Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ս
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.06.2000-25.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.06.08/8(30)
Ընդունող մարմին
Փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.1999
Ստորագրող մարմին
Փոստի և հեռահաղորդակցության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2008

109.0006.25.05.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26.05.1999 թ.

ք. Երևան

N 6-Ս

 

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ վարչապետի 1998 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 739 որոշմամբ ստեղծված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 22-ի նիստի թիվ 3 արձանագրության:

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

Հաստատել`

ա) տեղական հիմնական հեռախոսային առանձին ծառայությունների սակագները, համաձայն հավելված 1-ի:

բ) (ենթակետն ուժը կորցրել է 11.04.00 N 8-Ս)

 

Նախարար

Ա. Վարդանյան

 

Հաստատված է
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարի 1999 թ. մայիսի
26-ի N 6-Ս հրամանով

 

Հավելված N 1

 

 ՏԵՂԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ

 

 

 

Սակագին
առանց ԱԱՀ-ով
(դրամ)

ԱԱՀ
(դրամ)

Սակագին
ԱԱՀ-ի
(դրամ)

 

 

 


Ամսական վարձավճարներ

1 Գյուղական ցանցի հեռախոսի բաժանորդային վարձ*

150

30

180

2 Գյուղական ցանցի զուգտակ հեռախոսի բաժանորդային վարձ*

125

25

150


3 Բնակչություն բաժանորդ-բաժանորդային վարձ

750

150

900

4

Բնակչություն բաժանորդ` զուգտակ հեռախոս -
բաժանորդային վարձ

600

120

720


5 Գործարար բաժանորդ-բաժանորդային վարձ

2700

540

3240

6 Կառավարական բաժանորդ-բաժանորդային վարձ

1725

345

2070

7 Լրացուցիչ վճար հեռախոսակայանի
տարածքից դուրս հեռախոսահամարի
համար (միացնող գծով)**

2000

400

2400

Միանվագ վճարումներ

8 Հեռախոսագծի վերականգնում նախքան պայմանագրի խզումը 5000 1000 6000

_____________
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
* Միջազգային և միջքաղաքային հեռախոսակայաններ ավտոմատ ելք չունեցող (բնակչություն, կառավարական և գործարար) բաժանորդների համար:
Այս սակագները կիրառման մեջ են համարվում 01.01.1999 թ.
** Միայն նույն քաղաքի սահմաններում (բնակչություն, կառավարական և գործարար) բաժանորդների համար:

Հաստատված է
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարի 1999 թ. մայիսի
26-ի N 6-Ս հրամանով

Հավելված N 2

(հավելվածն ուժը կորցրել է 11.04.00 N 8-Ս)

 

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 մայիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 109990086