Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2023
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.04.2023
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 ապրիլի 2023 թ. 

N 133-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ2» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

12 ապրիլի 2023 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի ապրիլի «12»-ի 

N 133-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 

1. Ոչ թունավոր անողնաշար կենդանիներ (օղակավոր որդեր, փափկամարմիններ, հոդվածոտանիներ, բացառությամբ սույն կետով նշված կենդանատեսակների Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում սկսած խոցելիության VU և ավելի բարձր կարգավիճակով ընդգրկված, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված տեսակների):

2. Կաթնասուններից.

1) կրծողներ (համստերներ, սկյուռիկներ, ծովախոզուկներ, դեկորատիվ մկներ, դեկորատիվ առնետներ, դեկորատիվ ճագարներ, դեգուներ, շինշիլաներ, բացառությամբ սույն կետով նշված կենդանատեսակների Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում սկսած խոցելիության VU և ավելի բարձր կարգավիճակով ընդգրկված, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված տեսակների),

2) միջատակերներ (ոզնի, խլուրդ, գորշատամիկ, բացառությամբ սույն կետով նշված կենդանատեսակների Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում սկսած խոցելիության VU և ավելի բարձր կարգավիճակով ընդգրկված, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված տեսակների):

3. Թռչուններ (ճնճղուկանմաններ, թութականմաններ, բացառությամբ սույն կետով նշված կենդանատեսակների Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում սկսած խոցելիության VU և ավելի բարձր կարգավիճակով ընդգրկված, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված տեսակների):

4. Ոչ թունավոր սողուններ (կրիաներ, մողեսներ, օձեր, բացառությամբ սույն կետով նշված կենդանատեսակների Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում սկսած խոցելիության VU և ավելի բարձր կարգավիճակով ընդգրկված, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված տեսակների, վիշապօձերի ընտանիքին, վարանների ընտանիքին պատկանող տեսակների):

5. Ոչ թունավոր երկկենցաղներ (գորտեր, դոդոշներ, տրիտոններ, սալամանդրեր, բացառությամբ սույն կետով նշված կենդանատեսակների Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում սկսած խոցելիության VU և ավելի բարձր կարգավիճակով ընդգրկված, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված տեսակների):

6. Ձկներ (ակվարիումային ձկներ, բացառությամբ սույն կետով նշված ձկնատեսակների Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված , Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում սկսած խոցելիության VU և ավելի բարձր կարգավիճակով ընդգրկված, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի N 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված տեսակների):

7. Անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ, որոնք օգտագործվում են պետական, գիտահետազոտական, ուսումնական, անասնաբուծական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, կենսաբանական ուսումնասիրությունների, վերարտադրության, կլիմայավարժեցման, բժշկական, անասնաբուժական, ուսումնական և ցուցադրության նպատակներով, որոնց օգտագործումն, ինչպես նաև դրանց նկատմամբ փորձարկումների իրականացումը կարգավորվում են «Անասնաբուժության մասին», «Կենդանական աշխարհի մասին» օրենքներով, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան