Գլխավոր տեղեկություն
Համար
N 626-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.10.15/24(660) Հոդ.236
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.09.2019
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ

 

30 սեպտեմբերի 2019 թ.

N 626-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 Դ. Անանյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

սեպտեմբերի 30-ի N 626-Ն հրամանի

 

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

___________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և անկախ շրջանառության հարկ վճարող համարվելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված պայմաններին չբավարարելու հանգամանքից՝

1.

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ___________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար: Հայտնում եմ, որ՝

1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.

       

2) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1396-Ն)

 

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի իրականացնում են գործունեություն.

 

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը.

 

5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:

 

2.

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ՝ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու կամ հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից` ____ _____ 20_____-ից շրջանառության հարկ վճարող շարունակել համարվելու համար: Հայտնում եմ, որ՝

1) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.

        

2) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1396-Ն)

 

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի իրականացնում են գործունեություն.

 

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը.

 

5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:

 

Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:

 

Պաշտոնատար անձ

 _________________________________________

 ստորագրությունը, անունը, ազգանունը

(հավելվածը փոփ. 28.12.22 N 1396-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2022, N 1396-Ն 01.01.2023, N 626-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան