ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հուլիսի 2023 թ. |
N 434-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի N 26-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» N 31-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված N 1 հավելվածի 1.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․8-րդ կետ.
«1.8. Կարճաթև կիսաբամբակյա գործվածքով շապիկ (Ձև 7-ը կցվում է): Գույնը՝ մոխրագույնի և սևի համադրություն, սևը կազմում է շապիկի բարձրության 3/5-րդ մասը, մոխրագույնը՝ 2/5-րդ մասը: Բաղադրությունը՝ նվազագույնը 50% բամբակյա թելից, առավելագույնը 50% ակրիլ թելից: Քաշը 1մ2 համար ոչ պակաս, քան 180 գրամ ±2%: Ձախ թևին եզրագծից 3սմ-ից հետ կարվում է ասեղնագործված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թևքանշանը, աջ թևին կարվում է ասեղնագործված Հայաստանի Հանրապետության քարտեզը՝ համապատասխան մարզի սահմաններով ընդգծված, թևերը ավարտվում են ծալվածքով, թևերի եզրից գործված է 3սմ հաստության սև գույնի գիծ, որի ստորին հատվածի գործվածքից 10մմ հաստությամբ անցնում է մոխրագույն 10մմ գործվածքով գիծ՝ հանովի ուսանշաններով: Աջ կրծքավանդակին կարվում է ասեղնագործված «ՀԿԱԾ» գրվածքով կրծքանշան: Ձախ կրծքավանդակին կարվում է ասեղնագործված համապատասխան ծառայողի անուն ազգանունը: Օձիքը՝ ծալովի. կրծքամասում՝ 3 կոճակ, օձիքի բարձրությունը ծալված վիճակում 3.5սմ, որից 15 մմ-ը մոխրագույն եզրագիծ:
Փաթեթավորումը՝ պոլիէթիլենային թափանցիկ մեծ պարկով, որի մեջ տեսականին 5 հատ՝ պոլիէթիլենային թափանցիկ պարկերով, մեկ պարկի մեջ՝ 1 հատ: Պարկերը պիտակավորված, պիտակների վրա պետք է նշված լինի տեսականու անվանումը, քանակը, չափսը, արտադրող կազմակերպության անվանումը, արտադրման տարեթիվը: Չափսերը համաձայնեցնել պատվիրատուի հետ:
Անհրաժեշտության դեպքում պատվիրատուի պահանջով տրամադրվում է լաբորատոր ստուգման եզրակացությունը։
1.8.1 Տաբատը սև գույնի ռեպ-ստոպ կտորից, նվազագույնը 50% բամբակ, առավելագույնը 50% պոլիեսթեր, 210գ±2%: Ուղիղ կարվածքով, մշակված գոտիով, գուլֆիկը գաղտնի կոճկվածքով, պլաստմասե շղթայով: Առաջնամասում կողքից թեք ներկարված գրպաններ: Գոտին մշակված է 7 գոտեմակ օղակով և գոտու չափը կարգավորող ձգված էլաստիկ ժապավենով: Կողքերից մշակված են պլաստմասե շղթայով փոքր կափույրով ներսից գրպաններ: Հետևից մշակված են պլաստմասե շղթայով փոքր կափույրով ներսից գրպաններ: Կանանց համար նախատեսված տաբատը կոճկվում է աջից ձախ: Փաթեթավորումը` ստվարաթղթե արկղերով կամ պոլիէթիլենային թափանցիկ պարկերով, արկղերի (պարկերի) մեջ մինչև 20 հատ, տեսականին պոլիէթիլենային թափանցիկ պարկերով, մեկ պարկի մեջ` 1հատ: Արկղերը` պիտակավորված, պիտակների վրա պետք է նշված լինի տեսականու անվանումը, քանակը, չափսը, արտադրող կազմակերպության անվանումը, արտադրման տարեթիվը:
Անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի պահանջով տրամադրվում է լաբարատոր ստուգման եզրակացություն:
1.8.2 Կեպի ամառային (Ձև 8-ը կցվում է)։ Կեպին սև գույնի կտորից է: Կտորը` բամբակյա 100%, 1 քառ. մետր խտությունը 240-260 գրամ բաղադրությամբ: Բաղկացած է թասակից և երկարացված՝ կոշտ պլաստմասե հովհարից: Թասակը կարերով բաժանված է վեց հավասար մասերի, որոնց մեջտեղում ասեղնագործված են շրջանաձև անցքեր՝ օդափոխության համար: Թասակի առաջնամասը ներսից կոշտացած սոսնձապատ ժապավենով է կպցված, որը ապահովում է ուղիղ և կլոր տեսք, թասակի ներսում յուրաքանչյուր կարի վրա փակված է նեղ տեքստիլային ժապավեն (ամուր և մաքուր տեսքի համար): Թասակը միացված է գլխահովհարին լայն տիսմայով: Ետևի աջ մասում՝ մետաղական կարգավորիչ արծաթափայլ գույնով: Թասակի կենտրոնում ամրացված է կլոր կոճակ, որը միացնում է թասակը և ապահովում արտաքին տեսքը: Առջևի կենտրոնական մասում կարվում է 6.5սմ տրամագծով կլոր ասեղնագործված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նշանը: Գլխարկը պետք է ունենա կլոր թասակ: Նախօրոք նմուշը պետք է ներկայացնել պատվիրատուի հանձնաժողովին, հանձնաժողովի կողմից պետք է հաստատվի և ընդունվի նորմերին համապատասխան կնիքով և չափսերով: Ապրանքների խմբաքանակը հանձնել ներկայացված նմուշների համապատասխան: Փաթեթավորումը՝ պոլիէթիլենային թափանցիկ 25 հատ պարկերով։ Պոլիէթիլային թափանցիկ պարկերը տեղադրել արկղի մեջ: Արկղի վրա նշված լինի տեսականու անվանումը, քանակը, չափսերը, արտադրող կազմակերպության անվանումը, արտադրման տարեթիվը:
Ձև 7
Ձև 8
»: |
2. Հրամանի N 2 հավելվածի աղյուսակի 2-րդ կետի՝
1) 3-րդ ենթակետում «կեպի` բամբակյա, ամառային սև կտորից» բառերը փոխարինել «կեպի` բամբակյա, ամառային սև կտորից ոսկեգույն կաղնու տերևներով» բառերով․
2) 3-րդ ենթակետից հետո լրացնել 3․1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«3.1 կեպի` բամբակյա, ամառային սև կտորից․ 1 հատ 2 տարի»․
3) 9.1-ին ենթակետից հետո լրացնել 9․2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«9.2 Կարճաթև կիսաբամբակյա գործվածքով շապիկ․ 2 հատ 2 տարի».
4) 10-րդ ենթակետում «տաբատ սև կտորից» բառերը փոխարինել «տաբատ սև կտորից՝ ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով» բառերով․
5) 10-րդ ենթակետից հետո լրացնել 10․1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«10.1 Տաբատ սև գույնի ռեպ-ստոպ կտորից․ 2 հատ 2 տարի»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|