Գլխավոր տեղեկություն
Համար
N 350-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.01.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հունվար 2023 թ.

N 350-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000847 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ)» ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամի տնօրենի կողմից 2023 թվականի հունվարի 24-ին ներկայացված դիմումը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2023 թվականի փետրվարի 1-ից կասեցնել «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամին 2006 թվականի նոյեմբերի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000847 լիցենզիայի գործողության «արտահիվանդանոցային՝ ֆիզիոթերապևտիկ, լաբորատոր ախտորոշիչ (բիոքիմիական)» տեսակները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ներառյալ:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին `

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

  Ա. Ավանեսյան