ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբեր 2023 թ. |
N 41-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի ««Ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմատիվներ հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
2. Առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի ««Քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-028-2014 սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
3. Առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի ««Սեռավարակների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-031-2016 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
4. Առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ««Մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-033-2017 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 50-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
5. Առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 13-ի ««Հայաստանի Հանրապետությունում լեգիոնելոզ հիվանդության կանխարգելում» ՍԿ N 2.1.2.003-19 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 35-Ն հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»:
6. Առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 7-ի ««Ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N - 2.1.7.006-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հոկտեմբերի 2023 թվական: