Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 հունիսի 2023 թ.

N 60-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 36-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1.Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Օտար լեզուներ» բնագավառի («Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» և «Ռուսերեն» առարկաների 2-12-րդ դասարանների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 36-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. հունիսի 30-ի N 60-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի N 36-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ԲՆԱԳԱՎԱՌԻ («ԱՆԳԼԵՐԵՆ», «ԳԵՐՄԱՆԵՐԵՆ», «ՖՐԱՆՍԵՐԵՆ» ԵՎ «ՌՈՒՍԵՐԵՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ 2-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ) ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

1․ Տարրական դպրոցում «Օտար լեզուներ» բնագավառի ուսուցման նպատակն են․

 

1) առնվազն երկու օտար լեզվից լեզվական գիտելիքների կիրառման և հաղորդակցման հմտությունների և կարողունակությունների ձևավորումը,

2) գրագետ, կապակցված գրավոր և բանավոր պարզ խոսք կազմելու, կարդալու, հասկանալու, վերարտադրելու հմտությունների ձևավորումը,

3) սեփական մտքերի, զգացմունքների, կարիքների և ցանկությունների մասին արտահայտվելու կարողությունների ձևավորումը,

4) սովորողների՝ տարբեր ձևաչափերով արդյունավետ համագործակցելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորումը,

5) սովորողների՝ տրամաբանական, ստեղծագործական և քննական մտածողության պարզ հմտությունների և կարողությունների ձևավորումը,

6) այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրության և հարգանքի ձևավորումը:

 

2․ Հիմնական (միջին) դպրոցում «Օտար լեզուներ» բնագավառի ուսուցման նպատակն են․

 

1) ԼԻԵՇ-ի B1 մակարդակին համապատասխան, օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացումը,

2) կրթական տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիքի (բառապաշար, քերականություն, ուղղագրություն, արտասանություն) զարգացումը,

3) սովորողի առաջընթացի ինքնագնահատման հմտությունների զարգացումը՝ համեմատելով իր գիտելիքը և կարողությունները տարբեր փուլերում,

4) նախկին ձեռքբերումների և սեփական սխալների հիման վրա սովորելու կարողությունների զարգացումը,

5) սովորողի՝ հասարակության մշակութային և լեզվական բազմազանությունը գիտակցելու և արժևորելու կարողությունների զարգացումը,

6) քաղաքացիական գիտակցություն դրսևորելու կարողությունների և հմտությունների զարգացումը,

7) սովորողների մոտ ազգային և համաշխարհային մշակույթների հանդեպ հետաքրքրության սերմանումը։

 

3․ Միջնակարգ (ավագ) դպրոցում «Օտար լեզուներ» բնագավառի ուսուցման նպատակն են․

 

1) ժամանակակից բազմալեզու և բազմամշակույթ աշխարհում հաղորդակցվելու և գործելու ունակ, տարբեր լեզուների տիրապետող անձի ձևավորումը,

2) ԼԻԵՇ-ի առնվազն B1 կամ B2 մակարդակի օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացումը,

3) ընդարձակ զեկուցումներ, դասախոսություններ հասկանալու, փաստարկների բարդ շղթային հետևելու կարողունակության զարգացումը,

4) ժամանակակից խնդիրների վերաբերյալ հոդվածներ և գրավոր զեկուցումներ ընթերցելու և հասկանալու կարողունակության զարգացումը,

5) լեզուն կրողների հետ բավականին սահուն, հանպատրաստից, քննականորեն և հիմնավորված գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակության զարգացումը,

6) օտար լեզվով հաղորդակցումը որպես աշխարհճանաչման, ինքնաճանաչման և այլ մշակույթների ճանաչման հիմնական գրավականի ընկալման սերմանումը,

7) օտար լեզվի դասերի ընթացքում ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների զարգացումը։

 

ԲԱԺԻՆ 2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

4․ Հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի բարեփոխման շրջանակում «Օտար լեզուներ» բնագավառը ներկայանում է մի շարք եվրոպական և ասիական, այդ թվում՝ տարածաշրջանի լեզուներով։ Առարկայական ծրագրում ընդգրկված է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և ռուսերենի լեզվանյութը, սակայն առաջարկվող ծրագրային շրջանակը կիրառելի է նաև այլ լեզուների ուսուցման համար։ Հանրակրթության պետական չափորոշչով առնվազն երկուսի ուսուցումը պարտադիր պահանջ է։ Հանրակրթական դպրոցներում երրորդ օտար լեզվի ուսուցումը կարգավորվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով։ «Օտար լեզուներ» բնագավառը և այն ներկայացնող առարկաները միտված են աշակերտների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության զարգացմանը։ Բնագավառը շեշտադրում է աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունն օգնում է ուսումնառողին զարգացնել իր կոգնիտիվ (ճանաչողական) կարողությունները, ինչպես նաև ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, ներկայացնել իր մշակույթը այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով։

Ընդհանուր առմամբ, օտար լեզուների դասավանդման նպատակն է՝ ձևավորել տարբեր լեզուների տիրապետող անձ, որն ունակ է հաղորդակցվել և գործել ժամանակակից բազմալեզու և բազմամշակույթ աշխարհում։

 

5․ Օտար լեզուների դասավանդման նպատակին հասնելու ուղիներն են՝

 

1) լեզվական գիտելիքների փոխանցումը և ձևավորումը,

2) յուրացված լեզվական գիտելիքների կիրառման և հաղորդակցման հմտությունների ու կարողունակությունների ձևավորումը,

3) օտար լեզվով հաղորդակցվելու և կոգնիտիվ (ճանաչողական) կարողությունների զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը,

4) քննական մտածողության, հետազոտականության և հիմնավորված դատողունակության զարգացումը,

5) ինքնուրույն ուսումնառության և ինքնազարգացման կարողությունների խթանումը,

6) միջմշակութային իրազեկության և բազմազանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի խրախուսումը,

7) ուսումնառողների նորարարական, ստեղծարար և համագործակցային կարողությունների զարգացումը։

 

6․ «Օտար լեզուներ» բնագավառի դասընթացները նպատակաուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հետևյալ կարողունակությունների ձևավորմանը՝

 

1) Լեզվական գրագիտություն և կարողունակություն։

2) Սովորել սովորելու կարողունակություն։

3) Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն։

4) Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն։

5) Թվային և մեդիա կարողունակություն։

6) Մշակութային կարողունակություն։

7) Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն։

8) Տնտեսական կարողունակություն։

 

7․ «Օտար լեզուներ» բնագավառի դասընթացները դասավանդվում են 2-12 դասարաններում՝ ընդգրկելով հանրակրթության բոլոր երեք աստիճանները, ընդ որում ռուսերենի դասավանդումը պարտադիր իրականացվում է 2-րդ դասարանից, իսկ երկրորդ օտար լեզվի դասավանդումը՝ 3-րդ դասարանից։ Երրորդ դասարանում անգլերեն/գերմաներեն/ֆրանսերեն ուսուցումը հարկ է սկսել բանավոր ներածական հատվածով։

8․ «Օտար լեզուներ» բնագավառի դասընթացների միջոցով սովորողի վերաբերմունքի, արժեքների, դիրքորոշման ձևավորումն ու զարգացումը, ըստ դպրոցի աստիճանների, ուղղակի հիմնված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված և վերոնշյալ ութ կարողունակություններին միտված ակնկալվող վերջնարդյունքների վրա: Մնացած վերջնարդյունքներին «Օտար լեզուներ» բնագավառի դասընթացներն առնչվում են անուղղակիորեն կամ չեն առնչվում: Փաստաթղթին կից Հավելվածում թավ շեղատառերով նշված են այն վերջնարդյունքները, որոնց ձեռքբերմանը նպաստում են «Օտար լեզուներ» բնագավառի դասընթացները:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հաղորդակցություն

Աստիճան

Ունկնդրում/
Ընկալում

Ընթերցանություն

Մենախոսություն

Գրավոր խոսք

Փոխներգործություն

Լեզվանյութի կիրառում

Տարրական

1) Լսել և հասկանալ իրեն ծանոթ առօրյա թեմաներով հնչող շատ պարզ, հստակ և դանդաղ խոսքը։

1)  Կարդալ և ընկալել իրեն ծանոթ առօրյա  թեմաներով շատ պարզ տեքստի հաղորդած տեղեկությունները և հիմնական բովանդակությունը։

1) Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։

1) Շարադրել շատ պարզ համառոտ տեքստ իր, իր շրջապատի, առօրյայի մասին։

2) Լրացնել պարզ տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։

1) Սկսել երկխոսություն իրեն ծանոթ թեմայով` արձագանքելով իրեն ուղղված հարցերին։ 

2) Արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն՝ տալով պարզ պատասխաններ կամ խնդրելով հստակեցումներ։

3) Խոսակցին տալ պարզ հարցեր իրեն շատ ծանոթ թեմաների շուրջ։

1) Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք։

Աստիճան

Ունկնդրում/
Ընկալում

Ընթերցանություն

Մենախոսություն

Գրավոր խոսք

Փոխներգործություն

Լեզվանյութի կիրառում

Հիմնական

1) Լսել և հասկանալ ծանոթ թեմաներով իր շուրջը ծավալվող քննարկման և հեռուստամեդիա հաղորդումների ընդհանուր բովանդկությունը և հիմնական կետերը,  երբ խոսքը բավականին դանդաղ է և հստակ:

1) Կարդալ և հասկանալ  ծանոթ թեմաներին առնչվող  ստանդարտ/գրական լեզվով տարբեր տեքստերի ընդհանուր բովանդակությունը, գլխավոր փաստերը, դեպքերի զարգացումը,  հեղինակի փաստարկները և տեսակետը։

1) Նկարագրել իր ունեցած փորձը,  զգացմունքները, ապագա ծրագրերը։

2) Նկարագրել որևէ  իրադարձություն։

3) Համառոտ վերարտադրել գրքի, ֆիլմի, տեսանյութի և այլն հիմնական բովանդակությունը և արձագանքել դրան։

4)
Հակիրճ ներկայացնել իր կարծիքը և հիմնավորել այն։

1) Կազմել կարճ տեղեկատվական, նկարագրական, վերլուծական տեքստեր իր փորձի, առօրյա կամ հանրային իրադարձությունների մասին՝ ներառելով փաստացի տեղեկություններ, փաստարկներ, կարծիքի հիմնավորումներ։

2) Գրել պաշտոնական/ոչ-պաշտոնական նամակ թղթային և էլեկտրոնային ձևաչափերով։

1)  Հաղորդակցվել բազմապիսի թեմաներով՝ քննարկելով գոյություն ունեցող խնդիրը և առաջարկելով լուծման տարբերակներ։

2) Վարել նամակագրություն թղթային կամ էլեկտրոնային ձևաչափով՝ արտահայտելով իր մտքերն ու վերաբերմունքը տարբեր հասարակական և մշակութային թեմաների շուրջ։

1) Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք։

Աստիճան

Ունկնդրում/
Ընկալում

Ընթերցանություն

Մենախոսություն

Գրավոր խոսք

Փոխներգործություն

Լեզվանյութի կիրառում

Միջնակարգ

1) Լսել և հասկանալ տարբեր թեմաներով լեզվակիրների (աութենտիկ), տարբեր ժանրերի, ծավալուն, ստանդարտ լեզվով/գրական խոսքի հիմնական բովանդակությունը, խոսողի տեսակետը, փաստարկները և վերաբերմունքը։

1) Կարդալ և հասկանալ տարբեր ժանրերի (այդ թվում՝ գրական ժանրի) աութենտիկ տեքստերի (այդ թվում՝ հասարական արդի խնդիրների մասին) ընդհանուր բովանդակությունը, գլխավոր փաստերը, դեպքերի տրամաբանական զարգացումը, փաստարկները՝ ճանաչելով հեղինակի դիրքորոշումը։

1) Հստակ և մանրամասն ներկայացնել իր կարծիքն ու դիրքորոշումը հասարական նշանակության արդի թեմաների վերաբերյալ։

2) Բացատրել խնդիրների լուծման հնարավոր տարբերակների առավելություններն ու թերությունները։

1) Շարադրել տարբեր, այդ թվում՝ հանրային նշանակության թեմաներով համակարգված,  գրագետ, փաստարկային տեքստ՝ համադրելով և գնահատելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններն ու փաստարկները։

1)
Հանպատրաստից և սահուն հաղորդակցվել տարբեր իրադրություններում ՝  գործածելով համապատասխան լեզվական միջոցներ։

2) Հանդես գալ որպես քննարկման և/կամ բանավեճի կողմ՝ գնահատելով որևէ դեպքի, իրադարձության, երևույթի մասին այլոց տեսակետները և հիմնավորելով սեփականը։

1) Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,

արտասանություն)։


Մշակույթ

Աստիճան

Արժեքներ

Վերաբերմունք

Նորմեր/Կանոններ

Հետաքրքրություններ/
Նախասիրություններ

Տարրական

1) Ճանաչել ազգային և ուսուցանվող լեզվի մշակույթների մի շարք տարրեր,  դրանց դրսևորումներն առօրյա կյանքում և դրսևորել հանդուրժողա-կանություն։

1) Ցուցաբերել հարգալից, հոգատար և պատասխանատու վերաբերմունք այլ ազգությունների, նրանց մշակույթների, իր շրջապատի մարդկանց, առարկաների և շրջակա միջավայրի նկատմամբ։

1) Իմանալ տանը, դպրոցում և այլ հասարակական վայրերում վարքի տարրական կանոնները

2) Ճանաչել առողջ ապրելակերպի սկզբունքները և հետևել դրանց։ 

1) Ճանաչել սեփական և այլոց նախասիրություններն ու հետաքրքրությունները։

Աստիճան

Արժեքներ

Վերաբերմունք

Նորմեր/Կանոններ

Հետաքրքրություններ/
Նախասիրություններ

Հիմնական

1) Ճանաչել ազգային և համաշխարհային մշակութային բազմազանությունը, ժառանգությունը և  արժեքները։

2) Գիտակցել բազմալեզու կրթության դերը՝ որպես գլոբալ աշխատաշուկայում հաջողության գրավական։

3)  Կարևորել համակեցության նախապայման հանդիսացող արժեքները (ընկերասիրություն, հանդուրժողա-կանություն, հարգանք, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն,  ժողովրդավարություն և այլն)։

1) Դրսևորել պատասխանատու և հոգատար վերաբերմունք մշակութային ժառանգության հանդեպ։

2) Դրսևորել պատասխանատու քաղաքացիական վերաբերմունք՝ ճանաչելով իր իրավունքներն ու պարտականությունները որպես հասարակության անդամ։

1) Ճանաչել համակեցության կանոնները և օրենքները և հետևել դրանց։

2) Ճանաչել անվտանգության կանոնները ըստ միջավայրի և գործել դրանց համապատասխան։

1) Ցուցաբերել հետաքրքրություն ազգային և համաշխարհային մշակույթների հանդեպ։

Աստիճան

Արժեքներ

Վերաբերմունք

Նորմեր/Կանոններ

Հետաքրքրություններ/
Նախասիրություններ

Միջնակարգ

1)   Արժևորել համաշխարհային մշակույթի և միջմշակութային հաղորդակցության դերը մարդու և քաղաքակրթության զարգացման գործում։

1) Դրսևորել համաշխարհային մշակութային արժեքների հետ հաղորդակցվելու ձգտում,

2) Դրսևորել գիտակցական վերաբերմունք աշխատանքի նկատմամբ՝ որպես սոցիալական պատասխանատվություն և անհատի ինքնաճանաչման դրսևորում:

3) Կարևորել գիտությունը որպես աշխարհաճանաչողության ձև և գիտության զարգացումը որպես հասարակական առաջընթացի նախապայման։

1) Ճանաչել հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում, այդ թվում՝ լեզվական հաղորդակցության ոլորտում գործող տարբեր նորմերը և հետևել դրանց ըստ նշանակության։

1) Ցուցաբերել հետաքրքրություն համաշխարհային մշակույթի, գիտության, քաղաքակրթության, մասնագիտությունների հանդեպ։


Քննական և ստեղծարար միտք

Աստիճան

Միտք

Տրամաբանական կապեր

Վերլուծություն

Առաջընթաց

Տարրական

1) Ձևակերպել կապակցված միտք արտահայտող պարզ խոսք։ 

2) Բերել պարզ հիմնավորումներ։

3) Ընտրել, ստեղծել և կիրառել մտքերն արդյունավետ կերպով ներկայացնող տեսողական միջոցներ։

1) Շարադրել մտքերը տրամաբանական հաջորդականությամբ և փոխկապակցվածությամբ։

2) Հասկանալ պարզ խնդիրը՝ առաջարկելով դրա լուծման պարզ քայլաշար։

1) Դասակարգել շրջապատի իրերն ու երևույթները՝ ըստ դրանց հատկանիշների։

2) Համեմատալ իրերն ու երևույթները՝ ճանաչելով հատկանիշների նմանություններն ու տարբերությունները։

1) Հասկանալ դրված խնդիրը և լուծել այն ըստ հրահանգների։

2) Բերել լուծումների համար պարզ հիմնավորումներ;

Աստիճան

Միտք

Տրամաբանական կապեր

Վերլուծություն

Առաջընթաց

Հիմնական

1) Առաջարկել նորարական գաղափարներ և լուծումներ՝ հիմնվելով նախնական գիտելիքի վրա։

2) Դրսևորել ստեղծագործ մոտեցում իր տեսակետներն  ու գաղափարներն արդյունավետ հաղորդակցելու և հիմնավորելու համար։

1) Կառուցել մտքերը տրամաբանական կուռ կառուցվածքով։

2) Բացատրել տարբեր իրավիճաների շուրջ, այդ թվում նաև սեփական որոշումների հիմքերը։

1) Համեմատել և համադրել տարբեր աղբյուրներից քաղված փաստերն ու տեղեկությունները։ 

2) Վերլուծել խնդիրների հիմնական պատճառները և դրանց հավանական հետևանքները։

3) Մեկնաբանել սեփական որոշումները՝ հղվելով նախապայմաններին։

1) Գնահատել իր՝ որպես սովորողի առաջընթացը՝ համեմատելով իր գիտելիքը և կարողությունները տարբեր փուլերում։

2) Կարևորել նախկին ձեռքբերումների և սեփական սխալների հիման վրա  սովորելը։

Աստիճան

Միտք

Տրամաբանական կապեր

Վերլուծություն

Առաջընթաց

Միջնակարգ

1) Արտահայտել իր տեսակետը՝ հիմնավորելով այն նախապես հավաքված փաստերով, բերելով օրինակներ սեփական կամ այլոց փորձից։

2) Ձևակերպել նորարարական լուծումներ գոյություն ունեցող խնդիրների հաղթահարման համար,

3) Ներկայացնել իր հղացած մտքերը, գաղափարները և լուծումները տարբեր ձևաչափերով։

1) Վեր հանել ուսումնասիրվող տեքստերում տրամաբանական կապերը՝ ճանաչելով հեղինակի մտադրությունը:

2) Հիմնավորել իր մոտեցումներն ու ընտրությունը տարբեր աղբյուրներից քաղված տեղեկություններով, դրանց հիման վրա արված դատողություններով և եզրահանգումներով՝ կանխատեսելով իր առաջարկած գործողությունների հետևանքներն ու ազդեցությունը, 

3) Դասեր քաղել սխալներից և ձախողումներից՝ հիմնավորելով մոտեցումների փոփոխությունը։

1) Պլանավորել և իրականացել հետազոտություններ, վերլուծել հասանելի տեղեկույթը՝ ընդգծելով առավելություններն ու թերությունները, կատարել եզրահանգումներ։

2) Վերլուծել տարածաշրջանային և գլոբալ արդի հիմնախնդիրները՝ արձագանքելով դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի։

3) Քննադատաբար վերլուծել մեդիան, տարբերակելով քարոզչության մանիպուլատիվ գործիքները և նպատակները։

1) Գիտակցել սեփական ուժերի ճիշտ գնահատման կարևորությունը ապագայում կանխատեսվող քայլերի համար։

2) Վերլուծել ապագայի  իր ծրագրերը, դրանց իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը՝ գնահատելով իր ուժերն ու հնարավորությունները։


Ինքնություն

Աստիճան

Անհատ

Ընտանիք

Համայնք

Հասարակություն

Տարրական

1) Հանդես գալ որպես ինքնակազմակերպված անհատ։

2) Ճանաչել իր անհատական զարգացման գործում նոր հետաքրքրությունների և շփումների կարևորությունը։

1) Դրսևորել հարգալից և հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ՝ օգնելով նրանց տնային գործերում։

2) Խոսել քաղաքավարի ընտանիքի իր մեծ և տարեկից անդամների հետ։

1) Ճանաչել իր՝ համայնքի անդամ լինելու փաստը և համայնքի՝ իրեն առնչվող առօրյա խնդիրները։

 

Աստիճան

Անհատ

Ընտանիք

Համայնք

Հասարակություն

Հիմնական

1) Դրսևորել ինքնակառավարման ունակություններ ուսումնառության մեջ և միջանձնային շփումներում։

2) Կայացնել ինքնուրույն որոշումներ՝ ճանաչելով սեփական հնարավորությունների սահմանները։

1) Կարևորել ընտանիքի, ընտանիքի անդամների և սեփական դերակատարությունը ընտանեկան բարօրության համար։

2) Արժևորել հոգատար և հարգալից վերաբերմունքը ընտանիքի անդամների նկատմամբ։

1) Ճանաչել իր իրավունքներն ու պարտականությունները՝ համայնքում համակեցության կանոնների պահպանման համատեքստում։

2) Ձեռնարկել գործուն քայլեր՝ իր համայնքի զարգացմանն աջակցելու ուղղությամբ։

1) Արժևորել հասարակության մշակութային և լեզվական բազմազանությունը։

2) Դրսևորել քաղաքացիական գիտակցություն՝ որպես ժողովրդավարական հասարակության անդամ։

Աստիճան

Անհատ

Ընտանիք

Համայնք

Հասարակություն

Միջնակարգ

1) Ինքնուրույն պլանավորել և կատարել տարաբնույթ առաջադրանքներ:

2)   Համագործակցել թիմակիցների հետ՝ գիտակցելով համագործակցության առավելությունը։

3) Կայացնել ապագա մասնագիտության ինքնուրույն, հիմնավորված ընտրություն։

4) Ընդլայնել սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ։

1) Գիտակցել ընտանիքի դերը անձի զարգացման և հասարակության առաջընթացի  համար։

1) Վերլուծել համայնքի արդի հիմնախնդիրները՝ արձագանքելով դրանց որպես իրազեկ, պատասխանատու և համայնքի զարգացմամբ շահագրգիռ քաղաքացի:

2) Գործուն մասնակցություն ունենալ իր համայնքի զարգացման գործում՝ գիտակցելով իր դերն ու պատասխանատվությունը:

1) Ճանաչել հասարակության տարբեր խմբերի կամ անհատների միջև կոնֆլիկտների լուծման հնարավոր եղանակները։

2) Դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն՝ որպես հասարակական և քաղաքական կյանքի լիարժեք մասնակից։

 

ԲԱԺԻՆ 4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ուսուցման համար հիմք են ընտրվել հետևյալ չորս հասկացությունները՝ հաղորդակցություն, մշակույթ, քննական և ստեղծարար մտածողություն և ինքնություն, որոնք այնուհետ տրոհվում են ենթահասկացությունների։ Այսպիսով՝

1) «Հաղորդակցություն» հասկացությունը տրոհվում է «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում» ենթահասկացությունների։

2) «Մշակույթ» հասկացությունը տրոհվում է «Արժեքներ», «Վերաբերմունք», «Նորմեր/Կանոններ» և «Հետաքրքրություններ/Նախասիրություններ» ենթահասկացությունների։

3) «Քննական և ստեղծարար մտածողություն» հասկացությունը տրոհվում է «Միտք», «Տրամաբանական կապեր», «Վերլուծություն», «Առաջընթաց» ենթահասկացությունների։

4) «Ինքնություն» հասկացությունը տրոհվում է «Անհատ», «Ընտանիք», «Համայնք» և «Հասարակություն» ենթահասկացությունների։

10. «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառում նախատեսվում է կարողունակությունների աստիճանական և պարուրաձև զարգացում, որն արտահայտվում է ըստ դպրոցի մակարդակների ձևակերպված չափորոշչային վերջնարդյունքներում։

Տարրական դպրոցում «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի երկու պարտադիր դասընթացների նպատակն է ուսումնառողների մոտ զարգացնել Լեզուների իմացության եվրոպական շրջանակի (այսուհետ՝ ԼԻԵՇ) A1 մակարդակի լեզվական կարողունակություններ։

Հիմնական դպրոցում «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի երկու պարտադիր դասընթացների նպատակն է ուսումնառողների մոտ զարգացնել ԼԻԵՇ-ի B1 մակարդակի լեզվական կարողունակություններ։ Ընդ որում, հարկ է նկատի առնել, որ 6-րդ դասարանի ավարտին ուսումնառողները պետք է ունենան A2 մակարդակի լեզվական կարողունակություն։

Միջնակարգ դպրոցում «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառից սահմանվում է երկու պարտադիր դասընթաց, որոնցից մեկի նպատակն է ուսումնառողների մոտ զարգացնել ԼԻԵՇ-ի B2 մակարդակի լեզվական կարողունակություններ, իսկ մյուսինը՝ առնվազն B1 մակարդակի լեզվական կարողունակություններ։ Առաջարկվող ուսումնական ծրագրով առաջնորդվելու դեպքում միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար ներկայացված վեց մոդուլից խորհուրդ է տրվում ընտրել երեքը՝ ըստ ուսումնառողների մասնագիտական կողմնորոշման և հետաքրքրությունների։ B1 մակարդակով չխորացված օտար լեզվի ուսուցման ծրագրի համար մակարդակային չափորոշիչները կլինեն նույնը, ինչ հիմնական դպրոցինը։

11. Ելնելով թեմատիկայի և այն ուսումնասիրելու համար անհրաժեշտ լեզվանյութի փոխկապվածությունից ու փոխպայմանավորումից՝ թեմատիկ շրջանակն ընտրվել է հաշվի առնելով ԼԻԵՇ-ի համապատասխան մակարդակի համար նախատեսված թեմատիկան, Հանրակրթության պետական չափորոշիչներով կոնկրետ կրթական աստիճանի համար սահմանված վերջնարդյունքները և անձի զարգացման ու երեխայի հոգեբանության համապատասխան փուլի առանձնահատկությունները։

 

ԲԱԺԻՆ 5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Դասընթացներում ապահովվում է բովանդակության աստիճանական և պարուրաձև զարգացումը, որն արտացոլվում է ուսումնառողի առաջընթացի նկարագրիչներում՝ ըստ դասարանների։

Դասընթացի բովանդակային մշակման հիմքում ընկած են մի շարք առանցքային հիմնադրույթներ, մասնավորապես՝

1) օտար լեզուն առաջնայնորեն հաղորդակցության միջոց է,

2) օտար լեզուն ուսումնառության և կոգնիտիվ (ճանաչողական) կարողությունների հզորացման միջոց է,

3) օտար լեզվով հաղորդակցումը աշխարհճանաչման, ինքնաճանաչման և այլ մշակույթների ճանաչման հիմնական գրավականն է,

4) լեզվական փաստացի գիտելիքի՝ բառապաշարի, քերականական կանոնների կամ օրինաչափությունների տիրապետումը, առանց հաղորդակցական կարողունակությունների, ցանկալի արդյունք չէ, քանի որ լեզվական նյութը ծառայում է հաղորդակցության գերնպատակին,

5) օտար լեզվի դասընթացները տրամադրում են արժեհամակարգային և վերաբերմունքային կրթության և զարգացման անսպառ հնարավորություններ։

13․ Դասընթացների կառուցման հիմքում ընկած է լեզվանյութի այնպիսի մատուցում, որը, պարուրաձև ընդլայնմամբ, ելք է ունենում դեպի հաղորդակցական կարողություններ՝ լսողական ընկալում, ընթերցանական ընկալում, բանավոր խոսք (մենախոսություն), գրավոր խոսք, փոխներգործություն (բանավոր և գրավոր)։

Այսպիսով՝ այս դասընթացներում օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացումը գերակա է լեզվի համակարգի իմացության նկատմամբ։ Դասընթացներում կարևորվում է վերը նշված բոլոր կարողությունների հավասարաչափ և զուգահեռ զարգացումը։

14․ Դասընթացների բովանդակային կառույցում կարևոր հիմնասյուն է միջմշակութային իրազեկության բարձրացումը՝ առաջին հերթին ուսումնասիրվող լեզուների երկրների և մշակույթների, ապա ուսումնասիրվող լեզուների միջոցով այլ երկրների և մշակույթների, իսկ հաջորդիվ նաև սեփական երկրի և մշակույթի ճանաչման, իմաստավորման և արժևորման միջոցով։

Դասընթացների բովանդակային կառույցը հնարավորություն է տալիս սովորողներին հանդես գալ որպես սոցիալական ակտիվ դերակատար՝ օտար լեզուների ուսուցման ընթացքն ու ուսումնառության արդյունքը գործածելով այլ փոխանցելի կարողությունների՝ համագործակցայնության, քննականության, ստեղծագործականության զարգացմանը և հանդես գալով որպես սեփական համայնքի/երկրի և համաշխարհային հանրության մի մասնիկ։

Դասընթացների բովանդակային կառույցը ենթադրում է միջառարկայական կապեր հիմնականում հասարակագիտական առարկաների հետ, թեև չեն բացառվում նաև կապերը բնագիտական առարկաների հետ՝ բովանդակության և լեզվի ինտեգրված ուսուցման (CLIL) մեթոդաբանության շրջանակներում։

15․ Ծրագրային նյութն ընտրված է այնպես, որ նպաստի սովորողների հետաքրքրությունների խթանմանը, ձևավորի այս կամ այն երևույթի վերաբերյալ սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու մշակույթ: Բացի այդ, դասընթացների բովանդակությունը միտված է օգնել սովորողներին կարևորել հանդուրժողականությունը, հարգանքը, մեդիագրագիտությունը, կոնֆլիկտների խաղաղ լուծումը, մարդու իրավունքը, հավասար հնարավորությունները և այլն։

16․ Դասընթացը նախատեսում է լեզվի հաղորդակցական ուսուցում՝ հնարավորինս զերծ մնալով լեզվի դասավանդման քերականական և թարգմանության մեթոդներից։ Լեզվի հաղորդակցական ուսուցման մոտեցմամբ՝ լեզվանյութը մատուցվում է համապատասխան, ցանկալի է աութենտիկ, երբեմն և՝ ուսումնական հաղորդակցական համատեքստի մեջ։ Հատկապես կարևորվում են տեսանյութերն ու ձայնագրությունները, ինչպես նաև լեզվակիրների կողմից գրված կամ նրանց հասցեագրված նամակները, բացիկները, լեզվակիր/բնախոս հանրույթում լայնորեն կիրառվող նշանները, պաստառները, քարտեզները, տեքստերը և այլն։

A1 և A2 մակարդակներում չի շեշտադրվում քերականական երևույթների տեսական կողմը, հաղորդակցական համատեքստից զերծ դրանց կիրառումները։ Բառապաշարային միավորները և քերականական կառույցները/կաղապարները ներդրվում են որպես հաղորդակցության միջոց, ոչ թե լեզվահամակարգի տարր։ B1 մակարդակում և այնուհետ՝ բառապաշարը, իմաստաբանական և քերականական երևույթները դիտարկվում են որպես առաջնայնորեն հաղորդակցական միջոցներ, որոնք նաև լեզվահամակարգի մի մասն են։

Հաղորդակցության բոլոր կարողությունների զարգացումը դասընթացներում ենթադրում է նաև անհատական և խմբային, հետազոտական և նախագծային աշխատանքներ, ցուցադրություններ, դերախաղեր, լեզվական բովանդակությունն ու հաղորդակցական կարողություններն արտացոլող արդյունքների ստեղծում (պաստառ, բացիկ, զեկույց, ներկայացում), որոնք նաև նպաստում են վերաբերմունքային և արժեհամակարգային վերջնարդյունքների ձեռքբերմանը։

7-րդ դասարանից հետո (B1 մակարդակ) դասընթացում կարևորվում է նաև սովորողների կողմից ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը՝ ինչպես նոր տեղեկությունների և բովանդակության հայթայթման, այնպես և նոր մեդիա բովանդակության (բլոգ, փոդքասթ և այլն) ստեղծման միջոց։

 

ԲԱԺԻՆ 6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

17․ Չափորոշչային վերջնարդյունքների ստուգումն իրականացվում է հաղորդակցական կարողությունների և Բլումի տաքսոնոմիայի տարբեր մակարդակներին համապատասխան գործողությունների համադրությամբ։ Դասընթացներում հաղորդակցական կարողությունների կարևորումը ենթադրում է, ձևավորող և ամփոփիչ գնահատում։ Հատկապես ամփոփիչ գնահատման բոլոր գործողությունները հիմնվում են ոչ միայն լեզվանյութի իմացության, այլ հաղորդակցական կարողությունների ստուգման վրա։

Տարրական դպրոցի արտաքին գնահատում իրականացվում է չորրորդ դասարանի ավարտին՝ տրամադրելով մեկ դասաժամ և գնահատվող աշխատանքի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երկուսի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան։

Հիմնական դպրոցի արտաքին գնահատում իրականացվում է իններորդ դասարանի ավարտին՝ քննության միջոցով, և գնահատվող աշխատանքի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան։

Միջնակարգ դպրոցի արտաքին գնահատումը իրականացվում է քննության միջոցով, որի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան, օրինակ՝ ունկնդրում, ընթերցանություն և գրավոր խոսք։

 

ԲԱԺԻՆ 7. «ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հաղորդակցություն1

Դասարաններ

Ունկնդրում/ընկալում

Ընթերցանություն

Մենախոսություն

Գրավոր խոսք

Փոխներգործություն (գրավոր և բանավոր)

II

ՕԼ2 –Հ-ՈՒ.1

 Հասկանալ դասարանական շատ պարզ և կարճ հրահանգները:

ՕԼ2 –Հ-ՈՒ.2

Հասկանալ իրեն ծանոթ թեմաներով հնչող շատ պարզ և կարճ խոսքը (ուսուցողական ձայնագրություն՝ քառյակ, մենախոսություն, երկխոսություն, երգ)։

ՕԼ2-Հ-Ը.1

Կարդալ և հասկանալ ծանոթ թեմաներով շատ պարզ բառերից ու նախադասություններից կազմված, իր, իր ընտանիքի և իր նախասիրությունների մասին կարճ տեքստեր։

 ՕԼ2-Հ-Մ.1

Շատ պարզ բառերով և շատ կարճ նախադասություններով ներկայանալ ու ներկայացնել իր դասընկերներին և ընտանիքի անդամներին։

ՕԼ2-Հ-Մ.2

Շատ պարզ բառերով թվարկել իր նախասիրությունները։

ՕԼ2-Հ-Գ.1

Գրել շատ պարզ բառեր և արտահայտություններ։

ՕԼ2-Հ-Փ.1

Ողջույն և հրաժեշտ տալ։

ՕԼ2-Հ-Փ.2

Զրուցակցին տալ շատ պարզ հարցեր (անուն, ազգանուն, տարիք և այլն)։

ՕԼ2-Հ-Փ.3

Շատ պարզ բառերով և արտահայտություններով պատասխանել իրեն վերաբերող հարցերին:

ՕԼ2-Հ-Փ.4

Շնորհակալություն հայտնել:

ՕԼ2-Հ-Փ.5

Ներողություն խնդրել:

III

ՕԼ3 –Հ-ՈՒ.1

Հասկանալ առօրյա շատ պարզ և կարճ հրահանգները։

ՕԼ3 –Հ-ՈՒ-2

Հասկանալ իրեն ծանոթ թեմաներով հնչող պարզ և կարճ խոսքը (ուսուցողական տեսահոլովակ, մենախոսություն, երկխոսություն)։

ՕԼ3-Հ-Ը.1

Կարդալ և հասկանալ դասին վերաբերող շատ պարզ և կարճ հրահանգները։

ՕԼ3-Հ-Ը.2

Կարդալ և հասկանալ ծանոթ թեմաներով շատ պարզ և տեքստեր՝ իր շրջապատի, առօրյայի, կենդանիների, սննդի մասին։

ՕԼ3-Հ-Մ.1

Շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով տեղեկություններ հաղորդել իր, իր բնակության վայրել, ընտանիքի անդամների և դպրոցի մասին։

ՕԼ3-Հ-Մ.2

Շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել իր դպրոցը, տունը, սենյակը։

ՕԼ3-Հ-Մ.3

Շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով վերարտադրել ծանոթ թեմաներով տեքստերի հիմնական բովանդակությունը։

ՕԼ3-Հ-Գ.1

Գրել շատ պարզ արտահայտություններ և նախադասություններ։

ՕԼ3-Հ-Գ.2

Կազմել գրավոր տեքստ (40 բառի սահմաններում) իր, իր ընկերների, ընտանիքի անդամների և դպրոցի մասին:

ՕԼ3-Հ-Փ.1

Արձագանքել իրեն ուղղված շատ պարզ, հստակ, դանդաղ արտաբերված հրահանգներին և ցուցումներին։

ՕԼ3-Հ-Փ.2

Տալ պարզ հարցեր իր, իր բնակության վայրի, ընտանիքի անդամների և դպրոցի մասին:

ՕԼ3-Հ-Փ.3

Պատասխանել ծանոթ թեմաներով իրեն ուղղված պարզ հարցերին՝ գործածելով շատ պարզ բառեր ու նախադասություններ:

ՕԼ3-Հ-Փ.4

Պատասխանել իր և իր շրջապատի մասին զրուցակցի տված հարցերին՝ գործածելով շատ պարզ բառեր ու նախադասություններ:

IV

ՕԼ4 –Հ-ՈՒ.1

Հասկանա առօրյա, այդ թվում՝ դպրոցական պարզ, բազմաքայլ հրահանգները։

ՕԼ4 –Հ-ՈՒ.2

Հասկանա իրեն ծանոթ թեմաներով հնչող մենախոսության / երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։

ՕԼ4-Հ-Ը.1

Կարդալ և հասկանա պարզ հրահանգներ, հաղորդագրություններ, հայտարարություններ, բացիկներ, պաստառներ։

ՕԼ4-Հ-Ը.2

Կարդալ և հասկանալ ծանոթ թեմայով պարզ տեքստերում ներկայացված փաստերը, հիմնական բովանդակությունը։

ՕԼ4-Հ-Մ.1

Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել իրեն և իր շրջապատը։

ՕԼ4-Հ-Մ.2

Պարզ բառերով և կարճ նախադասություններով ներկայացնել իր առօրյան։

ՕԼ4-Հ-Մ.3

Պարզ բառերով և կարճ նախադասություններով վերարտադրել ծանոթ թեմաներով տեքստերի հիմնական բովանդակությունը (սպորտ, առողջ ապրելակերպ, տարվա և օրվա եղանակ, արձակուրդ և այլն)։

ՕԼ4-Հ-Գ.1

Գրել կարճ և համառոտ բացիկներ, նամակներ, հաղորդագրություններ:

ՕԼ4-Հ-Գ.2

Կազմել գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իր, իր շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին:

ՕԼ4-Հ-Գ.3

Լրացնել պարզ տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։

ՕԼ4-Հ-Գ.4

Գրավոր նկարագրել եղանակը։

ՕԼ4-Հ-Գ.5

Գրավոր նշել ամսաթիվը, կոնկրետ ժամը, վայրը։

ՕԼ4-Հ-Փ1

Իրեն ծանոթ և որոշ չափով անծանոթ թեմաների շուրջ սկսել պարզ երկխոսություն:

ՕԼ4-Հ-Փ2

Պարզ բառերով և կառույցներով արտահայտել իր համաձայնությունը և անհամաձայնությունը:

ՕԼ4-Հ-Փ3

Խնդրել և հայտնել տեղեկություններ առարկաների թվի, քանակի, արժեքի և այլնի մասին:

ՕԼ4-Հ-Փ4

Պարզ հարցեր տա խոսակցին, նրա նախասիրությունների, շրջապատի, առօրյայի, եղանակի, արձակուրդի և այլնի մասին ու պատասախանի դրանց։

ՕԼ4-Հ-Փ5

Արձագանքի իրեն ուղղված դանդաղ, շատ պարզ, հստակ արտաբերված հրահանգներին և ցուցումներին։

V

ՕԼ5 –Հ-ՈՒ.1

Հասկանալ զրուցակցի խոսքը իրեն ծանոթ թեմայի շրջանակում (օրինակ՝ տեղեկություններ նախասիրությունների, աշխատանքի, առևտրի, մոտակա միջավայրի մասին)։

ՕԼ5 –Հ-ՈՒ2

Հասկանալ դանդաղ ընթացող պարզ քննարկման հիմնական բովանդակությունը՝ ճանաչելով գործողության վայրը, ժամանակը, անունները և այլն։

ՕԼ5 –Հ-ՈՒ3

Հասկանալ զրուցակցի՝ իրեն ծանոթ թեմաների ու բառապաշարի շրջանակում տված հրահանգները, այդ թվում բժշկի պարզ խորհուրդները, ուղևորության ժամանակ հնչող պարզ հայտարարություններն ու ցուցումները։

ՕԼ5 –Հ-ՈՒ4

Հասկանալ ծանոթ թեմաներով պարզ, ուսումնական հեռուստահաղորդումների հիմնական բովանդակությունը:

ՕԼ5-Հ-Ը1

Հասկանալ ծանոթ թեմաների շրջանակում կազմված, հաճախ գործածվող բառապաշար ունեցող տեքստերը, առանձնացնել հիմնական գաղափարը։

ՕԼ5-Հ-Ը2

Հասկանալ տեղեկատվական բնույթի պարզ տեքստերը, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, օրինակ՝ ժամանակացույց, բնակավայրի մասին տեղեկատուներ, ուղղություն ցույց տվող ցուցանակներ, նախազգուշացնող հրահանգներ, սննդակարգ:

ՕԼ5-Հ-Ը3

Հասկանալ առօրյան և աշխատանքը նկարագրող պարզ և կարճ անձնական նամակների բովանդակությունը:

ՕԼ5-Հ-Մ1

Նկարագրել մարդկանց, ընտանիքը, կենցաղային պայմանները, ուսումնառության ընթացքը՝ գործածելով կարճ և պարզ կառույցներ։

ՕԼ5-Հ-Մ2

Հանդես գալ առօրյա իրադարձությունների, առաջիկա պլանների, բնակավայրի մասին նախապես պատրաստված կարճ խոսքով։

ՕԼ5-Հ-Մ3

Պարզ արտահայտությունների և կառույցների միջոցով նկարագրել առարկաներ, նկարներ։

ՕԼ5-Հ-Մ4

Հակիրճ ներկայացնել սեփական և ուսումնասիրվող լեզվի մշակույթների որոշ առանձնա-հատկություններ։

ՕԼ5-Հ-Մ5

Բացատրել, թե ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ։

ՕԼ5-Հ-Մ6

Տալ տարածության մեջ կողմնորոշվելու համար ուղղորդող ցուցումներ (գնացեք ուղիղ, թեքվեք աջ․․․)։

ՕԼ5-Հ-Գ1

Թղթային ձևաչափերում վարել պարզ անձնական նամակագրություն, այդ թվում՝ ներկայացնել մարդկանց, շնորհակալություն հայտնել, ներողություն խնդրել, հրավիրել, պատասխանել հրավերին։

ՕԼ5-Հ-Գ2

Կազմել կարճ, պարզ գրավոր տեղեկություն (մինչև 70 բառ)՝ նկարագրելով դեպքերի ընթացքը(ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ) և գործածելով համապատասխան բառապաշար։

ՕԼ5-Հ-Գ3

Պարզ ձևակերպումներով արտահայտել սեփական կարիքները, նախընտրությունները։

ՕԼ5-Հ-Փ1

Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն ծանոթ թեմաների շուրջ (նախասիրություններ, աշխատանք, մասնագիտություն, ուղևորություններ, ընտանի և վայրի կենդանիներ) զրուցակցի օգնությամբ, անգամ եթե լիարժեք չի հասկանում զրուցակցին։

ՕԼ5-Հ-Փ2

Օգտագործել ողջույնի, հրաժեշտի և առօրյայում գործածվող պարզ, քաղաքավարի արտահայտություններ։

ՕԼ5-Հ-Փ3

Առաջարկություններ անել, հրավիրել, պատասխանել հրավերին։

ՕԼ5-Հ-Փ4

Պարզ խոսքային կառույցներով արտահայտել սեփական զգացողություններն ու նախասիրությունները։

ՕԼ5-Հ-Փ5

Պարզ արտահայտություններով պլանավորել առօրյա գործողությունները, անելիքները, հանդիպումը։

ՕԼ5-Հ-Փ6

Ծանոթ թեմաների շրջանակում պատասխանել իրեն ուղղված պարզ, կրկնվող հարցերին, հիմնավորել սեփական կարծիքը:

VI

ՕԼ6 –Հ-ՈՒ1

Հասկանալ զրուցակցի խոսքը իրեն ծանոթ թեմայի շրջանակում (օրինակ՝ տեղեկություններ շրջապատի մարդկանց, տարբեր երկրների, սպորտի,կենսակերպի, ազգային և այլազգի տոների, մասին) ։

ՕԼ6 –Հ-ՈՒ2

Հասկանալ պարզ տեղեկատվության բովանդակությունը, տարբերակել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։

ՕԼ6 –Հ-ՈՒ3

Հասկանալ զրուցակցի հրահանգները, այդ թվում՝ երթուղու նկարագրությունը, տեղաշարժը մի կետից մյուսը։

ՕԼ6 –Հ-ՈՒ4

Հասկանալ մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական բովանդակությունը,

իրադարձային նորությունները մտնում են լուրերի մեջ։

ՕԼ6-Հ-Ը1

Հասկանալ ծանոթ թեմաների մասին որոշ անծանոթ բառեր պարունակող տեքստի ընդհանուր բովանդակությունը, առանձնացնել փաստը կարծիքից, հետևել դեպքերի զարգացմանը։

ՕԼ6-Հ-Ը2

Հասկանալ տեղեկատվական բնույթի պարզ տեքստերը
/իրադարձային հոդվածներ, գովազդներ, տեղեկատվական գրքույկներ/ և գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։

ՕԼ6-Հ-Ը3

Հասկանալ ոչ պաշտոնական բնույթի, ինչպես նաև պարզ, ստանդարտ նամակների, ծանուցումների, գրությունների, դիմումների և այլնի բովանդակությունը։

ՕԼ6-Հ-Մ1

Նկարագրել հայրենիքը, շրջապատում ապրող մարդկանց, նրանց կյանքի պայմանները, ուսումնասիրվող լեզվի երկիրը /երկրները/՝ գործածելով կարճ և պարզ կառույցներ։

ՕԼ6-Հ-Մ2

Նախապես պատրաստված կարճ խոսքի միջոցով արտահայտել սեփական կարծիքը, ներկայացնել առաջիկա գործողությունները։

ՕԼ6-Հ-Մ3

Պատմել պատմվածք, իրադարձություն, դեպք, սեփական փորձի մասին՝գործածելով կարճ և պարզ:

 արտահայտություններ։

ՕԼ6-Հ-Մ4

Համառոտ պատմել սեփական և ուսումնասիրվող լեզվի մշակույթի, կենցաղի ու տոների մասին՝ նշել նմանություններն ու տարբերությունները։

ՕԼ6-Հ-Մ5

Ներկայացնել՝ ինչ կարող է անել, ինչու և ինչպես։

ՕԼ6-Հ-Մ6

Սահուն ներկայացնել նախօրոք պատրաստված և սերտած հանրային հակիրճ հայտարարություններ։

ՕԼ6-Հ-Գ1

Թղթային և էլեկտրոնային տարբերակով

գրել նամակ՝ նկարագրելով բնակավայրը, ընտանիքի անդամներին, նախասիրությունները, որոշ իրադարձություններ։

ՕԼ6-Հ-Գ2

Վարել մասնակի պաշտոնական նամակագրություն (մինչև 80 բառ) թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ արտահայտելով անմիջական կարիքները։

ՕԼ6-Հ-Գ3

Կատարել կարճ, պարզ, տեղեկատվական և նկարագրական բնույթի գրառումներ՝ արտահայտելով սեփական վերաբերմունքը։

ՕԼ6-Հ-Փ1

Զրուցակցի օգնությամբ հանպատրաստից մասնակցել ծանոթ թեմաների, այդ թվում՝ հայրենիքի, շրջապատող մարդկանց, կենսակերպի, տոների, սպորտի, ուսումնասիրվող լեզվի երկրների և այլնի շուրջ տարվող երկխոսություններին։

ՕԼ6-Հ-Փ2

Ողջունել, հրաժեշտ տալ, երախտիք հայտնել ըստ իրադրության և անհրաժեշտության, գործածել քաղաքավարի այլ արտահայտություններ։

ՕԼ6-Հ-Փ3

Ընկերների հետ քննարկել առաջիկա անելիքները, հանդես գալ առաջարկություններով համաձայնել կամ մերժել իրեն արված առաջարկները

ՕԼ6-Հ-Փ4

Ծանոթ թեմաների շրջանակում պարզ կառույցների միջոցով ներկայացնել սեփական մոտեցումները, հիմնավորումներն ու եզրահանգումները։

ՕԼ6-Հ-Փ5

Տալ ելույթին հաջորդող հարցեր, ինչպես նաև պատասխանել սեփական ելույթին հաջորդող հարցերին՝ հարցի կրկնության կամ պատասխանի վերաձևակերպման հնարավորության դեպքում։

VII

ՕԼ7 –Հ-ՈՒ1

Հասկանալ ծանոթ կամ հաճախակի հանդիպող, պարզ թեմաներով (աշխատանք, դպրոց, ժամանց) բանավոր խոսքի հիմնական իմաստը։

ՕԼ7 –Հ-ՈՒ2

Հասկանալ և հետևել պարզ ցուցումներին ու հրահանգներին՝ բազմաքայլ գործողություններ կատարելիս, եթե դրանք տրվում են գրական/ստանդարտ լեզվով և ծանոթ առոգանությամբ։

ՕԼ7 –Հ-ՈՒ3

Հասկանալ իրեն ծանոթ թեմաներով, նաև ժամանցային մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական իմաստը, եթե խոսքը հստակ է և ծանոթ առոգանությամբ։

ՕԼ7-Հ-Ը1

Հասկանալ ծանոթ թեմայով պարզ և տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը (հայտնագործություններ, Երկիր մոլորակ, նորաձևություն և այլն):

ՕԼ7-Հ-Ը2

Հասկանալ իրադարձությունների, դեպքերի զգացմունքների և ցանկությունների նկարագրությունը նամակագրության մեջ։

ՕԼ7-Հ-Ը3

Հասկանալ սարքերի օգտագործման ցուցումներն ու հրահանգները, եթե դրանք գրված են պարզ և հստակ։

ՕԼ7-Հ-Մ1

Պարզ արտահայտություններով որոշակի սահունությամբ նկարագրել իրեն հետաքրքրող զարգացումները, իրադարձությունները, իրողությունները և այլն։

ՕԼ7-Հ-Մ2

Բավականաչափ սահուն ներկայացնել պատմության/
իրադարձության/ֆիլմի բովանդակությունը՝ պահպանելով մտքերի հաջորդականությունը։

ՕԼ7-Հ-Մ3

Ունենալ ծանոթ թեմաներով նախօրոք պատրաստած պարզ ելույթ/ներկայացում՝ բավանականաչափ սահուն և ճշգրիտ բացատրելով հիմնական կետերը:

ՕԼ7-Հ-Գ1

Օրինակի հիման վրա կամ իրեն հետաքրքրող ծանոթ թեմաներով գրել պարզ նկարագրական տեքստ (80 – 100 բառ)։

ՕԼ7-Հ-Գ2

Լրացնել անձնական կամ այլ, պարզ, փաստացի տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։

ՕԼ7-Հ-Գ3

Գրել առօրյա գործողությունները նկարագրող նամակ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով՝ ներկայացնելով առաջիկա անելիքները։

ՕԼ7-Հ-Փ1

Հաղորդակցվել պարզ, առօրեական խնդիրների, ծանոթ թեմաների և ընթացիկ իրադարձությունների շուրջ (ընտանիք, շրջապատ, սիրած զբաղմունք, ճանապարհորդություն և այլն):

ՕԼ7-Հ-Փ2

Հանպատրաստից քննարկել իրեն հետաքրքրող թեմաներ՝ բարեկրթորեն և հասկանալի կերպով արտահայտելով իր կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։

ՕԼ7-Հ-Փ3

Փոխանցել գրավոր տեղեկություններ (անձնական նամակագրության կամ գրառումների տեսքով)՝ նկարագրելով իր փորձը, զգացմունքները, կարծիքը և այլ անհրաժեշտ մանրամասներ։

VIII

ՕԼ8–Հ-ՈՒ1

Հասկանալ առօրյա կյանքում հնչող զրույցի/խոսքի ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը մատչելի է, արտասանությունը՝ հստակ։

ՕԼ8–Հ-ՈՒ2

Հետևել ծանոթ թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։

ՕԼ8–Հ-ՈՒ3

Հասկանալ գիտահանրամատչելի և լրատվական հեռուստատեսային կամ ռադիոծրագրերի հիմնական բովանդակությունը, երբ խոսքը համեմատաբար դանդաղ է ու հստակ:

ՕԼ8-Հ-Ը1

Հասկանալ ծանոթ թեմայով պարզ և տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը և որոշ մանրամասներ։

ՕԼ8-Հ-Ը2

Գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը առօրյա գրավոր տեքստերում (նամակներ, բրոշյուրներ):

ՕԼ8-Հ-Ը3

Հասկանալ թերթերի՝ ծանոթ թեմաներով պարզ հոդվածների կարևոր կետերը։

ՕԼ8-Հ-Ը4

Գտնել կոնկրետ տեղեկատվություն գովազդներում, տեղեկատուներում, ճաշացուցակներում, չվացուցակներում և առօրյային առնչվող այլ տեքստերում:

ՕԼ8-Հ-Մ1

Նկարագրել իրադարձություններ, իր կենսափորձը, հույսերն ու ձգտումները և այլն՝ գործածելով պարզ կապակցված արտահայտություններ:

ՕԼ8-Հ-Մ2

Կապակցված կերպով ներկայացնել պատմության/
իրադարձության/ֆիլմի բովանդակությունը՝ արտահայտելով իր վերաբերմունքը դրա նկատմամբ։

ՕԼ8-Հ-Մ3

Անել նախապես պատրաստված կարճ հայտարարություններ իրեն հետաքրքրող թեմաների կամ առաջիկա

5e իրադարձությունների վերաբերյալ։

ՕԼ8-Հ-Մ4

Սահուն ներկայացնել նախապես պատրաստված պարզ զեկույց/ելույթ՝ հիմնավորելով իր տեսակետը, համեմատելով տարբեր իրադարձություններ, հանգամանքներ, փաստեր։

ՕԼ8-Հ-Գ1

Նկարագրել իրական կամ երևակայական իրադարձություններ և ուղևորություններ՝ պարզ, գրագետ շարադրանքով և կապակցված տեքստով (100 – 120 բառ)։

ՕԼ8-Հ-Գ2

Հակիճ և պարզ, կապակցված տեքստով շարադրել առօրյա կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ՝ ներառելով փաստերի վրա հիմնված տեղեկություններ։

ՕԼ8-Հ-Գ3

Վարել մասնակիորեն պաշտոնական նամակագրություն թղթային կամ էլեկտրոնային ձևաչափերում՝ անդրադառնալով իր կարիքներին և իրեն հուզող հարցերին։

ՕԼ8-Հ-Փ1

Սահուն հաղորդակցվել ծանոթ թեմաների, ընթացիկ իրադարձությունների և հանրային նշանակության մի շարք խնդիրների մասին (մարդու իրավունք, մեդիա և հասարակություն և այլն)։

ՕԼ8-Հ-Փ2

Քննարկման ընթացքում համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական կարծիքը և զգացմունքները (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն)։

ՕԼ8-Հ-Փ3

Փոխանցել գրավոր տեղեկություններ (նամակագրության կամ գրառումների տեսքով)՝ անդրադառնալով իրեն հուզող խնդիրներին և առաջարկելով պարզ լուծումներ։

IX

ՕԼ9 –Հ-ՈՒ1

Հասկանալ տարբեր թեմաներով հնչող փաստացի տեղեկատվության ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը հստակ է և ստանդարտ առոգանությամբ։

ՕԼ9 –Հ-ՈՒ2

Հետևել հասարակությանը և մշակույթին վերաբերող տարբեր թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։

ՕԼ9 –Հ-ՈՒ3

Հասկանալ գիտահանրամատչելի, փաստավավերագրական, գեղարվեստական հեռուստամեդիա բովանդակության մեծ մասը, եթե խոսքը պարզ է և դանդաղ։

ՕԼ9 –Հ-ՈՒ4

Հասկանալ և հետևել իր շուրջը ծավալվող քննարկման հիմնական կետերին, եթե քննարկումը ընթանում է հստակ և ծանոթ առոգանությամբ:

ՕԼ9-Հ-Ը1

Հասկանալ պարզ և տեղեկատվական տեքստերի ընդհանուր բովանդակությունը, գլխավոր փաստերի և դեպքերի տրամաբանական կապը:

ՕԼ9-Հ-Ը2

Գտնել իրեն անհրաժեշտ տեղեկությունները ծավալուն տեքստի տարբեր մասերից/տարբեր տեքստերից որևէ խնդիր լուծելու համար։

ՕԼ9-Հ-Ը3

Հասկանալ պարզ տեղեկատվական տեքստերում բերված հիմնական փաստարկներն ու եզրահանգումները։

ՕԼ9-Հ-Ը4

Ընդհանրացնել տեքստում առկա փաստերը, անել հետևություններ ուղղված տեսակետի հիմնավորմանը:

ՕԼ9-Հ-Մ1

Մանրամասն նկարագրել տարբեր իրական և երևակայական իրադարձություններ՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները։

ՕԼ9-Հ-Մ2

Արտահայտել իր կարծիքը առաջադրված թեմայի/իրադարձության շուրջ՝ հիմնավորելով ու բացատրելով իր մոտեցումները։

ՕԼ9-Հ-Մ3

Կառուցել բավանակաչափ ընկալելի փաստարկ՝ պաշտպանելով իր տեսակետը կամ հակադրելով այն այլոց կարծիքին։

ՕԼ9-Հ-Մ4

Սահուն ներկայացնել նախապես պատրաստված պարզ զեկույց/ելույթ՝ հանպատրաստից արձագանքելով հնարավոր հաջորդող հարցերին։

ՕԼ9-Հ-Գ1

Կազմել կարճ պատմություն՝ նկարագրելով սեփական փորձը, ներկայացնելով տպավորությունները, զգացմունքները, վերաբերմունքը (120 – 150 բառ)։

ՕԼ9-Հ-Գ2

Գրել կարճ էսսե առօրյա կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների մասին՝ զուգադրելով և գնահատելով փաստացի տեղեկությունները ու փաստարկները, հիմնավորելով իր կարծիքը։

ՕԼ9-Հ-Գ3

Քննարկել կայացված որոշումները/ընթացիկ զարգացումները՝ ներկայացնելով և հիմնավորելով դրանց դրական և բացասական կողմերը (նաև՝ նամակագրության մեջ):

ՕԼ9-Հ-Փ1

Սահուն և վստահ հաղորդակցվել իր հետաքրքրություններին առնչվող ծանոթ, ինչպես նաև վերացական, գիտահանրամատչելի, հասարակությանը և մշակույթին վերաբերող թեմաների շուրջ։

ՕԼ9-Հ-Փ2

Քննարկման ընթացքում համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական զգացամունքները և արձագանքել խոսակիցների զգացմունքներին (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն)։

ՕԼ9-Հ-Փ3

Քննարկել գոյություն ունեցող խնդիրը՝ համեմատելով լուծման տարբերակները և առաջարկելով մի շարք քայլեր այդ ուղղությամբ։

ՕԼ9-Հ-Փ4

Վարել նամակագրություն (թղթային կամ էլեկտրոնային)՝ հաղորդելով նորություններ և արտահայտելով մտքեր մշակույթին (կինո, երաժշտություն, գրականություն և այլն), հասարակությանը վերաբերող հարցերի կամ այլ թեմաների շուրջ։

X

ՕԼ10 –Հ-ՈՒ1

Հետևել ծավալուն ելույթներին ու փաստարկների բարդ շղթային, եթե թեման բավականաչափ ծանոթ է, իսկ մտքերը` հստակ կապակցված։

ՕԼ10 –Հ-ՈՒ2

Մեծամասամբ հասկանալ ծանոթ թեմաների շուրջ լեզվակիրների զրույցի հիմնական իմաստը, եթե այն ստանդարտ լեզվով է և նորմալ արագությամբ։

ՕԼ10 –Հ-ՈՒ3

Հասկանալ ստանդարտ լեզվով և խոսքի նորմալ արագությամբ հնչող հայտարարություններ և հաղորդումներ՝ կոնկրետ և վերացական թեմաներով։

ՕԼ10-Հ-Ը1

Հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառա-հետևանքային կապերը։

ՕԼ10-Հ-Ը2

Կիրառել ընթերցանության տարբեր ձևեր և արագություն, ըստ տեքստերի տիպերի և ընթերցանության նպատակի (բառարանի օգտագործմամբ, ըստ անհրաժեշտության)։

ՕԼ10-Հ-Մ1

Հստակ և մանրամասն նկարագրել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները։

ՕԼ10-Հ-Մ2

Հիմնավորել իր տեսակետը՝ ընդգծելով տարբեր կարծիքների առավելություններն ու թերությունները։

ՕԼ10-Հ-Մ3

Ներկայացնել նախապես պատրաստված կապակցված ելույթ՝ ընդգծելով այս կամ այն տեսակետին կողմ կամ դեմ լինելու պատճառները։

ՕԼ10-Հ-Գ1

Կազմել իր հետաքրքրությունների շրջանակին և ընթացիկ իրադարձություններին վերաբերող թեմաներով փաստարկային շարադրանք՝ ներառելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններ (150 – 200 բառ)։

ՕԼ10-Հ-Գ2

Մանրամասն նկարագրել արվեստի գործ կամ մշակութային իրադարձություն (այդ թվում՝ ֆիլմ, գիրք, բեմադրություն)՝ ներկայացնելով սեփական կարծիքը և վերաբերմունքը։

ՕԼ10-Հ-Փ1

Սահուն և անկաշկանդ հաղորդակցվել, այդ թվում լեզվակիրների հետ՝ արժևորելով փաստերն ու փորձը, ներկայացնելով և պաշտպանելով իր տեսակետը՝ բացատրությունների ու փաստարկների միջոցով:

ՕԼ10-Հ-Փ2

Ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ ներկայացնել իր կարծիքը և այն պաշտպանել՝ բերելով բացատրություններ, փաստարկներ և մեկնաբանություններ։

ՕԼ10-Հ-Փ3

Պարզ և համառոտ ներկայացնել խնդիրը դասընկերներին՝ ներկայացնելով պատճառներն ու հետևանքները, կշռադատելով լուծման տարբերակները։

ՕԼ10-Հ-Փ4

Վարել նամակագրություն (թղթային կամ էլեկտրոնային)՝ հաղորդելով տեղեկություններ, արտահայտելով տեսակետներ և նկարագրելով զգացմունքներ/
տպավորություններ։

XI

ՕԼ11 –Հ-ՈՒ1

Հասկանալ ստանդարտ լեզվով, ծանոթ և անծանոթ, կոնկրետ և վերացական թեմաներով, լեզվական հագեցվածություն և բարդ կառուցվածք ունեցող ելույթների հիմնական մտքերը։

ՕԼ11 –Հ-ՈՒ2

Մեծամասամբ հասկանալ ծանոթ և անծանոթ թեմաների շուրջ լեզվակիրների զրույցի հիմնական իմաստը, եթե այն ստանդարտ լեզվով է և նորմալ արագությամբ։

ՕԼ11 –Հ-ՈՒ3

Հասկանալ ստանդարտ լեզվով մեդիա հաղորդումների, կամ ձայնագրված նյութերի բովանդակության մեծ մասը՝ տարբերելով խոսողի տրամադրությունը, տոնը և այլն։

ՕԼ11-Հ-Ը1

Հասկանալ տեղեկատվական և այլ տեքստերի հիմնական բովանդակությունը՝ տարբեր մանրամասների միջոցով վեր հանելով հեղինակի մտադրությունը։

ՕԼ11-Հ-Ը2

Հասկանալ արդի խնդիրներին անդրադարձող հոդվածներում և զեկույցներում հեղինակի արտահայտած կոնկրետ տեսակետը և այն հիմնավորող փաստարկները։

ՕԼ11-Հ-Ը3

Արագ աչքի անցկացնել երկար և բարդ, այդ թվում՝ մասնագիտացված բովանդակությամբ տեքստը և վեր հանել կարևոր մտքերը։

ՕԼ11-Հ-Ը4

Հասկանալ երկար և մանրամասն ցուցումները՝ դժվար հատվածները վերընթերցելու հնարավորության դեպքում։

ՕԼ11-Հ-Մ1

Հստակ և մանրամասն ներկայացնել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները՝ հիմնավորելով դրանք առանցքային մանրամասներով և դիպուկ օրինակներով։

ՕԼ11-Հ-Մ2

Կառուցել և ելույթի տեսքով ներկայացնել փոխկապակցված փաստարկների շարք՝ նշելով սկզբնաղբյուրները։

ՕԼ11-Հ-Մ3

Ներկայացման/ելույթի ընթացքում հեշտությամբ և սահուն անցնել լսարանին հետաքրքրող կետերի քննարկմանը։

ՕԼ11-Հ-Գ1

Կազմել իր հետաքրքրությունների շրջանակին վերաբերող և հանրային նշանակության թեմաներով փաստարկային շարադրանք՝ համադրելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններ (200 – 250 բառ)։

ՕԼ11-Հ-Գ2

Հստակ և մանրամասն նկարագրել իրական կամ երևակայական իրադարձություններ, բազմապիսի դեպքեր՝ պահպանելով մտքերի տրամաբանական հաջորդականությունը և հետևելով ընտրված ժանրի կանոններին։

ՕԼ11-Հ-Փ1

Հանպատրաստից և գրագետ հաղորդակցվել տարբեր միջավայրերում և լսարանների հետ՝ շոշափելով ընդհանուր, գիտահանրամատչելի, մասնագիտական կամ ժամանցի թեմաներ։

ՕԼ11-Հ-Փ2

Մասնակցել ոչ պաշտոնական և մասամբ պաշտոնական քննարկումների՝ ճշգրտորեն արտահայտելով իր կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, առաջադրելով վարկածներ, արձագանքելով այլոց փաստարկներին։

ՕԼ11-Հ-Փ3

Հարցազրույցի ժամանակ վստահ և սպառիչ պատասխանել հարցերին։

ՕԼ11-Հ-Փ4

Վարել նամակագրություն(թղթային կամ էլեկտրոնային)՝ հաղորդելով նորությունները և շեշտելով իրադարձությունների նշանակությունը։

XII

 ՕԼ12 –Հ-ՈՒ1

Հասկանալ կենդանի հնչող կամ հեռարձակվող, դարձվածքներ չպարունակող ստանդարտ խոսքը ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ թեմաներով, որոնք սովորաբար հանդիպում են անձնական, հասարակական, գիտական կամ մասնագիտական ոլորտներում։

ՕԼ12 –Հ-ՈՒ2

Առանց դժվարության հասկանալ լեզվակիրների զրույցը, եթե այն ընթանում է նորմալ արագությամբ և ստանդարտ լեզվով։

ՕԼ12 –Հ-ՈՒ3

Հասկանալ հասարակական, մասնագիտական և գիտական ոլորտներին առնչվող ստանդարտ լեզվով մեդիա հաղորդումների, կամ ձայնագրված նյութերի բովանդակությունը, ինչպես նաև խոսողի տեսակետը և վերաբերմունքը։

ՕԼ12 –Հ-ՈՒ4

Ընկալել լեզվական և բովանդակային առումով բարդ դասախոսությունների, զեկույցների հիմնական մտքերը:

 ՕԼ12-Հ-Ը1

Հասկանալ տարբեր ժանրերի, այդ թվում՝ լրագրային, վերլուծական, գիտհանրամատչելի հոդվածներ՝ ճանաչելով տեքստում առաջ քաշված վարկածների և եզրահանգումների միջև կապը։

ՕԼ12-Հ-Ը2

Գտնել և դուրս բերել անհրաժեշտ տեղեկատվությունը, հեղինակների տեսակետները և կարծիքները տարբեր, մասնագիտական աղբյուրներից։

ՕԼ12-Հ-Ը3

Հասկանալ մասնագիտացված հոդվածներ՝ պայմանով, որ կարող է պարբերաբար օգտագործել բառարան՝ տերմինաբանությունը ճշգրիտ հասկանալու համար։

ՕԼ12-Հ-Մ1

Առաջադրել նոր մտքեր և մոտեցումներ՝ իր հետաքրքրություններին առնչվող իրողությունների և իրադարձությունների մանրամասն վերլուծության հիման վրա։

ՕԼ12-Հ-Մ2

Տրամաբանորեն կապակցել և զարգացնել իր փաստարկները՝ ընդլայնելով և հիմնավորելով սեփական տեսակետը լրացուցիչ փաստարկներով և դիպուկ օրինակներով։

ՕԼ12-Հ-Մ3

Ելույթը/զեկուցումն ամփոփել սեփական և այլ տեսակետների վերլուծության և համադրության հիման վրա ձևակերպված եզրահանգումներով՝ առանց լեզվական կաշկանդվածության։

ՕԼ12-Հ-Գ1

Շարադրել իր հետաքրքրությունների շրջանակին վերաբերող և հանրային նշանակության զանազան թեմաներով համակարգված և գրագետ տեքստ՝ համադրելով և գնահատելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններն ու փաստարկները (250 – 280 բառ)։

ՕԼ12-Հ-Գ2

Գրել փաստարկային էսսեներ՝ ներկայացնելով գլխավոր մտքերն ու մանրամասները, գնահատել խնդրի լուծման համար առաջարկվող լուծումները։

ՕԼ12-Հ-Փ1

Հանպատրաստից և գրագետ հաղորդակցվել տարբեր միջավայրերում և լսարանների հետ՝ շոշափելով ընդհանուր, գիտահանրամատչելի, մասնագիտական կամ ժամանցի թեմաներ և ցուցաբերելով մտքերի հստակ փոխկապվածություն:

ՕԼ12-Հ-Փ2

Մասնակցել ոչ պաշտոնական և պաշտոնական քննարկումների՝ ճշգրտորեն արտահայտելով իր կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, մեկնաբանություններ, առաջադրելով վարկածներ, արձագանքելով այլոց փաստարկներին։

ՕԼ12-Հ-Փ3

Վարել հարցազրույց՝ նախապես մշակված հարցաշարով, ըստ անհրաժեշտության հեռանալով դրանից և կողմնորոշվելով ըստ պատասխանների։

ՕԼ12-Հ-Փ4

Վարել նամակագրություն (թղթային կամ էլեկտրոնային)՝ մեկնաբանելով ստացած տեղեկությունները և տեսակետները։

_____________________

1 «Հաղորդակցություն» հասկացությունը տրոհվում է «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում» ենթահասկացությունների։ Ըստ դասարանների այս հասկացության առաձին նկարագրիչներ չեն սահմանվել։ Ակնկալվում է լեզվանյութի օգտագործում ըստ թեմաների և մակարդակների։ Տե՛ս լեզվանյութը՝ ըստ լեզուների։

 

Մշակույթ

Դասարաններ

Արժեքներ

Վերաբերմունք

Նորմեր/կանոններ

Հետաքրքրություններ/
Նախասիրություններ

II

ՕԼ2-Մ-Ա1

Ճանաչել ազգային և ուսուցանվող լեզվի երկրի մշակույթի որոշ տարրեր (ընտանիք, դպրոց, այբուբեն)։

ՕԼ2-Մ-Վ.1

Ցուցաբերել հարգալից վերաբերմունք ընտանիքի և դասընկերների նկատմամբ` փորձելով օգնել նրանց:

ՕԼ2-Մ-Վ.2

Ցուցաբերել հոգատար և խնամքով վերաբերմունք դպրոցի գույքի և դպրոցական պարագաների հանդեպ:

ՕԼ2-Մ-Ն1

Թվարկել տանը և դպրոցում վարքի պարզ կանոնները:

ՕԼ2-Մ-Ն2

Մաքուր պահել դասասենյակը և չփչացնել գույքը։

ՕԼ2-Մ-Հ/Ն1

Ճանաչել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները։

III

ՕԼ3-Մ-Ա1

Ճանաչել իր և այլ ազգերի մի շարք սովորույթներ և դրանց հետ կապված արժեքները:

ՕԼ3-Մ-Ա2

Կարևորել ընկերությունը և հանդուրժողականությունը:

ՕԼ3-Մ-Վ.1

Ցուցաբերել հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների և ընկերների, պատասխանատվություն տան և դպրոցի գույքի հանդեպ։

ՕԼ3-Մ-Վ.2

Դրսևորել հոգատար վերաբերմունք կենդանիների հանդեպ:

ՕԼ3-Մ-Վ.3

Ստեղծել ընկերական հարաբերություններ՝ քաջալերելով և աջակցելով իր ընկերներին։

ՕԼ3-Մ-Ն1

Ճանաչել և պահպանել ընտանիքում և հասարակական վայրերում վարքի պարզ կանոնները։

ՕԼ3-Մ-Ն2

Ճանաչել առողջ սնվելու ռեժիմը և հետևել դրան։

ՕԼ3-Մ-Հ/Ն1

Ճանաչել իր ընտանիքի անդամների և դասընկերների նախասիրությունները։

IV

ՕԼ4-Մ-Ա1

Ճանաչել մշակութային արժեքների որոշ դրսևորումներ առօրյա կյանքում։

ՕԼ4-Մ-Ա2

Կարևորել հանդուրժողականությունն այլ ազգերի և մշակույթների նկատմամբ։

ՕԼ4-Մ-Վ.1

Դրսևորել հարգալից վերաբերմունք աշխարհի այլ երկրների, ազգությունների, լեզուների, մշակույթների հանդեպ` ցուցաբերելով դրանք ուսումնասիրելու հետաքրքրություն:

ՕԼ4-Մ-Վ.2

Դրսևորել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված հոգատար և պատասխանատու վերաբերմունք՝ չվնասելով և չաղտոտելով այն։

ՕԼ4-Մ-Ն1

Կազմել օրվա ռեժիմ և հետևել դրան։

ՕԼ4-Մ-Ն2

ճանաչել առողջ ապրելակերպի սկզբունքները և հետևել դրանց։

ՕԼ4-Մ-Ն3

Առաջնորդվել միայն անհրաժեշտը և պիտանին գնելու սկզբունքով։

ՕԼ4-Մ-Հ/Ն1

Ճանաչել ուսումնասիրվող լեզվի երկրի հասակակցի հետաքրքրություններն ու նախասիրությունները։

V

ՕԼ5-Մ-Ա1

Ճանաչել ազգային և իր համայնքի նյութական և ոչ նյութական արժեքները (ավանդույթներ, սովորույթներ, տեսարժան վայրեր)։

ՕԼ5-Մ-Ա2

Գիտակցել այլ մշակույթների նկատմամբ բաց լինելու և դրանք ճանաչելու կարևորությունը։

ՕԼ5-Մ-Վ.1

Դրսևորել հոգատար և պատասխանատու վերաբերմունք տեսարժան վայրերի հանդեպ։

ՕԼ5-Մ-Վ.2

Դրսևորել հոգատար վերաբերմունք բնության, ընտանի և վայրի կենդանիների հանդեպ։

ՕԼ5-Մ-Ն1

Ճանաչել հասարակական և մշակութային վայրերում իրեն դրսևորելու պարզ կանոնները և հետևել դրանց։

ՕԼ5-Մ-Ն2

Ճանաչել համագործակցային աշխատանքի տարրական կանոնները և հետևել դրանց։

ՕԼ5-Մ-Ն3

Ճանաչել համայնքում համակեցության տարրական կանոնները և հետևել դրանց։

ՕԼ5-Մ-Հ/Ն1

Ցուցաբերել հետաքրքրություն ընտանի և վայրի կենդանիների հանդեպ:

ՕԼ5-Մ-Հ/Ն2

Ճանաչել իրեն հետաքրքրող որոշ մասնագիտություններ։

ՕԼ5-Մ-Հ/Ն3

Ցուցաբերել հետաքրքրություն առողջ ապրելակերպի և սպորտի հանդեպ։

VI

ՕԼ6-Մ-Ա1

Կարևորել ընկերությունը, քաղաքավարությունը և հանդուրժողականությունը՝ որպես համակեցության նախապայման։

ՕԼ6-Մ-Ա2

Ճանաչել տոները որպես տարբեր համայնքների և մշակույթների նյութական և ոչ նյութական արժեքների դրսևորում։

ՕԼ6-Մ-Ա3

Կարևորել հայրենաճանա չումը իր համայնքի պատմամշակութային արժեքների գնահատման միջոցով։

ՕԼ6-Մ-Վ.1

Դրսևորել հանդուրժողական, քաղաքավարի և հարգալից վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ։

ՕԼ6-Մ-Վ.2

Դրսևորել պատասխանատու վերաբերմունք ազգային և համաշխարհային մշակութային արժեքների հանդեպ։

ՕԼ6-Մ-Վ.3

Դրսևորել պատասխանատու վերաբերմունք սեփական և այլոց առողջության հանդեպ։

ՕԼ6-Մ-Ն1

Ճանաչել համակեցության կանոնները և հետևել դրանց։

ՕԼ6-Մ-Ն2

Ճանաչել իր և այլ երկրների մի շարք հայտնի մարզաձևերի պարզ կանոնները։

ՕԼ6-Մ-Հ/Ն1

Դրսևորել հետաքրքրություն իր և ուսումասիրվող լեզվի երկրների մշակութային արժեքների հանդեպ:

ՕԼ6-Մ-Հ/Ն2

Ցուցաբերել հետաքրքրություն որևէ մարզաձևի նկատմամբ՝ գիտակցելով դրա կարևորությունը առողջ ապրելակերպի և կամային հատկանիշների ձևավորման գործում:

VII

ՕԼ7-Մ-Ա1

Ճանաչել և արժևորել ազգային և համաշխարհային մշակույթը երաժշտության միջոցով։

ՕԼ7-Մ-Ա2

Արժևորել օլիմպիական և պարալիմպիկ խաղերի դերը՝ որպես համաշխարհային մշակութային արժեքներ։

ՕԼ7-Մ-Ա3

Կարևորել աշխարհճանա չումը համաշխարհային պատմամշակութային արժեքների գնահատման միջոցով (աշխարհի հրաշալիքները)։

ՕԼ7-Մ-Վ.1

Դրսևորել հարգալից վերաբերմունք այլոց ինքնարտահայտման ձևերի (ոճ, ճաշակ և այլն) նկատմամբ։

ՕԼ7-Մ-Վ.2

Դրսևորել հոգատար և պատասխանատու վերաբերմունք Երկիր մոլորակի նկատմամբ։

ՕԼ7-Մ-Ն1

Թվարկել բնության նկատմամբ պատասխանատու վարքի մի շարք կանոններ։

ՕԼ7-Մ-Ն2

Ճանաչել մշակույթով/ժամանակով պայմանավորված կենցաղի մի շարք նորմեր (հագուստ, սնունդ)։

ՕԼ7-Մ-Ն3

Ճանաչել սարքերի օգտագործման անվտանգության տարրական կանոնները։

ՕԼ7-Մ-Հ/Ն1

Ցուցաբերել հետաքրքրություն նորաձևության և ոճերի, տարբեր հայտնագործությունների, երաժշտական ոճերի, նախընտրած սպորտաձևերի հանդեպ։

VIII

ՕԼ8-Մ-Ա1

Ճանաչել խոհանոցը որպես ազգային և համաշխարհային մշակույթի մաս։

ՕԼ8-Մ-Ա2

Արժևորել մշակութային բազմազանությունը։

ՕԼ8-Մ-Ա3

Կարևորել մեդիա տեղեկատվությունը որպես միջմշակութային իրազեկության խթանման միջոց։

ՕԼ8-Մ-Ա4

Դիտարկել մարդուն՝ որպես բարձրագույն արժեք մարդու իրավունքների գլոբալ համատեքստում։

ՕԼ8-Մ-Վ.1

Դրսևորել պատասխանատու վերաբերմունք մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների նկատմամբ:

ՕԼ8-Մ-Վ.2

Դրսևորել հարգալից, հոգատար և պատասխանատու վերաբերմունք հասարակիցների նկատմամբ։

ՕԼ8-Մ-Վ.3

Ցուցաբերել հետաքրքրություն այլ երկրների և մշակույթների ճանաչման նկատմամբ։

ՕԼ8-Մ-Ն1

Ճանաչել հասարակության մեջ իր իրավունքների և պարտականությունների սահմանը։

ՕԼ8-Մ-Ն2

Ճանաչել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։

ՕԼ8-Մ-Ն3

Ճանաչել հասարակական համակեցության կանոնները որպես ամբողջություն և հետևել դրանց։

ՕԼ8-Մ-Հ/Ն1

Ցուցաբերել հետաքրքրություն իր և ուսումնասիրվող երկրի/երկրների տեսարժան վայրերի, խոհանոցների և սովորույթների հանդեպ։

IX

ՕԼ9-Մ-Ա1

Կարևորել շարունակական բազմալեզու կրթության դերը՝ որպես անհատի և հասարակության հաջողության գրավական։

ՕԼ9-Մ-Ա2

Ճանաչել և արժևորել ազգային և համաշխարհային մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգությունը։

ՕԼ9-Մ-Ա2

Ճանաչել օրենքի գերակայությունը որպես ժողովրդավարական հասարակության գերակա նախապայման։

ՕԼ9-Մ-Վ.1

Դրսևորել պատասխանատվություն՝ ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հանդեպ։

ՕԼ9-Մ-Վ.2

Դրսևորել պատասխանատու քաղաքացիական վարքագիծ՝ ճանաչելով իր իրավունքներն ու պարտականությունները։

ՕԼ9-Մ-Ն1

Գործել որպես հասարակության մեջ կարգուկանոնին և օրենքին հետևող անհատ։

ՕԼ9-Մ-Ն2

Ճանաչել աղետների ժամանակ վարքագծային կանոնները և հետևել դրանց ըստ անհրաժեշտության։

ՕԼ9-Մ-Հ/Ն1

Ցուցաբերել հետաքրքրություն ազգային և համաշխարհային մշակութային ժառանգությունների նկատմամբ (կինո, երաժշտություն, գրականություն)։

X

ՕԼ10-Մ-Ա1

Կարևորել համաշխարհային արվեստի և գրականության գեղագիտական արժեքը և դերը մարդու կյանքում։

ՕԼ10-Մ-Ա2

Արժևորել գիտությունը որպես աշխարհճանաչման միջոց և առաջընթացի նախապայման։

ՕԼ10-Մ-Վ1

Դրսևորել հարգալից և արժևորող վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի և գրականության գործերի հանդեպ։

ՕԼ10-Մ-Վ2

Դրսևորել գիտությունը՝ որպես մարդկության առաջընթացն ապահովող կարևորագույն գործոնն արժևորող վերաբերմունք։

ՕԼ10-Մ-Վ3

Դրսևորել կոնֆլիկտների լուծելիության, խաղաղ կարգավորման հնարավորության/ անհրաժեշտության գիտակցություն։

ՕԼ10-Մ-Վ4

Դրսևորել ընթացիկ, հասարակական հնչեղության իրադարձությունների նկատմամբ իրազեկված և հիմնավորված դիրքորոշում։

ՕԼ10-Մ-Ն1

Ճանաչել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման/լուծման մոտեցումը որպես արդյունավետ եղանակ և հետևել դրան։

ՕԼ10-Մ-Ն2

Ճանաչել հասարակական բարքերը և ցուցաբերել անհատական դիրքորոշում:

ՕԼ10-Մ-Ն3

Ճանաչել ուսումնասիրվող լեզվով հաղորդակցության նորմերը և պահպանել դրանք այդ լեզվով հաղորդակցվելիս։

ՕԼ10-Մ-Հ/Ն1

Ցուցաբերել հետաքրքրություն հայ և օտարալեզու գրականության և արվեստի գործերի նկատմամբ:

ՕԼ10-Մ-Հ/Ն2

Ցուցաբերել հետաքրքրություն գիտական հետազոտությունների, հայտնագործությունների, առեղծվածային երևույթների և նրանց ուսումնասիրությունների նկատմաբ:

XI

ՕԼ11-Մ-Ա1

Արժևորել աշխատանքը և որակյալ մասնագիտական գործունեությունը։

ՕԼ11-Մ-Ա2

Արժևորել բնությունը որպես մարդու գոյության բնական միջավայր։

ՕԼ11-Մ-Ա3

Արժևորել ազգային մշակույթի ներդրումը համաշխարհային մշակույթում։

ՕԼ11-Մ-Վ1

Դրսևորել հարգալից վերաբերմունք աշխատանքի և տարբեր մասնագիտությունների նկատմամբ։

ՕԼ11-Մ-Վ2

Դրսևորել գիտակից վերաբերմունք հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի կարևորության նկատմամբ:

ՕԼ11-Մ-Վ3

Դրսևորել քաղաքական և պատմական իրադարձությունների մասին իրազեկ լինելու գիտակցություն՝ կարևորելով առաջնային աղբյուրներից (օրինակ՝ ականատեսներ, արխիվային փաստաթղթեր և այլն) տեղեկատվությանը ստացումը։

ՕԼ11-Մ-Վ4

Դրսևորել հոգատար և պատասխանատու վերաբերմունք բնության հանդեպ՝ գիտակցելով մարդու, Երկիր մոլորակի և տիեզերքի անքակտելի կապի կարևորությունը:

ՕԼ11-Մ-Ն1

Ճանաչել աշխատաշուկայում գործող նորմերը և առաջնորդվել դրանցով աշխատանք որոնելիս կամ աշխատանքի դիմելիս։

ՕԼ11-Մ-Ն2

Հետևել հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի կանոններին:

ՕԼ11-Մ-Ն3

Ճանաչել մեդիագրագիտության հիմնարար սկզբունքները և առաջնորդվել դրանցով՝ տեղեկություններ որոնելիս։

ՕԼ11-Մ-Ն4

Հետևել շրջակա միջավայրը մաքուր /էկոլոգիան պահպանելու համընդհանուր կանոններին/օրենքներին:

ՕԼ11-Մ-Հ/Ն1

Կարևորել նախասիրությունների դերը մասնագիտության ընտրության ժամանակ:

ՕԼ11-Մ-Հ/Ն2

Ցուցաբերել հետաքրքրություն բժշկության ճյուղերի և մասնագիտացումների, բժշկագիտության առաջընթացի նկատմամբ:

ՕԼ11-Մ-Հ/Ն3

Ցուցաբերել հետաքրքրություն Հայաստանի կամ ուսումնասիրվող լեզվի երկր(ներ)ի քաղաքական համակարգերի նկատմամբ:

ՕԼ11-Մ-Հ/Ն4

Ցուցաբերել հետաքրքրություն բնապահպանական գլոբալ խնդիրների, դրանց պատճառների և լուծման ուղիների հանդեպ:

ՕԼ11-Մ-Հ/Ն5

Դրսևորել հետաքրքրություն համաշխարհային և հայոց պատմության նշանակալի իրադարձությունների/դեմքերի նկատմամբ:

ՕԼ11-Մ-Հ/Ն6

Ցուցաբերել հետաքրքրություն գիտության և գիտատեխնիկական առաջընթացի նկատմամբ:

XII

ՕԼ12-Մ-Ա1

Կարևորել թարգմանության դերը որպես միջմշակութային հաղորդակցության միջոց և ազգային մշակույթի տարր։

ՕԼ12-Մ-Ա2

Կարևորել հին քաղաքակրթությունների արժեհամակարգերը որպես նոր քաղաքակրթությունների ձևավորման հենք։

ՕԼ12-Մ-Վ1

Ցուցաբերել հետաքրքրություն և հարգանք այլ քաղաքակրթությունների նկատմամբ:

ՕԼ12-Մ-Վ2

Ցուցաբերել հետաքրքրություն թարգմանության հանդեպ՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոց և ազգային մշակույթի տարր։

ՕԼ12-Մ-Վ3

Դրսևորել հարգալից վերաբերմունք այլ կրոնների նկատմամբ՝ որպես մշակույթի մի բաղադրիչ մաս:

ՕԼ12-Մ-Վ4

Դրսևորել գիտակցական վերաբերմունք կամավորական աշխատանքի նկատմամբ՝ որպես սոցիալական պատասխանատվությունև անհատի ինքնաճանաչման դրսևորում՝ ի շահ հասարակության:

ՕԼ12-Մ-Վ5

Դրսևորել պատասխանատու վերաբերմունք անցյալի ձախողումների, ներկայի քայլերի նկատմամբ՝ որպես ապագայի հաջողության գրավական:

ՕԼ12-Մ-Ն1

Ճանաչել hին և ժամանակակից քաղաքակրթություններում ընդունված հասարակական նորմերը, դրանց առանձնահատկությունները և զարգացումը։

ՕԼ12-Մ-Ն2

Ճանաչել կամավորական աշխատանքի սկզբունքներն ու առանձնահատկությունները և առաջնորդվել դրանցով կամավորություն անելիս։

ՕԼ12-Մ-Ն3

Հատկորոշել հաջողության հասնելու սկզբունքներն ու որակները՝ հետագա քայլերի հաջորդականությունը որոշելիս։

ՕԼ12-Մ-Հ/Ն1

Ցուցաբերել հետաքրքրություն տարբեր քաղաքակրթությունների (ազգային ծեսեր, սովորույթներ, ավանդույթներ) նկատմամբ։

ՕԼ12-Մ-Հ/Ն2

Ցուցաբերել հետաքրքրություն կամավորական աշխատանքի հանդեպ։

ՕԼ12-Մ-Հ/Ն3

Դրսևորել հետաքրքրություն ապագայի և հաջողության հասնելու ուղիների նկատմամբ:


Քննական և ստեղծարար միտք

Դասարաններ

Միտք

Տրամաբանական կապեր

Վերլուծություն

Առաջընթաց

II

ՕԼ2-ՔՍՄ-Մ1

Ձևակերպել իր մասին տրված շատ պարզ հարցի պատասխանը։

ՕԼ2-ՔՍՄ-Մ2

Ներկայացնել իր մտքերը իր պատրաստած տեսողական նյութերի միջոցով։

ՕԼ2-ՔՍՄ-Տ1

Կազմել շատ պարզ հարցեր։

ՕԼ2-ՔՍՄ-Վ1

Գրանցել դիտումների արդյունքները։

ՕԼ2-ՔՍՄ-Ա1

Արձագանքել ուսուցչի պարզ հրահանգներին:

III

ՕԼ3-ՔՍՄ-Մ1

Ձևակերպել շատ պարզ հարցեր և պատասխաններ կոնկրետ թեմայի շուրջ։

ՕԼ3-ՔՍՄ-Մ2

Ներկայացնել իր մտքերը խոսքային և տեսողական նյութերի միջոցով։

ՕԼ3-ՔՍՄ-Տ1

Տարանջատել ընդհանուրն ու մասնավորը, սեռը և տեսակը։

ՕԼ3-ՔՍՄ-Տ2

Դասավորել մտքերը միմյանց հետ կապակցվածությամբ։

ՕԼ3-ՔՍՄ-Տ3

Ճանաչել իր առջև դրված պարզ խնդիրը:

ՕԼ3-ՔՍՄ-Վ1

Նկարագրել դիտումների միջոցով երևույթների/իրերի առանձնահատուկ հատկանիշները։

ՕԼ3-ՔՍՄ-Ա1

Պլանավորել և կատարել առաջադրանք զույգերով:

IV

ՕԼ4-ՔՍՄ-Մ1

Արտահայտել կապակցված մտքեր տրված թեմայի շուրջ։

ՕԼ4-ՔՍՄ-Մ2

Մտքերն արտահայտելիս բերել պարզ հիմնավորումներ:

ՕԼ4-ՔՍՄ-Մ3

Օգտագործել տարբեր ոչ-խոսքային միջոցներ՝ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։

ՕԼ4-ՔՍՄ-Տ1

Ճանաչել իր լսած/կարդացած նյութում մտքերի հաջորդականությունը և դրանց միջև կապերի տեսակները։

ՕԼ4-ՔՍՄ-Տ3

Դասավորել մտքերը միմյանց հետ փոխկապակցվածությամբ (ընդհանուր/մասնավորր, պատճառ/հետևանք)՝ ճիշտ լեզվական միջոցների կիրառմամբ։

ՕԼ4-ՔՍՄ-Տ4

Հասկանալ իր առջև դրված պարզ խնդիրը՝ առաջարկելով հաջորդական քայլեր այն լուծելու համար:

ՕԼ4-ՔՍՄ-Վ1

Խմբավորել շրջապատի երևույթները/իրերը ըստ դասերի։

ՕԼ4-ՔՍՄ-Վ2

Նշել երևույթների/իրերի նմանություններն ու տարբերությունները։

ՕԼ3-ՔՍՄ-Ա1

Հասկանալ իր առջև դրված խնդիրները:

ՕԼ3-ՔՍՄ-Ա2

Բերել պարզ հիմնավորումներ, մտքեր և մեկնաբանել դրանք:

V

ՕԼ5-ՔՍՄ-Մ1

Պատասխանել տրված հարցերին՝ արտահայտելով և հիմնավորելով իր կարծիքը։

ՕԼ5-ՔՍՄ-Մ2

Մշակել տարբեր նյութեր (նամակ, բացիկ, պաստառ և այլն) իր կարծիքը արդյունավետ և հիմնավոր ներկայացնելու համար։

ՕԼ5-ՔՍՄ-Տ1

Համեմատել սեփական գործողություններն/արարքներն այլոց գործողությունների հետ։

ՕԼ5-ՔՍՄ-Տ2

Կապակցել մտքերը՝ ընդհանուրից մասնավորը անցումներով։

ՕԼ5-ՔՍՄ-Տ3

Առաջարկել տրված թեմայի շրջանակում խնդրի լուծման պարզ տարբերակներ։

ՕԼ5-ՔՍՄ-Վ1

Դասակարգել թեմայի շուրջ ստացված տեղեկությունները։

ՕԼ5-ՔՍՄ-Վ2

Համեմատել իրերը/երևույթները/
հասկացությունները՝ վեր հանելով ընդհանրություններն ու տարբերությունները։

ՕԼ5-ՔՍՄ-Ա1

Գտնել տրված թեմայի շուրջ խնդիրների պատասխանները՝ հետևելով հրահանգներին/
ցուցումներին:

ՕԼ5-ՔՍՄ-Ա2

Ներկայացնել տեղեկությունը ծանոթ իրավիճակներում դերախաղի, երկխոսության, կարճ ելույթի միջոցով։

VI

ՕԼ6-ՔՍՄ-Մ1

Առաջադրել նոր մտքեր և գաղափարներ տրված թեմաների շրջանակում։

ՕԼ6-ՔՍՄ-Մ2

Պաշտպանել իր առաջադրած տեսակետը` բերելով օրինակներ:

ՕԼ6-ՔՍՄ-Մ3

Ստեղծել սահիկաշար՝ օգտվելով տարբեր աղբյուրներից։

ՕԼ6-ՔՍՄ-Տ1

Բացատրել սեփական և այլոց արարքների/ գործողությունների առավելավելություններն ու թերությունները։

ՕԼ6-ՔՍՄ-Տ2

Արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն՝ համեմատական և պատճառահետևանքային կապերի կիրառմամբ։

ՕԼ6-ՔՍՄ-Տ3

Առաջարկել խնդրի լուծման տարբերակներ՝ համեմատելով դրանք միմյանց հետ։

ՕԼ6-ՔՍՄ-Վ1

Բացատրել տրված խնդրի բուն էությունը։

ՕԼ6-ՔՍՄ-Վ2

Համեմատել հավաքված տվյալները։

ՕԼ6-ՔՍՄ-Ա1

Մշակել քայլեր տրված թեմայի շուրջ հարցերի պատասխանները գտնելու համար:

ՕԼ6-ՔՍՄ-Ա2

Պատրաստել տրված թեմայի շրջանակում դերախաղ, երկխոսություն, կարճ ելույթ՝ արտահայտելով սեփական կարծիքը։

VII

ՕԼ7-ՔՍՄ-Մ1

Առաջարկել նոր մտքեր, գաղափարներ և մոտեցումներ իրեն ծանոթ, քննարկվող թեմաների վերաբերյալ։

ՕԼ7-ՔՍՄ-Մ2

Ամփոփել իրեն ծանոթ, քննարկվող թեմաների շուրջ իր և ուրիշների առաջադրած մտքերն ու գաղափարները։

ՕԼ7-ՔՍՄ-Մ3

Ստեղծել նախագծի պլան։

ՕԼ7-ՔՍՄ-Տ1

Անել ենթադրություններ և եզրահանգումներ առկա տվյալների հիման վրա:

ՕԼ7-ՔՍՄ-Տ2

Գնահատել տարբեր իրավիճակներ՝ համադրելով դրանց բնորոշ հատկանիշները։

ՕԼ7-ՔՍՄ-Տ3

Առաջարկել խնդիրների լուծման առավել արդյունավետ մոտեցում՝ հիմնավորելով դրա ընտրությունը։

ՕԼ7-ՔՍՄ-Վ1

Բացահայտել խնդիրների առաջացման պատճառները։

ՕԼ7-ՔՍՄ-Վ2

Համեմատել/համադրել մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունները։

ՕԼ7-ՔՍՄ-Ա1

Ձեռնարկել քայլեր տրված առաջադրանքի լուծման համար՝ հիմնավորելով իր մոտեցումները։

ՕԼ7-ՔՍՄ-Ա2

Ստեղծել տրված թեմայի շրջանակում երկխոսություն, հարցազրույց, ելույթ, և այլն՝ բերելով համոզիչ փաստարկներ։

VIII

ՕԼ8-ՔՍՄ-Մ1

Ներկայացնել իրեն հուզող խնդիրները և առաջարկել լուծումներ։

ՕԼ8-ՔՍՄ-Մ2

Պլանավորել հետազոտական աշխատանքներ՝ արդյունքները ներկայացնելով տարբեր միջոցներով։

ՕԼ8-ՔՍՄ-Մ3

Մշակել թեմատիկ նախագծերի կամ միջոցառումների պլան։

ՕԼ8-ՔՍՄ-Տ1

Արտահայտել մտքերը` ներկայացնելով հավաստի աղբյուրներից վերցված փաստեր, դրանց հիման վրա կատարելով դատողություններ և եզրահանգումներ։

ՕԼ8-ՔՍՄ-Տ2

Գնահատել տարբեր իրադրություններ/փոխհարաբերությունները՝ հիմնավորելով իր գնահատականը:

ՕԼ8-ՔՍՄ-Տ3

Ձևակերպել նպատակներ՝ մշակելով դրանց հասնելու արդյունավետ ուղիները:

ՕԼ8-ՔՍՄ-Վ1

Անել դատողություններ և եզրակացություններ խնդրի իրական պատճառների մասին՝ առաջադրելով լուծում(ներ):

ՕԼ8-ՔՍՄ-Վ2

Համադրել այլ տեսակետներ՝ ներկայացնելով սեփական մոտեցումը:

ՕԼ8-ՔՍՄ-Ա1

Ներկայացնել տեղեկատվությունը՝ հիմնավորելով դիտարկված արդյունքների տարբեր մեկնաբանությունները:

ՕԼ8-ՔՍՄ-Ա2

Ճանաչել խնդրի լուծման այլընտրանքային տարբերակների հնարավորությունը։

ՕԼ8-ՔՍՄ-Ա3

Սովորել սեփական սխալներից՝ գործողությունների ընթացքի համար այլ մոտեցումներ ընտրելով։

IX

ՕԼ9-ՔՍՄ-Մ1

Առաջարկել նոր մտքեր՝ հիմնվելով նախնական գիտելիքի վրա։

ՕԼ9-ՔՍՄ-Մ2

Արտահայտել կարծիք՝ հիմնավորելով և բացատրելով իր մոտեցումները, տալով համաձայնություն և անհամաձայնություն:

ՕԼ9-ՔՍՄ-Մ3

Դրսևորել ստեղծագործ մոտեցում իր տեսակետներն ու գաղափարներն արտահայտելիս։

ՕԼ9-ՔՍՄ-Տ1

Կառուցել մտքերը կուռ տրամաբանությամբ՝ կիրառելով համեմատություններ, համադրություններ, փաստարկներ, ընդհանրացումներ։

ՕԼ9-ՔՍՄ-Տ2

Բացատրել սեփական ընտրության և որոշումների դրդապատճառները:

ՕԼ9-ՔՍՄ-Վ1

Մեկնաբանել խնդիրները`կատարելով մեկնաբանություններ և դատողություններ դրանց հիմքերի և լուծումների հավանական ազդեցության մասին։

ՕԼ9-ՔՍՄ-Վ2

Մեկնաբանել իր որոշումները՝ հղում անելով դրանց կայացման նախապայմաններին։

ՕԼ9-ՔՍՄ-Ա1

Գնահատել իր աճը որպես սովորող՝ հետահայաց վերլուծելով իր գիտելիքների և կարողությունների զարգացումը։

ՕԼ9-ՔՍՄ-Ա2

Գնահատել սեփական գործողություններում նախորդ ձեռքբերումների վրա հիմնվելու և սխալներից դասեր քաղելու կարևորությունը։

X

ՕԼ10-ՔՍՄ-Մ1

Արտահայտել իր տեսակետը՝ անդրադառնալով այլոց կարծիքների առավելություններին ու թերություններին և կատարելով եզրահանգումներ։

ՕԼ10-ՔՍՄ-Մ2

Առաջարկել գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ կոնֆլիկտների, լուծման նոր եղանակներ՝ հիմնավորելով իր մոտեցումը:

ՕԼ10-ՔՍՄ-Մ3

Ստեղծել օտարալեզու մուլտիմեդիոն բովանդակություն՝ պատշաճ հղումներ տալով բովանդակության սկզբնաղբյուրներին։

ՕԼ10-ՔՍՄ-Տ1

Վեր հանել տարբեր ժանրերի տեքստերում ներկայացված փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

ՕԼ10-ՔՍՄ-Տ2

Հիմնավորել սեփական որոշումները՝ կանխատեսելով դրանց հավանական հետևանքները։

ՕԼ10-ՔՍՄ-Տ3

Գնահատել որևէ խնդրի անդրադարձող տարբեր վարկածները՝ ընդգծելով դրանց ուժեղ և թույլ կողմերը, այս կամ այն վարկածին կողմ կամ դեմ լինելու պատճառները։

ՕԼ10-ՔՍՄ-Վ1

Մեկնաբանել գրական և արվեստի գործերի հիմնական ուղերձը՝ նշելով դրանց առանձնահատկությունները:

ՕԼ10-ՔՍՄ-Վ2

Համադրել տարբեր աղբյուրներից որոնված, հավաքված և դասակարգված տեղեկույթը։

ՕԼ10-ՔՍՄ-Վ3

Հետազոտել հասարակական հնչեղություն ունեցող որևէ հարցի/իրադարձության մասին մեդիա աղբյուրներից քաղված փաստերը և վերլուծությունները՝ ձևակերպելու սեփական դիրքորոշումը։

ՕԼ10-ՔՍՄ-Վ4

Հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

ՕԼ10-ՔՍՄ-Ա1

Գնահատել արվեստի և գրականության դերը անհատական զարգացման գործում՝ գիտակցելով գեղագիտական արժեքի կարևորությունը:

ՕԼ10-ՔՍՄ-Ա2

Դրսևորել միջաձնային կոնֆլիկտի/դրա լուծելիության գիտակցություն՝ խնդրին այլընտրանքային մոտեցումների կիրառման միջոցով:

ՕԼ10-ՔՍՄ-Ա3

Ճանաչել իր համայնքի/երկրի հասարակական հնչեղության որևէ խնդրի լուծմանն իր մասնակցության կարևորությունը։

XI

ՕԼ11-ՔՍՄ-Մ1

Արտահայտել իր տեսակետը՝ հիմնավորելով այն օրինակներով, տարբեր աղբյուրներից քաղված փաստացի տեղեկություններով։

ՕԼ11-ՔՍՄ-Մ2

Ձևակերպել իրեն հուզող տարբեր խնդիրների նորարարական լուծումներ՝ հիմնավորելով իր մոտեցումները։

ՕԼ11-ՔՍՄ-Մ3

Պլանավորել հետազոտական նախագիծ՝ կազմելով հետազոտության նյութեր և արդյունքները ներկայացնելով մուլտիմեդիոն միջոցներով։

ՕԼ11-ՔՍՄ-Տ1

Վեր հանել կարևոր մտքերը՝ առանձնացնելով փաստերը կարծիքից, ճանաչելով հեղինակի մտադրությունը:

ՕԼ11-ՔՍՄ-Տ2

Հիմնավորել իր մոտեցումներն ու ընտրությունը տարբեր աղբյուրներից քաղված տեղեկություններով և սեփական փաստարկներով։

ՕԼ11-ՔՍՄ-Տ3

Պահպանել մտքերի տրամաբանական կապը, իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը:

ՕԼ11-ՔՍՄ-Վ1

Հավաքել և համեմատել տեղեկատվություն տարբեր մասնագիտությունների վերաբերյալ:

ՕԼ11-ՔՍՄ-Վ2

Մեկնաբանել իրադարձությունները՝ անդրադառնալով իր տեսակետի ձևավորմանը նպաստող առանցքային մանրամասներին։

ՕԼ11-ՔՍՄ-Վ3

Մեկնաբանել բազմապիսի խնդիրների նախապատմությունը, պատճառները և լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

ՕԼ11-ՔՍՄ-Վ4

Համադրել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները՝ անելով դատողություններ, առաջադրելով վարկածներ և հիմնավորելով իր մոտեցումները:

ՕԼ11-ՔՍՄ-Ա1

Հասկանալ ապագա մասնագիտության և աշխատանքի ճիշտ ընտրության կարևորությունը՝ որպես իր ապագյի առաջընթացը գրավական:

ՕԼ11-ՔՍՄ-Ա2

Գնահատել գիտության զարգացման կարևորությունը հասարակության առաջընթացի ապահովման գործում:

XII

ՕԼ12-ՔՍՄ-Մ1

Արտահայտել իր տեսակետը բազմապիսի թեմաներով՝ նախապես հավաքված փաստերի հիման վրա ձևակերպելով իր կարծիքը և հիմնավորելով իր մոտեցումները:

ՕԼ12-ՔՍՄ-Մ2

Առաջարկել թարգմանության սեփական տարբերակները՝ հիմնավորելով իր մոտեցումները։

ՕԼ12-ՔՍՄ-Մ3

Կազմել իր հետագա քայլերի պլանը՝ հիմնավորելով գործողությունների հաջորդականությունը։

ՕԼ12-ՔՍՄ-Տ1

Ճանաչել առաջ քաշված վարկածների և եզրահանգումների, առանձին մանրամասների և մտքերի միջև տրամաբանական կապը` գնահատելով դրանց հիմնավորվածությունը:

ՕԼ12-ՔՍՄ-Տ2

Գնահատել իրավիճակները՝ դուրս բերելով խնդիրները, ներկայացնելով խնդրի նախապատմությունը, պատճառները, խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերը, դրանց հավանական ազդեցությունը։

ՕԼ12-ՔՍՄ-Տ3

Ձևակերպել իր ապագայի նպակները, ճիշտ ճանաչելով և գնահատելով սեփական ուժերն ու հնարավորությունները, դասեր քաղելով ձախողումներից՝ նշելով և հիմնավորելով դժվարությունների հաղթահարման քայլերը:

ՕԼ12-ՔՍՄ-Վ1

Համեմատել տարբեր

հասարակական և

բնական երևույթները՝

վերլուծելով/

համադրելով դրանց

առանձնահատկություն

ները և կատարելով

համապատասխան

եզրահանգումներ։

ՕԼ12-ՔՍՄ-Վ2

Դրսևորել

վերլուծական

մոտեցում իր ուժերի ու

հնարավորությունների,

նպատակների և դրանց

հասնելու ուղիների,

հնարավոր

դժվարությունների և

դրանց հաղթահարման

քայլերի վերաբերյալ:

ՕԼ12-ՔՍՄ-Ա1

Գիտակցել սեփական ուժերի ճիշտ գնահատման կարևորությունը ապագայում կանխատեսվող քայլերի համար։

ՕԼ12-ՔՍՄ-Ա2

Վերլուծել ապագայի իր ծրագրերը, դրանց իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը։


Ինքնություն

Դասարաններ

Անհատ

Ընտանիք

Համայնք

Հասարակություն

II

ՕԼ2-Ի-Ա1

Կազմակերպել իր առօրյան որպես աշակերտ։

ՕԼ2-Ի-Ա2

Հետևել անհատական հիգիենայի պարզ կանոններին։

ՕԼ2-Ի-Ը1

Դրսևորել հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ։

ՕԼ2-Ի-Ը2

Կիրառել ծանոթության, ողջույնի և հրաժեշտի տարրական արտահայտություններ առօրյա շփումներում:

ՕԼ2-Ի-Հ1

Ճանաչել իրեն որպես համայնքի անդամ։

 

III

ՕԼ3-Ի-Ա1

Կատարել առօրյա պարտականությունները՝ ժամանակ հատկացնելով դասերին և սիրելի զբաղմունքին/հանգստին, հետևել հիգիենայի կանոններին:

ՕԼ3-Ի-Ը1

Դրսևորել պատրաստվածություն և հոգատարություն իր տան անդամների, տատիկ-պապիկի և ընտանիքի մյուս անդամների հանդեպ:

ՕԼ3-Ի-Ը2

Կիրառել քաղաքավարի հաղորդակցության արտահայտություններ։

ՕԼ3-Ի-Հ1

Ճանաչել նեղ համայնքի իրեն առնչվող առօրյա խնդիրները։

 

IV

ՕԼ4-Ի-Ա1

Կարևորել նոր հետաքրքրությունների և շփումների դերը իր զարգացման գործում։

ՕԼ4-Ի-Ը1

Դրսևորել հարգալից վերաբերմունք իր ընտանիքի անդամ հասակակիցների և մեծերի նկատմամբ:

ՕԼ4-Ի-Ը2

Դրսևորել հոգատար վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ՝ օգնելով առօրյա գործերում և գնումներում։

ՕԼ4-Ի-Հ1

Ճանաչել նեղ համայնքի իրեն առնչվող առօրյա խնդիրների պատճառները։

 

V

ՕԼ5-Ի-Ա1

Ճանաչել իր հույզերն ու զգացողությունները՝ արտահայելով դրանք։

ՕԼ5-Ի-Ա2

Գնահատել իր վարքը՝ ճանաչելով իր ձեռքբերումներն ու սխալները։

ՕԼ5-Ի-Ը1

Կարևորել ընտանեկան ժամանցը՝ օրվա ընթացքում ընտանիքի հետ անցկացնելով իր ժամանակի մի մասը։

ՕԼ5-Ի-Ը2

Կարևորել իր դերը՝ որպես ընտանիքի անդամ, ճանաչելով իր իրավունքներն ու պարտականությունները։

ՕԼ5-Ի-Հ1

Դրսևորել հարգալից վերաբերմունք համայնքի անդամների հանդեպ:

ՕԼ5-Ի-Հ2

Առաջարկել քայլեր իր նեղ համայնքի որոշ խնդիրների լուծման համար։

ՕԼ5-Ի-ՀԱ1

Գիտակցել իր՝ հասարակության մի մասնիկ լինելը։

VI

ՕԼ6-Ի-Ա1

Կարևորել սեփական կարծիքով հանդես գալը։

ՕԼ6-Ի-Ա2

Կառավարել հուզմունքը տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ սխալներ թույլ տալիս, քննադատություն լսելիս։

ՕԼ6-Ի-Ը1

Կարևորել ընտանեկան ժամանցը, ընտանեկան սովորույթները՝ միասին նշելով ընտանեկան տոները։

ՕԼ6-Ի-Ը2

Արժևորել ընտանեկան ջերմ փոխհարաբերությունները։

ՕԼ6-Ի-Հ1

Պահպանել համակեցության պարզ կանոնները համայնքում։

ՕԼ6-Ի-Հ2

Կարևորել իր և իր ընտանիքի դերը համայնքում և համայնքային խնդիրներին արձագանքելու գործում։

ՕԼ6-Ի-ՀԱ1

Արժևորել մշակութային և լեզվական բազմազանությունը հասարակության մեջ։

VII

ՕԼ7-Ի-Ա1

Դրսևորել զսպվածություն դպրոցական և համադպրոցական մրցումների ժամանակ հաղթելիս կամ պարտվելիս։

ՕԼ7-Ի-Ա2

Հաղթահարել տարբեր դժվարությունները՝ դրսևորելով կամքի ուժ։

ՕԼ7-Ի-Ը1

Ճանաչել ընտանիքը որպես հասարակության մի մասնիկ։

ՕԼ7-Ի-Ը2

Արժևորել ընտանիքում առողջ ապրելակերպի անհրաժեշտությունը:

ՕԼ7-Ի-Հ1

Շփվել քաղաքավարի և հարգալից համայնքում իր հասակակիցների, տարեցների, ծանոթների և անծանոթների հետ:

ՕԼ7-Ի-Հ2

Կարևորել իր և իր ընտանիքի դերը համայնքային խնդիրների համար լուծումներ առաջարկելու և դրանք իրագործելու հարցում։

ՕԼ7-Ի-ՀԱ1

Կարևորել հասարակության մեջ խտրականության բացառման, հավասար հնարավորությունների և ապրումակցման անհրաժեշտությունը։

VIII

ՕԼ8-Ի-Ա1

Դրսևորել ինքնատիրապետում և առողջ ինքնաքննադատություն բանավեճերի և քննարկումների ժամանակ։

ՕԼ8-Ի-Ա2

Կարևորել սեփական հնարավորությունները համարժեք գնահատելու կարողությունը։

ՕԼ8-Ի-Ը1

Կրել պատասխանատվություն ընտանիքի անդամների և ընտանեկան գործերի համար։

ՕԼ8-Ի-Ը2

Արժևորել ընտանիքի անդամների հետ սեփական ձեռքբերումների և խնդիրների շուրջ քննարկումները։

ՕԼ8-Ի-Հ1

Կարևորել համայնքի անդամների հավասար հնարավորությունները, իրավունքներն ու պարտականությունները:

ՕԼ8-Ի-Հ2

Կարևորել սեփական համայնքը այլոց համար գրավիչ դարձնելու անհրաժեշտությունը:

ՕԼ8-Ի-ՀԱ1

Կարևորել հասարակությունում մարդու բարձրագույն արժեք լինելու գաղափարը։

IX

ՕԼ9-Ի-Ա1

Դրսևորել ժամանակը արդյունավետ կառավարելու և ինքնուրույն սովորելու կարողություն։

ՕԼ9-Ի-Ա2

Կայացնել ինքնուրույն որոշումներ՝ գիտակցելով իր ուժեղ և թույլ կողմերը։

ՕԼ9-Ի-Ը1

Կարևորել խոսքի և ընտրության ազատությունը ընտանիքում՝ հաշվի առնելով ընտանիքի անդամների կարծիքը, խորհուրդը։

ՕԼ9-Ի-Հ1

Գործել որպես համայնքի անդամ՝ հետևելով օրենքներին, կարգ ու կանոնին։

ՕԼ9-Ի-Հ2

Ներդրում ունենալ համայնքի զարգացմանն ուղղված գործողություններում։

ՕԼ9-Ի-ՀԱ1

Դրսևորել քաղաքացիական գիտակցություն՝ կարևորելով օրենքի գերակայությունը ժողովրդավարության ամրապնդման գործում։

X

ՕԼ10-Ի-Ա1

Գիտակցել իր մասնագիտական հակումները և նախասիրությունները՝ գնահատելով իր կարողությունները։

ՕԼ10-Ի-Ա2

Սովորել ինքնուրույն՝ կազմակերպելով իր ուսումնառության գործընթացը, պլանավորելով նախագծեր, համագործակցային աշխատանքներ։

ՕԼ10-Ի-Ը1

Գիտակցել սեփական դերակատարությունը ընտանեական առողջ փոխհարաբերությունների համար։

ՕԼ10-Ի-Հ1

Ճանաչել համայնքի մասնակցային կառավարման սկզբունքները։

ՕԼ10-Ի-Հ2

Որոշել համայնքի զարգացմանը խոչընդոտող առաջնահերթ խնդիրները։

ՕԼ10-Ի-ՀԱ1

Ճանաչել հասարակության մեջ ի հայտ եկող տարբեր կոնֆլիկտների լուծման հնարավոր եղակաները։

XI

ՕԼ11-Ի-Ա1

Կայացնել ինքնուրույն որոշում մասնագիտության ընտրության մեջ՝ ճիշտ գնահատելով սեփական ուժերը:

ՕԼ11-Ի-Ա2

Համագործակցել թիմակիցների հետ՝ ստանձնելով տարբեր դերեր։

ՕԼ11-Ի-Ը1

Կարևորել ընտանիքի առաջադիմությունը որպես հասարակության առաջադիմության գրավական։

ՕԼ11-Ի-Հ1

Ցուցաբերել ակտիվ մասնակցություն/գործունեություն իր տարբեր, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների լուծման, պատմամշակութային արժեքների պահպանման գործում:

ՕԼ11-Ի-Հ2

Վերլուծել իր համայնքի զարգացմանը խոչընդոտող առաջնահերթ խնդիրների պատճառները, այդ թվում՝ քաղաքական իրողությունների համատեքստում։

ՕԼ11-Ի-ՀԱ1

Կարևորել քաղաքականությունը որպես հասարակական կյանքի անհրաժեշտ բաղադրիչ։

ՕԼ11-Ի-ՀԱ2

Գիտակցել իր նախընտրած մասնագիտության կարևորությունը հասարակական կյանքի բարելավման /հասարակության զարգացման գործում:

XII

ՕԼ12-Ի-Ա1

Կարևորել հաջողության հասնելու համար սեփական ուժերն ու հնարավորությունները ճիշտ ճանաչելն և գնահատելը։

ՕԼ12-Ի-Ա2

Կարևորել կամավորական աշխատանքի դերը որպես անհատի ինքնաճանաչման դրսևորում:

ՕԼ12-Ի-Ա3

Կարևորել շարունակական կրթությունը՝ որպես անձի զարգացման նախապայման։

ՕԼ12-Ի-Ը1

Կարևորել ընտանիքի աջակցության դերը ապագայի ծրագրերն իրականացնելու և հաջողության հասնելու համար:

ՕԼ12-Ի-Հ1

Ծավալել համայնքի զարգացմանն ուղղված կամավորական գործունեություն:

ՕԼ12-Ի-Հ1

Առաջարկել իր համայնքի զարգացմանը խոչընդոտող առաջնահերթ խնդիրների լուծումներ՝ հիմնավորելով դրանք։

ՕԼ12-Ի-ՀԱ1

Դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն՝ որպես հասարակական և քաղաքական կյանքի լիարժեք մասնակից։

 

ԲԱԺԻՆ 8. ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1) Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմաննների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

3) օգտագործի ունեցած գիտելիքներն և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.

5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.

6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ.

7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.

8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, և կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.

9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.

11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը.

12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերը օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.

14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք պահպանելով անվտանգության կանոնները.

15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.

16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

17) ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.

18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.

19) կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը.

20) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ.

21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.

22) կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.

23) ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.

24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.

25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.

26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.

27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.

28) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.

29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելիությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

30) զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.

31) ճանաչի և խուսափի վնասակար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները.

32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից.

33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.

34) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը:

35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1) Վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմաննների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմաննների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.

5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.

6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.

7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.

8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.

9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.

10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.

11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.

12) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.

13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.

14) կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ.

15) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.

16) կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.

17) նկարագրի բնության, բնակչության, և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը․

18) նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.

19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.

20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.

21) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.

22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.

24) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.

26) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակը արդյունավետ տնօրինելու կարողություններ.

27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

29) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.

30) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.

32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքները առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունի անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

43) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.

44) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.

45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

46) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.

47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.

48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.

49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ.

50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում.

51) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳԻՐ

 

1) Գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմաննների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմաննների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.

3) համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.

4) կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.

5) մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.

6) վերլուծի բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն.

7) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.

8) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.

9) նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ.

10) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար.

11) առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.

12) կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.

13) քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

14) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.

15) ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.

16) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

17) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.

18) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.

19) ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ.

20) թվարկի բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը, բացատրի դրանց պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար.

21) վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.

22) վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները.

23) ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.

24) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները.

25) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.

26) վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը.

27) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները

28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.

29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.

30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների.

31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.

32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.

33) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.

34) վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.

35) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.

36) ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել.

37) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման ապահովման համար.

38) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.

39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.

40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.

41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.

42) տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.

43) վարի առողջ և անվտանգ ապրելակերպ.

44) բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով.

45) տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության.

46) ունենա մասնագիտական կողմնորոշում հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։

 

ԲԱԺԻՆ 9. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Bailley Sophie, Devitt Sean, Gremmo Marie-Jose, Heyworth Frank, Hopkins Andy, Jones Barry, Makosch Mike, Riley Philip, Stoks Ge and Trim John (Ed.). Common European Framework of Reference: Learning, Teaching, Assessment: A Guide for Users, Language Policy Divisions, Strasbourg, 2001․ Available at https://rm.coe.int/1680697848

2. Common European Framework of Reference for Languages: Learning, Teaching, Assessment, Cambridge University Press, Modern Languages Division, Council of Europe, Strasbourg, 2001. Available at https://rm.coe.int/1680459f97

3. Common European Framework of Reference for Languages: Learning, Teaching, Assessment. Companion Volume with New Descriptors. Language Policy Programme, Education policy Division, Education department, Council of Europe, February 2018. Available at https://rm.coe.int/cefr-companion-volume-with-new-descriptors-2018/1680787989

4. Foreign Language Framework for California Public Schools. Kindergarten Through Grade Twelve, Sacramento, 2003. Available at https://www.cde.ca.gov/ci/cr/cf/documents/foreignlangfrmwrk.pdf

5. Goullier, Francis. Council of Europe Tools for Language Teaching, Common European Framework and Protfolios, Les Editions Didier, Paris, 2006. Available at https://rm.coe.int/168069ce6e

6. Beacco Jean-Claude, Byram Michael, Cavalli Marisa, Coste Daniel, Cuenat Mirjam Egli, Goullier Francis, Panthier Johanna, Guide for the Development and Implementation of Curricula for Plurilingual and Intercultural Education, Language Policy Programme, Education policy Division, Education department, Council of Europe, August 2016, Available at https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806ae621

7. Knight, Ben. How long does it take to learn a foreign language, Cambridge University Press, 2018, Available at: https://www.cambridge.org/elt/blog/wp-content/uploads/2018/10/How-long-does-it-take-to-learn-a-foreign-language.pdf

8. MYP: From principles into practice, International Baccalaureate Organization, Geneva, Switzerland, May 2014. Available at https://docplayer.net/17134933-Myp-from-principles-into-practice-for-use-from-september-2014-january-2015.html

9. MYP: Global contexts, International Baccalaureate Organization, Southside Middle School, Available at https://dcps.duvalschools.org/Page/14120, Accessed last on September 25, 2020

10. MYP։ Language acquisition guide, International Baccalaureate Organization, Geneva, Switzerland, May 2014, Available at https://www.ibo.org/programmes/middle-years-programme/curriculum/language-acquisition/

11. Regulation No. 1 of the Government of the Republic of Estonia of 6 January, 2011 on the National Curriculum for Basic Schools, Appendix

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան