Գլխավոր տեղեկություն
Համար
N 726-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.07.2023
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.07.2023
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

14 հուլիսի 2023 թ.

N 726-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման կարգը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման կարգը սահմանելու մասին» N 1061-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը, դրանք համադրելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների հետ, անհամապատասխանությունների բացակայության դեպքում այդ տեղեկությունների ստացման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում կազմում է հարկային մարմնում հաշվառումից հանման ենթակա հարկ վճարողների ցանկը։ Անհամապատասխանություններ ի հայտ գալու դեպքում հարկային մարմինը կրկին հարցումներ է կատարում սույն կարգի 2-րդ կետում նշված գրանցում իրականացնող պետական մարմիններին` լրացուցիչ ճշտումներ իրականացնելու նպատակով:

Ճշտված տեղեկությունների ստացման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում կազմում է հարկային մարմնում հաշվառումից հանման ենթակա հարկ վճարողների լրացուցիչ ցանկը:»:

2) 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «Ցանկ» բառը փոխարինել «ցանկեր» բառով` համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական: