Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.06.2023
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունիսի 2023 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ (LICENSING) ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 212-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 70-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (Licensing)՝ համաձայն N 1 հավելվածի.

2) թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգը հաստատելու մասին» թիվ 212-Ն և 2015 թվականի մարտի 27-ի «Թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 70-Ն հրամանները:

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականների գործողության ժամկետի, վկայականում նշված որակավորման նիշերի երկարաձգումների կամ դրա մեջ փոփոխությունների կատարման նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի հունիսի 14-ի

N 06-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (LICENSING)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման (Licensing) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով քաղաքացիական ավիացիայի մասնագետներ են հանդիսանում թռիչքային և սրահի անձնակազմի անդամ և վերգետնյա թռիչքային կարգավար հանդիսացող, օդային երթևեկության կառավարման մեջ ներառված, օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող այն ֆիզիկական անձինք, որոնք իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պետք է ունենան հատուկ և մասնագիտական պատրաստվածություն (այսուհետ` Ավիացիոն մասնագետ):

3. Սույն կարգը մշակվել է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9379-AN/916-ի, Եվրոպական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2015/340 կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն (այսուհետ՝ թիվ 3-Ն հրաման) և 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 8-Ն հրամանների (այսուհետ՝ թիվ 8-Ն հրաման) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի մարտի 13-ի թիվ 41-Ն հրամանի (այսուհետ՝ թիվ 41-Ն հրաման) պահանջների հիման վրա:

4. Ավիացիոն մասնագետի վկայականը (այսուհետ` վկայական) սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ:

5. Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթներ իրականացնելիս` բացառությամբ օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի, որը պահանջի դեպքում պետք է ներկայացնի վկայականը 24 ժամվա ընթացքում:

6. Վկայականները տրվում են հետևյալ Ավիացիոն մասնագետներին.

1) թռիչքային անձնակազմի անդամին՝

ա. օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),

բ. շտուրման,

գ. բորտինժեներ,

դ. բորտռադիստ,

2) վերգետնյա թռիչքային կարգավար (dispatch).

3) սրահի անձնակազմի անդամին՝

ա. բորտուղեկցորդ (ատեստավորման վկայական),

բ. բորտօպերատոր,

4) օդային երթևեկության կառավարման կարգավար (այսուհետ՝ ՕԵԿ կարգավար), օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավար (այսուհետ՝ ՕԵԿ ուսանող կարգավար).

5) օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, կոմպոզիտային սավառնակ, շարժիչով կոմպոզիտային սավառնակ, օդապարիկ):

7. Վկայականները տրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի, Կանոնակարգի, թիվ 3-Ն հրամանով հաստատված Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (air crew regulation), թիվ 8-Ն հրամանով հաստատված Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության (EASA) «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66 (PART-66) կանոնակարգի (այսուհետ՝ ՓԱՐՏ-66) և թիվ 41-Ն հրամանի պահանջների հիման վրա:

 

2. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Վկայականի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) հայտի պաշտոնական ներկայացման փուլ.

2) փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ.

3) տեսական թեստավորման փուլ (Knowledge Test)).

4) գործնական ստուգման փուլ (Skill Test/Proficiency Check).

5) վկայագրման փուլ:

 

3. ՀԱՅՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

9. Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, վկայականի վերականգնման, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելու և վկայականի փոխարինման համար Կոմիտե է ներկայացնում հայտ՝

1) թռիչքային անձնակազմի անդամի և վերգետնյա թռիչքային կարգավարի համար՝ համաձայն սույն կարգի Ձև 1-ի,

2) սրահի անձնակազմի անդամների համար՝ համաձայն սույն կարգի Ձև 2-ի,

3) օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի համար՝ համաձայն սույն կարգի Ձև 3-ի,

4) ՕԵԿ կարգավարի և ՕԵԿ ուսանող կարգավարի համար՝ համաձայն սույն կարգի Ձև 4-ի։

10. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմողի անձնագրի պատճենը,

2) համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը` վկայականն առաջին անգամ ստանալու դեպքում,

3) համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

4) գործող վկայականի պատճենը (առկայության դեպքում),

5) Վերջին հմտության ստուգման պատճենը,

6) Վերջին վթարափրկարարական վարժանքների վերապատրաստման վկայականի պատճենը,

7) թռիչքային գրքույկը (օդաչուներ),

8) համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատի (թռիչքային անձնակազմ, բորտօպերատոր և ՕԵԿ կարգավար), իսկ բորտուղեկցորդի համար՝ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքի պատճենը (Medical fitness),

9) Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածով լեզվի իմացության պահանջվող մակարդակը հավաստող փաստաթղթի պատճենը,

10) ըստ Ավիացիոն մասնագետների` սույն կարգի 7-րդ կետով նշված իրավական ակտերով, ինչպես նաև հայտով պահանջվող այլ փաստաթղթեր, տեղեկություններ:

11. Ավիացիոն մասնագետներին վկայականների տրամադրման համար հիմք են ընդունվում սույն կարգի 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ավարտական այն փաստաթուղթը, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Կոմիտեի կողմից սահմանված կարգով հաստատված, հայտարարագրված կամ ճանաչված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից:

12. Հայտատուի հետ գրագրությունը (հայտ և կից փաստաթղթեր, ծանուցումներ, տեղեկացումներ և այլ գրություններ) իրականացվում է գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Կոմիտեի հետ գրագրությունը թղթային եղանակով իրականացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով: Հայտատուի հետ գրագրությունն իրականացվում է Հայտատուի կողմից հայտով նշված փոստային հասցեով, եթե վերջինս գրությամբ այլ հասցե չի նշում: Բնօրինակ փաստաթղթերն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

13. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում Ավիացիոն մասնագետին այդ մասին տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:

14. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Ավիացիոն մասնագետի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին տեղեկացումը Ավիացիոն մասնագետի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը, որը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով Հայտատուի կողմից սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ հիմնավոր և Կոմիտեի կողմից ընդունելի պատճառաբանության հիման վրա:

15. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում Ավիացիոն մասնագետին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:

16. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ժամկետում Ավիացիոն մասնագետի կողմից թերությունները կամ անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ավիացիոն մասնագետին: Այդ դեպքում Ավիացիոն մասնագետը կարող է նոր հայտ ներկայացնել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

 

4. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

17. Հայտ ներկայացրած Ավիացիոն մասնագետը մասնագիտական համապատասխանության գործընթացը՝ փաստաթղթերի ուսումնասիրումը և գնահատումը, տեսական թեստավորումը և գործնական ստուգումն (Skill Test/LPC) անցնում է սույն կարգի 7-րդ կետով նշված իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

18. Ավիացիոն մասնագետի տեսական թեստավորումն (Theoretical Knowledge Test) անցկացվում է Կոմիտեի կողմից սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված կարգով:

 

5. ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ

 

19. Մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին վկայական չի տրվում, որի վերաբերյալ Կոմիտեն համապատասխանության գործընթացի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ավիացիոն մասնագետին: Այդ դեպքում Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու համար կրկին կարող է հայտ ներկայացնել Կոմիտե սույն կետով նշված տեղեկացումը ստանալուց հետո ոչ շուտ, քան 90 օր հետո:

20. Մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին տրվում է Վկայականը, որը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից` հինգ տարի գործողության ժամկետով:

21. Քննող օդաչուի վկայական (TRE/SFE) կարող է ունենալ հրահանգչի որակավորում ունեցող օդաչուն (TRI/SFI), իսկ քննող բորտուղեկցորդի (CCE) վկայական կարող է ունենալ հրահանգչի որակավորում ունեցող բորտուղեկցորդը (CCI) (Ձև 10): Սույն կետով նշված վկայականները տրվում են թիվ 3-Ն հրամանով հաստատված Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (air crew regulation) պահանջների և ընթացակարգի հիման վրա՝ 3 տարի գործողության ժամկետով:

22. Տրված վկայականների վերաբերյալ Կոմիտեում ըստ Ավիացիոն մասնագետի մասնագիտության, վարվում են համապատասխան գրանցամատյաններ՝ թղթային կամ էլեկտրոնային, որտեղ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) Ավիացիոն մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը

2) վկայականի համարը,

3) տրման ամսաթիվը,

4) ստացողի ստորագրությունը:

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանվում են Կոմիտեի նախագահի կողմից:

24. Վկայականի կորստի, վնասվելու կամ վկայական կրող Ավիացիոն մասնագետի անունը կամ ազգանունը օրենքով սահմանված կարգով փոխվելու դեպքում Ավիացիոն մասնագետի դիմումի հիման վրա Կոմիտեի կողմից տրվում է Վկայականի կրկնօրինակ: Վկայականի կրկնօրինակը լրացնելիս տիտղոսաթերթի վրա նշվում է «կրկնօրինակ» գրառումը և տրվում նախկին վկայականի համարը: Վկայականի կրկնօրինակը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

25. Վկայականի մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումները կատարվում են Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի կողմից:

26. Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումը կամ փոխարինումը կատարվում է սույն կարգով սահմանված դրա տրման նույն ընթացակարգով:

27. Այն դեպքում, երբ Վկայականում անհրաժեշտ է կատարել նշումներ, սակայն նշումների համար հատկացված բաժիններն ամբողջական լրացված են, Վկայականը փոխարինվում է նորով և դրա մեջ գրառվում են տրման օրվա դրությամբ գործող նշումները:

28. Վկայականներում օգտագործվում են հապավումներ` համաձայն Ձև 11-ի:

 

6. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

29. Վկայականը կազմվում է հատուկ պաշտպանվածություն ունեցող սպիտակ գույնի թղթից և բաղկացած է 8 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 7-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականի տիտղոսաթերթը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ 2-8-րդ էջերը՝ անգլերեն լեզվով:

 

7. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Թռիչքային անձնակազմի (օդաչու, շտուրման, բորտինժեներ, բորտռադիստ) վկայականը (Ձև 5) լրացվում է հետևյալ կերպ.

1) 1-ին էջ՝ տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայականը տրամադրող լիազորված մարմնի անվանումը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը և այն միջազգային կազմակերպությունների և չափորոշիչ փաստաթղթերի անվանումը, որոնց համաձայն տրված է վկայականը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում – վկայական տրամադրող պետության անվանումը,

բ. III կետում - վկայականի համարը հետևյալ ձևաչափով.

2 նիշ՝ վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն), 4 նիշ՝ վկայականի հերթական համարը՝ արաբական թվերով (օրինակ` AM 0001),

գ. IV կետում – վկայական կրողի ազգանունը և անունը,

դ. IVa կետում – վկայական կրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ե. XIV կետում – վկայական կրողի ծննդավայրը,

զ. V կետում - վկայականը տալու պահին վկայականը կրողի բնակության վայրը (պետություն, քաղաք, փողոց, փոստային դասիչ),

է. VI կետում – վկայական կրողի քաղաքացիությունը,

ը. VII կետում – վկայական կրողի ստորագրությունը,

թ. VIII կետում – վկայական տրամադրող լիազորված մարմնի անվանումը,

ժ. X կետում - վկայականը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը,

ժա. XI կետում – վկայական տրամադրող լիազորված մարմնի կնիքը.

3) 3-րդ էջ.

ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշված է վկայականի 5-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, վկայականը տրամադրող պետության պետական դասիչը՝ տրված ՄԱԿ-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն),

բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ) և նշում առ այն, որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան կարգի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում,

գ. XII կետում - որակավորման նշումները, ռադիոհաղորդակցման իրավասությունն օդանավում և որ լեզվով է այն իրականացվելու (լրացվում է օդաչուների, շտուրմանների և բորտռադիստների համար),

դ. XIII կետում - հատուկ նշումներ` անգլերեն լեզվի իմացության մակարդակի վերաբերյալ.

4) 4-րդ էջ.

ա. XII կետ - հաստատված հերթական որակավորման նիշերը (սարքավորումներով թռիչքներ կատարելու որակավորում` միայն օդաչուների համար, օդանավի տեսակ, դաս և տիպ) և դրանց գործողության ժամկետները, հրահանգչի և քննողի որակավորման նիշերը ու դրանց գործողության ժամկետները, հատուկ նշումներ վկայականը կրողին վերաբերող սահմանափակումների վերաբերյալ (օրինակ` ըստ բժշկական սերտիֆիկատի և այլն).

5) 5-րդ էջ՝ վկայականում օգտագործվող հապավումներ.

6) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր` XII կետում - հաստատված հերթական որակավորման նիշը, հաստատման հերթական թեստավորման տարեթիվը, հաստատված հերթական որակավորման նիշի գործողության ժամկետը և Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի մասնագետի ստորագրությունը:

31. Վերգետնյա թռիչքային կարգավարի վկայականը (Ձև 6) լրացվում է հետևյալ կերպ.

1) 1-ին էջ՝ տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայականը տրամադրող լիազորված մարմնի անվանումը, «ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը և այն միջազգային կազմակերպությունների և չափորոշիչ փաստաթղթերի անվանումը, որոնց համաձայն տրված է վկայականը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում – վկայական տրամադրող պետության անվանումը,

բ. III կետում - վկայականի համարը հետևյալ ձևաչափով.

2 նիշ՝ վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն), 4 նիշ՝ վկայականի հերթական համարը՝ արաբական թվերով (օրինակ` AM 0001),

գ. IV կետում – վկայական կրողի ազգանունը և անունը,

դ. IVa կետում – վկայական կրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ե. XIV կետում – վկայական կրողի ծննդավայրը,

զ. V կետում - վկայականը տալու պահին վկայականը կրողի բնակության վայրը (պետություն, քաղաք, փողոց, փոստային դասիչ),

է. VI կետում – վկայական կրողի քաղաքացիությունը,

ը. VII կետում – վկայական կրողի ստորագրությունը,

թ. VIII կետում – վկայական տրամադրող լիազորված մարմնի անվանումը,

ժ. X կետում - վկայականը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը,

ժա. XI կետում – վկայականը տրամադրող լիազորված մարմնի կնիքը.

3) 3-րդ էջ.

ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշված է վկայականի 5-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, վկայականը տրամադրող պետության պետական դասիչը՝ տրված ՄԱԿ-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն),

բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ),

գ. XII կետում - որակավորման նշումները, ռադիոհաղորդակցման իրավասությունն օդանավում և որ լեզվով է այն իրականացվելու (լրացվում է օդաչուների, շտուրմանների և բորտռադիստների համար),

4) 4-րդ էջ.

ա. XII կետ - հաստատված հերթական որակավորման նիշերը և դրանց գործողության ժամկետները, հրահանգչի որակավորման նիշը ու դրա գործողության ժամկետները.

5) 5-րդ էջ՝ վկայականում օգտագործվող հապավումներ.

6) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր՝ XII կետում - հաստատված հերթական որակավորման նիշը, հաստատման հերթական թեստավորման տարեթիվը, հաստատված հերթական գործնական ստուգման տարեթիվը, հաստատված հերթական որակավորման նիշի գործողության ժամկետը և Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի մասնագետի ստորագրությունը:

32. Սրահի անձնակազմի անդամի՝ բորտուղեկցորդի ատեստավորման վկայականը (Ձև 7) լրացվում է հետևյալ կերպ.

1) 1-ին էջ՝ տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ՍՐԱՀԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԿԱՅԱԿԱՆ (ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ)» բառերը, այն միջազգային կազմակերպությունների և չափորոշիչ փաստաթղթերի անվանումը, որոնց համաձայն տրված է վկայականը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում - վկայական տրամադրող պետության անվանումը,

բ. II կետում - վկայականի համարը հետևյալ ձևաչափով.

2 նիշ՝ վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն), 4 նիշ՝ արաբական թվերով հերթական համարը, օրինակ` (AM 0001),

գ. III կետում - վկայական կրողի ազգանունը և անունը,

դ. IV կետում - վկայական կրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ե. V կետում - վկայական կրողի ծննդավայրը,

զ. VI կետում - վկայական կրողի քաղաքացիությունը,

է. VII կետում - վկայական կրողի ստորագրությունը,

ը. VIII կետում - վկայական տրամադրող լիազորված մարմնի անվանումը,

թ. XI կետում - վկայական տրամադրող լիազորված մարմնի կնիքը,

ժ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը,

ժա. XI կետում - վկայականի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը,

ժբ. XII կետում - նշվում է, որ վկայական կրողը ՓԱՐՏ ԱՌԱ պահանջների համապատասխանության (նշվում է օդանավի տեսակը) և դրա վրա շարունակական համապատասխանության դեպքում կարող է կատարել սրահի անձնակազմի անդամի պարտականությունները միայն այն օդանավում, որը իրականացնում է առևտրային գործունեություն,

3) 3-րդ էջ.

ա. XIII կետ - հաստատված հերթական որակավորման նիշերը և դրանց գործողության ժամկետները, օդանավի տիպը, հրահանգչի և քննողի որակավորման նիշերը ու դրանց գործողության ժամկետները, հատուկ նշումներ` կապված վկայականի տիրոջը վերաբերող սահմանափակումների վերաբերյալ (օրինակ` ըստ բժշկական սերտիֆիկատի և այլն).

4) 4-րդ էջ՝ Վկայականում օգտագործվող հապավումներ.

5) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր.

ա. XII կետում - հաստատված հերթական որակավորման նիշը, հաստատման հերթական թեստավորման տարեթիվը, հաստատված հերթական որակավորման նիշի գործողության ժամկետը և Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի մասնագետի ստորագրությունը:

33. ՕԵԿ կարգավարների և ՕԵԿ ուսանող կարգավարի վկայականները (Ձև 8) լրացվում են հետևյալ կերպ.

1) 1-ին էջ՝ տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տրամադրող լիազորված մարմնի անվանումը, «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ ՕԵԿ ուսանող կարգավարի դեպքում՝ «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍԱՆՈՂ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, և այն միջազգային կազմակերպությունների և չափորոշիչ փաստաթղթերի անվանումը, որոնց ստանդարտների համաձայն տրված է վկայականը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում - վկայական տրամադրող պետության անվանումը,

բ. III կետում - վկայականի համարը հետևյալ ձևաչափով.

2 նիշ՝ վկայականի տրման պետության պետական դասիչ` տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM-Հայաստանի Հանրապետություն), 5 նիշ՝ արաբական թվերով հերթական համարը (օրինակ՝ AM 00001),

գ. IV կետում - վկայական կրողի ազգանունը և անունը,

դ. IVa կետում - վկայական կրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և վայրը,

ե. V - վկայական կրողի բնակության վայրը (պետություն, քաղաք, փողոց, փոստային դասիչը),

զ. VI կետում - վկայական կրողի քաղաքացիությունը,

է. VII կետում - վկայական կրողի ստորագրությունը,

ը. VIII կետում - վկայական տրամադրող լիազորված մարմնի անվանումը,

թ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը,

ժ. XI կետում - վկայական տրամադրող լիազորված մարմնի կնիքը.

3) 3-րդ էջ.

ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշվում է վկայականի 5-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման տարեթիվը, վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված ՄԱԿ-ի կողմից (AM-Հայաստանի Հանրապետություն),

բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ), նշում այն մասին, որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան դասի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում,

գ. XII կետում - որակավորման նշումները, ռադիոհաղորդակցման իրավասությունն օդային երթևեկության կառավարման կարգավարական կետում և ինչ լեզվով է այն իրականացվելու,

դ. XIII կետում - հատուկ նշումներ` Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածով լեզվի իմացության պահանջվող մակարդակի վերաբերյալ.

4) 4-րդ էջ՝ XII կետում - հաստատված հերթական որակավորման նիշերը, որակավորման հատուկ նիշերը, հրահանգչի և քննողի որակավորման նիշերը և տրման օրը, ամիսը, տարեթիվը.

5) 5-րդ էջ՝ XIV կետում - վկայականում օգտագործվող հապավումները և թռիչքային տեղեկատվական շրջանի դասիչը՝ տրված ԻԿԱՕ-ի կողմից, որպես աշխատավայր (Ձև 11).

6) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր (ՕԵԿ ուսանող կարգավարի դեպքում չի լրացվում)՝ XII կետում - հաստատված որակավորման նիշը, հաստատված որակավորման հատուկ նիշը և հաստատված որակավորման նիշի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ) և քննողի ազգանունը, ստորագրությունը:

34. Օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականը (Ձև 9) լրացվում է հետևյալ կերպ.

1) 1-ին էջ՝ տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տրամադրող լիազորված մարմնի անվանումը, «ՓԱՐՏ-66» բառերը, «ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը, ներքևի ձախ անկյունում «ՁԵՎ 26, Form 26» բառերը.

2) 2-րդ էջ.

ա. IVa կետում - վկայական կրողի անունը և ազգանունը,

բ. IVb կետում - վկայական կրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և վայրը,

գ. V կետում - վկայական տալու պահին վկայական կրողի բնակության վայրը (պետության, քաղաք, փողոց, վարչական տարածք և փոստային դասիչը),

դ. VI կետում - վկայական կրողի քաղաքացիությունը,

ե. VII կետում - վկայական կրողի ստորագրությունը,

զ. ներքևի ձախ անկյունում «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը։

3) 3-րդ էջ.

ա. IX կետում - ՓԱՐՏ-66 թույլտվությունների տեսակները`

թույլտվության ժամկետը,

 

թույլտվությունների տեսակ`

Ա, Բ1, Բ2, Բ2L,
Բ3, L, Ց

կիրառելիությունը`

 

Տուրբինային ինքնաթիռ`

Ա1, Բ1.1

Մխոցային ինքնաթիռ`

Ա2, Բ1.2

Տուրբինային ուղղաթիռ`

Ա3, Բ1.3

Մխոցային ուղղաթիռ`

Ա4, Բ1.4

Ավիոնիկա`

Բ2

Կոմպոզիտային սավառնակ

 Լ1Ց

Սավառնակ

 Լ1

Շարժիչով կոմպոզիտային սավառնակ և

ԵԼԱ1* օդանավեր

Լ2Ց
 

Շարժիչով սավառնակ և 1200 կգ և ցածր վերթիռային

զանգվածով օդանավ

Լ2
 

Տաքօդային օդապարիկ

 Լ3Հ

Գազային օդապարիկ

 Լ3Գ

Տաքօդային օդանավ

 Լ4Հ

ԵԼԱ2** գազային օդանավ

 Լ4Գ

ԵԼԱ2** –ից բացի այլ գազային օդանավ

 Լ5

Ավիոնիկ որևե համակարգ (Բ2Լ), որը պետք է ներառի հետևյալ համակարգերից առնվազն մեկը`

Կոմունիկացիա/ նավիգացիա

Սարքավորումներ

Ավտոպիլոտ

Շրջակա մոնիթորինգ

Կորպուսային համակարգեր

Մխոցային շարժիչով չճնշարկվող օդանավ 2000 կգ և ցածր վերթիռային զանգվածով օդանավ` Բ3

Մեծ օդանավ`

Ց

Մեծ չհանդիսացող օդանավ`

Ց

բ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը,

գ. XI կետում - վկայական տրամադրող լիազորված մարմնի կնիքը.

դ․ ներքևի ձախ անկյունում «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը։

4) 4-րդ էջ.

ա. XII կետում - ՓԱՐՏ-66-ով սահմանված օդանավի տիպի որակավորման նիշերը. տվյալ կետում նշվում է օդանավի տեսակը կամ խումբը, կատեգորիան և հաստատվում է կնիքով և նշվում օրը, ամիսը, տարեթիվը.

բ․ ներքևի ձախ անկյունում «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը։

5) 5-րդ էջ.

ա. XIII կետում - ՓԱՐՏ-66-ում նկարագրված սահմանափակումները և գործողության ժամկետը տարեթվով (օրը, ամիսը, տարեթիվը).

բ․ ներքևի ձախ անկյունում «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը։

6) 6-րդ էջ.

ա. VIII կետում - վկայականի տրամադրման հետևյալ պայմանները.

Տվյալ վկայականը գործում է անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում:

Տվյալ վկայականի 3-րդ էջի IX կետում նշված որակավորման նիշերը թույլ չեն տալիս վկայականի տիրոջը ձևակերպելու օդանավի հետագա շահագործման թույլտվությունը:

Տվյալ վկայականը օդանավի տիպի տվյալներով հաստատվելու դեպքում պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի հավելված 1-ին:

Տվյալ վկայականի տիրոջ իրավունքները սահմանված են ՓԱՐՏ-66-ով:

Տվյալ վկայականն ուժի մեջ է մինչև սահմանափակումների էջում նշված օրը, ամիսը, տարեթիվը, եթե նախապես այն չի կասեցված կամ դադարեցված:

Տվյալ վկայականով տրված արտոնությունները չեն գործում, եթե դրա կրողը նախորդ երկու տարվա ընթացքում առնվազն վեց ամիս չի զբաղվել տեխնիկական սպասարկման աշխատանքներով` համաձայն վկայականում շնորհված իրավունքների, կամ չունի նախապատրաստվածություն համապատասխան իրավունքներ իրականացնելու համար.

բ․ ներքևի ձախ անկյունում «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը։

7) 7-րդ էջ.

ա. XIV կետում - ազգային արտոնություններ ՓԱՐՏ-66-ի շրջանակներից դուրս (կիրառելի է միայն Հայաստանի Հանրապետությունում), վկայական տրամադրող լիազորված մարմնի կնիքը և օրը, ամիսը, տարեթիվը.

բ․ ներքևի ձախ անկյունում «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը։

8) 8-րդ էջ.

ա․ 8-րդ էջում լրացվում է «INTENTIONALLY LEFT BLANK» բառերը․

բ․ ներքևի ձախ անկյունում «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են) բառերը։

 

5. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

35. Կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք կարող են կասեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը ոչ խելամիտ կամ անփույթ վերաբերմունք է դրսևորել թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության հարցերում կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է Օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտումով կամ իր մասնագիտական գործությությունն իրականացնելիս դիտավորությամբ վնասել կամ կարող էր վնասել մարդու կյանքը կամ առողջությունը: Կոմիտեն կարող է կասեցնել վկայականի գործողությունը մինչև մասնագիտական կամ իրադարձության քննության ավարտը և վերջնական որոշման ընդունումը:

36. Վկայականի գործողության կասեցման դեպքում Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան մասնագետի կողմից նշանակվում է մասնագիտական քննություն կամ Կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով թռիչքային անվտանգության մասով իրադարձության քննություն: Կոմիտեի համապատասխան մասնագետի կողմից մասնագիտական քննությունն անցկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մասնագիտական քննության կամ իրադարձության քննության արդյունքում կազմվում է եզրակացություն, որի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է վկայականի գործունեությունը դադարեցնելու կամ կասեցումը հանելու մասին վերջնական որոշում:

37. Կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք կարող են դադարեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը.

1) բժշկական կամ հոգեբանական քննության հիման վրա ճանաչվել է վկայականով նախատեսված գործունեության համար ոչ պիտանի.

2) ցուցաբերել է վկայականով նախատեսված մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ կամ ունակություն.

3) սույն կարգի 36-րդ կետում նշված մասնագիտական քննության կամ իրադարձության քննության արդյունքում կայացվել է վկայականի գործունեությունը դադարեցնելու մասին վերջնական որոշում:

38. Վկայականի գործողության դադարեցման հիմքն առաջանալու դեպքում վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

39. Վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում այդ մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վկայական կրողի գործատու կազմակերպությանը և վկայական կրողին:

40. Վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Ձև 1

 

Ձև 2

 

Ձև 3

 

Ձև 4

 

Ձև 5

 

Ձև 6

 

Ձև 7

 

Ձև 8

 

Ձև 9

 

Ձև 10

 

Ձև 11

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի հունիսի 14-ի

N 06-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են թռիչքային անձնակազմի անդամների, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների (այսուհետ՝ Ավիացիոն մասնագետ) մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգը մշակված է «Ավիացիայի մասին» օրենքի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի, Եվրոպական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2015/340 կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն հրամանով հաստատված թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգի (այսուհետ՝ Air crew regulation), 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 8-Ն հրամանով հաստատված Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության (EASA) «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66 (PART-66) կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի մարտի 13-ի N 41-Ն և 2012 թվականի նոյեմբերի 19-ի N 212-Ն հրամանների, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության դոկ 9379-AN/916-ի փաստաթղթի պահանջների հիման վրա:

3. Սույն ընթացակարգի նպատակն է Ավիացիոն մասնագետներին սահմանված կարգով վկայականների տրամադրման նպատակով նրանց մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգումն է Թեստավորման միջոցով:

4. Թեստավորումն անցկացվում են յուրաքանչյուր Ավիացիոն մասնագետի համար Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի կողմից հաստատված ծրագրերի և հարցաշարերի (թղթային կամ էլեկտրնային) կամ Կոմիտեի կողմից հաստատված կամ ճանաչված առցանց հարթակների ծրագրերի և հարցաշարերի միջոցով կամ նշվածների համակցված տարբերակով:

5. Ծրագրերը և հարցաշարերը մշակվում են Կոմիտեի ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից:

6. Ծրագրերը և հարցաշարերը ենթակա են վերանայման դրանց մշակման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փոփոխությամբ պայմանավորված, ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ գործող կանոնակարգերին, տեխնոլոգիաներին, տերիմինաբանությանը, գործառնական պրակտիկային դրանց համապատասխանությունն ապահովելու համար: Ծրագրերը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ www.gdca.am, իսկ ուսումնական հարցաշարերը կարող են տրամադրվել ավիացիոն մասնագետներին: Թեստավորման հարցաշարերը ենթակա չեն հրապարակման:

7. Թեստավորման հաստատված արդյունքները սահմանված կարգով Կոմիտեում պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակերով:

 

2. ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Ավիացիոն մասնագետների վկայականների տրամադրման, որակավորման և հատուկ նիշերի տրման, ինչպես նաև վկայականների գործողության ժամկետների երկարաձգման համար Ավիացիոն մասնագետի կամ նրա գործատու հանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ հայտատու) կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտե է ներկայացվում տեսական թեստավորման մասնակցության հայտ (այսուհետ՝ Հայտ)՝ համաձայն Ձև 1-ի: Թղթային եղանակով հատը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով:

9. Հայտը լրացվում և ստորագրվում է Ավիացիոն մասնագետի կողմից:

10. Հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցվում է թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չի լինում անցկացնել դրա համար նշանակված օրը կամ այն ընդհատվում է, ապա Կոմիտեի նախագահի կողմից նշանակված Կոմիտեի համապատասխան ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) կողմից կազմվում է արձանագրություն, որի մեջ արձանագրվում է Թեստավորման չանցկացման կամ ընդհատման պատճառները և նշանակվում է թեստավորման անցկացման նոր ժամկետ՝ այդ մասին գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Հայտատուին:

11. Հայտի մեջ թերություններ կամ անճշտություններ լինելու դեպքում Հայտատուին այդ մասին գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ շտկել դրանք: Հայտատուի կողմից նշված ժամկետում թերությունները կամ անճշտությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով Հայտատուին: Այդ դեպքում Հայտատուն կարող է սույն կարգով սահմանված նոր հայտ ներկայացնել Կոմիտե հայտի մերժման վերաբերյալ տեղեկացւմը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Հայտատուի կողմից սույն կարգի 11-րդ կետի համաձայն ներկայացված նոր հայտի մեջ թերությունների կամ անճշտությունների դեպքում նույն կետով նախատեսված ժամկետում դրանք չվերացնելու կամ չշտկելու պարագայում հայտի ընդունումը մերժվում է, և Հայտատուն կարող է Կոմիտե նոր հայտ ներկայացնել ոչ շուտ, քան 1 տարի հետո:

13. Թեստավորումն անցկացվում է թղթային կամ էլեկտրոնային թեստավորման եղանակներով: Թեստավորումն անցկացվում է Ներկայացուցչի կողմից:

14. Թեստավորումն անցկացվում է Կոմիտեի համապատասխան հարմարություններով կահավորված և տեխնիկապես վերահսկվող սենյակում:

15. Ավիացիոն մասնագետը Թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Ավիացիոն մասնագետի կողմից թեստավորմանը չներկայանալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված գրավոր բացատրության հիման վրա Կոմիտեի կողմից այն հարգելի համարվելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում է թեստավորման անցկացման նոր ամսաթիվ:

16. Ավիացիոն մասնագետի՝ թեստավորմանը չներկայանալու դեպքում սահմանված ժամկետում գրավոր բացատրություն չներկայացնելու, ինչպես նաև ներկայացված գրավոր բացատրությունը անհարգելի համարվելու դեպքում Հայտի ընդունումը մերժվում է՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով Հայտատուին: Այդ դեպքում Հայտատուն կարող է նոր հայտ ներկայացնել Կոմիտե ոչ շուտ, քան 60 աշխատանքային օր հետո:

17. Թեստավորման ժամանակ Ավիացիոն մասնագետներին արգելվում է`

1) իրենց հետ Թեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տեխնիկական սարքեր, տպագիր կամ ձեռագիր նյութեր, Թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.

2) Թեստավորման ընթացքում աղմկել, հուշել, խոսել.

3) Թեստավորման առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց.

4) մինչ Թեստային առաջադրանքների կատարումն ավարտելը՝ դուրս գալ թեստավորման էլեկտրոնային համակարգից կամ ապաակտիվացնել գործող ծրագրերը.

5) մուտք գործել համակարգչում տեղադրված այլ ծրագրեր.

6) անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել էլեկտրոնային համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ.

7) առանց թույլտվության դուրս գալ սենյակից՝ մինչ թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

18. Թեստավորման ընթացքում Ավիացիոն մասնագետը կարող է օգտվել՝

1) բառարանից,

2) գիտական այլ ոչ ծրագրավորման հաշվիչից առանց առանձնահատուկ ավիացիոն ֆունկցիաների:

19. Սույն ընթացակարգի 17-րդ կետի պահանջները խախտելու դեպքում թեստավորումը դադարեցվում է և համարվում չկայացած, ինչի վերաբերյալ Ներկայացուցչի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը տրամադրվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու կազմակերպությանը: Այդ դեպքում Թեստավորմանը մասնակցելու համար Հայտատուի կողմից ներկայացվում է նոր հայտ, որի հիման վրա թեստավորումը կարող է անցկացվել ոչ շուտ, քան 3 ամիս հետո:

20. Մինչ Թեստավորման մեկնարկը, Ներկայացուցիչը Ավիացիոն մասնագետին բացատրում է թեստավորման անցկացման ընթացակարգը, պարզաբանում է դրա հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է թեստավորման ընթացակարգի հետ կապված հայտատուի բոլոր հարցերին և հավաստիանում է, որ Ավիացիոն մասնագետը պատրաստ է թեստավորմանը:

21. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն իրականացվում է թեստերի միջոցով՝ Չիկագոյի կոնվենցիայի հավելված 1-ի սահմանված պահանջներին համապատասխան: Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցած հայտատուն պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) լեզվի իմացության առնվազն 4-րդ մակարդակին:

22. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցկացվում է Կոմիտեի կողմից սահմանված կարգով հաստատված կամ ճանաչված ավիացիոն ուսումնական հաստատություններում:

23. Թեստավորման ավարտին Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը տրվում է Թեստավորման արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

 

3. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

24. Oդային երթևեկության կառավարման (այսուհետ՝ ՕԵԿ) կարգավարների Թեստավորման հարցաշարը ներառում է հետևյալ ոլորտների վերաբերյալ հարցերը.

1) օդային երթևեկության կառավարում, թռիչքների անվտանգության կառավարում և արտակարգ իրավիճակների կառավարման համակարգ,

2) դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային և հոգեբանական գործոններից բխող և թռիչքային անվտանգությանն առնչվող կառավարման համակարգ,

3) օդագնացություն և աերոդինամիկա:

25. Յուրաքանչյուր ոլորտի մասով Թեստավորումն իրականացվում է առանձին հարցաշարերի միջոցով, և դրանց լրացման հաջորդականությունն ըստ հարցաշարերի ընտրվում է Ավիացիոն մասնագետի կողմից այն պայմանով, որ Թեստավորման ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի երեք աշխատանքային օրը:

26. Թեստավորման առաջադրանքներն ըստ ոլորտների կազմված են լինում համապատասխանաբար 40, 30 և 30 թեստային հարցերից, որոնք ընտրվում են համակարգչի միջոցով՝ պատահականության սկզբունքով:

27. Ըստ սույն ընթացակարգի 24-րդ կետում նշված ոլորտների՝ Թեստավորման տևողությունը պայմանավորված է թեստային հարցերի քանակից՝ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 1 րոպե:

28. Թեստավորման արդյունքը գնահատվում է համակարգչային ծրագրի կողմից և համարվում է դրական, եթե հայտատուն ճիշտ է պատասխանել`

1) օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի առնվազն 90 (իննսուն) տոկոսին:

2) դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային և հոգեբանական գործոններից բխող և թռիչքային անվտանգությանն առնչվող կառավարման համակարգի, ինչպես նաև օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների առաջադրանքներից յուրաքանչյուրի առնվազն 80 (ութսուն) տոկոսին:

29. Եթե օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի՝ Հայտատուի ճիշտ պատասխանների քանակը կազմել է 80-89 տոկոս, իսկ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային և հոգեբանական գործոններից բխող և թռիչքային անվտանգությանն առնչվող կառավարման համակարգ և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների 70-79 տոկոս, ապա նրան տրվում է լրացուցիչ հնարավորություն ևս մեկ անգամ անցնել թեստավորումը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

30. Սույն ընթացակարգի 29-րդ կետով նախատեսված լրացուցիչ թեստավորման արդյունքում սույն ընթացակարգի 28-րդ կետի պայմաններին չհամապատասխանելու դեպքում թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ նույն օրը գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը:

31. Եթե Ավիացիոն մասնագետի Թեստավորման արդյունքում օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի ճիշտ պատասխանների քանակը պակաս է 80 տոկոսից, կամ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտներինը 70 տոկոսից, ապա Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը:

 

4. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ (ՕԴԱՉՈՒՆԵՐԻ) ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

32. Առաջին անգամ օդաչուի համապատասխան տեսակի վկայական (մասնավոր օդաչուի, կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի և այլն) ստանալու կամ օտարերկրյա պետության կողմից համաձայն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի պահանջներին համապատասխան տրված վկայականը Հայաստանի Հանրապետության համապատասխան վկայականով փոխարինելու համար Ավիացիոն մասնագետը պետք է սւյն կարգի համաձայն անցնի Թեստավորում:

33. Հարցաշարերը մշակվում են Air Crew Regulation-ի պահանջներին համապատասխան:

34. Օդային ռադիոհեռախոսային կապի դարձաբանության թեստավորումն անցկացվում է վկայական առաջին անգամ Ավիացիոն մասնագետին տրամադրելու դեպքում:

35. Կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի վկայական տրամադրելու և սարքավորումներով թռիչքներ իրականացնելու որակավորում ստանալու համար համակարգչի միջոցով Թեստավորման դեպքում քննական հարցաշարում պետք է ընդգրկվի առնվազն հարյուր հարց ամեն առարկայից, մասնավոր օդաչուի և վերգետնյա թռիչքային կարգավարի վկայական ստանալու համար՝ առնվազն հարյուրքսան հարց բոլոր առարկաներից, օտարերկրյա պետության կողմից համաձայն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի պահանջներին համապատասխան տրված վկայականը Հայաստանի Հանրապետության համապատասխան վկայականով փոխարինելու դեպքում՝ հիսուն հարց, քննող օդաչուի վկայական ստանալու համար՝ քսան հարց:

36. Ըստ առարկաների Թեստավորման հերթականությունը որոշում է Ավիացիոն մասնագետը, իսկ Թեստավորման ընդհանուր տևողությունը՝ Կոմիտեի ներկայացուցիչը՝ պայմանավորված թեստային հարցերի քանակից՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 2 րոպե ժամանակ:

37. Դրական արդյունք ապահովելու համար Ավիացիոն մասնագետը պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին: Դրական արդյունքի դեպքում Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը տրամադրվում է սերտիֆիկատ՝ համաձայն Ձև 2-ի:

38. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե թեստավորման համար հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար հայտատուի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը: Այդ դեպքում հայտատուին տրվում է թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան 15 օր հետո տվյալ առարկայից ևս 2 անգամ թեստավորում անցնելու իրավունք: Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:

39. Համապատասխան տեսակի վկայական ստանալու համար Ավիացիոն մասնագետին տրվում է 18 ամիս ժամանակ՝ սկսած առաջին առարկայի թեստավորումն անցնելու ամսվա վերջին օրից, որի ընթացքում նա պետք է ամբողջությամբ անցնի Թեստավորումը բոլոր առարկաներից:

40. Միևնույն առարկայից կրկնակի Թեստավորումը երրորդ անգամ չանցնելու կամ 18-ամսյա ժամանակահատվածում բոլոր առարկաներից թեստավորում չանցնելու դեպքերում Հայտատուն կարող է կրկին հայտ ներկայացնել վկայական ստանալու համար ոչ շուտ, քանի 6 ամիս հետո:

41. Մասնավոր օդաչուի վկայական տրամադրելու համար թեստավորման արդյունքների գործողության ժամկետը կազմում է 24 ամիս, կոմերցիոն օդաչուի վկայական տրամադրելու համար՝ 36 ամիս, գծային օդաչուի վկայական տրամադրելու համար՝ 7 տարի:

42. Ավիացիոն մասնագետը բոլոր առարկաներից տեսական գիտելիքների մակարդակի թեստավորում անցնելուց հետո պետք է անցնի գործնական հմտության թեստ (քննություն) համապատասխան օդանավի կամ վարժասարքի վրա, որից հետո նրան կտրվի օդաչուի համապատասխան վկայական:

43. Վերգետնյա թռիչքային կարգավարների Թեստավորման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն ընթացակարգի 1-2-րդ, 6-րդ գլուխներով և սույն գլխով՝ Air crew regulation-ի հիման վրա:

 

5. ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

44. Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայական ստանալու, դրանում ներառված սահմանափակումները վերացնելու, վկայականում լրացուցիչ կատեգորիաներ կամ ենթակատեգորիաներ ներառելու համար Ավիացիոն մասնագետներն անցնում են Թեստավորում ՓԱՐՏ-66–ի հավելված 1-ում ընդգրկված մոդուլների մասով:

45. Ընդհանուր (բազային) գիտելիքների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 1-ին և 2-րդ հավելվածներում ներկայացված ստանդարտների համաձայն:

46. Օդանավի տիպի որակավորումների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 3-րդ հավելվածում ներկայացված ստանդարտների համաձայն:

47. Մոդուլների թեստավորումների քանակը, հերթականությունը որոշում է Ավիացիոն մասնագետը:

48. Թեստավորման տևողությունը պայմանավորված է հարցերի քանակից՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 75 վայրկյան ժամանակ ընդհանուր (բազային) գիտելիքների մասով, օդանավի տիպի որակավորման մասով՝ 90 վայրկյան: Գրավոր (essay) քննությունների համար տրվում է 20 րոպե ժամանակ:

49. Դրական արդյունք ապահովելու համար Ավիացիոն մասնագետը պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին:

50. Թեստավորման դրական կամ բացասական արդյունքի դեպքում նույն օրը կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ գրավոր՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով տեղեկացվում է Ավիացիոն մասնագետին և նրա գործատու հանդիսացող կազմակերպությանը:

51. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար Ավիացիոն մասնագետի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը:

52. Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում Հայտատուն կարող է դիմել տվյալ մոդուլի կրկնակի թեստավորման համար նախորդ թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան 90 օր հետո: Տվյալ մոդուլի թեստավորումն անցնելու երեք հնարավորությունները ձախողելու դեպքում Հայտատուն իրավունք ունի կրկին հայտ ներկայացնել թեստավորման անցկացման վերջին օրվանից առնվազն 1 տարի հետո:

53. Մոդուլների մասով թեստավորման արդյունքների վավերականության ժամկետները 10 տարի են, օդանավի տիպի մասով՝ 3 տարի:

 

6. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

54. Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում Հայտատուն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել Կոմիտեի նախագահին: Հայտատուն բողոքը ներկայացնում է թեստի կատարումն իր կողմից ավարտվելուց կամ Թեստավորման սահմանված ժամկետի ավարտից և Թեստավորման իր արդյունքների մասին տեղեկանալուց հետո՝ 10 րոպեի ընթացքում, առանց դուրս գալու Թեստավորման անցկացման սենյակից:

55. Հայտատուն ներկայացվող բողոքում հստակ նշում է Թեստավորման վիճարկվող առաջադրանքը կամ առաջադրանքներն ու իր կողմից տրված պատասխանները:

56. Կոմիտեն ոչ ուշ, քան Հայտատուի կողմից թեստավորման արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում քննում է բողոքը և ընդունում է Թեստավորման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում: Ընդունված որոշման մասին Կոմիտեն 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայտատուին:

57. Եթե Կոմիտեն սխալ է համարում թեստային որևէ առաջադրանք, ապա այդ որոշման հիման վրա տվյալ առաջադրանքի համար միավոր չստացած բոլոր մասնակիցների միավորները համապատասխանաբար ավելացվում են, և կատարվում է Թեստավորման արդյունքների վերահաշվարկ:

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

 

ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1.

Հայտատուի տվյալները
 

 

Անունը, Ազգանունը՝

 
 

Բնակության վայրը՝

 
 

Հեռախոսահամարը՝

 
 

Էլեկտրոնային փոստի հասցեն՝

 

2.

Գործատու հանդիսացող կազմակերպության տվյալները
 

 

Անվանումը՝

 
 

Գտնվելու վայրը՝

 

3.

Հաստատված կամ ճանաչված ավիացիոն ուսումնական հաստատությունը, որտեղ հայտատուն ստացել ուսուցումը
 

 

Անվանումը՝

 
 

Գտնվելու վայրը՝

 

4.

Վկայականի տեսակը կամ որակավորման և հատուկ նիշը, որի ստացման համար դիմում է հայտատուն

     
 

«____»_____________20___ թ.

 

Ստորագրությունը

 

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_22889

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: