Գլխավոր տեղեկություն
Համար
N 726-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվար 2023 թ.

N 726-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001420 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատարի կողմից 2023 թվականի հունվարի 15-ին ներկայացված դիմումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2023 թվականի փետրվարի 25-ից կասեցնել «ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2010 թվականի ապրիլի 21-ին տրված թիվ Կ-XX-001420 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի գործողության «հիվանդանոցային՝ ախտաբանաանատոմիական» տեսակը մինչև 2025 թվականի փետրվարի 25-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին `

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

  Ա. Ավանեսյան