Գլխավոր տեղեկություն
Համար
N 55
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 55

 

28 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի նիստի N 55
արձանագրային որոշման

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին

 

 Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, որոնք «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրի հիման վրա հանդիսանում են Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասնակիցներ (այսուհետ՝ Հիմնադրամի մասնակից պետություններ) մի կողմից, և

 Եվրասիական զարգացման բանկը, որը հանդիսանում է միջազգային կազմակերպություն՝ ստեղծված «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» 2006 թվականի հունվարի 12-ի պայմանագրի համաձայն (այսուհետ` Բանկ), մյուս կողմից,

 այսուհետ միասին՝ Կողմեր,

 

 համաձայն «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածի 2-րդ կետի՝

 

 համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

 Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Համաձայնագրի անվանման, նախաբանի և տեքստի մեջ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» և «ԵվրԱսՏՀ հակաճգնաժամային հիմնադրամ» բառերը փոխարինել «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» բառերով՝ համապատասխան հոլովով:

 2. Համաձայնագրի 1-ին հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Բանկն իրականացնում է Հիմնադրամի խորհրդի քարտուղարության գործառույթները՝ համաձայն Հիմնադրամի մասին կանոնադրության և Հիմնադրամի այլ առնչվող փաստաթղթերի: Նշված գործառույթների իրականացման ընթացքում Բանկը նշում է, որ այն գործում է որպես Հիմնադրամի խորհրդի քարտուղարություն»:

3. Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետի ժբ) ենթակետից հանել «և Հիմնադրամի խորհրդի քարտուղարության» բառերը:

4. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունում «Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթները կատարելու» բառերից հետո լրացնել «և Հիմնադրամի խորհրդի քարտուղարության» բառերով:

5. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը» բառերով:

6. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետում «արձանագրություններով» բառից հետո լրացնել «, որոնք ուժի մեջ են մտնում Ավանդապահի կողմից Հիմնադրամի մասնակիցներից և Բանկից դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից: Փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները ուժի մեջ մտնելուց հետո հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը» բառերը:

 

Հոդված 2

 

1. Սույն Արձանագրությունը ստորագրման պահից ժամանակավորապես կիրառվում է Կողմերի կողմից, բացառությամբ այն Կողմի, որը վերապահում է կատարել սույն դրույթի՝ իր նկատմամբ չկիրառվելու կապակցությամբ: Սույն Արձանագրության վերաբերյալ այլ վերապահումներ չեն թույլատրվում:

 Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում Ավանդապահի կողմից Հիմնադրամի մասնակիցներից և Բանկից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

 2. Սույն Արձանագրության մեկնաբանմանը և (կամ) կիրառմանն առչվող վեճերը կարգավորվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

 

 Կատարված է ք. _____________ «___»___________ թ. մեկ բնօրինակով` ռուսերեն:

 Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված Ավանդապահի մոտ, որը Հիմնադրամի մասնակից պետություններին, Բանկին, ինչպես նաև Համաձայնագրին միացած պետություններին և միջազգային կազմակերպություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

 Բելառուսի Հանրապետության անունից`

 

 Ղազախստանի Հանրապետության անունից`

 

 Ղրղզստանի Հանրապետության անունից`

 

 Ռուսաստանի Դաշնության անունից`

 

 Տաջիկստանի Հանրապետության անունից`

 

 Հայաստանի Հանրապետության անունից`

 

 Եվրասիական զարգացման բանկի անունից՝

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

 

«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կապակցությամբ

 

Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի ««Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը: