Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 մարտի 2015 թվականի N 13
1. ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների տարեկան ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 31 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի նիստի N 13 |
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
հ/հ |
Միջոցառման |
Ակնկալվող |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավում: |
ՀՀ կառավարության 2011թ մայիսի 20-ի նիստի N19 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր | ||||
1.1 Իրականացնել ուսումնասիրություն և ՀՀ կառավարություն ներկայացնել զեկույց Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների առկա իրավիճակի վերաբերյալ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
|||
1.2 Մշակել և ՀՀ մարզպետարաններին տրամադրել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրավիճակային գնահատման մեթոդաբանություն: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Դեկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
1.3 Ուսումնասիրել կանանց և տղամարդկանց իրավահավասարության իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, մշակել ՀՀ մարզերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա իրավիճակի պարբերական գնահատման, մշտադիտարկման ցուցանիշներ և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
2. |
Կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում: |
Կանանց և տղամարդկանց առողջության բարելավում: |
|||||
2.1 Իրականացնել բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների (կաթնագեղձերի, սեռական օրգանների, արգանդի պարանոցի քաղցկեղ) վաղ հայտնաբերման և կանխարգելման սկրինինգային ծրագրեր` մեծացնելով հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման դեպքերի ցուցանիշը 30-40 տոկոսով: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
||||
2.2 Հայաստանի Հանրապետության 6 մարզերի առողջապահական կենտրոններում «Բրեստ լայթ» սարքի միջոցով իրականացնել կաթնագեղձերի քաղցկեղի սկրինինգ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
||||
2.3 Կազմակերպել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումներ` ՀՀ կառավարություն ներակայացնելու նպատակով: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
|||
2.4 Մշակել և իրականացնել առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի և անվտանգ սեռական կյանքի վերաբերյալ, ինչպես նաև սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված քարոզչական և հանրային տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ /կազմել և տարածել պոստերներ, բուկլետներ, կազմակերպել հեռուստատեսային հաղորդումներ/` ներգրավելով հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-եր: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
|||
2.5 Կազմակերպել սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ, մարզային խորհրդաժողովներ, տեղեկատվական-իրազեկման աշխատանքներ առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությամբ՝ առողջ ապրելակերպի (ծխելու դեմ պայքարի, անվտանգ սեռական կյանքի և այլն) վերաբերյալ: |
Առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկության բարձրացում: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
||
3. |
Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կանանց սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնում: |
|||||
3.1 «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» նոր ծրագրի շրջանակներում իրականացնել. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
||||
3.2 Իրականացնել գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում. տրամադրել վարկեր գյուղատնտեսությունում տնտեսվարողներին ագրարային արտադրության և սպասարկման տարբեր բնագավառներում: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
||||
3.3 Իրականացնել «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կազմակերպել դասընթացներ` 250-300 կին գործարարների մասնակցությամբ: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
|||
3.4 Իրականացնել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն», «Գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» և «Գործարար ուսուցողական /տեղեկատվական/ աջակցություն» ծրագրերը, սկսնակ կին գործարարներին տրամադրել ուսուցողական, տեղեկատվական, խորհրդատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցություն: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
|||
4. |
Կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացում: |
|||||
4.1 Հանրակրթական դպրոցի 8-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման ընթացքում սովորողներին ուսուցանել կանանց և տղամարդկանց իրավահա վասարության վերաբերյալ գիտելիքներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
4.2 Հանրակրթական դպրոցներում կիրառել «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը: Դասղեկական ժամերի ընթացքում սովորողները իրազեկվել մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ` ուղղված սեռի հատկանիշով կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
4.3 Հանրակրթական դպրոցի ուսուցիչների նախատեստացիոն վերապատրաստման դասընթացներում ներառել կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը վերաբերող թեմաներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
4.4 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և մանկավարժների վերապատրաստման դասընթացներում ներառել կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականությանն առնչվող թեմաներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
4.5 Իրականացնել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N567-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
||||
4.6 ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և անչափահասների գործերով տարածքային բաժինների ծառայողների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության վերաբերյալ: |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
||||
4.7 Կազմակերպել կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեմաներով դասընթացներ, սեմինար-պարապմունքներ, «Լիդերության դպրոց» ծրագրով դասընթացներ, կլոր-սեղան քննարկումներ տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
|||
5. |
Մարզային և համայնքային մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացմանը, այդ աշխատանքների համակարգմանն ու մշտադիրակմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացում: |
|||||
5.1 ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման նպատակով հրավիրվել նիստեր, ամփոփել կատարված աշխատանքները, կազմել հաշվետվություններ և արձանագրություններ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
5.2 Իրականացենլ մարզում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա վիճակի գնահատման և մշտադիրակման ապահովմանն ուղղված լուսաբանման աշխատանքներ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
6. |
Հասարակությունում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցերի լուսաբանմանը, սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Հասարակությունում սեռով պայմանավորված խտրականության երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորում: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացում մշակույթի և հանրային տեղեկատվության ոլորտներում: |
|||||
6.1 Մշակել և մարզի ԶԼՄ-ներով լուսաբանել /տեղադրել հոդվածներ, կազմակերպել հեռուստատեսային հաղորդումներ/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրների վերաբերյալ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ |
|||
6.2 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և «Արտակարգ թերթում» տեղադրել արտակարգ իրավիճակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Աշխատանքներ տանել արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ միջոցառումներում տղամարդկանց և կանանց հավասար մասնակցությունն ու պլանավորման մեջ նրանց ընդգրկվածությունն ապահովելու ուղղությամբ: |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
6.3 Իրականցնել «Կին» միջազգային կինոփառատոն` 50-ից ավելի կին ռեժիսորների ֆիլմերի ցուցադրությամբ: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
«Լիզա» հիմնադրամ |
Նոյեմբեր-դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
|||
6.4 Երևան քաղաքում կազմակերպել 2014-2015թթ. հայտարարված Ընտանիքի տարվան նվիրված սեմինար` «Հայ ընտանիքն այսօր» թեմայով: |
Երևանի քաղաքապետարան |
Մայիս |
Երևան քաղաքի բյուջե |
||||
6.5 Երևան քաղաքում կազմակերպել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն իմ պատկերացմամբ» նկարների ցուցահանդես: |
Երևանի քաղաքապետարան |
Հանրակրթական հաստատություններ |
Երրորդ եռամսյակ |
Երևան քաղաքի բյուջե |