, գծապատկերների, տեսաֆիլմերի միջոցով ներկայացնել մարդու էվոլյուցիայի և տարածման ժամանակակից պատկերացումները։ Նկարագրել վիրուսների կառուցվածքը և հիմնավորել, թե ինչու են վիրուսները համարվում կյանքի ոչ բջջային ձևեր։ Համեմատել ՌՆԹ և ԴՆԹ վիրուսների վերարտադրման ցիկլերը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկություն Գնահատել փաստական տվյալները, որոնց հիման վրա կառուցում են Երկրի վրա կյանքի ծագման վարկածները։ Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Դասակարգումը հնարավորություն է տալիս արտահայտելու օրգանիզմների ազգակցական կապերը և ծագումնաբանությունը։ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ուսումնասիրել նախակորիզավորների, պրոտիստների և սնկերի բազմազանությունը՝ օգտվելով մանրադիտակից և խոշորացույցից: Որոշել բույսի և կենդանու տեսակը դիխոտոմիկ բանալիով: |
Պատճառ և հետևանք Փորձարարական տվյալները հնարավորություն են տալիս հիմնավորել կենսաբազմազանության էվոլյուցիայի վերաբերյալ ժամանակակից պատկերացումները։ Օրինաչափություն Օրինաչափություններ կարելի է դուրս բերել՝ ուսումնասիրելով օրգանիզմների միջավայրը և առանձնահատկությունները։ Դիտարկված օրինաչափությունները կարող են ապացույց հանդիսանալ էվոլյուցիոն փոփոխության պատճառները բացատրելու համար։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա գրավոր խոսքի տարբեր տեսակներ կիրառել տարբեր նպատակների և լսարանների համար՝ պահպանելով գրագետ շարադրանքի (ուղղագրություն, կետադրություն, բառագործածություն, քերականություն, ոճագիտություն) կանոնները և ընտրած տեքստի կառուցվածքը։ Սովորողը պետք է կարողանա գիտական շարադրանք գրել կենդանի օրգանիզմների բազմազանության, տարածվածության, էվոլյուցիայի վերաբերյալ, ինչպես նաև ելույթ ունենալ լսարանի առջև անկաշկանդ, գրագետ, արտահայտիչ՝ վերլուծելով առաջարկվող նյութը, ընտրելով համապատասխան ոճը, փոխանցելով ասելիքի հիմնական գաղափարը։ Սովորողը պետք է կարողանա մասնակցել բանավեճի, հարցազրույցի, զրույցի՝ նախապես ուսումնասիրելով քննարկվող թեման, արտահայտել սեփական տեսակետն ու փաստարկել դիրքորոշումը, կատարել ընդհանրացումներ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ3, Մ5, Մ6, Մ11-Մ15, Մ24, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Խորացնել պատկերացումները էկոհամակարգում նյութերի շրջապտույտի և էներգիայի հոսքի վերաբերյալ։ 2. Զարգացնել մաթեմատիկական գործիքների կիրառմամբ կենսաբանական համակարգերում տեղի ունեցող գործընթացները վերլուծելու, նկարագրելու և բացատրելու կարողությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԿԳ.1 Բացատրել միջավայրի բիոտիկ և աբիոտիկ գործոնների ազդեցությունը էկոհամակարգի տարողունակության և պոպուլյացիաների թվաքանակի վրա՝ հիմնավորման համար օգտվելով դինամիկ մաթեմատիկայի գործիքներից, գրաֆիկներից, հիստոգրամներից և այլ միջոցներից։ Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԿԳ.2 Գնահատել միջտեսակային և ներտեսակային փոխազդեցությունների դերը առանձնյակների և տեսակների կենսունակության և վերարտադրողականության վրա՝ օգտվելով տրամադրված տեղեկությունից։ Կ-ԱԴ-ԷՓԴ-ՆՇԷՀ.1 Բացատրել նյութերի շրջապտույտը էկոհամակարգում և հիմնավորել պնդումները՝ օգտվելով մաթեմատիկական մոդելներից, գրաֆիկներից ու հաշվարկներից և քննարկել մարդու գործունեության ազդեցությունը նյութերի շրջապտույտի վրա։ Կ-ԱԴ-ԷՓԴ-ՆՇԷՀ.2 Բացատրել էներգիայի հոսքը էկոհամակարգերում և քննարկել սննդային մակարդակներում էներգիայի փոխանցման արդյունավետությունը՝ օգտվելով մաթեմատիկական մոդելներից, գրաֆիկներից և հաշվարկներից։ | |
Բովանդակություն | |
1. Պոպուլյացիաների էկոլոգիա 2. Էկոհամակարգի կառուցվածքային մակարդակները: Կենսածին և ոչ կենսածին գործոններ 3. Լաբորատոր աշխատանք: Հողի և ջրի ուսումնասիրություն 4. Պոպուլյացիաներ 5. Ներտեսակային փոխհարաբերություններ և խմբային վարքագիծ 6. Միջտեսակային փոխհարաբերություններ 7. էներգիայի հոսքը էկոհամակարգերում 8. Սննդային կապերը էկոհամակարգում 9. Նյութերի շրջապտույտը էկոհամակարգերում | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Սահմանել բնակմիջավայր, խորշ, պոպուլյացիա, համակեցություն և էկոհամակարգ եզրույթները և ճանաչել յուրաքանչյուրի օրինակները: Սահմանել պոպուլյացիա, պոպուլյացիաների էկոլոգիա և պոպուլյացիայի խտություն եզրույթները: Բացատրել, թե ինչպես են կյանքի տևողության աղյուսակները օգտագործվում պոպուլյացիաներում մահացությանը և կենսունակությանը հետևելու համար: Համեմատել I, II, III տիպի կենսունակության կորերը: Համեմատել օպորտունիստական և հավասարակշռված կյանքի պատմություն ցուցաբերող տեսակների հատկանիշները՝ յուրաքանչյուրի համարչ բերելով օրինակներ։ Համեմատել աճի էքսպոնենցիալ և լոգիստիկ մոդելները, բերել օրինակներ: Որևէ օրինակի վրա բացատրել պոպուլյացիոն ալիքները և քննարկել, թե ինչու են զոհի և գիշատչի պոպուլյացիաները ծաղկման և անկման պարբերաշրջաններ ապրում։ Համեմատել պոպուլյացիայի աճի վրա ազդող խտությունից կախված և խտությունից անկախ գործոնները։ Քննարկել օրգանիզմների անատոմիական, ֆիզիոլոգիական և վարքագծային հարմարանքների տեսակները: Քննարկել միջտեսակային և ներտեսակային փոխազդեցությունների, խմբային վարքի օրինակները և բացատրել, թե դրանք ինչպես են նպաստում կենսունակության և վերատադրողական հաջողության բարձրացմանը։ Բացատրել ավտոտրոֆ, հետերոտրոֆ, պրոդուցենտ (արտադրող), կոնսումենտ (սպառող), ռեդուցենտ (քայքայող) և սննդային մակարդակ եզրույթները սննդային շղթաների և սննդային ցանցի համատեքստում։ Բացատրել էներգիայի կորուստը սննդային շղթաներում և քննարկել սննդային մակարդակների միջև էներգիայի փոխանցման արդյունավետությունը։ Բացատրել, թե ինչպես է կենսաբանական կուտակումը հանգեցնում թունավոր նյութերի կոնցենտրացիայի բարձրացմանը սննդային մակարդակների վերին օղակներում: Նկարագրել էկոհամակարգում ազոտի և ածխածնի շրջապտույտը՝ ներառյալ ազոտ ֆիքսող և նիտրիֆիկացնող բակտերիաների դերը։ Քննարկել, թե ինչպես է մարդու գործունեությունը խախտել ածխածնի և ազոտի շրջապտույտը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Օգտագործել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն Գրաֆիկների միջոցով հիմնավորել և բացատրել, թե ինչպես են տարբեր գործոններ ազդում տարողունակության և պոպուլյացիայի աճի վրա, նկարագրել էկոհամակարգերում էներգիայի փոխանցումը։ Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Բացատրել, թե ինչպես են տարբեր տեսակները նվազեցնում ռեսուրսների համար մրցակցությունը։ Մշակել և օգտագործել մոդելներ Մոդելների միջոցով ցույց տալ, թե ինչպես է մրցակցությունը սահմանափակում պոպուլյացիայի թվաքանակը։ Մոդելների միջոցով ցույց տալ պոպուլյացիայի էքսպոնենցիալ աճը։ Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Պլանավորել և իրականացնել հողի և ջրի ուսումնասիրություն: |
Պատճառ և հետևանք Փորձարարական տվյալներ թույլ են տալիս հետևություններ անել պոպուլյացիաների փոխազդեցությունների, աճի և նվազման պատճառահետևանքային կապերի վերաբերյալ։ Մասշտաբ, համամասնություն և քանակ Որոշակի գործոնների ազդեցությունը կենսաբազմազանության և պոպուլյացիայի աճի վրա արտահայտող մոդելները կարող են կիրառվել համակարգերը մեկ այլ մասշտաբում հասկանալու համար։ էներգիան և նյութ Էներգիան չի կարող ստեղծվել կամ ոչնչանալ, այն միայն կարող է փոխանցվել։ Համակարգերի ներսում և համակարգերի միջև նյութերի շրջապտույտը տեղի է ունենում էներգիայի հաշվին։ Համակարգեր և համակարգերի մոդելներ Մոդելների օգնությամբ կարելի է սիմուլացնել էկոհամակարգում էներգիայի հոսքը և նյութերի շրջապտոււյտը։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է մասնակցի կամ վարի բանավեճ, հարցազրույց, զրույց՝ նախապես ուսումնասիրելով էկոհամակարգում նյութերի շրջապտույտի վրա մարդու ունեցած ազդեցության վերաբերյալ նյութերը, արտահայտի սեփական տեսակետն ու փաստարկի դիրքորոշումը, կատարի ընդհանրացումներ։ Ֆիզիկա Սովորողը պետք է բացատրի, որ էկոհամակարգում անընդհատ տեղի է ունենում էներգիայի փոխակերպում մի ձևից մյուսին։ Սովորողը նպետք է կարողանա բացատրել, որ նյութերի շրջապտույտի շարժիչ ուժը էներգիան է։ Մաթեմատիկա Սողորողը պետք է կարողանա տվյալները ներկայացնել գրաֆիկորեն, հասկանա, թե ինչպես են վիճակագրական գործիքները թույլ տալիս պոպուլյացիայի նմուշառման տվյալների հիման վրա ընդհանրացումներ կատարել։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ3, Մ5, Մ6, Մ8, Մ9, Մ10, Մ11-Մ15, Մ18, Մ21, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
1. Քննարկել էկոհամակարգում փոխազդեցությունների կարևորությունը հարաբերական կայունություն պահպանելու տեսանկյունից: 2. Զարգացնել էկոհամակարգերի վրա մարդու գործունեության վնասակար հետևանքները գնահատելու, վերացնելու և կանխելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ 3. Նպաստել պատասխանատու քաղաքացու վարքագծի ձևավորմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԴԿ.1 Քննարկել էկոհամակարգում փոխազդեցությունների կարևորությունը հարաբերական կայունություն պահպանելու տեսանկյունից և գնահատել պայմանների փոփոխության հնարավոր հետևանքները էկոհամակարգի վրա։ Կ-ԱԴ-ԷՓԴ-ԷԴԿ.2 Գնահատել էկոհամակարգերի վրա մարդու ունեցած ազդեցության հետևանքները և առաջարկել և/կամ կատարելագործել այդ ազդեցությունը նվազեցնող միջոցառումներ և գործողություններ։ Կ-ԱԴ-ԷԿբ-ԿբՊ.1 Գնահատել տրամադրված փաստարկները, որոնք ապացուցում են, որ միջավայրի պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել որոշ տեսակների բնաջնջմանը, որոշ տեսակների թվաքանակի ավելացմանը և նոր տեսակների առաջացմանը։ Կ-ԱԴ-ԷԿբ-ԿբՊ.2 Քննարկել կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը և վտանգված տեսակների պահպանության ուղղությամբ կիրառվող մեթոդների դերը և արդյունավետությունը աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում։ | |
Բովանդակություն | |
1. Էկոհամակարգի դինամիկան և կայունությունը 2. Կենսաբազմազանության վտանգման պատճառները 3. Կենսաբազմազանության կարևորությունը: 4. Բնապահպանությունը էկոհամակարգի մակարդակում: Զավթիչ տեսակների վերահսկողություն 5. Քայքայված բնակմիջավայրերի վերականգնումը 6. Վտանգված տեսակների պաշտպանությունը աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում 7. Կայուն զարգացման հայեցակարգը | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Քննարկել էներգիայի հոսքի և նյութերի շրջապտույտի առնչությունը էկոհամակարգի դինամիկային և կայունությանը։ Բացատրել, թե ինչպես է տեսակների հարստությունը և հարաբերական առատությունը նպաստում տեսակների բազմազանությանը։ Նկարագրել անկյունաքարային տեսակների գործառույթը համակեցությունում։ Բացատրել, թե ինչպես է գիշատչությունն օգնում պահպանել կենսաբազմազանությունը։ Նկարագրել համակեցություններում խաթարումների՝ բնական և մարդածին աղետների ազդեցությունները և հետևանքները։ Քննարկել ժամանակակից բնապահպանական կենսաբանության առջև կանգնած խնդիրները և բացատրել, պոպուլյացիաների էկոլոգիայի կիրառությունը անհետացման եզրին գտնվող պոպուլյացիների պահպանության մեջ: Բացատրել, թե ինչ են զավթիչ տեսակները և բացատրել ինչու են դրանք հանդիսանում էկոլոգիական և ֆինանսական խնդիրներից մեկը: Քննարկել, թե ինչպես է օգտագործվում կենսաբանական վերահսկումը ներմուծված տեսակների քանակը կարգավորելու գործում և ինչ ռիսկեր կարող է ունենալ այդ ռազմավարությունը։ Քննարկել գյուղատնտեսական վնասատուների համալիր վերահսկողության նպատակները և դրա առավելությունները թունաքիմիկատների օգտագործման նկատմամբ։ Քննարկել կենսաբազմազանության կարևորությունը և պահպանման անհրաժեշտությունը։ Տարբերակել վտանգված և խոցելի տեսակները: Նկարագրել մեկ որոշակի տեսակի վտանգման պատճառները և կիրառել այս տեղեկությունը այլ վտանգված տեսակների համատեքստում: Քննարկել վտանգված տեսակների պաշտպանման դերն ու մեթոդները՝ ներառյալ կենդանաբանական, բուսաբանական այգիների, հատուկ պահպանվող տարածքների (արգելոցների, ազգային պարկերի) և սերմերի բանկերի դերը։ Վերլուծել տեղանքի բնապահպանական խնդիրները և առաջարկել լուծումներ։ Քննարկել կայուն զարգացման նպատակները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Օգտագործել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն Գրաֆիկների միջոցով բացատրել էկոհամակագերում պոպուլյացիաների թվաքանակի և կենսաբազմազանության վրա տարբեր գործոնների ազդեցությունը։ Վերլուծել և մեկնաբանել տվյալներ Վերլուծել էկոհամակարգի կայունությունը՝ օգտվելով տրված տեղեկությանց։ Կառուցել բացատրություններ և նախագծել լուծումներ Մշակել և գնահատել կենսաբազմազանության պահմապնմանն ուղղված լուծումներ, որոնք մարդկանց թույլ կտան օգտվել անհրաժեշտ ռեսուրսներից։ Մշակել վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված լուծումներ՝ հիմնվելով ներկայումս առկա տվյալների վրա։ Տվյալների վրա հիմնվելով բացատրել, թե ինչպիսի բնապահպանական միջոցներ կարող են կիրառվել վտանգված տեսակները և պոպուլյացիաների գենետիկ բազմազանությունը վերականգնելու համար; |
Պատճառ և հետևանք Փաստական տվյալները թույլ են տալիս տարբերել պատճառը կորելիացիայից և հիմնավորել խմբային վարքագծի առավելության (կենսունակության և վերարտադրողականության տեսանկյունից) վերաբերյալ պնդումները։ Փորձարարական տվյալները թույլ են տալիս հետևություններ անել Երկրի կենսաբազմազանության վրա մարդու ունեցած ազդեցության վերաբերյալ։ Փորձարարական տվյալները թույլ են տալիս հետևություններ անել կենսաբազմազանության վրա մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու լավագույն ուղիների վերաբերյալ։ Մասշտաբ, համամասնություն և քանակ Ցույց տալ, թե էկոհամակարգի վրա ազդող գործոններն ինչ ներգործություն ունեն տարբեր մասշտաբներում։ Կայունություն և փոփոխություն Էկոհամակարգերը փոփոխվում են՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց կայունությունը։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու Սովորողը պետք է կարողանա վերլուծել տրված տեքստը՝ վեր հանելով էկոհամակարգերի վտանգման պատճառահետևանքային կապերը։ Սովորողը պետք է կարողանա ելույթ ունենա լսարանի առջև անկաշկանդ, գրագետ, արտահայտիչ՝ վերլուծելով էկոհամակարգերի պահպանության վերաբերյալ նյութը, ընտրելով համապատասխան ոճը, փոխանցելով ասելիքի հիմնական գաղափարը։ Սովորողը պետք է մասնակցի կամ վարի բանավեճ, հարցազրույց, զրույց՝ նախապես ուսումնասիրելով քննարկվող թեման, արտահայտի սեփական տեսակետն ու փաստարկի դիրքորոշումը, կատարի ընդհանրացումներ։ Մաթեմատիկա Սովորողը պետք է կարողանա կենսաբազմազանության վերաբերյալ տվյալները ներկայացնել գրաֆիկորեն և վիճակագրական գործիքներն օգտագործել պոպուլյացիայի նմուշառման տվյալների հիմա վրա ընդհանրացումներ կատարելու համար։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ3, Մ5, Մ6, Մ8, Մ9, Մ10, Մ11-Մ15, Մ18, Մ21, Մ26, Մ29 |
ԹԵՄԱ | |
Նպատակը | |
Զարգացնել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կարևորության վերաբերյալ պատկերացումները։ Ձևավորել պատկերացումներ բջջային շնչառության և ֆոտոսինթեզի գործընթացների վերաբերյալ։ Նկարագրել խմորման գործընթացը և դրա կիրառությունը։ Զարգացնել հետազոտական և փորձարարական հմտությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
Կ-ԱԴ-ՄО-Բ․3 Գնահատել բջջային գործընթացների կարևորությունը օրգանիզմների կենսական գործառույթների ապահովման մեջ։ Կ-ԱԴ-ՄО-Բ․6 Բացատրել, թե ինչպես են գլյուկոզի մոլեկուլում առկա ածխածնի, ջրածնի և թթվածնի ատոմները վերամիավորվում այլ ատոմների հետ՝ առաջացնելով տարբեր օրգանական միացություններ, օրինակ՝ ամինաթթուներ, ճարպաթթուներ և այլն։ Կ-ԱԴ-ՄО-Բ․7 Բացատրել բջջային շնչառությունը՝ որպես կենսաքիմիական գործընթաց, որի ընթացքում օրգանական միացություններից ստացվում է էներգիա: Կ-ԱԴ-ՄО-Բ․8 Մոդելների, նկարների և գծապատկերների միջոցով բացատրել ֆոտոսինթեզը՝ որպես կենսաքիմիական գործընթաց, որի ընթացքում արևի էներգիան փոխակերպվում է օրգանական նյութերում պաշարված քիմիական պոտենցիալ էներգիայի։ | |
Բովանդակություն | |
Պլաստիկ և էներգիական փոխանակություն: ԱԵՖ Բջջային շնչառություն․ ակնարկ Լաբորատոր աշխատանք: Բջջային շնչառության ուսումնասիրությունը օգտագործելով ծլող սերմեր և միջատներ: Գլիկոլիզ Կրեբսի ցիկլ Էլեկտոնափոխադրիչ շղթա Խմորում Ֆոտոսինթեզ․ ակնարկ Լաբորատոր աշխատանք: Ֆոտոսինթեզի ինտենսիվության վրա ածխաթթու գազի կոնցենտրացիայի, լույսի ինտենսիվության, լույսի ալիքի երկարության փոփոխության ազդեցության ուսումնասիրություն: Լուսային փուլ Լաբորատոր աշխատանք: Քլորոպլաստների գունանյութերի ուսումնասիրությունը թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդով: Կալվինի ցիկլ Քեմոսինթեզ | |
Ուղղորդող թեմատիկ վերջնարդյունքներ Համեմատել ավտոտրոֆ և հետերոտրոֆ սննդառությունների առանձնահատկությունները՝ բերելով օրինակներ: Տարբերակել պլաստիկ և էներգիական փոխանակությունները: Նկարագրել էներգիայի անհրաժեշտությունըկենդանի օրգանիզմների համար` պարզաբանելով դրա դերը անաբոլիկ ռեակցիաների, ակտիվ փոխադրման, շարժման և մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար: Նկարագրել բջջային շնչառությունը`որպես բջիջներում օրգանական միացություններից էներգիայի ստացման գործընթաց (ԱԵՖ-ի մակրոէրգիկ կապերում առկա էներգիայի տեսքով)։ Նկարագրել ԱԵՖ-ի կառուցվածքը և դերը որպես էներգիայի համընդհանուր կրող: Բնութագրել գլիկոլիզը ընդհանուր գծերով: Բացատրել, որ թթվածնի առկայության դեպքում պիրոխաղողաթթուն փոխակերպվում է ացետիլ կոֆերմենտ A-ի (2C), որը հետագայում դառնում է Կրեբսի ցիկլի ելանյութ: Բնութագրել Կրեբսի ցիկլը ընդհանուր գծերով: Նկարագրել միտոքոնդրիումների ներքին թաղանթի՝ կատարների վրա էլեկտրոնափոխադրիչ շղթայի հետ կապված ԱԵՖ-ի կենսասինթեզը, ինչպես նաև թթվածնի դերը որպես էլեկրոնների ակցեպտոր (էլեկտրոնափոխադրիչների վերաբերյալ մանրամասներ պետք չեն): Համեմատել բջջային շնչառության երեք փուլերի՝ գլիկոլիզի, Կրեբսի ցիկլի, էլեկտրոնափոխադրիչ շղթայի ելանյութերը, վերջնանյութերը, էներգիական ելքը և տեղակայումը բջջում։ Համեմատել խմորման տարբեր ձևերի ելանյութերը և վերջնանյութերը։ Բացատրել լուսային էներգիայի դերը ֆոտոսինթեզի լուսային փուլում ջրի ֆոտոլիզի գործընթացում: Բացատրել տեսանելի լույսի սպեկտրի և ֆոտոսինթեզի գործընթացի կապը: Բացատրել, թե լույսը, ջերմությունը, ածխաթթու գազի կոնցենտրացիան և ջրի քանակն ինչպես են ազդում ֆոտոսինթեզի արագության վրա: Բացատրել տերևի կառուցվածքի և գործառույթի կապը: Քննարկել լուսային փուլում տեղի ունեցող գործընթացները և քլորոպլաստի գունանյութերի դերը լույսի սպեկտրի կլանման մեջ։ Նկարագրել Կալվինի ցիկլը ընդհանուր գծերով: Քննարկել ֆոտոսինթեզի սահմանափակող գործոնները և իրականացնել հետազոտություն ֆոտոսինթեզի արագության վրա լույսի ինտենսիվության և տեսանելի լույսի ալիքի երկարության, ածխածնի երկօքսիդի և ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ: Նկարագրել C4 և CAM բույսերի հարմարվածությունը բարձր ջերմաստիճանին և ածխածնի երկօքսիդի բարձր կոնցենտրացիային։ Ընդհանուր գծերով բացատրել քեմոսինթեզը՝ բերելով քեմոսինթետիկ բակտերիաների օրինակներ: Համեմատել քեմոսինթեզը և ֆոտոսինթեզը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող ընդհանրական հասկացություններ |
Պլանավորել և իրականացնել հետազոտություններ Ուսումնասիրել բջջային շնչառությունը համեմի կամ ցորենի ծլող սերմերում՝ օգտագործելով պարզ շնչաչափ: Առանձնացնել քլորոպլաստների գունանյութերը թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդով: Որոշել ֆոտոսինթեզի ինտենսիվության վրա ածխաթթու գազի կոնցենտրացիայի, լույսի ինտենսիվության, լույսի ալիքի երկարության փոփոխության ազդեցությունը: |
Պատճառ և հետևանք Ջերմաստիճանը, ածխաթթու գազի կոնցենտրացիան և լույսի ինտենսիվությունը ազդում են ֆոտոսինթեզի արագության վրա: Էներգիա և Նյութ Ֆոտոսինթեզի գործընթացում տեղի է ունենում էներգիայի փոխակերպում և սինթեզվում են նոր նյութեր։ |
Միջառարկայական կապեր | |
Քիմիա Սովորողը պետք է կարողանա բացատրել այն պնդումը, որ օքսիդավերականգման ռեակցիաների ընթացքում էներգիան կարող է անջատվել կամ կլանվել: Սովորողը պետք է կարողանա իրականացնել թղթային քրոմատոգրաֆիա: Մաթեմատիկա և համակարգչային գիտություն Սովորողը պետք է կարողանա պարզագույն մաթեմատիկական հաշվարկներ կատարել հասկանալ գրաֆիկները, վերլուծել փորձերի ընթացքում հավաքագրված տվյալները՝ կատարելով պարզ վիճակագրական վերլուծություններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ3, Մ5, Մ6, Մ10, Մ11-Մ15, Մ26, Մ29 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: