Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն 

 

30 մարտի 2023 թ.

N 31-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 7-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մարտի 30-ի

N 31-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 

ԲԱԺԻՆ 1. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկան նպատակ ունի նպաստել սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը և արժեքային համակարգի ամբողջացմանը, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, սոցիալապես ակտիվ, պատասխանատու և պահանջատեր քաղաքացու ձևավորմանը, նրանց հետագա կրթությանը, մասնագիտական կողմնորոշմանը կամ աշխատանքային գործունեությանը նախապատրաստելուն՝ ելնելով հարափոփոխ աշխարհում համամարդկային արժեքներով, հայրենասիրության ու քաղաքացիական ոգով դաստիարակելու անհրաժեշտությունից:

2. Հիմնական (միջին) դպրոցում «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է՝

ա. Մեկնաբանի մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գաղափարական փոփոխությունները, վերլուծի դրանց իրականացման գործում մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը:

բ. Քննարկի համաշխարհային գործընթացները և դրանց ազդեցություններն առանձին տարածաշրջանների վրա և ընդհակառակը:

գ. Հետազոտի անհատ-հասարակություն միջավայր փոխազդեցությունն ու փոխկապվածությունը:

դ. Զարգացնի ակտիվ, բանիմաց և պատասխանատու քաղաքացու կերտմանը միտված գիտելիքներ և հմտություններ:

ե. Զարգացնի քննական վերլուծական միտքը պատմական տարբեր աղբյուրների վերլուծության ու մեկնաբանման հիման վրա՝ ձևավորելով պատմական մտածողություն:

3. Միջնակարգ (ավագ) դպրոցում «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է՝

ա. Վերլուծի մարդկության պատմության կարևորագույն իրադարձությունները, երևույթները, գործընթացները, գաղափարները, հասկացությունները՝ ըստ հասարակական գործունեության բոլոր հիմնական ուղղությունների:

բ. Ձևավորի պատմության ուսումնասիրության և վերլուծության համար անհրաժեշտ կարողություններ:

գ. Նպաստի անհրաժեշտ սոցիալական հմտություններով ու կարողություններով օժտված անձի ձևավորմանն ու կայացմանը, որը գիտակցում է հիմնարար հոգևոր արժեքների առաջնայնությունը և ձգտում է սեփական կրթական մակարդակի բարձրացմանը:

դ. Զարգացնի պատմական ու տրամաբանական մտածողությունը, պատճառահետևանքային կապեր գտնի պատմական գործընթացներում, պատմական ու հասարակական տարբեր իրադարձությունների, երևույթների միջև, հասկանա ու մեկնաբանի տարբեր երկրների ու ժողովուրդների զարգացման ընթացքը, բնույթը, օրինաչափություններն ու առանձնահատկությունները, դրանք պայմանավորող գործոնները:

ե. Գնահատի և արժևորի համաշխարհային քաղաքակրթական ձեռքբերումները, հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության անդաստանում:

 

ԲԱԺԻՆ 2. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

4. Պատմությունը անհատի, ազգի և ողջ մարդկության հիշողությունն է: Ինչպես յուրաքանչյուր անհատի պատմություն պայմանավորված է նրա անհատականությամբ, այնպես էլ համայն մարդկության պատմությունը ժամանակակից ձեռքբերումների մարմնավորումն է: Համաշխարհային պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս տեսնելու մարդկության զարգացման ուղին՝ քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական նվաճումներ: Հնարավորություն է տալիս հասկանալու և արժևորելու մշտապես փոփոխվող աշխարհի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացները և դրանցում դերակատարում ունեցած անհատներին: Այս ամենի արդյունքում անձը մարդուց վերածվում է անհատի և գիտակցում է իր տեղը սերունդների հերթափոխում՝ խորապես ըմբռնելով իր՝ որպես պատասխանատու քաղաքացու գոյության իմաստը: Սույնով պայմանավորված՝ «Համաշխարհային պատմություն» առարկան հանրակրթության անքակտելի մասն է և անցյալի ու ներկայի պատմական, հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացները կապող կարևորագույն դերակատարում ունի:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

(5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններ)

 

5. Հանրակրթական հիմնական ծրագրի համաշխարհային պատմություն առարկայի վերջնարդյունքները

 

1) 7.1.1. Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունները, դրանց ձևավորման ու զարգացման ընթացքը, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ:

2) 7.1.2. Վերլուծի և համակարգի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական համատեքստում:

3) 7.1.3. Ուսումնասիրի հին քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:

4) 7.1.4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի հասարակությունների վրա:

5) 7.2.1. Վերլուծի անտիկ քաղաքակրթությունների ձևավորման և զարգացման գործընթացները, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ:

6) 7.2.2. Վերլուծի այն գործընթացները և գաղափարները, որոնք հանգեցրին անտիկ քաղաքակրթությունների կործանմանը:

7) 7.2.3. Ուսումնասիրի անտիկ քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:

8) 7.2.4. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները և ազդեցությունը արդի հասարակությունների վրա:

9) 7.3.1. Վերլուծի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները:

10) 7.3.2. Հետազոտի և ներկայացնի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների անկման պատճառները:

11) 7.3.3. Համեմատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները:

12) 7.3.4. Գնահատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումը արդի աշխարհի ձևավորման վրա:

13) 7.4.1. Վերլուծի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները:

14) 7.4.2. Հետազոտի և ներկայացնի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների անկման պատճառները:

15) 7.4.3. Համեմատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները:

16) 7.4.4. Գնահատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումն արդի աշխարհի ձևավորման վրա:

 

6. Հանրակրթական միջնակարգ ծրագրի համաշխարհային պատմություն առարկայի վերջնարդյունքները

 

1) 10.1.1. Դասակարգի պատմության փուլաբաժանումները, մեկնաբանի պատմական գործընթացները:

2) 10.1.2. Մեկնաբանի «քաղաքակրթություն» եզրույթը, դասակարգի քաղաքակրթության տիպերը:

3) 10.1.3. Վերլուծի և գնահատի քաղաքակրթությունների ձեռքբերումներն ու բացթողումները:

4) 10.1.4. Մեկնաբանի և համատեքստում կիրառի պատմական եզրույթները, վերլուծի պատմական աղբյուրները:

5) 10.2.1. Հետազոտի հին արևելյան հասարակությունների ձևավորման և զարգացման գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակությունները:

6) 10.2.2. Վերլուծի հին արևելյան հասարակությունների ազդեցությունը համաշխարհային պատմական գործընթացների վրա:

7) 10.2.3. Հետազոտի և ներկայացնի հին արևելյան հասարակություններում ձևավորված համակարգերը:

8) 10.2.4. Գնահատի հին արևելյան հասարակությունների դերը արդի աշխարհում:

9) 10.3.1. Վերլուծի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ձևավորման ու զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

10) 10.3.2. Համեմատի անտիկ քաղաքակրթությունները Հին արևելյան քաղաքակրթությունների հետ:

11) 10.3.2. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները՝ որպես հասարակությունների զարգացման խթան:

12) 10.3.4. Ներկայացնի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ազդեցությունը արդի աշխարհում:

13) 10.4.1. Հետազոտի Հին աշխարհի հասարակական ճգնաժամն ու Նորի ձևավորման նախադրյալները:

14) 10.4.2. Վերլուծի համաշխարհայնացման դրսևորման ու զարգացման նախադրյալները, ընթացքն արևմուտքում և արևելքում:

15) 10.4.3. Համեմատի անտիկ և միջնադարյան քաղաքակրթությունները, բացահայտի օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

16) 10.4.4. Մեկնաբանի պատմական փորձը հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

17) 10.5.1. Վերլուծի Զարգացած միջնադարի տարբեր քաղաքակրթությունների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:

18) 10.5.3. Հետազոտի ձևավորված գաղափարներն ու գործընթացները, որոնք հիմք դարձան հասարակության փոփոխության համար:

19) 10.5.2.Գնահատի միջնադարյան դարաշրջանի քաղաքակրթական ձեռքբերումները: համաշխարհային մշակույթի համատեքստում, ցույց տա մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու անհրաժեշտությունը:

20) 10.5.4. Վեր հանի միջնադարի ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը, ցույց տա իր և սերունդների կապը պատմության մեջ:

21) 10.6.1. Վերլուծի նոր ժամանակների հասարակարգի քաղաքական, հասարակական, սոցիալական և մշակութային զարգացումներն ու գործընթացները:

22) 10.6.2. Մեկնաբանի տարբեր հասարակությունների քաղաքակրթական մարտահրավերների հաղթահարման ուղիները և կազմի խնդիրների լուծման իր տարբերակները:

23) 10.6.3. Հետազոտի նոր ժամանակներում ձևավորված գիտական և մշակութային արժեքները և դրանց ազդեցությունը հասարակության զարգացման տարբեր բնագավառների վրա:

24) 10.6.4. Գնահատի նոր ժամանակների մշակույթի ազդեցությունը ներկայիս աշխարհի վրա:

 

ԲԱԺԻՆ 4. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

7. «Համաշխարհային պատմություն» առարկայի ծրագրային բովանդակությունը անդրադառնում է՝

 

1) Համաշխարհային պատմական, հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացների համադրմանը,

2) մարդկության պատմության ընթացքում տեղ գտած փոփոխություններին,

3) մարդկության պատմության ընթացքում տեղ գտած գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի նվաճումներին,

4) գլոբալ փոխազդեցությունների նկատմամբ սովորողների վերաբերմունքին,

5) քաղաքակրթական և մշակութային գործընթացների ներկայացմամբ սովորողի մոտ արժեքային համակարգի ձևավորման սոցիալական նպատակներին,

6) պատմական մտածելակերպի ձևավորմամբ՝ սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացման նպատակներին,

7) պատմական տեղեկատվության շարունակականության պահանջներին՝ նախկինում ուսումնասիրված նյութից մինչև ընթացիկ և դրան հաջորդող նյութը ակնկալվող կապին,

8) տարբեր առարկաների (հայոց պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու և գրականություն, օտար լեզուներ, համաշխարհային գրականություն, հասարակագիտություն և այլն) հետ կապերին,

9) ուսումնասիրվող երևույթների (անհատ, հասարակություն, նորարարություն, հեղափոխություն, պետություն, կոնֆլիկտ, մշակույթ) միջև գոյություն ունեցող բնական կապերին:

8. Առարկայի առանձնահատկությունը սովորողի պատմական, շրջահայաց մտածողության ձևավորումն ու զարգացումն է, որը հնարավորություն կտա նրան ըմբռնելու մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, հասկանալու դրանց իրականացման գործում մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը, գնահատելու պատմական գործընթացների համատեքստում ինստիտուցիոնալ կառույցների ձևավորումը, վերլուծելու համաշխարհային փոխազդեցությունների դաշտում առկա գործընթացները, ծանոթանալու մշակութային միջավայրին և հասկանալու անհատ-հասարակություն-միջավայր փոխազդեցությունն ու փոխկապվածությունը:

 

ԲԱԺԻՆ 5. ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

 

9. «Համաշխարհային պատմություն» առարկայի մոտեցումները, սկզբունքներն ու ծրագրային փուլերը հիմնված են

ա) քաղաքակրթություն,

բ) փոփոխություն,

գ) գլոբալ փոխազդեցություն,

դ) համակարգ

հիմնական գաղափարների վրա, որոնք փոխկապվածության սկզբունքով քննության են առնում համաշխարհային պատմության ողջ շրջափուլը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը:

 

10. «Համաշխարհային պատմություն» առարկան ուսումնասիրվում է հետևյալ 16 ենթահասկացությունների միջոցով.

«Կառավարում», «Զարգացում», «Պատմական կարևորություն», «Համակարգ», «Անհատ», «Հայրենիք», «Պատճառ-հետևանք», «Հեռանկար», «Պետություն», «Հավատ», «Նորարարություն», «Ձև», «Ժամանակ, տեղ, տարածություն», «Հարաբերություններ», «Փոխկապակցվածություն», «Համագործակցություն»:

 

ԲԱԺԻՆ 6. ԽԱՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

11. Սովորողների մոտ աշխարհի համապարփակ և գիտականորեն հիմնավորված տեսակետ կառուցելու համար ներառվել են նաև խաչվող հասկացություններ։ Դրանք տարբեր ոլորտները կապելու միջոց են, քանի որ կիրառվում եմ հասարակագիտության և բնագիտության բոլոր ճյուղերում։ Խաչվող հասկացությունները կազմակերպչական հենք են հանդիսանում հասարակագիտական և բնագիտական տարբեր առարկաներից ստացված գիտելիքները փոխկապակցելու համար։ Խաչվող հասկացություններն են՝

1) Օրինաչափություն

2) Պատճառ և հետևանք

3) Մասշտաբ, համամասնություն, քանակ

4) Կառուցվածք և գործառույթ

5) Համակարգ և մոդել

6) Էներգիա, նյութ

7) Կայունություն և փոփոխություն

8) Զարգացում

9) Անհատ և հարաբերություններ

10) Ժամանակ և տարածություն

11) Անհատական և մշակութային արժեհամակարգ

12) Համաշխարհայնացում

 

ԲԱԺԻՆ 7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք կապահովեն յուրաքանչյուր

13. «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսումնառության հիմքում դրված է հետևյալ դասավանդման մոտեցումները.

1) Հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն (հասկացությունն առարկայի հիմքում ընկած մեծ գաղափարներն են, որոնք ժամանակ, տարածություն և մշակութային սահմանափակումներ չունեն):

2) Հմտություններ.

ա) սովորողի ուսումնական հմտությունների զարգացում. քննադատական, վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողություն,

բ) հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում,

գ) ինքնակազմակերպման հմտություն,

դ) խնդրահարույց իրավիճակների լուծման հմտության զարգացում:

3) Ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն:

4) Տարբերակված ուսումնառություն:

5) Իրական կյանքին առնչվող և խնդրահարույց հարցերի հետազոտման վրա հիմնված ուսումնառություն:

 

ԲԱԺԻՆ 8. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

14. Հայտորոշիչ գնահատումը նախնական գնահատումն է, որի նպատակն է պարզել սովորողների նախնական գիտելիքները, կարողությունները կամ հմտությունները՝ մինչև դասավանդումը:

15. Ուսուցանող գնահատումը հաճախ կոչվում է նաև ձևավորող գնահատում կամ գնահատում ուսումնառության համար: Այսպիսի գնահատումն ուղղված է սովորողների ուսումնառության բարելավմանը։ Այն հնարավորություն է տալիս ուսումնառության ընթացքում բացահայտելու սովորողի թույլ և ուժեղ կողմերը, սովորողներին ուղղորդելու և դասավանդման հետագա ընթացքը պլանավորելու համար։

16. Ուսումնառության գնահատումը հաճախ կոչվում է ամփոփիչ գնահատում: Դրա նպատակն է ձեռք բերել ապացույցներ և տվյալներ, որոնք ցույց են տալիս ուսումնառության արդյունավետությունը: Սովորաբար ամփոփիչ գնահատումն իրականացվում է ժամկետի (քառորդ, կիսամյակ) կամ թեմատիկ միավորի վերջում: Տարեվերջյան քննությունները նույնպես ամփոփիչ գնահատման օրինակներ են: Դրանք սովորաբար արվում են պաշտոնական գրանցման համար և հաշվետվական նպատակ ունեն:

17. Ձևավորող (ուսուցանող) և ամփոփիչ գնահատումն իրականացվում է նախապես հրապարակված չափանիշների և սանդղակների համաձայն։

18. Ստուգումն ու գնահատումը նախատեսվում է իրականացնել տարբեր բնույթի և տիպի առաջադրանքներով: Առարկայի ուսումնառության համար կարևորում ենք.

1) գիտելիքի,

2) հետազոտական մոտեցումների,

3) հաղորդակցական հմտությունների,

4) մտածողության ձևերի գնահատումը:

 

19. Գնահատականի բաղադրիչները

1) Հիմնական դպրոցում «Համաշխարհային պատմություն» առարկայի գնահատականի 40%-ը պետք է կազմի հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը, հմտությունների զարգացման մասնաբաժինը կազմելու է 30%-ը, 20%-ը՝ արժեհամակարգին, իսկ 10%-ը՝ կապը իրական կյանքի հետ առաջադրանքների ու հետազոտությունների պլանավորելուն և իրականացնելուն։

2) Ավագ դպրոցում «Համաշխարհային պատմություն» առարկայի գնահատականի 30%-ը պետք է կազմի հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը, հմտությունների զարգացման մասնաբաժինը՝ 40%-ը, 20%-ը՝ արժեհամակարգին, իսկ 10%-ը՝ կապը իրական կյանքի հետ առաջադրանքների ու հետազոտությունների պլանավորելուն և իրականացնելուն։

 

ԲԱԺԻՆ 9. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:

2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:

4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:

5. Չափորոշիչներ՝ ՀՀ, NGSS, Էստոնիա, Սինգապուր, Ֆինլանդիա, Մասաչուսեթս, Կանադա, Cambridge GSE, IGCSE, Միջազգային բակալավրիատ, TIMSS ստուգաթեստի ծրագիր

6. «Կրթության չորս հիմնասյուններ»

(https://www.gcedclearinghouse.org/sites/default/files/resources/%5BENG%5D%20Learning_0.pdf), (https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000143375?posInSet=3&queryId=247bf22c-264b-4a40-bd16-28fd89dea989)

7. ԱՄՆ-ի կրթական չափորոշիչները (http://www.corestandards.org/read-the-standards/),

8. Ռուսաստանի կրթական չափորոշիչները (https://fgos.ru),

9. Սինգապուրի կրթական չափորոշիչները (https://www.moe.gov.sg/education-in-sg/),

10. Կանադայի կրթական չափորոշիչները( http://www.edu.gov.on.ca/eng/teachers/curriculum.html)

11. Ավստրիական կրթակարգ, http://www.curriculum.edu.au/values/val_values_and_the_australian_curriculum,33705.html

12. Հոնկ Կոնգի կրթակարգ, https://www.edb.gov.hk/en/index.html

13. (http://ele.fi/assets/evaluation_framework_microsoft_final.pdf https://educlusterfinland.fi/competence-matrix/):

14. (https://teaching.uncc.edu/teaching-guides/course-design/writing-measurable-course-objectives,

15. (https://us.corwin.com/en-us/nam/concept-based-curriculum-and-instruction-for-the-thinking-classroom/book253513.

16. Ammiani Marcellini .Rerum gestarum libri qusi supersunt / ED.W. seyfarth Vol 1-2 Leipz., 1978

17. Anderson, L.W., & Krathwohl (Eds.). (2001). A Taxonomy for Learning, Teaching, and Assessing: A Revision of Bloom’s Taxonomy of Educational Objectives. New York: Longman. Bloom, B., Englehart, M. Furst, E., Hill, W., & Krathwohl, D. (1956). Taxonomy of educational objectives: The classification of educational goals. Handbook I: Cognitive domain. New York, Toronto: Longmans, Green.

18. California common core state standards.

19. Cohen D․ K. (University of Michigan), Mehta D.J., (Harvard University), American Educational Research Journal, August 2017, Vol. 54, No. 4, pp. 644–690, DOI: 10.3102/0002831217700078

20. Competency-based Curriculum: An Effective Approach to Digital Curation Education Jeonghyun Kim Department of Library and Information Sciences, College of Information, University of North Texas. Email: Jeonghyun.Kim@unt.edu

21. Connecting IB to the NGSS.

22. Curriculum, Pedagogy and Educational Research: The Work of Lawrence Stenhouse Front Cover John Elliott, Nigel Norris Routledge, Mar 15, 2012

23. Draft State Standard for General Education

24. E. Gibbon, The History of the Decline and Fall of the Roman Empire, vol. 1, London, 1776.

25. Elton H. Warfare in Roman Europe, A. D. 350 - 425. New York, 1996.

26. Finnish National Board of Education, National Core Curriculum for preparatory education for general upper secondary Education 2014.

27. Grռgoire de Tours, Histoire des Francs, nouvelle ռdition de Guizot, augmentռe de la gռographie par Alfred Jacobs, 2 tomes, Librairie Acadռmique, Paris, 1861․

28. Haldon J. F., Byzantium in the Seventh Century: The Transformation of a Culture. Cambridge, 1997.

29. Haldon J. F., Warfare, State, and Society in the Byzantine World, 565-1204. London, 1999.

30. http://www.ibe.unesco.org/en/glossary-curriculum-terminology/t/transdisciplinary-approach

31. https://apasseducation.com/education-blog/curriculum-development-goals-objectives/

32. https://en.unesco.org/themes/education/research-foresight/revisiting-learning

33. https://read.oecd-ilibrary.org/education/making-the-curriculum-work_9789264163829-en?fbclid=IwAR2GGiANnq29kah4mgEw7MOGSS92Rxj1jTbkXLADABgHM2K4-EZFQTNJWno#page9

34. https://www.amazon.com/Transitioning-Concept-Based-Curriculum-Instruction Together/dp/1452290199)

35. https://www.education.ne.gov/contentareastandards/high-quality-content-standards/measurable/,

36. https://www.facultyfocus.com/articles/course-design-ideas/designing-measurable-outcomes-with-backwards-design/,

37. https://www.ibo.org/contentassets/318968269ae5441d8df5ae76542817a0/revised-cbtl-final-report-march-2020-2.pdf

38. https://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/education/what-students-learn-matters_d86d4d9a-en?fbclid=IwAR1o4Iu2NO5Do16pkBRRoDhUtmqmQy40VrxzYsUFiT5VZMA08aDIwQ_6co8#page13

39. https://www.moe.gov.sg/education-in-sg/21st-century-competencies/):

40. https://www.oecd.org/education/2030-project/teaching-and-learning/learning/?fbclid=IwAR1ICNgSVEecwzXGjL_C49VynuuhMc4mjRnRI-P6TkLgArWFcuB7MUY03v8

41. https://www.oecd.org/education/2030-project/teaching-and-learning/learning/

42. Aberth J․, Contesting the Middle Ages. Debates that are Changing our Narrative of Medieval History. London/ New York, Routledged, 344 pp.

43. La Nouvelle histoire / Sous la dir de J. Le Goff, R. Chartier, J. Revel. Bruxelles: Editions Complexe, 1988, 334.

44. Grant M․, From Rome to Byzantium: The Fifth Century AD, Routledge, 2015․

45. Massachusetts States’ Curriculum and Standards.

46. OECD, 2018, Making the Curriculum Work Centre for Educational Research and Innovation

47. OECD, 25 Nov 2020.What Students Learn Matters Towards a 21st Century Curriculum.

48. Štih P., The Middle Ages Between the Eastern Alps and the Northern Adriatic: Select Papers on Slovene Historiography and Medieval History, Leiden-Boston: Brill Academic Publishers, 2010, 488 p.

49. Pasi Sahlberg's "Finnish Lessons 2.0: What Can the World Learn from Educational Change in Finland. Teachers College Press; 2nd edition (January 1, 2015)

50. Pomper P., Elphick R.H., Vann R.T., World History: Ideologies, Structures, and Identities, Bodmin: Mpg books Ltd, 1998. - 296 p.

51. Powney, J., Cullen, M-A., Schlapp, U., Johnstone, M. & Munn, P. (2127). Understanding value education in the primary school. York: Reports Express.https://www.jstor.org/stable/27521312?seq=1#metadata_info_tab_contents. http://www.curriculum.edu.au/leader/values_education_what,_how,_why__what_next,36873.html?issueID=12833)

52. The Cambridge Ancient History, 14 Vol. 1970-2000.

53. The New Cambridge Medieval History, Volume 1, c.500–c.700. Edited by Paul Fouracre. 2005. Volume 2, c.700–c.900. Edited by Rosamond McKitterick. 1995. Volume 3, c.900–c.1024. Edited by Timothy Reuter. 1999. Volume 4, c.1024–c.1198, Part 1. Edited by David Luscombe, Jonathan Riley-Smith. 2004. Volume 4, c.1024–c.1198, Part 2. Edited by David Luscombe, Jonathan Riley-Smith. 2004. Volume 5, c.1198–c.1300. Edited by David Abulafia. 1999. Volume 6, c.1300–c.1415. Edited by Michael Jones. 2000. Volume 7, c.1415–c.1500. Edited by Christopher Allmand. 1998.

54. The Oxford World History of Empire: Volume One: the Imperial Experience, Oxford University Press, 2020, 584 p.

55. Thomas, E. (1992). Moral development, cultural context and moral education, In Chong, K.C. ed. Moral Perspectives and Moral Education. Singapore, University of Singapore Press.

56. Treadgold W. T., A History of the Byzantine State and Society. Stanford, 1997.

57. Wittaker C., Frontiers of the Roman Empire: A Social and Economic Study. Baltimore, 1994.

58. World History: Preparing for the Advanced Placement Examination, Perfect Learning Corporation 2018 Edition, 732 p.

59.Андреев А., Гений Франции, или Жизнь кардинала Ришелье. М., 1999.

60. Всемирная история в 6 томах., гл. ред. Чубарьян А. (2011-2017).

61. Гарен Э, Проблемы итальянского Возрождения, M., 1986.

62. Дельбрюк Г., Истирия военного искусства в рамках политической истории Т.1 СПб.1994г.

63. Тарле Е., История Италии в средные века. Москва 2003.

64. Ермолова И.,Римская империя и федераты IV-V вв.М.1999г.

65. Кондратева И., Гунны. Эпоха великого переселения народов, Москва, 1978 г.

66. Жуков К., Американские историки о военных причинах падения Рима, Вестник Новгородского Государственного Университета, 2013 г., стр. 83-86.

67. Багрянородный К., Об управлении империей, Пер., текст, коммент., под ред. Г. Литаврина, А. Новосельцева, М., 1989.

68. Культура Византии (вторая половина VII - XII века). Издательство: М., Наука, 1989, 460 c.

69. Лозинский С., История папства, М., 1986.

70. Люблинская А., Франция при Ришелье: Французский абсолютизм в 1630 - 1642 гг. Л., 1982.

71. Ковалев С., История Рима, Санкт Петербург, 2002.

72. Соловьев Э., Непобежденный еретик. Мартин Лютер и его время, М., 1984.

73. Томпсон Э., Римляне и варвары. Подение Западной Империи. Издательский дом «ЮВЕНТА», 2003.

74. Франция при Ришельё: (Французский абсолютизм в 1630-1642 гг.), Под ред. В. Рутенбурга. Л., 1982.

75. Чистозвонов А., Нидерландская буржуазная революция XVI века, М., 1958.

76. Штокмар В., История Англии в Середине века, Л.,1973.

77. Томпсон Э., Гунны. Грозные воины степей «ЗАО Центрполиграф», 2008.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական: