ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» հուլիսի 2023 թ. |
N 81-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հասարակագիտություն» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի N 81-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
«ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
8- ՐԴ և 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ
8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Թեմա 1. Ժողովրդավարության հիմնարար արժեքներ | |
Նպատակ | |
Ձևավորել արժեքների ուղղորդող ազդեցությունը գիտակցելու կարողություն։ | |
Վերջնարդյունքը | |
8.1․1․ Սահմանի «արժեք» հասկացությունը, հիմնավորի դրանց անհրաժեշտությունը։ 8.1.2. Թվարկի ժողովրդավարության հիմնարար արժեքները և դրանք կապի առօրյա կյանքի հետ։ 8. 1․3․ Ցույց տա ժողովրդավարության հիմնարար արժեքների նշանակությունը իր և հանրային կյանքի կազմակերպման, հասարակական համերաշխության ապահովման գործում։ 8. 1․4․ Օրինակների հիման վրա գնահատի արժեքների անտեսման, աղճատման հետևանքները։ | |
Թեմայի բովանդակություն | |
1․ Արժեք։ Ժողովրդավարության հիմնարար արժեքներ։ 2. Ազատություն հասկացությունը: Ազատության դրսևորումները և սահմանափակումները։ 3․ Արդարություն։ Արդարության տեսակները։ Արդարության բարոյական և իրավական կողմերը: 4․ Հավասարություն։ Սոցիալական հավասարություն։ Իրավահավասարություն։ 5․ Պատասխանատվություն։ Պատասխանատվության արժեքն ու անհրաժեշտությունը։ Իրավունք, պարտականություն և պատասխանատվություն։ 6․ Հանդուրժողականություն։ Հանդուրժողականության սահման։ | |
Ուղղորդող հարցեր 1. Ինչպե՞ս են արժեքներն օգնում մեզ կյանքն ավելի իմաստալից դարձնելու հարցում։ 2. Ինչպե՞ս են իրար հետ կապված ազատությունը և արդարությունը։ 3. Կարո՞ղ են գոյություն ունենալ արդար անհավասարությունը և անարդար հավասարությունը։ Ինչպե՞ս վերաբերվել դրանց։ 4. Ինչպե՞ս են կապված իրավունքը, պարտականությունը և պատասխանատվությունը։ 5. Ի՞նչ կլինի, եթե մարդիկ ամեն ինչ հանդուրժեն։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Իրավիճակային խնդիրների վրա կատարել արժեքների ընտրություն, առաջնահերթությունների դասակարգում։ Ներկայացնել տարբեր բնագավառներում արդարության արտահայտման ձևերը և վերլուծել դրանք: Ներկայացնել պատասխանատվություն ստանձնելու դրական և բացասական հետևանքները, օրինակ՝ ֆինանսական պարտքը իրավական և բարոյական պատասխանատվության տեսանկյունից. «Ի՞նչ կլինի, եթե ես պարտք վերցնեմ և չվերադարձնեմ»։ |
● Համակարգեր և մոդելներ Ուսումնասիրել արժեքների կարևորությունը և ազդեցությունը ժողովրդավարական հասարակության մոդելավորման վրա։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Գրականություն - Համապատասխան տեքստի մեկնաբանում։ Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Ժողովրդավարության հիմնարար արժեքների էվոլյուցիան պատմության մեջ։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ20, Հ35, Հ42 | |
Թեմա 2. Մարդու իրավունքներ | |
Նպատակ | |
Ձևավորել իրավունքները բազմակողմանիորեն դիտարկելու, համակեցության գործընթացում իրավունքի կարևորությունը գիտակցելու կարողություն։ | |
Վերջնարդյունք | |
8.2․1․ Մեկնաբանի մարդու իրավունքների հիմնական բնութագրիչները՝ հիմնավորելով դրանց կարևորությունը անձնական մակարդակում։ 8.2․2․Ճանաչի բացարձակ իրավունքները, բացատրի, թե որն է դրանց առանձնահատկությունը։ 8.2․3․Տարբերակի իրավունքի սերունդները՝ ըստ իրենց բովանդակային և գաղափարական առանձնահատկությունների՝ համադրելով դրանց առաջացումը պատմական գործընթացների հետ։ 8.2․4․Թվարկի մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքները՝ համադրելով մարդու հիմնարար իրավունքների հետ, օրինակներ բերի այդ իրավունքների իրացման և խախտման վերաբերյալ։ 8.2․5․Սահմանի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներն ու վերլուծի օրինակներ, որոնց մեջ առկա են այս իրավունքների խախտումները։ 8.2․6․Առանձնացնի «կանաչ իրավունքները» և քննի դրանք տարբեր բնապահպանական շարժումների և գործողությունների համատեքստում։ 8.2․7․ Կարևորի հատուկ խմբերի իրավունքները և դրանց միջոցով հավասարության գաղափարի հաստատումը` ցուցաբերելով հարգալից վերաբերմունք իր և այլոց իրավունքների նկատմամբ։ 8.2․8․Համեմատի ատելության խոսքն ու ազատ արտահայտվելու իրավունքը՝ բերելով ատելության խոսքի օրինակներ։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Մարդու իրավունքների հիմնական բաղադրիչները (անօտարելի, անբաժանելի, համընդհանուր, փոխկապակցված). բացարձակ իրավունքներ։ Մարդու իրավունքների սերունդներ: 2. Մարդու քաղաքական ու քաղաքացիական, սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքներն ու ազատությունները։ Ատելության խոսք։ 3. Կոլեկտիվ իրավունքներ ու ազատություններ. Էությունը, առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակը։ «Կանաչ իրավունքներ» և բնապահպանական շարժումներ։ 4. Առանձին խմբերի իրավունքները։ «Կանանց իրավունքներ», «Երեխաների իրավունքներ», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ»։ | |
Ուղղորդող հարցեր | |
1. Որո՞նք են մարդու իրավունքների սերունդները, ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանցից յուրաքանչյուրը, ի՞նչ խնդիրներ են լուծում դրանցից յուրաքանչյուրը։ 2. Որո՞նք են կոլեկտիվ իրավունքները, ո՞րն է դրանց կիրառելիության ոլորտը։ Ի՞նչ է «Կանաչ իրավունքը», ի՞նչ է բնապահպանական շարժումը և ի՞նչ խնդիր է այն լուծում։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Հետազոտական աշխատանք Ձևակերպել հետազոտական հարցեր, նպատակներ և վերլուծություններ՝ հղումներ անելով մարդու իրավունքների հիմքում ընկած փաստաթղթերին և օգտվելով այդ փաստաթղթերում առկա բառապաշարից։ Սոցիալական ցանցերում գտնել ակնհայտ և թաքնված ատելության խոսքը, համեմատել ազատ արտահայտման իրավունքի հետ։ Քննարկել օրինակներ բացարձակ իրավունքների և դրանց խախտումների վերաբեյալ, այդ թվում և մարդկության արդի հիմնախնդիրներից թրաֆիքինգի և ստրկության վերաբեյալ։ Բանավեճեր և դերախաղեր առանձին խմբերի իրավունքների, դրանց առաջացման պատճառների և նշանակության վերաբերյալ։ |
● Արդարություն և զարգացում Վերլուծել մարդու իրավունքների սերունդների գաղափարական առանձնահատկությունները: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Լուսավորական շարժում, իրավունքի նորմերը պատմական տարբեր ժամանակներում և տարբեր քաղաքակրթություններում։ Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստի հետազոտում և մեկնաբանում։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ21, Հ23, Հ39, Հ40, Հ41, Հ42 | |
Թեմա 3. Մտածողություն և հասարակական խնդիրներ | |
Նպատակ | |
Ձևավորել հասարակական կյանքում մտածողության, համագործակցության, մրցակցության և կոնֆլիկտի նշանակությունը գիտակցելու կարողություն։ | |
Վերջնարդյունք | |
8.3.1 Բացատրի և տարբերակի ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողությունը։ 8.3.2 Տարբերակի փաստը և կարծիքը։ 8.3.3 Օրինակներից բխեցնի համագործակցության, մրցակցության և կոնֆլիկտի՝ որպես համակեցության բաղադրիչների նշանակությունը։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Մտածողություն։ Ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողություն։ 2. Համագործակցությունը, մրցակցությունը, կոնֆլիկտը որպես հասարակական կյանքի բաղադրիչներ և շարժիչ ուժեր։ | |
Ուղղորդող հարցեր 1. Ինչպե՞ս են ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողությունները դրսևորվում մեր կյանքում։ 2. Ի՞նչ կլինի, եթե համագործակցությունը, մրցակցությունը, կոնֆլիկտը չլինեն մեր կյանքում։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Օրինակների միջոցով մտածողության կանոնների, հմտությունների կիրառում։ Կոնֆլիկտային իրավիճակներում հնարավոր վարքագծերի քննարկում։ |
● Անհատական և մշակութային արտահայտում Մտածողության կանոնների իմացությունը՝ որպես անհատական և մշակութային արտահայտման միջոց։ ● Անհատներ և հարաբերություններ Համագործակցությունը, մրցակցությունը, կոնֆլիկտը՝ որպես անհատների միջև հարաբերությունների կարգավորման եղանակներ։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Կենսաբանություն - Մրցակցությունը, բնական ընտրությունը բնության մեջ։ Հանրահաշիվ - Հաշվարկներ, խնդիրների ստեղծում։ Գրականություն - Համապատասխան տեքստի ուսումնասիրում և մեկնաբանում։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ20, Հ25, Հ26, Հ31, Հ32, Հ34, Հ36, Հ37 | |
Թեմա 4. Ուսումնական նախագծային աշխատանք | |
Նպատակ | |
Ձևավորել թիմային աշխատանքների միջոցով հիմնախնդիրներ ձևակերպելու, հետազոտելու, որոշումներ կայացնելու կարողություն։ | |
Վերջնարդյունք | |
8.4.1 Սահմանի «առաջնորդություն» հասկացությունը։ Տարբերակի առաջնորդության ձևերը։ 8.4.2 Դրսևորի խնդիրներ, խնդրակենտրոն հարցեր ձևակերպելու և դրանց լուծումներ առաջարկելու հնարների իմացություն։ 8.4.3 Ձևավորի անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։ 8.4.4 Ցուցադրի սեփական գործունեությունը պլանավորելու, ժամանակը և այլ ռեսուրսներ արդյունավետ տնօրինելու կարողություններ։ 8.4.5. Իրականացնի նպատակային ուսումնասիրություն՝ ընտրելով պիտանի մեդիա նյութեր, տեսակավորելով տեղեկությունները և փաստագրելով արդյունքները։ 8.4.6. Իրողությունները դասակարգի ըստ ժամանակային, տարածական և կառուցվածքային կապերի՝ օգտագործելով կողմնորոշող գիտելիք (օրինակ՝ մտքի քարտեզագրում, պատմական փաստեր և այլն)։ 8.4.7 Հիմնավորի թիմային աշխատանքի արդյունավետությունը, տարբեր կարողություններ ունեցող մարդկանց համագործակցության առավելությունները` գիտակցելով անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Իշխանություն։ 2. Առաջնորդություն։ Առաջնորդության ձևերը։ 3. Հիմնախնդրի ընտրություն, աշխատանք տեղեկատվական աղբյուրների հետ։ 4. Տեղեկատվության նպատակները և մեդիագրագիտության հմտություններ։ | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ինչպիսի՞ն պիտի լինի առաջնորդը։ 2. Ինչպե՞ս ձևակերպել խնդիրներ, հարցեր։ 3. Ինչպե՞ս օգտվել տարբեր աղբյուրներից և օգտագործել մտքի ձևակերպման տարբեր ձևաչափեր (քարտեզագրում, ժամանակագրություն, գծապատկերում): 4. Ի՞նչ քայլերից է բաղկացած ուսումնական նախագծային աշխատանքը։ 5. Ինչո՞ւ են կարևոր թիմային աշխատանքը և ժամանակի կառավարումը։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Դերային խաղ առաջնորդության վերաբերյալ։ Ուսումնասիրել համայնքում առկա հիմնախնդիրները։ Օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից՝ համադրել տեղեկատվությունը տարբեր տեսանկյուններից, հիմնավորել աղբյուրի արժանահավատությունը։ Անցկացնել հարցազրույցներ հիմնախնդրի վերաբերյալ։ |
● Անհատներ և հարաբերություններ Դիտարկի առաջնորդությունը, խնդիրները անհատների, խմբերի հարաբերությունների համատեքստում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հանրահաշիվ - Հաշվարկներ, խնդիրների ստեղծում: Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Առաջնորդության խնդիրը պատմության մեջ։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ27, Հ29 |
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Թեմա 1. Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ | |
Նպատակ | |
Ձևավորել պատկերացում արդարադատության համակարգի և դատական իշխանության վերաբերյալ։ | |
Վերջնարդյունք | |
11.1.1 Ներկայացնի Հայաստանում առկա իրավունքի համակարգը՝ քննելով իրավունքի ճյուղերն ու սահմանադրական իրավունքի դերը տվյալ համակարգում և ՀՀ հասարակության կյանքում։ 11.1.3 Տարբերակի քաղաքացիական, վարչական և քրեական վարույթները՝ օրինակների վրա քննելով դրանց առանձնահատությունները։ 11.1.4 Վերլուծի դատավորների, դատախազության, ոստիկանության, իրավապաշտպանների ու փաստաբանների լիազորությունները ու անկախությունը՝ բացահայտելով յուրաքանչյուրի ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա։ 11.1.5 Վերլուծի քաղաքացիական և քրեական իրավունքի հիմքերը, առարկան և առանձնահատկությունները՝ քննելով դրանց զարգացման վրա ազդող գործոնները և անհատների, կառավարությունների ու դատարանների դերն այդ գործընթացում։ Բացատրի իրավախախտումն ու իրավական պատասխանատվությունը։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. ՀՀ իրավունքի համակարգ։ 2. Դատավորներ, դատախազություն, ոստիկանություն, փաստաբաններ, իրավապաշտպաններ։ 3. Վարչական, քաղաքացիական/ընտանեկան և աշխատանքային իրավունք/ և քրեական վարույթներ։ 4. Քաղաքացիական և քրեական իրավունք։ | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ո՞րն է դատավորների, դատախազների, ոստիկանության, փաստաբանների և իրավապաշտպանների դերը ժողովրդավարության կայացման գործընթացում և ի՞նչ ոլորտ է կարգավորում նրանցից յուրաքանչյուրը։ 2. Որո՞նք են վարչական, քրեական ու քաղաքացիական վարույթների առանձնահատկությունները և տարբերությունները միմյանցից։ 3. Որոնք են իրավախախտման և իրավական պատասխանատվության տարբերություններն ու նմանությունները։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Պաշտոնական կայքերում ներառված իրավիճակային օրինակներով տարբերակել քաղաքացիական և քրեական դատավարությունների ընթացակարգային առանձնահատությունները։ Մեկնաբանել և վերլուծել ՀՀ-ում կոռուպցիային, թրաֆիքինգին առնչվող իրավական խնդիրներ և իրավիճակներ։ Սիմուլյացիոն խաղեր Անցկացնել դատական նիստեր՝ ստանձնելով տարբեր դերեր։ Այցելություններ դատարաններ և դատական նիստերի ունկնդրում։ |
● Կառուցվածք և գործառույթ Արդարադատության համակարգ և դատական իշխանություն (վարչական, քաղաքացիական և քրեական վարույթներ, քաղաքացիական և քրեական իրավունք)։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց և համաշխարհային պատմություն - Իրավական ակտեր, պետություն: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ35, Մ36, Մ38, Մ39 | |
Թեմա 2. Պետության դերը տնտեսության մեջ | |
Նպատակ | |
Ներկայացնել զարգացող և զարգացած տնտեսությունների տարբերությունները։ Ձևավորել գնաճը, գործազրկությունը, զբաղվածությունը և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները նկարագրելու կարողություն։ | |
Վերջնարդյունքը | |
11.2.1 Նկարագրի, թե ինչպես են զարգանում տնտեսությունները։ 11.2.2 Նկարագրի ու վերլուծի գնաճը, դրա հետևանքները տնտեսության ու առանձին տնտեսավարողների վրա: 11.2.3 Նկարագրի ու վերլուծի զբաղվածության և գործազրկության ցուցանիշները, դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները։ 11.2.4 Նկարագրի առաջարկի և պահանջարկի կարգավորման քաղաքականությունների նշանակությունը, բացատրի, թե ինչպես են պետական տարբեր կառույցները կիրառում այդ քաղաքականությունները։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Հարուստ և աղքատ երկրներ, ՀՆԱ և տնտեսական աճ։ Գնաճ. սոցիալ-տնտեսական հետևանքները։ 2. Զբաղվածություն և գործազրկություն. սոցիալ-տնտեսական հետևանքները։ 4. Պետության միջամտությունը տնտեսությանը։ | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ո՞ր երկրներն են հարուստ/զարգացած, իսկ որո՞նք՝ ոչ։ Ինչո՞ւ։ 2. Ինչպե՞ս են զարգանում տնտեսությունները։ 3. Ի՞նչ տեղեկություն են տալիս գնաճի, գործազրկության, զբաղվածության ցուցանիշները։ 4. Առաջարկի և պահանջարկի կարգավորման ինչպիսի՞ քաղաքականություններ կան, ո՞ր կառույցներն են դրանք կիրառում։ | |
Ուսումնական գործունեության տեսակ |
Խաչվող հասկացություններ |
Հետազոտական աշխատանք Նախորդ եռամսյակի կտրվածքով պարզել, թե որ ապրանքատեսակների գների փոփոխությունն է հանգեցրել գնաճի: Հաշվարկային առաջադրանքներ Հաշվել սպառողական գների ինդեքսի փոփոխությունը տարբեր տարիների կտրվածքով:
Ուսուցողական ֆիլմերի դիտում ու քննարկում
Ի՞նչ դեր ունեն հարկերը, սուբսիդիաները տնտեսական ու սոցիալական զարգացման գործում։ |
● Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում ● Կայունություն և փոփոխություն |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հանրահաշիվ - Չափումներ, հաշվարկներ, թվեր: Հայոց և համաշխարհային պատմություն - Հասարակական կյանք, տնտեսական մոդելներ: Աշխարհագրություն - Տնտեսություն, բնակչություն: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ19, Մ22 | |
Թեմա 3․ Քաղաքական մասնակցություն և ընտրություններ | |
Նպատակ | |
Ձևավորել ժողովրդավարության և անձի իրավունքների ու շահերի իրացման տեսանկյուններից քաղաքական և քաղաքացիական մասնակցության նշանակությունը գիտակցելու կարողություն։ | |
Վերջնարդյունք | |
11.3․1․Մեկնաբանի Հայաստանի օրենսդրությամբ չարգելված քաղաքացիական և քաղաքական մասնակցության ձևերն ու տեսակները ժողովրդավարության և անձի իրավունքների ու շահերի իրացման տեսանկյուններից։ 11.3․2․Նկարագրի Հայաստանում իշխանության մարմինների ընտրությունների տիպերն ու մակարդակները, ընթացակարգերը, մեկնաբանի դրանց նշանակությունը հասարակական համակարգի բնականոն գործառության, անձի քաղաքական և քաղաքացիական իրավունքների ու շահերի իրացման տեսանկյուններից։ 11.3.3. Քննարկի հակասական դիրքորոշումներ, այդ թվում՝ դրանց սահմանադրականության տեսանկյունից: 11.3.4 Ներկայացնի ընտրական իրավունքի իրացման նորմերը և միջազգային չափանիշները: 11.3․5. Դատողություններ անի ընտրական իրավունքի իրացման վրա ընտրախախտումների ազդեցության և Հայաստանի օրենսդրությամբ դրանց դեմ պայքարի միջոցների մասին։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Քաղաքական գիտակցություն և սոցիալականացում: 2. Մասնակցային ժողովրդավարություն, քաղաքական և քաղաքացիական մասնակցություն։ 3. Քաղաքական և քաղաքացիական մասնակցության ձևերն ու տեսակները Հայաստանում։ 4. ՀՀ պետական և համայնքային իշխանության մարմինների ընտրությունները։ Հանրաքվե: 5. Ընտրախախտումների տեսակներն ու դրանց դեմ պայքարը Հայաստանում։ | |
Ուղղորդող հարցեր | |
1․Ինչպե՞ս է անձի քաղաքական սոցիալականացումը կապակցում քաղաքական մշակույթը, քաղաքական գիտակցությունը և անձի քաղաքական ու քաղաքացիական մասնակցությունը։ 2․ Ի՞նչ նշանակություն ունի քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը մասնակցային ժողովրդավարության տեսանկյունից։ 3․ Ինչպե՞ս կարող է մարդկանց՝ հասարական–քաղաքական կյանքին չմասնակցելն անդրադառնալ քաղաքական վարչակարգի վրա։ 4. Ինչպե՞ս են ընտրախախտումներն ազդում ընտրությունների վրա։ 5. Որո՞նք են ամենահաճախ հանդիպող ընտրախախտումների տեսակները և ինչպե՞ս են դրանց դեմ պայքարում Հայաստանում։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Հավաստի աղբյուրների հիման վրա ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված քաղաքական և քաղաքացիական մասնակցության ձևերը:
Նախագծային հետազոտական աշխատանք ԶԼՄ-ների հրապարակումների, դիտորդական առաքելությունների զեկույցների հիման վրա դասակարգել ու համեմատել համապետական և համայնքային վերջին երկու ընտրարշավների ժամանակ կատարված ընտրախախտումների դեպքերը։
Դերախաղ համադասարանցիների ներգրավմամբ Մոդելավորել համապետական կամ համայնքային ընտրարշավ։ |
● Օրինաչափություն Քաղաքական սոցիալականացման ազդեցությունն անձի քաղաքական ու քաղաքացիական վարքի վրա, քաղաքացու մասնակցության նշանակությունը քաղաքական համակարգի բնականոն գործառության համար: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց և համաշխարհային պատմություն - Մոդելների ուսումնասիրում Աշխարհագրություն - Երկրներ, բնակչություն: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ16 | |
Թեմա 4. Կուսակցություններ և շահերի խմբեր | |
Նպատակ | |
Ձևավորել բազմակարծիք հասարակության մեջ կուսակցության և շահերի խմբի ընդհանրություններն ու տարբերությունները վերլուծելու կարողություն։ | |
Վերջնարդյունք | |
11.4.1.Մեկնաբանի կուսակցությունների և շահերի խմբերի նշանակությունը Հայաստանի քաղաքական համակարգի գործառության, անձի քաղաքական մասնակցության, քաղաքացու շահերի արտահայտման և պաշտպանության տեսանկյուններից։ 11.4.2 Բնութագրի Հայաստանի կուսակցական համակարգը։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Կուսակցություններ, շահերի խմբեր, հասարակական շարժումներ և ժողովրդավարություն։ 2. Կուսակցությունների տեսակները։ 3. Շահերի խմբերի տեսակները։ 4. Հայաստանի կուսակցական համակարգը։ | |
Ուղղորդող հարցեր | |
1․Ի՞նչ նշանակություն ունեն կուսակցություններն ու շահերի խմբերը ժողովրդավարական հասարակարգում ընդհանրապես և մասնակցային ժողովրդավարության համար՝ մասնավորապես։ 2․ Ինչպե՞ս են կապված կուսակցական համակարգը և քաղաքական վարչակարգը։ 3․ Ինչպիսի՞ն է Հայաստանի կուսակցական համակարգը։ 4. Ինչո՞ւ է կարևոր կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ուսումնասիրություններ Ուսումնասիրել կուսակցությունների ու շահերի տարբեր խմբերի իրավական կարգավիճակը և գնահատել դրա արտացոլումն իրական կյանքում։ Տարբեր երկրների օրինակով ցույց տալ կուսակցական համակարգի և քաղաքական վարչակարգի փոխկապվածությունը։ Դասակարգել ՀՀ խորհրդարանական և գլխավոր արտախորհրդարանական կուսակցությունները՝ ըստ տեսակների: |
● Կառուցվածք և գործառույթ Կուսակցությունների և շահերի խմբերի նշանակությունը քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության գործում, նրանց ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում ● Օրինաչափություն Կուսակցական համակարգի տեսակի և պետական կառավարման ռեժիմի փոխկապվածությունը: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց և համաշխարհային պատմություն - Հասարակական շարժումներ: Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստի ուսումնասիրում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ16 | |
Թեմա 5. Միջազգային իրավունք | |
Նպատակ | |
Ձևավորել միջազգային իրավունքի աղբյուրները տարբերակելու կարողություն։ | |
Վերջնարդյունքը | |
11.5.1 Ուսումնասիրի միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները՝ հիմնավորելով սկզբունքների նշանակությունը պետությունների հարաբերությունների և համագործակցության տեսանկյունից։ 11.5.2 Բացատրի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային, տարածաշրջանային գործառույթները և նշանակությունը՝ օգտագործելով տարբեր պատմական և ժամանակակից/առօրյա իրավիճակներ։ 11.5.3 Մեկնաբանի պետության (մասնավորապես՝ ՀՀ) դերը մարդու իրավունքների պաշտպանության մեջ՝ քննելով այն պետությունների կողմից ստորագրված և վավերացված փաստաթղթերի և դրանց արդյունքում առաջ եկած պարտավորությունների համատեքստում։ 11.5.4 Առանձնացնի միջազգային վեճերի տարբեր տեսակներ և համեմատի դրանց լուծման խաղաղ և ոչ խաղաղ մեթոդների ուժեղ և թույլ կողմերը։ 11.5.5 Դատողություններ անի, թե տեխնոլոգիական զարգացումն ինչպես է ազդել արդարադատության վրա միջազգային և տեղական մակարդակում։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Միջազգային իրավունքի աղբյուրները։ 2. Միջազգային իրավունքի սկզբունքները։ 3. Միջազգային իրավունքի պաշտպանության միջազգային, տարածաշրջանային և տեղական մեխանիզմներ։ 4. Միջազգային վեճեր։ 5. Ժողովուրդները՝ որպես միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ։ | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ինչու՞ է ստեղծվել միջազգային իրավունքը։ Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները։ Որո՞նք են միջազգային պայմանագրերը և դրանց տեսակները։ Ի՞նչ է միջազգային սովորութային իրավունքը, որո՞նք են դրա բաղկացուցիչները։ 2. Ո՞րն է պետության դերը միջազգային իրավունքի զարգացման գործընթացում, որոնք են նրա պարտավորությունները։ 3. Ի՞նչ դեր ունեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային, տարածաշրջանային ու տեղական կառույցները: (Միջազգային կազմակերպությունների կառուցվածքը) (ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի և այլ կառույցների ազդեցությունը պետության վրա, որպես իրավունք ստեղծող և/կամ պաշտպանող կառույց)։ 4. Ո՞ր է միջազգային կազմակերպությունների դերը միջազգային վեճերի լուծման գործընթացում (ՄԱԿ-ի հիմնական գործունեության բնագավառները միջազգային վեճերի լուծման գործընթացում)։ | |
Ուսումնական գործունեության տեսակ |
Խաչվող հասկացություններ |
Ուսումնասիրել Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը վերլուծող և ներկայացնող միջազգային համաթվերը, բարոմետրերը, զեկույցներն ու ամփոփագրերը։ Վերլուծել ներքին օրենսդրության և գործելակերպի օրինակներ, որոնք խախտել կամ խախտում են միջազգային օրենսդրությամբ կամ կոնվենցիաներով պաշտպանված մարդու իրավունքները ։ Քննել, վերլուծել և եզրահանգումներ անել տարբեր իրավական դեպքերի ու խնդիրների վերաբերյալ՝ օգտագործելով և հղումներ տալով առաջնային և երկրորդային ռեսուրսներին, ճշտելով դրանց վստահելիության մակարդակը, բերելով փաստարկներ, ապացույցներ։ |
● Կառուցվածք և գործառույթ Միջազգային իրավունքի աղբյուրներ, մարդու իրավունքների արդի հիմնախնդիրներն ու ՀՀ դերը միջազգային իրավունքի համատեքստում։ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց և համաշխարհային պատմություն - Իրավական ակտեր, պետության ձևեր ու մոդելներ: Աշխարհագրություն - Բնակչություն, տնտեսություն, պետություն, իրավական նորմեր: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ18, Մ21, Մ35, Մ38 | |
Թեմա 6. Միջազգային հարաբերություններ և արտաքին քաղաքականություն | |
Նպատակ | |
Ձևավորել միջազգային համակարգի կառուցվածքը և դրա հիմնական մասնակիցների փոխազդեցության ձևերը մեկնաբանելու կարողություն։ Ներկայացնել միջազգային հարաբերություններում մեծ, միջին և փոքր պետությունների արտաքին քաղաքականության հատկանիշները։ | |
Վերջնարդյունք | |
11.6.1 Նկարագրի միջազգային համակարգի կառուցվածքը, դատողություններ անի միջազգային իրավանորմերի և կազմակերպությունների նշանակության վերաբերյալ։ 11.6.2 Թվարկի Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներն ու հիմնական սկզբունքները, մեկնաբանի գլխավոր գործընկերների հետ հարաբերությունների նշանակությունը Հայաստանի զարգացման համար։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Միջազգային համակարգ և աշխարհակարգ: 2. Միջազգային կազմակերպություններ, շարժումներ և միջազգային ինտեգրում: 3. Մեծ, միջին և փոքր պետությունները միջազգային համակարգում: 4. Արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն: 5. Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներն ու հիմնական սկզբունքները: | |
Ուղղորդող հարցեր | |
1․ Ո՞րն է պետությունների, միջազգային կազմակերպությունների և շարժումների նշանակությունը միջազգային համակարգում։ 2․ Ինչպե՞ս է բնորոշվում ժամանակակից աշխարհակարգը։ Ինչո՞ւ։ 3․ Ինչո՞վ են տարբերվում մեծ, միջին և փոքր պետությունների միջազգային կշիռները։ 4․ Ինչո՞վ են տարբերվում արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Աղյուսակի միջոցով վեր հանել 1․ աշխարհակարգի, 2․ միջազգային կազմակերպությունների տեսակների և 3․ մեծ, միջին ու փոքր պետությունների արտաքին քաղաքականության ընդհանրություններն ու տարբերությունները։ Գործնական օրինակների միջոցով ցույց տալ արտաքին քաղաքականության տարրերի նշանակությունն անձի և հասարակության կյանքում: |
● Համակարգ Միջազգային հարաբերությունները՝ որպես դրա մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորող համակարգ: ● Կառուցվածք և գործառույթ Միջազգային համակարգի հիմնական բաղադրիչ–դերակատարները, պետությունների ու դրանց խմբավորումների, միջազգային կազմակերպությունների և շարժումների դերը միջազգային համակարգում: ● Համաշխարհայնացում (գլոբալիզացիա) և կայուն զարգացում Համաշխարհայնացման ազդեցությունը միջազգային համակարգի վրա, գլոբալ հիմնախնդիրներ և գլոբալ մարտահրավերներ: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց և համաշխարհային պատմություն - Պետություն-պետություն համագործակցությունը: Երկրաչափություն - Չափումներ, հաշվարկներ, մոդելների ստեղծում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ16 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: