ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 մարտի 2023 թ. |
N 160-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 223-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով նոտարական պալատի նախագահ Լ. Մուրադյանի՝ 2023 թվականի մարտի 24-ի-ի N ԵՆՊ-257/23 գրությունը.
Հրամայում եմ`
1. Արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը հաստատելու մասին» N 223-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի՝ նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյանի աղյուսակի 6-րդ սյունակում «գույքի» բառը փոխարինել «տուրքի» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|