Գլխավոր տեղեկություն
Համար
N 5887-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբեր 2022 թ.

N 5887-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002294 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 08-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002530 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄԱՔՍ ԷԲԻԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Առողջապահության նախարարություն ներկայացված թիվ 01/16845-2022 գրությունը այն մասին, որ ք. Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց 56 շենք հասցեում գործունեություն իրականացնող «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությունում հայտնաբերվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, այն է.

1. «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրացի բուժաշխատող Մաքս Էբին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է առանց ՀՀ առողջապահության նախարարության կողմից Ընկերությանը տրամադրված թույլտվության, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1081-Ն որոշման հավելվածի 2-րդ և 9-րդ մասերի պահանջները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետի, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման N 2 հավելվածի 66-րդ բաժնի ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ կետի 1-ին ենթակետի և 53-րդ բաժնի ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ կետի 1-ին ենթակետի պահանջները, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջով`

 

Հրամայում եմ

 

1. Կասեցնել` «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանը ք. Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց 56 շենք հասցեում Առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի հուլիսի 24-ին տրված թիվ Կ-ԲՕ-002294 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` մանկական վնասվածքաբանական և 2019 թվականի ապրիլի 08-ին տրված թիվ Կ-ԲՕ-002530 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` մանկական վիրաբուժական տեսակներով զբաղվելու իրավունքը Մաքս Էբիի մասով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

  Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան