ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 նոյեմբերի 2022 թ. |
N 511-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՈՒԴՎԻՆ-ԲԵՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ՎԽ-021 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Վիճակախաղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով, 17-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Գուդվին-Բետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՎԽ-021 լիցենզիա) կողմից 2022 թվականի նոյեմբերի 14-ին ներկայացված դիմումը (այսուհետ՝ Դիմում)՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Գուդվին-Բետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին, 2022 թվականի նոյեմբերի 28-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Գուդվին-Բետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-021 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն Դիմումի:
2. «Գուդվին-Բետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝
- մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվներին առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի մասին:
- մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվներին առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի հետգնման մասին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
Տ. Խաչատրյան |