ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» հուլիսի 2023 թ. |
N 91-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնագիտություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 91-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ
1. Միջուկային տեխնոլոգիաներ
2. Լուսային տեխնոլոգիաներ
3. ԴՆԹ տեխնոլոգիաներ
4. Մարդը եվ շրջակա միջավայրը
5. էկոլոգիական հիմնախնդիրներ
6. Էկոլոգիական անվտանգություն
7. Մարդու ժառանգականությունը
8. Մարդու առողջությունը
ԹԵՄԱ 1 | |
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ | |
Նպատակը | |
Խորացնել գիտելիքները միջուկային էներգիայի մասին, ձևավորել միջուկային էներգիայի օգտագործման դրական և բացասական կողմերը վերլուծելու, համապատասխան վերաբերմունք արտահայտելու կարողություններ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրել ռադիոակտիվ ճառագայթների հատկությունները: 2. Ներկայացնել ռադիոակտիվ ճառագայթների կիրառությունները բժշկության և հնէաբանության ոլորտներում: 3. Ներկայացնել միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ պայմաններում: 4. Ներկայացնել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի հիմնախնդիրը: | |
Բովանդակությունը | |
1. Ռադիոակտիվ ճառագայթում. հատկություններն ու կիրառությունները: 2. Միջուկային էներգիայի օգտագործումը: 3. Կառավարվող ջերմամիջուկային սինթեզի հիմնախնդիրը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Նախագծային աշխատանք՝ |
Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29 |
ԹԵՄԱ 2 | |
ԼՈՒՍԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ | |
Նպատակը | |
Ընդլայնել պատկերացումները ժամանակակից լուսային տեխնոլոգիաների, դրանց կիրառությունների մասին: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնել լույսի ալիքային և մասնիկային հատկությունները: 2. Ներկայացնել հոլոգրաֆիայի գործնական կիրառությունները։ 3. Ներկայացնել լազերների կիրառությունները գիտության, արդյունաբերության, կապի ոլորտներում: | |
Բովանդակությունը | |
1. Լույսի երկակի բնույթը։ 2. Լազերներ և հոլոգիաֆիա 3. Ֆոտոէլեկտրական սարքեր: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմակերպել քննարկում «Արեգակնային էներգիայի օգտագործման առավելություններն ու թերությունները» թեմայով: |
Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29 |
ԹԵՄԱ 3 | |
ԴՆԹ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ | |
Նպատակը | |
Հաղորդել գիտելիքներ կենսատեխնոլոգիաների ժամանակակից մոտեցումների և կիրառությունների մասին, ձևավորել դրանց կիրառության սոցիալական, էթիկական և տնտեսական կողմերը վերլուծելու և գնահատելու կարողություններ | |
Վերջնարդյունքներ | |
1. Բացատրել, թե ռեկոմբինանտ ԴՆԹ տեխնոլոգիան ինչպես կարող է օգտակար արտադրանքներ տալ: | |
Բովանդակությունը | |
1. Ռեկոմբինանտ ԴՆԹ տեխնոլոգիաների կիրառությունը: 2. ԴՆԹ պրոֆիլավորումը և դատական բժշկությունը: 3. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Լաբորատոր աշխատանք |
Օրինաչափություններ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29 |
ԹԵՄԱ 4 | |
ՄԱՐԴԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ | |
Նպատակը | |
Հիմնարար գիտելիքներ հաղորդել շրջակա միջավայրի, դրա նշանակության, պահպանության, աղտոտման ուղիների վերաբերյալ, ձևավորել այդ գիտելիքներն առօրյա կյանքում արդյունավետ կիրառելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Բացատրել շրջակա միջավայրի հիմնական գործառույթները: | |
Բովանդակությունը | |
1. Շրջակա միջավայր հասկացությունը և գործառույթները: 2. Էկոհամակարգեր: 3. Էկոհամակարգային ծառայություններ: 4. Շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրներն ու տեսակները: 5. Շրջակա միջավայրի մոնիթորինգ և որակի չափանիշներ: 6. Շրջակա միջավայրի պահպանություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Մեխանիկական, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական աղտոտումների դիտարկում: |
Պատճառ և հետևանք |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը, մտովի տրոհել այն առանձին մասերի՝ առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-8, Մ-11, Մ-12, Մ-29 |
ԹԵՄԱ 5 | |
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ | |
Նպատակը | |
Հիմնարար գիտելիքներ հաղորդել համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ, ձևավորել այդ գիտելիքներն առօրյա կյանքում արդյունավետ կիրառելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Քննարկել արդի էկոլոգիական հիմնախնդիրների առաջացման պատճառներն ու հետևանքները: 2. Բացատրել էկոլոգիական հիմնախնդիրների դրսևորման տարածքային մակարդակները: 3. Վերլուծել կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքները: 4. Ներկայացնել օզոնային շերտի քայքայման պատճառներն ու հետևանքները: 5. երկայացնել քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: 6. Ներկայացնել համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը: 7. Վերլուծել անապատացման երևույթը: 8. Հիմնավորել կենսաբազմազանության գենոֆոնդի պահպանության անհրաժեշտությունը: 9. Քննարկել աշխարհում վտանգված բնակմիջավայրերի վերականգնման հաջողված օրինակները և առաջարկել լուծումներ Հայաստանի համար: | |
Բովանդակությունը | |
1. Ժամանակակից էկոլոգիական հիմնախնդիրները, դրանց տարածքային մակարդակները: 2. Կլիմայի փոփոխություն և օզոնային շերտի քայքայում: 3. Քաղցրահամ ջրի և համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիր: 4. Հողերի քայքայում և անապատացում: 5. Կենսաբազմազանության պահպանություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Թեմատիկ ուսումնասիրություն |
Պատճառ և հետևանք |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-8, Մ-9, Մ-10, Մ-11, Մ-13, Մ-29 |
ԹԵՄԱ 6 | |
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ | |
Նպատակը | |
Հիմնարար գիտելիքներ հաղորդել էկոլոգիական անվտանգության վերաբերյալ, ձևավորել այդ գիտելիքներն առօրյա կյանքում կիրառելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Բացատրել էկոլոգիական հետքը: 2. Բացատրել հազարամյակի մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում: 3. Քննարկել կայուն զարգացման հայեցակարգի կիրառման հնարավորությունները տարբեր մակարդակներում: 4. Ներկայացնել միջազգային էկոլոգիական կազմակերպությունները: 5. Ներկայացնել միջազգային էկոլոգիական համագործակցությունը: 6. Վերլուծել ՀՀ էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները: | |
Բովանդակությունը | |
1. Էկոլոգիական հետք: 2. Կայուն զարգացման հայեցակարգը: 3. ՀՀ էկոլոգիական անվտանգությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Թեմատիկ ուսումնասիրություն |
Կայունություն և փոփոխություն |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-8, Մ-9, Մ-10, Մ-11, Մ-13, Մ-29 |
ԹԵՄԱ 7 | |
ՄԱՐԴՈՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | |
Նպատակը | |
Զարգացնել պատկերացումները մարդու ժառանգականության, ժառանգական հիվանդությունների և դրանց վաղ ախտորոշման մոտեցումների վերաբերյալ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ընդհանուր գծերով ներկայացնել մարդու ժառանգականության ուսումնասիրման հիմնական մեթոդները: 2. Համեմատել ռեցեսիվ, դոմինատ և սեռի հետ շղթայակցված հիվանդությունների հանդիպման հաճախականությունը և ժառանգման ձևը։ 3. Բացատրել, թե միջավայրն ինչպես է ազդում հատկանիշի դրսևորման վրա: 4. Լուծել պարզ խնդիրներ Մենդելի օրենքների, արյան ABO խմբերի և սեռի հետ շղթայակցված ժառանգման վերաբերյալ: 5. Բացատրել, թե ինչ է գենետիկ խորհրդատվությունը և ինչով կարող է օգտակար լինել մարդկանց: | |
Բովանդակությունը | |
1. Մարդու ժառանգականության ուսումնասիրության մեթոդները: 2. Մարդու ժառանգական հիվանդություններ: 3. Գենետիկ խորհրդատվություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Լուծել խնդիրներ մարդու մեկ գենով պայմանավորված հատկանիշների վերաբերյալ: |
Օրինաչափություններ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը, մտովի տրոհել այն առանձին մասերի՝ առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-11, Մ-13, Մ-14, Մ-27, Մ-29 |
ԹԵՄԱ 8 | |
ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ | |
Նպատակը | |
Հարստացնել գիտելիքները մարդու օրգանիզմի մասին, ներկայացնել մարդու առավել տարածված հիվանդությունները, դրանց ախտանշանները և կանխարգելման ժամանակակից մոտեցումները։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Բացատրել մարդու հոմեոստազը ջերմակարգավորման օրինակով: | |
Բովանդակություն | |
1. Մարդու օրգանիզմի ներքին միջավայրի կարգավորումը: 2. Մարդու սննդային պահանջները, սննդային խանգարումներ: 3. Սրտանոթային հիվանդություններ: 4. Իմունային հիվանդություններ. ալերգիաներ, աուտոիմունային հիվանդություններ: 5. Ներզատական հիվանդություններ․ շաքարային դիաբետ և էնդեմիկ խպիպ: 6. Վերարտադրողական առողջություն (սեռավարակներ և բեղմնականխիչներ): 7. Վերարտադրողական տեխնոլոգիաները և անպտղության հաղթահարումը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Հետազոտական աշխատանք |
Համակարգեր և մոդելներ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը, մտովի տրոհել այն առանձին մասերի՝ առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-11, Մ-13, Մ-14, Մ-27, Մ-29 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|