Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 մարտի 2023 թ.

N 39-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-9-ՐԴ ԵՎ 10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-9-րդ և 10-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մարտի 30-ի

 N 39-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-9-ՐԴ ԵՎ 10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» (այսուհետ՝ ՆԶՊ) առարկայի ծրագրի նպատակն է` զինվորական պատրաստության հիմունքներից նվազագույն գիտելիքների տիրապետող, արդիական գիտելիքների և գործնական կարողությունների ու հմտությունների միջոցով արտակարգ իրավիճակներում կենսապահովում իրականացնող, հասարակական բարձր գիտակցություն, բարոյահոգեբանական որակներ և վարքային դրսևորումներ ունեցող, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ անձի ձևավորումը։

 

2.Հիմնական (միջին) դպրոցում ՆԶՊ առարկայի ուսուցման նպատակն է՝

1) զինվորական պատրաստության հիմունքների վերաբերյալ տեսական գիտելիքների հաղորդումը

2) շարժողական ընդունակությունների (արագաշարժության, ուժի, դիմացկունության, ճկունության, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի) սկզբնական դետալների զարգացումը

3) մտածական (վերլուծություն, համադրում, անալոգիական մտածողություն, մտքի ճկնություն, քննադատողականություն, ուշադրության կենտրոնացում և այլն), ֆիզիոլոգիական (ուղեղիկի, ներքին ականջի, շնչառության կանոնավորում), հոգեբանական (կամք, նպատակասլացություն, գիտակցված կարգապահություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, հոգեբանական կայունություն, ինքնակատարելագործում) որակների ձևավորումը

4) հասարակական գիտակցության, բարոյական արժեհամակարգի (պատասխանատվություն, հաստատակամություն, ընկերասիրություն, փոխօգնություն, հանդուրժողականություն և այլն) և վարքային նորմերին համապատասխան վարքագծի ձևավորումը

5) առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտակցության ձևավորումը

3.Միջնակարգ (ավագ) դպրոցում ՆԶՊ առարկայի ուսուցման նպատակն է՝

1) զինվորական պատրաստության հիմունքների վերաբերյալ գիտելիքների խորացումն ու համակարգումը

2) մարտական և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ համապատասխան վարքագիծ դրսևորվելու համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձեռքբերումն ու զարգացումը, գիտելիքների յուրացումը

3) հայրենիքի պաշտպանության համար պատրաստակամության ձևավորումը

4) սովորողների մասնագիտական կողմնորոշումը՝ ռազմական մասնագիտությունների ուղղվածությամբ (ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաարդյունաբերական, տեղեկատվական անվտանգության, ռազմական բժշկության, արտակարգ իրավիճակներ)

5) կրթությունը ռազմական ուղղությամբ շարունակելու համար անհրաժեշտ հիմքերի ապահովումը

6) ստեղծագործական ունակությունների, սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու և գնահատելու կարողությունների և հմտությունների զարգացումը

 

2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

4.Ռազմական գործը և զինվորական պատրաստությունը մարդկության պատմության ձևավորման հետ միասին սկսել է գոյություն ունենալ, իսկ ՆԶՊ-ն որպես առարկա մեր իրականություն ու կյանք է մտել 20-րդ դարի սկզբներին:

5.ՆԶՊ առարկան հնարավորություն է տալիս ձևավորելու մտածող, ֆիզիկապես առողջ, հնարամիտ, քաջ և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի:

6.ՆԶՊ առարկան նպաստում է`

1) սովորողների վերլուծական, քննադատական, ստեղծագործական և այլընտրանքային մտածողության ձևերի զարգացմանը,

2) կանխատեսելու ունակության, իրավիճակների ընթացքի վրա ազդելու ունակության, մի քանի հնարավոր քայլերի գնահատման և դրանցից արդյունավետը ընտրելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը,

3) երևակայության և ստեղծագործականության միջոցով սովորելու կարողության խթանմանն ու կրթության արժևորմանը:

7.Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագիրը կառուցվում է հաջորդականության և շարունակականության սկզբունքին համապատասխան։

8.Հանրակրթական 2-րդ աստիճանի` հիմնական ծրագրերի ուսումնասիրման արդյունքում ստացած գիտելիքները ընդլայնվում և խորացվում են հանրակրթական 3-րդ աստիճանի` միջնակարգ ծրագրերի ուսումնասիրության ընթացքում:

9.Հաջորդականության և շարունակականության սկզբունքին համապատասխան ՆԶՊ առարկայի ծրագրի կառուցումը հնարավորություն է ընձեռում արդյունավետ ապահովելու ներառարկայական և միջառարկայական կապերը՝ նպաստելով զինվորական պատրաստության, առաջին օգնության և անվտանգ կենսագործունեության հիմունքների վերաբերյալ համակարգային պատկերացումների ձևավորմանը:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԵՎ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

8 – 9 - ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

 

Հիմնական գաղափար

(1-ին մակարդակ)

Հիմնական գաղափար

(2- րդ մակարդակ)

Հիմնական գաղափար

(3-րդ մակարդակ)

Չափորոշչային վերջնարդյունքներ

8 - րդ դասարան

9 - րդ դասարան

1.ՌԱԶՄԱՐՎԵՍՏ

Բանակ

1.Ռազմավարությունը և մարտավարությունը: 2.Կառուցվածքը

Հին դարերում

 

1. Ընդհանուր գծերով նկարագրի հին դարերում հայկական բանակի կառուցվածքը («Զորանամակ»), բացատրի դրա դերը և նշանակությունը:

2. Գիտի՝

1) հին և միջնադարի նշանակալից ճակատամարտերը, զորավարներին, ինչ զորատեսակներից էր բաղկացած հայկական բանակը,

2) հայ ազատագրական շարժման գործիչներին:

3. Ներկայացնի hին և միջնադարյան ժամանակաշրջանի հայտնի զորավարների կիրառած մարտավարական հնարքները:

Միջին դարերում

 

Ստեղծում և զարգացում

Զենքի և զինամթերքի ստեղծումն ու զարգացումը

1.Գիտի ռազմարվեստ հասկացությունը և ելակետային դրույթները:

2.Ներկայացնի զենքի և զինամթերքի ստեղծման ու զարգացման պատմությունը:

 

2.ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կառուցվածք

ՀՀ Զինված ուժերը

Զորատեսակներ

Նկարագրի ՀՀ ԶՈՒ ընդհանուր կառուցվածքը և ներկայացնի զորատեսակները:

 

Ստորաբաժանումներ

Նկարագրի ստորաբաժանումների կառուցվածքային միավորները և թվարկի դրանց անվանումները, մեկնաբանի տարբերությունները:

 

Աշխարհազոր

Բացատրի աշխարհազորի, կամավորականների և մոբիլ ջոկատների նշանակությունը մարտական գործողությունների ժամանակ:

 

Մոբիլ ջոկատներ

 

Կամավորականներ

 

ՀՀ ԶՈՒ կառուցվածքային սկզբնական միավոր՝ ջոկ

Հրաձգային ջոկ

1.Բացատրի հրաձգային ջոկի և մոտոհրաձգային ջոկի ընդհանրություններն ու տարբերությունները:

2.Նկարագրի հրաձգային և մոտոհրաձգային ջոկերի կազմն ու սպառազինությունը:

 

Մոտոհրաձգային ջոկ

 

Զինվոր

Զինվորի պարտականու-թյունները մարտի ընթացքում

Գիտի ով է զինվորը և թվարկի զինվորի պարտականությունները մարտի ընթացքում:

 

Ֆիզիկական ընդունակությունների մարզում

Մարտում հետիոտն գործողությունները արդյունավետ կատարելու նպատակով՝ տիրապետի անհրաժեշտ ֆիզիոլոգիական որակներին՝ մկանային ուժին, արագաշարժությանը, դիմացկունությանը, ճարպկությանը, ճկունությանը, ցատկունակությանը, կոորդինացիային և հավասարակշռությանը:

 

Տեղաշարժի ձևերը

Կատարի գլորումներ (աջ, ձախ), անցումներ (վազեվազք և կիսաչորեքթաթ), սողանցումներ (փորսող և կողքի), քողարկված տեղաշարժ մարտի դաշտում, քողարկված սողեսող տեղաշարժ (առաջ, հետ, աջ և ձախ)

 

Զինվորի գործողությունները (հետախուզությունում, հարձակվելիս)

 

1.Նկարագրի դիտորդի պարտականությունները, դիտարկման կարգը զինվորի գործողությունները դետքային ջոկի կազմում, դարանակալման և որոնման ժամանակ

2.Նկարագրի ՝

1) հարձակմանը նախապատրաստվելու գործողությունները և գրոհելու կարգը,

2) թշնամու ոչնչացման ձևերը գրոհի ընթացքում,

3) ընթացքից հարձակման ժամանակ առաջխաղացումը և ջոկի մարտակարգում իր տեղը գրավելը,

4) արգելքների հաղթահարումը անցումներով և գրոհը,

5) գիշերային պայմաններում հարձակման առանձնահատ-կությունները,

6) հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը,անտառում) հարձակման առանձնահատ-կությունները:

Զինված բախում

Մարտ

Ժամանակակից համազորային մարտ

1.Բացատրի մարտ հասկացությունը և տարբերի ՙժամանակակից համազորային՚ մարտը մարտի մյուս տեսակներից:

2.Նկարագրի մարտի հիմնական սկզբունքները և տեսակները՝ ցույց տալով տեսակային տարբերությունները:

 

3.ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Սպառա-զինություն

Զենք

Ընդհանուր բնութագիրը

1. Գիտի կրակային պատրաստության դերն ու տեղը մարտական պատրաստության գործընթացում:

2. Ներկայացնի անվտանգության կանոնները պարապմունքների և հրաձգության ժամանակ:

 

Հրաձգություն՝ փոքր տրամաչափի հրացանից

1.Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ:

2.Ծանոթանա հրաձգության կանոններին։

3.Լիցքավորի օդամղիչ հրացանը:

4. Ընդունի կրակ վարելու հիմնական դիրքը:

4.Ճիշտ նշանառությամբ կրակ վարի. անշարժ նշանակետի վրա:

5.Ստուգի և վերացնի հրաձգության ժամանակ ի հայտ եկած (պայմանական) խափանումները։

 

Կառուցվածքը

 

1.Ներկայացնի Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) նշանակությունը, մարտավարա-տեխնիկական բնութագրերը:

2.Ցուցադրի (նկարագրի) Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) կառուցվածքը, բացատրի տարբերությունը:

3.Գիտի Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ-74 (ԱԿՄ) և ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 (ՌՊԿ) հետ վարվելու անվտանգության կանոնները:

4. Թվարկի.

1) Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերը,

2) Կալաշնիկովի ավտոմատի տեսակների մարտական հատկությունները:

5.Կալաշնիկովի ավտոմատը ոչ լրիվ քանդի և հավաքի:

Մասերին ու մեխանիզմների աշխատանքը

 

Խափանումները և դրանց վերացման կարգը

 

Ոչ լրիվ քանդումն ու հավաքումը

 

Փամփուշտների նշանակությունը և տեսակները

 

1.Տարբերի փամփուշտները ըստ կառուցվածքի և նշանակության:

2.ճիշտ լիցքավորի փամփշտատուփը։

3.Իմանա և կարևորի փամփուշտների հետ վարվելու անվտանգության կանոնները, հրաձգությունից առաջ փամփուշտների վիճակը ստուգելու կարգը:

Փոմփշտատուփի լիցքավորումը

 

Անվտանգության կանոնները

 

4.ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղանք

Ռելիեֆ

Տեղանքի մարտական հատկությունները և տեսակները

Իմանա և բացատրի ինչ է ռելիեֆը, տեղանքի մարտավարական հատկանիշները։

 

Կողմնորոշում

Հորիզոնի կողմերի որոշումը

1. Նկարագրի հորիզոնի կողմերը։

2.Որոշի հորիզոնի կողմերը կողմնացույցով, երկնային լուսատուներով, տեղանքի բնական միջոցներով և բնության այլ երևույթներով:

 

Ազիմուտ

 

1.Իմանա և բացատրի ինչ է ազիմուտը:

2.Որոշի մագնիսական ազիմուտը կողմնացույցով և տեղագրական քարտեզով:

3.Որոշի ազիմուտը, շարժվի ազիմուտով։

Քարտեզ

Պայմանական նշաններ

 

Իմանա և բացատրի քարտեզի տեսակները, մասշտաբները, պայմանական նշանները:

Մասշտաբ

 

Կողմնորոշում

 

1.Գիտի ինչ է կողմնորոշիչը և ինչպես են այն ընտրում։

2.Կողմնորոշի քարտեզը և որոշի կանգնած կետը:

3.Կազմի տեղանքում տեղաշարժի երթուղու սխեման ըստ շրջադարձային կողմնորոշիչների, դրանց մագնիսական ազիմուտների և եղած հեռավորությունների, տեղաշարժվի դրանցով՝ ընտրելով նաև միջանկյալ կողմնորոշիչներ։

4.Նկարագրի և գնահատի քարտեզի վրա պատկերված որոշակի տեղամասը։

5.ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Կառույցներ

Ամրաշինական կառույցներ

խրամատ

 

1.Գիտի ինժեներական անհատական խրամատին ներկայացվող պահանջները: 2.Ընտրի զինվորի անհատական խրամատի տեղը և ճիշտ հերթականությամբ ու չափսերով սարքավորի այն:

6.ՇԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Կառուցվածք և գործառույթ

Շարք

Շարքերի տեսակները

Իմանա և բացատրի ինչ է շարքը, ինչ է տողանը, ինչ է շարասյունը:

 

Անհատ և հարաբե-րություն

Ղեկավարում

Շարքերը և դրանց ղեկավարումը

1.Տա նախնական և կատարողական հրամանները,

2.Իմանա և բացատրի ինչպես է կատարվում տեղում քայլով մարշը:

3.Կատարի դարձումները տեղում:

1.Տա նախնական և կատարողական հրամանները,

2.Իմանա և բացատրի.

1) ինչ է շարային քայլը, ինչով է այն տարբերվում երթայինից,

2) ինչպես անցնել շարային քայլից երթայինի և ընդհակառակն

3) ինչպես է կատարվում տեղում քայլով մարշը:

3. Կատարի․

1) դարձումները տեղում,

2) դարձումները շարժման ժամանակ:

Շարային վարժաձևերն ու շարժումները

7.ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Պետակա-նություն

Խորհրդանշաններ

Զինանշան

1. Ներկայացնի ՀՀ պետական խորհրդանշանները:

2. Կատարի ՀՀ պետական օրհներգը:

3. Իմանա և բացատրի ՀՀ ԶՈՒ զինանշանի պատկերները:

4.Կատարի ՀՀ բանակի երգը։

 

Օրհներգ

 (ՀՀ բանակի երգ)

 

Դրոշ

 

Անհատ և հարաբերու-թյուններ

Իրավունք և պարտականություն

Պետեր ենթականեր

1. Գիտի ում են շնորհվում զինվորական կոչումները, ինչպե՞ս է շնորհվում դրանք, ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն պետերը զինծառայողների նկատմամբ:

2. Տարբերի պետեր-ենթականեր, ավագներ-կրտսերներ ըստ պաշտոնների և կոչումների։

3. Սահմանի ի՞նչ է հրամանը և ի՞նչ է կարգադրությունը։

4. Թվարկի և ներկայացնի՝

1) զինվորական կոչումները,

2) ենթակաների իրավունքներն ու պարտականությունները:

 

Զինվորական կոչում, տարբերանշաններ

 

Կարգապահություն

 

1. Գիտի զինվորական ծառայության նորմատիվ-իրավական փաստաթղթերը:

2. Թվարկի համազորային կանոնագրքերը և ինչ ոլորտներ են ընդգրկում դրանք:

3. Ներկայացնի զինծառայողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները։

4. Գիտի զինվորական պատասխանատվության տեսակները և սահմանումները։

8.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Անհատ և հարաբերու-թյուններ

Անձ, քաղաքցի, հասարակություն

Հասարակական գիտակցություն

1.Գիտի անձի, քաղաքացու և հասարակության տարբերությունը:

2.Ունի սեփական դիրքորոշում «Հայրենիք» հասկացության վերաբերյալ:

3.Կարևորի իր էթնիկական ինքնությունը:

4.Կարևորի Հայ զինվորականի վարքականոնը:

 

Արժեքներ, վարքականոն, օրինակելի անձ,

 

Փոխհարա-բերություններ

 

1.Կարևորի առողջ փոխհարաբերությունը զինվորական կոլեկտիվում:

2.Հարգի ընկերների պատիվն ու արժանապատվությունը:

3.Կոնֆլիկտների ժամանակ ցուցաբերի անկողմնակալություն:

4.Գտնի կոնֆլիկտներն առանց հետևանքների հաղթահարման ուղիներ:

9.ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄ

Արտակարգ իրավիճակ

Բնակչության պաշտպանություն

1.Արտակարգ իրավիճակներ: 2.Վտանգ, ռիսկ, խոցելիություն:

1.Գիտի վտանգավոր երևույթները և կարող է նկարագրել դրանք:

2.Ծանոթ է վտանգավոր երևույթների ազդեցություններին:

3.Ներկայացնի արտակարգ իրավիճակների կանխման, դրանց ազդեցության մեղմացման կամ հետևանքների վերացման միջոցառումները։

 

1.Բնածին արտակարգ իրավիճակներ: 2.Բնակչության վարքի կանոնները:

1.Գիտի բնածին արտակարգ իրավիճակները և նկարագրի դրանք:

2.Ծանոթ է բնածին արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր վտանգներին:

3.Գիտի բնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները:

 

1.Կենսապահովումն արտակարգ իրավիճակներում: 2.Ջերմության ապահովումը:

1.Արտակարգ իրավիճակում փոքրացնի մարմնի ջերմության կորուստը:

2.Ստանա կրակ և պահպանի այն:

3.Գիտի բնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները:

4.Գիտի հակահրդեհային անվտանգության կանոնները և իրականացնի համապատասխան միջոցառումներ:

 

1.Տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ կոմունալ-կենցաղային համակարգում: 2.Վարքի կանոնները:

 

1.Գիտի բնակելի և ոչ բնակելի կառույցների հանկարծակի փլուզման պատճառները:

2.Տիրապետի կոմունալ կենցաղային համակարգում տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոններին և ներկայացնի դրանք:

   

1.Կենսաապահովումը արտակարգ իրավիճակներում. 2.Ջրով ապահովումը:

 

1.Արտակարգ իրավիճակում կանխի ջրազրկումը, պլանավորի ջրի անհրաժեշտ ծախսը:

2.Տեղանքում հայթայթի ջուր, ֆիլտրի, տարբեր ձևերով մանրէազերծի:

10.ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Ազդեցություն

Արտաքին ազդեցություն

Օրգանիզմ

1.Ներկայացնի առաջին օգնության նպատակները, խնդիրներն:

2.Գնահատի դեպքի վայրը:

3.Իրականացնի տուժածի զննումը, վիճակի գնահատումը, առաջին օգնության ցուցաբերումը և տեղափոխումը:

4.Նկարագրի սուր-վարակիչ հիվանդությունները։

5.Գիտի դաշտային պայմաններում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով կիրառվող սանիտարահիգիենիկ կանոնները։

6.Պարզագույն իրավիճակներում ցուցաբերի առաջին օգնություն:

7.Ցուցաբերի առաջին օգնություն արտաքին ազդակներից առաջացած վիճակներում:

8.Մշակի այրված մակերեսը առանց մաշկը վնասելու:

9.Ցուցաբերի առաջին օգնություն ՝ կախված այրվածքի (ցրտահարության) աստիճանից:

10.Գիտի արևահարությունից պաշտպանվելու ձևերն ու միջոցները, հատկապես' սարերում:

11.Գիտի ցրտահարությունից պաշտպանվելու ձևերն ու միջոցները, կատարի նախապատրաստական աշխատանքները վատ եղանակին և սարերում:

12.Տեսակավորի, ցուցաբերի առաջին օգնություն և տարահանի հոսանքահարված, կայծակնահարված տուժածներին:

13.Տիրապետի ինքնուրույն փրկվելու և տուժածին փրկելու հմտություններին:

14.Ցուցաբերի առաջին օգնություն ջրահեղձման դեպքում:

 

Օգնություն

Տուժած

Կենսական կարևոր օրգանների խանգարումներ

 

1. Իմանա և բացատրի գիտակցության խանգարման տեսակները, տուժածին ԿԱԴ դիրքի բերելու նպատակը, շնչառական սուր խանգարումներ առաջանալու դեպքերը, արհեստական շնչառության ցուցումները, արհեստական շնչառության տեսակները, ինչ է կատարվում վերին շնչուղիներում օտար մարմինների առկայության դեպքերում, շնչուղիների անցանելիությունը վերականգնելու համար գլուխը պահելու դիրքը, սիրտ-անոդային սուր խանգարման տեսակները, օգնություն ցուցաբերելու ձևերը:

2.Ընդունի համապատասխան որոշում, առաջին օգնություն ցուցաբերի կենսական համակարգերի խանգարումներով տուժածին՝

1) կատարի ԿԱԴ դիրքի բերելու վարժությունը,

2) կատարի ներփչման վարժություններ (մանեկենի վրա),

3) կատարի սիրտ-թոքային վերակենդանացումը մեկ կամ երկու հոգով (մանեկենի վրա)։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇՉԱՅԻՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

10 – 12 - ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

 

Հիմնական գաղափար

(1-ին մակարդակ)

Հիմնական գաղափար

(2- րդ մակարդակ)

Հիմնական գաղափար

(3-րդ մակարդակ)

Չափորոշչային վերջնարդյունքներ

10 - րդ դասարան

11 - րդ դասարան

12 - րդ դասարան

1.ՌԱԶՄԱՐՎԵՍՏ

Բանակ

1.Ռազմավարությունը և մարտավարությունը: 2.Կառուցվածքը

Նոր ժամանակներում

1.Նկարագրի.

1) նոր դարաշրջանում հայտնի դարձած զինատեսակները,

2) Դավիթ Բեկի, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, ինչպես նաև ֆիդայական շարժման ժամանակ, մայիսյան հերոսամարտերում կիրառած ռազմավարությունը, մարտավարական սկզբունքը և հնարները,

3) 1918-1920 թվականների հայկական բանակի կառուցվածքը:

2.Գծապատկերների տեսքով ներկայացնի ճակատամարտերում կիրառած մարտավարական հնարները:

3.Արժևորի ազատագրական պայքարի համար դուրս ելած նվիրյալներին:

4.Հայտնի դիրքորոշում նոր դարաշրջանում հայ զորավարների կողմից կիրառած ռազմավարության, մարտավարական սկզբունքների և հնարների վերաբերյալ:

   

Նորագույն ժամանակներում

 

1.Գիտի II աշխարհամարտում վարած ռազմավարությունն ու մարտավարությունը նոր զինատեսակների կիրառմամբ:

2.Պատկերացում ունի «Սառը» պատերազմի վերաբերյալ:

3.Գիտի Արցախի ազատագրման համար հայ ժողովրդի պայքարի կարևոր հանգամանքները, ծանոթ է Շուշիի ազատագրման օպերացիային։

4.Ներկայացնի 2016 թ. Ապրիլյան ռազմական գործողությունների առանձնահատկությունները և նկարագրի Արցախի դիրքապահների հերոսական գործողությունները։

 
 

ՀՀ Զինված ուժերի ստեղծումն ու զարգացումը

   

1.Կարևորի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դերն ու նշանակությունն՝ որպես Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության երաշխավոր:

2.Գիտի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծումը և ներկայացնի անցած ուղին:

2.ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կառուցվածք

ՀՀ ԶՈՒ կառուցվածքային սկզբնական միավոր՝ ջոկ

Մոտոհրաձգային ջոկի ղեկավարումը

 

1.Նկարագրի ջոկի գործողությունները և սեփական տեղն ու դերը ջոկի կազմում:

2.Գիտի կողմնորոշիչների ընտրության կարգը և կրակի քարտ կազմելը:

3.Ջոկը մարտակարգից վերադասավորի երթակարգի և հակառակը:

4.Նկարագրի հարձակման ղեկավարումը և մարտ վարելը պաշտպանությունում:

 

Մոտոհրաձգային ջոկի պայքարը տանկերի և զրահամեքենաների դեմ

   

1.Գիտի

1) տանկերի և զրահամեքենաների մարտավարատեխնիկական բնութագրերը, նրանց խոցելի տեղերը,

2) համապատասխան զենքի և զինամթերքի ընտրությունը զրահատեխնիկան խոցելու համար:

Զինվոր

Զինվորի գործողությունները (պաշտպանությունում, ռազմերթի և տեղաբաշխման ժամանակ)

1.Նկարագրի ՝

1) պաշտպանությանը նախապատրաստվելու գործողությունները և վարման կարգը,

2) դիրքեր ներխուժած թշնամու ոչնչացման ձևերը,

3) պաշտպանության ժամանակ իր տեղը ջոկի մարտակարգում,

4) հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրությունը,

5) արգելքների հաղթահարումը անցումներով՝ հակագրոհի ժամանակ,

6) գիշերային պայմաններում պաշտպանության առանձնահատկությունները,

7) հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը,անտառում) պաշտպանության առանձնահատկությունները

   

1.Սահմանի «Ռազմերթ» և «Տեղաբաշխում» հասկացությունները:

2.Պատկերացնի իր տեղը և սեփական գործողությունները ջոկի կազմում ռազմերթի և տեղաբաշխման ժամանակ:

   

Զինված բախում

Մարտ

Մարտական ապահովում

   

Պատկերացում ունի մարտական քողարկման, ինժեներական ապահովման, քիմիական ապահովման և զանգվածային խոցման միջոցներից պաշտպանության մասին:

3.ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Սպառազինություն

Զենք

Ընդհանուր բնութագիրը

1.Ներկայացնի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը:

2.Գիտի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և

ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի կառուցվածքը:

3.Գիտի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը:

   

Կառուցվածքը

   

Մասերի ու մեխանիզմների աշխատանքը

   

Նռնակներ

Տեսակները

 

1.Գիտի ձեռքի նռնակների տեսակները, մարտական բնութագրերը, կառուցվածքը և գործողության սկզբունքը։

2. Տիրապետի ձեռքի բեկորային նռնակի կիրառման անվտանգության կանոններին և նետման տեխնիկային։

3. Ձեռք բերի տարբեր դիրքերից նռնակները նետելու սկզբնական կարողություններ, հմտություններ։

 

Կառուցվածքը

   

Նետման կարգը

   

Անվտանգության կանոնները և տեղափոխման կարգը

   

Բալիստիկա (Ձգաբանություն)

Կրակոց

Գնդակի (արկի) թռիչք

1.Տարբերի «Կրակոց» հասկացությունը ռազմագիտական այլ հասկացություններից, որոնք օրգանական կապի մեջ են «Կրակոց» հասկացության հետ:

2.Համեմատի և բացատրի ներքին և արտաքին ձգաբանություն (բալիստիկա) հասկացությունը:

3.Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ:

4.Գիտի հրաձգության կանոնները։

5.Լիցքավորի փամփշտատուփը:

6.Ընդունի ինքնաձիգից կրակ վարելու հիմնական դիրքը:

7.Ճիշտ նշանառությամբ կրակ վարի անշարժ նշանակետի վրա:

8.Ստուգի և վերացնի ինքնաձիգից հրաձգության ժամանակ ի հայտ եկած (պայմանական) խափանումները։

   

Հետագիծ

   

Պատսպարված տարածություն

   

Կրակ վարելը

   

Մարտական տեխնիկա

Ցամաքային հարձակման միջոցներ

Զրահատեխնիկա

   

1. Նկարագրի ինչ է զրահատեխնիկան և ինչ նպատակով են կիրառում այն: 2.Գիտի զրահատեխնիկայի ընդհանուր բնութագիրը:

3.Գիտի զրահատեխնիկայի խոցելի տեղերը:

Հրետանային միջոցներ

   

1. Նկարագրի ինչ է հրետանային միջոցները և ինչ նպատակով են կիրառում:

 2.Գիտի հրետանային միջոցների ընդհանուր բնութագիրը:

Օդային հարձակման միջոցներ

Ինքնաթիռներ

   

1.Գիտի ցածր թռչող օդային նշանակետերի վրա կրակ բացելու եղանակները, դրանց վրա կրակելու դիրքերը:

2.Գիտի ցածր թռչող օդային հարձակման միջոցների նշանակությունը:

3.Գիտի ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի մարտական բնութագրերը:

Ուղղաթիռներ

   

Անօդաչու թռչող սարքեր

   

Ռոբոտատեխնիկական միջոցներ

Հեռակառավարվող ռոբոտային միջոցներ

«ՄԱՐԿԵՌ»,

«ՈՒՐԱՆ-6»,

«ՈՒՐԱՆ-9»

   

Գիտի հեռակառավարվող ռոբոտային միջոցների նշանակությունը և

մարտական բնութագրերը:

4.ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղանք

Քարտեզ

Դիրեկցիոն անկյուն

1.Նկարագրի և տարբերի տեղագրական քարտեզի կոորդինատային և կիլոմետրային ցանցերը:

2.Օգտվի տեղագրական քարտեզից (իրականացնի անցումը դիրեկցիոն անկյունից մագնիսական ազիմուտին և հակառակը)

3.Գիտի տեղանքի ուսումնասիրման հերթականության կարգը:

4.Կողմնորոշվի տեղանքում քարտեզով:

   

Կողմնորոշում

 

1.Գիտի քարտեզով կողմնորոշվելը տեղանքում:

2.Որոշի սեփական տեղադիրքը:

 

Չափումներ

Հեռավորության որոշման և այլ չափումներ կատարելու եղանակները

   

Չափի գետի լայնությունը ծանծաղուտների խորությունը և առարկաների բարձրությունները, ինչպես ժամանակակից չափիչ սարքերով այնպես էլ հնարամիտ եղանակներով:

5.ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Կառույցներ

Արգելափակոցներ

Պայթյունային

1.Ճանաչի և տարբերի ականապայթյունային և ոչ պայթյունային ինժեներական արգելափակոցները:

2.Գիտի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները:

3.Նկարագրի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներից բխող վտանգները։

4.Կարևորի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների, ականադաշտերի նշանակությունը առաջնագծի պաշտպանության համար:

5.Նկարագրի ականադաշտերի նախազգուշացման նշանները:

   

Ոչ պայթյունային

   

Ամրաշինական կառույցներ

Քողարկիչ միջոցներ

 

1.Տեղանքի առարկաներով պատրաստի զինվորի անհատական խրամատի և մարտական տեխնիկայի քողարկում:

 

6.ՇԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Անհատ և հարաբերություն

Ղեկավարում

Զինվորական ողջույն

Կատարի «Զինվորական ողջույն» տեղում և շարժման ընթացքում՝ շարային կանոնադրության պահանջների համապատասխան:

   

Պետին մոտենալը և նրանից հեռանալը

 

1. Կատարի.

1) շարքից դուրս գալը և շարք վերադառնալը,

2) պետին մոտենալը և նրանից հեռանալը

 

7.ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Անհատ և հարաբերություններ

Իրավունք և պարտականություն

Կարգապահություն

1.Գիտի զինվորական կարգապահության էությունն ու նշանակությունը:

2.Գիտի զինծառայողներին տրվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերը:

3.Կարևորի զինվորական կարգապահության դերը ծառայության ընթացքում:

   

Վերակարգ

 

Գիտի շուրջօրյա վերակարգ նշանակելու նպատակը և խնդիրները, ում հրամանով է նշանակվում և ովքեր են նշանակվում շուրջօրյա վերակարգում:

 

Մարտական հերթապահություն

   

1.Կարևորի մարտական հերթապահության դերն ու նշանակությունը և բացատրի դրա կազմակերպման հաջորդականությունը:

2.Բացատրի անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահությանը:

Երդում

   

1.Գիտի զինվորական երդման նշանակությունը և արժևորի այն:

2.Գիտի զինվորական երդման տեքստը և երդում տալու կարգը։

Մարդասիրական իրավունք

   

1.Գիտի Ժնևյան կոնվենցիայի դրույթները:

8.ԿԱՊ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Կառուցվածք և գործառույթ

Հեռահաղորդակցություն

Լարային կապ, Ռադիո կապ, Համակարգչային կապ

 

1.Գիտի լարային, ռադիո և համակարգչային ու ազդանշանային կապերի նշանակությունն ու կարևորությունը և տարբերի դրանք։

 2.Իրականացնի տվյալների մշակում:

 

Տվյալների մշակում

   

Տեղեկատվություն

Տեղեկատվության անվտանգություն

   

1.Կարևորի գաղտնի տվյալների արտահոսքի հիմնախնդիրը:

2.Պահպանի կապի գաղտնիությունը:

9.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Անհատ և հարաբերություններ

Անձ, քաղաքացի, հասարակություն

Ուշադրություն, հույզեր

1.Պատկերացում ունի «Ուշադրություն» հասկացության մասին, տարբերակում է ուշադրության հիմնական տեսակները և ազդեցությունները զինվորական ծառայության վրա։

2.Տիրապետի ուշադրությունը կենտրոնացնելու որոշակի հոգեբանական մեխանիզմների։

3.Ընդհանուր պատկերացում ունի հույզերի վերաբերյալ:

4.Տարանջատի հույզերը և դրանց արտահայտման ձևերը, ինչպես նաև ազդեցությունը զինվորական գործունեության վրա։

   

Հոգեբանական կայություն

 

Տեղեկացված է մարտական իրադրությունում զինծառայողներին ճնշող հոգեբանական իրավիճակներին և դրանց հաղթահարման ձևերին:

 

Հոգեբանական պաշտպանություն

   

1.Գիտի հոգեբանական պատերազմ հասկացությունը: 2.Նկարագրի տեղեկատվական-հոգեբանական պայքարի ձևերը։

3.Ընկալի հոգեբանական ներգործության տեսակները, մեթոդներն ու պաշտպանության ձևերը:

10.ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Տեղանք, ռելիեֆ

1.Լեռնային պայմաններ: 2.Գործողություն

Մարտավարական հատկանիշները

1.Նկարագրի լեռնային ռելիեֆը:

2.Ներկայացնի լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները:

3.Թվարկի լեռնային վտանգները և դրանց հաղթահարման ձևերը:

   

Լեռնային արգելքների հաղթահարում

 

1.Թվարկի լեռնային տեղանքում շարժը ապահովող հիմնական սարքավորումներն ու գործիքները:

2.Գիտի պարանի հանգույցների տեսակները:

Նկարագրի լեռնային գետերով անցման կազմակերպումը:

Լեռնային հանդերձանք

   

Նկարագրի լեռնային հանդերձանքի նշանակությունը, տարրերը, դրանց ճիշտ կիրառման կարգը:

Լեռնային հրաձգություն

   

1.Նկարագրի հրաձգության վարման առանձնահատկությունները լեռներում:

2.Բացատրի լեռնային եղանակի կանխատեսումը:

3.Բացատրի լեռնային տեղանքում սննդի հայթայթումը, ճանաչի ուտելու բույսերը, հատապտուղները և միջատները:

Լեռնային եղանակի կանխատեսումը

   

Լեռնային տեղանքում սննդի հայթայթումը

   

11.ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄ

Արտակարգ իրավիճակ

Բնակչության պաշտպանություն

1.Տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ հատուկ օբյեկտներում: 2.Զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրում։ 3.Վարքի կանոնները:

1.Տիրապետի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոններին:

2.Գիտի զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքները և պաշտպանության ձևերը:

   

1.Բնակչության պաշտպանության պետական միասնական համակարգ: 2.Բնակչության պաշտպանության հիմնական ձևերը (տարհանում, պատսպարում, անհատական պաշտպանության միջոցներով ապահովում), միջոցները և միջոցառումները արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ

 

1.Գիտի արտակարգ իրավիճակում ազդարարման ազդանշանները:

2. Տիրապետի վարքի կանոններին՝ կախված ազդարարման ազդանշանների տեսակից:

3. Գիտի ինչպես գործել արտակարգ իրավիճակներում, իրականացնի տարահանում:

4. Գիտի անհատական և կոլեկտիվ պաշտպանության ձևերն ու եղանակները, ինչպես նաև ռմբապաստարանի տեղը դպրոցում և բնակության վայրում:

5.Տիրապետի անհատական և կոլեկտիվ պաշտպանության կիրառվող միջոցներին:

6.Գիտի բնակչության պաշտպանության պետական միասնական համակարգի մասին:

 

Կենսապահովումը արտակարգ իրավիճակներում. սննդային ապահովումը

 

1. Ճանաչի ուտելու համար պիտանի և բուժիչ հատապտուղները, խոտաբույսերը, արմատապտուղները, սնկերը, դրանք պատրաստի սննդի և բուժական նպատակներով:

2.Գիտի սննդի անվտանգության և սնուցման նվազագույն չափորոշիչները:

 

Աղետների ռիսկի նվազեցման հիմնական ուղղությունները

 

1.Պատկերացնի և բացատրի ռիսկերի գնահատման մեխանիզմները:

2.Գիտի խոցելիության նվազեցման հիմնական ուղիները և տարաբնույթ վտանգների ազդեցության առանձնահատկությունները:

 
   

Կենսապահովումը արտակարգ իրավիճակներում. կացարանի ձևավորումը բնական պայմաններում

   

1. Ստեղծված արտակարգ իրավիճակում ըստ ազդող գործոնների որոշի կացարանի տեսակը և դրա ձևավորման վայրը:

2.Տիրապետի կացարանի ձևավորման համար անհրաժեշտ նյութերի հայթայթման կարողություններին և դրանց կիրառական առանձնահատ-կություններին:

3.Կառուցի անվտանգ կացարան՝ հաշվի առնելով բնական միջավայրի պայմանները:

12.ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Ազդեցություն

Արտաքին ազդեցություն

Վերքեր, վնասվածքներ

1.Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում: Կատարի տուժածների տեսակավորում:

2.Կազմակերպի առաջին օգնությունը տարբեր վերքերի դեպքում:

3.Ճիշտ ներկայացնի վնասող ազդակի ազդեցության վերացման եղանակները, վնասված հյուսվածքի առաջնային մշակումը:

4.Իրականացնի տարբեր մարմնամասերում առկա օտար մարմնի անշարժացումը ձեռքի տակ եղած միջոցներով:

5.Իրականացնի առաջին օգնության ցուցաբերումը, տուժածների տարահանումը և տեղափոխումը:

   

Օգնություն

Տուժած

Արյունահոսություն

1.Իրականացնի տուժածի զննումը, արագ որոշի արյունահոսության տեսակը, առաջացման պատճառը, ծանրության աստիճանը:

2.Տիրապետի արտաքին արյունահոսությունների ժամանակավոր դադարեցմանը ձեռքի տակ եղած և հաշվեցուցակային միջոցներով (ճնշող վիրակապ, առավելագույն տարածում և ծալում, սեղմման կետեր, լարան, ոլորան և այլն):

3.Կողմնորոշվի ներքին արյունահոսության դեպքում և ցուցաբերի առաջին օգնություն:

4.Որոշի քթային արյունահոսության տեսակը և ցուցաբերի առաջին օգնություն:

5.Ցուցաբերի անհետաձգելի օգնություն արյունահոսությունների ժամանակ և իրականացնի արյունահոսություններով տուժածի խնամքը:

6.Տարբերակի շոկերը, ճանաչի նշանները, և ընտրի առաջին օգնության ցուցաբերման հերթականությունը, ելնելով հայտնաբերած վնասվածքներից և տուժածի ծանրության աստիճանից:

   

Թունավորումներ

Իրականացնի անհետաձգելի օգնություն կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում:

   

1.Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ:

2.Վիրակապեր

 

1.Ճանաչի հենաշարժիչ համակարգի վնասվածքները:

2.Գիտի հենաշարժիչ համակարգի վնասվածքների ընդհանուր նշանները:

3.Գիտի անշարժացման հիմնական սկզբունքները բեկակալների կամ այլ միջոցների օգնությամբ:

4.Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում, որոշի ծանրության աստիճանը և ուղեկցող գործոնների ներդրումը, տեսակավորումը, ցուցաբերի առաջին օգնություն:

5.Կատարի վիրակապման ձևի ճիշտ ընտրություն և վիրակապի վնասված մարմնամասը:

6.Իրականացնի վիրակապում բինտային վիրակապով և ձեռքի տակ եղած միջոցներով (եռանկյունաձև վիրակապ, պարսատիկներ և այլն):

7.Ստուգի վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը:

 
   

Տուժածի տեղափոխում

   

1.Օգտագործի շրջապատում գտնվող առարկաները առաջին օգնության ցուցաբերման ժամանակ (ըստ վնասվածքների):

2.Ճիշտ ներկայացնի տուժածների անվտանգ տեղափոխման եղանակները և միջոցները:

3.Կատարի տուժածների տեղաշարժումը, շտապ դուրսբերումը և տեղափոխումը, որոշի տարահանման ձևը, ելնելով առկա վնասվածքներից:

4.Ընտրի անհրաժեշտ գույքը և մարդկանց քանակը:

5.Ներկայացնի տուժածների անվտանգ տեղափոխման եղանակները՝ պատգարակներով:

6.Կատարի (պայմանական) տուժածների պատգարակումը և տեղափոխումը, ելնելով առկա վնասվածքներից:

7.Ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստի պատգարակներ:

 

4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

10.«Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի առարկայական չափորոշիչների մշակման համար հիմք են հանդիսացել «Հանրակրթության մասին»,«Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքները և «Հանրակրթության պետական չափորոշիչը»:

11. ՆԶՊ առարկայի դասընթացում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում վերջին տասնամյակում տեղի ունեցած փոփոխություններով և իրավիճակային զարգացումներով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման ձևով՝ օգտագործելով ուսուցման պարուրաձև և վեկտորային մոտեցումները, շարժվելով անհատական պատրաստվածությունից խմբային (ջոկային) պատրաստվածության։ Այստեղ առաջնային է ուսուցումը գործնական հիմքերի վրա դնելը, մարտական իրադրությունում և արտակարգ այլ իրավիճակներում անհրաժեշտ հմտությունների և կարողությունների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը, ձևավորված հենքային որակները աստիճանաբար գործնական վարժանքներում կիրառելը։ Կարևորվում է նաև միջառարկայական կապերի զարգացումը և ուսուցողական նյութերի պարզեցումը, ավելի արդյունավետ մեթոդական մոտեցումների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը։

12.Առաջադրվող ուսումնական նյութը երկու հիմնական ուղղվածություն ունի՝ մասնագիտական հիմունքների ուսուցում և դաստիարակություն։ Այն մեծապես համապատասխանում է մանկավարժական գիտության հիմնարար սկզբունքներին`

1) օբյեկտիվություն

2) ուսուցման համակարգվածություն և հաջորդականություն

3) դիտողականություն և մատչելիություն

4) գործնական ուղղվածություն

5) գիտելիքների յուրացում՝ հմտությունների և կարողությունների ձևավորմամբ

6) սովորողների ակտիվություն (ներքին շարժառիթների ձևավորում և ուսուցման խթանում)

7) առարկայի և ոլորտի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում և մասնագիտական կողմնորոշում։

13.Ուսումնական նյութի մշակման ժամանակ կարևորվում են այն հանգամանքները, որ մարտական իրադրությունը, արտակարգ իրավիճակները հոգեբանական խոր սթրես են առաջացնում, որի ժամանակ մեծապես արգելակվում են մարդու զգայական, մտածական մեխանիզմները և գործում են միայն մարդու հմտություններն ու կարողությունները։

14.Հմտություններ ասելով հասկանում ենք վարժանքների շնորհիվ այնպիսի գործնական կարողությունների ձևավորումը, որոնք իրականացվում են ինքնաբերաբար՝ ուշադրությունը կենտրոնացնելով միայն արագ փոփոխվող իրավիճակի վրա և արձագանքելով դրան։

1) Մասնավորապես, հրաձգության ժամանակ զինվորը չպետք է մտածի՝

ա) շնչառությունը կանոնավորելու

բ) զենքը ճիշտ պահելու

գ) աչքի ֆոկուսը կանոնավորելու

դ) ձգանը քաշելու տեխնիկայի

մասին և դրանք իրականացնի մեխանիկորեն, իսկ ուշադրությունը կենտրոնացնում է միայն թիրախի ընտրության վրա։

2) Ինչպես նաև ուշադրություն չպետք է դարձել.

ա) հակառակորդի կրակոցին

 բ) արկի պայթյունին

 գ) զենքի կիրառման անվտանգության կանոնները պահպանելուն

 պատահական կրակոցներից խուսափելուն

15.Հմտորեն մշակված շարժումները՝ արագ կամ քողարկված տեղաշարժը արդյունավետ են դարձնում զինվորի գործողությունները և շատ դեպքերում ապահովում նրա անվտանգությունը։

16.Ֆիզիկական կարողությունների (հավասարակշռության պահպանում, շարժումների կոորդինացիա, ճկնություն, ճարպկություն, ուժ, դիմացկունություն) և հմտությունների ձևավորումը սովորաբար իրականացվում է ֆիզիկական կուլտուրա առարկայի դասընթացում, իսկ ՆԶՊ-ի դասընթացում իրականացվում են զինվորի համար նախատեսված վարժաձևերի կատարման կարողություններն ու հմտությունները՝ 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում։

17.Այդ նպատակով ՆԶՊ դասընթացում ներառվում են սովորողների մարտավարական - ֆիզիկական պատրաստության վերաբերյալ թեմաներ:

18.ՆԶՊ դասընթացում ներմուծված է «Հոգեբանական պատրաստության հիմունքներ» բաժինը, որը ոչ միայն տալիս է գիտելիքներ անձի հոգեբանական խնդիրների վերաբերյալ, այլև նպաստում է նրանց հոգեբանական պատրաստությանը։ Այստեղ հաշվի է առնվում, որ անձի հոգեկան կայունության կարևոր գործոն է ինչպես նրա դաստիարակությունը, այնպես էլ սպառազինության տեսակներին, մարտավարական հնարքներին տիրապետման գիտակցումը և մարտականին մոտ փորձը։

19.10-րդ դասարանից սկսած դասընթացում ներմուծված է «Լեռնային-հատուկ պատրաստության հիմունքներ» բաժինը՝ նկատի ունենալով մեր տարածաշրջանի լեռնային տեղանքը և այստեղ իրականացվող մարտական գործողությունները, ինչպես նաև դրանց առանձնահատկությունների ուսումնասիրման և հիմնային պատրաստության անհրաժեշտությունը՝ դպրոցական տարիքից սկսած։

20.11-րդ դասարանում ներմուծված է «Կապ և տեղեկատվական անվտանգություն» բաժինը՝ ելնելով դրա արդիականությունից և կարևորությունից։

21.Հատուկ կարևորություն է տրվել միջառարկայական կապերին։ Այլ առարկաներից որոշակի թեմաների խոր ուսումնասիրությունը կօգնի յուրացնելու ՆԶՊ շատ հասկացություններ։ ՆԶՊ առարկայի ուսումնասիրության ժամանակ կիրառվում են սովորողների ձեռք բերած գիտելիքները «Հայոց պատմությունից» և «Համաշխարհային պատմությունից», «Կենսաբանությունից», «Աշխարհագրությունից», «Ֆիզիկայից», «Մաթեմատիկայից» և դպրոցական այլ առարկաներից: Առանձնահատուկ է «Ֆիզկուլտուրայից» աշակերտների շարժողական ունակությունների զարգացումը, ինչպես նաև շարային պատրաստության գիտելիքներն ու կարողությունները։

22.Դրանով հանդերձ, ՆԶՊ առարկան երիտասարդների մոտ զարգացնում է որոշակի կարողություններ ու ձևավորում հմտություններ` հստակ գործելու այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք մարտական գործողություններն են կամ արտակարգ այլ իրավիճակները: Նման պատրաստությունը, նախնական փորձի շնորհիվ ձեռք բերած այս գիտելիքները հնարավորություն են տալիս սովորողներին հոգեբանորեն պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին: Այս ամենը կարող է նաև պիտանի լինել նրանց` հստակ և արդյունավետ գործելու կյանքի բարդ իրավիճակներում, տանը, փողոցում և այլ վայրերում:

23.Սույն չափորոշիչը ապահովում է 12-ամյա միջնակարգ կրթության սահմաններում և այլընտրանքային ծրագրերով աշխատող դպրոցներում իրականացվող ՆԶՊ առարկայական ծրագրի բովանդակային պարտադիր միջուկը, ուսումնական գործունեության տեսակները, նպատակն ու խնդիրները։

24.Բացի դպրոցական պարտադիր դասընթացից նախատեսվում է արտադասարանական խմբակների և նախագծերի ստեղծում, իրականին մոտ պայմաններում անհատական և խմբային գործնական կարողությունների զարգացման համար լրացուցիչ ճամբարային պատրաստություն, տեղական, մարզային, համապետական մրցույթների և ռազմամարզական խաղերի անցկացում։

25.ՆԶՊ ուսումնական դասընթացի գործնական թեմաներով նախատեսված վարժանքները, առանձին թեմաները և դրանց մատուցման ձևերը ենթակա են շարունակական կատարելագործման:

26.ՆԶՊ առարկայական չափորոշիչը հիմք է ՆԶՊ ուսումնական ծրագրերի, դասագրքերի, մեթոդական, օժանդակ ուսումնական ձեռնարկների, տեսադասերի ստեղծման համար:

27.ՆԶՊ առարկայի ուսուցումն իրականացվում է տղաների և աղջիկների համար հավասարապես:

28.Ներառական կրթությունը ՆԶՊ առարկայի շրջանակներում կազմակերպվում է ելնելով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից, ֆիզիկական և մտավոր ընդունակություններից ու կարողություններից:

29.ՆԶՊ առարկայի կամ նրա առանձին բաժինների ուսումնառությունն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը՝ հիմք ընդունելով երեխայի բժշկական փաստաթղթերը:

 

5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

30.Հաշվի առնելով արդի ժամանակներում միջազգային և տարածաշրջանային զարգացումները և, դրա հետ կապված, այս առարկայի կարևորությունը, ինչպես և ստացած գիտելիքների՝ զինծառայության ընթացքում գործնական կիրառման հնարավորությունը՝ անհրաժեշտ է ուսուցման գործընթացի արդյունավետ համակարգի կիրառում ինչպես մեթոդաբանության, այնպես էլ ժամանակակից տեխնոլոգիաների (ուսուցողական նյութի դիտարժան ներկայացման տեխնիկական ու ծրագրային միջոցների) կիրառման տեսանկյունից: Որոշակիորեն կարող են կիրառվել ինչպես հարցադրումների միջոցով խնդիրների ներկայացումը, սովորողների մտածողության ակտիվացումը, նրանց մոտ հետաքրքրության առաջացումը կոնկրետ թեմայի և առարկայի վերաբերյալ, այնպես էլ սովորողների առանձին խմբերի միջև մրցակցության նախաձեռնումը, գիտելիքների ընկալման, յուրացման և ունակությունների դրսևորման ներքին շարժառիթների ստեղծումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գործնական վարժանքներին, քանի որ մարտական իրավիճակում շատ կարևոր է զինվորի գործողությունների հղկումը մինչև դրանց ինքնաբերաբար իրականացումը:

31.Պարապմունքների ձևի ընտրությունը կախված է դպրոցում առկա ուսումնական բազայից, նյութատեխնիկական ապահովվածությունից, դպրոցի տեղակայման վայրից (քաղաքային կամ գյուղական վայր), շեֆ-զորամասից եղած հեռավորությունից, օրվա և տարվա եղանակից, բնական միջավայրից (տեղանքից):

32.Այս առումով ՆԶՊ առարկայի դասավանդման ընթացքում նպատակահարմար է կիրառել ուսուցման գործընթացի մի շարք սկզբունքներ և տեսակներ:

33.Ուսուցման գործընթացը պետք է դաստիարակող և զարգացնող բնույթ ունենա: Այն ներառում է երկու տարբեր, սակայն փոխկապակցված գործոններ.

1) ուսումնական նյութի յուրացման արդյունքն է ներքին շարժառիթների ձևավորումը մասնավորապես հայրենասիրական թեմաների շնորհիվ, ինքնավստահության առաջացումը արհեստավարժության տարրերի յուրացման շնորհիվ և այլն,

2) զինվորական ղեկավարի անմիջական ներգործության արդյունքն է: Շատ կարևոր է սովորողների գիտելիքների և կարողությունների արդարացի գնահատումը: Առանձին իրավիճակներում զինղեկը կարող է կիրառել այնպիսի մեթոդներ, ինչպիսին են տեղեկացումը, համոզումը, հոգեբանական կառուցողական ներգործությունը:

34.ՆԶՊ առարկայի դասավանդման ողջ ընթացքում զինվորական ղեկավարը և ուսուցման անցկացման մեջ ներգրավված ողջ մանկավարժական կոլեկտիվը սովորողների շրջանում պետք է ձևավորեն մի այնպիսի մթնոլորտ, որ ուսումնական գործընթացի նկատմամբ վերջիններս ցուցաբերեն բարձր գիտակցություն և դրսևորեն անհրաժեշտ ակտիվություն (ներքին դրդապատճառներ և գիտակցված կարգապահություն):

35.ՆԶՊ առարկայի ուսուցումը, հայրենիքի ապագա պաշտպանի բազմակողմանի նախապատրաստումը պետք է մեծ կարևորություն ունենան սովորողի, վերջինիս ծնողների և, ընդհանրապես, հասարակության համար: Աշակերտների մոտ այս ամենի ձևավորման համար անհրաժեշտ է տանել ինչպես համապատասխան բացատրական աշխատանքներ, այնպես էլ կիրառել բարոյական և նյութական որոշակի խթաններ: Ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքում սովորողին պետք է ներշնչել այն հիմնական գաղափարը, որ ճգնաժամային իրավիճակում ՆԶՊ առարկայից ստացած գիտելիքներն ու կարողությունները կփրկեն իր և ընկերների կյանքը, հնարավորություն կտան դրսևորելու իրեն դժվարագույն իրադրություններում՝ որպես քաջ, օրինակելի քաղաքացի ու մարտիկ: Միաժամանակ, այն շատ բան է տալիս անձի համակողմանի զարգացման տեսանկյունից։

36.Նյութի ուսումնասիրումն ու յուրացումը նպատակահարմար է իրականացնել պարզից դեպի բարդ մեխանիզմով: Ցանկացած բարդ գործողություն նախապես պետք է վերածել պարզի, հասարակի, հիմնային տարրերի: Դրանցից յուրաքանչյուրի յուրացումից (սկզբում մտածված, դանդաղ, բայց ճիշտ կատարումից, բազմակի կրկնումից հետո) անցում է կատարվում դրա ավելի ու ավելի արագ կատարմանը, այնուհետև դրանք փոխկապակցելով և գործողությունը բարդացնելով՝ յուրացվում է ամեն հանգույց և վերջում կատարվում ամբողջական գործողությունը: Յուրաքանչյուր նման գործողություն անհրաժեշտ է փորձարկել և հղկել իրականին մոտ պայմաններում այնքան ժամանակ, մինչև դրանք կատարվեն ինքնաբերաբար:

37.ՆԶՊ առարկայի ուսուցումը 8-րդ դասարանում տրվում է պարզ, հիմնային գաղափարների և կարողությունների միջոցով, որոնք հաջորդ դասարաններում ավելի ու ավելի հղկվում են ընդհանրական գործողությունների ձևով:

38.Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում, հենվելով դրա վրա, խմբային (ջոկային) պատրաստվածությանը: Այստեղ կարևորվում է ջոկի անդամների փոխգործողությունը:

39.Նյութի մատուցումն այստեղ սկսվում է փոքր ծավալից դեպի ավելի ու ավելի մեծ ծանրաբեռնվածություն:

40.Ուսուցման համար նախատեսված թեմաները պետք է ներկայացվեն և մեկնաբանվեն բազմակողմանի, առավելագույնս մատչելի, հետաքրքրաշարժ ձևերով ու մեթոդներով՝ դրա համար կիրառելով ժամանակակից համակարգչային և հեռահաղորդակցության միջոցները, տեսացուցադրման սարքերը և վարժամիջոցները: Որոշակի ձևաչափով ստեղծված տեսադասերն ու ուսուցողական լրացուցիչ տեսանյութերը կօգնեն ուսումնական թեման մատուցել առավել ամբողջական, ուսուցանվող գործողությունները ներկայացնել միանշանակ և ապահովել դրանց արդյունավետ յուրացումը ինչպես դպրոցում, այնպես էլ տանը:

41.Ուսումնական գործընթացում տեսական դրույթները պետք է ոչ միայն փոխկապակցված լինեն գործնականի հետ, այլև յուրացվեն դրա օգնությամբ: Ավելին, առաջնայինն այստեղ պետք է լինեն սովորողների անձնային որակների զարգացումը, այս ոլորտում որոշակի գործնական կարողությունների ձեռք բերումն ու հմտությունների զարգացումը:

 42.Վերջնարդյունքում (դրա հերթական փուլի՝ ուսումնական տարվա արդյունքում) պետք է ստացվեն հետևյալ արդյունքները.

1) սովորողների մոտ ռազմագիտության առավել ընդհանուր դրույթների, ինչպես նաև դրա առանձնահատուկ (իրավական, տեխնիկական և այլն) ոլորտների, ԶՈՒ և տարբեր զինատեսակների մասին պետք է ձևավորվեն որոշակի պատկերացումներ:

2) աշակերտները պետք է ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն ոչ միայն յուրացնել ծրագրով ներառված թեմաները, այլև հասկանալ ռազմագիտության կարևորագույն դրույթները և դրանք կիրառել անհրաժեշտության դեպքում:

3) ՆԶՊ և հարակից առարկաների օգնությամբ աշակերտները պետք է ձեռք բերեն որոշակի կարողություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ինչպես հետագա զինծառայության ընթացքում, այնպես էլ առօրյա կյանքում դրսևորելու իրեն որպես արժանի զինծառայող և քաղաքացի:

4) ՆԶՊ առարկայի ուսուցման ընթացքում աշակերտների մոտ պետք է ձևավորվեն որոշակի հմտություններ, որոնք կօգնեն նրան մարտական կամ այլ բարդ իրադրությունում ոչ միայն պահպանել սեփական կյանքն ու առողջությունը, այլև արագ ու վստահ, բարձր արդյունավետությամբ իրականացնել մարտական կամ այլ առաջադրանքներ:

43.Գիտելիքների մատուցումը, կարողությունների ձևավորումը և հմտությունների զարգացումը պետք է համակարգված և հետևողական բնույթ կրեն: Դրա իրացման տեխնոլոգիան ենթադրում է գործողությունների հետևյալ հաջորդականությունը.

1) սովորողը պետք է սկզբում պատկերացում կազմի նյութի մասին,

2) դրա ամբողջական բացահայտման, պարզաբանման արդյունքում ձևավորվի ընդհանրական գիտելիքը,

3) գիտելիքի գործնական կիրառման արդյունքում ձևավորվեն սովորողի որոշակի մտային և գործնական կարողությունները,

4) հատուկ վարժանքների շնորհիվ գործնական կարողությունների բազմակի կիրառման արդյունքում դրանք կզարգացվեն նրա մոտ որպես հմտություններ:

44.Եթե սովորողի մոտ թեմայի վերաբերյալ պատկերացում կազմելու, որոշակի գիտելիքների ձեռք բերման համար նպատակահարմար է նյութի մշտական, բազմակի և բազմաձև մատուցումը, ապա որոշակի կարողությունների ճիշտ ձևավորման և հմտությունների զարգացման համար ճիշտ է ուսուցանվող հնարքների և այլ գործողությունների սկզբում դանդաղ, հետո ավելի ու ավելի արագ իրականացումը, իսկ վերջնական ամրապնդման համար դրանց իրականացումը մարտականին մոտ պայմաններում:

45.Ուսուցման գործընթացի առավել արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է դպրոցական ծրագրով հարակից առարկաներում խորացված ուսումնասիրել առանձին թեմաներ՝ դրանց տալով ռազմագործնական կիրառման ուղղվածություն:

46.Նյութը պետք է մատուցվի դիտարժան և հարուցի սովորողների անսքող հետաքրքրությունը: Այն պետք է լինի նաև մատչելի:

47.Ավելի ցածր դասարաններում գործնական վարժանքները նպատակահարմար է անցկացնել խաղերի ձևով՝ միջանձնային և միջխմբային մրցակցության պայմաններում:

48.Ուսուցման և դաստիարակման ժամանակ պետք է հաշվի առնվեն ինչպես կոլեկտիվ շահն ու կոլեկտիվ դրսևորումները, այնպես էլ յուրաքանչյուր սովորողի ներքին, զուտ անհատական հատկանիշները (խառնվածքը, բնավորությունը, կարողությունները):

49.Հենց ՆԶՊ առարկայի ուսուցումը պետք է ուղղված լինի հատուկ վարժանքների ձևով նրանց բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորմանն ու ուժեղացմանը (հայրենասիրության, կարգապահության, պատասխանատվության, ինքնավստահության, կոլեկտիվիզմի), որոշակի ունակությունների զարգացմանը և նոր կարողությունների ստեղծմանը (ֆիզիկական ընդունակությունների, ֆիզիոլոգիական հատկանիշների, հիշողության, ուշադրության կենտրոնացման ու փոխատեղման, վերլուծական մտածողության):

 50.Հայրենասիրական ոգով դաստիարակության մեջ շատ կարևոր է հասարակության համար ընդունելի վարքային նորմերի ներդրումը և այս նպատակով ընդօրինակման կերպարների վարքային մոդելների (հերոսների, ազգի նվիրյալների վարքային մոդելների) օգտագործումը:

51.Կարևոր նպատակ և դասընթացի արդյունավետ իրականացման նախապայման է աշակերտների մոտ կարգապահության ապահովումը։ Անձի և կոլեկտիվի դաստիարակությունն այս առումով պետք է ուղղված լինի աշակերտների մոտ գիտակցված կարգապահության ձևավորմանը՝ որպես ներքին դիրքորոշում և վարքագիծ։ Սա բավականին երկարատև գործընթաց է. հետևապես չի բացառում կարգապահության ապահովումը այլ եղանակներով՝ դրա սկզբնական փուլում։

52.Ելնելով այն բանից, որ դասարանը, որպես կանոն, միատարր չի լինում, կան ընկալունակության տարբեր մակարդակ և դոմինանտ ընկալունակություն ունեցող անձինք,զինղեկը պետք է նյութի ներկայացման ժամանակ հենվի և՛ տրամաբանական փաստարկներին, և՛ զգացմունքային գործոնին միաժամանակ նյութը մատուցի գրաֆիկական պատկերների (գծապատկերների, նկարների) օգնությամբ, անմիջական ցուցադրմամբ: Բավական արդյունավետ կարող է լինել ուսուցման տարբեր մեթոդների զուգակցված կիրառումը: Որպես այդպիսիք կարելի է նշել հետևյալները.

1) ցուցադրման մեթոդը,

2) պատմողական մեթոդը,

3) հարցադրումների մեթոդը,

4) զրույցի մեթոդը,

5) վարժանքների մեթոդը,

6) իրադրության խաղարկման մեթոդը,

7) խմբային և անհատական ինքնապատրաստման մեթոդը:

53.Դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Այս պարապմունքները հնարավորություն են տալիս իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքների ձևով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից նպատակահարմար է կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների և ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության հետ համաձայնեցված:

54.Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքները անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին: Այն հնարավորություն է ընձեռնում ուսուցանել առանձին թեմաներ («կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն):

55.Շեֆ-զորամաս այցելությունը: Այն հնարավորություն է տալիս սովորողներին անմիջականորեն ծանոթանալ բանակային առօրյային, մարտական տեխնիկային, սպառազինության տեսակներին և անձնակազմի մարտական պարապմունքներին:

56.Արտադասարանական խմբակների կազմակերպումը։ Շատ արդյունավետ է դպրոցներում արտադասարանական «Պատանի հետախույզ», «Պատանի լեռնագնաց» և այլ խմբակների ձևավորումը, դրանց մեջ տարբեր տարիքային խմբերի աշակերտների ներառումը։ Դրանք հնարավորություն են տալիս ապահովել կարգապահություն, ինտենսիվ ուսուցում։ Խմբակների մասնակիցները իրենց վարժվածությամբ, գիտելիքներով, կարգապահությամբ, օրինակ կհանդիսանան համադասարանցիների համար։ Նրանցից ամենակազմակերպվածներին կարելի է նշանակել դասարանական ուսումնական ջոկերի (դասակների) հրամանատարներ:

57.Ավելի ցածր տարիքի երեխաների հետ աշխատանքը ուղղված է նրանց դաստիարակությանը և ուսուցմանն այնպես, որ նրանք ՆԶՊ առարկայից ունենան բարձր պատրաստություն հետագայում՝ 8-րդ և ավելի բարձր դասարաններում։

 

6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

58.«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝

1) պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,

2) բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները,

3) օգնել զինվորական ղեկավարին ճշգրտելու յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի հետ տարվող աշխատանքի ծավալն ու բովանդակությունը, հետադարձ կապի միջոցով բարելավելու ուսուցման որակը:

59.Կիրառվում են քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) գնահատումներ: Ձևավորող գնահատումն իրականացվում է ծրագրային նյութի յուրացման մակարդակի, սովորողների անհատական կարիքների, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները ընտրում է զինվորական ղեկավարը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական: