Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2020
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
19.06.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունիսի 2020 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝

(նախաբանը փոփ. 28.02.23 N 13-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2020 թվականի հունիսի 19-ի

N 14-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի 1032.01.02.4 «Պարեկ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել կրթության առկա (ստացիոնար) ձևով:

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը.

1) կրթության առկա ձևով` միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով ուսումնասիրող սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 828 ժամ է, առավելագույն ծավալը` 1350 ժամ։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) ավագ պարեկ,

2) պարեկ,

3) կրտսեր պարեկ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի պարտականություններն են.

1) արձանագրել և հաշվառել իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների դեպքերը,

2) իրականացնել իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթ,

3) օպերատիվ արձագանքել իրավախախտումների ու պատահարների մասին հաղորդումներին ու ահազանգերին, դեպքի վայրում դրանք ստուգել ու արձանագրել,

4) ընդունել հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումներ,

5) արգելանքի վերցնել իրավախախտում կատարած անձանց, նրանց տեղափոխել հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմնի վարչական շենք,

6) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալումը, զննումը, խուզարկությունը,

7) պահպանել դեպքի վայրը և հայտնաբերել ականատես վկաների,

8) հայտնաբերել հանցագործության փաստով հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցները,

9) չեզոքացնել և վերացնել հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնները,

10) աջակցություն տրամադրել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին,

11) արագ օգնության հասնել տուժողներին, անհետաձգելի բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերել տուժած անձանց,

12) աջակցություն տրամադրել զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին,

13) համագործակցել իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ,

14) իրավասու մարմիններին առաջարկություններ ներկայացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ,

15) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, պահանջներ ներկայացնել հայտնաբերված խախտումների վերացման համար,

16) հայտնաբերել և արձանագրել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված խախտումները,

17) սահմանափակել կամ արգելել փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները,

18) ապահովել անխափան երթևեկության, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը,

19) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում՝ վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը,

20) կարգավորել ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռի փաստաթղթերը և արգելել դրանց երթևեկությունը (շահագործումը),

21) տրանսպորտային միջոցները վարելուց մեկուսացնել այն անձանց, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց` արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը,

22) արգելանքի տակ դնել հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցները,

23) իրականացնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում դատարանում հանդես գալ որպես հայցվոր, քաղաքացիական հայցվոր կամ դիմող, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ որպես քաղաքացիական պատասխանող կամ պատասխանող,

24) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջներին համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ունենա ոստիկանության գործունեության, մասնավորապես պարեկային ծառայության բնագավառում մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) կարողանա ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկեր ծառայողների, քաղաքացիների և ղեկավարների հետ հաղորդակցվել, ներկայացնել մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր,

3) ունենա պարեկային ծառայության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

4) ունենա ոստիկանական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտություններ,

5) տիրապետի մասնագիտական տերմինաբանությանը և ճիշտ կիրառի այն,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) տիրապետի մասնագիտական գործունեություն իրականացնելիս քաղաքացիների հետ շփումներում սահմանված էթիկայի նորմերին, դրսևորի բարեվարքություն, ունենա քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցման հմտություններ,

8) ունենա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտություններ,

9) ունենա գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու հիմքերի գնահատման համար անհրաժեշտ գիտելիքներ և դրանք իրացնելու կարողություն,

10) տիրապետի պարեկային ծառայողի կողմից կատարման ենթակա գործողությունների մեթոդներին, դրանց կատարման տակտիկական առանձնահատկություններին,

11) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնակրթության կարողություն,

12) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

13) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

14) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ ոչ ստանդարտ իրավիճակներում աշխատելու հմտություն,

15) ցուցաբերի ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ իրավիճակից բխող որոշումներ կայացնելու կարողություն,

16) ունենա պարեկային ծառայության գործունեության բնագավառի հմտություններ։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջներին համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտն ընդհանուր հումանիտար և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է․

1) տիրապետի հայոց լեզվին,

2) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

3) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

4) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ,

5) տիրապետի մասնագիտական հոգեբանության, միջանձնային փոխհարաբերություններում վարվելակերպի և հաղորդակցման հմտություններին:

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովությունը և կադրային համապատասխանությունը սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովվածության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. ընդհանուր հումանիտար առարկաների,

բ. անհատական համակարգիչների,

գ. առաջին բուժօգնության,

դ. հոգեբանության:

2) Մասնագիտական լսարանների երաշխավորվող ցանկը՝

ա. ծառայության իրականացման մարտավարության,

բ. կրիմինալիստիկայի,

գ. հատուկ տեխնիկայի,

դ. իրավագիտության,

ե. կրակային պատրաստականության:

3) Հրաձգարան՝

ա. մարտական,

բ. լազերային:

4) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

5) Շարային հրապարակ:

6) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) յուրաքանչյուր խմբի ուսումնառության սկիզբը սահմանվում է ուսումնական պլանով,

2) սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

3) սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը,

4) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 50 ժամ:

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է մասնագիտական պրակտիկա, որի բաղադրիչ մաս են կազմում նաև սցենարային վարժությունները,

2) պրակտիկայի ընդհանուր տևողությունը սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկայի ծրագիրը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը՝ համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ,

4) պրակտիկան անցկացվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում կամ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման սովորողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում սովորողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի` նրանց ձեռքբերումները հավաստող տվյալներ ստանալն է,

2) ուսումնառության ընթացքում սովորողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

 3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին մոդուլներից` քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.4 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.02.4 «ՊԱՐԵԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԵՎ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առարկաների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա առարկայական և մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է առարկաների և մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան հաշվի առնի պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, մասնագիտական ոլորտները համակարգող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի, մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական և գործնական պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի տվյալ ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները` օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից,

6) պետք է որոշի մասնագիտական պրակտիկայի տևողությունը, անցկացման ժամկետը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱՕ-3-23-001

2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ առաջին օգնության իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ և ձևավորել համապատասխան իրավիճակներում օգնություն ցուցաբերելու գործնական հմտություններ:

3.

Մոդուլի տևողությունը

10 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել առաջին օգնության իրականացման գործընթացները և կատարել համապատասխան գործողություններ

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում արհեստական շնչառության գործողությունը,

2) ճիշտ է կատարում սրտի աշխատանքի վերականգնման գործողությունը,

3) ճիշտ է կատարում արյունահոսության դադարեցման գործողությունը,

4) ճիշտ է կատարում կոտրվածքների անշարժացման և տուժածի տեղափոխման գործողությունը,

5) ճիշտ է իրականացնում այրվածքների դեպքում առաջին օգնությունը,

6) ճիշտ է իրականացնում թունավորումների դեպքում առաջին օգնությունը,

7) ճիշտ է իրականացնում ցրտահարությունների դեպքում առաջին օգնությունը,

8) ճիշտ է կատարում վերքերի վիրակապումը,

9) ճիշտ է իրականացնում շնչուղիների խցանման դեպքում առաջին օգնությունը,

10) պահպանում է արտակարգ իրավիճակներում տուժածների տեսակավորման սկզբունքները,

11) ճիշտ է իրականացնում ուշագնացության, ցնցումային նոպայի ժամանակ առաջին օգնությունը,

12) ճիշտ է իրականացնում պատահարների ժամանակ սրտի ռիթմի խանգարումների կամ սրտի կանգի դեպքում տուժածին առաջին օգնությունը։

8

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները

9

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սանիտարահիգիենիկ նորմերի հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման, կանխարգելման սկզբունքները։

 

Աղյուսակ 2

 

 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

1

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-001

2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի բնորոշ գծերի, սահմանադրական կարգի հիմունքների, պետական իշխանության կառուցվածքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների սահմանափակման ժամանակ պարեկային ծառայողի գործառույթների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործնական հմտություններ:

3.

Մոդուլի տևողությունը

20 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի հասկացությունը և գերակայությունը, սահմանադրական կարգի հիմունքները

7.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է Սահմանադրության հասկացությունը և բնորոշ գծերը,
2) բացատրում է Սահմանադրության հատուկ իրավաբանական բնույթը,
3) ներկայացնում է օրենքի գերակայության սահմանադրական երաշխիքները,
4) պարզաբանում է սահմանադրական կարգի հասկացությունը և հիմունքները:

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պետական իշխանության կառուցվածքը, դրանում ոստիկանության տեղը, ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները

9.

Կատարման չափանիշներ

1) պարզաբանում է պետական իշխանության տարանջատման և հավասարակշռման իրավական սկզբունքը,
2) ճիշտ է սահմանում պետական իշխանության երեք թևերի /օրենսդիր, գործադիր, դատական/ գործառույթներն ու անկախության իրավական երաշխիքները,
3) ճիշտ է մեկնաբանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը Հայաստանի Հանրապետությունում,
4) ճիշտ է պարզաբանում ոստիկանության դերը պետաիշխանական կառուցվածքում,
5) ճիշտ է ներկայացնում ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները:

10.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու և քաղաքացու անձնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, ազատությունները և պարտականությունները

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անձի իրավական կարգավիճակի հասկացությունը և բովանդակությունը,
2) թվարկում և բացատրում է մարդու և քաղաքացու անձնական (քաղաքացիական) իրավունքները, ազատությունները և պարտականությունները,
3) թվարկում և բացատրում է մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքները, ազատությունները և պարտականությունները,
4) թվարկում և բացատրում է մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, ազատությունները և պարտականությունները,
5) թվարկում և բացատրում է մարդու և քաղաքացու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք շոշափվում են ոստիկանության գործառույթներն իրականացնելիս:

12.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռները

13.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի առանցքային պահանջները,
2) ճիշտ է պարզաբանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռներում արտահայտված դիրքորոշումները:

14.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել քաղաքացիությունը, երկքաղաքացիությունը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը

15.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում քաղաքացիության հասկացությունը,
2) ճիշտ է ներկայացնում քաղաքացիության ձեռքբերման ընդհանուր և մասնավոր սկզբունքները,
3) պարզաբանում է երկքաղաքացիության էությունը, օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ հասկացությունների իրավական բովանդակությունը,
4) ներկայացնում է երկքաղաքացիություն ունեցող անձանց, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում:

16.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել ոստիկանության պարեկային ծառայողների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս մարդու և քաղաքացու իրավունքների սահմանափակումները

17.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում մարդու և քաղաքացու իրավունքների սահմանադրաիրավական երաշխիքները,
2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության դերը մարդու և քաղաքացու իրավունքների երաշխիքների ապահովման գործում,
3) թվարկում և բացատրում է ոստիկանության պարեկային ծառայողների կողմից անձի իրավունքների սահմանափակման ժամանակ ծանուցման ենթակա իրավունքները,
4) ճիշտ է ներկայացնում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակման դեպքերը և դրանց իրականացման կարգը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»

18.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-002

19.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ քրեական իրավունքի վերաբերյալ գիտելիքներ, ձևավորել համապատասխան իրավիճակներում ստացված գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ։

20.

Մոդուլի տևողությունը

28 ժամ

21.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-001 «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլը

22.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

23.

Ուսումնառության արդյունք 1

Սահմանել հանցանքի, հանցակազմի հասկացությունները, տեսակները, հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները

24.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնորոշում հանցանքը, վերլուծում դրա հատկանիշները, որոշում հանցագործության տեսակը,
2) ճիշտ է սահմանում հանցակազմի հասկացությունը,
3) կոնկրետ հոդվածից կարողանում է առանձնացնել հանցակազմի տարրերն ու հատկանիշները,
4) տալիս է քրեական պատասխանատվությունը բացառող կոնկրետ հանգամանքների սահմանումները (անհրաժեշտ պաշտպանություն, ծայրահեղ անհրաժեշտություն, հակաիրավական ոտնձգություն կատարած անձանց բռնելիս վնաս պատճառել),
5) ճիշտ է նշում քրեական պատասխանատվությունը բացառող յուրաքանչյուր հանգամանքի իրավաչափության պայմանները:

25.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել կյանքի, առողջության, ազատության դեմ ուղղված հանցագործությունների հասկացությունները, տեսակները

26.

Կատարման չափանիշներ

1) տալիս է կյանքի, առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները,
2) ճիշտ է ներկայացնում ազատության, ֆիզիկական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները:

27.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել սեփականության, հասարակական կարգի, հասարակական անվտանգության, զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության, երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի, շրջակա միջավայրի անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, թվարկել դրանց ծանրացնող հանգամանքները

28.

Կատարման չափանիշներ

1) տալիս է սեփականության, հասարակական կարգի, հասարակական անվտանգության, զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության, երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի, շրջակա միջավայրի անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները,
2) տալիս է քրեական ենթամշակույթին առնչվող հանցանքների, ինչպես նաև ազգային, ռասայական և կրոնական ատելության շարժառիթով կատարվող հանցանքների քրեաիրավական բնութագիրը:

29.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել հանրային ծառայության շահերի, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների հասկացությունները, տեսակները

30.

Կատարման չափանիշներ

1) տալիս է հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները,
2) տալիս է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, ներկայացնում է դրանց ծանրացնող հանգամանքները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»

31.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-003

32.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ քրեական դատավարության վերաբերյալ գիտելիքներ, դրանց հիման վրա ձևավորել համապատասխան հմտություններ գործնականում կիրառելու համար:

33.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

34.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-002 «ՀՀ քրեական իրավունք» մոդուլը:

35.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

36.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել քրեական դատավարության հասկացությունը, նշանակությունը, նպատակը, քրեական վարույթի սկզբունքները

37.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում քրեական դատավարության հասկացությունը,
2) ճիշտ է ներկայացնում քրեական դատավարության նշանակությունը և նպատակը,
3) ճիշտ է թվարկում և պարզաբանում քրեական վարույթի սկզբունքները (անմեղության կանխավարկածը, անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, կողմերի հավասարությունը և մրցակցությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը):

38.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձից անմիջական հաղորդումների ընդունման ընթացակարգը

39.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձից անմիջական հաղորդում ընդունելու դատավարական ընթացակարգը,
2) ճիշտ է նկարագրում պարեկային ծառայողի գործողությունները ֆիզիկական անձից առերևույթ հանցանքի մասին հաղորդում ստանալիս:

40.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ձերբակալման և անձնական խուզարկության դատավարական ընթացակարգը

41.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալման և անձնական խուզարկության դատավարական կարգը,
2) ճիշտ է նկարագրում պարեկային ծառայողի գործողությունները անձին ձերբակալելիս և անձնական խուզարկության ենթարկելիս:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ»

42.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-004

43.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ հանցավոր վարքագծի կանխատեսման (պրոֆայլինգի), պրոֆիլավորման և ստի ոչ գործիքային հայտնաբերման, միջազգային իրավակիրառ պրակտիկայում ոստիկանության գործունեության մեջ պրոֆայլինգի տեսակների վերաբերյալ գիտելիքներ և դրանց հիման վրա ձևավորել գործնական հմտություններ:

44.

Մոդուլի տևողությունը

8 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-002 «ՀՀ քրեական իրավունք» և ՈՍՏԳ-3-23-018 «Մասնագիտական հոգեբանություն և հաղորդակցման հմտություններ» մոդուլները

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

47.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հանցավոր վարքի կանխատեսման հիմունքները

48.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մարդու (իրավախախտում կատարած անձի) հոգետիպն արտաքին պարամետրերով գնահատելու տեխնոլոգիաները,
2) ճիշտ է բնութագրում իրավախախտի հետ արագ կապ հաստատելու և իրավիճակի հետագա հոգեբանական վերահսկումն ապահովելու մեթոդներն ու գործիքները,
3) կարողանում է կանխատեսել զրուցակցի վարքագիծը, նրա իրական մտադրությունները, որոշել շարժառիթները, հասկանալ և գնահատել ժեստերը, դեմքի արտահայտությունները, կեցվածքը և մարմնի շարժումները, զրուցակցի հուզական վիճակը,
4) կարողանում է կանխատեսել և ուղղորդել իրավախախտում կատարած անձի վարքագծային ռազմավարությունները և կանխել դրանց բացասական հետևանքները,
5) տալիս է պրոֆայլինգի հասկացությունը և ներկայացնում է դրա կիրառման ժամանակակից հնարավորությունները ոստիկանության գործունեության ոլորտում,
6) ճիշտ է բնութագրում դիտարկումը որպես պրոֆայլինգի հիմնական մեթոդ և տեսողական հոգեախտորոշումը որպես հաղորդակցության կարևոր բաղադրիչ,
7) ճիշտ է ներկայացնում անձի անհատական տարբերությունների հոգեֆիզիոլոգիական հիմունքները:

49.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պրոֆիլավորումը և ստի ոչ գործիքային հայտնաբերումը

50.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ստի ռազմավարությունները, սուտը հայտնաբերելու տիպային սխալները,
2) ներկայացնում է պրոֆայլինգի մոդելները ստի հայտնաբերման գործում, ստի ճանաչման մեթոդները (վեգետատիվ նյարդային համակարգ, ոչ խոսքային և խոսքային նշաններ),
3) ներկայացնում է բանավոր ազդակների գնահատումը, խոսքում ստի նշանների որոշումը, ստի ձևերը (խեղաթյուրում և լռության պահպանում), Միլթոնյան լեզուն, ստի խոսքային օրինաչափությունները,
4) կատարում է ոչ բանավոր ազդանշանների գնահատում,
5) ներկայացնում է ոչ վերբալ ազդանշանները հաղորդակցություններում որպես իրական մտադրությունների կոդավորում,
6) կատարում է ժեստերի, կեցվածքների, ձայների վերլուծություն ստի հայտնաբերման ընթացքում,
7) կարողանում է դիմախաղի միջոցով որոշել ճշմարիտ և թաքնված հույզերը, նույնականացնել զգացմունքների իմիտացիան, միկրոարտահայտությունները։

51.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել միջազգային իրավակիրառ պրակտիկայում ոստիկանության գործունեության մեջ պրոֆայլինգի տեսակները

52.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է վարքային պրոֆայլինգի՝ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի կողմից մշակված տեխնիկաները,
2) ներկայացնում է տեսողական պրոֆայլինգը (դեմքի գործողությունների կոդավորման համակարգը, Էրիքսոնյան մեթոդը),
3) ներկայացնում է քրեական, տարածքային, աշխարհագրական և ռասայական պրոֆայլինգը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ»

53.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-005

54.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ դեպքի վայրի պահպանության, դեպքի վայրում իրավիճակը գնահատելու, ձերբակալման և անձնական խուզարկության մարտավարական հնարքների վերաբերյալ գիտելիքներ, ձևավորել իր իրավասության սահմաններում անհետաձգելի գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ։

55.

Մոդուլի տևողությունը

20 ժամ

56.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-002 «ՀՀ քրեական իրավունք», ՈՍՏԳ-3-23-003 «ՀՀ քրեական դատավարության իրավունք» մոդուլները

57.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

58.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել զննության արդյունքների ամրագրման, անձի արտաքին հատկանիշների միջոցով «բանավոր պատկերի» կազմման առանձնահատկությունները

59.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է անձի արտաքին հատկանիշների նկարագրման միասնական տերմինաբանությունը, առանձնացնում դրանց կիրառման շրջանակները,
2) ներկայացնում է «բանավոր պատկերի» նկարագրության առանձնահատկությունները,
3) թվարկում է պատկերիչ լուսանկարչության խնդիրները և մեթոդները, կարողանում է տարանջատել պատկերիչ լուսանկարչության հնարքները,
4) ներկայացնում է սխեմաների կազմման կարգը և կիրառվող տեխնիկական միջոցները:

60.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել դատական հետքաբանության խնդիրները, մարդու կողմից թողնվող հետքերի և այլ ապացույցների դերն ու նշանակությունը

61.

Կատարման չափանիշներ

1) տարբերում և թվարկում է մարդու կողմից թողնվող կրիմինալիստիկական, կենսաբանական (արյան, քրտինքի, թքի և սերմնահեղուկի) և միկրոմասնիկների ծագման հետքերի տեսակները,
2) ներկայացնում է կոտրանքի հետքերը, ցուցադրում դրանք հայտնաբերելու և ուսումնասիրելու եղանակները,
3) ներկայացնում է տրանսպորտային միջոցների կողմից թողնվող հետքերը, դրանք հայտնաբերելու, ուսումնասիրելու եղանակները,
4) կատարում է միկրոմասնիկների հայտնաբերման, զննման և վերցնելու հնարքները:

62.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել զենքի կիրառությունից առաջացող և կրիմինալիստիկական նշանակություն ունեցող հետքերը, ինչպես նաև դրանց հայտնաբերման, հավաքման, ամրագրման և վերցնելու մեթոդները, փաստաթղթերի կեղծման առավել տարածված եղանակները

63.

Կատարման չափանիշներ

1) բնութագրում է հրազենի կիրառումից արգելքների վրա առաջացող կրակոցի, փամփուշտների, պարկուճների ու գնդակների վրա զենքի առանձին դետալներից առաջացած հետքերը,
2) բնորոշում է սառը և նետողական զենքին և կառուցվածքով դրանց նմանվող առարկաներին ներկայացվող քրեագիտական պահանջները,
3) թվարկում է փաստաթղթերի բովանդակության մեջ կատարվող փոփոխությունների եղանակները և դրանց հատկանիշները:

64.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել պարեկային ծառայողի գործողությունները դեպքի վայրում

65.

Կատարման չափանիշներ

1) կատարում է դեպքի վայրի պահպանություն և զննություն,
2) կազմակերպում է դեպքի վայրի պահպանությունը և որոշում դրա սահմանները:

66.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել ձերբակալման, խուզարկության դերն ու նշանակությունն ապացույցների հավաքման գործում

67.

Կատարման չափանիշներ

1) իրականացնում է ձերբակալում և խուզարկություն,
2) տիրապետում է կոնկրետ իրադրություններում ձերբակալման և անձնական խուզարկության մարտավարական առանձնահատկություններին:

68.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կրիմինալիստիկական բնութագիրը

69.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների առավել տարածված տեսակները,
2) տիրապետում է պարեկի գործողություններին` թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև դրանց հետքերը կրող օբյեկտներ հայտնաբերելիս:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»

70.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-006

71.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացության, տեսակների, ոստիկանությունում հետախուզական աշխատանքների, հանցագործությունների օպերատիվ-հետախուզական կանխարգելման և բացահայտման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, ձևավորել համապատասխան իրավիճակներում գործելու կարողություններ։

72.

Մոդուլի տևողությունը

8 ժամ

73.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-002 «ՀՀ քրեական իրավունք», ՈՍՏԳ-3-23-003 «ՀՀ քրեական դատավարության իրավունք» մոդուլները

74.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

75.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները, դրանց իրականացման ընթացակարգին ներկայացվող պահանջները

76.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների հասկացությունը,
2) բացատրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող պահանջները,
3) թվարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները և բացատրում դրանց իրականացման կարգը:

77.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնում է հետախուզական աշխատանքների հասկացությունը և թվարկում հետախուզվող անձանց տեսակները

78.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է հետախուզական աշխատանքների հասկացությունը,
2) բացատրում է հետախուզական աշխատանքների տեսակները,
3) թվարկում է հետախուզվող անձանց տեսակները և բացատրում նրանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքների ընթացակարգը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԱՏԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ»

79.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-007

80.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ դատական բժշկության հիմնարար խնդիրների, դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննությունների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և ձևավորել համապատասխան իրավիճակներում գործելու կարողություններ:

81.

Մոդուլի տևողությունը

8 ժամ

82.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-005 «Կրիմինալիստիկա» և ՈՍՏԳ-3-23-003 «ՀՀ քրեական դատավարության իրավունք» մոդուլները

83.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

84.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել կենդանի անձանց և դիակների դատաբժշկական փորձաքննությունը

85.

Կատարման չափանիշներ

1) դասակարգում է մարմնական վնասվածքները,
2) ներկայացնում է հրազենային վնասվածքների փորձաքննության առանձնահատկությունները,
3) ներկայացնում է ավտոտրանսպորտային պատահարների առանձնահատկությունները,
4) բնութագրում է դիակային երևույթները:

86.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել ախտանշանները, որոնք փաստում են հոգեկան առողջության խնդիրները

87.

Կատարման չափանիշներ

1) տարանջատում է հոգեկան առողջության խնդիրների դրսևորումները,
2) տիրապետում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ գործնական շփման հմտություններին:

88.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ալկոհոլից և թմրանյութերից կախվածության կլինիկական դրսևորումներն ու հարբածության աստիճանները

89.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է թմրանյութերից կախվածության կլինիկական դրսևորումները,
2) ներկայացնում է ալկոհոլից կախվածության կլինիկական դրսևորումները,
3) ներկայացնում է հարբածության աստիճանները,
4) տիրապետում է թմրանյութերից կախվածություն ունեցող կամ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող անձանց նկատմամբ իր գործառույթներն իրականացնելու հմտություններին:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

90.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-008

91.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ մասնավոր իրավունքի ընդհանուր դրույթների վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել մասնավոր-իրավական հարաբերությունների հետ կապված տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու գործնական հմտություններ:

92.

Մոդուլի տևողությունը

10 ժամ

93.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-001 «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլը

94.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

95.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մասնավոր իրավունքի կարգավորման առարկան, մասնավոր-իրավական և քրեաիրավական, վարչաիրավական հարաբերությունների սահմանազատման չափանիշները

96.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մասնավոր իրավունքի կարգավորման առարկան, մասնավոր իրավահարաբերությունների տարրերը և առանձնահատկությունները,
2) կարողանում է սահմանազատել մասնավոր-իրավական և քրեաիրավական, վարչաիրավական հարաբերությունները:

97.

Ուսումնառության արդյունք 2

Սահմանել սեփականության իրավունքի հասկացությունը, ներկայացնել սեփականության իրավունքի ծագման և դադարեցման հիմքերը, սեփականության իրավունքի պաշտպանության և ընտանեկան հարաբերությունների բնագավառում ոստիկանության գործառույթները

98.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է սեփականության իրավունքի հասկացությունը,
2) նկարագրում է սեփականության իրավունքի ծագման և դադարման հիմքերը,
3) ընդհանրացնում է սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում ոստիկանության գործառույթները,
4) ընդհանրացնում է ընտանեկան հարաբերությունների բնագավառում ոստիկանության գործառույթները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

99.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-009

100.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ հատուկ հնարքներ և գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և ձևավորել համապատասխան իրավիճակներում դրանք կիրառելու գործնական հմտություններ:

101.

Մոդուլի տևողությունը

 80 ժամ

102.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

103.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

104.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հատուկ ֆիզիկական պատրաստականության մարզման մարտավարությունը

105.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է հատուկ ֆիզիկական պատրաստականության նպատակներին, խնդիրներին, միջոցներին և մեթոդներին,
2) տիրապետում է նախնական ընդհանուր ֆիզիկական պատրաստականության վարժություններին։

106.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել ընդհանուր ֆիզիկական վարժություններ

107.

Կատարման չափանիշներ

1) կատարում է ընդհանուր ֆիզիկական պատրաստականության վարժությունները,
2) տարբերակում է պասիվ և ակտիվ անհնազանդությունները,
3) կիրառում է ձեռնաշղթան իրավախախտի նկատմամբ տարբեր դիրքերից,
4) կատարում է զննում, անձնական խուզարկություն և ուղեկցում,
5) տիրապետում է պարեկային ծառայողի անվտանգության կանոններին:

108.

Ուսումնառության արդյունք 3

Ըստ իրավիճակի գործադրել հարկադրանքի հատուկ միջոցներ

109.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է ձեռնամարտի հնարքներին,
2) տիրապետում է մահակի գործադրման առանձնահատկություններին,
3) տիրապետում է ճնշման կետերի միջոցով ներգործության տեխնիկաներին,
4) տիրապետում է դիրքային ազատումներին տարբեր դրություններից,
5) կատարում է գցումներ,
6) տիրապետում է լարվածության նվազեցման հմտություններին,
7) կարողանում է տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել:

110.

Ուսումնառության արդյունք 4

Կիրառել ձեռնամարտի հնարքներ

111.

Կատարման չափանիշներ

1) բարդ իրավիճակներում կատարում է գցումներ,
2) կիրառում է ձեռնաշղթա իրավախախտի նկատմամբ արագաուժային վարժությունների միջոցով,
3) տիրապետում է լարվածության նվազեցման մեթոդներին,
4) կարողանում է կողմնորոշվել բարդ իրավիճակներում և ճիշտ գործել՝ օգտագործելով ֆիզիկական պատրաստականության հմտությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

112.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-010

113.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ հրազենի հետ վարվելու գիտելիքներ, ձևավորել համապատասխան իրավիճակներում զենքի գործադրման գործնական հմտություններ:

114.

Մոդուլի տևողությունը

 50 ժամ

115.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

116.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

117.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել Գլոկ-19 ԳԵՆ-5ՖՍ հրազենի մարտավարատեխնիկական բնութագիրը, կառուցվածքը, հրազենի հետ վարվելու անվտանգության կանոնները և աշխատանքը՝ խափանումների ժամանակ։

118.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է հրազենի հետ վարվելու անվտանգության կանոններին և այն մեկ ուրիշին անվտանգ փոխանցելու ձևերին,
2) կատարում է մասնակի մասնատում և հավաքում, լիցքաթափում և լիցքավորում է փամփշտատուփը, մաքրում և յուղում է հրազենը,
3) ներկայացնում է հրազենի մաքրման և յուղման համար նախատեսված նյութերը և պարագաները,
4) կատարում է ճիշտ բռնվածքները,
5) որոշում է հրազենի խափանումները և արագ վերացնում դրանք։

119.

Ուսումնառության արդյունք 2

Պարեկային ծառայության սպառազինության մեջ գտնվող Գլոկ-19 ԳԵՆ-5ՖՍ հրազենով կատարել գործնական վարժություններ

120.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում հրազենը պատյանից արագ դուրս բերելը և լիցքավորելը,
2) ճիշտ նշան է բռնում ստատիկ և դինամիկ վիճակներում,
3) կատարում է նշանառություն, թիրախների խոցում տարբեր դիրքերից,
4) տիրապետում է կրակային դիրքերին տակտիկական հրաձգության ժամանակ։

121.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել հրաձգություն՝ պահանջներին համապատասխան

122.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է հրաձգության հիմունքներին և հնարքներին,
2) մարտական պայմաններում ինքնուրույն կրակ է վարում՝ դոմինանտ աչքով, երկու աչքերը բաց, դանդաղ, թիրախներին մոտենալով,
3) մարտական բարդ պայմաններում ինքնուրույն վարում է կրակ ՝ արագ, թիրախից հեռանալով, ծնկած դիրքից, երկու փամփշտատուփի գործածությամբ, թիրախների խոցումով։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

123.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-011

124.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մասին հիմնական գիտելիքներ և ձևավորել անհրաժեշտ գործնական, մարտավարական հմտություններ։

125.

Մոդուլի տևողությունը

110 ժամ

126.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ

127.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

128.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պարեկային ծառայության հասկացությունը, խնդիրները, իրականացման կարգը, իրավական հիմքերը։

129.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության հասկացությունը,
2) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության իրավական հիմքերը, խնդիրները, իրականացման ձևերն ու եղանակները,
3) ճիշտ է ներկայացնում աշխատանքային ընթացակարգերի սկիզբն ու ավարտը, անձնակազմի ստուգումն ու հրահանգավորումը, ինչպես նաև պարեկային ծառայության կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունն ու մշտադիտարկումը,
4) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայողի գործողությունները տարբեր իրավիճակներում,
5) ճիշտ է ներկայացնում քաղաքացիներին ներկայանալու /դիմելու/, իրեր և փաստաթղթեր ստուգելու կարգը,
6) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայողի անձնական անվտանգության ապահովումը։

130.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները

131.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության կառուցվածքը և ղեկավարումը,
2) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության գործառույթներն ըստ ստորաբաժանումների։

132.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման /օգտագործման/ օրենքով սահմանված կարգը

133.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման իրավական հիմքերը, պայմաններն ու սահմանները,
2) ճիշտ է ներկայացնում հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները և դրանց նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում ֆիզիկական ուժի գործադրման օրենսդրական կարգավորումը և ցուցադրում համապատասխան իրավիճակներում անհրաժեշտ հմտություններ,
4) ճիշտ է ներկայացնում հատուկ միջոցների գործադրման օրենսդրական կարգավորումը և ցուցադրում է նման իրավիճակներում անհրաժեշտ հմտություններ,
5) ճիշտ է ներկայացնում հրազենի գործադրման /օգտագործման/ օրենսդրական կարգավորումը և ցուցադրում հրազենի գործադրման /օգտագործման/ անհրաժեշտ հմտություններ,
6) ճիշտ է ներկայացնում ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները և ցուցադրում գործնական հմտություններ:

134.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել պարեկային ծառայության գործողությունները հանցագործությունների, պատահարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև համագործակցությունը ոստիկանության ստորաբաժանումների և իրավապահ այլ մարմինների հետ

135.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հանցագործությունների և այլ իրավախախտումների մասին հաղորդում ստանալու դեպքում պարեկային ծառայողի գործողությունները,
2) ճիշտ է կատարում հանցագործության դեպքի վայրում պարեկային ծառայողի անհրաժեշտ գործողությունները,
3) ճիշտ է կատարում պատահարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում պարեկային ծառայողի անհրաժեշտ գործողությունները,
4) ցուցադրում է ազատությունից զրկված անձին պարեկային ավտոտրանսպորտային միջոցով և ոտքով տեղափոխելու կարգը,
5) ճիշտ է ներկայացնում համագործակցության կարգն իր կարգախմբի գործընկերոջ, հարևան կարգախմբերի ծառայողների, պետի, ոստիկանության ստորաբաժանումների, այլ իրավապահ մարմինների և օպերատիվ կառավարման կենտրոնի հետ:

136.

Ուսումնառության արդյունք 5

Ըստ իրավիճակի զանգվածային անկարգությունների ժամանակ գործադրել պարեկային ծառայության գործառույթները

137.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է զանգվածային անկարգությունների հասկացությունը և ընդհանուր բնութագիրը,
2) ճիշտ է ներկայացնում զանգվածային անկարգությունների զարգացման փուլերը,
3) ճիշտ է ներկայացնում պարեկային ծառայության գործառույթները զանգվածային անկարգությունների ժամանակ:

138.

Ուսումնառության արդյունք 6

 Կատարել ճանապարհային երթևեկության մասնակցին կանգնեցնելու գործողությունը

139.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում և կատարում է պարեկային մեքենայի կանգնեցման, մեքենայից անվտանգ դուրս գալու և վարորդին մոտենալու, ներկայանալու և հեռանալու գործողությունների հերթականությունը,
2) կարողանում է գիշերային ժամերին գործընկերոջ հետ անվտանգ մոտենալ իրավախախտի տրանսպորտային միջոցին՝ լապտերն օգտագործելով,
3) ճիշտ բանավոր հրահանգներով վարորդին դուրս է կանչում տրանսպորտային միջոցից,
4) իրավախախտի մեքենայում գտնվող ուղևորներին պահում է հսկողության տակ:

140.

Ուսումնառության արդյունք 7

Կատարել բարձր ռիսկայնությամբ տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո պարեկային ծառայողի գործողությունները

141.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կանգնեցնում պարեկային տրանսպորտային միջոցը, հրահանգներ է տալիս իրավախախտներին դուրս գալ տրանսպորտային միջոցից և դիրքավորվում,
2) ճիշտ է դուրս բերում տրանսպորտային միջոցում գտնվող անձանց և վնասազերծում,
3) ճիշտ և անվտանգ մոտենում է տրանսպորտային միջոցին, դիրքավորվում, ստուգում սրահը և բեռնախցիկը,
4) ճիշտ է դուրս բերում չենթարկվող վարորդին կամ ուղևորներին տրանսպորտային միջոցից:

142.

Ուսումնառության արդյունք 8

Կատարել մարտավարական առաջին օգնություն

143.

Կատարման չափանիշներ

1) հաղորդակցվում է տուժողի հետ և հերթականությամբ իրականացնում զննում՝ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու նպատակով,
2) ճիշտ է օգտվում լարանից և տեղադրում այն տուժողի վերին և ստորին վերջույթներին,
3) գնահատում է վերքը մարմնի այն մասերում, որտեղ լարանի տեղադրումն անհնար է և դադարեցնում արյունահոսությունը,
4) իրականացնում է վիրավորի տեղափոխում:

144.

Ուսումնառության արդյունք 9

Կատարել գաղտնի որոնում

145.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դիրքավորվում գաղտնի որոնումը սկսելուց առաջ, շարժվում՝ իր և գործընկերոջ անվտանգությունն ապահովելով,
2) անվտանգ զննում է միջանցքը, սենյակը, կատարում շեմային գնահատում, մուտք գործում անկյունային և կենտրոնական սենյակ և դիրքավորվում,
3) տիրապետում է դռները բացելու ձևերին,
4) կարողանում է սանդուղքով անվտանգ շարժվել և զննել,
5) ճիշտ է կատարում իրավախախտին սենյակում հայտնաբերելուց հետո դուրսբերումը և վնասազերծումը։

146.

Ուսումնառության արդյունք 10

Կատարել բացօթյա տարածքում շենքին մոտենալու գործողությունը

147.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ վայրում կանգնեցնում է պարեկային մեքենան,
2) մոտենում է շենքին, շինությանը, բնակարանին՝ իր և գործընկերոջ անվտանգությունն ապահովելով,
3) դիրքավորվում է մուտքի դռան մոտ՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները։

148.

Ուսումնառության արդյունք 11

Կատարել կրակի դաշտից վիրավոր ոստիկանի դուրսբերման գործողություն

149.

Կատարման չափանիշներ

1) ինքնուրույն կամ գործընկերոջ օգնությամբ վիրավորին տեղավորում է տրանսպորտային միջոցի սրահում և ցուցաբերում օգնություն,
2) ինքնուրույն կամ գործընկերոջ օգնությամբ վիրավորին տեղավորում է տրանսպորտային միջոցի բեռնախցիկում և ցուցաբերում օգնություն,
3) ընտրում է համապատասխան դիրքավորում իրավախախտին առճակատվելու դեպքում,
4) արագ և անվտանգ դուրս է գալիս կրակի դաշտից՝ վիրավորին տրանսպորտային միջոցում տեղավորելուց հետո։

150.

Ուսումնառության արդյունք 12

Ակտիվ հրաձգության ժամանակ կատար շենքի ներքին ստուգում

151.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է կրակոցի ձայներ լսելուց հետո արագ գործելու հմտություններին,
2) հայտնում է օպերատիվ կառավարման կենտրոն անհրաժեշտ տեղեկություններ,
3) իրավախախտին հանդիպելուց հետո ճիշտ իրականացնում է գործողություններ՝ վնասազերծելու նպատակով,
4) ճիշտ է հաղորդակցվում գործընկերոջ հետ վտանգի առկայության դեպքում,
5) դինամիկ մուտք է գործում սենյակ և դիրքավորվում,
6) ճիշտ օգնություն է ցույց տալիս տուժածներին և իրավախախտին՝ անվտանգությունն ապահովելով։

152.

Ուսումնառության արդյունք 13

Ըստ իրավիճակի կատարել ամբոխի վերահսկման գործողություններ

153.

Կատարման չափանիշներ

1) կատարում է հրամանները ակտիվ և անհատական պաշտպանության միջոցներով,
2) կատարում է հարվածներ ակտիվ և անհատական պաշտպանության միջոցներով:

154.

Ուսումնառության արդյունք 14

Օգտագործել պղպեղային օդամղիչը

155.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է պղպեղային օդամղիչով աշխատելիս անվտանգության կանոններին,
2) ճիշտ է օգտագործում պղպեղային օդամղիչը:

156.

Ուսումնառության արդյունք 15

Օգտագործել մուտքի գործիքները

157.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է մուտքի գործիքների տեսակներին և նշանակությանը,
2) ճիշտ է օգտագործում մուտքի գործիքները։

158.

Ուսումնառության արդյունք 16

Ներկայացնել տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու եղանակները

159.

Կատարման չափանիշներ

1) գնահատում է ներկայացված իրավիճակը և գործում իրավիճակներից բխող անհրաժեշտ մարտավարությամբ,
2) իրավիճակից ելնելով համագործակցում է կարգախմբի իր գործընկերոջ և օգնության հասած պարեկային կարգախմբի հետ։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ»

160.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-012

161.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ գիտելիքներ ծառայողական կարգապահության վերաբերյալ

162.

Մոդուլի տևողությունը

8 ժամ

163.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

164.

Մոդուլի գնահատման

կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

165.

Ուսումնառության արդյունք 1

Կրել համազգեստը տարվա եղանակներին և ծառայության տեսակներին համապատասխան: Կատարել շարային վարժաձևեր ու շարժումներ։

166.

Կատարման չափանիշներ

1) կրում է համազգեստը մաքուր և հարդարված վիճակում` ծառայության տեսակին և տարվա եղանակներին համապատասխան,
2) ճիշտ է կատարում ղեկավարների կողմից տրված հրամաններն ու հրահանգները,
3) ճիշտ է կատարում դարձումները տեղում և շարժման ընթացքում,
4) ճիշտ է կատարում զինվորական ողջույնը տեղում և շարժման ընթացքում,
5) ճիշտ է կատարում ձեռքերի ու ոտքերի շարժումների համաչափություն տեղում և շարժման ընթացքում,
6) ճիշտ է կատարում շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, պետին մոտենալը և նրանից հեռանալը։

167.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել ոստիկանության ծառայողի ծառայողական կարգապահության և պատասխանատվության նախապայմանները և ղեկավարների հետ պատշաճ հարաբերվելու կարգը

168.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում ու պատկերացնում ծառայողական կարգապահության և ճշտապահության կարևորությունը,
2) ճիշտ է ներկայացնում ոստիկանության ներքին կարգապահական կանոնները,
3) գիտի ղեկավարների հետ հարաբերվելու ձևերը, իր և ղեկավարների իրավունքներն ու պարտականությունները,
4) ճիշտ է ներկայացնում ծառայողի` օրենքով սահմանված պատասխանատվության կարևորությունն ու արդյունավետությունը,
5) ճիշտ է ներկայացնում կարգապահական խախտումների փաստերով ծառայողական քննության անցկացման կարգը:

169.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ոստիկանության ծառայողին խրախուսման և կարգապահական տույժի ենթարկելու կարգը։

170.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է թվարկում ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակները,
2) ճիշտ է թվարկում ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերի տեսակները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»

171.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-013

172.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ վարչական պատասխանատվության, վարչարարության և վարչական վարույթի հիմունքների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և ձևավորել համապատասխան իրավիճակներում դրանք կիրառելու գործնական հմտություններ:

173.

Մոդուլի տևողությունը

40 ժամ

174.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը», ՈՍՏԳ-3-23-014 «Ոստիկանության վարչական գործունեություն» մոդուլները:

175.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

176.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել վարչական պատասխանատվության հիմունքները և ճանապարհային երթևեկության անվտանգության դեմ ոտնձգող վարչական իրավախախտումների բնութագիրը

177.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է վարչական իրավախախտման հասկացությունը և հատկանիշները,
2) սահմանում է վարչական իրավախախտման իրավաբանական կազմը,
3) բնութագրում է վարչական իրավախախտման օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերը,
4) սահմանազատում է վարչական իրավախախտումները և հանցագործությունները,
5) բնութագրում է վարչական իրավախախտումների բազմակիությունը և տեսակները,
6) ներկայացնում է վարչական պատասխանատվության բնութագիրը,
7) ներկայացնում է վարչական պատասխանատվության և իրավաբանական պատասխանատվության մյուս տեսակների հարաբերակցությունը,
8) ներկայացնում է վարչական պատասխանատվություն սահմանող նորմերի կառուցվածքային առանձնահատկությունները,
9) սահմանում է վարչական տույժի բնութագիրը,
10) թվարկում է վարչական տույժի տեսակները,
11) ներկայացնում է վարչական տույժ նշանակելու կանոններն ու ժամկետները,
12) սահմանում է վարչական պատասխանատվությունը ծանրացնող, մեղմացնող և բացառող հանգամանքները,
13) ներկայացնում է վարչական պատասխանատվությունից ազատելու հիմքերը և կարգը,
14) ներկայացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության դեմ ոտնձգող վարչական իրավախախտումների բնութագիրը:

178.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել վարչարարության, վարչական վարույթի, ռեալ վարույթի և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները

179.

Կատարման չափանիշներ

1) սահմանում է վարչարարության հասկացությունը,
2) ներկայացնում է վարչարարության հիմնարար սկզբունքները,
3) ներկայացնում է վարչարարության մեթոդի հասկացությունը և տեսակները,
4) սահմանում է վարչական վարույթի հասկացությունը, նպատակը և օբյեկտը,
5) ներկայացնում է վարչական վարույթի կասեցման, կարճման և վերսկսման ինստիտուտները,
6) ներկայացնում է վարչական վարույթի փուլերի ընդհանուր նկարագիրը,
7) ներկայացնում է ռեալ վարույթի (գործողություն, անգործություն) հասկացությունը և գործառույթները,
8) սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի հասկացությունը և խնդիրները,
9) ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելիս հաստատման ենթակա հանգամանքները,
10) ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները,
11) ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթին մասնակցող անձանց և նրանց կարգավիճակը,
12) ներկայացնում է ապացույցների բնութագիրը, տեսակները և ապացուցման պարտականության բաշխումը,
13) ձևակերպում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթային փաստաթղթերը, ինչպես նաև այլ արձանագրություններ և փաստաթղթեր,
14) ներկայացնում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»

180.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-014

181.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ ոստիկանության վարչական գործունեության վերաբերյալ գիտելիքներ, ձևավորել գործնականում դրանք կիրառելու հմտություններ:

182.

Մոդուլի տևողությունը

50 ժամ

183.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլը

184.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

185.

Ուսումնառության արդյունք 1

Տիրապետել ոստիկանությանը (այդ թվում` պարեկային ոստիկանությանը) վերապահված իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ոստիկանի իրավական պաշտպանվածության իրավական հիմքերին

186.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված ոստիկանության իրավունքներն ու պարտականությունները, հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս, հայտնաբերելիս և բացահայտելիս, հասարակական կարգը պահպանելիս, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս և հատուկ միջոցառումներ իրականացնելիս,
2) ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս, զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս,
3) սահմանում է ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ծառայողի իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները։

187.

Ուսումնառության արդյունք 2

Սահմանել ոստիկանության վարչական գործունեության հասկացությունը և առարկան, ոստիկանության հասկացությունը և կառուցվածքը, ոստիկանությունում ծառայության հետ կապված հիմնական հարաբերությունները, ոստիկանության վարչական գործունեության մեթոդները և օրինականության ապահովման պահանջները, ոստիկանության հերթապահ մասերի և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքի կազմակերպման հիմնական գործառույթները։ Բնութագրել առանձին իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները և առանձնահատկությունները:

188.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ոստիկանության վարչական գործունեության հասկացությունը, բնութագրում է դրա կարգավորման առարկան,
2) սահմանում է ոստիկանության կառավարման բնագավառի հասկացությունը, պարզաբանում դրա էությունը և բնորոշ գծերը,
3) ներկայացնում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական կարգավորումը և սկզբունքները,
4) բնորոշում է ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները,
5) բնութագրում է ոստիկանության լիազորությունները հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս,
6) ներկայացնում է ոստիկանության ծառայության վերաբերյալ օրենսդրության դրույթները և կարողանում է մեկնաբանել դրանք,
7) բնորոշում է ոստիկանության վարչական գործունեության մեթոդները և բացատրում դրանց նշանակությունը,
8) պարզաբանում է ոստիկանության կողմից կիրառվող վարչական հարկադրանքի հասկացությունը և նշանակությունը, ներկայացնում է դրանց տեսակները,
9) կարողանում է մեկնաբանել օրինականության սկզբունքն ու պահանջները ոստիկանության վարչական գործունեությունում,
10) ներկայացնում է հերթապահ մասի և օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ և այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու և ընթացք տալու ընթացակարգերը,
11) սահմանում է թույլտվության և լիցենզավորման համակարգի հասկացությունը և ներկայացնում է ոստիկանության լիազորություններն այդ ոլորտում,
12) ներկայացնում և բացատրում է պոռնկության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները,
13) ներկայացնում և բացատրում է հարբեցողության և ալկոհոլամոլության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները,
14) ներկայացնում և բացատրում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչաիրավական միջոցները,
15) ներկայացնում և բացատրում է ընտանեկան բռնություն կատարած և իրավախախտ անչափահասների նկատմամբ կիրառվող վարչաիրավական միջոցները,
16) նկարագրում է պարեկային ոստիկանության ծառայողի գործառույթներն ընտանեկան բռնության դեմ պայքարում,
17) թվարկում և բացատրում է ոստիկանության լիազորությունները հավաքների մասին օրենսդրությունն ապահովելիս,
18) տիրապետում է պաշտոնական և ծառայողական փաստաթղթերի հետ վարվելու կանոններին ու պահանջներին,
19) ձևակերպում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթային փաստաթղթերը, ինչպես նաև արձանագրություններ ու այլ փաստաթղթեր։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»

189.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-015

190.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գիտելիքներ և ձևավորել համապատասխան իրավիճակներում կողմնորոշվելու գործնական հմտություններ։

191.

Մոդուլի տևողությունը

40 ժամ

192.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը», ՈՍՏԳ-3-23-014 «Ոստիկանության վարչական գործունեություն» մոդուլները:

193.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

194.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկությունը կազմակերպելու ուղղությամբ իրականացվող գործունեությունը

195.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոններին և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջներին,
2) ներկայացնում է ճանապարհային երթևեկության համակարգը,
3) ճիշտ է լուծում ճանապարհային նշաններով, գծանշումներով և կարգավորողի ազդանշաններով ճանապարհային երթևեկության ապահովման վերաբերյալ խնդիրները,
4) ներկայացնում է ճանապարհային երթևեկության կարգավորումը խցանումներում, ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, ինչպես նաև ճանապարհի առանձին հարաչափերին համապատասխան,
5) ներկայացնում է ճանապարհային երթևեկության կարգավորումը հատուկ ազդանշանների կիրառմամբ տրանսպորտային միջոցներով,
6) ներկայացնում է կարգավորողի գործառնական պարտականությունները,
7) բնութագրում է տրանսպորտային և հետիոտնային հոսքերի թողունակությունը, կառավարումը և անվտանգության ապահովումը:

196.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

197.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակները (բախում, շրջում, վրաերթ), դրանց դեպքերում երթևեկության այլ մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները,
2) տիրապետում է վարորդից պահանջվող և տրանսպորտային միջոցին վերաբերող փաստաթղթերի իմացության ու տարբերակման հմտություններին, այդ թվում` ապահովագրությանն առնչվող փաստաթղթերի մասով,
3) ճիշտ է կազմում ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի սխեմաներ և կատարում իրավիճակից բխող այլ գործողություններ,
4) տիրապետում է ճանապարհատրանսպորտային պատահարի, այդ թվում՝ հաղորդման ընդունման վերաբերյալ փաստաթղթեր կազմելու գիտելիքներին և հմտություններին,
5) ճիշտ է կազմում իր իրավասությանը վերապահված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները,
6) տիրապետում է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու կամ վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում կատարման ենթակա՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին,
7) տիրապետում է տրանսպորտային միջոցը ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ընթացակարգերին:

198.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից երթևեկության մասնակիցների ու պարեկային ոստիկանի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողությունները

199.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ճանապարհային գործոնների ազդեցությունը երթևեկության անվտանգության ապահովման վրա,
2) ճիշտ է գնահատում ճանապարհատրանսպորտային բարդ իրավիճակը,
3) տիրապետում է ալկոհոլի, թմրանյութերի և ուշադրությունն ու արձագանքման ունակությունը վատացնող դեղամիջոցների ազդեցության տակ վարելու դեպքում կատարման ենթակա՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին,
4) տիրապետում է վտանգավոր նյութերի և ծանր իրերի տեղափոխման կանոնների խախտման, ճանապարհի առկա վիճակի պահպանման կանոնների, նորմերի և ստանդարտների խախտման, ինչպես նաև ճանապարհը փակելուն առնչվող ընթացակարգերին,
5) տիրապետում է ճանապարհային ծածկույթի և երթևեկելի գոտու մաս կազմող այլ գույքի վնասման, երթևեկության ընթացքում խոչընդոտներ ստեղծելուն և առկա խոչընդոտը շրջանցել չկարողանալուն վերաբերող ընթացակարգերին,
6) տիրապետում է տրանսպորտային միջոցների հիմնական անսարքությունները հայտնաբերելու, դրանք վերացնելու հարցում վարորդներին օժանդակություն ցուցաբերելու գիտելիքներին ու հմտություններին:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՒՄ»

200.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-016

201.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ արտակարգ իրավիճակներում ավտոտրանսպորտային միջոցի վարման համար անհրաժեշտ գիտելիքներ և ձևավորել տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու գործնական հմտություններ։

202.

Մոդուլի տևողությունը

30 ժամ

203.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՈՍՏԳ-3-23-001 «ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը», ՈՍՏԳ-3-23-014 «Ոստիկանության վարչական գործունեություն», ՈՍՏԳ-3-23-015 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում» մոդուլները:

204.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

205.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել պարեկային ոստիկանության կողմից արտակարգ իրավիճակներում ավտոտրանսպորտային միջոցի վարման անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողությունները

206.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է արտակարգ իրավիճակներում ճշգրիտ գործողությունների հաջորդականությունը՝ ճանապարհային երթևեկության մասնակիցների և իր կյանքի համար անվտանգության երաշխիքների սահմանմամբ,
2) ճիշտ է բնութագրում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում,
3) ճիշտ է կատարում պարեկային ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում կարգավորվող ու չկարգավորվող խաչմերուկներ մտնելու ժամանակ,
4) ճիշտ է կատարում պարեկային ոստիկանի գործողությունները քաղաքում և քաղաքից դուրս ճանապարհներին վազանցի հետ կապված ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում,
5) ճիշտ է կատարում պարեկային ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում ընդհանուր օգտագործման կամ հասարակական տրանսպորտային միջոցների կանգառների տեղամասերով անցման ժամանակ,
6) ճիշտ է կատարում պարեկային ոստիկանի գործողությունները ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում սայթաքուն ճանապարհներով և շրջադարձերով երթևեկելիս,
7) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցի վրա միացված հատուկ ազդանշանների շնորհիվ պարեկային ավտոտրանսպորտային միջոցին վերապահվող առավելությունները,
8) ճիշտ է գնահատում ճանապարհատրանսպորտային իրավիճակը վտանգավոր եղանակային պայմանների դեպքում և կայացնում ճիշտ որոշումներ,
9) ներկայացնում է պարեկային ոստիկանի գործողությունները տրանսպորտային միջոցի խափանման հետ կապված ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներում,
10) ներկայացնում է ճանապարհային այլ արտակարգ իրավիճակներ (խցանումներ, ճանապարհի վերանորոգվող տեղամասեր, բնահողային տեղամասեր և այլն) և մեկնաբանում դրանց դեպքում անվտանգ երթևեկությունն ապահովելու միջոցառումները:

207.

Ուսումնառության արդյունք 2

Ցուցադրել պարեկային ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ հմտություններ

208.

Կատարման չափանիշներ

1) անվտանգ վարում է տրանսպորտային միջոցը սահմանափակ տեսանելիության հատվածներում,
2) անվտանգ վարում է տրանսպորտային միջոցը վատ եղանակային պայմաններում,
3) անվտանգ կատարում է բարձր արագությամբ կտրուկ հետադարձ,
4) անվտանգ վարում է տրանսպորտային միջոցը տարբեր ծածկույթ ունեցող վերելքներով և վայրէջքներով (թաց, մերկասառույց, փոշոտ, բնահողեր),
5) անվտանգ կատարում է կրկնակի վազանց խիտ հոսքերում,
6) անվտանգ կատարում է կրկնակի վազանց երկգոտի երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին (քաղաքում և քաղաքից դուրս),
7) անվտանգ կանգնեցնում է տրանսպորտային միջոցն արգելակման համակարգի խափանման դեպքում (ձեռքի արգելակով),
8) անվտանգ վարում է տրանսպորտային միջոցը երթևեկության հոսքին հակառակ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

209.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-017

210.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ մասնագիտական գործունեության հուսալի իրականացման համար անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ և ձևավորել հոգեբանական գիտելիքների վրա հիմնված միջամտության հնարքներ կիրառելու գործնական հմտություններ:

211.

Մոդուլի տևողությունը

40 ժամ

212.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

213.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

214.

Ուսումնառության արդյունք 1

Բնորոշել անձի հոգեկան գործունեության առանձնահատկությունները և օրինաչափությունները

215.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անձի հոգեբանական կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում հոգեկան իմացական գործընթացների դրսևորման առանձնահատկությունները,
3) դրսևորում է զարգացած իմացական որակներ և դիտողունակություն,
4) վերլուծում է անձի տիպաբանական հոգեբանական առանձնահատկությունները։

216.

Ուսումնառության արդյունք 2

Կառավարել և կարգավորել հոգեհուզական վիճակները, այդ թվում` սթրեսը

217.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում անձի հուզական ոլորտի առանձնահատկությունները, լարված իրավիճակներին բնորոշ հոգեվիճակների դրսևորումները,
2) ճիշտ է արձագանքում տարբեր հոգեհուզական վիճակներին բնորոշ դրսևորումներին,
3) կառավարում է սեփական հոգեհուզական վիճակը, դիմակայում անխուսափելի սթրեսին, տիրապետում ինքնակարգավորման հնարքներին։

218.

Ուսումնառության արդյունք 3

Իրականացնել արդյունավետ հաղորդակցում

219.

Կատարման չափանիշներ

1) տարբերակում է հաղորդակցման կառուցվածքային բաղադրիչները,
2) ներկայացնում է հաղորդակցման ձևերն ու միջոցները,
3) ներկայացնում է հաղորդակցման ճշգրտության վրա ազդող հոգեբանական երևույթները և մեխանիզմները,
4) կարողանում է նախաձեռնել հաղորդակցում,
5) գրագետ և համոզիչ կերպով ձևակերպում, արտահայտում և հիմնավորում է իր տեսակետը,
6) իրավիճակից ելնելով` կիրառում է զրույց վարելու համարժեք մեթոդ,
7) ճիշտ է կիրառում ակտիվ ունկնդրման հոգետեխնիկաները։

220.

Ուսումնառության արդյունք 4

Կառավարել և կարգավորել կոնֆլիկտներ

221.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտային իրավիճակներում հաղորդակցման հոգեբանական առանձնահատկությունները,
2) կարողանում է բացահայտել և հաղթահարել հաղորդակցմանը խոչընդոտող արգելքները,
3) ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտի կառավարման և կանխարգելման եղանակները,
4) ճիշտ է վերլուծում կոնֆլիկտները,
5) կիրառում է կոնֆլիկտի կառավարման համապատասխան մարտավարություն` ըստ իրավիճակի,
6) վարում է բանակցություններ արտակարգ իրավիճակներում,
7) ճիշտ է ներկայացնում հոգեբանական ազդեցության եղանակները` համոզում, խնդրանք, ներշնչում, մանիպուլյացիա, հուզական վարակ, հարկադրանք և այլն,
8) տիրապետում է հոգեբանական ազդեցության կառուցողական մեթոդներին։

222.

Ուսումնառության արդյունք 5

Կանխել ինքնասպանության փորձերը

223.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ինքնասպանության հոգեբանական բնութագիրը, տեսակները,
2) ճիշտ է արձագանքում ինքնասպանության փորձերի ժամանակ,
3) ճիշտ է կազմակերպում հաղորդակցումը տարբեր իրավիճակներում տարբեր կատեգորիաների քաղաքացիների հետ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ»

224.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-018

225.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ ոստիկանական ծառայության էթիկայի և բարեվարքության վերաբերյալ գիտելիքներ և համապատասխան իրավիճակներում լուծումներ տալու գործնական կարողություններ:

226.

Մոդուլի տևողությունը

30 ժամ

227.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

228.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

229.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ոստիկանական ծառայության էթիկական բնույթը և սկզբունքները, բարեվարքության հիմնահարցը

230.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ոստիկանական ծառայության բարոյական բնույթը և բովանդակությունը,
2) ճիշտ է ներկայացնում ոստիկանական ծառայության էթիկայի սկզբունքներն ու արժեքները,
3) ճիշտ է մեկնաբանում ոստիկանական ծառայության ընթացքում նպատակի և միջոցի փոխհարաբերակցության հարցը,
4) ներկայացնում է կոռուպցիոն ռիսկերը ոստիկան-քաղաքացի փոխհարաբերություններում և դրա քայքայիչ ազդեցությունը ոստիկանության բարեվարքության վրա:

231.

Ուսումնառության արդյունք 2

Տիրապետել ՀՀ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններին և ծառայողական էթիկետին

232.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ՀՀ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները,
2) մեկնաբանում է ոստիկանին ներկայացվող էթիկական պահանջները,
3) պահպանում է ոստիկանի մասնագիտական էթիկայի կանոնները,
4) դրսևորում է բարեվարքություն, օրինակելի վարքագիծ,
5) ճիշտ է ներկայացնում փոխհարաբերությունների էթիկական հիմքերը, էթիկետը և ծառայողական տակտը:

233.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել հանդուրժողականությունը, ոչ խտրական և պատշաճ վերաբերմունքը մասնագիտական գործունեության ընթացքում

234.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի նշանակությունը ոստիկանության աշխատանքում,
2) դրսևորում է ճիշտ վարվեցողություն հաշմանդամություն ունեցող անձանց հետ,
3) ցուցաբերում է անաչառություն, անկողմնակալություն, հանդուրժողականություն,
4) ճիշտ է ներկայացնում աշխատանքի արդյունավետության ու որակի ապահովման ընդհանուր սկզբունքները,
5) դրսևորում է անհրաժեշտ վարքագիծ թիմային աշխատանքի առաջադրված իրավիճակում,
6) դրսևորում է անկողմնակալություն, հարգում է մարդու իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը,
7) բացահայտում և ճիշտ է սահմանում խնդիրը տրված իրավիճակում։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

235.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-019

236.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու, իրավախախտումների դեմ պայքարում բնակչությանը ներգրավելու գործնական կարողություններ:

237.

Մոդուլի տևողությունը

30 ժամ

238.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

239.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

240.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ժողովրդավարական ոստիկանության հիմնարար սկզբունքները և դրանց նշանակությունը ոստիկանության հանդեպ հարգանքի, վստահության և հասարակական աջակցության ձեռքբերման գործում

241.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ոստիկանության գործունեության հրապարակայնության սկզբունքի բովանդակությունը,
2) ճիշտ է ներկայացնում ոստիկանության գործունեության հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների բովանդակությունը,
3) տարբերում է «ոստիկանական ուժ» և «ոստիկանական ծառայություն» հասկացությունները և բացատրում դրանց էությունը,
4) տարբերում է ոստիկանական գործունեության «արձագանքող» մոտեցումը «նախաձեռնող» մոտեցումից և բացատրում դրանց էությունը,
5) ճիշտ է պատկերացնում վստահության ձևավորման նպատակով հանրության սպասելիքներն ու իր անելիքները,
6) մատնանշում է ոստիկանության և հասարակության փոխհամագործակցությանը խոչընդոտող գործոնները և ներկայացնում դրանց հաղթահարման եղանակները:

242.

Ուսումնառության արդյունք 2

Դրսևորել անհրաժեշտ վերաբերմունք սպասարկվող տարածքի պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների և քաղաքացիների նկատմամբ

243.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ծառայության և շրջապատի նկատմամբ դրական վերաբերմունքի կարևորությունը,
2) ներկայացնում է քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հարաբերվելու օրինակներ,
3) ճիշտ է հաղորդակցվում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ,
4) ձևավորում է արդյունավետ համագործակցության մթնոլորտ սպասարկվող տարածքի համայնքի հետ՝ առաջնորդվելով համայնքային ոստիկանության գաղափարախոսությամբ,
5) ցուցաբերում է պատասխանատվություն առաջադրված իրավիճակներում:

244.

Ուսումնառության արդյունք 3

Դրսևորել քննադատական մտածողություն

245.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է գնահատում տեղեկատվության հուսալիության և զգացմունքայնության աստիճանը,
2) ստացված տեղեկատվությունը ճիշտ և արդյունավետ համադրում է առկա գիտելիքների հետ,
3) գործնականում կարողանում է հավասարակշռել հրամանի կատարման պարտականությունն ու իրավիճակի ողջամիտ գնահատմամբ խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

246.

Մոդուլի դասիչը

ՈՍՏԳ-3-23-020

247.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ հատուկ տեխնիկայի և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել գործնականում դրանք կիրառելու հմտություններ։

248.

Մոդուլի տևողությունը

30 ժամ

249.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն

250.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

251.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել օպերատիվ կառավարման կենտրոնի գործառույթները

252.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում օպերատիվ կառավարման կենտրոնի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
2) ճիշտ է ներկայացնում տեղեկատվական անվտանգության խնդիրները:

253.

Ուսումնառության արդյունք 2

Օգտագործել պարեկային և հետիոտնային կարգախմբերի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները

254.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է իրականացնում սարքերի կարգավորումը,
2) ճիշտ է կիրառում ոստիկանությունում օգտագործվող ռադիոկայանները,
3) ճիշտ է կիրառում տեսագրման միջոցները,
4) ճիշտ է կիրառում ոստիկանությունում օգտագործվող այլ տեխնիկական միջոցներ:

255.

Ուսումնառության արդյունք 3

Ցուցաբերել օպերատիվ կառավարման կենտրոնի հետ աշխատելու հմտություններ

256.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է օգտվում ոստիկանության և պարեկային ոստիկանության տվյալների բազաներից,
2) ճիշտ է կատարում հերթափոխի գրանցումը համակարգում,
3) տիրապետում է համակարգի օգտագործմամբ դեպքի վայր հասնելու ուղղություններին և ճանապարհներին,
4) ճիշտ է ներկայացնում դեպքի վայրում պարեկային ոստիկանության աշխատանքի հաջորդականությունը,
5) ճիշտ է ներկայացնում ծանուցման ստեղծումը, խմբագրումը և հերթափոխի զեկույցը կատարված աշխատանքի վերաբերյալ,
6) իրազեկում է իրավախախտման վերաբերյալ և փոխում կարգավիճակը,
7) ճիշտ է կազմում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ կիրառելով հատուկ տեխնիկայի միջոց:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի առավելագույն
բեռնվածությունը, ժամ

Պարտադիր
լսարանային
պարապմունքներ,
ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Ռուսաց լեզու

 

24

16

1

2.

Օտար լեզու (անգլերեն)

 

24

16

1

3.

Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

15

10

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

63

42

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Առաջին օգնություն

 

15

10

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

15

10

 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը

 

30

20

1

2.

ՀՀ քրեական իրավունք

 

42

28

1

3.

ՀՀ քրեական դատավարության իրավունք

 

27

18

1

4.

Հանցավոր վարքի կանխատեսում

 

12

8

1

5.

Կրիմինալիստիկա

 

30

20

1

6.

Օպերատիվ հետախուզական գործունեություն

 

12

8

1

7.

Դատական բժշկություն և դատական հոգեբուժություն

 

12

8

1

8.

Մասնավոր իրավունքի հիմունքներ

 

15

10

1

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

180

120

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հատուկ ֆիզիկական պատրաստականություն

 

120

80

1

2.

Կրակային պատրաստականություն

 

75

50

1

3.

Ծառայության իրականացման մարտավարություն

 

165

110

1

4.

Ծառայողական կարգապահություն

 

12

8

1

5.

Վարչական իրավունք

 

60

40

1

6.

Ոստիկանության վարչական գործունեություն

 

75

50

1

7.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում

 

60

40

1

8.

Արտակարգ իրավիճակներում ավտոտրանսպորտային միջոցների վարում

 

45

30

1

9.

Մասնագիտական հոգեբանություն և հաղորդակցման հմտություններ

 

60

40

1

10.

Ոստիկանության ծառայողների էթիկա և բարեվարքություն

 

45

30

1

11.

Ոստիկանության և հասարակության փոխհամագործակցություն

 

45

30

1

12.

Հատուկ տեխնիկա և տեղեկատվական անվտանգություն

 

45

30

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

807

538

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

12

8

1

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

3

2

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

20

1080

720

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

50

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

3

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

25

     

(հավելվածը խմբ. 28.02.23 N 13-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2023, N 13-Ն 22.03.2023, N 14-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան