Գլխավոր տեղեկություն
Համար
N 5425-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.11.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 նոյեմբեր 2022 թ.

N 5425-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղերի մեծածախ իրացում, դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՄԻ ՎՆԱՍԻՐ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

2) «ԱՄՈԼԼԻՄՊԷՔՍ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

3) ՆՈՐԻԿ ԱՊՐԵՍՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) ԱՂԱՎՆԻԿ ԲԱԼԱՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) ՆՈՒՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՍԱՏՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

9) ՆԱԻՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

10) ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

11) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
պետական ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ»
պետական ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամ

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ԹԻՎ 17 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ
ՆԱՐԵԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) «ՅՈՒՆԱՅԹԵԴ ՍՏԱՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

19) «ՄԿՐՏՉՅԱՆ ՄԵՆԹԱԼ ՔԵԸ ՔԼԻՆԻՔ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

20) «ԴՈՒԲԱՅԹՐԱՎԵԼ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

21) «ՄԱՀՏԵՍՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

22) «ԲԻՈՄԵԴ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

23) «ՊՐՈՏՈ ՄԵԴ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

24) «ՄԵԴԳԵՆ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

25) «ՄԱՆԱՆԱ ԴԵՆՏ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

26) «ԷԿՈՍԵՆՍ ՊԼՅՈՒՍ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

27) ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

28) ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

29) ՍԱՐԳԻՍ ՀԱՋԱԹՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

30) ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

  Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան