ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
10 ապրիլի 2023 թ. N 47-Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի՝ «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» N 76-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր՝ 22.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«22.1. Սույն կարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետում չեն ներառվում երեխայի նկատմամբ հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված՝ Առողջապահության նախարարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանով սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերը, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|