Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
11 դեկտեմբերի 2014 թվականի N 52
51. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի նիստի N 52 |
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ հմ. 5504-AM
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ հմ. 5505-AM
Ֆինանսավորման համաձայնագիր
(Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
և
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ
միջև
Թվագրված 2014 թվականի օգոստոսի 6-ով
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ հմ. 5504-AM
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ հմ. 5505-AM
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Համաձայնագիր` թվագրված 2014 թվականի օգոստոսի 6-ով, կնքված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Ստացող) և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (Ընկերակցություն) միջև: Ստացողն ու Ընկերակցությունը սույնով համաձայնում են հետևյալի մասին:
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ապա սույն Համաձայնագրում մեծատառով գործվածված եզրույթներն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում իրենց վերագրված նշանակությունը:
ՀՈԴՎԱԾ II. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
2.01. Ընկերակցությունը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված պայմաններով Ստացողին տրամադրել վեց միլիոն երկու հարյուր վացուն հազար Հատուկ Փոխառության իրավունքներին համարժեք Փոխառություն (6,260,000 ՀՓԻ), (այսուհետ` Վարկ և Ֆինանսավորում), որից` ա) երկու միլիոն չորս հարյուր վաթսուն հազար Հատուկ Փոխառության իրավունքներով գումար (ՀՓԻ 2,460,000) կհատկացվի սույն Համաձայնագրով սահմանված պայմաններին և կարգերին համապատասխան (Փոխառության Ա Մասնաբաժին կամ ՄԶԸ 5505-AM) և բ) երեք միլիոն ութ հարյուր հազար Հատուկ Փոխառության իրավունքներով գումար (ՀՓԻ 3,800,000) կհատկացվի սույն Համաձայնագրով սահմանված պայմաններին և կարգերին համապատասխան (Փոխառության Բ Մասնաբաժին կամ ՄԶԸ 5504-AM)` աջակցելու համար սույն Համաձայնագրի 1-ին Առդիրում ներկայացված ծրագրի ֆինանսավորմանը (Ծրագիր):
2.02. Ստացողը կարող է մասհանել Ֆինանսավորման միջոցները` սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի IV բաժնի համաձայն:
2.03. Ստացողի կողմից Ֆինանսավորման չմասհանված մնացորդի համար պարտավճարի առավելագույն գումարը կազմում է տարեկան մեկ տոկոսի մեկ երկրորդը (1%-ի 1/2):
2.04. Մասհանված Փոխառության մնացորդի համար Ստացողի կողմից վճարման ենթակա Սպասարկման վճարը պետք է հավասար լինի մեկ տոկոսի երեք քառորդին (1%-ի 3/4)` տարեկան:
2.05. Ստացողի կողմից Մասհանված Փոխառության մնացորդի Ա Մասնաբաժնի (ՄԶԸ 55050-AM) համար տոկոսավճարի գումարը կազմում է տարեկան մեկ և մեկ քառորդ տոկոս (1.25%): Ստացողի կողմից Մասհանված Փոխառության մնացորդի Բ Մասնաբաժնի (ՄԶԸ 55040-AM) համար տոկոսավճարի գումարը կազմում է տարեկան մեկ ամբողջ չորս տասնորդական տոկոս (1.4%):
2.06. Վճարման ժամկետներն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը:
2.07. Վարկի մայր գումարը պետք է հետ վճարվի սույն Համաձայնագրի 3-րդ Առդիրի համաձայն:
2.08. Վճարման արժույթն է դոլարը:
ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ
3.01. Ստացողը հայտարարում է Ծրագրի նպատակների իրագործման հարցում իր հանձնառության մասին: Այդ նպատակով՝ Ստացողը պետք է իրականացնի Ծրագիրը գյուղատնտեսության նախարարության միջոցով (այսուհետ՝ գյուղատնտեսության նախարարություն)՝ Ընդհանուր պայմանների IV հոդվածի համաձայն:
3.02. Չսահմանափակելով սույն Համաձայնագրի 3.01-ին բաժնի դրույթները, և բացառությամբ այն դեպքերի, երբ Ստացողն ու Ընկերակցությունը կհամաձայնեն այլ բանի մասին, Ստացողը պետք է ապահովի, որ Ծրագիրն իրականացվի սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ IV. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
4.01. Ուժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմաններն են՝
ա) Վարկային համաձայնագիրը կատարվել և ներկայացվել է, և կատարվել են դրա ուժի մեջ մտնելու կամ դրա շրջանակներում մասհանումներ կատարելու Ստացողի իրավունքի բոլոր նախապայմանները՝ ` բացառությամբ միայն Ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելը, և
բ) Ընկերակցության համար ընդունելի Ծրագրի գործառնական ձեռնարկը (ներառյալ Ծրագրի I.ա և II.ա մասերի` Համայնքային հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների հավելվածները) հաստատվել է Ընկերակցության կողմից և ընդունվել Ստացողի կողմից:
4.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուրութսուներորդ (180) օրն է:
4.03. Ընդհանուր պայմանների 8.05-րդ բաժնի «բ» կետի նպատակների համար Ստացողի՝ սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների (բացառությամբ վճարային պարտավորություններին վերաբերող պարտավորությունների) ավարտի օրը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող քսան տարին է:
ՀՈԴՎԱԾ V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ. ՀԱՍՑԵՆԵՐ
5.01. Ստացողի ներկայացուցիչը վերջինիս ֆինանսների նախարարն է:
5.02. Ստացողի հասցեն է`
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, 0010
Մելիք-Ադամյան 1
Ֆաքս`
374 60700358
5.03. Ընկերակցության հասցեն է`
International Development Association
1818 H Street, N.W.
Washington, D.C. 20433
United States of America
Հեռատիպ` |
Տելեքս` |
Ֆաքս` |
INDEVAS Washington, D.C. |
248423(MCI) |
1-202-477-6391 |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է Երևանում (Հայաստան) վերևում առաջինը նշված ամսաթվի և տարվա դրությամբ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
|
_____________________________ |
Անուն՝ Գագիկ Խաչատրյան Պաշտոն՝ Ֆինանսների նախարար |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
_____________________________ Լիազոր ներկայացուցիչ |
Անուն՝ Ժան Միշել Հափի Պաշտոն՝ Երևանյան գրասենյակի ղեկավար |
Առդիր 1
Ծրագրի նկարագրությունը
Ծրագրի նպատակներն են` i) բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կենսունակությունը նպատակային համայնքներում և ii) ավելացնել ընտրված անասնապահական և բարձրաժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
Մաս 1. Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ
Արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվների (այսուհետ՝ ԱՕԿ) կարողությունների, գիտելիքների և նեգրավվածության ավելացման գործողությունների ծրագրի իրականացում` ներառյալ.
ա) Համայնքների արոտավայրերի կառավարման և
բ) ԱԿԱԶԾ-ներում սահմանված բոլոր անհրաժեշտ գործողությունների իրագործման համար Հայմայնքային հիմնադրամի ֆինանսավորման հատկացումը,
գ) կանանց և գյուղական երիտասարդության նպատակային վերապատրաստման և մոբիլիզացման գործողությունների իրականացումը` խթանելով. i) անասնապահական և արոտավայրերի կառավարման մասին որոշումների կայացման գործընթացում մասնակցությունը և ii) սննդամթերքի արտադրության զարգացման գործընթացում կանանց և երիտասարդների մասնակցությունը,
դ) ԾԻԳ-ի բաղադրիչի համակարգողներին և մարզային համակարգողներին՝ սույն Ծրագրի I Մասի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգման, վերահսկման, կապի պահպանման և իրազեկման գծով օժանդակության տրամադրում:
Մաս II. Արժեշղթայի զարգացում
ա) Նպատակային ենթածրագրային դրամաշնորհների տրամադրում և հատուկ վերապատրաստման կազմակերպում՝ ենթածրագրերի աշխատանքային ծրագրերում ներկայացված ներքին պահանջարկի և արտաքին շուկայահանման կարիքների բավարարման, կերարտադրության հիման վրա կաթի և մսի, մշակված մրգի և բանջարեղենի արժեշղթաների բարելավման համար:
բ) Սննդամթերք արտադրողների շրջանում հարցման անցկացում մասնավորապես ՍԱՕ-ների տվյալների շտեմարանի ստեղծման համար, որտեղ տվյալներ կներառվեն ԱՕԿ-ների չափերի, արտադրանքի տեսականու, հավաստագրումների, գործարար կապերի և սննդամթերքի անվտանգության միջոցառումների մասին:
գ) Աջակցություն Ստացողին` ֆինանսավորելով ՍԱՕ-ների համար անցկացվող թեմատիկ սեմինարները, հրապարակումները, վերապատրաստումները, տեղեկատվական հանդիպումները և փոքր քարտուղարության կողմից Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների կառավարման գծով աշխատանքը, մասնավորապես` տեխնիկական առաջարկների ուսումնասիրումը, հաստատող հանձնաժողովին (որի կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն ու տեխնիկական փորձագետները) հայտերի ներկայացումը, ենթածրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկումը և արդյունքների գնահատումը:
Մաս III. Պետական հատվածի կառույցների ուժեղացում
Պետական կառույցների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ Ծրագրի I և II մասերի համաձայն օժանդակվող` ընտրված արժեշղթաներում գործարարության զարգացման և շուկայահանման աջակցության նպատակով: Այդ միջոցառումները նախատեսում են.
ա) Անասնաբուժական ծառայությունների ֆինանսավորում, այդ թվում՝ i) շուրջ քսան (20) համայնքային անասնաբույժների մոբիլիզացում, վերապատրաստում և տեխնիկական սարքավորումներով վերազինում և ii) չորս շրջանային անասնաբուժական ծառայությունների կենտրոնների կառուցում, որոնք կշահագործվեն համայնքային անասնաբույժների կողմից:
բ) Սննդամթերքի անվտանգության գծով միջոցառումների ֆինանսավորում՝ i) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ուժեղացման ու լաբորատոր աջակցության, ii) Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի կողմից իրականացվող պատվաստումների ծրագրի համար լրացուցիչ սարքավորումների մատակարարման համար:
գ) Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի` Սերմերի և տնկիների զարգացման ծրագրի, այդ թվում՝ շինարարական աշխատանքների և սերմերի ու տնկիների արտադրության բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ֆինանսավորում:
դ) Պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի (ՊԳԳ) կիրառման գծով միջոցառումների ֆինանսավորում, մասնավորապես` i) ՊԳԳ դրույթների վերաբերյալ աշխատաժողով խորհրդականների և այլ շահակիցների հետ, ii) կարիքների գնահատման և առաջնահերթությունների սահմանման նպատակով Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) կողմից անցկացվող` ֆերմերների հարցումներ, iii) գյուղատնտեսական գործելակերպի մասին երեք ընտրված ուղեցույցների կազմում և հրապարակում, iv) ուղեցույցների բովանդակության շուրջ խորհրդականների վերապատրաստում, v) ուղեցույցների տրամադրում ֆերմերներին և vi) հողի վերլուծությունների բարելավման համար աջակցություն Ագրոքիմիական ծառայություն ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացմանը:
ե) ԾԻԳ-ի իրավասու համակարգողին աջակցության տրամադրում Ծրագրի սույն` III մասի ներքո գործողությունների համակարգման, վերահսկման, հաղորդակցման և կապի ոլորտներում:
Մաս IV. Ծրագրի համակարգումը և կառավարումը
Աջակցություն ԾԻԳ-ին Ծրագրի համակարգման, վերահսկման, ֆինանսական կառավարման, գնումների, հաղորդակցման և կապերի, բնապահպանական և սոցիալական երաշխիքների գործիքների հսկման, մշտադիտարկման և գնահատման հարցերում, այդ թվում՝ տեխնիկական օժանդակության, վերապատրաստման, տրանսպորտային և ստուգայցերի ծախսերի, ազդեցությունների գնահատման, Ծրագրի գնահատումների ծախսերի և աուդիտի գծով:
Առդիր 2
Ծրագրի իրագործում
Բաժին I. Իրականացման միջոցառումներ
Ա. Ինստիտուցիոնալ միջոցառումներ
1. Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ
Ծրագրի պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Ստացողը Ծրագրի իրականացման ողջ ընթացքում Գյուղատնտեսության նախարարության կազմում պետք է պահի Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)՝ Ընկերակցության համար ընդունելի լիազորություններով, աշխատակազմով, այլ ռեսուրսներով և տեխնիկական առաջադրանքով: Այդ նպատակով ԾԻԳ-ը պետք է. ա) իր կազմում ընդգրկի բավարար թվով որակայլ և բանիմաց աշխատակիցների, ներառյալ տեխնիկական, վարչական և օժանդակ հիմնական աշխատակազմը, բ) ապահովի Ծրագրի ամենօրյա համակարգումն ու իրականացումը, այդ թվում՝ i) Ծրագրի II-րդ մասին համապատասխան` ստեղծի և պահի Նպատակային ենթածրագրային դրամաշնորհների մշակման համար պատասխանատու փոքր քարտուղարություն, ii) Ընկերակցության համար ընդունելի ձևով իրականացնի Ծրագրի ֆինանսական կառավարման և գնման աշխատանքները, iii) ապահովի համապատասխանությունը Ծրագրի երաշխիքային գործիքներին, iv) անցկացնի Ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումը և կազմի Ծրագրի կատարողական հաշվետվությունները, մշտադիտարկման ու գնահատման հաշվետվությունները և v) աշխատանքի ընդունի և Ծրագրի իրականացման ողջ ընթացքում կամ Ընկերակցության հետ համաձայնեցված այլ ժամկետի ընթացքում իր կազմում ընդգրկի բնապահպանական/սոցիալական մասնագետի, որի որակավորումը, փորձը և տեխնիկական առաջադրանքը ընդունելի կլինեն Ընկերակցության համար:
2. Ծրագրի գործառնական ձեռնարկը
2.1. Ստացողը պետք է կազմի և Ընկերակցությանը ներկայացնի, Ընկերակցության համար ընդունելի տեխնիկական առաջադրանքին համապատասխան, Ծրագրի իրականացման ձեռնարկ (Ծրագրի գործառնական ձեռնարկ), որով կսհահմանվեն. ա) Ծրագրի ընդհանուր գործողությունների գծով իրականացման ընթացակարգերը և նախապատրաստությունները, այդ թվում՝ բողոքների քննության մեխանիզմները, ինչպես նաև Համայնքների հիմնադրամի ֆինանսավորման և Թիրախային ենթածրագրերի դրամաշնորհների գծով պահանջները, չափանիշները և որոշումների կայացման գործընթացները, և բ) Ծրագրի վարչական, ֆինանսական կառավարման, գնումների, հաշվապահական հաշվառման, երաշխիքների, մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերը և նախապատրաստությունները: Ծրագրի գործառնական ձեռնարկը պետք է պարունակի Համայնքների հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներին վերաբերող հատուկ հավելվածներ, որոնք պետք է կազմեն այդ ձեռնարկի անբաժանելի մասը: Ծրագրի գործառնական ձեռնարկը պետք է հաստատվի Ստացողի կողմից՝ Ընկերակցության կողմից հաստատվելուց հետո:
2.2. Ծրագրի I.բ և II.ա մասերի համաձայն` Համայնքների հիմնադրամի դրամաշնորհներին և Նպատակային ենթածրագրերի ֆինանսավորմանը վերաբերող գործողությունների իրականացման նպատակով Ստացողը պետք է Ընկերակցության հաստատմանը ներկայացնի մանրամասն առաջարկ Ծրագրի գործառնական հավելվածների, այդ թվում՝ համապատասխան գործողությունների նախագծի և իրականացման վերաբերյալ: Ընկերակցության կողմից մանրամասն առաջարկը հաստատվելուց հետո Ստացողը պետք է, Ընկերակցության համար ընդունելի տեխնիկական առաջադրանքին համապատասխան, կազմի Ծրագրի գործառնական հավելվածները Համայնքների հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների համար, որտեղ մանրամասն կներկայացվեն. Ա) տեխնիկական, Բ) վարչական, Գ) գնումների, Դ) բնապահպանական և սոցիալական, Ե) ֆինանսական ու հաշվապահական և Զ) մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերն ու նախապատրաստությունները` ըստ կիրառելիության: Այդ ձեռնարկները պետք է նաև ներկայացնեն. i) իրականացման նախապատրաստությունների և իրավական համաձայնագրերի նկարագրությունը, ըստ կիրառելիության, միջոցառումների ընտրության և ֆինանսավորման կանոնները, մեթոդները, ուղեցույցները, պահանջները, իրավասության չափանիշները, որոշումների կայացման գործընթացները, ինչպես նաև բողոքների քննության մեխանիզմները, ii) դրամական հոսքերը և դրանց կառավարումը, և iii) համապատասխան ֆինանսավորման պայմանների համապատասխանության ստուգման մեխանիզմները:
2.3. Ստացողը պետք է Ծրագիրն իրականացնի ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի և չպետք է հանձնարարի, փոփոխի, անվավեր ճանաչի կամ հրաժարվի կամ թույլ տա հանձնարարել, փոփոխել, անվավեր ճանաչել կամ հրաժարվել վերոնշյալ ձեռնարկից կամ նրա որևէ դրույթից՝ առանց Ընկերակցության նախնական գրավոր համաձայնության:
2.4. Ծրագրի գործառնական ձեռնարկի և ֆինանսական համաձայնագրի դրույթների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայությունը տրվում է Ֆինանսական համաձայնագրի դրույթներին:
2.5. Ծրագրի իրականացման ընթացքում, Ծրագրի փոխադարձ կապի ապահովման և բողոքների լուծման նպատակով, Ստացողը պետք է մշակի և իրագործի հանրությանը հասանելի և Ընկերակցության համար ընդունելի` բողոքների քննության մեխանիզմ:
Բ. Կոռուպցիայի դեմ պայքար
Ստացողը պետք է ապահովի Ծրագրի իրականացման համապատասխանությունը Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն:
Գ. Համայնքային հիմնադրամի ենթածրագրեր/Նպատակային ենթածրագրեր
1. Ստացողը պետք է. ա) գնահատի, ուսումնասիրի, հաստատի և հսկողություն սահմանի Համայնքային հիմնադրամի ենթածրագրերի և Նպատակային ենթածրագրերի նկատմամբ և բ) I.գ Բաժնի իրավասության չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան` ԱԿԱԶԾ-ների իրականացման համար հատկացնի Համայնքային հիմնադրամի ֆինանսավորում՝ ընտրված Համայնքային հիմնադրամի շահառուներին, և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներ՝ Ընտրված նպատակային ենթածրագրերի շահառուներին:
2. Ընկերակցության հետ այլ բանի մասին գրավոր պայմանավորվածություն չլինելու դեպքում առաջարկվող Համայնքային հիմնադրամի ենթածրագիր կամ Նպատակային որևէ ենթածրագիր չի կարող ընդունելի համարվել ֆինանսվորման համար` ըստ Ծրագրի I.բ մասի և/կամ II.ա մասի, բացառությամբ այն դեպքերի, երբ Ստացողը որոշում է, որ Ենթածրագիրը բավարարում է ստորև թվարկված իրավասության չափանիշները և այնպիսի լրացուցիչ չափանիշներ, որոնք կարող են սահմանվել Ծրագրի գործառնական ձեռնարկում.
ա) |
առաջարկվող Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը/Նպատակային ենթածրագիրը տնտեսապես, ֆինանսապես և տեխնիկապես հիմնավորված է, շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և պետք է իրականացվի իրավասու Շահառուների կողմից` Ստացողի տարածքի նախապես ընտրված տեղանքներում, |
բ) |
առաջարկվող Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը և Նպատակային ենթածրագիրը բաղկացած են, համապատասխանաբար, Ծրագրի I.բ և/կամ II.ա մասերով նախատեսված և Ծրագրի գործառնական ձեռնարկում ավելի մանրամասն ներկայացված հատուկ զարգացման գործողություններից, և այն համապատասխանում է Ստացողի բոլոր կիրառելի օրենքներին և կարգերին, |
գ) |
առաջարկվող Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը և Նպատակային ենթածրագիրը չեն նախատեսում հողի ձեռքբերում (մշտական կամ ժամանակավոր) կամ ֆիզիկական վերաբնակեցում, համապատասխանում են Գործառնական ձեռնարկում սահմանված իրավասության չափանիշներին, երաշխիքների շրջանակներին և այլ` անհրաժեշտ երաշխիքային փաստաթղթերի պահանջներին, |
դ) |
այն դեպքում, երբ Գործառնական ձեռնարկի համաձայն անցկացված` Համայնքային հիմնադրամի ենթածրագրի և Նպատակային ենթածրագրի բնապահպանական դիտազննման արդյունքներով պահանջվում է բնապահպանական կառավարման ծրագիր (այսուհետ՝ ԲԿԾ) կամ Վերաբնակեցման միջոցառումների ծրագիր (այսուհետ՝ ՎՄԾ), ապա նման ԲԿԾ-ն կամ ՎՄԾ-ն պետք է կազմվեն Բնապահպանական կառավարման շրջանակային փաստաթղթին (այսուհետ՝ ԲԿՇՓ) և/կամ Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթին (այսուհետ՝ ՎՔՇՓ) համապատասխան և պետք է հաստատվեն Ընկերակցության կողմից: |
3. Ծրագրի I.բ մասով նախատեսված գործողությունների իրականացման համար Համայնքային հիմնադրամում կառանձնացվեն միջոցներ Վարկի հասույթից՝ ֆինանսավորելու համար հաստատված ԱԿԱԶԾ-ներում ներառված գործողությունները, որոնք կիրականացվեն անմիջապես ԾԻԳ-ի կողմից` ԱՕԿ-ների և համայնքների մասնակցությամբ:
4. Ծրագրի II.ա մասով նախատեսված Ենթածրագրերի ֆինանսավորման համար Ստացողը պետք է Վարկի հասույթից հատկացնի Նպատակային Ենթածրագի դրամաշնորհներ Վարկային ծրագրի ներքո ընտրված Շահառուներին` Ընկերակցության կողմից հաստատված և Ծրագրի գործառնական ձեռնարկում նշված պայմաններով, որոնք կներառեն այն պայմանները, որոնց միջոցով Ստացողին կտրվեն բավարար իրավունքներ իր և Ընկերակցության շահերը պաշտպանելու համար, այդ թվում` i) կասեցնել կամ դադարեցնել Դրամաշնորհի հասույթն օգտագործելու Շահառուի իրավունքը կամ ii) Շահառուի կողմից Դրամաշնորհային համաձայնագրով հանձն առնված որևէ պարտավորության չկատարման դեպքում ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ ստանալ մասհանված Դրամաշնորհի գումարը:
5. Ստացողը պետք է Շահառուից պահանջի.
(i) |
պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ իրականացնել Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը կամ Նպատակային ենթածրագիրը, ըստ կիրառելիության, Ընկերակցության համար ընդունելի` պատշաճ տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, կառավարչական, բնապահպանական և սոցիալական չափորոշիչներին և գործելակերպին համապատասխան, պահպանելով նաև, Ստացողից բացի, ֆինանսական հասույթն այլ ստացողների համար կիրառելի Հակակոռուպցիոն ուղեցույցները, |
(ii) |
կիրառելիության դեպքում իրականացնել ԲԿԾ-ները և ՎՄԾ-ները, |
(iii) |
հնարավորինս արագ տարամադրել, ըստ պահանջի, Ենթածրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցները, |
(iv) |
կատարել Դրամաշնորհի միջոցներից ֆինանսավորման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն (Նպատակային ենթածրագրի շահառուի դեպքում), |
(v) |
պահպանել այն քաղաքականությունն ու ընթացակարգերը, որոնք թույլ կտան, Ընկերակցության համար ընդունելի ցուցանիշներին համապատասխան, մշտադիտարկել և գնահատել Համայնքային հիմնադրամի ենթածրագրի կամ Նպատակային ենթածրագրի առաջընթացը և նրա նպատակներին հասնելը, ըստ կիրառելիության, |
(vi) |
Ա) պահել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական կառավարման համակարգ և կազմել ֆինանսական հաշվետվություններ` հետևողականորեն կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան, որը թույլ կտա արտացոլել Համայնքային հիմնադրամի ենթածրագրին կամ Նպատակային ենթածրագրին վերաբերող գործառնությունները, միջոցները և ծախսերը, և Բ) Ընկերակցության կամ Ստացողի պահանջով կազմակերպել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ Ընկերակցության համար ընդունելի անկախ աուդիտորի կողմից, Ընկերակցության համար ընդունելի` հետևողականորեն կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան, և աուդիտ անցած հաշվետվությունները հնարավորինս արագ ներկայացնել Ստացողին և Ընկերակցությանը, |
(vii) |
հնարավորություն ընձեռել Ստացողին և Ընկերակցությանը` ստուգելու Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը կամ Նպատակային ենթածրագիրը, գործառնությունները և դրանց առնչվող ցանկացած գրառում և փաստաթուղթ, և |
(viii) |
կազմել և Ստացողին ու Ընկերակցությանը տրամադրել վերոնշյալի վերաբերյալ ամբողջ այն տեղեկատվությունը, որը կարող է ողջամտորեն պահանջվել Ստացողի կամ Ընկերակցության կողմից: |
6. Ստացողը յուրաքանչյուր Դրամաշնորհային համաձայնագրի ներքո իր իրավունքները պետք է իրականացնի այնպես, որ պաշտպանի Ստացողի և Ընկերակցության շահերը և հասնի ֆինանսավորման նպատակներին: Բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունը համաձայնություն կտա այլ բանի վերաբերյալ, Ստացողը չպետք է հանձնարարի, փոփոխի, անվավեր ճանաչի կամ հրաժարվի որևէ Դրամաշնորհի Համաձայնագրից կամ նրա դրույթներից:
Դ. Երաշխիքները
1. Ստացողը պետք է իրականացնի Ծրագիրը Երաշխիքային շրջանակների և բոլոր երաշխիքային փաստաթղթերի համաձայն: Այդ նպատակով Ստացողը պետք է իրականացնի հետևյալ միջոցառումները.
ա) |
Եթե Ծրագրով նախատեսված որևէ գործողություն, ԲՍԿՇ-ի համաձայն, պահանջում է ԲԿԾ-ի իրականացում, որևէ այդպիսի գործողություն չի կարող իրականացվել այնքան ժամանակ քանի դեռ.
| ||||||
բ) |
Եթե Ծրագրով նախատեսված որևէ գործողություն, ՎՔՇ-ի համաձայն, պահանջում է ՎՄԾ-ի իրականացում, որևէ այդպիսի գործողություն չի կարող իրականացվել այնքան ժամանակ քանի դեռ.
|
2. Առանց սույն Համաձայնագրի ներքո հաշվետվողականության գծով իր պարտավորությունների սահմանափակման` Ստացողը պետք է կանոնավոր կերպով հավաքի, կազմի և Ընկերակցության պահանջով ներկայացնի Ընկերակցության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ հաշվետվություններ Երաշխիքային գործիքներին համապատսխանության կարգավիճակի մասին, այդ թվում`
ա) |
նման Երաշխիքային գործիքների կիրառմանն ուղղված միջոցառումները, |
բ) |
այն պայմանները, առկայության դեպքում, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել Երաշխիքային գործիքների անխափան իրականացումը, և |
գ) |
նման պայմաններից բխող վնասի վերացման համար ձեռնարկված կամ անհրաժեշտ քայլերը: |
3. Ստացողը պետք է Ընկերակցությանն ընձեռի բավարար հնարավորություն սույն Համաձայնագրի Գ մասի 2-րդ կետի համաձայն կազմված հաշվետվությունների ուսումնասիրման համար և այդ նպատակով անհրաժեշտ ջանասիրությամբ իրականացնի կամ ապահովի Ընկերակցության հետ համաձայնեցված` վնասի վերացմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը` ապահովելով Երաշխիքային գործիքներին համապատասխան Ծրագրի պատշաճ իրականացումը:
Բաժին II. Ծրագրի մշտադիտարկումը, հաշվետվողականությունը և գնահատումը
Ա. Ծրագրի հաշվետվությունները
1. Ստացողը պետք է անցկացնի Ծրագրի առաջընթացի մշտադիտարկում և գնահատում, Ընդհանուր պայմանների 4.08-րդ բաժնի համաձայն, և Ընկերակցության համար ընդունելի ցուցանիշների հիման վրա կազմի Ծրագրի հաշվետվություններ: Յուրաքանչյուր Ծրագրի հաշվետվություն պետք է ներառի մեկ օրացուցային կիսամյակ ժամանակահատված և Ընկերակցությանը ներկայացվի այդ հաշվետվության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:
2. Ընդհանուր պայմանների 4.08-րդ բաժնի «գ» կետի նպատակների համար Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը և այդ բաժնի համաձայն պահանջվող համապատասխան ծրագիրը պետք է ներկայացվեն Ընկերակցությանը Ավարտի ժամկետից ոչ ուշ, քան չորս ամիս առաջ:
Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտ
1. Ստացողը պետք է պահի կամ ապահովի ֆինանսական կառավարման համակարգի պահումը Ընդհանուր պայմանների 4.09-րդ բաժնի դրույթների համաձայն:
2. Չսահմանափակվելով սույն բաժնի Ա Մասի դրույթներով` Ստացողը պետք է ապահովի աուդիտորական ստուգում չանցած` Ծրագրի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և դրանք ներկայացնի Ընկերակցությանը ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային կիսամյակից հետո` քառասունհինգ (45) օրվա ընթացքում, Համաշխարհային բանկի համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ:
3. Ստացողը պետք է ապահովի, Ընդհանուր պայմանների 4.09-րդ բաժնի բ կետի դրույթներին համապատասխան, ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը: Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը ներառում է Ստացողի մեկ ֆիսկալ տարվա ժամանակահատված: Նշված ժամանակահատվածի համար աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները Ընկերակցություն են ներայացվում ոչ ուշ, քան աուդիտորական ստուգման ավարտից վեց ամիս հետո:
Բաժին III. Գնումներ
Ա. Ընդհանուր
1. Ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները: Ծրագրի համար պահանջվող և Ֆինանսավորման հասույթից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Գնումների ուղեցույցերի I բաժնում սահմանված կամ նշված պահանջների և սույն բաժնի պահանջների համաձայն:
2. Խորհրդատվական ծառայությունները: Ծրագրի համար պահանջվող և Ծրագրի հասույթից ֆինանսավորվող բոլոր խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուների ուղեցույցերի I և IV բաժիններում սահմանված կամ նշված պահանջների և սույն Բաժնի պահանջների համաձայն:
3. Սահմանումները: Սույն բաժնում հետագա մասերում Գնումների առանձին մեթոդների կամ Ընկերակցության կողմից առանձին պայմանագրերի ուսումնասիրման մեթոդների նկարագրման համար մեծատառով գործածվող եզրույթները վերաբերում են Գնումների ուղեցույցների II և III բաժիններում և Խորհրդատուների ուղեցույցերի II, III, IV և V բաժիններում համապատասխան մեթոդներին` ըստ կիրառելիության:
Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման հատուկ մեթոդները
1. Միջազգային մրցակցային գնահարցում: Եթե այլ բան նախատեսված չէ ներքոհիշյալ 2-րդ կետում, ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Միջազգային մրցակցային գնահարցման հիման վրա շնորհված պայմանագրերի համաձայն:
2. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդները: Գնման պլանում նշված պայմանագրերի համաձայն` ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման համար, Միջազգային մրցակցային գնահարցման մեթոդից բացի, պետք է կիրառվեն հետևյալ մեթոդները:
Գնման մեթոդ | ||||||||||||||||||||||||||||
ա) Ստացողի Ազգային մցակցային գնահարցումը կարող է կիրառվել Ծրագրի ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման համար` հետևյալ պայմաններին համապատասխանելու դեպքում.
| ||||||||||||||||||||||||||||
բ) Շոփինգ | ||||||||||||||||||||||||||||
գ) Շրջանակային համաձայնագիր | ||||||||||||||||||||||||||||
դ) Ուղղակի պայմանագիր | ||||||||||||||||||||||||||||
ե) Համայնքի մասնակցություն գնմանը |
Գ.Խորհրդատուների ծառայությունների գնման հատուկ մեթոդներ
1. Որակի և գնի հիման վրա ընտրության մեթոդ: Եթե այլ բան սահմանված չէ ներքոնշյալ 2-րդ կետում, կնքված պայմանագրերի ներքո խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն որակի և գնի հիման վրա ընտրության մեթոդով:
2. Խորհրդատուների ծառայությունների գնման այլ մեթոդները: Գնման պլանում նշված պայմանագրերի համաձայն` խորհրդատվական ծառայությունների գնման համար, Որակի և գնի հիման վրա ընտրության մեթոդից բացի, կարող են կիրառվել հետևյալ մեթոդները.
Ընտրության մեթոդ |
ա) Որակի հիման վրա ընտրություն |
բ) Ֆիքսված բյուջեով ընտրություն |
գ) Նվազագույն գնի հիման վրա ընտրություն |
դ) Խորհրդատուների որակավորման հիման վրա ընտրություն |
ե) Մեկ աղբյուրի հիման վրա ընտրություն |
զ) Անհատական խորհրդատուների ընտրության համար Խորհրդատուների ուղեցույցների 5.1-5.6-րդ կետերում սահմանված մեթոդներ |
Դ. Ընկերակցության կողմից գնման որոշումների ուսումնասիրությունը
Գնումների պլանում ներկայացվում են այն պայմանագրերը, որոնք ենթակա են Ընկերակցության Նախնական հասատատմանը: Բոլոր մյուս պայմանագրերը ենթակա են Ընկերակցության հետհաստատմանը:
Բաժին IV.Ֆինանսավորման հասույթի մասհանումը
Ա. Ընդհանուր
1. Ստացողը կարող է Ֆինանսավորման միջոցներից մասհանումներ կատարել` համաձայն Ընդհանուր պայմանների II հոդվածի, սույն բաժնի դրույթների և բոլոր լրացուցիչ հրահանգների, որոնց մասին Ընկերակցությունը գրավոր կծանուցի Ստացողին (այդ թվում՝ 2006 թ. մայիսի 6-ի` Համաշխարհային բանկի Ծրագրերի համար ուղեցույցների, ըստ Ընկերակցության կողմից պարբերաբար վերանայվող կիրառելի տարբերակի և ըստ այդ հրահանգների համաձայն` սույն Համաձայնագրին համապատասխան)` սույն կետի 2-րդ ենթակետի աղյուսակում սահմանված Թույլատրելի ծախսերը ֆինանսավորելու համար:
2. Ստորև բերված աղյուսակում նշված են Թույլատրելի ծախսերի այն կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել Ֆինանսավորման հասույթից (Կատեգորիա), յուրաքանչյուր կատեգորիայի համար հատկացված Ֆինանսավորման գումարը և յուրաքանչյուր Կատեգորիայի համար Թույլատրելի ծախսի ֆինանսավորվող ծախսի տոկոսը:
Կատեգորիա |
Հատկացված Փոխառության Ա մասնաբաժնի (IDA 55050-AM) գումարը (ՀՓԻ-ով) |
Հատկացված Փոխառության Բ մասնաբաժնի (IDA 55040-AM) գումարը (ՀՓԻ-ով) |
Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը (հարկերը ներառված) |
1) Ծրագրի ներքո ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ, խորհրդատվական ծառայություններ, վերապատրաստում և լրացուցիչ գործառնական ծախսեր (բացառությամբ Ծրագրի I.բ և II.ա մասերի): |
450,000 |
930,000 |
75% |
2) Ծրագրի I.բ և II.ա մասերի համաձայն` Համայնքային հիմնադրամի ֆինանսավորում և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներ: |
1,050,000 |
2,170,000 |
100% համաձայնեցված գումարների |
3) Չբաշխված |
960,000 |
700,000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
2,460,000 |
3,800,000 |
Բ. Մասհանման պայմանները, Մասհանման ժամանակահատվածը
Անկախ սույն բաժնի Ա մասից` սույն Համաձայնագրի ստորագրման օրվան նախորդող ժամանակահատվածում վճարման նպատակով մասհանումներ չեն կատարվում:
2. Ավարտի ժամկետն է 2020 թ. մայիսի 31-ը:
Առդիր 3
Մարման Ժամանակացույց
Վճարման ամսաթիվ |
Վճարման ենթակա Փոխառության հիմնական գումարի (Փոխառության Ա մասնաբաժին – IDA 55050 և Փոխառության Բ մասնաբաժին – IDA 55040) (տոկոսային արտահայտությամբ)* |
Յուրաքանչյուր փետրվարի 1 և օգոստոսի 1: |
|
Սկսած 2019 թ. օգոստոսի 1-ից մինչև 2029 թ. փետրվարի 1-ը ներառյալ: |
1.65% |
Սկսած 2029 թ. օգոստոսի 1-ից մինչև 2039 թ. փետրվարի 1-ը ներառյալ: |
3.35% |
*Տոկոսները ցույց են տալիս մարման ենթակա Վարկի հիմնական գումարի տոկոսային մասը` բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունը կարող է այլ բան սահմանել` Ընդհանուր պայմանների 3.03-րդ բաժնի բ) կետի համաձայն:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ Ստացողի ոչ առևտրային կազմակերպություն, որը ՀՀ գյուղնախարարության վերահսկողության ներքո տրամադրում է ագրոքիմիական ծառայություններ:
2. «Հակակոռուպցիոն ուղեցույցներ»՝ 2011 թվականի հունվարին լրամշակված` 2006 թվականի հոկտեմբերի 15-ի` «ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող ծրագրերում զեղծարարության և կոռուպցիայի կանխարգելման ու պայքարի` Համաշխարհային բանկի ուղեցույցներ»:
3. «ԾԻԳ»՝ Ծրագրի գործողությունների ընդհանուր համակարգման, կազմման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար պատասխանատու` Ստացողի Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ` ըստ սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի I բաժնի Ա.1 կետի:
4. «Շահառու»՝ անհատներ կամ խմբեր, որոնք շահում են Համայնքային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող գործողությունների արդյունքում, կամ` անհատներ կամ խմբեր, որոնք շահում են Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներից, և` «Շահառուներ»՝ միասին, մեկից ավելի Շահառու:
5. «Կատեգորիա»՝ սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի IV բաժնի աղյուսակում սահմանված կատեգորիա:
6. «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողով» կամ «ՀԱԿԱԶՀ» նշանակում է` յուրաքանչյուր ընտրված համայնքում ստեղծված հանձնաժողով, որը պատասխանատու է ԱԿԶԱԾ-ների իրականացման համար:
7. «Համայնքային հիմնադրամ»՝ Ծրագրի I մասի բ կետով նախատեսված գործողությունների իրականացման համար Վարկի հասույթից հատկացվող միջոցներ, ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկում սահմանված իրավասության չափանիշների, սկզբունքների և ընթացակարգերի և իրականացման նախապատրաստությունների:
8. «Համայնքային հիմնադրամի ենթածրագիր»՝ Ծրագրի I մասի բ կետի համաձայն ֆինանսավորվող հաստատված ԱԿԱԶԾ-ների ներքո գործողությունների շարք:
9. «Խորհրդատուի ուղեցույցներ»՝ 2011 թվականի հունվար ամսվա հրատարակության` «ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների միջոցով խորհրդատուների ընտրության և աշխատանքային պայմանագրի կնքման` Համաշխարհային բանկի Ստացողների ուղեցույցներ»:
10. «Բնապահպանական կառավարման ծրագիր» և «ԲԿԾ»՝ ԲՍԿՇՓ և սույն Համաձայնագրի 2 Առդիրի I.» բաժնի համաձայն կազմվող և իրականացվող` համապատասխան Ենթածրագրերի բնապահպանական կառավարման ծրագիր, «ԲԿԾե-ներ՝ միասին, մեկից ավելի ԲԿԾ:
11. «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթ» և «ԲՍԿՇՓ»՝ յուրաքանչյուրը նշանակում են` Ստացողի շրջանակային փաստաթուղթ՝ «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթ», որը հրատարակվել է Ստացողի տարածքում 2014 թ. մարտի 14-ին և վերահրապարակվել է 2014 թ. մարտի 26-ին և` Ընկերակցության Infoshop համակարգով 2014 թ. մարտի 26-ին, մանրամասնելով` ա) Ծրագրի իրականացման ընթացքում և գործարկման ընթացքում վնասակար բնապահպանական և սոցիալական ազդեցությունը վերացնելու կամ փոխհատուցելու կամ ընդունելի մակարդակին հասցնելուն ուղղված միջոցառումները, և բ) այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գործողությունները` ներառյալ մշտադիտարկումը և ինստիտուցիոնալ ուժեղացումը:
12. «Ընդհանուր պայմաններ»՝ սույն Հավելվածի II-րդ բաժնում սահմանված փոփոխություններով 2011 թվականի հունվար ամսվա հրատարակության` «Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և դրամաշնորհների ընդհանուր պայմաններ»:
13. Դրամաշնորհ(ներ)՝ սույն Համաձայնագրի 1-ին Առդիրում նշված` Ծրագրի II.ա բաժնի ներքո ֆինանսավորում՝ սույն Ծրագրի I.Դ բաժնին և Ծրագրի ղեկավար ձեռնարկին համապատասխան ընտրված և հաստատված Նպատակային ենթածրագրերի համար:
14. «Դրամաշնորհի համաձայնագիր»՝ Նպատակային ենթածրագրի Ստացողի և Շահառուի միջև ստորագրված յուրաքանչյուր համաձայնագիր, որի համաձայն Ստացողն Դրամաշնորհ է հատկացնում այդ Շահառուին:
15. «Հավելյալ գործառնական ծախսեր»՝ Ծրագրի իրականացման ընթացքում Ստացողի կամ ԾԻԳ-ի կողմից կրած ծախսեր (բացառությամբ խորհրդատուների ծառայությունների և ոչ խորհրդատվական ծառայությունների), որոնք բոլորը չէին առաջանա Ծրագրի բացակայության դեպքում, մասնավորապես` i) Ծրագրի կառավարման համար գնված կամ օգտագործված սարքավորումների և ավտոմեքենաների պահպանումն ու շահագործումը, ii) Ծրագրի նպատակների համար աշխատանքի ընդունված աշխատակազմին վճարված աշխատավարձերը և նրանց առողջության ապահովագրավճարների գծով ծախսերը, iii) գործուղման ու օրապահիկի ծախսերը, iv) սպառվող գրասենյակային ապրանքները, v) կապի, տպագրական և հրատարակչական ծախսերը, vi) գրավոր և բանավոր թարգմանությունների ծախսերը, vi) Ծրագրի աուդիտը և vii) գրասենյակի վարձակալությունը, սակայն բացառելով Ստացողի քաղծառայության աշխատողների աշխատավարձերը, որոնց բոլորի հիմքում Ընկերակցության համար ընդունելի տարեկան բյուջեներն են:
16. «Վարկային համաձայնագիր»՝ Հայաստանի Հանրապետության և Բանկի միջև Ծրագրի համար կնքված համաձայնագիր, որի ամսաթիվը նույնն է, ինչ այս Համաձայնագրինը, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել: Ֆինանսական համաձայնագիրը ներառում է այն համալրող բոլոր հավելվածները, Առդիրները և համաձայնությունները:
17. «Գյուղատնտեսության նախարարություն»՝ Ստացողի գյուղատնտեսության նախարարություն կամ նրա իրավահաջորդ:
18. «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր» կամ «ԱԿԱԶԾ»՝ ՀԱԿԱԶԿ-ների կողմից մշակված ծրագրեր` միտված արոտավայրերի կառավարման, անասնապահության և ենթակառուցվածքների բարելավմանը, որոնք ենթակա են ֆինանսավորման Ծրագրի I մասի բ) կետով սահմանված` Համայնքային հիմնադրամի ֆինանսավորման միջոցով:
19. «Արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ» կամ «ԱՕԿե-ներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն «կոոպերատիվի» կարգավիճակ ստացած համայնքային խմբեր, որոնց համայնքի ֆերմերները/հողօգտագործողները փոխանցում են հողի/արոտավայրերի կառավարման գծով իրենց իրավունքներն ու պարտականությունները արտադրողականության բարձրացման նպատակով:
20. «Վնասատուների դեմ պայքարի ծրագիր» և «ՎՊԾ»՝ եթե պահանջվի, որտեղ սահմանված է Ծրագրի իրականացման ընթացքում վնասատուների դեմ պայքարի համալիր միջոցառումների կազմում ու իրականացում, որոնք, Ընկերակցության հետ նախապես համաձայնեցմամբ, այդ միջոցառումները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել, ներառյալ ծրագրի ցանկացած Առդիր կամ Հավելված:
21. «Գնումների ուղեցույցներ»՝ 2011 թվականի հունվար ամսվա հրատարակության` «ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների միջոցով ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների Համաշխարհային բանկի Ստացողների ուղեցույց»:
22. «Գնումների պլան»՝ Ստացողի գնումների պլանը Ծրագրի համար` թվագրված 2014 թ. մարտի 31-ին և նշված Գնումների ուղեցույցների 1,18-րդ կետում և Խորհրդատուների ուղեցույցների 1.25-րդ կետում, որը, վերոնշյալ կետերի պայմաններին համապատասխան, կարող է ժամանակ առ ժամանակ լրամշակվել:
23. «Ծրագրի գործառնական ձեռնարկ»՝ Ծրագրի գործառնական ձեռնարկ (ներառում է Համայնքային հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների գործառնական ձեռնարկը), որը լրամշակվում և հաստատվում է սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի I.Ա.2 բաժնի համաձայն:
24. «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն»՝ Ստացողի փակ բաժնետիրական ընկերություն, որը պատասխանատու է խորհրդատվական ծառայությունների տրամադրման և մարզային գյուղատնտեսական կենտրոնների և ֆերմերների վերապատրաստման համար:
25. «Վերաբնակեցման միջոցառումների ծրագիր» կամ «ՎՄԾ»՝ յուրաքանչյուրը նշանակում է` ՎՄԾ համաձայն և սույն Համաձայնագրի I Առդիրի I մասի » բաժնի դրույթներին համապատասխան կազմվող և իրականացվող` վերաբնակեցման միջոցառումների ծրագիր, և «ՎՄԾե-ներ նշանակում է` մեկից ավելի նման ՎՄԾ:
26. «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ» և «ՎՔՇ»՝ յուրաքանչյուրը նշանակում է` Ստացողի շրջանակային փաստաթուղթ՝ «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ», որը հրատարակվել է Ստացողի տարածքում 2014 թ. մարտի 14-ին, վերահրապարակվել է 2014 թ. մարտի 26-ին և Ընկերակցության Infoshop համակարգով` 2014 թ. մարտի 26-ին, ընդգրկելով Ծրագրի ազդեցության տակ հայտնված մարդկանց փոխհատուցման, վերականգնման և վերաբնակեցման ապահովման ուղեցույցները, ընթացակարգերը, Առդիրները և այլ մասնագրերը:
27. «Երաշխիքային փաստաթղթեր»՝ ցանկացած ԲԿԾ, ՎՄԾ կամ Երաշխիքային շրջանակի ներքո պահանջվող` որևէ այլ լրացուցիչ` սոցիալական կամ բնապահպանական երաշխիքների փաստաթուղթ:
28. «Երաշխիքների շրջանակներ»` հավաքական նշանակում է` ԲՍԿՇՓ, ՎՊԾ և ՎՔՇ:
29. «Երաշխիքների գործիքներ»` հավաքական նշանակում է` Երաշխիքների շրջանակներ և Երաշխիքների փաստաթղթեր:
30. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»՝ Ստացողի ոչ առևտրային կազմակերպություն, որը պատասխանատու է ծառայությունների տրամադրման համար, ներառյալ մշակաբույսերի ընտրության, սերմերի մշակման, աճեցման մեթոդները և այլն:
31. «Ենթածրագիր»՝ i) սույն Ծրագրի I.բ մասի համաձայն` սույն Ծրագրի I.բ կետի ներքո ԾԻԳ-ի կողմից իրականացվելիք գործողությունների շարք կամ ii) սույն Ծրագրի II.ա մասի համաձայն` Շահառուի կողմից իրականացվելիք հատուկ զարգացման ծրագիր, և «Ենթածրագրեր»` միասին՝ մեկից ավելի Ենթածրագիր:
32. «Նպատակային ենթածրագիր»՝ Ծրագրի II մասի ա կետի համաձայն իրականացվելիք առանձին զարգացման ծրագիր:
33. «Նպատակային ենթածրագրի դրամաշնորհ»՝ սույն Ծրագրի II.ա մասի համաձայն` Ֆինանսավորման հասույթից ընտրված Շահառուներին Ծրագրի գործառնական ձեռնարկում սահմանված իրավասության չափանիշներին, ընթացակարգերին և իրականացման նախապատրաստություններին համապատասխան հատկացվող դրամական միջոցներ:
34. «Վերապատրաստում»՝ Ծրագրի իրականացման ընթացքում Ստացողի կամ ԾԻԳ-ի կողմից կատարված ծախսեր ուսուցողական այցերի, վերապատրաստման դասընթացների, սեմինարների, աշխատաժողովների և Ծրագրի ներքո այլ վերապատրաստման հետ առնչվող գործողությունների գծով, այդ թվում՝ մասնակիցների, վերապատրաստողների և վերապատրաստվողների ճանապարհածախսի և օրապահիկի, վերապատրաստողների վարձատրության, վերապատրաստման հարմարությունների համար վարձավճարի, վերապատրաստման նյութերի պատրաստման և բազմացման, վերապատրաստման գործողությունների նախապատրաստումից և իրականացումից բխող այլ գործողությունների, ինչպես նաև Ընկերակցության հետ համաձայնեցված այլ ծախսերի, որոնց բոլորի հիմքում Ընկերակցության համար ընդունելի տարեկան բյուջեներն են:
Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ
Ընդհանուր պայմանների փոփոխությունները հետևյալն են.
1. 3.02-րդ բաժինը փոխվել է հետևյալ ձևով.
«Բաժին 3.02. Սպասարկման վճար և տոկոսավճար
ա) Սպասարկման վճար։ Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի մասհանված մնացորդի սպասարկման վճար Ֆինանսավորման համաձայնագրում նշված դրույքաչափով։ Սպասարկման վճարը հաշվեգրվում է Վարկի գումարների մասհանման համապատասխան օրերից և վճարվում է ապառքի դիմաց, կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր մարման օր։ Սպասարկման վճարը հաշվարկվում է մեկ տարին՝ 360 օր և տասներկու ամիս, մեկ ամիսը՝ 30 օր սկզբունքով:
բ) Տոկոսավճար։ Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի մասհանված մնացորդի դիմաց տոկոս Ֆինանսավորման համաձայնագրում նշված դրույքաչափով։ Տոկոսավճարը հաշվեգրվում է Վարկի գումարների մասհանման համապատասխան օրերից և վճարվում է ապառքի դիմաց, կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր մարման օր։ Տոկոսավճարը հաշվարկվում է մեկ տարին՝ 360 օր և տասներկու ամիս, մեկ ամիսը՝ 30 օր սկզբունքով:»:
2. Հավելվածի 16-րդ կետը (Փոխառության հաշիվ) փոփոխվել է հետևյալ ձևով.
«Փոխառության հաշիվ» նշանակում է` Ընկերակցության կողմից Ստացողի անունով բացված հաշիվներ, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար հաշվեգրվում են Ֆինանսական համաձայնագրում սահմանված Փոխառության մասնաբաժինները:
3. Հավելվածի 28-րդ կետում (Ֆինանսավորման վճար) «Սպասարկման վճար» և «Պարտավորության վճար» բառերի միջև ավելացվել է «Տոկոսավճար» բառը:
4. Հավելվածում ավելացվել է նոր` 32-րդ կետ՝ «Տոկոսավճար»-ի հետևյալ սահմանմամբ, և, համապատասխանաբա,ր վերահամարակալվել են մյուս կետերը:
«32. Տոկոսավճար՝ 3.02-րդ բաժնի բ կետի նպատակների համար Ֆինանսական համաձայնագրում սահմանված տոկոսավճար»:
5. Հավելվածի վերահամարակալված 37-րդ կետում (Վճարման օր), (նախկին 36-րդ կետում) «Սպասարկման վճար» և «Պարտավորության վճար» բառերի միջև ավելացվել է «Տոկոսավճար» բառը:
6. Հավելվածի վերահամարակալված 50-րդ կետում (Սպասարկման վճար), (նախկին 49-րդ կետում) հղումը 3.02-րդ բաժնին փոխարինվել է 3.02-րդ բաժնի ա կետին հղումով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|