Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 նոյեմբերի 2022 թ.

N 74-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 7-րդ և 10-րդ դասարանների «Քիմիա» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 30-ի

N 74-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ

 

Բովանդակություն

 

1. Հիմնական (միջին դպրոց) ծրագիր

1.1. 7-րդ դասարան

1. Թեմա 1։ Նյութերի և երևույթների ճանաչում

2. Թեմա 2։ Քիմիայի հիմնական հասկացություններ

3. Թեմա 3։ Մոլեկուլ

4. Թեմա 4։ Քիմիական ռեակցիաներ

2. Միջնակարգ (ավագ դպրոց) ծրագիր

2.1. 10-րդ դասարան

1. Թեմա 1։ Ատոմի կառուցվածքը և պարբերական օրենքը

2. Թեմա 2։ Նյութի կառուցվածքը

3. Թեմա 3։ Նյութի ֆիզիկական վիճակները

4. Թեմա 4։ Քիմիական ռեակցիաներ

5. Թեմա 5։ Ոչ մետաղներ և մետաղներ

 

Հիմնական (միջին դպրոց) ծրագիր

7-րդ դասարան

 

Թեմա 1

Նյութերի և երևույթների ճանաչում

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ քիմիայի խնդիրների և քիմիայի լաբորատորիայում անվտանգ աշխատելու մասին:

Վերջնարդյունքներ

1. Ք7.ՆՄԲ.ՄՆ.1 Նկարագրի և համեմատի նյութի որոշ ֆիզիկական հատկություններ՝ գույն, խտություն, լուծելիությունը ջրում:

2. Ք7.ՆՄԲ.ՄՆ.2 Համեմատի և դասակարգի ֆիզիկական և քիմիական երևույթները՝ նշելով համապատասխան հատկանիշները։

3. Ք7.ՆՄԲ.ՄՆ.3 Նկարագրի քիմիայի ուսումնասիրման առարկան՝ նյութի կառուցվածքը, հատկությունները և կիրառությունը:

4. Ք7.ՆՄԲ.ՄՆ.4 Թվարկի և կիրառի անվտանգության որոշ կանոններ քիմիայի լաբորատորիայում։

5. Ք7.ՆՄԲ.ՄՆ.5 Սահմանի և տարբերի նյութ և ֆիզիկական մարմին հասկացությունները։

6. Ք7.ՆՄԲ.ՄՆ.6 Ճանաչի և օգտագործի պարզ լաբորատոր սարքեր (փորձանոթ, չափիչ գլան, պիպետ, կոլբ, ձագար, բաժակ, կաթոցիկ, հավանգ, սպիրտայրոց, կալան, բռնակներ և այլն):

Բովանդակություն

1. Քիմիայի խնդիրները։

2. Նյութերը և դրանց հատկությունները։

3. Ֆիզիկական և քիմիական երևույթներ։

4. Քիմիայի լաբորատոր սարքավորումներ և լաբորատորիայում աշխատելու անվտանգության հիմնական կանոնները:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Լաբորատոր աշխատանք

1. Լաբորատոր սարքերի օգտագործման հմտություններ (չափիչ սարքերով, քիմիական սպասքով, սպիրտայրոցով, կալաններով և բռնակներով ճիշտ աշխատելու հմտություններ):

2. Ֆիզիկական և քիմիական երևույթներ (օրինակ՝ սառույցի հալում, լուցկու և մոմի այրում):

2. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Մասշտաբ, համամասնություն և քանակ

Քիմիական լաբորատորիայում փորձնական աշխատանքներ կատարելիս ճշգրիտ արդյունքներ ստանալու համար օգտագործվում են սանդղակավորված սարքեր և լաբորատոր ապակեղեն:

2. Կայունություն և փոփոխություն

Քիմիական երևույթի արդյունքում նյութի բաղադրությունը փոփոխվում է, իսկ ֆիզիկական երևույթի արդյունքում մնում է հաստատուն:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։ Կարողանա ներկայացնել նյութի հիմնական գաղափարը բանավոր և գրավոր։

Բնություն - Նկարագրել նյութերի ագրեգատային վիճակը և որոշ ֆիզիկական հատկություններ։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ4 , Հ9, Հ28, Հ46


Թեմա 2

Քիմիայի հիմնական հասկացություններ

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ ատոմի կառուցվածքի և պարբերական աղյուսակի կառուցվածքի վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.1 Սահմանի ատոմը` որպես տարրի փոքրագույն մասնիկ և հասկանա, որ ատոմները չեն կարող տրոհվել քիմիական ռեակցիայի ընթացքում։

2. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.2 Նկարագրի ատոմի կառուցվածքը միջուկի, պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների տեսանկյունից։

3. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.3 Ներկայացնի ներատոմային մասնիկների՝ պրոտոնի, նեյտրոնի և էլեկտրոնի, հարաբերական զանգվածը և լիցքը։

4. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.4 Սահմանի իզոտոպ և զանգվածային թիվ հասկացությունները:

5. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.5 Սահմանի քիմիական տարր հասկացությունը և ներկայացնի որոշ կարևոր տարրերի (թթվածին՝ O, ազոտ՝ N, ֆոսֆոր՝ P, ջրածին՝ H, ածխածին՝ C, նատրիում՝ Na, կալցիում՝ Ca, երկաթ՝ Fe, քլոր՝ Cl և այլն) նշանները։

6. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.6 Թվարկի որոշ իզոտոպների օրինակներ, ներկայացնի դրանց նշանները և բացատրի նշանում առկա թվերի իմաստը ատոմի զանգվածի, պրոտոնների և նեյտրոնների թվերի տեսանկյունից Ներմուծեք նկարագրությունը_22487

7. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.7 Տարբերի ատոմի զանգված (գրամ) և հարաբերական ատոմային զանգված հասկացությունները։ Սահմանի զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.)՝ որպես 12C-իզոտոպի զանգվածի 1/12 մաս։

8. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.8 Դասակարգի քիմիական տարրերը՝ ըստ ֆիզիկական հատկությունների երկու խմբի՝ մետաղներ և ոչ մետաղներ:

9. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.9 Ներկայացնի պարբերական աղյուսակը՝ որպես բոլոր հայտնի տարրերի համակարգ։

10. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.10 Նկարագրի պարբերական աղյուսակի կառուցվածքը և քիմիական տարրի զբաղեցրած դիրքը (պարբերություն, խումբ, կարգաթիվ)։

11. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.11 Հակիրճ նկարագրի քիմիական տարրերի որոշ հատկություններ (մետաղական, ոչ մետաղական)՝ ըստ աղյուսակում դրանց զբաղեցրած դիրքի։

12. Ք7.ՆՄԲ.ԱՏՆ.12 Կիրառի ատոմի, քիմիական տարրերի և դրանց նշանների մասին ստացված գիտելիքները վարժությունների լուծման համար:

Բովանդակություն

1. Ատոմ։ Քիմիական տարր: Քիմիական տարրերի նշաններ:

2. Ատոմի կառուցվածք: Ներատոմային մասնիկներ՝ պրոտոն, նեյտրոն, էլեկտրոն:

3. Իզոտոպներ:

4. Ատոմի զանգված և հարաբերական ատոմային զանգված:

5. Քիմիական տարրեր՝ մետաղներ և ոչ մետաղներ:

6. Քիմիական տարրերի պարբերական աղյուսակ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1) Վարժությունների լուծում։ Ատոմի կառուցվածք։

2) Վարժությունների լուծում։ Պարբերական աղյուսակ։

2. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում ատոմի կառուցվածքի բացահայտման և/կամ պարբերական աղյուսակի ստեղծման պատմության վերաբերյալ։

3. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Օրինաչափություն

Քիմիական տարրերի հատկությունները պարբերություններում և խմբերում փոփոխվում են օրինաչափորեն:

2. Համակարգ և մոդել

Քիմիական տարրերի պարբերական համակարգը քիմիական տարրերի հատկությունների դասակարգման արդյունք է:

3. Կայունություն և փոփոխություն

Տարրերը բնության մեջ հանդիպում են կայուն և անկայուն իզոտոպների տեսքով:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալու, կարդացածը հասկանալու, կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարներն առանձնացնելու, նյութի հիմնական գաղափարը բանավոր և գրավոր ներկայացնելու կարողություն։ Հարցերը ճիշտ ձևակերպելու, պարբերական աղյուսակի և այբուբենի միջև զուգահեռներ տանելու կարողություն։

Մաթեմատիկա - Մաթեմատիկական հաշվարկների հմտություն:

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Աշխատանք տեքստային խմբագրիչներով, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնումների հմտություններ:

Բնագիտություն - Նախնական պատկերացում ատոմի մասին։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ12, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ33, Հ51


Թեմա 3

Մոլեկուլ

Նպատակ

Ձևավորել գիտելիք պարզ և բարդ նյութերի մասին։

Զարգացնել գործնական հմտություններ խառնուրդների բաժանման փորձերի օգնությամբ։

Ձևավորել գիտելիք մոլեկուլի և քիմիական բանաձևերի վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1. Ք7.ՆՄԲ.ՄԲ.1 Սահմանի մոլեկուլ հասկացությունը՝ որպես ատոմների միացման արգասիք։

2. Ք7.ՆՄԲ.ՄԲ.2 Սահմանի քիմիական բանաձև, ինդեքս հասկացությունները։

3. Ք7.ՆՄԲ.ՄԲ.3 Կազմի պարզագույն և մոլեկուլային բանաձևերի օրինակներ՝ ելնելով ատոմների որոշակի թվով կապեր առաջացնելու ունակությունից։

4. Ք7.ՆՄԲ.ՄԲ.4 Բացատրի մոլեկուլային բանաձևերի նշանակությունը հետևյալ օրինակներով՝ H2, O2, N2, H2O, H2O2, NH3, CH4, CO2:

5. Ք7.ՆՄԲ.ՄԲ.5 Սահմանի տարրի վալենտականություն հասկացությունը որոշակի թվով ատոմներ (օրինակ՝ ջրածին) միացնելու տեսանկյունից:

6. Ք7.ՆՄԲ.ՄԲ.6 Կազմի երկտարր միացությունների բանաձևերը՝ ըստ վալենտականության և որոշի տարրերի վալենտականությունը երկտարր նյութերի մոլեկուլներում։

7. Ք7.ՆՄԲ.ՄԲ.7 Մեկնաբանի մոլեկուլների կառուցվածքի գնդաձողային մոդելները՝ ելնելով տարրի վալենտականություն գաղափարից:

8. Ք7.ՆՄԲ.ՄԲ.8 Կիրառի մոլեկուլի և քիմիական բանաձևի մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:

9. Ք7.ՆՄԲ.ՄԲ.9 Սահմանի նյութի բաղադրության հաստատունության օրենքը։

10. Ք7.ՆՄԲ.ՆՏ.1 Սահմանի և տարբերակի պարզ և բարդ նյութերը (միացությունները) ՝ ելնելով դրանց բաղադրությունից։

11. Ք7.ՆՄԲ.ՆՏ.2 Սահմանի և հաշվի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

12. Ք7.ՆՄԲ.ՆՏ.3 Հաշվի տարրերի զանգվածային բաժինները՝ ելնելով նյութի մոլեկուլային բանաձևից։

13. Ք7.ՆՄԲ.ՆՏ.4 Որոշի մոլեկուլի քիմիական բանաձևը՝ ելնելով տարրերի տրված զանգվածային բաժիններից:

14. Ք7.ՆՄԲ.ՆՏ.5 Սահմանի մաքուր նյութ և խառնուրդ հասկացությունները, բերի համապատասխան օրինակներ։

15. Ք7.ՆՄԲ.ՆՏ.6 Նկարագրի, գործնականում իրականացնի խառնուրդների բաժանման որոշ եղանակներ (թորում, թղթային քրոմատագրում) և մեկնաբանի դիտարկումները։

Բովանդակություն

1. Մոլեկուլ։ Քիմիական բանաձև:

2. Պարզ և բարդ նյութեր։

3. Երկտարր քիմիական միացությունների բանաձևերի կազմում ըստ վալենտականության (օքսիդներ, քլորիդներ, սուլֆիդներ)։

4. Հարաբերական մոլեկուլային զանգված։ Տարրի զանգվածային բաժին:

5. Մաքուր նյութեր և խառնուրդներ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1. Խնդիրների և վարժությունների լուծում։

2. Կառուցի և/կամ պատկերի որոշ նյութերի գնդաձողային մոդելներ: Օրինակ՝ Cl2, O2, H2O, NH3, CH4  և նման օրինակներ։

2. Լաբորատոր աշխատանք

1. Թորման եղանակով համասեռ խառնուրդից նյութերի բաժանում։

2. Թղթային քրոմատագրում։

3. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում մաքուր նյութերի և խառնուրդների նշանակության և կիրառության վերաբերյալ։

4. Ֆիլմի դիտում ջրի մաքրման եղանակների մասին։

5. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Օրինաչափություն

1) Մոլեկուլի բանաձևը պայմանավորված է դրանում առկա քիմիական տարրերի վալենտականությամբ:

2) Մոլեկուլի զանգվածը որոշվում է դրանում առկա ատոմների զանգվածների գումարով:

2. Համակարգ և մոդել

Մոլեկուլների կառուցվածքը կարելի է ներկայացնել գնդաձողային մոդելների միջոցով:

3. Կայունություն և փոփոխություն

Մաքուր նյութերը հիմնականում ունեն հաստատուն բաղադրություն, իսկ խառնուրդները՝ փոփոխական:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու – Կարդալու, կարդացածը հասկանալու, կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարներն առանձնացնելու, նյութի հիմնական գաղափարը բանավոր և գրավոր ներկայացնելու կարողություն։ Հարցերը ճիշտ ձևակերպելու կարողություն։

Մաթեմատիկա - Կատարել գործողություններ կոտորակներով, գտնել թվի մասը, տոկոսը։

Բնություն - Ունենալ նախնական պատկերացումներ մաքուր նյութերի ու խառնուրդների և վերջիններիս բաժանման որոշ եղանակների վերաբերյալ:

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Աշխատանք տեքստային խմբագրիչներով, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքների հմտություններ:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ6, Հ7, Հ9, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ33, Հ46, Հ51


Թեմա 4

Քիմիական ռեակցիաներ

Նպատակ

Ձևավորել գիտելիք քիմիական ռեակցիաների և հավասարումների վերաբերյալ։

Զարգացնել գործնական հմտություններ քայքայման և միացման ռեակցիաների օրինակներով։

Վերջնարդյունքներ

1. Ք7.ՔՌ.ՔՌԴ.1 Սահմանի և օգտագործի ելանյութ և վերջանյութ հասկացությունները։

2. Ք7.ՔՌ.ՔՌԴ.2 Գործնականում իրականացնի միացման և քայքայման ռեակցիաները։ Մեկնաբանի դիտարկումները։

3. Ք7.ՔՌ.ՔՌԴ.3 Սահմանի զանգվածի պահպանման օրենքը։

4. Ք7.ՔՌ.ՔՌԴ.4 Կազմի քիմիական ռեակցիայի հավասարում՝ հիմնվելով զանգվածի պահպանման օրենքի վրա և բացատրի ռեակցիայի հավասարման գործակիցների նշանակությունը։

5. Ք7.ՔՌ.ՔՌԴ.5 Կիրառի զանգվածի պահպանման օրենքը հաշվարկային խնդիրներում՝ ելանյութերի և/կամ վերջանյութերի զանգվածի պարզաբանման համար։

6. Ք7.ՔՌ.ՔՌԴ.6 Սահմանի միացման և քայքայման ռեակցիաները։ Ներկայացնի և տարբերի ռեակցիաների հավասարումները պարզ նյութերի և երկտարր միացությունների (օքսիդ, քլորիդ, սուլֆիդ) օրինակներով։

7. Ք7.ՔՌ.ՔՌԴ.7 Կիրառի քիմիական ռեակցիաների դասակարգման մասին ստացված գիտելիքները վարժությունների լուծման համար:

8. Ք7.ԿՀ.ՌԱ.1 Համեմատի առօրյա կյանքում հանդիպող որոշ պարզ քիմիական ռեակցիաների ընթացքի ժամանակահատվածները, օրինակ՝ երկաթի ժանգոտումը լուցկու այրման հետ։

Բովանդակություն

1. Քիմիական ռեակցիաների դասակարգում:

2. Քիմիական ռեակցիայի հավասարում։

3. Արագ և դանդաղ ընթացող ռեակցիաներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

Վարժությունների և խնդիրների լուծում:

2. Լաբորատոր աշխատանք

1) Պղնձի օքսիդացում բաց և փակ անոթներում։

2) Կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցություն։

3) Ջրածնի պերօքսիդի քայքայում։

4) Ջրածնի ստացում և այրում։

3. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում

Զանգվածի պահպանման օրենքի և/կամ նյութի բաղադրության հաստատունության օրենքի բացահայտման պատմություն:

4. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Օրինաչափություն

1) Քիմիական ռեակցիաները դասակարգվում են ըստ ելանյութերի և վերջանյութերի թվի և բաղադրության:

2) Օքսիդացումը սովորաբար ընթանում է դանդաղ (երկաթի ժանգոտում), իսկ այրումը՝ արագ (լուցկու այրում):

2. Կայունություն և փոփոխություն

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերի բաղադրությունը փոխվում է, սակայն դրանց ընդհանուր զանգվածը մնում է անփոփոխ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։ Կարողանա ներկայացնել նյութի հիմնական գաղափարը բանավոր և գրավոր։ Կարողանա ճիշտ ձևակերպել հարցերը, այդ թվում՝ հետազոտական հարց։

Բնություն - Պատկերացում ունենալ արագ և դանդաղ ընթացող գործընթացների վերաբերյալ։

Մաթեմատիկա։ - Կատարել մաթեմատիկական հաշվարկներ։ Լուծել մեկ անհայտով գծային հավասարումներ։

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Աշխատանք տեքստային խմբագրիչներով, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքների հմտություններ:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ33, Հ46, Հ51

 

Միջնակարգ (ավագ դպրոց) ծրագիր

10-րդ դասարան

 

Թեմա 1

Ատոմի կառուցվածքը և պարբերական օրենքը

Նպատակ

Զարգացնել և ամրապնդել գիտելիքները ատոմի կառուցվածքի և պարբերական աղյուսակի վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.1 Բացատրի Ռեզերֆորդի կատարած փորձերը, շարադրի ատոմի կառուցվածքը՝ ըստ ժամանակակից պատկերացումների և էլեկտրոնի ալիքամասնիկային բնույթը:

2. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.2 Ներկայացնի ներատոմային մասնիկների անվանումները և դրանց հիմնական բնութագրերը (նշանը, հարաբերական լիցքն ու զանգվածը՝ զ.ա.մ.-ով):

3. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.3 Սահմանի պրոտոն, էլեկտրոն, նեյտրոն, իզոտոպ հասկացությունները: Կարգաթվից և հարաբերական ատոմային զանգվածից ելնելով՝ որոշի էլեկտրոնների թիվը, միջուկի զանգվածային թիվը, միջուկի լիցքը՝ պրոտոնների թիվը և իրականացնի հակառակ գործողությունը: Սահմանի քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածը։ Ներկայացնի դրա մաթեմատիկական արտահայտությունը՝ ելնելով տարրի բնական իզոտոպների բաշխվածությունից (մոլային բաժին) և օգտագործի վարժություններ և խնդիրներ լուծելիս։

4. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.4 Բերի որոշ բնական և արհեստական տարածված իզոտոպների օրինակներ (օրինակ՝ 60Co,1H, 2H, 3H): Բացատրի իզոտոպների կիրառության բնագավառները: Հասկանա մարդու օրգանիզմի վրա ռադիոակտիվ իզոտոպների ազդեցությունը:

5. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.5 Սահմանի ատոմային օրբիտալ հասկացությունը, պատկերի s և p օրբիտալները, բնութագրի քվանտային թվերը` գլխավոր, օրբիտալային, մագնիսական, սպինային:

6. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.6 Ներկայացնի էլեկտրոնների բաշխումը՝ ըստ էներգիական մակարդակների, տարրերի էլեկտրոնային և քվանտաբջջային բանաձևերը մինչ 4-րդ պարբերությունը ներառյալ:

7. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.7 Ձևակերպի քիմիական տարրերի ատոմներում էլեկտրոնների լրացման հետևյալ հիմնական սկզբունքները. ա) նվազագույն էներգիայի սկզբունք, բ) Պաուլիի արգելակման սկզբունք, գ) Հունդի կանոն:

8. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.8 Ներկայացնի պարբերական համակարգի կառուցվածքը՝ պարբերություն, խումբ և քիմիական տարրերի Դ. Մենդելեևի պարբերական օրենքը: Դասակարգի s-, p-, d-, f- տարրերը:

9. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.9 Սահմանի իոնացման էներգիա, էլեկտրոնի հանդեպ խնամակցություն, ատոմի շառավիղ և էլեկտրաբացասականություն հասկացությունները:

10. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.10 Բացատրի քիմիական տարրերի հատկությունների (ատոմի շառավիղ, իոնի շառավիղ, էլեկտրաբացասականություն, իոնացման էներգիա, մետաղական և ոչ մետաղական հատկություններ) փոփոխության օրինաչափությունները պարբերություններում և խմբերում:

11. Ք10.ՆՄԲ.ԱՏՆ.11 Կիրառի ատոմի կառուցվածքի և պարբերական օրենքի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժություններ և խնդիրներ լուծելիս։

Բովանդակություն

1. Ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսակետների զարգացում:

2. Ներատոմային մասնիկներ:

3. Իզոտոպներ, կիսատրոհման պարբերություն: Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգված:

4. Քվանտային թվեր: Ատոմային օրբիտալ:

5. Էներգիական մակարդակներ և ենթամակարդակներ:

6. Ատոմների էլեկտրոնային բանաձևերը, Պաուլիի սկզբունքը և Հունդի կանոնը:

7. Ատոմների էլեկտրոնաբջջային (քվանտաբջջային) գծապատկերները:

8. Պարբերական համակարգի կառուցվածքը:

9. Տարրերի ֆիզիկական հատկությունների (ատոմի և իոնի շառավիղ, իոնացման էներգիա, էլեկտրաբացասականություն) փոփոխության պարբերականությունը:

10. Ալկալիական մետաղների և հալոգենների ընդհանուր բնութագիրը:

11. s-, p-, d- և f – տարրեր:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1) Վարժությունների և խնդիրների լուծում ատոմի կառուցվածքի վերաբերյալ:

2) Վարժությունների և խնդիրների լուծում իզոտոպների վերաբերյալ:

3) Վարժությունների և խնդիրների լուծում քվանտային թվերի և ատոմային օրբիտալի վերաբերյալ:

2. Վարժությունների և խնդիրների լուծում էներգիական մակարդակների և ենթամակարդակների վերաբերյալ:

3. Վարժությունների և խնդիրների լուծում պարբերական համակարգի և տարրերի հատկությունների վերաբերյալ:

4. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում «Քիմիական տարրերի և դրանց իզոտոպների տարածվածությունը տիեզերքում» և/կամ «Ռադիոակտիվ իզոտոպների դերը մարդու կյանքում» թեմաներով։

5. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Օրինաչափություն

Պարբերություններում և խմբերում տարրերի հատկությունների փոփոխությունների օրինաչափություններ:

2. Համակարգ և մոդել

1) Քիմիական տարրերի պարբերական համակարգը՝ որպես քիմիական տարրերի հատկությունների դասակարգման արդյունք:

2) Ատոմի կառուցվածքի մոլորակային մոդել:

3. Կառուցվածք և գործառույթ

 Մետաղների և ոչ մետաղների հատկությունները պայմանավորված են դրանց ատոմների արտաքին էներգիական մակարդակների կառուցվածքով:

4. Կայունություն և փոփոխություն

Ատոմի կայուն (հիմնական) և համեմատաբար անկայուն (գրգռված) վիճակները պայմանավորված են դրա էլեկտրոնային կառուցվածքով:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա տեքստից առանձնացնել առանցքային հասկացությունները, բանալի բառերը և մեկնաբանել նյութի հիմնական գաղափարը բանավոր և գրավոր։ Կարողանա հստակ ձևակերպել մտքերը։ Կարողանա ծավալել առողջ բանավեճ՝ հարգելով դիմացինի տեսակետը։

Կենսաբանություն - Պատկերացում ունենալ մուտացիայի մասին:

Մաթեմատիկա - Կազմել և լուծել գծային հավասարումներ, լուծել տոկոսի կիրառմամբ խնդիրներ։

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Աշխատանք տեքստային խմբագրիչներով, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքների հմտություններ: Համացանցից ստացված տեղեկության ճիշտ մշակում, տարբեր ձևերով տվյալների ներկայացում և ակադեմիական ազնվության պահպանում (մեդիա գրագիտություն)։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ3, Մ6, Մ7, Մ10, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ29, Մ32, Մ33

 

Թեմա 2

Նյութի կառուցվածքը

Նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ նյութերի կառուցվածքի և քիմիական կապի վերաբերյալ:

Զարգացնել կարողություններ մոլեկուլների գնդաձողային մոդելների կառուցման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք10.ԿԿՀ.ԻԿ.1 Բացատրի իոնային կապի առաջացումը և բնութագրի իոնային բյուրեղացանցը:

2. Ք10.ԿԿՀ.ԻԿ.2 Ներկայացնի հսկա իոնային կառուցվածք հասկացությունը կերակրի աղի օրինակով:

3. Ք10.ԿԿՀ.ԻԿ.3 Նկարագրի իոնային միացությունների ընդհանուր հատկությունները (բարձր հալման ջերմաստիճան, էլեկտրահաղորդականություն (հալույթներում և լուծույթներում), լուծելիությունը ջրում):

4. Ք10.ԿԿՀ.ԿԿ.1 Հասկանա քիմիական կապի էլեկտրաստատիկ բնույթը:

5. Ք10.ԿԿՀ.ԿԿ.2 Ներկայացնի և օրինակներով մեկնաբանի, որ ատոմների միջև առաջացող քիմիական կապի տեսակը պայմանավորված է տարրերի էլեկտրաբացասականության (ԷԲ) արժեքներով: Կանխատեսի ատոմների միջև քիմիական կապի տեսակը՝ ելնելով դրանց էլեկտրաբացասականության արժեքների տարբերությունից (կովալենտ բևեռային(0 < ΔԷԲ ~1.7), ոչ բևեռային(ΔԷԲ = 0), իոնային (ΔԷԲ ~1.7) կապեր):

6. Ք10.ԿԿՀ.ԿԿ.3 Սահմանի կովալենտային կապը և տեսակները` բևեռային և ոչ բևեռային, կովալենտ կապի հատկությունները (երկարություն, ամրություն, էներգիա): Բացատրի կովալենտային կապի առաջացման փոխանակային և դոնորակցեպտորային (ամոնիում և հիդրօքսոնիում իոնների առաջացման օրինակով) մեխանիզմները:

7. Ք10.ԿԿՀ.ԿԿ.4 Նկարագրի և պատկերի սիգմա (σ) և պի (π) կապերի առաջացումը օրբիտալների վերածածկման տեսանկյունից:

8. Ք10.ԿԿՀ.ԿԿ.5 Համադրի կովալենտային կապ և վալենտականություն հասկացությունները: Կազմի քիմիական միացությունների բանաձևեր` ըստ վալենտականության:

9. Ք10.ԿԿՀ.ԿԿ.6 Ներկայացնի վալենտային էլեկտրոններ հասկացությունը s-, p- և d- տարրերի համար:

10. Ք10.ԿԿՀ.ԿԿ.7 Սահմանի և պատկերի օրբիտալների հիբրիդացումը (sp, sp2, sp3) և ներկայացնի հիբրիդային օրբիտալների բնութագրերը:

11. Ք10.ԿԿՀ.ԿԿ.8 Ներկայացնի հսկա կովալենտային կառուցվածք հասկացությունը ալմաստի, գրաֆիտի, սիլիցիումի(IV) օքսիդի օրինակներով և նկարագրի դրանց որոշ ֆիզիկական հատկություններ՝ հալման ջերմաստիճան, կարծրություն, լուծելիություն:

12. Ք10.ՆՄԲ.ՄԲ.1 Կազմի մոլեկուլների և իոնների (H2O, CO2, CO, O3 , NH3 , NH4+, NO3-, CH4, C2H4, C2H2) Լյուիսի բանաձևերը և որոշի դրանց երկրաչափական ձևը վալենտային շերտի էլեկտրոնային զույգերի վանողության տեսության (VSEPR) միջոցով:

13. Ք10.ՆՄԲ.ՄԲ.2 Բացատրի մոլեկուլների բևեռայնությունը՝ ելնելով դրանց երկրաչափական կառուցվածքից: Համեմատի ջրի և ածխաթթու գազի մոլեկուլների բևեռայնությունը:

14. Ք10.ԿԿՀ.ՄՈւ.1 Բացատրի և բնութագրի ջրածնային կապը ֆտորաջրածնի և ջրի մոլեկուլների օրինակով և նկարագրի դրա ազդեցությունը նյութերի ֆիզիկական հատկությունների վրա:

15. Ք10.ԿԿՀ.ՄՈւ.2 Մեկնաբանի միջմոլեկուլային փոխազդեցությունների (Լոնդոնի դիսպերսիոն ուժեր ոչ բևեռային մոլեկուլների դեպքում և դիպոլ-դիպոլային փոխազդեցություններ բևեռային մոլեկուլների դեպքում) բնույթը:

16. Ք10.ԿԿՀ.ՄԿ.1 Սահմանի մետաղական կապ և մետաղական բյուրեղացանց հասկացությունները: Նկարագրի և համեմատի մետաղների որոշ ֆիզիկական հատկություններ (ջերմահաղորդականություն, էլեկտրահաղորդականություն, մետաղական փայլ և կռելիություն):

Բովանդակություն

1. Քիմիական կապ: Իոնային կապ: Իոնային բյուրեղացանցեր:

2. Կովալենտային կապ, տեսակները և հատկությունները:

3. Վալենտականություն:

4. Լյուիսի բանաձևեր: VSEPR տեսություն: Մոլեկուլների բևեռայնությունը:

5. Օրբիտալների հիբրիդացում: Մոլեկուլների տարածական կառուցվածք:

6. Միջմոլեկուլային ուժեր, Լոնդոնի դիսպերսիոն ուժեր և դիպոլ-դիպոլային փոխազդեցություն: Ջրածնային կապ:

7. Մետաղական կապ, մետաղային բյուրեղացանց:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1) Վարժությունների և խնդիրների լուծում իոնական կապի վերաբերյալ:

2) Վարժությունների և խնդիրների լուծում կովալենտ կապի վերաբերյալ:

3) Վարժությունների և խնդիրների լուծում Լյուիսի բանաձևերի և VSEPR տեսության վերաբերյալ:

4) Վարժությունների և խնդիրների լուծում հիբրիդացման և մոլեկուլների տարածական կառուցվածքի վերաբերյալ:

5) Վարժությունների և խնդիրների լուծում միջմոլեկուլային ուժերի վերաբերյալ:

6) Վարժությունների և խնդիրների լուծում մետաղական կապի վերաբերյալ:

2. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Օրինաչափություն

Քիմիական կապի տեսակը պայմանավորված է տարրերի էլեկտրաբացասականության արժեքների տարբերությամբ:

2. Պատճառ և հետևանք

Քիմիական կապերի խզումը և առաջացումը հանգեցնում է նոր նյութերի առաջացման:

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ

Հսկա իոնական և կովալենտային միացությունների համեմատումը պարզ կառուցվածքով նյութերի հետ:

4. Համակարգ և մոդել

Մոլեկուլների և իոնների մոդելների կառուցումը Լյուիսի բանաձևերի և VSEPR տեսության կիրառմամբ:

5. Էներգիա և նյութ

Քիմիական կապերի խզումը ուղեկցվում է էներգիայի կլանումով, իսկ դրանց առաջացումը՝ էներգիայի անջատումով:

6. Կառուցվածք և գործառույթ

Իոնական կապը պայմանավորում է իոնական միացությունների ընդհանուր հատկությունները:

7. Կայունություն և փոփոխություն

Իոնական միացությունները պինդ վիճակում առաջացնում են կայուն բյուրեղացանցեր, սակայն ջրային լուծույթում տրոհվում են իոնների:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա տեքստից առանձնացնել առանցքային հասկացությունները, բանալի բառերը և մեկնաբանել նյութի հիմնական գաղափարը բանավոր և գրավոր։ Կարողանա հստակ ձևակերպել մտքերը, ծավալել առողջ բանավեճ՝ հարգելով դիմացինի տեսակետը։

Ֆիզիկա - Իմանալ լիցքերի փոխազդեցության, էներգիայի, ջերմա- և էլեկրահաղորդականության մասին:

Մաթեմատիկա - Կարողանա աշխատել գրաֆիկներով, պատկերել որոշ մարմինների երկրաչափական տեսքը և նշել դրանց բնութագրիչները: Գտնել վեկտորների գումարը և տարբերությունը։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ3, Մ4, Մ5, Մ6, Մ7, Մ25, Մ26, Մ32, Մ33


Թեմա 3

Նյութի ֆիզիկական վիճակները

Նպատակ

Զարգացնել գիտելիքներ նյութերի ֆիզիկական վիճակների և դրանց փոխադարձ անցումների վերաբերյալ:

Ձևավորել գործնական հմտություններ թթվահիմնային տիտրման անալիզի օրինակով:

Վերջնարդյունքներ

1. Ք10.ՆՄԲ.ՄՆ.1 Տարբերակի նյութերի երեք ագրեգատային վիճակները (պինդ, հեղուկ, գազ) և բացատրի դրանց փոխադարձ անցումները:

2. Ք10.ՆՄԲ.ՄՆ.2 Տարբերակի մոլեկուլային և ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութերը (բերելով համապատասխան օրինակներ), նկարագրի դրանց որոշ ֆիզիկական հատկությունները (հալման և եռման ջերմաստիճաններ, էլեկտրահաղորդականություն)։

3. Ք10.ԿՀ.Հ.7 Սահմանի լուծույթ, լուծված նյութ, լուծիչ, լուծելիություն, հագեցած լուծույթ և բյուրեղահիդրատ հասկացությունները:

4. Ք10.ԿՀ.Հ.8 Ներկայացնի նյութերի լուծելիության կախումը ջերմաստիճանից և ճնշումից։

5. Ք10.ԿՀ.Հ.9 Ներկայացնի և օգտագործի լուծույթի քանակական բաղադրության արտահայտման եղանակները (լուծված նյութի զանգվածային բաժին և մոլային կոնցենտրացիա)։

6. Ք10.ԿՀ.Հ.10 Ներկայացնի լուծույթների և ցրիվ համակարգերի ընդհանուր բնութագրերը:

7. Ք10.ԿՀ.Հ.11 Կիրառի պինդ, հեղուկ և գազային համակարգերի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներում (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքում, մշակում և եզրահանգումներ)։

8. Ք10.ԿՀ.Հ.12 Ներկայացնի և գործնականում իրականացնի թթվահիմնային տիտրում՝ որպես նյութի անհայտ կոնցենտրացիայի որոշման մեթոդ։ Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։ Գնահատի մեթոդի ընդհանուր պատահական սխալը, համակարգային սխալը, ներկայացնի առաջարկություններ հետազոտական աշխատանքի բարելավման համար։

9. Ք10.ՆՄԲ.ՄՆ.3 Նկարագրի իդեալական գազի մոդելը։

10. Ք10.ՆՄԲ.ՄՆ.4 Սահմանի Ավոգադրոյի օրենքը, գազի հարաբերական խտություն, գազային խառնուրդի միջին մոլային զանգված, գազի մոլային ծավալ հասկացությունները։ Ներկայացնի դրանց մաթեմատիկական արտահայտությունները և օգտագործի վարժություններ ու խնդիրներ լուծելիս։

11. Ք10.ՆՄԲ.ՄՆ.5 Օգտագործի իդեալական գազի վիճակի հավասարումը (PV = nRT) տարբեր հաշվարկներում։

12. Ք10.ՆՄԲ.ՄՆ.6 Գործնականում իրականացնի Ավոգադրոյի օրենքի ստուգում գազանջատման ռեակցիայի օգնությամբ։ Օրինակ՝ CaCO3-ի/Mg-ի և աղաթթվի փոխազդեցություն: Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։

Բովանդակություն

1. Նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակներ: Մոլեկուլային և ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութեր:

2. Գազային օրենքներ:

3. Լուծույթներ:

4. Ցրիվ (դիսպերս) համակարգեր:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1) Վարժությունների և խնդիրների լուծում։ Նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակներ:

2) Վարժությունների և խնդիրների լուծում։ Գազային օրենքներ:

3) Վարժությունների և խնդիրների լուծում։ Լուծույթներ։

3. Լաբորատոր աշխատանք

1) Ավոգադրոյի օրենքի ստուգում գազանջատման ռեակցիայի օգնությամբ։ Օրինակ՝ CaCO3-ի/Mg-ի և աղաթթվի փոխազդեցություն:

2) Թթվահիմնային տիտրում, որպես նյութի անհայտ կոնցենտրացիայի որոշման մեթոդ:

4. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում ցրիվ համակարգերի տարածվածության և/կամ հատկությունների վերաբերյալ:

5. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Օրինաչափություն

1) Մոլեկուլի չափսից և զանգվածից կախված՝ նյութերի ագրեգատային վիճակը աստիճանաբար փոխվում է գազ-հեղուկ-պինդ (Cl2, Br2, I2):

2) Նյութերի լուծելիության կախվածությունը ջերմաստիճանից և ճնշումից:

2. Մասշտաբ, համամասնություն և քանակ

Մասնիկների հսկայական թիվը (Ավոգադրոյի հաստատուն) ընկած է մոլ գաղափարի հիմքում:

3. Համակարգ և մոդել

1) Լուծույթները բարդ ֆիզիկաքիմիական համակարգեր են:

2) Իդեալական գազի մոդելը հնարավորություն է տալիս նկարագրելու գազերին բնորոշ օրինաչափությունները:

4. Կայունություն և փոփոխություն

Կոպտադիսպերս ցրիվ համակարգերը համեմատաբար ավելի անկայուն են, քան լուծույթները:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա տեքստից առանձնացնել առանցքային հասկացությունները, բանալի բառերը և մեկնաբանել նյութի հիմնական գաղափարը բանավոր և գրավոր։ Կարողանա վերլուծել և բացատրել ուսումնասիրված նյութը փաստարկված խոսքով, ծավալել առողջ բանավեճ՝ հարգելով դիմացինի տեսակետը։

Ֆիզիկա - Իմանալ նյութի ագրեգատային վիճակները և նախնական պատկերացումներ ունենալ հիմնական գազային օրենքների մասին:

Մաթեմատիկա - Կազմել համեմատություններ, կազմել և լուծել գծային հավասարումներ, լուծել տոկոսի կիրառմամբ խնդիրներ։ Արտահայտել միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով։ Լուծել երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգեր։ Կատարել գործողություններ ամբողջ ցուցիչով աստիճանների հետ։

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Աշխատանք տեքստային խմբագրիչներով, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքների հմտություններ: Սահիկների պատրաստում: Համացանցից ստացված տեղեկության ճիշտ մշակում, տարբեր ձևերով տվյալների ներկայացում և ակադեմիական ազնվության պահպանում (մեդիա գրագիտություն)։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ3, Մ6, Մ11, Մ14, Մ15, Մ21, Մ25, Մ26, Մ29, Մ32, Մ33


Թեմա 4

Քիմիական ռեակցիաներ

Նպատակ

Զարգացնել գիտելիքներ քիմիական ռեակցիաների և հավասարումների վերաբերյալ։

Ձևավորել գիտելիքներ ռեակցիայի արագության, քիմիական հավասարակշռության և ռեակցիայի ջերմէֆեկտի վերաբերյալ։

Զարգացնել գործնական հմտություններ քիմիական ռեակցիաների տեսակների օրինակներով։

Վերջնարդյունքներ

1. Ք10.ՔՌ.ՔՌԴ.1 Ներկայացնի և տարբերակի քիմիական ռեակցիաների տեսակները՝ ըստ դարձելիության, համասեռության, ելանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության:

2. Ք10.ՔՌ.ՔՌԴ.2 Հասկանա և բացատրի Ա. Լավուազիեի և Մ. Լոմոնոսովի կատարած փորձերը զանգվածի պահպանման օրենքի տեսանկյունից:

3. Ք10.ՔՌ.ՔՌԴ.3 Ներկայացնի նյութի զանգվածի պահպանման օրենքը և այն կիրառի խնդիրներ լուծելիս: Հաշվի ռեակցիայի ելքը (փոխարկման աստիճանը)։

4. Ք10.ՔՌ.ՔՌԴ.4 Վերհիշի և սահմանի օքսիդացման աստիճան հասկացությունը և որոշի տարրի բարձրագույն և ցածրագույն օքսիդացման աստիճանները:

5. Ք10.ՔՌ.ՔՌԴ.5 Սահմանի վերականգնման-օքսիդացման (վերօքս) ռեակցիա հասկացությունը և տարբերակի վերօքս ռեակցիաների տեսակները:

6. Ք10.ՔՌ.ՔՌԴ.6 Սահմանի և տարբերակի օքսիդացում, վերականգնում, օքսիդիչ, վերականգնիչ հասկացությունները էլեկտրոնների փոխանցման տեսանկյունից, կազմի և վերլուծի վերօքս ռեակցիաներ, հավասարեցնի դրանք էլեկտրոնային հաշվեկշռի միջոցով:

7. Ք10.ՔՌ.ՔՌԴ.7 Բացատրի, թե ինչպես են փոխվում տարրերի օքսիդիչ և վերականգնիչ հատկությունները պարբերություններում և խմբերում:

8. Ք10.ՔՌ.ՔՌԴ.8 Սահմանի իոնափոխանակային ռեակցիաները: Պարզաբանի լուծույթներում էլեկտրոլիտների միջև ընթացող փոխանակման ռեակցիաների մինչև վերջ ընթանալու պայմանները:

9. Ք10.ՔՌ.ՔՌԴ.9 Ներկայացնի և վերլուծի իոնափոխանակային ռեակցիաների մոլեկուլային, լրիվ և կրճատ իոնական հավասարումները:

10. Ք10.ՔՌ.ՔՌԴ.10 Թվարկի էլեկտրոլիզի գործընթացում կիրառվող էլեկտրոդների տեսակները (իներտ և լուծելի):

11. Ք10.ՔՌ.ՔՌԴ.11 Բացատրի իներտ էլեկտրոդներով հալույթների և լուծույթների էլեկտրոլիզի առանձնահատկությունները:

12. Ք10.ՔՌ.ՔՌԴ.12 Ներկայացնի մաքուր պղնձի ստացումը էլեկտրոլիզի եղանակով պղնձե էլեկտրոդներով։

13. Ք10.ՔՌ.ՔՌԴ.13 Ներկայացնի և վերլուծի անոդի և կաթոդի վրա ընթացող պրոցեսները:

14. Ք10.ՔՌ.ՔՌԴ.14 Կիրառի քիմիական ռեակցիաների դասակարգման վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքում, մշակում և եզրահանգումներ) ժամանակ։

15. Ք10.ԷՊԹ.ԷՊՕ.1 Սահմանի էներգիայի պահպանման օրենքը:

16. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.1 Վերհիշի ջերմանջատիչ ու ջերմակլանիչ ռեակցիաները և կատարի հաշվարկներ ջերմաքիմիական հավասարումների կիրառմամբ:

17. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.2 Բացատրի, որ կալորիմետրի օգնությամբ կարելի է չափել ջերմության քանակը (q = mcΔT), որն անջատվել է ռեակցիայի ընթացքում (այրում կամ չեզոքացում):

18. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.3 Գործնականում իրականացնի չեզոքացման ռեակցիայի ջերմէֆեկտի որոշում։ Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։ Տարբերի կախյալ և անկախ փոփոխականները։ Նշի փորձի բարելավման (ավելի հավաստի տվյալներ ստանալու) հնարավորությունները։

19. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.4 Սահմանի նյութի գոյացման և այրման ստանդարտ էնթալպիայի փոփոխությունը՝ բերելով համապատասխան հավասարումներ:

20. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.5 Սահմանի Հեսի օրենքը և հաշվի ռեակցիայի էնթալպիայի (ΔHռ) փոփոխությունը՝ օգտագործելով տրված այլ ռեակցիաների էնթալպիաների փոփոխությունների արժեքները:

21. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.6 Կառուցի Հեսի ցիկլ և կատարի անհրաժեշտ հաշվարկներ:

22. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.7 Սահմանի կապի էներգիա հասկացությունը և հաշվի ռեակցիայի ΔH0ռ՝ ելնելով ելանյութերի և վերջանյութերի կապերի էներգիաների արժեքներից:

23. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.8 Ներկայացնի պոտենցիալ էներգիաների դիագրամները ջերմանջատիչ և ջերմակլանիչ ռեակցիաների համար:

24. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.9 Սահմանի բյուրեղացանցի էնթալպիա հասկացությունը և բնութագրի իոնների չափերի և լիցքի ազդեցությունը դրա արժեքի վրա:

25. Ք10.ԷՊԹ.ՋԷՀ.10 Կիրառի ջերմաքիմիայի, էնթալպիայի և Հեսի օրենքի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

26. Ք10.ԿՀ.ՌԱ.1 Սահմանի ռեակցիայի արագություն հասկացությունը։ Տարբերակի հոմոգեն և հետերոգեն ռեակցիաները: Սահմանի ռեակցիայի ակտիվացման էներգիա և կատալիզատոր հասկացությունները: Բնութագրի դարձելի ռեակցիաները և քիմիական հավասարակշռությունը:

27. Ք10.ԿՀ.ՌԱ.2 Մեկնաբանի տարբեր գործոնների (կոնցենտրացիա, ճնշում, ջերմաստիճան (Վանտ-Հոֆի կանոն) և կատալիզատոր) ազդեցությունը քիմիական ռեակցիայի արագության վրա:

28. Ք10.ԿՀ.ՌԱ.3 Ներկայացնի բախման տեսության հիմնական երեք դրույթները։

29. Ք10.ԿՀ.ՌԱ.4 Որոշի ռեակցիայի՝ կարգը ըստ ելանյութերի, օգտվելով տրված փորձնական տվյալներից և դուրս բերի ռեակցիայի արագության հավասարումը (արագության օրենք):

30. Ք10.ԿՀ.ՌԱ.5 Գործնականում իրականացնի ռեակցիայի արագության որոշում։ Օրինակ՝ ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայում: Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։ Տարբերի կախյալ և անկախ փոփոխականները։ Նշի փորձի բարելավման (ավելի հավաստի տվյալներ ստանալու) հնարավորությունները։

31. Ք10.ԿՀ.ՌԱ.6 Կիրառի ռեակցիայի արագության վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

32. Ք10.ԿՀ.Հ.1 Սահմանի Լե Շատելյեի սկզբունքը և մեկնաբանի նյութի կոնցենտրացիայի, ճնշման և ջերմաստիճանի ազդեցությունը հավասարակշռության տեղաշարժի վրա (ներառյալ լուծելիության տեսանկյունից):

33. Ք10.ԿՀ.Հ.2 Ներկայացնի հավասարակշռության հաստատունի և լուծելիության արտադրյալի արտահայտությունները։

34. Ք10.ԿՀ.Հ.3 Ներկայացնի pH-ի սանդղակը (0-14) և գործնականում իրականացնի տարբեր թթուների, հիմքերի և աղերի 0.1 Մ լուծույթների pH-ի որոշում ունիվերսալ հայտանյութի և/կամ սարքի օգնությամբ։ Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։

35. Ք10.ԿՀ.Հ.4 Սահմանի աղերի հիդրոլիզ և հիդրոլիզի աստիճան հասկացությունները: Տարբերի հիդրոլիզվող և չհիդրոլիզվող աղերը, բերի օրինակներ:

36. Ք10.ԿՀ.Հ.5 Որոշի աղի լուծույթի միջավայրը հայտանյութերի օգնությամբ: Գրի աղերի հիդրոլիզի լրիվ և կրճատ իոնական հավասարումները:

37. Ք10.ԿՀ.Հ. 6 Գործնականում իրականացնի նատրիումի հիդրոկարբոնատի տիտրումը թթվով։ Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։

38. Ք10.ԿՀ.Հ.13 Սահմանի դիսոցման աստիճանը և դրա վրա ազդող գործոնները, կիրառի դրա մաթեմատիկական արտահայտությունները հաշվարկներում:

39. Ք10.ԿՀ.Հ.14 Բացատրի էլեկտրոլիտային դիսոցման պատճառն ու մեխանիզմները:

40. Ք10.ԿՀ.Հ.15 Գործնականում իրականացնի էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների էլեկտրահաղորդականության չափման փորձեր: Համեմատի էլեկտրոլիտը և ոչ էլեկտրոլիտը, ուժեղ և թույլ էլեկտրոլիտները: Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։

41. Ք10.ԿՀ.Հ.16 Նկարագրի թթուների և հիմքերի ընդհանուր հատկությունները էլեկտրոլիտային դիսոցման տեսության տեսանկյունից (համաձայն Արենիուսի տեսության):

42. Ք10.ԿՀ.Հ.17 Կիրառի հավասարակշռության վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

Բովանդակություն

1. Նյութի զանգվածի պահպանման օրենք: Քիմիական հավասարում: Ռեակցիայի ելքը:

2. Քիմիական ռեակցիաների դասակարգումը:

3. Ջերմաքիմիա: Ջերմաքիմիական հավասարում:

4. Քիմիական ռեակցիայի արագություն: Ռեակցիայի կարգ: Կատալիզ:

5. Դարձելի ռեակցիաներ: Քիմիական հավասարակշռություն:

6. Էլեկտրոլիտային դիսոցման տեսություն, ուժեղ և թույլ էլեկտրոլիտներ:

7. Իոնափոխանակային ռեակցիաներ:

8. Աղերի հիդրոլիզ:

9. Վերականգնման-օքսիդացման ռեակցիաներ:

10. Էլեկտրոլիզ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1. Վարժությունների և խնդիրների լուծում։ Նյութի զանգվածի պահպանման օրենք: Բաղադրության հաստատունության օրենք: Քիմիական հավասարում:

2. Վարժությունների և խնդիրների լուծում։ Քիմիական ռեակցիաների դասակարգումը:

3. Վարժությունների և խնդիրների լուծում։ Ջերմաքիմիա: Ջերմաքիմիական հավասարում:

4. Վարժությունների և խնդիրների լուծում։ Քիմիական ռեակցիայի արագություն: Ռեակցիայի կարգ: Կատալիզ:

5. Վարժությունների և խնդիրների լուծում։ Դարձելի ռեակցիաներ: Քիմիական հավասարակշռություն:

6. Վարժությունների և խնդիրների լուծում։ Էլեկտրոլիտային դիսոցման տեսություն, ուժեղ և թույլ էլեկտրոլիտներ:

7. Վարժությունների և խնդիրների լուծում։ Իոնափոխանակային ռեակցիաներ:

8. Վարժությունների և խնդիրների լուծում։ Աղերի հիդրոլիզ:

9. Վարժությունների և խնդիրների լուծում։ Վերականգնման-օքսիդացման ռեակցիաներ:

10. Վարժությունների և խնդիրների լուծում։ Էլեկտրոլիզ:

2. Լաբորատոր աշխատանք

1. Չեզոքացման ռեակցիայի ջերմէֆեկտի որոշում:

2. Ռեակցիայի արագության որոշում։ Օրինակ՝ ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայում:

3. Տարբեր թթուների, հիմքերի և աղերի 0.1 Մ լուծույթների pH-ի որոշում ունիվերսալ հայտանյութի և/կամ սարքի օգնությամբ։

4. Նատրիումի հիդրոկարբոնատի տիտրումը թթվով։

5. էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների էլեկտրահաղորդականության չափման փորձեր: Համեմատել էլեկտրոլիտը և ոչ էլեկտրոլիտը, ուժեղ և թույլ էլեկտրոլիտները:

3. Նախագծային հետազոտական փորձարարական աշխատանք քիմիական ռեակցիաների տիպերի վերաբերյալ:

4. Թեմատիկ գրավոր աշխատանք 1, 2

1. Օրինաչափություն

1. Ռեակցիայի արագության կախվածությունը նյութերի կոնցենտրացիայից, ջերմաստիճանից և ճնշումից:

2. Մետաղներն օժտված են վերականգնիչ հատկություններով, իսկ ոչ մետաղները՝ հիմնականում օքսիդիչ հատկություններով:

3. Քիմիական ռեակցիաները դասակարգվում են ըստ ելանյութերի և վերջանյութերի թվի և բաղադրության:

2. Պատճառ և հետևանք

 Էլեկտրոլիտների հիդրատացումը հանգեցնում է դիսոցման:

3. Համակարգ և մոդել

Դարձելի համակարգերում ստեղծվում է քիմիական հավասարակշռություն:

4. Էներգիա և նյութ

1. Քիմիական ռեակցիաներն ուղեկցվում են էներգիայի անջատումով կամ կլանումով:

2. Էլեկտրոլիզը պրոցես է, որի ընթացքում էլեկտրական էներգիայի հաշվին ստանում են տարբեր նյութեր:

5. Կառուցվածք և գործառույթ

Օքսիդիչների և վերականգնիչների հատկությունները պայմանավորված են դրանց կառուցվածքով:

6. Կայունություն և փոփոխություն

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերի բաղադրությունը փոխվում է, սակայն դրանց ընդհանուր զանգվածը մնում է անփոփոխ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա մեկնաբանել թեմայի հիմնական գաղափարները, ձևակերպել հետազոտման հարց, առաջադրել և հիմնավորել վարկած, ձևակերպել հստակ եզրակացություններ։ Կարողանա ծավալել առողջ բանավեճ՝ հարգելով դիմացինի տեսակետը։

Ֆիզիկա - Պատկերացում ունենալ արագություն հասկացության մասին: Իմանալ ջերմություն-էներգիայի այլ տեսակների փոխկապակցվածությունը:

Կենսաբանություն - Պատկերացում ունենալ ֆերմենտի կատալիտիկ հատկությունների մասին:

Մաթեմատիկա - Կազմել և լուծել մեկ և երկու անհայտով գծային հավասարումներ, քառակուսային հավասարումներ, լուծել տոկոսի կիրառմամբ խնդիրներ։ Արտահայտել միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով։ Կատարել գործողություններ ամբողջ ցուցիչով աստիճաններով:

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Աշխատանք տեքստային խմբագրիչներով, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքների հմտություններ: Համացանցից ստացված տեղեկության ճիշտ մշակում, տարբեր ձևերով տվյալների ներկայացում և ակադեմիական ազնվության պահպանում (մեդիա գրագիտություն)։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ3, Մ6, Մ7, Մ10, Մ11, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ29, Մ32


Թեմա 5

Ոչ մետաղներ և մետաղներ

Նպատակ

Զարգացնել և ամրապնդել գիտելիքներ մետաղների և ոչ մետաղների ու դրանց միացությունների վերաբերյալ։

Զարգացնել և ամրապնդել գործնական հմտություններ մետաղների և ոչ մետաղների ու դրանց միացությունների հայտնաբերման, ստացման, քիմիական հատկությունների ռեակցիաների օրինակներով:

Վերջնարդյունքներ

1. Ք10.ՔՌ.ՌՄ.1 Նկարագրի ՈՒՄ ճառագայթների առկայությամբ քլորի և ջրածնի միջև ընթացող ռեակցիայի մեխանիզմը՝ ներառելով հարուցման, շղթայի զարգացման և խզման փուլերը:

2. Ք10.ՆՄԲ.ՆՏ.1 Բնութագրի ոչ մետաղների ընդհանուր հատկությունները (պարբերական աղյուսակում զբաղեցրած դիրք, հիմնական օքսիդացման աստիճաններ, օքսիդիչ հատկություններ)։

3. Ք10.ՆՄԲ.ՆՏ.2 Նկարագրի ջրածնի ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները:

4. Ք10.ՆՄԲ.ՆՏ.3 Գործնականում իրականացնի ջրածնի ստացում և դրա հատկությունների ուսումնասիրություն։ Օրինակ՝ Zn և աղաթթվի փոխազդեցությամբ ջրածնի ստացում և դրա փոխազդեցությունը CuO-ի և օդի թթվածնի հետ։ Մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

5. Ք10.ՆՄԲ.ՆՏ.4 Բնութագրի հալոգենների դիրքը պարբերական աղյուսակում և նկարագրի դրանց ֆիզիկական և քիմիական հատկությունները:

6. Ք10.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի ժավելաջրի և քլորակրի ստացման ռեակցիաների հավասարումները և նկարագրի դրանց կիրառությունը։

7. Ք10.ՆՄԲ.ՆՏ.6 Գործնականում իրականացնի քլորակրի և/կամ նատրիումի հիպոքլորիտի քանակական որոշում տիտրման եղանակով։ Հավաքի և վերլուծի ստացված տվյալները։

8. Ք10.ՆՄԲ.ՆՏ.7 Ներկայացնի և համեմատի հալոգենիդ իոնների հայտնաբերման ռեակցիաները։

9. Ք10.ՆՄԲ.ՆՏ.8 Գործնականում իրականացնի հալոգենիդ իոնների որակական որոշման ռեակցիաներ։ Մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

10. Ք10.ՆՄԲ.ՆՏ.9 Ներկայացնի թթվածնի ստացումը, ֆիզիկական, քիմիական հատկությունները և կիրառությունը:

11. Ք10.ՆՄԲ.ՆՏ.10 Գործնականում իրականացնի թթվածնի ստացում թթվածնավոր աղերի քայքայումից և դրա որակական հայտնաբերում։ Մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

12. Ք10.ՆՄԲ.ՆՏ.11 Համեմատի թթվածնի և օզոնի օքսիդիչ հատկությունները և հասկանա օզոնային շերտի կարևորությունը մարդու առողջության պահպանման տեսանկյունից։

13. Ք10.ՆՄԲ.ՆՏ.12 Ներկայացնի նշված կարևորագույն անօրգանական միացությունների ստացումը (ներառյալ արտադրական) և կիրառությունը.

ա) NO2 , HNO3, NH3,

բ) պարարտանյութեր (NaNO3, KNO3, NH4NO3, կրկնակի և պարզ սուպերֆոսֆատ, ամոֆոս, պրեցիպիտատ),

գ) SO2, SO3, H2SO4,

դ) ապակի (սիլիկատներ):

14. Ք10.ՆՄԲ.ՆՏ.13 Գործնականում իրականացնի ծծմբի(IV) օքսիդի ստացում և հայտնաբերում։ Մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

15. Ք10.ՆՄԲ.ՆՏ.14 Գործնականում իրականացնի սուլֆատ և սուլֆիտ իոնների հայտնաբերում և տարբերակում։ Մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

16. Ք10.ՆՄԲ.ՆՏ.15 Գործնականում իրականացնի ամոնիակի ստացում և հատկությունների ուսումնասիրում: Մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

17. Ք10.ՆՄԲ.ՆՏ.16 Գործնականում իրականացնի նիտրատ իոնների հայտնաբերման ռեակցիա ազոտական թթվի խիտ լուծույթի և պղնձի փոխազդեցությամբ: Մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

18. Ք10.ՆՄԲ.ՆՏ.17 Բնութագրի մետաղների ստացման ընդհանուր եղանակները (ներառյալ արտադրական) և հատկությունները (պարբերական աղյուսակում զբաղեցրած դիրք, հիմնական օքսիդացման աստիճաններ, վերականգնիչ հատկություններ)։

19. Ք10.ՆՄԲ.ՆՏ.18 Ներկայացնի պարբերական աղյուսակի I և II խմբի մետաղների (Na, K, Ca, Mg) ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, ջրի կոշտության վերացման ռեակցիաները։

20. Ք10.ՆՄԲ.ՆՏ.19 Գործնականում իրականացնի մետաղի իոնների (Ba2+, Al3+, Fe2+, Fe3+, Ca2+, Zn2+) որակական հայտնաբերում (ներառյալ բոցի գույն)։ Համեմատի և մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

21. Ք10.ՆՄԲ.ՆՏ.20 Գործնականում իրականացնի մետաղների հարաբերական ակտիվության որոշում աղաթթվի օգնությամբ: Համեմատի ու մեկնաբանի դիտարկումները և եզրակացություն անի։

22. Ք10.ՆՄԲ.ՆՏ.21 Գործնականում իրականացնի ջրի ընդհանուր կոշտության որոշում տիտրման եղանակով: Հավաքի և վերլուծի ստացված տվյալները և եզրակացություն անի։

23. Ք10.ՆՄԲ.ՆՏ.22 Ներկայացնի ալյումինի ստացումը էլեկտրոլիզով։ Նկարագրի ցինկի և ալյումինի օքսիդների և հիդրօքսիդների երկդիմի հատկությունները։

24. Ք10.ՆՄԲ.ՆՏ.23 Բնութագրի անցումային մետաղների ֆիզիկական և քիմիական հատկությունները երկաթի և պղնձի օրինակներով, ներկայացնի դրանց կոմպլեքս միացությունների բանաձևերը (H2O, NH3, CN- լիգանդներով)։

25. Ք10.ՆՄԲ.ՆՏ.24 Սահմանի մետաղների կերամաշումը, ներկայացնի երկաթի կերամաշման ռեակցիաների հավասարումները, նկարագրի կերամաշումից պաշտպանության որոշ եղանակները։

26. Ք10.ՆՄԲ.ՆՏ.25 Սահմանի համաձուլվածք հասկացությունը, տարբերակի, ըստ բաղադրության, թուջը պողպատից և նշի դրանց կիրառության ոլորտները։

27. Ք10.ՆՄԲ.ՆՏ.26 Ներկայացնի մետաղների (Na, K, Ca, Mg) նիտրատների, կարբոնատների և հիդրոկարբոնատների ջերմային քայքայման ռեակցիաները։

28. Ք10.ՆՄԲ.ՆՏ.27 Ներկայացնի և մեկնաբանի քիմիական որոշ նյութերի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա (օզոնային շերտի քայքայում, թթվային անձրևներ, հողի էռոզիա, էվտրոֆիկացիա)։

29. Ք10.ՆՄԲ.ՆՏ.28 Կիրառի նյութերի տեսակների վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

Բովանդակություն

1. Ոչ մետաղներ։

2. Մետաղներ։

3. Մետաղների կերամաշում:

4. Համաձուլվածքներ:

5. Անօրգանական որոշ նյութերի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1. Վարժությունների և խնդիրների լուծում։ Ոչ մետաղներ։

2. Վարժությունների և խնդիրների լուծում։ Մետաղներ։

2. Լաբորատոր աշխատանք

1. Ջրածնի ստացում և դրա հատկությունների ուսումնասիրություն։ Օրինակ՝ Zn և աղաթթվի փոխազդեցությամբ ջրածնի ստացում և դրա փոխազդեցությունը CuO-ի և օդի թթվածնի հետ։

2. Քլորակրի և/կամ նատրիումի հիպոքլորիտի քանակական որոշում տիտրման եղանակով։

3. Հալոգենիդ իոնների որակական որոշման ռեակցիաներ։

4. Թթվածնի ստացում թթվածնավոր աղերի քայքայումից և դրա որակական հայտնաբերում։

5. Ծծմբի(IV) օքսիդի ստացում ծծմբի այրմամբ և դրա հայտնաբերում։

6. Սուլֆատ և սուլֆիտ իոնների հայտնաբերում և տարբերակում։

7. Ամոնիակի ստացում և հատկությունների ուսումնասիրում։

8. Նիտրատ իոնների հայտնաբերման ռեակցիա ազոտական թթվի խիտ լուծույթի և պղնձի փոխազդեցությամբ։

9. Մետաղի իոնների (Ba2+, Al3+, Fe2+, Fe3+, Ca2+, Zn2+) որակական հայտնաբերում (ներառյալ բոցի գույն)։

10. Մետաղների հարաբերական ակտիվության որոշում աղաթթվի օգնությամբ։

11. Ջրի ընդհանուր կոշտության որոշում տիտրման եղանակով։

12. Իոնների հայտնաբերում։

3. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում

Քիմիական որոշ նյութերի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

4. Թեմատիկ գրավոր աշխատանք

1. Ոչ մետաղներ։

2. Մետաղներ։

1. Օրինաչափություն

Մետաղների և ոչ մետաղների շառավիղները օրինաչափորեն փոփոխվում են պարբերություններում և խմբերում:

2. Պատճառ և հետևանք

Մետաղների կերամաշումը արտաքին գործոնների ազդեցությամբ:

3. Կառուցվածք և գործառույթ

Համաձուլվածքների հատկությունները ավելի բարելավված են՝ համեմատած դրանց բաղադրիչների հետ:

4. Կայունություն և փոփոխություն

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա մեկնաբանել թեմայի հիմնական գաղափարները, ձևակերպել հետազոտման հարց, առաջադրել և հիմնավորել վարկած, ձևակերպել հստակ եզրակացություններ, ծավալել առողջ բանավեճ՝ հարգելով դիմացինի տեսակետը։

Ֆիզիկա - Նկարագրել մետաղների ջերմա- և էլեկտրահաղորդականությունը։ Նկարագրել լույսի անդրադարձման և կլանման ունակությունը:

Բնություն - Պատկերացում ունենալ օդի, ջրի և հողի վրա աղտոտիչների ազդեցության մասին:

Մաթեմատիկա - Կազմել և լուծել մեկ և երկու անհայտով գծային հավասարումներ, լուծել տոկոսի կիրառմամբ խնդիրներ։ Արտահայտել միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով և կառուցել գրաֆիկներ: Կատարել գործողություններ ամբողջ ցուցիչով աստիճաններով։

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կարողանա աշխատել տեքստային խմբագրիչներով, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական նյութեր և իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում: Համացանցից ստացված տեղեկության ճիշտ մշակում, տարբեր ձևերով տվյալների ներկայացում և ակադեմիական ազնվության պահպանում (մեդիա գրագիտություն)։

Աշխարհագրություն - Գաղափար ունենալ հանքային ռեսուրսների մասին։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ3, Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ10, Մ11, Մ14, Մ15, Մ18, Մ21, Մ25, Մ26, Մ29, Մ32, Մ33

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան