Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.04.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25 ապրիլի 2023 թ.

N 50-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի մարտի 17-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի N 1011-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 167-Ն հրամանը:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 25 ապրիլի 2023 թվականի

N 50-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստերնատ):

3․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի,

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) տեղեկատվության մշակման, պահպանման, փոխանցման համակարգչային աշխատանքներ,

2) համակարգչային տեխնիկայի և օժանդակ սարքավորումների տեղակայման, շահագործման աշխատանքներ,

3) գործավարության համար նախատեսված ծրագրային հավելվածների գործարկում։

7․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) կատարել տեղեկատվության մշակում, խմբագրում և թարմացում,

2) պատրաստել և համապատասխան տեղում պահպանել էլեկտրոնային փաստաթղթեր և հաշվետվություններ,

3) կազմակերպել փաստաթղթերի ուղարկման և ստացման անվտանգ գործողություններ,

4) ապահովել սարքավորումները ճիշտ տեղակայելու, դրանց կարգավորման և տեխնիկական սպասարկման աշխատանքները ժամանակին և ամբողջությամբ կատարելու գործառույթներ,

5) շահագործել տեղակայված համակարգիչները և օժանդակ սարքավորումները,

6) պահպանել համակարգչային սարքավորումների անխափան աշխատանքի և շահագործման պայմանները,

7) կատարել անհրաժեշտ տեղեկատվության որոնում,

8) սպասարկել, նորացնել, ճշտել՝ ըստ համապատասխան մուտքային և ելքային տվյալների փոփոխման, հաշվողական համակարգերի կառուցվածքի և առանձնահատկությունների, համակարգչային ծրագրերը և փաստաթղթերը,

9) նախընտրել տարաբնույթ աշխատանքների կատարման առավել արդյունավետ միջոցներ, փոփոխվող աշխատանքային պայմաններում հիմնավոր որոշումներ կայացնելու և վերլուծություններ կատարելու գործունեություն,

10) խնայողաբար օգտագործել նյութական ռեսուրսները,

11) անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական օգնություն և խորհրդատվություն՝ իր գործունեության շրջանակում,

12) ժամանակին սահմանված կարգով վերադասին տրամադրել համապատասխան տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում ենֆ սույն իրավական ակտով և այլ իրավական ակտերով շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) ՈՒսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

3) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. հումանիտար առարկաների,

բ. սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

գ. հայոց լեզվի և խոսքի մշակույթի,

դ. օտար լեզուների,

ե. համակարգչային և հեռահաղորդակցման տեխնիկայի:

2) ՈՒսումնական արհեստանոցներ՝

ա. ուսուցման տեխնիկական միջոցների:

3) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ։

4) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21․ Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,

5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-22-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԳՀ-4-22-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային հիմնական իրավահարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը, աշխատանք փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանը, աշխատանքային գործունեության ընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ընթացիկ հաջողության հասնելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողությունների ձևավորմանը։

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Փնտրել և գտնել աշխատանք

35.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորման նախապայմանները,

2) կարողանում է փնտրել առկա աշխատատեղերի բազան, ուսումնասիրել և ընտրել հավանական, աշխատատեղը(երը)՝ օգտագործելով աշխատանքի որոնման ժամանակակից միջոցները և տեխնոլոգիաները,

3) ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություն (ՍԻՎԻ (CV),

4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ կողմերը և հիմնավորում իր համապատասխանությունը,

5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու, աշխատանքի փոփոխության և աշխատանքից ազատվելու հիմնական ընթացակարգերը:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Հարմարվել աշխատանքային միջավայրին, ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ

37.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մասնագիտական գործունեության ոլորտում արտադրական միջավայրին ներկայացվող հիմնական պահանջները,

2) հիմնավորում է տվյալ աշխատանքով զբաղվելու իր պատրաստակամությունը և տրամադրվածությունը,

3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հաղորդակցվելու օրինակներ,

4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատրաստակամություն և պատասխանատվության դրսևորումներ,

5) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու կարողություններ։

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Արդյունավետ աշխատել թիմում՝ պահպանելով էթիկայի նորմերը

39.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կազմակերպության նպատակները և դրա իրականացման գործում թիմային աշխատանիքի և միջանձնային հարաբերությունների կարևորությունը,

2) ներկայացնում է թիմային աշխատանքի հիմնական սկզնունքները և խնդիրների լուծման մեթոդները,

3) դրսևորում է հարգալից և պատշաճ վերաբերմունք գործընկերների նկատմամբ՝ ըստ նրանց վարքագծի դրսևորման,

4) առաջադրում է լուծումներ գործընկերների շրջանում առաջացած խնդրահարույց իրավիճակներում,

5) կարողանում է առանձին իրավիճակներում գերադասել թիմային շահը անձնական շահից։

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել աշխատանքում հաջողության հասնելու նախապայմանները

41.

Կատարման չափանիշներ

1) բացատրում է աշխատանքային կարգապահության և պատասխանատվության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

2) բացատրում է մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

3) բացատրում է նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,

4) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում ստորադասության և վերադասության հարաբերությունների պատշաճության կարևորությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

42.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-22-001

43.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

44.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

47.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

48.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

49.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

50.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առընչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

51.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

52.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

53.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

54.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

55.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

56.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

57.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

58.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

59.

ՈՒսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

60.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

 1.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-001

 2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել համակարգչային ճարտարապետության վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

 3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

 4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չեն։

 5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել մայրական սալիկի կառուցվածքը և տիպերը

 7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մայրական սալիկի դերն ու նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում մայրական սալիկի կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում մայրական սալիկի տիպերը,

4) ճիշտ է ներկայացնում մայրական սալիկի հիմնական մասերը։

 8.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կենտրոնական պրոցեսորի կառուցվածքը և տիպերը

 9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կենտրոնական պրոցեսորի դերն ու նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում կենտրոնական պրոցեսորի կառուցվածքը,

3) ճիշտ է թվարկում տարբեր սերունդների պրոցեսորների առանձնահատկությունները և արտադրողականությունը բնութագրող պարամետրերը,

4) ճիշտ է ներկայացնում կենտրոնական պրոցեսորի տիպերը,

5) ճիշտ է բացատրում տարբեր տիպի կենտրոնական պրոցեսորների առավելությունները և թերությունները։

 10.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել հիշողության տիպերը և կառուցվածքը

 11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հիմնական հիշողության դերն ու նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում օպերատիվ հիշողության դերն ու նշանակությունը,

3) ճիշտ է ներկայացնում հիմնական և օպերատիվ հիշողության տիպերը,

4) ճիշտ է ներկայացնում հիմնական հիշողության կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է ներկայացնում օպերատիվ հիշողության կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

6) ճիշտ է բացատրում տեղեկատվության գրանցումը և ընթերցումը հիմնական և օպերատիվ հիշողությունների մեջ,

7) ճիշտ է բացատրում հիմնական և օպերատիվ հիշողության առավելությունները և թերությունները։

 12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել տեսաքարտերը և դրանց տիպերը

 13.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տեսաքարտի դերն ու նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում տեսաքարտի կառուցվածքը,

3) ճիշտ է բացատրում տեսաքարտի աշխատանքի սկզբունքը,

4) ճիշտ է ներկայացնում տեսաքարտի տիպերը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

 14.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-002

 15.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել տեղեկատվության ապահովման տեխնիկական միջոցների համախմբի վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

 16.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

 17.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-001 «Համակարգչային ճարտարապետություն» մոդուլը:

18.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 19.

ՈՒսումնառության արդյունք 1

Դասակարգել տեղեկատվության ապահովման ժամանակակից տեխնիկական միջոցները և դրանց բնութագրիչ հատկանիշները

20.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տեղեկատվության ապահովման գաղափարը,

2) ճիշտ է ներկայացնում ժամանակակից հասարակության տեղեկատվության ապահովման խնդիրները,

3) ճիշտ է բնութագրում տեղեկատվական գործընթացները և դրանց իրագործման միջոցները,

4) ճիշտ է դասակարգում տեղեկատվության ապահովման ժամանակակից տեխնիկական միջոցները և բնութագրիչ հատկանիշները,

5) ճիշտ է ներկայացնում տեղեկատվության քանակը և չափման միավորները,

6) ճիշտ է բացատրում տեղեկատվության ներկայացման մեթոդները համակարգիչ մուտքագրելու համար,

7) ճիշտ է դասակարգում տեղեկատվության ապահովման տեխնիկական միջոցները,

8) տարբերակում է կոդավորման համակարգերը։

 21.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել անհատական համակարգչի հիմնական կառուցվածքը

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հաշվողական տեխնիկայի զարգացման պատմությունը,

2) ճիշտ է բացատրում համակարգչի ընդհանուր կառուցվածքը և պարամետրերը,

3) ճիշտ է ներկայացնում անհատական համակարգչի մեջ մտնող հիմնական սարքերը,

4) ճիշտ է ներկայացնում համակարգչի հետ աշխատանքի անվտանգության նորմերն ու կանոնները։

23.

ՈՒսումնառության արդյունք 3

Թվարկել տեղեկատվության արտապատկերման սարքերի տիպերը

24.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մոնիտորների տարատեսակները,

2) ճիշտ է ներկայացնում մոնիտորների հիմնական բնութագրերը,

3) ճիշտ է բացատրում մոնիտորների աշխատանքի սկզբունքը և հիմնական առանձնահատկությունը,

4) ճիշտ է ներկայացնում այն ֆիզիկական երևույթները, որի վրա հիմնված է մոնիտորի աշխատանքը,

5) ճիշտ է միացնում մոնիտորը,

6) կատարում է ռեժիմների և բնութագրերի կարգավորում,

7) ճիշտ է ներկայացնում մոնիտորի ընտրության ժամանակ հաշվի առնվող անհրաժեշտ գործոնները,

8) ճիշտ է ներկայացնում տեսացրիչների տարատեսակները։

25.

ՈՒսումնառության արդյունք 4

Միացնել համակարգչին տեսաձայնային տեղեկատվության մշակման և վերարտադրման համակարգեր

26.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անհատական համակարգչի ձայնային համակարգի հիմնական գործառույթները,

2) ճիշտ է թվարկում անհատական համակարգչի ձայնային համակարգի բաղկացուցիչ մասերը,

3) ճիշտ է ներկայացնում անալոգաթվային ձևափոխում ազդանշանի դիսկրետացման հաճախականության ստացման եղանակը,

4) ճիշտ է թվարկում անալոգաթվային և թվաանալոգային ձևափոխությունների հիմնական փուլերը,

5) ճիշտ է ներկայացնում ձայնի գրանցման և վերարտադրման մոդուլները բնութագրող հիմնական պարամետրերը և ձայնի սինթեզի օգտագործվող մեթոդները,

6) ճիշտ է բացատրում մաթեմատիկական մոդելավորումը ձայնի ստեղծման դեպքում,

7) ճիշտ է ներկայացնում անհատական համակարգչի ակուստիկ համակարգերը և տարբերությունները,

8) ճիշտ է միացնում ձայնի մշակման միջոցները և կարգավորում դրանց աշխատանքը։

27.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել տեղեկատվության մուտքի և ելքի սարքերի աշխատանքի սկզբունքները

28.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ստեղնաշարների տիպերը,

2) ճիշտ է ներկայացնում ստեղնաշարի աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում մկնիկների և թրեքբոլների տիպերը,

4) ճիշտ է բացատրում օպտիկամեխանիկական մկնիկի կառուցվածքը,

5) ճիշտ է ներկայացնում սկաներների տիպերը և կառուցվածքային տարրերը,

6) ճիշտ է միացնում սկաները համակարգչին և տեղադրում դրա ծրագրային ապահովումը,

7) ճիշտ է կարգավորում սկաների աշխատանքը և կատարում սկանավորում,

8) ճիշտ է ներկայացնում պրինտերների տիպերը և տեսակի ընտրությունն՝ ըստ աշխատավայրի,

9) ճիշտ գիտի աշխատանքի տեքստային և գրաֆիկական ռեժիմները,

10) ճիշտ է բացատրում տպիչների աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթները,

11) ճիշտ է միացնում տպիչը համակարգչին և տեղադրում դրա ծրագրային ապահովումը,

12) ճիշտ է կարգավորում տպիչի աշխատանքը և տպում,

13) ճիշտ է ներկայացնում ժամանակակից տպիչների առավելությունները և թերությունները,

14) ներկայացնում է պլոտերների տիպերը,

15) նկարագրում է պատկերը անմիջապես արտաբերող պլոտերների աշխատանքի մեխանիզմը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»

29.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-003

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ օպերացիոն համակարգերի հնարավորությունների վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել կարողություններ, որոնք անհրաժեշտ են օպերացիոն համակարգերի, կիրառական ծրագրերի, հավելվածների, սարքերի դրայվերների տեղադրման, կարգավորման, օգտագործման համար։

 31.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-002 «Անհատական համակարգիչ և օժանդակ սարքավորումներ» մոդուլը:

33.

Մոդուլի գնահատման կարգը

 Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել անհատական համակարգիչների կառուցվածքային և ծրագրային ապահովման առանձնահատկությունները

35.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անհատական համակագիչների զարգացման պատմությունը և սերունդների առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում անհատական համակագիչների օգտագործման բնագավառները,

3) ճիշտ է դասակարգում համակարգչի բաղկացուցիչ մասերը և հիմնական պարամետրերը,

4) ճիշտ է տեղադրում ցանկացած ծրագրային ապահովում համակարգչում,

5) ճիշտ է ներկայացնում օպերացիոն համակարգերի առանձնահատկությունները, դերն ու նշանակությունը,

6) ճիշտ բացատրում է հիմնական օպերացիոն համակարգի կազմությունը,

7) ճիշտ է ներկայացնում համակարգչի բեռնավորման սկզբունքները,

8) ճիշտ է ներկայացնում կիրառական ծրագրերի, ծրագրավորման լեզուների նպատակը և տիպերը,

9) ճիշտ է ներկայացնում ղեկավարման հիմնական հրամանները, ստանդարտ ծրագրերը,

10) ճիշտ է բնութագրում օպերացիոն համակարգի միջավայրում աշխատող ծրագրերի օգտագործման ընդհանուր դրույթները,

11) ճիշտ է ներկայացնում ֆայլային համակարգերի տիպերը և նշանակությունը,

12) ճիշտ է բացատրում օպերացիոն համակարգի միջերեսի կառուցվածքը, աշխատանքային սեղանի հիմնական տարրերը և երկխոսության պատուհանները,

13) կարողանում է օգտվել մենյուներից,

14) ճիշտ է կատարում օպերացիոն համակարգի միջերեսի կառուցվածքային փոփոխությունները։

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Տեղադրել և կարգավորել օպերացիոն համակարգերի հետ կիրառվող փոխգործակցման ծրագրային ապահովման դրայվերներ, կիրառական ծրագրեր

37.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում համակարգային պահանջները օպերացիոն համակարգի տեղադրումից առաջ,

2) ճիշտ է կատարում նախապատրաստական աշխատանքներ՝ ծրագրային փաթեթների որոշում և տեղադրման համար անհրաժեշտ ծրագրեր պարունակող տեղեկատվության արտաքին կրիչների ընտրում,

3) ճիշտ է կատարում տեղեկատվության արտաքին կրիչը համապատասխան շարժաբերում տեղադրման և տեղեկատվության արտաքին կրիչից բեռնավորման գործընթացը,

4) հետևում է օպերացիոն համակարգի տեղադրման ընթացքին և ծրագրային պատուհանում կատարում համապատասխան ընտրություններ,

5) ճիշտ է կատարում հիմնական հիշող սարքի ֆորմատավորման համար անհրաժեշտ ձևի՝ ֆայլային համակարգի ընտրություն,

6) ճիշտ է հետևում ծրագրի կատարման ընթացքին և տեղադրման վերջին փուլի համար անհրաժեշտ ֆայլերը պատճենելուց հետո, կատարում է համակարգչի վերաբեռնավորում,

7) ճիշտ է փոխում բեռնավորման կարգը կոշտ սկավառակից բեռնավորելու համար,

8) ճիշտ է կատարում տարածաշրջանային, լեզվի և տարածքային չափանիշների, ստեղնաշարի դասավորության ընտրում,

9) ճիշտ է կարգավորում վերաբեռնավորումից հետո բացված երկխոսության պատուհանները,

10) ճիշտ է կատարում օգտագործողի իրավասությունների հաստատում համապատասխան երկխոսության պատուհանում,

11) ճիշտ է ներկայացնում օպերացիոն համակարգի վերատեղակայման և թարմացման գործընթացի առանձնահատկությունները,

12) տեղադրում է և կարգավորում համակարգչի բաղկացուցիչ մասերի փոխգործակցման ծրագրային ապահովման դրայվերներ,

13) ճիշտ է տեղադրում և կարգավորում տրված կիրառական ծրագրային փաթեթները,

14) ճիշտ է կատարում ֆայլերի, սկավառակների հակավիրուսային ստուգման և արխիվացման աշխատանքները։

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Իրականացնել տարբեր տիպերի ֆայլերի հետ գործողություններ

39.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է օգտագործում տարբեր տիպերի ֆայլերը համապատասխան ծրագրային միջավայրում,

2) ճիշտ է ներկայացնում ֆայլերի, թղթապանակների, պիտակների, սկավառակների հետ օգտագործվող հրամանները և «տաք ստեղները»,

3) ճիշտ է ստեղծում, պատճենում, տեղափոխում և վերանվանում ֆայլեր, թղթապանակներ և պիտակներ,

4) ճիշտ է տեղափոխում զամբյուղ, վերականգնում կամ հեռացնում զամբյուղից ֆայլերը, թղթապանակները և պիտակները,

5) դարձնում է թղթապանակը հասանելի տեղային համակարգչային ցանցի մյուս համակարգիչների համար,

6) կատարում է տարբեր տիպերի ֆայլերի և ֆայլերի խմբի որոնում, սեղմագրում,

7) ճիշտ է կատարում սկավառակների վրա տեղեկատվության պատճենման, տեղափոխման, ֆորմատավորման և ստուգման աշխատանքները,

8) ճիշտ է տեղադրում, կարգավորում և ըստ տարածաշրջանային ստանդարտների հաստատում տարբեր ազգային տառատեսակների փոխող ստեղնաշարի ծրագրային ապահովում,

9) ճիշտ է աշխատում օպերացիոն համակարգի ստանդարտ ծրագրերով,

10) ճիշտ է պահպանում աշխատանքի անվտանգության և տեղեկատվության անվտանգ պահպանման կանոնները։

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել Լինուքս օպերացիոն համակարգի գործունեության հիմնական սկզբունքները և հնարավորությունները

 41.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգի նկարագիրը և կառուցվածքը,

2) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգի գործունեության հիմնական սկզբունքները և հնարավորությունները,

3) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգի հիմնական պրոցեսները,

4) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգում ֆայլային ֆորմատավորման համակարգերը։

42.

ՈՒսումնառության արդյունք 5

Տեղակայել և օգտագործել Լինուքս օպերացիոն համակարգը

43.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է նկարագրում Լինուքս օպերացիոն համակարգի սկզբնական բեռնավորման ընթացքը,

2) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգի գրաֆիկական միջավայրը,

3) ճիշտ է տեղադրում Լինուքս օպերացիոն համակարգը,

4) ճիշտ է աշխատում Լինուքս օպերացիոն համակարգի հրամանների պատուհանով,

5) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգի կարևոր ֆայլերի և թղթապանակների կառուցվածքը,

6) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգի ինտերպրետատորները,

7) ճիշտ է ներկայացնում Լինուքս օպերացիոն համակարգի ֆայլային համակարգերը և թույլտվությունները,

8) ճիշտ է կարգավորում օգտահաշիվները,

9) ճիշտ է աշխատում տեքստային խմբագրիչներով,

10) ճիշտ է տեղակայում և աշխատում ծրագրային փաթեթներով,

11) ճիշտ է կատարում ֆայլերի արխիվացում։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

44.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-004

45.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել համակարգչային ցանցերի ընդհանրական կառուցվածքի, տրամաբանական կառուցվածքի, ցանցային սարքավորումների աշխատանքի, ցանցերում հասցեավորման համակարգի վերաբերյալ գիտելիքներ և գործնականում կիրառելու կարողություններ:

46.

Մոդուլի տևողությունը

36 Ժամ

47.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՇՕ-4-22-003 «Օպերացիոն համակարգեր» մոդուլը։

48.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

49.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել համակարգչային ցանցերի տեսակները և ցանցային սարքավորումները

50.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում համակարգչային ցանցերի սահմանումը և նշանակությունը,

2) ճիշտ է դասակարգում համակարգչային ցանցերը,

3) ճիշտ է ներկայացնում ցանցային սարքավորումները և դրանց աշխատանքի սկզբունքները,

4) ճիշտ է ներկայացնում ցանցերի տոպոլոգիաները,

5) ճիշտ է ներկայացնում ցանցային միջավայրերը, մալուխների տեսակները և դրանց բնութագրերը,

6) ճիշտ է ներկայացնում համակարգչային ցանցերի տեսակները, կազմակերպման սկզբունքները և առանձնահատկությունները,

7) բացատրում է օգտատեր-սերվեր ճարտարապետությունների կազմակերպման սկզբունքները։

 51.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել տվյալների հաղորդման գործընթացի բնութագրերը

52.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տվյալների հաղորդման հիմնական բաղադրիչները և տվյալների հաղորդման ռեժիմները,

2) ճիշտ է ներկայացնում տվյալների հաղորդման եղանակները,

3) ճիշտ է ներկայացնում հաղորդման մեթոդները և բացատրում անալոգային ու թվային մոդուլյացիաների կազմակերպան սկզբունքները:

53.

ՈՒսումնառության արդյունք 3

Կազմակերպել տեղեկատվության պաշտպանությունը ցանցում

54.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կազմակերպում օգտագործողների խմբերի իրավունքները,

2) կազմակերպում է ընդհանուր ռեսուրսներին հասանելիության թույլատրում տարբեր ֆայլային համակարգերի օգտագործման դեպքում,

3) ճիշտ է ներկայացնում համացանցի նշանակությունը,

4) ճիշտ է օգտագործում համացանցի հնարավորությունները,

5) ճիշտ է կազմակերպում անվտանգության ապահովումը լոկալ և գլոբալ ցանցերում:

55.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել հասցեավորման համակարգը ցանցերում

56.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հասցեավորմանը ներկայացվող պահանջները և հանգույցների ապարատային հասցեավորումը,

2) ճիշտ է ներկայացնում թվային հասցեավորումը և դրա դասերը,

3) ճիշտ է ներկայացնում դոմենային հասցեավորումը և DNS համակարգը,

4) ճիշտ է ներկայացնում լոկալ ցանցերի կառուցման սկզբունքները,

5) ստեղծում է լոկալ ցանցի մոդելը,

6) ճիշտ է կատարում ֆայլերի փոխանակում լոկալ ցանցերում։

57.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել հեռահաղորդակցման համակարգերի տեխնիկական միջոցները և անլար կապի տեխնոլոգիաները

58.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հեռահաղորդակցման միջոցների կապի գծերի կառուցվածքը և դասակարգումը,

2) ճիշտ է բացատրում անլար կապի տեխնոլոգիաները,սարքավորումների գործողության սկզբունքները և շառավիղերը,

3) ճիշտ է բացատրում մոդեմների աշխատանքը,

4) ճիշտ է կատարում ցանցի աշխատանքային միջավայրի կազմակերպում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»

59.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-005

60.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլը նախատեսում է ուսանողին տալ ընդհանուր գիտելիքներ տեղեկատվության անվտանգության դերի ու նշանակության, տեղեկատվության պահպանման կանոնների մասին, զարգացնել տեղեկատվության անվտանգության հետ կապված համալիր գործառույթներ կատարելու կարողությունները։

 61.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

62.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՇՕ-4-22-003 «Օպերացիոն համակարգեր» մոդուլը։

63.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

64.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել համակարգչային վնասակար ծրագրային ապահովումները

65.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում համակարգչային վիրուս հասկացությունը,

2) ճիշտ է ներկայացնում վնասակար ծրագրերի տեսակները և հիմնական հատկությունները,

3) ճիշտ է ներկայացնում վնասակար ծրագրերի տարածման ձևերը,

4) ճիշտ է ներկայացնում վնասակար ծրագրերի տարածման դեմ պայքարի եղանակները:

66.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել համակարգչային վիրուսից պաշտպանվելու եղանակներ

67.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում վիրուսների աշխատանքը և վնասակար ազդեցությունը,

2) տեղադրում է հակավիրուսային ծրագիրը,

3) թարմացնում է հակավիրուսային ծրագիրը,

4) կատարում է սկանավորում հակավիրուսային ծրագրի միջոցով:

68.

ՈՒսումնառության արդյունք 3

Պաշտպանել տվյալները ծածկագրով

69.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում ֆայլերի և թղթապանակների գաղտնագրում,

2) ճիշտ է վերականգնում գաղտնագրված տվյալները,

3) ավելացնում և հեռացնում է վիրտուալ պահոցը,

4) ավելացնում է ծածկագիր վիրտուալ պահոցի վրա,

5) հեռացնում է ծածկագիրը վիրտուալ պահոցից։

70.

ՈՒսումնառության արդյունք 4

Սահմանում է օգտագործողների իրավունքները

 71.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում օպերացիոն համակարգի պաշտպանության և օգտագործողների վավերացման անհրաժեշտությունները,

2) ճիշտ է սահմանում տարբեր տիպի օգտագործողների համապատասխան իրավունքները,

3) ճիշտ է սահմանում ֆայլերի նկատմամբ օգտագործողների իրավունքները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

72.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-006

73.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ տեքստային խմբագրիչների մասին՝ որպես տեքստերի ստեղծման, մշակման, խմբագրման և պահպանման հիմնական միջոց և զարգացնել համակարգչային գրագրության և գործարար գրագրության կազմակերպման կարողություններ։

74.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

75.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-005 «Տեղեկատվության անվտանգության ապահովում» և ՀՇՕ-4-22-004 «Համակարգչային ցանցեր, սարքավորումներ» մոդուլները:

76.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

77.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել տեքստերի մշակման տեխնոլոգիան՝ համապատասխան խմբագրիչների միջոցով

78.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տեքստերի մշակման տեխնոլոգիաները,

2) ճիշտ է տեղադրում և հեռացնում տեքստային խմբագրիչները, կարգավորում հրամանային գոտիները,

3) ճիշտ է օգտվում տեքստային խմբագրիչներից որպես տեղեկատվության ստեղծման, մշակման, խմբագրման և պահպանման հիմնական միջոց,

4) ճիշտ է կիրառում տեքստային խմբագրիչի միջերեսի հրամանները, գործիքները և երկխոսության պատուհանները,

5) ճիշտ է մուտքագրում ու պահպանում տեքստերը՝ որպես տեքստային տարբեր ֆորմատի փաստաթղթեր,

6) ճիշտ է ստեղծում պարզագույն տեքստային փաստաթուղթ և պահպանում համապատասխան ձևաչափով,

7) ճիշտ է ներդնում նմուշները տիպային փաստաթղթեր մշակելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,

8) ճիշտ է օգտագործում տեքստերի ձևավորման, տառատեսակների, տարբեր ոճերի ու չափերի գործիքները,

9) ճիշտ է ընտրում տառերի և տողերի միջև հեռավորությունների, սահմանների, լուսանցքների տեղադրման ու փոփոխման գործիքաշարերը,

10) ճիշտ է կիրառում տողերի դասավորման հատկությունները,

11) ճիշտ է տեղադրում և հեռացնում տեքստային խմբագրիչի գործիքների վահանակները,

12) ճիշտ է տեղադրում փաստաթղթում տարբեր գրաֆիկական պատկերներ, օբյեկտներ, սիմվոլներ և բանաձևեր,

13) ճիշտ է ներկայացնում տարբեր տեքստային խմբագրիչների միջև կապը։

79.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գործարար գրագրության հիմնադրույթները և մշակել փաստաթուղթ

80.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գործարար գրագրության հիմնադրույթները և դիմելաձևերը,

2) ճիշտ է կարողանում ստեղծել տեքստային փաստաթղթեր տիպային օրինակի վրա և պահպանել,

3) ճիշտ է ձևավորում փաստաթուղթը անհրաժեշտ ոճերով,

4) ճիշտ է կատարում ուղղագրության ստուգում, սխալի հայտնաբերում և ուղղում, ոճային ուղղումներ,

5) ճիշտ է կատարում բազմաէջ փաստաթղթերի համարակալումը և դիտումը տպելուց առաջ, հաստատում տպման պարամետրերը,

6) ճիշտ է տպում փաստաթուղթը առկա տպիչով և կատարում հղում՝ ցանցային տպիչին,

7) ճիշտ է սկանավորում փաստաթուղթը առկա պատկերամուտի միջոցով և պահպանում այն,

8) ճիշտ է պատճենում փաստաթուղթը,

9) ճիշտ է կիրառում փաստաթղթերի ստացման և առաքման ձևերը,

10) ճիշտ է պահպանում աշխատանքի և տեղեկատվության անվտանգության ապահովման կանոնները։

81.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել աղյուսակների հետ օգտագործվող հրամանային մենյուի գործիքները

82.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում աղյուսակների նշանակությունը փաստաթղթում,

2) ճիշտ է ներկայացնում աղյուսակների ստեղծման համար օգտագործվող հրամանային մենյուի գործիքները՝ պատկերազարդման, տարատեսակ գրաֆիկներով ու դիագրամներով արտապատկերման նպատակով,

3) ճիշտ է ներկայացնում տեքստում աղյուսակների զետեղման, տարբեր տվյալների մուտքագրման և խմբագրման հնարավորությունները,

4) ճիշտ է կիրառում աղյուսակի ձևավորման միջոցները և եզրագծման գործիքները,

5) ճիշտ է մուտքագրում աղյուսակում տվյալներ և կատարում դասակարգման գործողություններ,

6) ճիշտ է ներկայացնում թվային տվյալներ պարունակող աղյուսակներում թվային արժեքների հետ հաշվարկային գործողություններ կատարելու ձևերը՝ գործողության նշանների և ֆունկցիաների օգնությամբ,

7) ճիշտ է կատարում հաշվարկներ՝ օգտագործելով պատրաստի ֆունկցիաները,

8) ճիշտ է տեղադրում ու մշակում բանաձևերը փաստաթղթում,

9) ճիշտ է կիրառում փաստաթուղթը պատկերազարդելու, տարատեսակ գրաֆիկներ ու դիագրամներ արտապատկերելու միջոցները,

10) ճիշտ է պաշտպանում աշխատանքի և տեղեկատվության անվտանգության տեխնիկայի կանոնները։

83.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել փաստաթղթերի փոխանակման ապահովում

84.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում փաստաթղթերի փոխանակման միջոցները,

2) ճիշտ է կազմակերպում փաստաթղթերի ուղարկման և ստացման գործընթացը,

3) ճիշտ է կատարում համացանցի միջոցով փաստաթղթերի փոխանակման գործընթաց,

4) ճիշտ է դիմում համացանցում առկա վեբ փաստաթղթերին և ստանում գործարարական բնույթի տեղեկատվություն,

5) ճիշտ է ապահովում փոխանակման սարքերի աշխատանքի անվտանգության և տեղեկատվության պահպանման կանոնները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍԱՀԻԿԱՇԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

85.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-007

86.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ սահիկաշարերի պատրաստման համար նախատեսված ծրագրային խմբագրիչների միջոցով տեսասահիկներ պատրաստելու վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

87.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

88.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-006 «Փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա» մոդուլը:

89.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

90.

ՈՒսումնառության արդյունք 1

Պատրաստել և պահպանել սահիկաշարեր

 91.

Կատարման չափանիշներ

1) տեղադրում է և կարգաբերում սահիկաշարերի պատրաստման ծրագրային խմբագրիչը,

2) ճիշտ է փոփոխում և հարմարեցնում սահիկաշարերի խմբագրիչի աշխատանքային միջավայրը,

3) կարգաբերում է գործիքների վահանակները,

4) ճիշտ է ստեղծում և ձևավորում տեքստեր,

5) ճիշտ է տեղադրում աղյուսակներ, նկարներ և գաֆիկական դիագրամներ,

6) ստանում է և հարմարեցնում անշարժ սահիկը,

7) ճիշտ է կատարում գունային ընտրությունը, ձևավորումը, չափերի ու դիրքավորման ընտրությունը,

8) ճիշտ է պահպանում պատրաստված սահիկաշարը և փակում խմբագրիչը:

92.

ՈՒսումնառության արդյունք 2

Օգտագործել սահիկաշարեր պատրաստելու ծրագրային ապահովման գործիքակազմը

93.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սահիկաշարեր պատրաստելու ապահովման նպատակը և հնարավորությունները,

2) ճիշտ է ներկայացնում սահիկաշարի բովանդակության մշակման ձևերը և կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում սահիկաշարի կառուցվածքը և հետպլանային սահիկը,

4) ճիշտ է օգտագործում օբյեկտների ներմուծման հրամանները և ներդրված օբյեկտները,

5) կիրառում է սահիկաշարերի անիմացիայի և միջանցումների հրամանները,

6) կիրառում է հղումների օգտագործման հրամանները,

7) ճիշտ է պատրաստում սահմանված ժամանակի ընթացքում տրված թեմայով գովազդային հոլովակ,

8) ստեղծում է դրվագ, տեղադրում կրճատված նյութեր և զետեղում գործարար բնույթի տեղեկատվություն,

9) որոշում է անհրաժեշտ դրվագների քանակը և յուրաքանչյուր դրվագում ներառվող տեղեկատվության ծավալը՝ դիտարկելով փաստաթուղթը տեսանելի ու պարզ ներկայացնելու պահանջները,

10) ճիշտ է ստեղծում ստանդարտ գործիքներով գրաֆիկական պատկերներ,

11) ճիշտ է պահպանում աշխատանքի և տեղեկատվության անվտանգության կանոնները,

12) ճիշտ է ամփոփում սահիկաշարերի պատրաստման գործընթացը և տպում:

94.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել փաստաթղթերի կրճատ ներկայացում, սահիկաշարային հոլովակի պատրաստում

95.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կազմում սահիկաշարային հոլովակի բովանդակությունը և ընտրում կառուցվածքը,

2) ճիշտ է ստեղծում դրվագները և նրանց հաջորդականությունը,

3) ճիշտ է տեղադրում հետպլանային սահիկ,

4) ճիշտ է ներմուծում օբյեկտներ` նկար, աղյուսակ, դիագրամ և այլն,

5) ճիշտ է ընտրում սահիկաշարերի անիմացիայի և միջանցումային տիպերը,

6) ճիշտ է կազմակերպում դրվագների անցումները և դրանց հաջորդական անցումները,

7) ճիշտ է տեղադրում անհրաժեշտ էֆեկտները և կցում ձայնային ուղեկցում,

8) ճիշտ է պահպանում սահիկաշարը առանձին ձևաչափերով,

9) ճիշտ է օգտագործում հոլովակի ստանդարտ ձևավորման միջոցները,

10) ճիշտ է կատարում գրաֆիկական պատկերներով ձևավորում։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ»

96.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-008

97.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ էլեկտրոնային աղյուսակների պատրաստման, տարբեր տիպերի տվյալների մուտքագրման, ձևավորման և պահպանման, ժամանակային դիագրամներ կազմելու վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

98.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

99.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՇՕ-4-22-006 «Փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա» մոդուլը։

100.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավ

արար մակարդակի ապահովումն է։

101.

ՈՒսումնառության արդյունք 1

Ստեղծել աղյուսակներ, տարատեսակ տվյալների մուտքագրմամբ, ձևավորմամբ ու հաշվարկային գործողությունների կիրառմամբ

102.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կիրառում աղյուսակների հետ օգտագործվող հրամանների մենյուի գործիքները,

2) ճիշտ է կիրառում աղյուսակների վանդակների ձևավորման և եզրագծման գործիքները,

3) ճիշտ է պատրաստում տարբեր քանակի սյուներով և տողերով աղյուսակներ,

4) ճիշտ է ներմուծում տվյալներ և ձևավորում եզրագծման գործիքների օգտագործմամբ,

5) ստեղծում է բազմաթերթ աշխատանքային փաստաթուղթ,

6) անվանափոխում է թերթերը համապատասխան անուններով,

7) ճիշտ է օգտագործում աղյուսակներում տարբեր տիպերի տվյալների մուտքագրման և խմբագրման հրամանները,

8) ճիշտ է իրականացնում թվային տվյալներ պարունակող աղյուսակներում թվային արժեքների հետ հաշվարկային գործողություններ կատարելու ձևերը՝ բանաձևերի և ֆունկցիաների օգնությամբ,

9) ճիշտ է կառուցում տարատեսակ գրաֆիկներ ու դիագրամներ,

10) ճիշտ է կիրառում աշխատանքային թերթերը վերանվանելու, ավելացնելու, հեռացնելու, պահպանելու գործիքները,

11) տեղադրում է գաղտնաբառ և սահմանում օգտագործողների թույլատրելի հնարավորությունները,

12) ճիշտ է դիտարկում տպելուց առաջ և գործածում տպելու գործիքներն ու նրանց հետ կապված հրամանները,

13) պահպանում է էլեկտրոնային աղյուսակը անհրաժեշտ ձևաչափով,

14) ճիշտ է կատարում ավտոլրացման, հաճախակի կրկնվող ցուցակների ստեղծման գործողություններ,

15) ճիշտ է ձևավորում ամսաթվային, թվային տվյալներ պարունակող վանդակները,

16) ճիշտ է ստեղծում թերթերի փոխկապակցված վանդակներ,

17) ճիշտ է կատարում էլեկտրոնային ադյուսակի անհրաժեշտ ոճերով ձևավորման աշխատանքները, բազմաէջ փաստաթղթերի համարակալումը, դիտումը տպելուց առաջ և տպումը։

103.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել տվյալների հետ գործողություններ

104.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում տրված աղյուսակում պահանջվող դասակարգման գործողությունը,

2) ճիշտ է կատարում աղյուսակում տվյալների զտման գործողությունը տարբեր պայմանների կիրառմամբ,

3) ճիշտ է կատարում տողերի, սյուների թաքցնումը և խմբավորումը,

4) ճիշտ է կազմակերպում միջանկյալ արդյունքների որոշման քայլերը,

5) ճիշտ է կիրառում պայմանի օպերատորը,

6) ճիշտ է տեղադրում տվյալների մուտքի թույլատրելի սահմանները։

105.

ՈՒսումնառության արդյունք 3

Օգտագործել մակրոհրամաններ և ղեկավարման էլեմենտներ՝ տվյալների ավտոմատացման համար

106.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ստեղծում և կիրառում մակրոս՝ տրված գործողությունների շարքը ավտոմատացնելու համար,

2) ճիշտ է տեղադրում գրաֆիկական պատկեր կամ հրամանային կոճակ և կցում այն ստեղծված մակրոհրամանին,

3) ճիշտ է կիրառում հրամանային կոճակը ավտոմատացված գործողություններ կատարելու համար,

4) ճիշտ է տեղադրում տարբեր տիպի ղեկավարման տարրեր աշխատանքային թերթում,

5) ճիշտ է ստեղծում կապ ղեկավարման տարրերի և աշխատանքային թերթի վանդակների միջև,

6) ճիշտ է մշակում հավելվածներ էլեկտրոնային աղյուսակներում,

7) պահպանում է աշխատանքի և տեղեկատվության անվտանգության ապահովման կանոնները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»

107.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-009

108.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին տալ վեկտորային գրաֆիկայի համակարգերի աշխատանքի հիմնական սկզբունքների ու առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել գրաֆիկական տեղեկատվության գործածման կարողություններ:

109.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

110.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-006 «Փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա» մոդուլը։

111.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

112.

ՈՒսումնառության արդյունք 1

Ստեղծել գրաֆիկական փաստաթղթեր

113.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում վեկտորային գրաֆիկայի հասկացությունը և կիրառման բնագավառները,

2) կիրառում է համապատասխան գրաֆիկական խմբագրիչի գործիքները,

3) ճիշտ է կազմակերպում աշխատանքը տեքստի հետ,

4) կիրառում է տեքստային էֆեկտներ,

5) ճիշտ է խմբագրում ձևավոր տեքստը,

6) ճիշտ է ստեղծում և ձևավորում թերթ,

7) ճիշտ է ստեղծում և ձևավորում բուկլետ,

8) ճիշտ է ստեղծում և ձևավորում գիրք,

9) ճիշտ է կարգավորում գրաֆիկական փաստաթղթի տպման պարամետրերը:

114.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևավորել գրաֆիկական փաստաթղթեր՝ գունային մոդելների կիրառմամբ

115.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կառուցում բարդ օբյեկտները պարզ օբյեկտների միջոցով,

2) խմբագրում է գրաֆիկական փաստաթղթերը,

3) կիրառում է տարբեր գունային մոդելները,

4) ճիշտ է իրականացնում ձևարարական աշխատանքներ։

116.

ՈՒսումնառության արդյունք 3

Օգտագործել վեկտորային և կետային էֆեկտներ վեկտորային գրաֆիկայի համակարգերում

117.

Կատարման չափանիշներ

1) մշակում է ապրանքանիշեր,

2) մշակում է այցեքարտեր,

3) կիրառում է վեկտորային էֆեկտները,

4) կիրառում է կետային էֆեկտները,

5) խմբագրում է գրաֆիկական էֆեկտները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՏԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»

118.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-010

119.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ կետային գրաֆիկայի համակարգերի աշխատանքի հիմնական սկզբունքների ու առանձնահատկությունների վերաբերյալ և զարգացնել կետային գրաֆիկայի համակարգերի միջոցով գրաֆիկական փաստաթղթեր մշակելու, ձևավորելու և խմբագրելու կարողություններ։

120.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

121.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-005 «Փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա» մոդուլը։

122.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

123.

ՈՒսումնառության արդյունք 1

Մշակել գրաֆիկական փաստաթղթեր, նկարներ և կատարել ձևարարական աշխատանքներ

124.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կետային գրաֆիկայի հասկացությունը և հիմնական գործածությունները,

2) ճիշտ է տարբերակում կետային պատկերների տիպերը,

3) ճիշտ է դասակարգում գունային մոդելները,

4) ճիշտ է ձևավորում գրաֆիկական փաստաթղթեր,

5) խմբագրում է նկարներ,

6) ճիշտ է աշխատում նկարների գունաուղղման սխեմաների և երանգի կորերի հետ,

7) ճիշտ է իրականացնում ձևարարական աշխատանքներ։

125.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել կետային գրաֆիկական խմբագրիչների գործիքաշարը և աշխատել շերտերի հետ

126.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կետային գրաֆիկական խմբագրիչների գործիքների ֆունկցիոնալ հնարավորությունները,

2) ճիշտ է կիրառում նշման գործիքները,

3) ճիշտ է կիրառում ձևավորման, սրբագրման հիմնական գործիքները,

4) խմբագրում է լուսանկարը,

5) աշխատում է շերտերի հետ։

127.

ՈՒսումնառության արդյունք 3

Ձևավորել նկարներ, գրաֆիկական պատկերներ՝ կիրառելով տեքստային էֆեկտներ

128.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ձևավորում գրաֆիկական փաստաթղթերը, նկարները տեքստային էֆեկտներով,

2) ճիշտ է աշխատում սովորական տեքստերի հետ,

3) ճիշտ է աշխատում ձևավոր տեքստերի հետ,

4) կիրառում է տեքստային էֆեկտներ։

129.

ՈՒսումնառության արդյունք 4

Կիրառել տարբեր էֆեկտներ և ստեղծել շարժական GIF-անմացիաներ

130.

Կատարման չափանիշներ

1) մշակում է կետային գրաֆիկայի էֆեկտների կիրառմամբ փաստաթուղթ,

2) կիրառում է կետային էֆեկտներ,

3) կիրառում է վեկտորային էֆեկտներ,

4) խմբագրում է գրաֆիկական էֆեկտները,

5) ստեղծում է շարժական GIF-անիմացիաներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

131.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-011

132.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է տալ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել դրանց միջոցով տեղեկատվություն ուղարկելու, որոնելու և ստանալու, պարզ կարգաբերումներ կատարելու կարողություններ:

133.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

134.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար, ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-004 «Համակարգչային ցանցեր, սարքավորումներ» մոդուլները:

135.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

136.

ՈՒսումնառության արդյունք 1

Օգտագործել դիտարկիչ (browser) ծրագրային ապահովում

137.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բեռնում դիտարկիչը համակարգչի մեջ,

2) ճիշտ է տեղադրում դիտարկիչը տարբեր օպերացիոն համակարգերում,

3) դիտարկիչի միջոցով օգտվում է կայքերից և ստանում անհրաժեշտ տեղեկատվություն,

4) օգտվում է դիտարկիչի գործիքակազմից,

5) կարողանում է ավելացնել և հեռացնել դիտարկիչի հավելումները,

6) կարողանում է սինխրոնացնել գրանցված օգտատերերի տվյալները նոր տեղադրված դիտարկիչի հետ։

138.

ՈՒսումնառության արդյունք 2

Օգտվել տեղեկատվության բոլոր աղբյուրներից և որոնման համակարգերից

139.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կարգաբերում ինտերնետ մատակարարի աշխատանքը,

2) միանում է լոկալ և գլոբալ ցանցերին,

3) ապահովում է ցանցային անվտանգությունը,

4) ճիշտ է ներկայացնում վեբ ծառայության արձանագրությունները,

5) ճիշտ է ներկայացնում համացանցի հնարավորությունները,

6) կարողանում է պատճենել և օգտագործել համացանցի ընձեռած տեղեկատվությունը,

7) կարողանում է բաժանորդագրվել անհրաժեշտ ռեսուրսներին, ստանալ և ուղարկել հաղորդագրություններ,

8) կարողանում է ստանալ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվություն։

140.

ՈՒսումնառության արդյունք 3

Օգտագործել էլեկտրոնային փոստի ծառայությունը

141.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է օգտագործում էլեկտրոնային փոստի հնարավորությունները,

2) գրանցվում է էլեկտրոնային փոստի համակարգում,

3) օգտվում է էլեկտրոնային փոստի ծառայություններից,

4) ուղարկում և ստանում է էլեկտրոնային հաղորդագրություններ և ֆայլեր,

5) կատարում է էլեկտրոնային փոստարկղի կարգաբերում,

6) փնտրում է կամայական տեղեկատվություն իր փոստարկղում,

7) կարգավորում է նամակների ուղարկումը ըստ ժամանակացույցի,

8) պահպանում է տեղեկատվության անվտանգության պահանջները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

142.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-012

143.

Մոդուլի նպատակը

 Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ գործավարության գործընթացը համակարգչով կատարելու վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել համակարգչի և հեռահաղորդակման տեխնոլոգիաների միջոցով գործավարության գործառույթները իրականացնելու կարողություններ:

144.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

145.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՀՇՕ-4-22-008 «Էլեկտրոնային աղյուսակներ» և ՀՇՕ-4-22-011 «Հաղորդակցման տեխնոլոգիաներ» մոդուլները:

146.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

147.

ՈՒսումնառության արդյունք 1

Ստեղծել ֆայլերի պահպանման համակարգ

148.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ֆայլերի տարբեր տեսակի ընդլայնումները,

2) ճիշտ է ներկայացնում ֆայլերի պահպանման ձևերը,

3) մշակում է ֆայլերի պահպանման կառուցվածքը` ելնելով կազմակերպության գործավարության պահանջներից,

4) ստեղծում է մշակված կառուցվածքի հիման վրա թղթապանակների ծառ և անվանում դրանք:

149.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել էլեկտրոնային փաստաթղթերի հետ գործառույթներ

150.

Կատարման չափանիշներ

1) կատարում է էլեկտրոնային փաստաթղթերի գրանցում,

2) կատարում է էլեկտրոնային փաստաթղթի որոնում ըստ համարի,

3) կատարում է էլեկտրոնային փաստաթղթի որոնում ըստ կատարողի,

4) կատարում է էլեկտրոնային փաստաթղթի որոնում ըստ ամսաթվի,

5) կատարում է էլեկտրոնային փաստաթղթի որոնում ըստ այլ առաջադրված պարամետրերի:

151.

ՈՒսումնառության արդյունք 3

Պպատրաստել էլեկտրոնային ձևաթղթեր

152.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում ներկայացվող էլեկտրոնային ձևաթղթի կառուցվածքը,

2) ճիշտ է պատրաստում ձևաթուղթ տեքստային խմբագրիչով,

3) ճիշտ է պատրաստում ձևաթուղթ էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչով,

4) ճիշտ է պատրաստում էլեկտրոնային հաղորդագրությունների ձևաթուղթ:

153.

ՈՒսումնառության արդյունք 4

Արխիվացնել էլեկտրոնային փաստաթղթերը

154.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էլեկտրոնային փաստաթղթերի արխիվների տեսակները,

2) ներկայացնում է էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման մեթոդները,

3) ճիշտ է կատարում էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացում,

4) ճիշտ է աշխատում էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի հետ

5) սահմանում է գաղտնաբառ արխիվացված փաստաթղթի համար:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»

155.

Մոդուլի դասիչը

ՀՇՕ-4-22-013

156.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տվյալների բազայի կառավարման համակարգերի և նրանց կիրառությունների վերաբերյալ գտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

157.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

158.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՇՕ-4-22-005 «Տեղեկատվության անվտանգության ապահովում» մոդուլը

159.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

160.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել տվյալների բազաների հիմնական հասկացությունները և աղյուսակների կառուցվածքը

161.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում տվյալների բազաների հիմնական հասկացությունները,

2) ճիշտ է ներկայացնում տվյալների բազայի հարցումներ իրականացնող լեզունները,

3) բացատրում է աղյուսակների կառուցվածքը,

4) ճիշտ է ներկայացնում դաշտերի տեսակները,

5) ստեղծում է տվյալների բազա,

6) ստեղծում է աղյուսակներ,

7) ճիշտ է ներկայացնում տվյալների բազայում օգտագործվող տվյալների մոդելները,

8) բացատրում է ռելացիոն տվյալների մոդելը և հատկությունները,

9) բացատրում է ոչ ռելացիոն տվյալների մոդելը և հատկությունները։

162.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել աղյուսակների կառուցվածքի փոփոխում և տեսակավորում

163.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տվյալների բազաների հիմնական հարցումները,

2) ճիշտ է մշակում տվյալների ընտրության հարցումները,

3) ճիշտ է սահմանում դաշտի տեսակը և անվանումը,

4) ճիշտ է կատարում աղյուսակի դաշտի հեռացում կամ ներդնում,

5) տեսակավորում է աղյուսակների տվյալները,

6) խմբավորում և դասավորում է աղյուսակներում տվյալները,

7) կիրառում է տեքստային, թվային, տարեթվային, ժամկետային, տրամաբանական արտահայտությունները տվյալների բազայում։

164.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել ստանդարտ ֆունկցիաները տվյալների բազաներում

165.

Կատարման չափանիշներ

1) կիրառում է ագրեգատային ֆունկցիաները,

2) կիրառում է սկալյար ֆունկցիաները,

3) կիրառում է տեքստային ֆունկցիաները,

4) ճիշտ է կիրառում տարեթվային տվյալների մշակման ֆունկցիաները։

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր` համակարգչի» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի

 առավելագույն

բեռնվածությունը,

 ժամ

 Պարտադիր

 լսարանային

պարապմունքներ,

 ժամ

ՈՒսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

2.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

3.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

90

60

1

6.

Ֆիզկուլտուրա

 

90

60

1

7.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

1

8.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

519

346

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

 

54

36

1

4.

Ձեռներեցություն

 

108

72

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

270

180

 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Համակարգչային ճարտարապետություն

 

54

36

1

2.

Անհատական համակարգիչ և օժանդակ սարքավորումներ

 

54

36

1

3.

Օպերացիոն համակարգեր

 

81

54

1

4.

Համակարգչային ցանցեր, սարքավորումներ

 

54

36

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

243

162

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Տեղեկատվության անվտանգության ապահովում

 

54

36

1

2.

Փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա

 

81

54

1

3.

Սահիկաշարերի պատրաստման տեխնոլոգիա

 

54

36

1

4.

Էլեկտրոնային աղյուսակներ

 

54

36

1

5.

Վեկտորային գրաֆիկայի համակարգեր

 

54

36

1

6.

Կետային գրաֆիկայի համակարգեր

 

81

54

1

7.

Հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ և սարքավորումներ

 

54

36

1

8.

Համակարգչային գործավարություն

 

54

36

1

9.

Տվյալների բազաների ղեկավարման համակարգեր

 

54

36

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

540

360

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

36

24

1

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

12

8

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

30

1620

1080

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

8

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

41

     
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2023 թվական: