Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» հուլիսի 2023 թ.

N 91-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնագիտություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի 

N 91-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

1. Միջուկային տեխնոլոգիաներ

2. Լուսային տեխնոլոգիաներ

3. ԴՆԹ տեխնոլոգիաներ

4. Մարդը եվ շրջակա միջավայրը

5. էկոլոգիական հիմնախնդիրներ

6. Էկոլոգիական անվտանգություն

7. Մարդու ժառանգականությունը

8. Մարդու առողջությունը

 

ԹԵՄԱ 1

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նպատակը

Խորացնել գիտելիքները միջուկային էներգիայի մասին, ձևավորել միջուկային էներգիայի օգտագործման դրական և բացասական կողմերը վերլուծելու, համապատասխան վերաբերմունք արտահայտելու կարողություններ

Վերջնարդյունքներ

1. Նկարագրել ռադիոակտիվ ճառագայթների հատկությունները:

2. Ներկայացնել ռադիոակտիվ ճառագայթների կիրառությունները բժշկության և հնէաբանության ոլորտներում:

3. Ներկայացնել միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ պայմաններում:

4. Ներկայացնել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի հիմնախնդիրը:

Բովանդակությունը

1. Ռադիոակտիվ ճառագայթում. հատկություններն ու կիրառությունները:

2. Միջուկային էներգիայի օգտագործումը:

3. Կառավարվող ջերմամիջուկային սինթեզի հիմնախնդիրը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Նախագծային աշխատանք՝
1.Ատոմային էներգետիկան և էկոլոգիական հիմնախնդիրները թեմայով:
2.Մեծամորի ատոմային էլեկտրակայան:

Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում
Միջուկային էներգիա:
Կառուցվածք և գործառույթ
Ատոմային ռեակտոր, ատոմային ռումբ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Ֆիզիկա - Իմանա ատոմի միջուկի կառուցվածքի մասին:
Աշխարհագրություն - Իմանա ատոմային էներգետիկայի զարգացմամբ առավել հայտնի երկրները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29

ԹԵՄԱ 2

ԼՈՒՍԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նպատակը

Ընդլայնել պատկերացումները ժամանակակից լուսային տեխնոլոգիաների, դրանց կիրառությունների մասին:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնել լույսի ալիքային և մասնիկային հատկությունները:

2. Ներկայացնել հոլոգրաֆիայի գործնական կիրառությունները։

3. Ներկայացնել լազերների կիրառությունները գիտության, արդյունաբերության, կապի ոլորտներում:

Բովանդակությունը

1. Լույսի երկակի բնույթը։

2. Լազերներ և հոլոգիաֆիա

3. Ֆոտոէլեկտրական սարքեր:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կազմակերպել քննարկում «Արեգակնային էներգիայի օգտագործման առավելություններն ու թերությունները» թեմայով:

Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում
Լուսային էներգիա:
Կառուցվածք և գործառույթ
Լազերներ, ֆոտոէլեկտրական սարքեր:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Ֆիզիկա - Իմանա ատոմի կառուցվածքի, լույսի ալիքային և մասնիկային բնույթի մասին:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա աշխարհագրական թաղանթում լուսային երևույթների դրսևորման մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29

ԹԵՄԱ 3

 ԴՆԹ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նպատակը

Հաղորդել գիտելիքներ կենսատեխնոլոգիաների ժամանակակից մոտեցումների և կիրառությունների մասին, ձևավորել դրանց կիրառության սոցիալական, էթիկական և տնտեսական կողմերը վերլուծելու և գնահատելու կարողություններ

Վերջնարդյունքներ

1. Բացատրել, թե ռեկոմբինանտ ԴՆԹ տեխնոլոգիան ինչպես կարող է օգտակար արտադրանքներ տալ:
2. Ներկայացնել գենետիկական ճարտարագիտության կիրառական նշանակությունը և զարգացման հեռանկարները դեղանյութերի արտադության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում:
3. Ներկայացնել ԴՆԹ-ի պրոֆիլավորման սկզբունքը և կիրառությունները։
4. Քննարկել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր օգուտներն ու վտանգները:
5. Համեմատել Հայաստանի, եվրոպական երկրների և ԱՄՆ-ի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների արտադրությունը և ներկրումը կարգավորող օրենսդրական մոտեցումները:

Բովանդակությունը

1. Ռեկոմբինանտ ԴՆԹ տեխնոլոգիաների կիրառությունը:

2. ԴՆԹ պրոֆիլավորումը և դատական բժշկությունը:

3. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանք
ԴՆԹ-ի բաժանումը գելային էլեկտրաֆորեզի եղանակով:
Հետազոտական աշխատանք
Ուսումնասիրել ԳՁՕ-ների արտադրությունը և ներկրումը կարգավորող օրենսդրական մոտեցումները և ձևակերպել կարծիք Հայաստանի որդեգրած մոտեցման վերաբերյալ։
Նախագծային աշխատանք՝
● Դատաբժշկություն և ԴՆԹ փորձաքննություն:

Օրինաչափություններ
ԴՆԹ տեխնոլոգիաներ:
Կառուցվածք և գործառույթ
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Մաթեմատիկա - Գաղափար ունենա տվյալների և դրանց մշակման վերաբերյալ:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ - Օգտագործի տեղեկատվական տեխնոլոգիաները տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ:
Կենսաբանություն - Գաղափար ունենա գենային ճարտարագիտության և կենսատեխնոլոգիայի կիրառությունների, դրանց առավելությունների, սոցիալական, էթիկական հետևանքների և վտանգների մասին։
Աշխարհագրություն - Գաղափար ունենա ԳՁՕ -ների արտադրությամբ զբաղվող երկրների մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29

ԹԵՄԱ 4

ՄԱՐԴԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Նպատակը

Հիմնարար գիտելիքներ հաղորդել շրջակա միջավայրի, դրա նշանակության, պահպանության, աղտոտման ուղիների վերաբերյալ, ձևավորել այդ գիտելիքներն առօրյա կյանքում արդյունավետ կիրառելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Բացատրել շրջակա միջավայրի հիմնական գործառույթները:
2. Ներկայացնել շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանության և բարելավման առանձնահատկությունները:
3. Ներկայացնել էկոհամակարգերի կայունություն, հավասարակշռություն, կենսունակություն, անվտանգություն և հուսալիություն գաղափարները:
4. Նկարագրել անթրոպոէկոհամակարգի մոդելը:
5. Համեմատել գյուղական և քաղաքային վայրերի անթրոպոէկոլոգիական առանձնահատկությունները:
6. Ներկայացնել շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրներն ու տեսակները (մեխանիկական, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական):
7. Ներկայացնել աղբի տեսակավորման և վերամշակման կարևորությունը և դրա տեսակները՝ նշելով կենսաաղբի կիրառությունը։
8. Բացատրել աղտոտիչների փոխազդեցության երևույթը (երկրորդային աղտոտիչներ):
9. Բացատրել տիեզերական աղբի առաջացման պատճառներն ու հետևանքները:
10. Ներկայացնել շրջակա միջավայրի մոնիթորինգը, նրա տեսակները:
11. Սահմանել շրջակա միջավայրի որակի չափորոշիչները:
12. Մեկնաբանել բնապահպանական միջոցառումները

Բովանդակությունը

1. Շրջակա միջավայր հասկացությունը և գործառույթները:

2. Էկոհամակարգեր:

3. Էկոհամակարգային ծառայություններ:

4. Շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրներն ու տեսակները:

5. Շրջակա միջավայրի մոնիթորինգ և որակի չափանիշներ:

6. Շրջակա միջավայրի պահպանություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Մեխանիկական, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական աղտոտումների դիտարկում:
2. Փաստագրական ֆիլմի դիտում «Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն» թեմայով:
3. Էքսկուրսիա. բնության մեջ էկոհամակարգային ծառայությունների դիտարկում:
Նախագծային աշխատանք՝
● Աղբի այրման բացասական հետևանքները և դրանց մասին տեղեկատվության պակասը մեր համայնքում:
● Անտառահատման վնասակար հետևանքները:
● Տրանսպորտը որպես վնասակար արտանետումների աղբյուր:
● Փակ տարածքներում օդի աղտոտվածության ազդեցությունը:
● Թափոնների կառավարում:

Պատճառ և հետևանք
Շրջակա միջավայրի աղտոտման պատճառներն ու հետևանքները:
Համակարգեր և մոդելներ
Էկոհամակարգեր:
Կայունություն և փոփոխություն Էկոհամակարգերի կայունություն, հավասարակշռություն:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը, մտովի տրոհել այն առանձին մասերի՝ առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա բնական և տնտեսական համակարգերի մասին:
Ֆիզիկա - Կարողանա տարբերել ֆիզիկական աղտոտիչները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Քիմիա - Կարողանալ տարբերել քիմիական աղտոտիչները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Կենսաբանություն - Իմանա էկոհամակարգերի կառուցվածքի և բաղադրիչների մասին: Գաղափար ունենա նյութի և էներգիայի կենսաերկրաքիմիական շրջապտույտի, էկոլոգիական հիմնախնդիրների կենսաբանական գործոնների և ազդեցության մասին: Գաղափար ունենա կենսաբազմազանության վրա մարդկային գործունեության տարբեր ասպեկտների՝ բնակատեղիների ոչնչացման, գերշահագործման, աղտոտման կանխատեսելի հետևանքների մասին:
Մաթեմատիկա - Գաղափար ունենա տվյալների և դրանց մշակման վերաբերյալ:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործի տեղեկատվական տեխնոլոգիաները տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ:
Կենսաբանություն - Բնություն - Գաղափար ունենա բույսերի աճի և զարգացման համար հիմնական անհրաժեշտ պայմանների մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-8, Մ-11, Մ-12, Մ-29

ԹԵՄԱ 5

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Նպատակը

Հիմնարար գիտելիքներ հաղորդել համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ, ձևավորել այդ գիտելիքներն առօրյա կյանքում արդյունավետ կիրառելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Քննարկել արդի էկոլոգիական հիմնախնդիրների առաջացման պատճառներն ու հետևանքները:

2. Բացատրել էկոլոգիական հիմնախնդիրների դրսևորման տարածքային մակարդակները:

3. Վերլուծել կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքները:

4. Ներկայացնել օզոնային շերտի քայքայման պատճառներն ու հետևանքները:

5. երկայացնել քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

6. Ներկայացնել համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը:

7. Վերլուծել անապատացման երևույթը:

8. Հիմնավորել կենսաբազմազանության գենոֆոնդի պահպանության անհրաժեշտությունը:

9. Քննարկել աշխարհում վտանգված բնակմիջավայրերի վերականգնման հաջողված օրինակները և առաջարկել լուծումներ Հայաստանի համար:

Բովանդակությունը

1. Ժամանակակից էկոլոգիական հիմնախնդիրները, դրանց տարածքային մակարդակները:

2. Կլիմայի փոփոխություն և օզոնային շերտի քայքայում:

3. Քաղցրահամ ջրի և համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիր:

4. Հողերի քայքայում և անապատացում:

5. Կենսաբազմազանության պահպանություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Թեմատիկ ուսումնասիրություն
1. Էկոլոգիական որևէ հիմնախնդրի դիտարկում՝ ըստ տարածքային մակարդակների (խմբային աշխատանք):
2. ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը:
Ցուցադրումներ
Փաստագրական ֆիլմի դիտում «Համամոլորակային հիմնախնդիրներ» թեմայով:
Նախագծային աշխատանք՝
● Հայաստանի ճահիճների չորացման վտանգը:
● Սևանա լճի հիմնախնդիրը:
● Արհեստական ոռոգման չարաշահումը որպես հողի աղակալման ու անապատացման պատճառ։
● Փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրը:
● Բնության հատուկ պահպանվող տարածքներ:

Պատճառ և հետևանք
Էկոլոգիական հիմնախնդիրների առաջացման պատճառներն ու հետևանքները. կլիմայի փոփոխություն, օզոնային շերտի քայքայում, քաղցրահամ ջրի և համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիր, անապատացում, կենսաբազմազանության պահպանություն:
Մասշտաբ, համամասնություն և քանակ Էկոլոգիական հիմնախնդիրների դրսևորման տարածքային մակարդակները:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա բնական և տնտեսական համակարգերի մասին:
Կենսաբանություն - Գաղափար ունենա համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների մասին: Գաղափար ունենա կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների նվազեցման և բնության պահպանությանն ուղղված միջոցառումների մասին:
Քիմիա - Գաղափար ունենա ջերմոցային էֆեկտ առաջացնող գազերի և կայուն զարգացման էության վերաբերյալ:
Մաթեմատիկա - Գաղափար ունենա տվյալների և դրանց մշակման վերաբերյալ:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործի տեղեկատվական տեխնոլոգիաները տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ:
Բնություն - Պատկերացում ունենա բնական համակեցությունների և դրանցում կենդանիների դերի մասին: Սովորողը պետք է պատկերացում ունենա ջրային, հողային և մթնոլորտային միջավայրերի ֆիզիկական գործոնների առանձնահատկությունների մասին։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-8, Մ-9, Մ-10, Մ-11, Մ-13, Մ-29

ԹԵՄԱ 6

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Հիմնարար գիտելիքներ հաղորդել էկոլոգիական անվտանգության վերաբերյալ, ձևավորել այդ գիտելիքներն առօրյա կյանքում կիրառելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Բացատրել էկոլոգիական հետքը:

2. Բացատրել հազարամյակի մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում:

3. Քննարկել կայուն զարգացման հայեցակարգի կիրառման հնարավորությունները տարբեր մակարդակներում:

4. Ներկայացնել միջազգային էկոլոգիական կազմակերպությունները:

5. Ներկայացնել միջազգային էկոլոգիական համագործակցությունը:

6. Վերլուծել ՀՀ էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները:

Բովանդակությունը

1. Էկոլոգիական հետք:

2. Կայուն զարգացման հայեցակարգը:

3. ՀՀ էկոլոգիական անվտանգությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Թեմատիկ ուսումնասիրություն
Միջազգային էկոլոգիական համաձայնագրեր (թիմային աշխատանք):
Ցուցադրումներ
Փաստագրական ֆիլմ «Էկոլոգիական հետք» թեմայով:

Կայունություն և փոփոխություն
Կայուն զարգացում:
Պատճառ և հետևանք
Էկոլոգիական անվտանգություն:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա բնական և տնտեսական համակարգերի մասին: Իմանա ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները:
Մաթեմատիկա - Գաղափար ունենա տվյալների և դրանց մշակման վերաբերյալ:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործի տեղեկատվական տեխնոլոգիաները տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ:
Կենսաբանություն - Գաղափար ունենա կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների նվազեցման և բնության պահպանությանն ուղղված լուծումների՝ թափոնների վերամշակման, կայուն զարգացման, էկոլոգիական հետքի մասին:
Բնություն - Սովորողը պետք է կարողանա տարբերել անկենդան մարմիններն ու կենդանի օրգանիզմները, պատկերացում ունենա բնական համակեցությունների, սննդային շղթաների, արտադրողների և սպառողների դերի մասին, գիտակցի համակեցությունների պահպանության կարևորությունը, անտառահատումների բացասական ազդեցությունները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-6, Մ-8, Մ-9, Մ-10, Մ-11, Մ-13, Մ-29

ԹԵՄԱ 7

ՄԱՐԴՈՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Զարգացնել պատկերացումները մարդու ժառանգականության, ժառանգական հիվանդությունների և դրանց վաղ ախտորոշման մոտեցումների վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1. Ընդհանուր գծերով ներկայացնել մարդու ժառանգականության ուսումնասիրման հիմնական մեթոդները:

2. Համեմատել ռեցեսիվ, դոմինատ և սեռի հետ շղթայակցված հիվանդությունների հանդիպման հաճախականությունը և ժառանգման ձևը։

3. Բացատրել, թե միջավայրն ինչպես է ազդում հատկանիշի դրսևորման վրա:

4. Լուծել պարզ խնդիրներ Մենդելի օրենքների, արյան ABO խմբերի և սեռի հետ շղթայակցված ժառանգման վերաբերյալ:

5.  Բացատրել, թե ինչ է գենետիկ խորհրդատվությունը և ինչով կարող է օգտակար լինել մարդկանց:

Բովանդակությունը

1. Մարդու ժառանգականության ուսումնասիրության մեթոդները:

2. Մարդու ժառանգական հիվանդություններ:

3. Գենետիկ խորհրդատվություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Լուծել խնդիրներ մարդու մեկ գենով պայմանավորված հատկանիշների վերաբերյալ:
Նախագծային աշխատանք՝
Կազմել որևէ ընտանիքի գենետիկ տոհմածառ:

Օրինաչափություններ
Ժառանգականություն:
Պատճառ և հետևանք
Ժառանգական իվանդությունների առաջացման պատճառներն ու հետևանքները:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը, մտովի տրոհել այն առանձին մասերի՝ առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Մաթեմատիկա - Կարողանա հավաքել տվյալներ և մշակել դրանք:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ-Կարողանա օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները քննարկվող հիմնախնդիրների ուսումնասիրության նպատակով:
Կենսաբանություն - Պատկերացում ունենա ԴՆԹ-ում նուկլեոտիդների հաջորդականության և սպիտակուցի ամինաթթվային հաջորդականության փոխազդեցության մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-11, Մ-13, Մ-14, Մ-27, Մ-29

ԹԵՄԱ 8

ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Հարստացնել գիտելիքները մարդու օրգանիզմի մասին, ներկայացնել մարդու առավել տարածված հիվանդությունները, դրանց ախտանշանները և կանխարգելման ժամանակակից մոտեցումները։

Վերջնարդյունքներ

1. Բացատրել մարդու հոմեոստազը ջերմակարգավորման օրինակով:
2. Ընդհանուր գծերով ներկայացնել մարդու երիկամի գործառույթը, նկարագրել երիկամային անբավարարության պատճառները, հետևանքները և կանխարգելման եղանակները:
3. Քննարկել մարսաղական կամակարգի հիվանդությունների, փորկապության և լուծի պատճառները և կանխարգելման եղանակները:
4. Քննարկել առողջ սննդակարգի բաղադրիչները` կարևորելով անփոխարինելի ամինաթթուները:
5. Վերլուծելլ, թե ինչ տեղեկություններ կարող է հաղորդել արյան լաբորատոր ախտորոշումը։
6. Քննարկել հիմնական սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառները և կանխարգելման ուղիները:
7. Ներկայացնել, թե որ դեպքերում և ինչպես պետք է իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում:
8. Նկարագրել բորբոքային պատասխանը և դրա առաջացման պատճառները:
9. Ներկայացնել ալերգիայի ախտանշանները և դրա հետևանքների կոմպենսացումը:
10. Օրինակների հիման վրա բացատրել, թե ինչու են առաջանում աուտոիմունային հիվանդությունները:
11. Նկարագրել շաքարային դիաբետի I և II տիպերի առաջացման պատճառները, ախտանշանները և կանխարգելման միջոցները:
12. Բացատրել էնդեմիկ խպիպի առաջացման պատճառը և կանխարգելման եղանակները։
13. Նկարագրել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հիմնական տիպերը, դրանք հարուցող օրգանիզմները և կանխարգելման միջոցները::
14. Նկարագրել անպտղության տարածված պատճառները և հաղթահարման եղանակները:
15. Քննարկել ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման էթիկական հետևանքները և դրանց հետ կապված օրենսդրական կարգավորումները:
16. Վերլուծել մարդու էկոլոգիական խորշի բաղադրիչները։

Բովանդակություն

1. Մարդու օրգանիզմի ներքին միջավայրի կարգավորումը:

2. Մարդու սննդային պահանջները, սննդային խանգարումներ:

3. Սրտանոթային հիվանդություններ:

4. Իմունային հիվանդություններ. ալերգիաներ, աուտոիմունային հիվանդություններ:

5. Ներզատական հիվանդություններ․ շաքարային դիաբետ և էնդեմիկ խպիպ:

6. Վերարտադրողական առողջություն (սեռավարակներ և բեղմնականխիչներ):

7. Վերարտադրողական տեխնոլոգիաները և անպտղության հաղթահարումը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հետազոտական աշխատանք
Ծխելու ազդեցությունն օրգանիզմի վրա:
Լաբորատոր աշխատանք
1. Կովի կամ ոչխարի սրտի հերձում:
2. Արյան նմուշի մանրադիտակային հետազոտություն:
3. Սիմուլյացիոն փորձ․ շաքարախտ:
4. Սննդային պիտակների ուսումնասիրություն:
Նախագածային աշխատանք՝
● Մարդու էկոլոգիական խորշ
● Սիրտ-անոթային հիվանդությունների մոնիթորինգ ՀՀ-ում
● Վարակիչ հիվանություններ և դրանից պաշտպանվելու ուղիները:
● Քաղցկեղի տարածվածությունը ՀՀ_ում, առաջացման պատճառները
● Տեղային խպիպի տարածվածությունը ՀՀ_ում, առաջացման պատճառները

Համակարգեր և մոդելներ
Մարդու նյարդային համակարգ, զգայարաններ, հենաշարժիչ համակարգ, մկանային համակարգ, օրգան համակարգերի համաձայնեցված աշխատանքը:
Պատճառ և հետևանք
Հիվանդությունների առաջացման պատճառներն ու հետևանքները. սննդային խանգարումներ, սրտանոթային հիվանդություններ, իմունային հիվանդություններ, ներզատական հիվանդություններ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը, մտովի տրոհել այն առանձին մասերի՝ առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք:
Մաթեմատիկա – Կարողանա հավաքել տվյալներ և մշակել դրանք:
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ – Կարողանա օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները քննարկվող հիմնախնդիրների ուսումնասիրության նպատակով:
Կենսաբանություն - Պատկերացում ունենա մարդու օրգան համակարգերի փոխգործակցման և նյարդային ու ներզատական համակարգերով դրա կարգավորման մասին:
Բնություն - Պատկերացում ունենա օրգան համակարգի, օրգան-համակարգերի կառուցվածքի և գործառույթի փոխկապվածության մասին:
Աշխարհագրություն - Գաղափար ունենա մարդու վրա աշխարհագրական միջավայրի ազդեցության մասին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Մ-5, Մ-11, Մ-13, Մ-14, Մ-27, Մ-29

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: