Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 մարտի 2023 թ.

N 40-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կերպարվեստ» առարկայի 1-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մարտի 30-ի

 N 40-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1. «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի «Կերպարվեստ» առարկայի բովանդակային տիրույթն ապահովում է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթաց, որն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ, կերպարվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով:

Դասընթացի նպատակն է ժամանակակից 12-ամյա միջնակարգ կրթության շրջանակներում և այլընտրանքային հայեցակարգերով գործող դպրոցների առկայության պայմաններում ապահովել արվեստի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ ուսուցում, Հանրակրթության պետական չափորոշիչով (ՀՊՉ) սահմանված կարողունակություններին համապատասխան՝ ուսումնական միատեսակ վերջնական արդյունք՝ սովորողների` ստեղծագործական գաղափարների մշակման, ստեղծագործական գործունեության, դրա մատուցման, արվեստի ստեղծագործություններին գրագետ արձագանքելու և դրանք իմաստավորելու միջոցով:

 1 Հանրակրթական դպրոցում կերպարվեստի ուսումնասիրման նպատակները.

1) Զարգացնել երևակայությունը, քննական, ստեղծագործական, պատկերավոր մտածողությունը, դիտողականությունը, ուշադրությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, դյուրազգացությունը, հանդուրժողականությունը:

2) Ձևավորել դատողություններ, վերլուծություններ և որոշումներ կայացնելու, անհրաժեշտության դեպքում նաև հակազդելու կարողություններ:

3) Ձևավորել գեղեցիկը և ներդաշնակը տեսնելու, զգալու, գնահատելու, պահպանելու և արարելու ցանկություն և կարողություն:

4) Ձևավորել ակտիվ ունկնդիր, համերգասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ այցելելու ցանկություն և պահանջ:

5) Սովորեցնել գործնականում կիրառել գեղարվեստական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները և կարողությունները:

6) Ձևավորել ազգային, համամարդկային, սոցիալական, խմբային, անհատական և անձնական խնդիրները ստեղծագործաբար լուծելու կարողություններ։

7) Ձևավորել մշակութային արժեքների պահպանման, բազմացման, փոխանցման գործում սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունք:

8) Ստեղծել մշակույթի և արվեստի ոլորտում մասնագիտական կողմնորոշման համար նպաստավոր պայմաններ։

9) Պահպանել և զարգացնել մշակույթի և արվեստի բնագավառներում Հայաստանում ձևավորված գեղարվեստական կրթության ավանդույթները, համապատասխանեցնել նոր տնտեսական հարաբերություններին, ժամանակակից պահանջներին և միջազգային կրթական չափորոշիչներին։

2 Դասընթացի խնդիրները

1) Ընդլայնել երեխաների աշխարհայացքը:

2) Զարգացնել գեղագիտական և գեղարվեստական ընկալունակությունը:

3) Հաղորդակից դարձնել ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի նմուշներին։

4) Սովորեցնել աշխատել նյութերով։

3 Հիմնական սկզբունքները

1) Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության անհրաժեշտություն բոլոր սովորողների համար:

2) Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության լավագույն ավանդույթների պահպանում և արդիականացում:

3) Յուրաքանչյուր աշակերտի համար մատչելիության և հասանելիության ապահովում:

4) Սովորողների ակտիվ և ազատ ստեղծագործական գործունեության խրախուսում:

5) Դասընթացի ուսումնասիրման ընթացքում «գիտելիքի ձեռքբերում-գործնական կիրառում-արժեքային համակարգի և վերաբերմունքի ձևավորում» շղթայի անքակտելիության ապահովում:

Հանրակրթական դպրոցում «Կերպարվեստ» առարկայի ծրագիրը կառուցված է հիմնական գաղափարների հենքի վրա, պարուրաձև սկզբունքով: Առարկայական ծրագիրն ապահովում է արդյունավետ ներառարկայական և միջառարկայական կապեր՝ նպաստելով սովորողների ընդհանրական աշխարհայացքի ձևավորմանը։

4 Ուսումնական գործունեության ձևերը

1) Արվեստի տարբեր գործերի ուսումնասիրում, երաժշտության ունկնդրում, կերպարվեստի ստեղծագործությունների դիտում: Հանդիպումներ արվեստագետների հետ:

2) Բանավեճեր, քննարկումներ, ինքնավերլուծություն, զրույցներ:

3) Ուսումնական տարբեր նպատակներով կիրառվող խաղեր, մրցույթներ, հանդեսներ, ցուցադրություններ և ներկայացումներ:

4) Նյութերի, միջոցների և տարբեր մոտեցումների փորձարկումներ:

5) Հետազոտություններ, տարբեր լրատվամիջոցների և տեղեկատվության աղբյուրների ուսումնասիրում:

6) Անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքներ և նախագծեր:

7) Ներկայացումներ և մոդելավորումներ, գծապատկերների և սխեմաների ստեղծում, ուսուցողական և գեղարվեստական ֆիլմերի դիտումներ, քննարկում:

8) Մասնագիտական եզրույթների, արվեստագիտական բառապաշարի և լեզվի գործածում, գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում:

9) Տեղեկույթ ու փաստարկներ որոնելու նպատակով մեդիագրագիտության հմտությունների կիրառում, համապատասխան տեղեկատվության և ուսումնասիրման նյութի տեղեկացված ընտրություն:

10) Աշխատանքային թերթիկներ և ռուբրիկներ՝ տարբեր տիպի առաջադրանքներով, թեմատիկ միավորի վերաբերյալ առաջադրանքներ:

 

ԲԱԺԻՆ 2. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Արվեստը հոգևոր գործունեության առանցքային տարրն է, աշխարհի զգացական-գործնական յուրացման յուրահատուկ տեսակ, որի առաջացումը կապված է մարդկային հասարակության զարգացման հնագույն շրջանների հետ: Արվեստը նաև իրականության գեղագիտական-գեղարվեստական վերարտադրություն է` իր բազմաթիվ տեսակներով ու դրսևորումներով: Այն մարդկային կյանքի մշտական ուղեկիցն է, գործունեության արժեքավոր դրսևորումներից մեկը:

Արվեստի միջոցով կարելի է ճանաչել և հասկանալ մարդկության անցած ճանապարհը՝ սկսած նախապատմական ժամանակներից: Զարդանախշի, կենցաղային իրերի, երգվող մեղեդիների, ծիսական պարերի, դրամատիկ պատմությունների տեսքով ձևավորված արվեստը հասել է մինչև մեր օրեր: Դրանք հսկայական տեղեկատվություն են պարունակում, շատ դեպքերում՝ նաև դեռևս չվերծանված:

Կերպարվեստի տարբեր տեսակների դրսևումներն այնքան ներկա են մեր կյանքում, որ դրանց ուսումնասիրությունը կրթության կարևոր բաղադրիչ է հանդիսանում:

Կերպարվեստի դասավանդումն իրականացվում է հայ ազգային մշակույթի հիմքի վրա։ Այն նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկություններին միտված ուսումնական գործունեության, գեղագիտական և բարոյական չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:

«Կերպարվեստ» առարկան ունի մասնագիտական իր եզրույթները, ուսումնասիրման իր շրջանակը, ձևերը և մեթոդները, որոնք ձևավորում են գիտելիքներ և հմտություններ, յուրահատուկ աշխարհընկալում:

Դասընթացները հնարավորություն են տալիս հաղորդակցվելու արվեստին ազգային, ավանդական, ժամանակակից և ձևավորվող նոր ուղղությունների տեսանկյունից՝ արդեն ծանոթ միջոցները, նյութերն ու մոտեցումները կիրառելով ուսումնասիրությունների մեջ: Ժամանակակից մարտահրավերները նոր խնդիրներ են առաջադրում ուսումնական բոլոր բնագավառների համար: «Կերպարվեստ» ուսումնական ծրագիրը կառուցված է «ստեղծագործության» շուրջ գիտելիքների, կարողությունների և հմտությունների, վերաբերմունքի, արժեքների ձևավորման, զարգացման և կատարելագործման սկզբունքով, երբ սովորողը հանդես է գալիս որպես ստեղծագործող, հանդիսատես և արվեստաբան:

Դասընթացի չափորոշչով սահմանվել են հիմնական գաղափարներ և ենթագաղափարներ, որոնց համապատասխան՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսվել են չափորոշչային պահանջներ կամ վերջնարդյունքներ:

Սահմանված են հետևյալ հիմնական գաղափարներն ու ենթագաղափարները (հասկացությունները).

ՍՏԵՂԾՈՒՄ - Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, զարգացում և ավարտ: Իրականացվում է՝

1) նյութերի, միջոցների և մոտեցումների, գաղափարների ուսումնասիրման, փորձարկման և հետազոտման,

2) մասնագիտական բառապաշարի ձևավորման,

3) անվտանգ և ապահով գործունեության,

4) արվեստի տվյալ տեսակին բնորոշ տարրերի և սկզբունքների ուսումնասիրման,

5) նորարարության և երևակայության վրա հիմնված ստեղծագործական գործունեության միջոցով։

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ - Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում: Ընտրվում, կատարվում, խմբավորվում, վերանայվում և ցուցադրվում կամ ներկայացվում են աշխատանքները: Դիտվում, վերլուծվում և մեկնաբանվում են արվեստի ստեղծագործությունները:

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ) - Արվեստի միջոցով իմաստի արտահայտման/հաղորդման գիտակցում, ընկալում և արժևորում: Լինել ակտիվ հանդիսատես, ընկալել, արձագանքել և գնահատել (գրավոր և բանավոր) իր և մյուսների ստեղծագործությունները:

ԿԱՊԱԿՑՈՒՄ - Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրումը անհատական/մասնավոր իմաստի և արտաքին համատեքստի հետ: Արվեստի ստեղծագործությունների և ստեղծագործական գործունեության համադրումը պատմության տարբեր շրջանների, տեխնոլոգիական տարբեր միջոցների և մոտեցումների, սեփական կենսափորձի և շրջապատող իրականության տեսանկյունից:

 

ԱՐՎԵՍՏ-ԱՐՀԵՍՏ ԲՆԱԳԱՎԱՌ
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

ՍՏԵՂԾՈՒՄ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

ԿԱՊԱԿՑՈՒՄ

Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, զարգացում և ավարտ:

Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում:

Արվեստի միջոցով իմաստի արտահայտման/հաղորդման ընկալում, գիտակցում և գնահատում:

Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրում անհատական/մասնավոր իմաստի և արտաքին համատեքստի հետ:

Նյութ, միջոց, մոտեցումներ

Վերանայում և ցուցադրում

Քննադատական արձագանք

Արվեստ, տեխնոլոգիաներ, գյուտեր

Տարրեր և սկզբունքներ

Մեկնաբանում

Գնահատում և ինքնագնահատում

Արվեստի պատմություն

Նորարարություն, երևակայություն

Արվեստի դերը և նշանակությունը

 

Յուրաքանչյուր գաղափարի համապատասխան վերջնարդյունքները ձևավորում են սովորողի գնահատման չափանիշը:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է ուսումնառության և դասավանդման գործընթացների արդյունավետությունը պարզելու և դրանց վրա ներազդելու նպատակով և նպատակաուղղված է չափորոշիչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը և զարգացմանը։

Առաջադիմության գնահատականն արձանագրում է սովորողի կարողունակության զարգացման աստիճանը՝ ըստ կերպարվեստի դասընթացի չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերված գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների մակարդակի:

Գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։

«Կերպարվեստ» առարկայի ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Ձևավորող գնահատման դեպքում օգտագործվում են սովորողի առաջընթացը բնութագրող որակումներ, վերլուծություններ և մեկնաբանություններ, որոնք համեմատվում են ՀՊՉ տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրի վերջնարդյունքների հետ:

Գնահատման այս ձևում կարևորվում է հետադարձ կապի առկայությունը, որն իր հերթին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը:

Առաջադրանքները բնույթով կարող են տարբեր լինել: Հաշվի են առնվում աշակերտների՝ արվեստի հայտնի գործիչների ստեղծագործություններին առնչվող փաստերի իմացությունը, գիտելիքների կիրառումը, տրամաբանական եզրահանգումները, վերլուծությունները, համեմատությունները, ինքնուրույն ստեղծագործական և գեղարվեստական գործունեությունը:

Կերպարվեստի դասերի ընթացքում ձևավորող գնահատման նպատակով երաշխավորվում են աշխատանքների հետևյալ տեսակները`

1) թեմայի բովանդակության ընկալման և ստեղծագործական գործունեության վերաբերյալ բանավոր և գրավոր հարցումներ,

2) ինքնուրույն գործնական աշխատանքում նյութերի, միջոցների և մոտեցումների կիրառում, բովանդակության վերլուծություններ, քննարկումներ, զրույցներ,

3) ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,

4) ուսուցման խմբային աշխատանքի կազմակերպում,

5) ցուցահանդեսներ, միջոցառումներ, ելույթներ, ստուգատեսներ և այլն:

1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի կատարվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ որպես տարեկան ամփոփիչ գնահատական՝ կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի: Առաջարկվում է որպես կիսամյակի ամփոփիչ միջոց կիրառել ցուցահանդեսների, միջոցառումների, ստուգատեսների կամ բաց դասերի ձևաչափերը:

Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:

Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ գնահատման համար սահմանելով 10 միավորային սանդղակ:

10 միավորային սանդղակում որևէ թիվ չի համարվում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները և սկսվում 1 միավորից:

Սովորողների նախագծային աշխատանքները գնահատվում են կիսամյակի ավարտին կամ տարեվերջին։ 7-12-րդ դասարաններում սովորողների միավորային գնահատականները ձևավորվում են նաև անհատական կամ խմբային ուսումնական նախագծերի հիման վրա։

 

ԲԱԺԻՆ 4. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ (Կ) ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐ

Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, զարգացում և ավարտ

 

ՍՏԵՂԾՈՒՄ

(Ս)

Նյութեր, միջոցներ և մոտեցումներ

(ՆՄ)

1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար /2D, 3D:

2. Ձևավորել համապատասխան բառապաշար:

3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները:

Դիզայնի տարրեր և սկզբունքներ

(ԴՏ)

1. Ցուցադրել գիտելիքներ կերպարվեստի և դիզայնի տարրերի վերաբերյալ

2. Կիրառել դիզայնի սկզբունքները գործնական աշխատանքներում:

Նորարարություն, երևակայություն

(ՆԵ)

1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ:

3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:


Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

(Ն)

Վերանայում և ցուցադրում

(ՎՑ)

1. Ընտրել և խմբավորել աշխատանքները, ստեղծել պորտֆոլիո:

2. Խմբով աշխատել ցուցադրություններ կազմակերպելու նպատակով:

3. Պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք:

Մեկնաբանում

(Մ)

1. Ընտրել և քննարկել աշխատանքները ցուցադրության համար:

2. Նշել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել են ցուցադրություն կազմակերպելիս:


Արվեստի միջոցով իմաստի արտահայտման /փոխանցման ընկալում, գիտակցում և գնահատում

 

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

(ԸՆԿԱԼՈՒՄ)

(Ա)

Քննադատական արձագանք

(ՔԱ)

1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը:

2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը:

3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

 Գնահատում և ինքնագնահատում

(Գ)

1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը:


Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրումն անհատական/մասնավոր իմաստի և արտաքին համատեքստի հետ

 

ԿԱՊԱԿՑՈՒՄ

(Կ)

Արվեստ, տեխնոլոգիաներ և գյուտեր

(ԱՏ)

1. Սեփական աշխատանքները ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումներով:

2. Վերլուծել, թե ինչ նյութեր և միջոցներ են օգտագործում նկարիչները:

Արվեստի պատմություն

(ԱՊ)

1. Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից և տեսությունից:

2. Ներկայացնել հայկական կերպարվեստի հիմնական ուղղությունները:

Արվեստի դերը և նշանակությունը

(ԱԴ)

1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների ազդեցությունը:

2. Իմանալ մշակութային հաստատությունների նշանակությունը:

3. Ներկայացնել արվեստի դերը առօրյայում:

ԲԱԺԻՆ 5 «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

(1-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ)

 

Իր յուրահատկության, բովանդակության, ինչպես նաև ուսումնական բոլոր առարկաների հետ փոխադարձ կապ ստեղծելու բացառիկ հնարավորության շնորհիվ կերպարվեստը կոչված է խթանելու սովորողների մտավոր և հոգևոր ներուժի բացահայտումը, զարգացումը և հարստացումը, ընդհանուր աշխարհայացքի ձևավորումը:

Կերպարվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելը և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն իրականացնելը նպաստում են`

1) իրականության գիտակցական և զգայական ընկալման ձևավորմանը,

2) վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը,

3) ինքնաճանաչմանը, ինքնաարտահայտմանը և մտահորիզոնի ընդլայնմանը,

4) գեղարվեստական կրթությանը, գեղագիտական և բարոյական դաստիարակությանը,

5) ազգային-հայրենասիրական և մարդասիրական զգացումների արմատավորմանը:

 

1. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Դասընթացն իրականացվում է երկու հիմնական բաժիններով` գեղարվեստական գործունեություն և արվեստի միջոցով իրականության ընկալում:

Գեղարվեստական գործունեություն - Գծանկար, գունանկար, ծեփ, հորինվածք, տպագրություն/դաջվածք, դեկորատիվ գործունեություն, ավարտուն աշխատանքներ և ցուցադրություններ:

Գաղափարների հավաքագրում, ստեղծագործական աշխատանքների կատարման պայմանների, մոտեցումների և միջոցների ուսումնասիրություն, անհրաժեշտ նյութեր և գործիքներ:

Կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների ուսումնասիրություն, բնօրինակից, հիշողությամբ կամ երևակայությամբ տարբեր առարկաների պատկերում: Թեմատիկ պատկերում. իրականության, բնության որոշ երևույթների, կենցաղային թեմաներով սովորողների իրատեսական, վերացական, երևակայական տպավորությունների հաղորդում: Ստեղծագործական աշխատանքների վերանայում, ավարտ և ցուցադրություն:

Արվեստի միջոցով իրականության ընկալում - Ստեղծագործական աշխատանքների մեկնաբանություն, վերլուծություն, քննարկում, գնահատում և արժևորում: Արվեստի ստեղծագործությունների նշանակության, նպատակների, իմաստի ուսումնասիրություն:

Արվեստագետների դերը հասարակության մեջ: Տարբեր ժամանակաշրջանների արվեստի տեսակների, ժանրերի, ձևերի, ոճերի և ուղղությունների ուսումնասիրություն: Տեխնոլոգիական նորարարությունների դերն արվեստի բնագավառում: Արվեստագիտական տարբեր մասնագիտություններ: Արվեստի ուսումնասիրումը և մյուս առարկայական բնագավառները: Արվեստի կապը գիտության մյուս ճյուղերի հետ:

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կերպարվեստի ուսումնական գործունեությունն իրականացվում է խառը ուսուցման ձևաչափով՝ ելնելով թեմայի բովանդակությունից, առաջարկվող գործունեության ձևերի բնույթից, դասի նպատակից, դասարանի, սովորողների, ուսումնասիրվող նյութի, քննարկվող հիմնախնդրի առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից։ Առաջարկվում է կիրառել դեմ առ դեմ և առցանց ուսուցման եղանակները համադասարանական, անհատական, զույգերով և փոքր խմբային աշխատանքների միջոցով։ Ուսուցումն իրականացվելու է համապատասխան նկարակալներով, դազգահներով, նվագարաններով, տեխնիկապես հագեցած արվեստի սենյակներում կամ դպրոցական արվեստանոցներում։ Ուսումնական գործընթացում կարող են ընտրվել ուսումնական գործունեության այլընտրանքային տեսակներ։

 

3. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրերում առարկայի բովանդակային գծերը տարածվում են միասնաբար և փոխկապակցված, ամբողջական թեմատիկ միավորների միջոցով, պահպանելով բովանդակության պարուրաձև սկզբունքը:

Ուսումնասիրվող յուրաքանչյուր միավորի համար նշված են՝

1) համապատասխանությունն առարկայական վերջնարդյունքին (նաև ինտեգրված),

2) տվյալ թեմայի ուսումնասիրության արդյունքում ակնկալվող վերջնարդյունքները,

3) նպատակը, ուղղորդող հարցադրումները,

4) թեմայի բովանդակային բաղադրիչը, դրա հետ առնչվող գործունեության ձևերը,

5) խաչվող ընդհանրական հասկացությունները, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար և օգնում են սովորողներին միավորելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքներն աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում,

6) առաջարկվող թեմատիկան, որի շուրջ կազմակերպվում են ստեղծագործական գործընթացները,

7) միջառարկայական կապերը, որոնք ապահովելու են տվյալ միավորի ուսումնասիրության ամբողջականությունը,

8) համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչին։

9) Կարևոր է նկատի ունենալ, որ սովորողների գեղարվեստական հմտությունների զարգացումն ու արժեքային համակարգի ձևավորումը դիտվում են որպես բոլոր թեմաների ուսուցմանն ուղեկցող խնդիրներ:

 

4. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված ստեղծագործական գործընթացները ձևավորված են չափորոշչով սահմանված և կարողունակություններին միտված՝ սովորողներին ներկայացվող ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հիման վրա։ Մյուս վերջնարդյունքներին կերպարվեստի դասընթացն առնչվում է անուղղակիորեն։

Հաշվի առնելով սովորողների տարիքային, հոգեբանական, ինչպես նաև կոգնիտիվ և ստեղծագործական մտածողության անհատական առանձնահատկությունները՝ առաջարկում ենք առարկայական ծրագրերը կառուցել ոչ թե տարեկան, այլ երկամյա դասընթացների ուսումնառության վերջնարդյունքների հիմքով։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ուսումնասիրվող բովանդակությունը յուրացնել առավել ամբողջական՝ սովորողներին չկաշկանդելով ստեղծագործական գործունեության պարտադրանքով։

Այսպիսով, կերպարվեստ առարկայի շրջանակներում իրականացվող ստեղծագործական գործունեության համար մշակված վերջնարդյունքները ներկայացված են հանրակրթական դպրոցի երեք աստիճաններում՝ տարրական, հիմնական (միջին) և միջնակարգ (ավագ), և ընդհանրական են 1-2-րդ, 3-4-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-12-րդ դասարաններում։ 9-րդ դասարանը՝ որպես հիմնական (միջին) դպրոցի ավարտական փուլ, ներկայացված է առանձին վերջնարդյունքներով և ծրագրով։

Առարկայի ուսուցման չափորոշչային ընդհանրական վերջնարդյունքների ծածկագրումը

 

Ներմուծեք նկարագրությունը_22710

 

5. ԽԱՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային գաղափարներ են, որոնք օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում: Խաչվող հասկացություններն ընտրվեն ու կիրառվեն իրական կյանքի հետ համադրման համատեքստում:

Առաջարկում ենք տասներկու առանցքային գաղափարներ՝

1) Օրինաչափություն

2) Պատճառ և հետևանք

3) Մասշտաբ, համամասնություն, քանակ

4) Կառուցվածք և գործառույթ

5) Համակարգ և մոդել

6) Էներգիա, նյութ

7) Կայունություն և փոփոխություն

8) Զարգացում

9) Անհատ և հարաբերություններ

10) Ժամանակ և տարածություն

11) Անհատական և մշակութային արժեհամակարգ

12) Համաշխարհայնացում

Համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչին

Առարկայական ծրագրերի բոլոր բաժիններում կարողունակությունների ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները նշված են ծածկագրերով՝ հանրակրթական տարրական (Տ), հիմնական (Հ) և միջնակարգ (Մ) ծրագրի և շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հաջորդական թվին համապատասխան։

 

6․ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Սովորողները հետազոտում, ստեղծում, ներկայացնում, վերլուծում, քննարկում և կապակցում են կերպարվեստային գաղափարներ և ստեղծագործություններ

 

Տարրական դպրոց

Հիմնական (միջին) դպրոց

Միջնակարգ (ավագ) դպրոց

ՍՏԵՂԾՈՒՄ

Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, զարգացում և ավարտ

Նյութեր, միջոցներ և մոտեցումներ

Փորձարկել տարբեր նյութեր, նաև թափոններ՝ հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով։

Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ:

Փորձարկել տարբեր միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու հետաքրքիր մոտեցումներ (2D, 3D)։*

Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։

Տարբեր նյութեր և մոտեցումներ կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)՝ կախված թեմայից և առաջադրանքի բնույթից։

Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ` փորձարկելով անծանոթ նյութեր: Հետազոտել նոր նյութեր և միջոցներ ստեղծագործություններին իմաստ հաղորդելու նպատակով:

Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։

Ձևավորել համապատասխան բառապաշար:

Պատրաստել արվեստի եզրույթների բառարաններ և պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան բառապաշար:

Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառապաշար և եզրույթներ։

Կարգավորել և պահպանել աշխատանքային տարածքը:

Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները:

Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին, հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները:

Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա:

Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

Դիզայնի, կերպարվեստի տարրեր և սկզբունքներ

Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը՝ գիծ, գույն, ձև, ծավալ, տոն, տարածություն, ռիթմ, միասնականություն/բազմազանություն, մակերես:

Կատարել աշխատանքներ՝ գծանկար, գեղանկարչություն, քանդակ, կոլաժ, մեդիա, լուսանկար և այլն՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (հորիզոնի գիծ, լույս ու ստվեր, համամասնություն, հավասարակշռություն, հակադրություն, շարժում, ազդեցություն, նյութ, օրինաչափություն/կրկնություն):

Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (գծանկար, գեղանկարչություն, քանդակ, կոլաժ, մեդիա, լուսանկար, տպագրություն, դաջվածք և այլն)։

Նշել արվեստի ստեղծագործություններում և շրջակա միջավայրում առկա պատկերներ, ձևեր, գույներ:

Կիրառել կերպարվեստի տարրերը բնօրինակից պատկերելու և թեմատիկ աշխատանքների միջոցով:

Կիրառել դիզայնի սկզբունքները գեղարվեստական գործունեության ձևերում (արդյունաբերական գրաֆիկա, նորաձևություն, ինտերիեր, էքստերիեր)։

Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի սկզբունքները (2D, 3D, գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, մեդիա և այլն)։

Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի սկզբունքները

(2D, 3D, գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, նորաձևություն, մեդիա և այլն)։

Նորարարություն, երևակայություն

Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով այլ մեկնաբանություններով (գունային երանգներ, միայն գիծ, միայն տոն):

Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ։

Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր և ժանրեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ)։

Ստեղծել 2D, 3D, 4D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր և ժանրեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ)։

Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (օպ-արտ, պոպ-արտ, պուանտելիզմ, էքսպրեսիոնիզմ և այլն):

Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։

Ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ։

Ստեղծել 2D և 3D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ

(հորինվածքներ)։

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում

Վերանայում և ցուցադրում

Ընտրել և խմբավորել աշխատանքները, ստեղծել թղթապանակ (պորտֆոլիո)։

Ընտրել տարվա ընթացքում կատարված աշխատանքներից ցուցադրման համար:

Ընտրել ստեղծագործություններ ցուցադրման համար և աշխատել խմբով ցուցահանդես կազմակերպելու նպատակով: Առաջարկել խմբային և անհատական ցուցադրության թեմաներ կամ սկզբունքներ:

Ընտրել և ներկայացնել թեմատիկ նախագծեր որոշակի հանդիսատեսի համար:

Մենակ կամ խմբով ներկայացնել ամբողջական, ավարտուն թեմատիկ նախագծեր լայն լսարանի համար։

Խմբով մասնակցել ցուցադրությունների:

Խմբով աշխատել ցուցադրություններ կազմակերպելու նպատակով:

Առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ։

Ներկայացնել արվեստի մի քանի բնագավառ ընդգրկող խմբային կամ անհատական նախագծեր։

Ներկայացնել հասարակական նշանակություն կամ ազդեցություն ունեցող արվեստագիտական նախագծեր՝ խմբով կամ մենակ։

Առաջարկել ցուցադրության արդյունավետ տարբերակներ:

Ընտրել ցուցադրության համար ոչ ավանդական տարբերակ:

Առաջարկել նախագծեր առավել արդյունավետ ցուցադրելու նպատակով:

Պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք:

Առաջարկել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ազդեցություն թողնող ցուցադրության արդյունավետ տարբերակներ:

Մենակ կամ խմբով վերլուծել և ներկայացնել հասարակական, սոցիալական, մշակութային կամ քաղաքական համոզմունքներ ներկայացնող թեմատիկ նախագծեր։

       

Մեկնաբանում

Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները։

Ընտրել ստեղծագործություններ և քննարկել դրանք ծնողի, դասընկերոջ կամ ուսուցչի հետ, բացատրել, թե ինչպես է կատարվել աշխատանքը:

Ընտրել և ներկայացնել աշխատանքները՝ ցուցադրության համար:

Խմբի հետ ընտրել և քննարկել աշխատանքները ցուցադրության համար:

Ձևավորել ստեղծագործական նախագծերի գեղագիտական չափանիշներ:

Վերլուծել և ձևավորել ստեղծագործական նախագծերի թեմատիկ, տեխնիկական, գեղարվեստական և նորարարական սկզբունքներ։

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Բացատրել, թե ինչպես են ընտրվել նկարները ցուցադրություն կազմակերպելիս:

Նշել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ցուցադրություն կազմակերպելիս:

Ձևավորել սկզբունքներ ցուցադրություն կազմակերպելիս:

Ձևավորել ստեղծագործական նախագծերի տեխնիկական չափանիշներ:

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
(ԸՆԿԱԼՈՒՄ)

Արվեստի միջոցով իմաստի արտահայտման /փոխանցման ընկալում, գիտակցում և գնահատում

Քննադատական արձագանք

Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

Ճանաչել կերպարվեստի հիմնական տարրերը:

Քննարկել արվեստի ստեղծագործությունը։ Կատարել արվեստագիտական հետազոտություններ և վերլուծություններ:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ:

Դասակարգել աշխատանքներն՝ ըստ տեսակների:

Դասակարգել կերպարվեստի տեսակները։

Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը:

Կատարել համեմատություններ և դասակարգել ստեղծագործությունները:

Կատարել հետազոտություններ և վերլուծել ստեղծագործական նախագծերը:

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով:

Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները:

Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը:

Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։

Գնահատում և ինքնագնահատում

Գնահատել իր և ընկերների աշխատանքները:

Բացատրել, թե ինչու է հավանում նկարը:

Գնահատել ստեղծագործական կարողությունները:

Գնահատել ստեղծագործությունները՝ ըստ չափանիշների:

Ձևավորել ստեղծագործությունների գնահատման չափանիշներ:

Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից:

Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը:

Ցույց տալ աշխատանքներում օգտագործված տարբեր լուծումները:

Գնահատել նախագծերը՝ վերլուծելով դրական և բացասական կարծիքները:

Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները:

ԿԱՊԱԿՑՈՒՄ

Գեղարվեստական գաղափարների և աշխատանքի համադրումը անհատական/ մասնավոր իմաստի և արտաքին համատեքստի հետ

Արվեստ, տեխնոլոգիաներ և գյուտեր

Նույն թեմայով աշխատանքը ներկայացնել տարբեր նյութերով:

Սեփական աշխատանքները ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումներով:

Պատրաստել աշխատանքների թվայնացված պորտֆոլիո:

Արվեստի վերաբերյալ պատրաստել տեսաշարեր:

Համեմատել նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերը (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա և այլն), ներկայացնել նմանություններն ու տարբերությունները:

Ներկայացնել որևէ արվեստագետի կամ ստեղծագործություն՝ մատուցման ձևը համապատասխանեցնելով վերջինիս ոճին, ժամանակաշրջանին և այլն։

Վերլուծել, թե ինչ նյութեր և միջոցներ են օգտագործում նկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետները։

Ներկայացնել նկարչական նյութերը և տեխնոլոգիաները՝ ըստ կիրառման անհրաժեշտության:

Ուսումնասիրել և ներկայացնել տարբեր ժամանակների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունը կերպարվեստի վրա:

Ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումների ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։

Արվեստի պատմություն

Հայտնել կարծիք արվեստի տեսակների մասին:

Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից:

Ներկայացնել գիտելիքներ կերպարվեստի պատմությունից և տեսությունից:

Ներկայացնել գիտելիքներ ժամանակակից կերպարվեստի վերաբերյալ։

Ցուցադրել ստեղծագործությունը ներկայացնելու կարողություններ՝ արվեստագետի, նկարչի, արվեստի քննադատի, պատկերասրահի տնօրենի, պատմաբանի, հոգեբանի տեսանկյունից:

Ձևակերպել և ներկայացնել կերպարվեստի բնագավառում առկա հիմնական միտումները: Քննարկել, թե ինչպես են ժամանակը, տեղը և մշակույթը արտացոլվում առանձին ստեղծագործություններում։

Կարծիք հայտնել հայազգի արվեստագետների ստեղծագործությունների մասին:

Ներկայացնել հայկական կերպարվեստի սիրած արվեստագետներին:

Ներկայացնել հայկական կերպարվեստի հիմնական ուղղությունները։

Համեմատել հայկական և համաշխարհային կերպարվեստի հիմնական առանձնահատկությունները:

Հետազոտել և ներկայացնել ժամանակակից հայկական արվեստի առանձնահատկությունները:

Ներկայացնել հայկական և համաշխարհային արվեստի առանձնահատկությունները (ընդհանուր միտումները, նմանություններն ու տարբերությունները)։

 

Արվեստի դերը և նշանակությունը

Ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղծագործությունը նման կամ տարբեր իրականությունից:

Ներկայացնել արվեստի ստեղծագործություններում պատկերված միևնույն թեմայի տարբեր արտահայտությունները:

Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից:

Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների ազդեցությունը՝ ըստ ներկայացման ձևերի:

Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունը ազդում ստեղծագործական գործընթացի վրա:

Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունը օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը։

Ներկայացնել մշակութային հաստատություններն՝ ըստ նշանակության։

Հայտնել կարծիք մշակութային հաստատությունների նշանակության վերաբերյալ:

Ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում։ Պահպանել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները։

Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։

Լուսաբանել միևնույն մշակութային իրադարձությունը տարբեր մեդիաների համար (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։

Աշխատանքները կապել սեփական կյանքի փորձի հետ:

Ներկայացնել արվեստի դերն իր շրջապատում:

Ներկայացնել արվեստի դերն առօրյայում:

Ներկայացնել ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունը առօրյա կյանքում:

Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումները ուսումնական մյուս բնագավառներում:

 Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։

 

* Ծանոթագրություն

2D - Հարթության վրա գեղանկարչական, գծանկարչական, գրաֆիկական աշխատանքներ (մատիտ, գրիչ, ջրաներկ, ակրիլ, յուղաներկ, թանաք և այլն)։ Կոլաժ, մոնտաժ, ֆրոնտաժ, տպագրություն, փորագրություն, դաջվածք թղթի, ստվարաթղթի, գործվածքի, փայտի վրա։ Բատիկ, լուսանկար, նաև՝ թվայնացված։

3D - Կավով կամ ծեփոնով աշխատանքներ (ծեփ, փորագրություն), կաղապար, հարթաքանդակ, բարձրաքանդակ, կլոր քանդակ, ծավալային աշխատանքներ։ Ինստալյացիա։ Տեքստիլ։ Առարկաների, պատկերների, տարածքների (ինտերիեր, էքստերիեր) ձևավորում։ Ոսկերչական, արծաթագործական իրերի և առարկաների, մարմնի վրա կրելու զարդերի ձևավորում։

4D -Ներկայացումներ։ Ցուցադրության ենթակա աշխատանքներ, որոնք դիտելու համար ժամանակ է պահանջվում։ Տեսագրություններ, թվային անիմացիոն աշխատանքներ և այլն։

2D, 3D, 4D ձևաչափերը կարող են իրականացվել հաղորդակցական և թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։

 

7 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. ‹‹Կրթության մասին›› ՀՀ օրենք։

2. ‹‹Հանրակրթության մասին›› ՀՀ օրենք։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի N 33 արձանագրային որոշում, 26.08.2004:

4. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։

5. ‹‹Հանրակրթության պետական չափորոշիչ››, 2010։

6. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։

Հանրակրթության պետական չափորոշիչ

7. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։

8. ՅՈՒՆԵՍԿՕ, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիր:

9. Ազարյան Լ. Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Եր., 1975։

10. Աղասյան Ա. Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում. Եր., 2009։

11. Աղասյան Ա. Քաջազի մշտավառ կանթեղը: (Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության), Եր., 2009 ։

12. Աղասյան Ա. Երվանդ Քոչարի տարածության մեջ, Եր., 2013 ։

13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն, Եր., «Զանգակ-97» հրատ., 2009, 576 էջ:

14. Ակնարկ հայ երաժշտության պատմության, Եր., ՀՍՍՀ ԳԱ, 1963։

15. Բալյան Ա. Դպրոցականների գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1979։

16. Բորև Յու., Գեղագիտություն, Եր., «Հայաստան», 1982։

17. Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974։

18. Բրուտյան Ց. Սփյուռքահայ երաժշտական մշակույթը: Եր., «Սովետական գրող», 1982։

19. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։

20. Գևորգյան Ա. Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Եր., 1978:

21. Դավթյան Ս. Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության: Եր., 1981։

22. Դրուսկին Մ., Արտասահմանյան երաժշտության պատմություն, Մոսկվա, 1976։

23. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:

24. Թաթիկյան Վ. Արցախի տոհմագորգերը, Եր., 2004։

25. Թահմիզյան Ն., Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում: Եր., «Սովետական գրող», 1982։

26. Իգիթյան Հ. Հովնաթանյանից մինչև Մինաս: Եր., 2001։

27. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ: Եր., «Լույս», 1984։

28. Խալաթյան Լ. Բեմանկարչություն: Հայ սովետական թատրոնի պատմություն, Եր., 1967:

29. Խանջյան Ա. Երևանի արձանները, Եր., 2004։

30.Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:

31. Խաչատրյան Շ. Ֆրանսահայ կերպարվեստ, Եր., 1991։

32. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:

33. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:

34. Հակոբյան Հ. Վասպուրականի մանրանկարչությունը, Գիրք 1-2, Ե.,1976-1982 ։

35. Հ. Հովհաննիսյան. Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978,

36.Ղազարյան Մ., Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում, Եր., 1990»

37. Նավոյան Մ. Դրվագներ հայ երաժշտության պատմության: Եր., «Զանգակ-97», 2009։

38.Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1969։

39. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:

40.Ֆոր Էլի. Արվեստի պատմություն, I, II, III: Եր., «Սարգիս Խաչենց», «Փրիթինֆո», 2000-2007-2008:

41. Авсиян О.А. Натура и рисование по представлению. М.: Изобразительное искусство, 1985. 151 с.

42. Алексеев П.К., Короткова А.Л., Трофимов В.А., Основы изобразительной грамоты. СПб: НИУ ИТМО, 2011. 70 с.

43. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.

44. Виппер Б. Введение в историческое изучение искусства. Изд․ В. Шевчук, 2010. 368 с.

45. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г

46. Рисунок, основы учебного академического рисунка, учебник, Ли Н.Г., 2007.

47. Штелер Т. Обратная перспектива: Павел Флоренский и Морис Мерло-Понти о пространстве и линейной перспективе в искусстве Ренессанса//.Историко-философский ежегодник 2006.Ин-т философии.РАН. — М.: Наука, 2006, с. 320—329

48. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org

49. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ: ԵԽ, 2018:

50.National Core Arts Standards: A Conceptual Framework for Arts Learning.

51. Julia G. Thompson. The First-Year Teacher’s Survival Guide, 3rd Edition.John Wiley & Sons, 2013. 562p.

52. Discipline-based art education: a curriculum sampler, Kay Alexander, Michael Day, 1991.

53. Achievement Objectives by Learning Area. Set of 8 charts. Published for the Ministry of Education, Wellington, New Zealand. 2007.

54. The College Board, Arts Education Standards and 21st Century Skills: An analysis of the National Standards for Arts Education as compared to the 21st Century Skills Map for the Arts, New York, N.Y., 2011.406p.

55. Office of Superintendent of Public Instruction. Washington State K–12. Arts Learning Standards for Visual Arts. Learning and Teaching. 2017. 186p.

56.Raul M. Sunico, Ph.D. Evelyn F. Cabanban Melissa Y. Moran, Music and Arts Appreciation for Young Filipinos, Department of Education Republic of the Philippines, 2015. 334p.

57. Rosehill School. Art & Design and D&T Policy,

58. Design and technology programmes of study: key stages 1 and 2, National curriculum in England,

59.Washington State K–12 Arts Learning Standards for Visual Arts,

60. Massachusetts Arts Curriculum Framework

A Framework for K-12 Science Education: Practices, Crosscutting Concepts and Core Ideas,

61. Massachusetts Science and Technology/Engineering, Curriculum Framework,

62. California Common Core State Standards,

63.Elementary STEM Education: The Future for Technology and Engineering Education,

64. Advancing Excellence in Technological Literacy,

65.Ontario Schools, Kindergarten to Grade 12: Policy and Program Requirements,

66. K–10 Curriculum Framework and Statement of Equity Principles and the Melbourne Declaration on Educational Goals for Young Australians,

67. NSW Syllabus for the Australian Curriculum,

68. Board of Studies NSW in its K–10 Curriculum Framewor,

 

Էլեկտրոնային կայքեր

69. https://artclasscurator.com/art-criticism-steps

70. https://globalartsandhumanities.osu.edu/about/cross-disciplinary-research

71. https://www.educatorstechnology.com/

72. https://www.nationalartsstandards.org/

73. ttps://www.incredibleart.org/

74. http://artsedge.kennedy-center.org/educators/standards

75. https://www.theartof.com/training

76. https://www.curriculumonline.ie/Home

77. https://www.nga.gov/education/learningresources.html

78. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum

79. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics

80. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area

81. https://www.stem.org.uk/resources#design-technology

82. https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx

83. https://www.wabisabilearning.com/case-study

84. https://www.thelearningweb.net/music-learning.html

85.https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education

86. https://www.nga.gov/education/teens.html

87. https://www.theartof.com/training,

88. https://www.curriculumonline.ie/Home,

89. https://www.nga.gov/education/learningresources.html,

90. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum ,

91. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics ,

92. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area,

93.https://www.stem.org.uk/resources#design-technology,

94. https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx,

95.https://www.wabisabilearning.com/case-study,

96. https://www.thelearningweb.net/music-learning.htm,

https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական: