Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.12.2022-15.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 63-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 63-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

ԹԵՄԱ 1

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

Հիմնական նպատակը

Ձևավորել`

1. - պատկերացումներ նոր զինատեսակների կիրառման, ռազմավարական և մարտավարական ճակատամարտի ելքերի վերաբերյալ,

2. -կարևորել ազգի նվիրյալների, զինված պայքարի դերը ազգի և երկրի պաշտպանության գործում։

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի հայկական բանակի ռազմավարությունն ու մարտավարությունը պատմության համատեքստում:

2. Կատարի պատմական դասերի քարտեզագրում:

3. Արժևորի ազատագրական պայքարի նվիրյալներին:

4. Հայտնի դիրքորոշում պատմական կարևոր իրադարձությունների և գործիչների մասին:

Բովանդակություն

1. 17-րդ դարում Սյունիքի ազատագրական պայքարը։ Դավիթ բեկի և նրա զինակիցների ռազմավարությունն ու մարտավարությունը: Ֆիդայական շարժումը։ Անդրանիկ զորավարի մարտավարությունը։

3. 1-ին աշխարհամարտը։ Կամավորական շարժումը։ Հայկական լեգեոնը։

4. Հայկական բանակը 1918–1920 թթ.: Մայիսյան հերոսամարտերը։Լեռնահայաստանի ազատագրական պայքարը՝ Գարեգին Նժդեհի մարտավարությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում կիրառված զինատեսակները, դրանց ռազմավարական և մարտավարական մտահղացումների ազդեցությունը ճակատամարտի ելքի վրա:

Համակարգում և դասարանին են ներկայացնում ազգի նվիրյալների դերը՝ երկրի պաշտպանության և ազատագրական պայքարի գործում:

Անհատ և հարաբերություններ

Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)՝ հայրենասիրական ոգի, կատարած սխրանքներ:

 

Ժամանակ և տարածություն

Հին դարաշրջանից՝ մեր օրեր:

Միջառարկայական կապեր

Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:

Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Հին և միջին դարերի պատմություն, ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ23, Մ24, Մ36

ԹԵՄԱ 2

ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ

Հիմնական նպատակը

Ապահովել մարտի դաշտում զինվորի հիմնական գործողությունների կատարումը՝ հարձակման ժամանակ, պաշտպանությունում, դետքում, դիտակետում:

Նպաստել մարտի դաշտում զինվորի տեղաշարժվելու, դիրքավորվելու, քողարկվելու, դիտարկում իրականացնելու ճիշտ կատարմանը։

Վերջնարդյունքներ

1.Ընտրի ճիշտ կրակային կամ դիտարկման դիրք. դիրքավորվի, քողարկվի, դիտարկի հակառակորդին (դպրոցում, հարակից տարածքում)։

2. Քողարկված տեղաշարժվի մարտի դաշտում (դպրոցում, հարակից տարածքում)։

Բովանդակություն

1. Զինվորը պաշտպանությունում։

2. Զինվորը հարձակման ժամանակ։

3. Զինվորը դետքում։ Զինվորը որպես դիտորդ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Համացանցի միջոցով ուսումնասիրում են տեսաֆիլմեր «Զինվորի գործողությունը մարտի դաշտում» թեմայի վերաբերյալ։

Կատարում են գործողություններ՝

1. - պաշտպանությունում,

2. - հարձակման ժամանակ,

3. - դիտորդի դերում և դետքում:

Համակարգ և մոդել

ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ, վաշտ և այլն/

Կառուցվածք և գործառույթ

Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների.

1. պաշտպանությունում,

2. հարձակման ժամանակ,

3. - դիտորդի դերում և դետքում:

Միջառարկայական կապեր

Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:

Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Պատերազմների ժամանակ մարտի վարման եղանակները, դրանց առանձնահատկությունները և ռազմական գործիչներ (հռչակավոր զորավարներ)։

Ֆիզկուլտուրա: Դիրք:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ2, Մ12, Մ15, Մ31, Մ33, Մ45

ԹԵՄԱ 3

ԶԻՆՎՈՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ

Հիմնական նպատակը

Ձևավորել՝

1. - պատկերացումներ մարտական իրավիճակում հմտորեն, արագ կրակային դիրքի փոփոխման, քողարկված տեղաշարժման վերաբերյալ՝ ապահովելով սեփական անվտանգությունը և մարտական առաջադրանքի հաջող կատարումը։

2. - պատկերացումներ հրաձգության մի դիրքավորումից հմտորեն մյուսին անցնելու վերաբերյալ ՝ կախված մարտական իրավիճակից։

Վերջնարդյունքներ

1. Գլորումով փոխի կրակային դիրքը. դեպի կողք (աջ և ձախ) ։

2. Փոխի կրակային դիրքը. հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում՝ սողեսող:

3. Անաղմուկ քայլերով տեղաշարժվի առաջ (հետ, աջ և ձախ)։

Բովանդակություն

1.Հրաձգության դիրքի փոփոխումը՝ գլորումով դեպի կողք։ Քողարկված՝ սողեսող տեղաշարժը մարտի դաշտում:

2. Զբաղեցրած դիրքից քայլերով քողարկված և անաղմուկ տեղաշարժը (առաջ, հետ, աջ և ձախ)։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Համացանցի միջոցով ինքնուրույն (խմբով) ուսումնասիրում են համապատասխան տեսադասերը։

Քողարկված՝ սողեսող տեղաշարժվում են 10-ական մետր։Կատարում են դեպի կողք գլորումներ:

Տեղանքում՝ չոր ճյուղերի (նմանակման միջոցների օգտագործմամբ) պայմաններում փորձում են անաղմուկ քայլերով անցնել 20 մետր տարածություն (առաջ, հետ, աջ և ձախ)։

Ժամանակ և տարածություն

Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված):

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:

Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ ուժ, արագություն, ճկունություն, դիմացկունություն, հավասարակշռության զգացողություն և շարժումների կոորդինացիա: Նախավարժանք, շնչառական վարժանքներ։

Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։

Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ6, Մ14, Մ15, Մ25, Մ33, Մ38, Մ44, Մ45

ԹԵՄԱ 4

ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱՁԻԳԻՑ: ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐՔՆԵՐԸ

Հիմնական նպատակը

Ձևավորել՝

1. -պատկերացումներ հրաձգության կանոնների տիրապետման վերաբերյալ,

2. -պատկերացումներ հրաձգության ժամանակ ինքնաձիգի հնարավոր խափանումների և դրանք տեղում վերացնելու վերաբերյալ։

ինքնաձիգից օգտվելու կարողություններ՝ նախնական հրաձգության վարժություններ կատարելու համար:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ:

2. Ծանոթանա հրաձգության կանոններին։

3. Լիցքավորի փամփշտատուփը:

4. Ընդունի ինքնաձիգից կրակ վարելու հիմնական դիրքը:

4. Ճիշտ նշանառությամբ կրակ վարի. անշարժ (շարժվող) նշանակետի վրա:

5. Ստուգի և վերացնի ինքնաձիգից հրաձգության ժամանակ ի հայտ եկած խափանումները ։

Բովանդակություն

1. Ինքնաձիգից հրաձգության կանոնների ներկայացումը։

2. Ինքնաձիգի հնարավոր խափանումները հրաձգության ժամանակ և դրանց վերացման եղանակները:

3. Ինքնաձիգից գործնական հրաձգության վարումը.

 անվտանգության կանոնների հրահանգավորումը,

 նորմացույցների կատարումը (ինքնաձիգից կրակ վարելու դիրքը, ճիշտ նշանառության կատարումը, փամփուշտների լիցքավորման կարգը),

 հրաձգության վարումը անշարժ թիրախի վրա:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Դասարանին ներկայացնում են հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները: Լիցքավորում են փամփշտատուփը:Ընդունում են ինքնաձիգից կրակ վարելու դիրքը: Կատարում են ճիշտ նշանառության վարժանք:Վարում են հրաձգություն անշարժ թիրախի վրա:Վերացնում են ինքնաձիգի պայմանական խափանումը։

Կառուցվածք և գործառույթ

Ինքնաձիգից կրակ վարելու դիրք:

Ճիշտ նշանառությամբ հրաձգության վարում:

Միջառարկայական կապեր

Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ ուժ, արագություն, ճկունություն, դիմացկունություն, հավասարակշռության զգացողություն և շարժումների կոորդինացիա: Նախավարժանք, շնչառական վարժանքներ։

Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։

Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ5, Մ33, Մ44, Մ45

ԹԵՄԱ 4

ՁԵՌՔԻ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՆՌՆԱԿՆԵՐ

Հիմնական նպատակը

1. Կարևորել՝

ձեռքի բեկորային Ф-1, РГО (պաշտպանողական), Ջ-1,РГ-42, РГД-5 և РГН (հարձակողական) նռնակների կիրառման նշանակությունը

Ծանոթացնել բեկորային նռնակների մարտավարատեխնիկական բնութագրերին

ձևավորել ՝

2. պատկերացում բեկորային նռնակների կառուցվածքի, մեխանիզմի աշխատանքի սկզբունքի վերաբերյալ,

իմանալ

3. բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը:

տիրապետել

ձեռքի բեկորային նռնակների նետման եղանակներին ու կանոններին:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի ձեռքի բեկորային Ф-1, РГО (պաշտպանողական), Ջ-1, РГ-42, РГД-5 և РГН (հարձակողական) նռնակների նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը:

2. Ցուցադրի (նկարագրի) ձեռքի բեկորային նռնակների կառուցվածքը:

3. Գիտենա ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը:

4. Ճիշտ նետի ձեռքի ուսումնական նռնակը տարբեր դիրքերից (խրամատից, կանգնած, պառկած) :

Բովանդակություն

1.Ձեռքի բեկորային Ф-1, РГО (պաշտպանողական), Ջ-1, РГ-42, РГД-5 և РГН (հարձակողական) նռնակների նշանակության, մարտավարատեխնիկական բնութագրերի և կառուցվածքի ներկայացումը:

2. Ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգի ներկայացումը, նետման եղանակներն ու կանոնները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Տալիս են ձեռքի բեկորային նռնակների և նռնակը նետման համար պատրաստելու կարգի վերաբերյալ ընդհանուր տեղեկություն՝ ցուցադրումով, բացատրում են նռնակների և պայթուցիչի մասերի ու մեխանիզմների աշխատանքը։ Ցուցադրում են նռնակի նետման ճիշտ տեխնիկան։

Կառուցվածք և գործառույթ

Նռնակների և պայթուցիչի մասերն ու մեխանիզմները:

Նռնակի նետման ճիշտ տեխնիկա։

Միջառարկայական կապեր

Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ ուժ, արագություն, ճկունություն, դիմացկունություն, հավասարակշռության զգացողություն և շարժումների կոորդինացիա: Նախավարժանք, շնչառական վարժանքներ։Նռնակի նետում:

Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։

Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Անկյան տակ նետված մարմնի շարժում: Հետագծի գոյացում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ33, Մ44, Մ45

ԹԵՄԱ 5

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ

Հիմնական նպատակը

Ճանաչել հակատանկային, հակահետևակային ականները, իմանալ դրանց նշանակությունը,

 ընդհանուր կառուցվածքը, հիմնական մարտավարա-տեխնիկական բնութագրերը:

Իրազեկել ականների հետ վարվելու անվտանգության կանոնները։

Ծանոթացնել՝

1. - ինժեներական արգելափակոցների տեսակներին և նշանակությանը,

2. - ականադաշտերի նախազգուշացման նշաններին:

Վերջնարդյունքներ

1. Ճանաչի և տարբերի հակահետևակային ПМН-1, ПМН-2, МОН-50, հակատանկային ТМ57 (TM-62) ականները:

2. Իմանա ականների նշանակությունը, մարտավարա-տեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները։

3. Նկարագրի ականներից բխող վտանգները։

4. Իմանա և կարևորի ինժեներական արգելափակոցների, ականադաշտերի նշանակությունը առաջնագծի պաշտպանության համար:

5. Նկարագրի ականադաշտերի նախազգուշացման նշանները։

Բովանդակություն

1. Հակատանկային և հակահետևակային ականների ներկայացումը՝ ընդհանուր կառուցվածքը, նշանակությունը, մարտավարա-տեխնիկական բնութագրերը, անվտանգության միջոցառումները։

2. Ինժեներական արգելափակոցներ՝ տեսակները, նշանակությունը: Ականադաշտեր: Ականադաշտերի նախազգուշացման նշանները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են հակատանկային և հակահետևակային ականների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ Ներկայացնում (նկարում) են ականադաշտերի նախազգուշացման նշանները։

Կառուվածք և գործառույթ

Ականների կառուցվածքն ու գործողությունը:

Ականադաշտերի նախազգուշացման նշաններ:

Միջառարկայական կապեր

Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։

Ֆիզիկա։ Պայթյուն առաջացնող նյութեր, անվտանգության կանոններ։

Քիմիա: Քիմիական միացություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ6, Մ14, Մ38, Մ45

ԹԵՄԱ 6

ՌԵԼԻԵՖ ԵՎ ԴՐԱ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ:

Հիմնական նպատակը

Ուսուցանել ռելիեֆի ձևերը և տեղագրական քարտեզների վրա դրանց պատկերման օրինաչափությունը:

Գաղափար տալ բացարձակ և հարաբերական բարձրությունների մասին:

Վերջնարդյունքներ

1. Գիտենա ռելիեֆի ձևերը, հորիզոնականների միջոցով ռելիեֆի պատկերման էությունը:

2. Քարտեզի վրա որոշի կետերի բացարձակ և հարաբերական բարձրություններ, լանջերի թեքություններ:

Բովանդակություն

1. Ռելիեֆի ձևերը, հորիզոնականների միջոցով դրանց պատկերումը, բացարձակ և հարաբերական բարձրությունների ու լանջերի թեքությունների որոշումը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Որոշում են բացարձակ և հարաբերական բարձրություններ, լանջերի թեքություններ:

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Բացարձակ և հարաբերական բարձրություններ, լանջերի թեքություններ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Տեղանք, ռելիեֆ, տեղային առարկաներ, տեղագրական քարտեզներ, պայմանական նշաններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ3, Մ4, Մ45

ԹԵՄԱ 7

ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հիմնական նպատակը

Ձևավորել՝

1. -պատկերացումներ լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշների վերաբերյալ՝ հարձակման և պաշտպանության տեսանկյունից։

2. -պատկերացումներ լեռնային խիստ պայմաններում գործելու նախապայմանների վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի լեռնային ռելիեֆը,

2. Ներկայացնի լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները,

3. Թվարկի լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։

Բովանդակություն

1. Լեռներ։ Լեռնային պայմանները։ Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները։

Նախապատրաստական աշխատանքներ․ ֆիզիկական-հոգեբանական պատրաստություն, տեխնիկական պատրաստություն, փորձի ձեռքբերում, բարձր-լեռնային պայմաններին հարմարվելը, համապատասխան հանդերձանքով, սննդով ապահովումը։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Համացանցի միջոցով դիտում են տեսաֆիլմեր լեռնային զորքերի մասին։ Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին:

Կայունություն և փոփոխություն

Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշներ:

Պատճառ և հետևանք

Լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։

Միջառարկայական կապեր

Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր:

Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:

Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Երկիր, տեղանք, լեռնային ռելիեֆ, տեղանքի օբյեկտներ կամ կողմնորոշիչներ, լեռնագագաթներ, սառցադաշտեր, տարածքի բնորոշ կլիման, օդի ճնշումը թթվածի պարունակությունը բարձր-լեռնային շրջանում, քամիները լեռներում, թթվածնային քաղց, լեռնագնացներ։

Կենսաբանություն։ Ֆիզիոլոգիան լեռներում․ շնչառության համակարգ, թթվածնային քաղց, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը լեռներում, շնչարգելություն, աշխատունակություն, արևահարություն, ցրտահարություն, ջրազրկում,։

Ֆիզիկա։ Մթնոլորտային ճնշում, լեռնային օպտիկա, կայծակ, խոնավություն, ջրի եռման աստիճանը ըստ բարձրության։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45

ԹԵՄԱ 8

ՀՀ ԶՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնական նպատակը

Ձևավորել պատկերացումներ բանակային ծառայության առանձնահատկությունների, բանակային կարգ ու կանոնի և զինծառայողի պատասխանատվության վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի ի՞նչ է պատասխանատվությունը և ինչ պատասխանատվություն է սպասվում զինծառայողին պետերի հրամանը չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) դեպքում։

Բովանդակություն

1. Զինծառայողի պատասխանատվության տեսակները։ Պատասխանատվությունը հրամանը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ անհատապես ուսումնասիրում են «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի» զինծառայողի պատասխանատվության վերաբերյալ նորմերը։

Անհատ և հարաբերություններ

Պատասխանատվություն: Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։

Պատճառ և հետևանք

Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը / քրեական պատասխանատվություն:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:

Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ Պատասխանատվություն։ Քրեական և վարչական պատասխանատվություն։ Զինվորական կարգապահություն։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ24, Մ32, Մ34, Մ38

ԹԵՄԱ 8

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՄՄԻ).

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հիմնական նպատակը

Ձևավորել՝

1. -պատկերացումներ իրավական և բարոյական տեսանկյունից ընդհարումների ժամանակ մարտադաշտում հայտնված որոշ կատեգորիայի մարդկանց նկատմամբ ճիշտ դիրքորոշումներ ընդունելու վերաբերյալ։

2. -պատկերացումներ հակառակորդի քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հետ վարվելու կարգի վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի հակառակորդի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների իրավունքները և դրանց խախտման դեպքում սպասվող իրավական հետևանքները։

Բովանդակություն

1. Միջազգային մարդասիրական իրավունք (ՄՄԻ). Պատերազմի ժամանակ հակառակորդի քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հետ վարվելու կարգը։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հանդիպում ՀՀ ԿԽՄԿ ներկայացուցչի հետ․ զրույց առաջադրված թեմայով։

Համաշխարհայնացում

Միջազգային մարդասիրական իրավունք

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Հասարակագիտություն։ Միջազգային իրավունք։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ18, Մ23, Մ32, Մ35, Մ39, Մ45

ԹԵՄԱ 9

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ՝ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հիմնական նպատակը

Ձևավորել Շարային կանոնադրության նորմը:

Նպաստել՝ զինվորական ողջույնի ճիշտ կատարման հմտություններին. տեղում և շարժման ընթացքում:

Վերջնարդյունքներ

1. Կատարի «զինվորական ողջույն» տեղում և շարժման ընթացքում՝ շարային կանոնադրության պահանջների համաձայն:

Բովանդակություն

1. Զինվորական ողջույնի կատարումը առանց զենքի.

- տեղում,

-շարժման ընթացքում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Ցուցադրել շարային վարժաձևերը այս թեմայից՝

-տեղում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը,

-շարժման ընթացքում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը:

Անհատ և հարաբերություններ

Զինվորական բարեկրթություն.

Պետեր և ենթականեր, ավագներ և կրտսերներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:

Ֆիզկուլտուրա։ Շարային պատրաստության վարժաձևեր. շարային քայլ, վազք, շարային կեցվածք։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ38, Մ45

ԹԵՄԱ 10

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ: ՀՈՒՅԶԵՐ, ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հիմնական նպատակը

Ձևավորել ՝

- ուշադրությունը ՝ որպես զինվորական գործունեություն ծավալելու կարևոր նախապայման-

-պատկերացումներ հույզերի մասին՝ ճանաչեն մարդու բազային հույզերը և դրանց ազդեցությունը զիվորական գործունեության վրա. մասնավորապես մարտական խնդիր կատարելիս։

- տարբերակեն ուշադրության տեսակները և դրանց դերը զինվորական գործունեության մեջ:

Վերջնարդյունքներ

1. Պատկերացում ունենա ուշադրություն հասկացության մասին, տարբերակի ուշադրության հիմնական տեսակները և ազդեցությունը զինվորական ծառայության վրա։ Տիրապետի ուշադրությունը կենտրոնացնելու որոշակի հոգեբանական մեխանիզմների։

2. Ընդհանուր պատկերացում կազմի հույզերի վերաբերյալ, տարանջատի հույզերը և դրանց արտահայտման ձևերը, ինչպես նաև ազդեցությունը զինվորական գործունեության վրա։

Բովանդակություն

1. Ուշադրություն, տեսակները։

2. Հույզեր, զգացմունքներ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Զրույց զինվորական հոգեբանի հետ:

Կայունություն և փոփոխություն

Զինվորի հոգեվիճակի կայունությունը /Կենտրոնացվածություն:

Բաշխում: Տեղափոխելիություն: Օրգանիզմի ուժերի մոբիլիզացիա/

բերում է դրական / բացասական/ փոփոխությունների:

 

Անհատ և հարաբերություններ Հրամանատար /հոգեբան/ զինվոր համագործակցություն /զրույց, հույզեր, ապրումակցում և այլն/:

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Զինվորի՝ իր մշակութային փորձի փոխանցումը մյուսներին / երգ, պար, կիթառ, շեփոր և այլն/:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Հասարակագիտություն: Տարբեր ժամանակների պատերազմների պատմությունը. մարդկային կորուստներ և տառապանքներ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ31, Մ32, Մ34, Մ36, Մ37, Մ45

ԹԵՄԱ 11

ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ:

Հիմնական նպատակը

Արագ և ճիշտ արձագանքել ստեղծված արտակարգ իրավիճակին, մնալ կենդանի և անվնաս:

Վերջնարդյունքներ

1. Կիրառի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները։

2. Պատկերացնի զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքները և ներկայացնի պաշտպանության ձևերը:

Բովանդակություն

1. Հրդեհներ և պայթյուններ: Հիդրոդինամիկական վթարներ: Վթարներ ուժեղ ներգործող թունավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումով: Վարքի կանոնները:

2. Միջուկային, քիմիական, կենսաբանական, երկրաֆիզիկական զենքեր: Վակուումային և թերմոբար զենքեր: Պաշտպանության ձևերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Դիտում են տեսաֆիլմ՝ հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Կազմակերպում են քննարկում։

Դպրոցում իրականացնում են ուսումնական տարահանում ՝ պայմանավորված հրդեհների, պայթյունների, հիդրոդինամիկական վթարների սցենարներով:

Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, տարահանում, արդյունքների վերլուծում և առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների:

Օրինաչափություն

Հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակներ:

 

Պատճառ և հետևանք

Հրդեհներ, պայթյուններ, հիդրոդինամիկական վթարներ: Ֆիզիկական և նյութական կորուստ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Ֆիզիկա: Էլեկտրական հոսանք: Ամրություն: Ռադիացիա, ատոմային էներգիա, ատոմակայաններ: Ջերմամիջուկային ռեակցիա: Ատոմային զենք:

Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր նյութեր, քլոր: Ծանր մետաղներ: Քիմիական զենք:

Կենսաբանություն: Քիմիական և ջերմային այրվածքներ, պաշտպանությունը: Վիրուսներ: Կենսաբանական զենք:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ38, Մ43, Մ45

ԹԵՄԱ 11

ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ԲՆԱԿԱՏԵՂԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՔՈՂԱՐԿՈՒՄԸ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Հիմնական նպատակը

Նպաստել արտակարգ իրավիճակներում օրգանիզմի կենսապահովման պահպանումը ՝ բնակատեղի ձևավորման և դրա քողարկման շնորհիվ:

Ուսուցանել ստեղծված արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքումը, կենդանի և անվնաս մնալը:

Վերջնարդյունքներ

1. Գիտի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները։

2. Գիտակցի զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքները:

3. Գիտի պաշտպանության ձևերը:

4. Գիտի տեղանքում առկա միջոցներով բնակատեղի ձևավորման և քողարկման կարգը:

Բովանդակություն

1. Բնակատեղի ձևավորումը և քողարկումը տեղանքում առկա միջոցներով:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Դիտում են տեսաֆիլմ՝ հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ և կազմակերպում քննարկում։

Դպրոցում իրականացնում են ուսումնական տարհանում ՝ պայմանավորված հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակների, զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքների սցենարներով:

Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, տարհանում, արդյունքների վերլուծում և առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների:

Տեղանքում առկա միջոցներով ձևավորում են բնակատեղի և քողարկում այլն:

Պատճառ և հետևանք

Հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակներ:

Զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցներ:

Բնակատեղի ձևավորում և քողարկում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Ֆիզիկա: էլեկտրական հոսանք, ամրություն, ռադիացիա, ատոմային էներգիա, ատոմակայաններ, ջերմամիջուկային ռեակցիա, ատոմային զենք:

Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր նյութեր, քլոր, ծանր մետաղներ և քիմիական զենք:

Կենսաբանություն: Քիմիական, ջերմային այրվածքներ: Վիրուսներ: Կենսաբանական զենք:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ38, Մ43, Մ45

ԹԵՄԱ 12

ՎԵՐՔԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Հիմնական նպատակը

Հաղորդել

-վերքերի վերաբերյալ տեղեկություն. սահմանումը, տեսակները (կտրած, ծակած, կծած, հրազենային, անդամահատված, օտար մարմնով վերքեր և այլն), առաջացման մեխանիզմները, նշանները, վտանգը, և առաջին օգնության հիմունքները,

-վնասվածքների վերաբերյալ. ձևերը և տեսակները,

-առաջին օգնության ցուցաբերման, տուժածների տարահանման և տեղափոխման հիմունքները և անհրաժեշտ միջոցները:

Վերջնարդյունքներ

1. Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում: Կատարի տուժածների տեսակավորում:

2. Կազմակերպի առաջին օգնությունը տարբեր վերքերի դեպքում:

3. Ճիշտ ներկայացնի վնասող ազդակի ազդեցության վերացման եղանակները, վնասված հյուսվածքի առաջնային մշակումը:

4. Իրականացնի տարբեր մարմնամասերում առկա օտար մարմնի անշարժացումը ձեռքի տակ եղած միջոցներով:

5. Իրականացնի առաջին օգնության ցուցաբերումը, տուժածների տարահանումը և տեղափոխումը:

Բովանդակություն

1.Վնասվածքների տեսակները։ Վերքեր։ Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։

Վերքի մշակումը և վիրակապում։ Վերքի ախտահանման նյութեր և միջոցներ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Իրավիճակի մոդելավորում և հրատապ գործողությունների փուլերի խաղարկում դասարանում:

Նյութ, էներգիա

Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Կենսաբանություն: Մարմնի անատոմիա՝ մկանային համակարգ, վնասվածքներ և վերքեր, արյունատար համակարգ, արյունահոսություն։

Քիմիա։ Քիմիական նյութերին՝ ջրածնի պերօքսիդ, յոդ և դրանց կիրառման կարգին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ25, Մ38, Մ43, Մ45

ԹԵՄԱ 12

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՇՈԿ

Հիմնական նպատակը

Հաղորդել տեղեկություն

- արյունահոսության տեսակների, առաջացման պատճառների, հիմնական ախտանիշների, ծանրության աստիճանների վերաբերյալ,

- արյունահոսությունների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման հիմունքների վերաբերյալ,

- վնասվածքային շոկի, նրա տեսակների, առաջացման պատճառների և ցուցաբերվող առաջին օգնության վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Իրականացնի տուժածի զննումը, արագ որոշի արյունահոսության տեսակը, առաջացման պատճառը, ծանրության աստիճանը:

2. Տիրապետի արտաքին արյունահոսությունների ժամանակավոր դադարեցմանը ձեռքի տակ եղած և հաշվեցուցակային միջոցներով (ճնշող վիրակապ, առավելագույն տարածում և ծալում, սեղմման կետեր, լարան, ոլորան և այլն):

3. Կողմնորոշվի ներքին արյունահոսության դեպքում և ցուցաբերի առաջին օգնություն:

4. Որոշի քթային արյունահոսության տեսակը և ցուցաբերի առաջին օգնություն:

5. Ցուցաբերի անհետաձգելի օգնություն արյունահոսությունների ժամանակ և իրականացնի արյունահոսություններով տուժածի խնամքը:

6. Տարբերակի շոկերը, ճանաչի նշանները, և ընտրի առաջին օգնության ցուցաբերման հերթականությունը, ելնելով հայտնաբերած վնասվածքներից և տուժածի ծանրության աստիճանից:

Բովանդակություն

1. Արյունահոսություններ՝

- արտաքին արյունահոսություն,

- արյունահոսություն խոշոր զարկերակից,

- քթային արյունահոսություն,

- ներքին արյունահոսություն:

2. Վնասվածքային շոկ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Կատարում են պայմանական տուժածի արյունահոսության դադարեցում սեղմման, ճնշող վիրակապի և լարանի օգնությամբ:

Տեսակավորում և տարահանում են արյունահոսող տուժածին:

Կատարում են շոկի կանխարգելման, զարգացման և նվազեցման ուղղությամբ տարվող քայլերը:

Որոշում են վնասվածքային շոկի ծանրության աստիճանը:

Պատճառ հետևանք

Արյունահոսություն: Շոկ:

Կայունություն և փոփոխություն

Արյունահոսության դադարեցում, տեսակավորում:

Շոկի կանխարգելում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա, արյունատար համակարգ, արյունահոսություն և մարդու նյարդային համակարգ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ32, Մ38, Մ43, Մ45

ԹԵՄԱ 12

ԽԱՅԹՈՑՆԵՐ ԵՎ ԿԾԱԾ ՎԵՐՔԵՐ (ՕՁ, ԿԱՐԻՃ, ԿՐԵՏ, ՄԵՂՈՒ, ՇՈՒՆ, ԳԱՅԼ ԵՎ ԱՅԼՆ)։ ԱԼԵՐԳԻԿ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ։ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:

Հիմնական նպատակը

Հաղորդել տեղեկություն՝

- կենցաղային էթիլ և մեթիլ սպիրտի, էթիլեն գլիկոլի (անտիֆրիզ), նավթամթերքների (բենզինի գոլորշիներ, կերոսին), շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդ), բոտուլիզմի թունավորումների վերաբերյալ:

տեղեկացնել՝ օձերի և թունավոր միջատների խայթոցների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Իրականացնի անհետաձգելի օգնություն կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում:

Բովանդակություն

1.Կենցաղային թունավորումներ:Խայթոցներ և կծած վերքեր (օձ, կարիճ, կրետ, մեղու, շուն, գայլ և այլն)։ Ալերգիկ ռեակցիաներ։ Նախազգուշական միջոցառումները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Համացանցի միջոցով դիտում են կենցաղային թունավորումների, խայթոցների և կծած վերքերի մասին նյութեր՝ համակարգում են դրանք, ներկայացնում դասարանին և կատարում քննարկում:

Կատարում են պայմանական տուժածի անհետաձգելի օգնության կազմակերպում:

Պատճառ և հետևանք

Իրազեկված /պաշտպանված/ նախազգուշական միջոցառումներ:

 

Նյութ, էներգիա

Քիմիական նյութերից /միացություններից/ թունավորումներ, ալերգիկ ռեակցիաներ:

Միջառարկայական կապեր

Ինֆորմատիկա: Համակարգ, համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։

Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:

Կենսաբանություն։ Թունավոր կենդանիներ: Թունավորումներ և ալերգիկ ռեակցիաներ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ14, Մ15, Մ32, Մ38, Մ43, Մ45

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: