Գլխավոր տեղեկություն
Համար
N 324-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունվար 2023 թ.

N 324-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐԱԶԴԱՏ ՍԱՅԱԴՅԱՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000898 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Վարազդատ Սայադյանի կողմից 2023 թվականի հունվարի 13-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Անհատ ձեռնարկատեր Վարազդատ Սայադյանի 2018 թվականի հունվարի 16-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-ԲՕ-000898 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` մարզ Կոտայք, համայնք Չարենցավան ք. 3-րդ թաղամաս 36 շենք, 1 շինություն հասցեից տեղափոխել մարզ Կոտայք, համայնք Չարենցավան Չարենցավան ք. 4-րդ թաղամաս 18 շենք, 4 խանութ հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վարազդատ Սայադյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

  Ա. Ավանեսյան