Գլխավոր տեղեկություն
Համար
N 2075-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.04.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
25.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 ապրիլ 2023 թ.

N 2075-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՐԻՆ ՎՈՐԼԴ ԷՔՍՊՐԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-ԿԱ-000008 ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹԻՎ Կ-ՆՄԱ-000008 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 25-ին կայացած նիստի եզրակացությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման հանձնաժողովի նիստում քննարկվել է «ԳՐԻՆ ՎՈՐԼԴ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի մայիսի 24-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000008 (հասցե` Մարզ Արմավիր, համայնք Տարոնիկ հողամաս) և արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000008 (հասցե` Մարզ Արմավիր, համայնք Տարոնիկ հողամաս) լիցենզիաների գործողության դադարեցման հարցը, որ Ընկերության ներկայացուցչին պարզաբանվել է, որ վերոնշյալ լիցենզիաների համար հայտերը ներկայացվել են 2022 թվականի ապրիլի 25-ին և համաձայն Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշման թիվ 1 հավելվածի 29-րդ կետի լիազոր մարմին չի ներկայացրել պահանջվող դիմումը, հետևաբար նույն հավելվածի 30-րդ կետի հիմքով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը, և ի պատասխան ներկայացված հիմնավորումների Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ սահմանված ժամկետում Ընկերության կողմից վերոնշյալ պահանջները չկատարելու հիմք է հանդիսացել Ընկերության տնօրենի հիվանդությունը և խնդրել է ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով, այն հանգամանքը, որ տվյալ դեպքում օրենսդրությունը լիցենզավորված անձի (տնօրենի) հիվանդության կամ որևէ այլ հիմքով վերոնշյալ որոշմամբ սահմանված ժամկետի երկարաձգման հնարավորություն չի նախատեսում, ինչի մասին մանրակրկիտ ներկայացվել է Ընկերության ներկայացուցչին` միաժամանակ խնդրելով վերջինիս լիցենզավորման հանձնաժողովին հայտնել ժամկետի երկարաձգման վերաբերյալ իրեն հայտնի հիմքը, որին ի պատասխան վերջինս նշել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը, առանց վկայակոչելու կոնկրետ հոդվածը, մասը կամ կետը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 7-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 16-րդ ենթակետի և 29-րդ կետի, 30-րդ կետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2023 թվականի ապրիլի 25-ից ուժը կորցրած ճանաչել «ԳՐԻՆ ՎՈՐԼԴ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի մայիսի 24-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000008 և արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000008 լիցենզիաները:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԳՐԻՆ ՎՈՐԼԴ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. Նանուշյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան