ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հուլիսի 2023 թվական ք. Երևան |
N 435-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 3-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետը և 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը` համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
|
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|