Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.05.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
23.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 մայիսի 2023 թ.

N 23-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել էպիլեպտիկ ստատուսով մինչև 18 տարեկան պացիենտների վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2023 թվականի մայիս «23»-ի 

թիվ 23-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Էպիլեպսիան հանդիպում է բնակչության 0.4-1% մոտ։ Էպիլեպսիայով տառապող մինչև 18 տարեկան պացիենտների (այսուհետ` երեխաներ) 10%-ը կարող են ունենալ էպիլեպտիկ ստատուս (այսուհետ` ԷՍ)։ ԷՍ-ի հանդիպելիությունը տարեկան կտրվածքով կազմում է 18-23/100.000 առողջ երեխաների խմբում:

2. Երեխաների 10% -ի մոտ առաջին էպիլեպտիկ նոպան դրսևորվում է էպիլեպտիկ ստատուսի ձևով։

3. Էպիլեպտիկ ստատուս է կոչվում այն նոպան, որը տևում է հինգ րոպեից ավել, կամ հինգ րոպեի ընթացքում մեկից ավելի նոպաների առկայությունը, որոնց ընթացքում չի վերականգնվում գիտակցությունը։

4. ԷՍ-ն հանդիսանում է կյանքին անմիջապես վտանգ սպառնացող վիճակ, որը պահանջում է անհապաղ միջամտություն։ ԷՍ-ն անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակ է, որն ունի մահացության (19-26%) և հիվանդացության բարձր տոկոս, որն աճում է տարիքին զուգահեռ։ Էպիլեպտիկ ստատուսը կարող է առաջացնել անդառնալի փոփոխություններ՝ բերելով նեյրոնների վնասման, մահվան, նրանց կապերի խախտման՝ կախված նոպաների տեսակներից և տևողությունից։

 

2. ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՈՒՄ

 

5. Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում.

1) Մինչև 2 րոպե նոպայի դեպքում անհրաժեշտ է – շնչուղիների ոչ ինվազիվ պրոտեկցիա և գլխի դիրքավորում՝ գազերի փոխանակումը ապահովելու համար, կենսական ֆունկցիաների գնահատում

2) Մինչև 5 րոպե նոպայի դեպքում անհրաժեշտ է – նյարդաբանական կարգավիճակի գնահատում և ծայրամասային կաթետերի տեղադրում

3) Մինչև 10 րոպե նոպայի դեպքում անհրաժեշտ է – զարկերակային գազերի շեղումների կամ ներգանգային ճնշման բարձրացման դեպքում կատարել նազոտրախեալ ինտուբացիա

4) 5-15 րոպե նոպայի դեպքում– ըստ անհրաժեշտության` վազոպրեսորների ներարկում

5) Առաջնորդվել է ABC գնահատմամբ.

ա. Airway (A) Շնչուղիներ օդի աջակցություն

բ. Breathing (B) Շնչառություն– ներմուծել 100% O2, գնահատել վենտիլյացիան

գ. Circulation (C) Շրջանառություն – ստուգել պուլսը, սրտի աշխատանքի մոնիթորինգ, ապահովել ներերակային մուտք:

6. Անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը ԷՍ-ով երեխաների մոտ.

 

Ժամանակը ցնցման սկզբից

Դեղամիջոց, դեղաչափ, ներմուծման եղանակը

5 րոպե

1. ՄԻԴԱԶՈԼԱՄ

 

1) Ներքթային 0.2մգ/կգ

ա. առավելագույնը` 5մգ/1մլ

 

 

 

2. ԴԻԱԶԵՊԱՄ

 

2) Ներերակային 0.3մգ/կգ

ա. առավելագույնը`

<5տար: 5մգ/դոզա  

≥5տար: 10մգ/դոզա

 

կամ

 

3) Ներթշային 0.5մգ/կգ

ա. առավելագույնը` 10մգ/2մլ

 

4) Ուղիղ աղիքային 0.5մգ/կգ

ա. առավելագույնը` 20մգ/դոզա

15 րոպե

3. ՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼ

1) Ներերակային

ա. 20 մգ/կգ լուծված 0.9% ֆիզիոլոգիական կամ 5% դեքստրոզայի լուծույթում 20

րոպեների ընթացքում կամ բոլյուսային եղանակով 5-10 րոպեների ընթացքում

(առավելագույնը` 1000մգ)

30 րոպե

4. ՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼ

1) Ներերակային

ա. 20 մգ/կգ լուծված 0.9% ֆիզիոլոգիական կամ 5% դեքստրոզայի լուծույթում 20

րոպեների ընթացքում կամ բոլյուսային եղանակով 5-10 րոպեների ընթացքում

(առավելագույնը` 1000մգ)

45 րոպե

5. ՄԻԴԱԶՈԼԱՄ

1) Ներերակային

ա. Բոլյուս 0.15մգ/կգ շարունակելով 2մկգ/կգ/ր ինֆուզիա

2) Եթե ցնցումը շարունակվում է `

ա. Ավելացնել մինչև 2մկգ/կգ/ր յուրաքանչյուր 5ր մեկ մինչև առավելագույնը

24մկգ/կգ/րոպե կամ 20մգ/ժամ

բ. Բոլյուս 0.15մգ/կգ յուրաքանչյուր ավելացման հետ

3) Եթե ցնցումները դադարում են և դադարը տևում է 48 ժամ`

ա. Միդազոլամը իջեցնել 1մկգ/կգ/ր յուրաքանչյուր 15ր մեկ

4) Ցնցումների ի հայտ գալու դեպքում վերսկսել կամ կրկնել կամ կատարել Միդազոլամի ինֆուզիան

60 րոպե

6. ԹԻՈՊԵՆՏԱԼ

1) Ներերակային

ա. Բոլյուս 2-4մգ/կգ, շարունակելով 2-4մգ/կգ/ժ ինֆուզիայով

բ.Դադարեցնել Միդազոլամը ինֆուզիան սկսելուց անմիջապես հետո

գ.Հիմնվելով ԷԷԳ-ի վրա` օգտագործել լրացուցիչ բոլյուսներ 2մգ/կգ հաշվարկով, շարունակել` ավելացնելով ինֆուզիայի արագությունը 1մգ/կգ/ժ ամեն 30ր մեկ՝ մինչև 6մգ/կգ/ժ ըստ անհրաժեշտության

2) Եթե ցնցումները դադարում են, և դադարը տևում է 48 ժամ, ապա

ա. Թիոպենտալը 12 ժամվա ընթացքում պակասեցնել 25%-ով

3) Ցնցումների ի հայտ գալու դեպքում

ա. Վերսկսել կամ կրկնել կամ կատարել Միդազոլամը հետագա 48 ժամվա համար

 

ԿԱՄ

 

7. ՖԵՆՈԲԱՐԲԻՏԱԼԱՅԻՆ ԿՈՄԱ

 

1)Ներերակային

ա. 20 մգ/կգ բոլուս 10 րոպեների ընթացքում

բ. Կրկնել 10 մգ/կգ բոլուս յուրաքանչյուր 30-60 րոպեների ընթացքում

գ. Փոփոխել դեղաչափը՝ ցանկալի կլինիկական և էլեկտրոգրաֆիկ արդյունքի հասնելու համար

դ. Դադարեցնել Միդազոլամի ներարկումը

2) Եթե ցնցումները դադարում են, և դադարը տևում է 48 ժամ, ապա

ա.իջեցնել Ֆենոբարբիտալը ~25%-ով ամեն օր

բ. ստուգել Ֆենոբարբիտալի քանակը

3) Ցնցումների ի հայտ գալու դեպքում

ա. Կրկնել կամ կատարել Ֆենոբարբիտալի ներարկումը ևս 48 ժամով

1 ժամ 45 րոպե

8. ՊՐՈՊՈՖՈԼ

1) Ներերակային

ա. Բոլյուս 2մգ/կգ,առավելագույնը` 10մգ/կգ

բ. Հետո 2-10 մգ/կգ/ժ ինֆուզիա

48 ժամ

9. Եթե դեղորայքը իջեցնելուց նոպաները կրկնվում են, վերսկսեք կամ կրկնեք Թիոպենտալի ինֆուզիան, ինչպես նշված է 6-րդ կետում

72 ժամ

10. Սկսել Միդազոլամի ինֆուզիան 2մկգ/կգ/ր, կրկին փորձել Թիոպենտալը տիտրել: Եթե ցնցումը կրկնվում է, ապա ավելացնել Միդազոլամի ինֆուզիան ամեն 5 րոպեն մեկ մինչև 24 մկգ/կգ/ր կամ 20 մգ/ժամ ինչպես նկարագրված է 5-րդ կետում:

Այս փուլում բուժումը անհատական է և որոշվում է համատեղ նյարդաբանի և ինթենսիվ թերապիայի թիմերի կողմից:

7. Հակացնցումային դեղերի հիմնական կողմնակի ազդեցություններն են`

 

Դեղ

Հիմնական կողմնակի ազդեցություններ

1) Դիազեպամ

ա. Շնչական դեպրեսիա
բ. Հիպոտենզիա
գ. Սեդացիա

2) Լորազեպամ

ա. Շնչական դեպրեսիա
բ. Հիպոտենզիա
գ. Սեդացիա

3) Միդազոլամ

ա. Շնչական դեպրեսիա
բ. Հիպոտենզիա
գ. Սեդացիա

4) Ֆենիտոին

ա. Սրտային առիթմիա
բ. Հիպոթենզիա
գ. Ֆլեբիտ, կարմիր ձեռնոցների համախտանիշ

5) Ֆենոբարբիտալ

ա. Շնչական դեպրեսիա
բ. Հիպոտենզիա
գ. Սեդացիա

6) Թիոպենտալ

ա. Շնչական դեպրեսիա
բ. Հիպոտենզիա
գ. Սեդացիա

7) Դեպակին

ա. Հեպատոտոքսիկ էֆֆեկտ
բ. Պանկրեատիտ
գ. Թրոմբոցիտոպենիա
դ. Պանցիտոպենիա
ե. Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ
զ. Ստիվեն-Ջոնսոն սինդրոմ
է. Էնցեֆալոպաթիա

8) Լևետիրացետամ

ա. Սրտային և շնչական դեպրեսիայի համախտանիշը ավելի թույլ է
արտահայտված, ինչպես նաև արյան մակարդելիության վրա
ազդեցությունը և սեդատիվ հատկությունները արտահայտված չեն

9) Պրոպոֆոլ

ա. Պրոպոֆոլի ինֆուզիայի համախտանիշ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2023 թվական: