Գլխավոր տեղեկություն
Համար
N 13
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (31.03.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 մարտի 2015 թվականի N 13

 

1. ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների տարեկան ծրագրի իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 26-ի նիստի N 13
արձանագրային որոշման

 

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

հ/հ

Միջոցառման
անվանումը

Ակնկալվող
արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

1.

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավում:

       

ՀՀ կառավարության 2011թ մայիսի 20-ի նիստի N19 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր

 

1.1 Իրականացնել ուսումնասիրություն և ՀՀ կառավարություն ներկայացնել զեկույց Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների առկա իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀԿ-ներ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

 
 

1.2 Մշակել և ՀՀ մարզպետարաններին տրամադրել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրավիճակային գնահատման մեթոդաբանություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 
 

1.3 Ուսումնասիրել կանանց և տղամարդկանց իրավահավասարության իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, մշակել ՀՀ մարզերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա իրավիճակի պարբերական գնահատման, մշտադիտարկման ցուցանիշներ և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ:

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

ՀԿ-ներ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

2.

Կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Կանանց և տղամարդկանց առողջության բարելավում:

         
 

2.1 Իրականացնել բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների (կաթնագեղձերի, սեռական օրգանների, արգանդի պարանոցի քաղցկեղ) վաղ հայտնաբերման և կանխարգելման սկրինինգային ծրագրեր` մեծացնելով հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման դեպքերի ցուցանիշը 30-40 տոկոսով:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե,

Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

 
 

2.2 Հայաստանի Հանրապետության 6 մարզերի առողջապահական կենտրոններում «Բրեստ լայթ» սարքի միջոցով իրականացնել կաթնագեղձերի քաղցկեղի սկրինինգ:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե,

Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

 
 

2.3 Կազմակերպել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումներ` ՀՀ կառավարություն ներակայացնելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀԿ-ներ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

 
 

2.4 Մշակել և իրականացնել առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի և անվտանգ սեռական կյանքի վերաբերյալ, ինչպես նաև սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված քարոզչական և հանրային տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ /կազմել և տարածել պոստերներ, բուկլետներ, կազմակերպել հեռուստատեսային հաղորդումներ/` ներգրավելով հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-եր:

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀԿ-ներ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 
 

2.5 Կազմակերպել սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ, մարզային խորհրդաժողովներ, տեղեկատվական-իրազեկման աշխատանքներ առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությամբ՝ առողջ ապրելակերպի (ծխելու դեմ պայքարի, անվտանգ սեռական կյանքի և այլն) վերաբերյալ:

Առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկության բարձրացում:

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

ՀԿ-ներ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 

3.

Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կանանց սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնում:

         
 

3.1 «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» նոր ծրագրի շրջանակներում իրականացնել.
ա/ Հայաստանի Հանրապետության 8 մարզերում, հատկապես բարձրադիր տարածքներում գտնվող թիրախային 100 համայնքներում աջակցության հատուկ միջոցառումներ` ուղղված կանանց մասնակցությամբ գործող կոոպերատիվների ձևավորմանը և կարողությունների հզորացմանը, կազմակերպել հատուկ ուսուցում՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց ընդգրկվածությունը գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության և կառավարման հետ կապված որոշումների կայացման գործընթացում, 
բ/ արժեքային շղթայի զարգացման աջակցության բաղադրիչով մրցակցային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում գյուղական բնակավայրերում գործող կանանց համար ստեղծել հնարավորություն ներգրավվելու ագրարային ոլորտի արտադրական կարողություններում,

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 
 

3.2 Իրականացնել գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում. տրամադրել վարկեր գյուղատնտեսությունում տնտեսվարողներին ագրարային արտադրության և սպասարկման տարբեր բնագավառներում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 
 

3.3 Իրականացնել «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կազմակերպել դասընթացներ` 250-300 կին գործարարների մասնակցությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման
ազգային կենտրոն» հիմնադրամ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 
 

3.4 Իրականացնել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն», «Գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» և «Գործարար ուսուցողական /տեղեկատվական/ աջակցություն» ծրագրերը, սկսնակ կին գործարարներին տրամադրել ուսուցողական, տեղեկատվական, խորհրդատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման
ազգային կենտրոն» հիմնադրամ
 /համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 

4.

Կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացում:

         
 

4.1 Հանրակրթական դպրոցի 8-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման ընթացքում սովորողներին ուսուցանել կանանց և տղամարդկանց իրավահա վասարության վերաբերյալ գիտելիքներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
 

4.2 Հանրակրթական դպրոցներում կիրառել «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը: Դասղեկական ժամերի ընթացքում սովորողները իրազեկվել մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ` ուղղված սեռի հատկանիշով կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
 

4.3 Հանրակրթական դպրոցի ուսուցիչների նախատեստացիոն վերապատրաստման դասընթացներում ներառել կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը վերաբերող թեմաներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
 

4.4 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և մանկավարժների վերապատրաստման դասընթացներում ներառել կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականությանն առնչվող թեմաներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
 

4.5 Իրականացնել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N567-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

 
 

4.6 ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և անչափահասների գործերով տարածքային բաժինների ծառայողների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության վերաբերյալ:

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 
 

4.7 Կազմակերպել կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեմաներով դասընթացներ, սեմինար-պարապմունքներ, «Լիդերության դպրոց» ծրագրով դասընթացներ, կլոր-սեղան քննարկումներ տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ:

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

ՀԿ-ներ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 

5.

Մարզային և համայնքային մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացմանը, այդ աշխատանքների համակարգմանն ու մշտադիրակմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացում:

         
 

5.1 ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման նպատակով հրավիրվել նիստեր, ամփոփել կատարված աշխատանքները, կազմել հաշվետվություններ և արձանագրություններ:

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
 

5.2 Իրականացենլ մարզում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա վիճակի գնահատման և մշտադիրակման ապահովմանն ուղղված լուսաբանման աշխատանքներ:

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

6.

Հասարակությունում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցերի լուսաբանմանը, սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Հասարակությունում սեռով պայմանավորված խտրականության երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորում: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացում մշակույթի և հանրային տեղեկատվության ոլորտներում:

         
 

6.1 Մշակել և մարզի ԶԼՄ-ներով լուսաբանել /տեղադրել հոդվածներ, կազմակերպել հեռուստատեսային հաղորդումներ/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրների վերաբերյալ:

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

ՀԿ-ներ
/համաձայնությամբ/

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ

 
 

6.2 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և «Արտակարգ թերթում» տեղադրել արտակարգ իրավիճակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Աշխատանքներ տանել արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ միջոցառումներում տղամարդկանց և կանանց հավասար մասնակցությունն ու պլանավորման մեջ նրանց ընդգրկվածությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 
 

6.3 Իրականցնել «Կին» միջազգային կինոփառատոն` 50-ից ավելի կին ռեժիսորների ֆիլմերի ցուցադրությամբ:

ՀՀ մշակույթի նախարարություն

«Լիզա» հիմնադրամ
/համաձայնությամբ/

Նոյեմբեր-դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

 
 

6.4 Երևան քաղաքում կազմակերպել 2014-2015թթ. հայտարարված Ընտանիքի տարվան նվիրված սեմինար` «Հայ ընտանիքն այսօր» թեմայով:

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

 

Մայիս

Երևան քաղաքի բյուջե

 
 

6.5 Երևան քաղաքում կազմակերպել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն իմ պատկերացմամբ» նկարների ցուցահանդես:

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Հանրակրթական հաստատություններ
/համաձայնությամբ/

Երրորդ եռամսյակ

Երևան քաղաքի բյուջե

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան