ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 նոյեմբերի 2022 թ. |
N 65-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՄԱՅՐԵՆԻ», 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ և 5-րդ դասարանների «Մայրենի», 7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց լեզու», 7-րդ դասարանի «Գրականություն», 10-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկաների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 65-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՄԱՅՐԵՆԻ», 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
ՄԱՅՐԵՆԻ
2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հիմնական նպատակներ | |
1. ամրակայել հաղորդակցական և համագործակցային կարողությունները 2. ձևավորել ինքնակազմակերպման հմտություններ 3. զարգացնել կամային որակներ 4. հարստացնել բառապաշարը, զարգացնել բանավոր խոսքը 5. զարգացնել կարդալու և գրելու կարողությունները 6. զարգացնել հոգեկան գործընթացները 7. ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները | |
Վերջնարդյունքներ | |
1. Մտքերն արտահայտի պարզ, հասկանալի՝ հավատարիմ մնալով թեմային: 2. Լսի հրահանգեր, իրեն ուղղված խոսքը և արձագանքի: 3. Ձևակերպի հարցեր լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին: 4. Ունկնդրի գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի հիմնական բովանդակության վերաբերյալ հարցերին: 5. Հասկանալով և պահանջվող արագությամբ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, բացատրի որոշ բառերի իմաստը համատեքստում: 6. Ընթերցի ոչ գրական պարզ տեքստեր տեղեկատվություն ձեռք բերելու և ժամանցի համար, խոսի ընթերցածի բովանդակության մասին: 7. Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով: 8. Ձևակերպի հետազոտական պարզ հարցեր: 9. Արտագրի ոչ մեծ տեքստեր, կատարի տրված առաջադրանքները: 10. 2 - 4 նախադասությամբ գրավոր արտահայտի իր հույզերը տեսածի, լսածի, դիտածի վերաբերյալ: 11. Ճանաչի բառը որպես պատկերավորման միջոց: 12. Խոսքի մեջ առանձնացնի հոմանիշ և հականիշ բառերը: 13. Ճանաչի բառի հիմնական բաղադրիչները (արմատ, ածանց): 14. Ճանաչի կետադրական նշանները (վերջակետ, ստորակետ, բութ, չակերտներ): 15. Համագործակցի ընկերների հետ՝ պահպանելով բարեվարքության և խմբային աշխատանքի սահմանված կանոնները: 16. Սիրի ինքն իրեն, իր ընտանիքը, հարգի ընկերներին, ուսուցիչներին, հոգատար վերաբերմունք դրսևորի մարդկանց և շրջակա միջավայրի նկատմամբ: 17. Արժևորի մայրենի լեզվի դերը իր կյանքում, հաղորդակցվելիս պահպանի ուղղախոսական կանոնները: 18. Կարևորի բարությունը, կատարի հանրօգուտ աշխատանք: | |
Բովանդակություն | |
1. Գրական և ոչ գրական տեքստեր մարդկանց, նրանց առանձնահատկությունների, ստեղծած բարիքների, մշակած կանոնների, ընտանիքի ու ընտանեկան տոների, հայ նշանավոր տոհմերի, Հայաստանի և աշխարհի երեխաների հետաքրքրությունների, ցանկությունների, Երկիր մոլորակի ու նրա վրա ապրող կենդանի էակների, բնական երևույթների մասին: 2. Տեքստ. բանաստեղծություն և հեքիաթ: 3. Հոմանիշ և հականիշ բառեր: 4. Բառի բաղադրիչներ (արմատ, ածանց): 5. Կետադրական նշաններ (պարզ կիրառություններ): 6. Կապակցված խոսք (բանավոր և գրավոր): | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Պատմել իր, իր ընտանիքի կյանքի ու սովորությունների մասին, արտահայտել վերաբերմունք ընտանեկան ավանդույթների վերաբերյալ՝ ցանկության դեպքում օգտագործելով ընտանեկան ալբոմից լուսանկարներ, տեսաձայնագրություններ: 2. Ներկայացնել իր և մյուսների, ինչպես նաև տարբեր մարդկանց միջև առկա նմանություններն ու տարբերությունները, խոսել մարդկանց առանձնահատկությունների մասին: 3. Նկարագրել իր բնակավայրը, վերլուծել առկա խնդիրներն ու մտածել դրանց լուծման ուղիների մասին՝ կազմակերպելով խմբային քննարկումներ: 4. Քննարկել առողջության և դրա վրա ազդող գործոնների կապը, առաջարկել ուղիներ առողջության պահպանման և ամրակայման համար, պատրաստել նկարազարդ թռուցիկներ, պաստառներ, վահանակներ: 5. Արտահայտել մտքերն ու զգացումները՝ կիրառելով ինքնաարտահայտման տարբեր ձևեր և եղանակներ: 6. Արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, իմանալ մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, պատմել տարբեր ժողովուրդների հեքիաթներ: 7. Հյուսել ոչ ծավալուն պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած ֆիլմի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ, հորինել հեքիաթներ, պատմություններ: 8. Մասնակցել խմբային աշխատանքների` պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով: 9. Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով: 10. Կարդալ գրական և ոչ գրական արձակ և չափածո տեքստեր, խոսել բովանդակության մասին:11. Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները, կիրառել դրանք խոսքում: 12. Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին: 13. Ստեղծել երկխոսություններ խոսքային տարբեր իրավիճակների վերաբերյալ, արտահայտել հույզերը բառերով, բառակապակցություններով և նախադասություններով՝ պատասխանելով հարցերին: 14. Վերլուծել ընթերցած տեքստի հերոսների վարքագիծն ու վերաբերմունքը տեքստում նկարագրվող իրադարձությունների նկատմամբ: 15. Ընթերցած և ունկնդրած տեքստից հարցերի օգնությամբ առանձնացնել հոմանիշ և հականիշ բառերը: 16. Խմբավորել բառերը ըստ կազմության՝ որոշելով բաղադրիչները (արմատ, ածանց): 17. Տեքստից հարցերի միջոցով առանձնացնել գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառերը: 18. Որոշել նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, ընդարձակել նախադասությունը՝ հարցերի օգնությամբ ավելացնելով հատկանիշ ցույց տվող բառեր: 19. Խաղալ լեզվական խաղեր ստեղծել և լուծել գլուխկոտրուկներ, խաչբառներ: 20. Կատարել ստեղծագործական բնույթի արտագրություններ, փոխադրել ընթերցած և ունկնդրած փոքրածավալ տեքստեր, մի քանի նախադասությամբ գրավոր արտահայտել կարծիք, վերաբերմունք: 21. Ստեղծել շնորհավորական բացիկներ ընտանեկան տարբեր տոների վերաբերյալ: 22. Ստեղծել դասարանական գրադարան, կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ: 23. Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ: 24. Ձևակերպել հետազոտական պարզ հարցեր, նկարագրել դրանց պատասխանները գտնելու հիմնական քայլերը, օգտվել առաջարկվող պաշարներից: |
Օրինաչափություն. Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ:
Պատճառ և հետևանք. Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսումնասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:
Կառուցվածք և գործառույթ. Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:
Կայունություն և փոփոխություն. Բնության մեջ, մարդկության պատմության մեջ մնայուն անփոփոխ և փոխվող, զարգացող երևույթները:
Անհատ և հարաբերություններ. Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:
Ժամանակ և տարածություն. Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:
Անհատական և մշակութային արժեհամակարգ. Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը:
Զարգացում. Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում: |
Միջառարկայական կապեր | |
1. Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք ոչ ծավալուն գիտահանրամատչելի տեքստերի շուրջ: 2. Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով: 3. Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների դեկորացիաների ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով: 4. Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով: 5. Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, ներկայացումների համար ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում: 6. Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի ճանաչում, առանձին օրգանների և օրգան-համակարգերի աշխատանքի քննարկում: 7. Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում բեմադրությունների միջոցով: 8. Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով: 9. Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների, կենդանական և բուսական աշխարհի ուսումնասիրում, մարդկանց կյանքի/գործողությունների և մոլորակի փոխազդեցության վերլուծում, սեփական վարքի ու վերաբերմունքի փոփոխություն՝ հանուն անվտանգ կենսագործունեության: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային պարզ համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ10, Տ12, Տ13, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ21, Տ22, Տ24, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ31, Տ32, Տ33, Տ34, Տ35 |
5-րդ դասարան
ՄԱՅՐԵՆԻ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 24.02.23 N 12-Ն)
5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | |
ԹԵՄԱ 1 | |
ՀԵՔԻԱԹ Հաղորդակցում. տեսակները: Ոչ խոսքային հաղորդակցում: Խոսքային հաղորդակցում: Բանավոր և գրավոր խոսք: Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցության և հնչերանգի: Նախադասության տեսակներն ըստ կազմության: Պարզ և բարդ, պարզ համառոտ և ընդարձակ նախադասություններ: Նախադասություն-բառ-հնչյուն: Հնչյունաբանություն. հայերենի հնչյունները: Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Ձևավորել սովորողների ընթերցելու, հեքիաթի տեքստը հասկանալու, հիմնական գաղափարը մատնանշելու, հայկական ժողովրդական հեքիաթին բնորոշ առանձնահատկությունները և խորհրդանիշները ըմբռնելու կարողությունները։ 2. Նպաստել հարստացնելու սովորողի բառապաշարը, զարգացնելու կապակցված խոսք կազմելու կարողությունը, ձևավորելու որոշակի վերաբերմունք և արժեքային համակարգ: 3. Խթանել սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացումը: 4. Զարգացնել սովորողների ստեղծարարությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա հասկանալով և կազմի հեքիաթում պատմվող դեպքերի պլանը, տեքստից առանձնացնի հեքիաթի գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը, ցույց տա իրականի և երևակայականի սահմանները: 2. Վերաշարադրի հեքիաթի բովանդակությունն ըստ պլանի և ստեղծագործաբար: 3. Բնութագրի հեքիաթի հերոսներին ըստ նրանց արարքների: 4. Համեմատի տարբեր հեքիաթների տեքստեր, հերոսներին, նշի նրանց տարբերությունները, նմանությունները, ձևակերպի եզրակացություն: 5. Մատնանշի նախադասության տեսակներն ըստ հնչերանգի, ճիշտ կետադրի նախադասությունները: 6. Կազմի կապակցված խոսք՝ կիրառելով համապատասխան լեզվաքերականական նյութը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Հայկական ժողովրդական հեքիաթներ: 2. Հեղինակային հեքիաթներ: 3. Տարբեր ժողովուրդների հեքիաթներից նմուշներ: 4. Հաղորդակցում. տեսակները, ոչ խոսքային հաղորդակցում, խոսքային հաղորդակցում. բանավոր և գրավոր խոսք, նախադասության տեսակներն ըստ հաղորդակցության և հնչերանգի, նախադասության տեսակներն ըստ կազմության, նախադասություն-բառ-հնչյուն, հնչյունաբանություն, հայերենի հնչյունները, ձայնավոր և բաղաձայն հնչյուններ, երկհնչյուններ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Լսել և հետևել ուսուցչի և ընկերների կարդացածին և պատմածին: Հարցեր ձևակերպել լսածի և կարդացածի շուրջ: 2. Կարդալ առոգանությամբ՝ պահպանելով հայերենին բնորոշ արտասանությունը. ուղղախոսությունը: Կարդալ ընտրովի հատվածներ, բացատրել ընտրությունը: 3. Ինքնուրույնաբար բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ: Գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները: Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 4. Կազմել տեքստի պլանը պարզ և հարցական նախադասություններով, բառակապակցություններով: 5. Գտնել տեքստի բանալի բառերը, նախադասությունները, բացատրել ընտրությունը: 6. Ցույց տալ հայկական ժողովրդական հեքիաթին բնորոշ բառերի, արտահայտությունների կիրառությունը: 7. Բանավոր և գրավոր վերաշարադրել հեքիաթը տարբեր հերոսների կենդանիների, իրերի անունից: 8. Գտնել հեքիաթի բովանդակությանը համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել: 9. Կարծիք հայտնել հեքիաթի մասին: 10. Համեմատել հեքիաթի գրական տեքստը գեղկինոնկարի, ներկայացման կամ մուլտֆիլմի հետ. նշել նմանությունները և տարբերությունները: 11. Հորինել հեքիաթ՝ պահպանելով ժանրին բնորոշ առանձնահատկությունները: 12. Մասնակցել հեքիաթի բեմադրության աշխատանքներին: 13. Հեքիաթի համար գրել գովազդի տեքստ, պատրաստել հաղորդագրություն՝ սոցցանցերով տարածելու համար: 14. Համեմատել հեքիաթի բովանդակությունը համակարգչային սիրած խաղի բովանդակության հետ. կարծիք հայտնել դիպաշարերի մասին: 15. Կարդալ, հասկանալ և հաղորդել ուսումնաճանաչողական տեքստերի բովանդակությունը: 16. Կատարել տարաբնույթ գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 17. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով լեզվաքերականական նյութը: |
Անհատ և հարաբերություններ Ես-ը և մենք-ը. անհատ ների կյանքը,
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, անհատի դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
հեքիաթում հանդիպող խորհրդանիշների, ազգային կենցաղի, իրերի, ազգային տոների, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
հեքիաթների թեմաներով նկարահանված գեղկինոնկարներ, թատերական ներկայացումներ, բալետ, երաժշտություն, գեղանկարչություն, հեքիաթների նկարազարդումներ. |
Օտար լեզուներ |
օտար լեզուներից փոքրիկ հեքիաթների թարգմանություն, տեքստերի, բառային կազմի համեմատություն. տարբեր ժողովուրդների հեքիաթներին բնորոշ բառապաշարի, սկզբի, ավարտի համեմատություն և բացատրություն. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի հավանական տարածքը. ապացուցել հեքիաթներից բերված օրինակներով. |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը. ապացուցել հեքիաթներից օրինակներով. |
Բնագիտություն |
տեղեկություններ հեքիաթներում հանդիպող կենդանիների, բույսերի մասին. |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-33, Հ10-34, Հ10-35, Հ10-41 | |
ԹԵՄԱ 2
ԱՌԱԿ
Հնչյուն և տառ: Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի ծնունդը: Հայերենի այբուբենը: Բառ և վանկ: Շեշտ, բառային շեշտ: Բառի կազմությունը. պարզ և բարդ բառեր: Հոդակապ: Պարզ և ածանցավոր բառեր: Հնչյունափոխություն: Է, Ի, ՈՒ ձայնավորների, երկհնչյունների հնչյունափոխությունը: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Ձևավորել հասկանալով ընթերցելու, առակի ժանրին բնորոշ առանձնահատկությունները, այլաբանությունը, առակի խրատական-դաստիարակիչ դերը ըմբռնելու, առակը վերլուծելու, սեփական դիրքորոշում ձևավորելու, բարոյական դասեր քաղելու կարողությունները: 2. Նպաստել հարստացնելու սովորողի բառապաշարը, ձևավորելու որոշակի վերաբերմունք առակի այլաբանական հիմքի շուրջ: 3. Զարգացնել լեզվաքերականական նյութը կապակցված խոսքի մեջ կիրառելու կարողությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա առակի տեքստը արտահայտիչ և հասկանալով․կազմի առակից սովորած բառերի բացատրական բառարան: 2․ Մատնանշի առակի տեքստի կառուցվածքը՝ սկիզբ, ընթացք, ավարտ, խրատաբանություն: 3. Առանձնացնի առակի գլխավոր միտքը և ընթերցողին տրվող խրատը: 4. Հորինի առակ՝ դրսևորելով սեփական դիրքորոշումը և ուսումնասիրած առակներից քաղած բարոյական դասերը: 5.Տարբերի հնչյունը տառից, վանկը բառից, կազմությամբ պարզ, ածանցավոր և բարդ բառերը, հոդակապով և առանց հոդակապի կազմությունները: 6. Ճանաչի բառերում շեշտի տեղափոխության հետևանքով կատարվող հնչյունափոխությունը: 7. Կազմի կապակցված խոսք՝ կիրառելով յուրացրած լեզվաքերականական նյութը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Հայկական առակագրություն. Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակները: 2. Հայ դասական և ժամանակակից գրողների չափածո և արձակ առակներ: 3. Աստվածաշնչյան առակների նմուշներ: 4. Տարբեր ժողովուրդների առակների նմուշներ: 5. Հնչյուն և տառ, Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի ծնունդը, հայերենի այբուբենը, վանկ և բառ, շեշտ, բառային շեշտ, բառի կազմությունը. պարզ և բարդ բառեր, հոդակապ, պարզ և ածանցավոր բառեր, հնչյունափոխություն, է, ի, ու, ձայնավորների, երկհնչյունների հնչյունափոխությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել առակի դեպքերի հաջորդական ընթացքը ցույց տվող աղյուսակ: 2. Բառարանում ինքնուրույնաբար գտնել և բացատրել առակում հանդիպած անծանոթ բառերը, կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 3. Կազմել նույնարմատ բառերի շարքեր: 4. Բանավոր և գրավոր վերաշարադրել առակը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից: 5. Առակի բովանդակության շուրջ՝ նկարազարդում, ապլիկացիա, ձեռքի աշխատանք ծեփամածուկով: 6. Օտար լեզվից հայերեն թարգմանել պարզ առակներ. ցույց տալ մայրենի լեզվի բառագործածության առանձնահատկությունները: 7. Համեմատել արձակ և չափածո, տարբեր ժողովուրդների, տարբեր լեզուներով գրված առակների տեքստերը, նշել նմանությունները և տարբերությունները: 8. Կարծիք հայտնել առակի մասին, բացատրել առակի բարոյախոսությունը: 9. Ստեղծել առակների պատկերազարդ գրքույկ՝ «Աղվեսագիրք». 10. Հորինել առակ՝ պահպանելով ժանրին բնորոշ առանձնահատկությունները, ուսումնասիրած առակներից քաղած բարոյական դասերը: 11. Կատարել գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 12. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով հայոց լեզվից յուրացրած նյութը: |
Անհատ և հարաբերություններ Ես-ը և մենք-ը. անհատների կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, փոխհարա- բերությունները համայնքի հետ. պարտականություն և իրավունք. ազգային մշակույթ, ընդհանրություններ և տարբե- րություններ այլ ազգերի հետ. հարգանք և հանդուրժողականություն: Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապերը առակում, ուսումնաճանաչողական ստեղծագոր ծության, լեզվական երևույթի, բնագիտական և հասարա-կագիտական առարկաների տիրույթում: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
առակում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
գեղկինոնկար, թատերական ներկայացում, երաժշտություն, գեղանկար. առակի նկարազարդում, ծեփաքանդակ, |
Օտար լեզուներ |
այլ երկրների առակների ընթերցում բնագրով, թարգմանություն հայերեն. |
Աշխարհագրություն |
առակում ներկայացվող դեպքի հավանական տարածքը. ապացուցել առակից ընտրված փաստերով. |
Պատմություն |
առակում ներկայացվող դեպքի հավանական ժամանակաշրջանը. ապացուցել առակից ընտրված փաստերով. |
Բնագիտություն. |
տեղեկություններ առակում նշվող ծառերի, բույսերի, կենդանիների մասին. |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-34 | |
ԹԵՄԱ 3 | |
ՊԱՏՄՎԱԾՔ
Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության. Հոմանիշներ: Հականիշներ: Համանուն բառեր: Բառի բազմիմաստություն: Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ: Մակդիր: Համեմատություն: Անձնավորում Ուղղախոսություն և ուղղագրություն: Է-ե, ը, օ-ո ձայնավորների, երկհնչյունների արտասանությունը և գրությունը: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Զարգացնել պատմվածքի տեքստը հասկանալով ընթերցելու, տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, բառակապակցությունները, նախադասությունները առանձնացնելու և , բացատրելու, բովանդակությունն ըստ պլանի, մշակած հարցերի, նաև ստեղծագործաբար վերարտադրելու, կարծիք հայտնելու, դիրքորոշում դրսևորելու կարողությունները։ 2. Օգնել հարստացնելու բառապաշարը, կապակցված խոսքի մեջ ճիշտ կիրառելու բառերի տարբեր տեսակները; 3. Խթանել լեզվաքերականական նյութի տեղին կիրառումը կապակցված խոսքի մեջ: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա տեքստը հասկանալով, մատնանշի պատմվող դեպքերի հաջորդական ընթացքը: 2. Առանձնացնի տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, բացատրի դրանք: 3. Կազմի տեքստի պլանը, մշակի հարցեր, վերաշարադրի տեքստն ըստ պլանի, հարցերի կամ ստեղծագործաբար: 4. Համեմատելով վերլուծի արձակ և չափածո, գրական և ոչ գրական տեքստերը, եզրահանգումներ անի: 5. Տարբերակի բառերն ըստ ձևի և իմաստի հարաբերության, բազմիմաստության, ուղիղ և փոխաբերական իմաստների: 6. Կազմի կապակցված խոսք՝ տեղին կիրառելով բառերի տարբեր տեսակները: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Պատմվածքներ կենդանիների մասին: 2. Պատմվածքներ դեռահասների կյանքից: 3. Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության, հոմանիշ, հականիշ, համանուն բառեր, բառի բազմիմաստություն, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ, մակդիր, համեմատություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կարդալ ընտրովի հատվածներ, բացատրել ընտրությունը: 2. Բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ, գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները: 3. Կազմել տեքստի պլանը պարզ նախադասություններով, հարցական նախադասություններով, բառակապակցություններով: 4. Գտնել տեքստի բանալի բառերը նախադասությունները, բացատրել ընտրությունը: 5. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 6. Բանավոր վերաշարադրել տեքստը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից: 7. Գրավոր վերաշարադրել տեքստը՝ հավելելով նոր հերոսներ, հորինելով նոր սկիզբ և ավարտ: 8. Վերլուծել պատմվածքի բովանդակությունը, մատնանշել գլխավոր միտքը: 9. Գտնել պատմվածքի մտքին համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել՝ բովանդակության ըմբռնումը ցույց տալու համար: Հիմնավորել ընտրությունը: 10. Համեմատել տարբեր պատմվածքների տեքստեր, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 11. Կարծիք հայտնել պատմվածքի մասին: 12. Գրել նամակ պատմվածքի հերոսին կամ հերոսի անունից: 13. Կատարել գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 14. Վերլուծել տեքստից ընտրված նախադասությունները, ցույց տալ գլխավոր և երկրորդական անդամները: 15. Կազմել կապակցված խոսք՝ տեղին կիրառելով բառերի տեսակները: |
Զարգացում Ամենատարբեր փոփոխությունները հանգեցնում են առաջընթացի և զարգացման: Մարդու իրավունքները և պարտականությունները, մարդ-համայնք-հասարակություն փոխհարաբերությունները:
Կառուցվածք և գործառույթ Պատմվածքի կառուցվածքի բացահայտում. մասերի կապակցում և փոխադարձ կապեր:
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Ժամանակն ու տարածությունն ընկալելու, տարբեր ժամանակներում ապրած մարդկանց, նրանց արարքների գնահատում տվյալ և արդի ժամանակաշրջանի դիտանկյունից: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
պատմվածքում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
կինո, թատրոն, պար, երաժշտություն, գեղանկարչություն, գրքի նկարազարդում. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի տարածքը |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը |
Բնագիտություն |
տեղեկություններ պատմվածքում հանդիպող բույսերի, կենդանիների մասին |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-41 | |
ԹԵՄԱ 4 | |
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Տուն, ռիթմ, հանգ Բաղաձայն հնչյունների արտասանությունը և գրությունը: Բ-պ-փ, գ-կ-ք բաղաձայնների արտասանությունը և գրությունը: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Ձևավորել և զարգացնել բանաստեղծության տեքստը արտահայտիչ, հասկանալով կարդալու, զգացողություններն արտահայտելու, խորհրդանիշները բացատրելու, բառերը, պատկերավոր արտահայտությունները կիրառելով՝ կապակցված խոսք կազմելու կարողությունները: 2. Խթանել ուղղախոսական և ուղղագրական կանոնների, օրինաչափությունների իմացությունը և ճիշտ կիրառությունը խոսքի մեջ: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա հասկանալով, արտահայտիչ, կազմի բանաստեղծության զգայական ընկալման /մոդալության/ աղյուսակ: 2. Մատնանշի բանաստեղծության կառուցվածքը. տուն. ռիթմ, հանգ, բացատրի պատկերավորման միջոցները՝ մակդիրը և համեմատություն: 3. Համեմատի և վերլուծի տարբեր բանաստեղծությունների տեքստեր: 4. Բանաստեղծությունը շարադրի արձակ ձևով՝ նորովի կիրառելով սովորած բառերը, պատկերավորման միջոցները՝ մակդիրները և համեմատությունները: 5. Մատնանշի բառերի արտասանության և գրության տարբերությունները, բառակազմական վերլուծությամբ ապացուցի բառերի ուղղագրությունը: 6. Կազմի գրագետ կապակցված խոսք: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: 2. Ուղղախոսություն և ուղղագրություն, է-ե, ը, օ-ո ձայնավորների, յ ձայնակապի, երկհնչյունների, | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել բանաստեղծության ընկալման զգայական աղյուսակ՝ պատկեր, ձայն, զգացողություն: 2. Բանաստեղծությունից գտնել և աղյուսակով ներկայացնել պատկեր, ձայն, զգացողություն կերտող բառերը, բառակապակցությունները: 3. Ուսումնասիրել և ցույց տալ բանաստեղծության հանգավորումը, ռիթմը, կառուցվածքը, տունը, տողերի քանակը, վանկերի քանակն ամեն տողում: 4. Գտնել, դուրս գրել մակդիրները, համեմատությունները, բացատրել դրանց նշանակությունը բանաստեղծության մեջ: 5. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 6. Գտնել և կազմել տվյալ ուղղագրական կանոնին վերաբերող բառերի հոմանիշների, հականիշների շարքեր: 7. Նկարազարդումներ անել հաղորդելու համար բանաստեղծության տրամադրությունը: 8. Գտնել համապատասխան մեղեդի, կտավի վերատպություն, տեսաֆիլմ՝ բանաստեղծության բովանդակությունը և հույզը հաղորդելու համար: Փաստարկել և բացատրել ընտրությունը: 9. Համեմատել տարբեր բանաստեղծությունների տեքստեր, նշել նմանությունները և տարբերությունները: 10. Լսել բանաստեղծության տեքստի հիման վրա գրված երգերը. համեմատել տեքստը և երգը: 11. Կարծիք հայտնել բանաստեղծության մասին: 12. Բանաստեղծությունը շարադրել արձակ, նոր ձևով կիրառել սովորած մակդիրները և համեմատությունները: 13. Օտար լեզուներից հայերեն թարգմանել բանաստեղծություն, ցույց տալ բնօրինակի և թարգմանության տարբերությունները և նմանությունները: 14. Կատարել ուղղախոսական և ուղղագրական տարաբնույթ առաջադրանքներ և վարժություններ: 15. Վերլուծել նախադասությունները, ցույց տալ գլխավոր և երկրորդական անդամները: 16. Կետադրել հաղորդակցական և հնչերանգային տարբեր տեսակի նախադասություններ: 17. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով տրված բառախմբերը: |
Կառուցվածք և գործառույթ Բանաստեղծական կառուցվածքի համեմատություն լեզվական-քերականական, բնական և արհեստական համակարգերի գործունեություն և մասերի փոխադարձ կապեր: Երաժշտական և լեզվական համակարգեր:
Անհատական և մշակութային արժեհամակարգ Գաղափարներ, համոզմունքներ բացահայտելու ուղիները. եզրահանգումներ. հոգևոր արժեքների ստեղծում, հոգևոր հարստությունը որպես երջանիկ կյանքի գրավական: Ինչո՞ւ են մարդիկ բանաստեղծություն գրում: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Մշակույթ |
բանաստեղծական խորհրդանիշներ. դրանց կապը ազգային մշակույթի հետ. |
Արվեստ |
բանաստեղծության համար մեղեդու ընտրություն, երգեր ըստ բանաստեղծությունների, ունկնդրում և կատարում, բանաստեղծության նկարազարդում |
Օտար լեզուներ |
օտար լեզվով գրված պարզ բանաստեղծությունների կամ երգերի տեքստերի հայերեն թարգմանություն. |
Աշխարհագրություն |
բանաստեղծության գրության վայրը. տեղեկություն տվյալ վայրի մասին. բերել փաստեր բանաստեղծությունից. |
Պատմություն |
բանաստեղծության գրության հավանական կամ փաստացի ժամանակաշրջանը. |
Բնագիտություն |
բանաստեղծությունների մեջ նկարագրվող տարվա եղանակի, բույսերի, կենդանիների մասին տեղեկություններ. |
Մաթեմատիկա |
մաթեմատիկական համապատասխան հաշվարկներ՝ ըստ բանաստեղծության տեքստի |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-24, Հ10-25, Հ10-31, Հ10-34 |
(ծրագիրը խմբ. 24.02.23 N 12-Ն)
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ
7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ԹԵՄԱ 1 | |
ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել համակարգային մտածողություն, դասակարգելու, տարբերակելու կարողություն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Տարբերակի ընդհանուր հատկանիշներ ունեցող բառերը: 2. Դասակարգի բառերն ըստ գործածության հաճախականության, ըստ տրված հարցերի: 3. Զանազանի նրանց գործածության շրջանակները, բերի օրինակներ: 4. Ստեղծի երկխոսություն, պատմություն՝ տրված բառաշարքով: | |
Բովանդակություն | |
Խոսքի մասեր | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ստեղծել խոսքի մասերի տնակներ: 2. Տարբեր իրադրություններին և սոցիալական վիճակներին համապատասխան երկխոսություն վարել, նկարել և ցուցադրել: 3. Տրված բառերը դասակարգել ըստ ընդհանուր հատկանիշների և ըստ ոլորտների: 4. Ստեղծել իրավիճակներ, դրանց համապատասխան խոսք 5. Գտնել տրված բառերի հոմանիշներն ու հականիշները, բառակազմական վերլուծության ենթարկել, արմատներով կազմել նոր բառեր: 6. Խոսք կազմել տրված բառերով (դերախաղ, մնջախաղ): 7. Տրված բառերով բնութագրել մարդկանց կամ իրադրությունը, դիրքորոշում արտահայտել: 8. Տրված նկարները համապատասխանեցնել բառերին և հակառակը, պատմություն ստեղծել: 9. Տեսանյութ պատրաստել: |
Օրինաչափություն Խոսքի մասերի դասակարգումն ըստ օրինաչափությունների:
Կառուցվածք և գործառույթ Բառը՝ որպես կառուցվածք: Նրա գործառույթը խոսքում: |
Միջառարկայական կապեր | |
Մաթեմատիկա, ֆիզիկա: Գրագետ հաղորդակցում, խոսքի հարստացում մասնագիտական բառերով, մասնագիտական բառերի հասկանալով կիրառություն: Պատմություն։ Պատմական այս կամ այն դեպքերն ուսումնասիրելիս հարցերի առաջադրում, տրված բառերի դասակարգում՝ ըստ պատմական ժամանակաշրջանի: Գրականություն, արվեստ: Տեքստերում հանդիպած բառերի առանձնացում ըստ իմաստի և ձևի: Արվեստին բնորոշ բառերի, բառ-պատկերների կիրառություն խոսքում, նկարազարդում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ45 |
ԹԵՄԱ 2 | |
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ | |
ՀԻմնական նպատակը | |
1. Ձևավորել բառերն ըստ ընդհանուր հատկանիշների դասակարգելու կարողություն և խոսք կազմելու հմտություններ: 2. Ընդլայնել սովորողի իմացության շրջանակը: 3. Հարստացնել սովորողների բառապաշարը։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Դասակարգի գոյականներն ըստ ոլորտների և կիրառի խոսքում: 2. Տարբերակի գոյականի ձևափոխություններն ըստ հոլովների և ճիշտ կիրառի հոլովումները: 3. Կազմի եզակի թվով դրված համագործածական բառերի հոգնակի թիվը, ճիշտ կիրառի գրավոր և բանավոր խոսքում: 4. Ներկայացնի գոյականի՝ հոգնակիում ստացած վերջավորությունները, ճիշտ կիրառի խոսքում: 5. Փոխարինի հոգնակիի կազմության հոմանիշ ձևերն իրարով և կիրառի համապատասխան դեպքերում: 6. Խմբավորի հավաքական և հոգնակի թվով գոյականները, թվարկի նրանց տարբերությունները, բերի օրինակներ: 7. Տարբերակի հոդերը և ճիշտ կիրառի խոսքում: 8. Համեմատի տարբեր ոճերի տեքստերը՝ առանձնացնելով կիրառված գոյականները: 9. Փոխադրի պարբերություններ, հատվածներ՝ ըստ տրված պահանջի: | |
Բովանդակություն | |
1. Տեսակները՝ անձնանիշ, իրանիշ, հատուկ և հասարակ 2. Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը 3. Գոյականի թիվը՝ եզակի և հոգնակի: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Խաչբառներ կազմել և խաղ քարտեզով: 2. Երևակայությամբ ուղևորվել տարբեր երկրներ, ստեղծած պատմությունից դուրս բերել աշխարհագրական անվանումների գրության օրինաչափությունները: 3. Հաղորդել հետաքրքիր տեղեկություններ նշանավոր մարդկանց մասին, գտնել և ցույց տալ բաղադրյալ հատուկ անունների գրության օրինաչափությունները տրված տեքստում: 4. Կազմել բաղադրյալ հատուկ անուններ ընդգրկող վիկտորինաներ, ցույց տալ գրության օրինաչափությունները: 5. Տրված տեքստում եզակի թվով բառերը վերածել հոգնակիի և վերաշարադրել տեքստը: 6. Բացահայտել անեզական և անհոգնական գոյականների գործածության ոլորտները, կազմել իրադրական խոսք: 7. Քերականորեն վերլուծել տարբեր տեքստեր: 8. Գրել երկխոսություն, պատմություն տրված կամ ինքնուրույնաբար ընտրած թեմայով: 9. Ստեղծել շարադրանք՝ կիրառելով տարբեր ոլորտներ ներկայացնող գոյականներ: 10. Գտնել, բացատրել հոլովական զուգաձևությունները՝ ցույց տալով դրանց կիրառության ոլորտները: 11. Գտնել թեմային համապատասխան ասույթներ, առած-ասացվածքներ, դրանք կիրառել խոսքի մեջ: 12. Փոխադրել տեքստեր՝ ընդգծելով գոյականները: 13. Երկխոսություն վարել որևէ թեմայով, վերաբերմունք դրսևորել իրադրության, անհատի նկատմամբ: 14. Դերախաղ (մնջախաղ)՝ «Խանութում գնումներ կատարելիս»: 15. Կազմել խոսք՝ կիրառելով տարբեր հոլովումների ենթարկվող բառեր: |
Օրինաչափություն Գոյականի հոգնակի թվի ձևավորման օրինաչափությունները:
Կառուցվածք և գործառույթ Բառը՝ որպես կառուցվածք: Նրա գործառույթը խոսքում: Կայունություն և փոփոխություն Հոլովական և հոգնակիակերտ վերջավորությունների կայունությունն ու ներքին փոփոխությունների հնարավորությունը: |
Միջառարկայական կապեր | |
Պատմություն, աշխարհագրություն: Աշխարհագրական, պատմական անվանումների ճիշտ գործածում, ոլորտային բառերով խոսքի կազմում, պատմական և աշխարհագրական իրողություններն արտահայտող բառերի դուրսգրում, խաչբառների և այլ խաղերի հորինում՝ բառերի բացատրությունը յուրացնելու նպատակով Գրականություն, արվեստ: Գրողների, այլ նշանավոր անձանց, նրանց ստեղծագործությունների անվանումների ճանաչում և անսխալ գործածում, դրանց հոմանիշների ու հականիշների կազմում, պատմության պատկերազարդում և ներկայացում Հասարակագիտություն: Արվեստ: Անհատի, նրա իրավունքների ու պարտականությունների, նախասիրությունների ճիշտ հոլովաձևերով և թվով ներկայացում, հարցերի առաջադրում կոնկրետ թեմաների շուրջ, հարցազրույցների վարում | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ45 | |
ԹԵՄԱ 3 | |
ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ | |
Նպատակը | |
● Նպաստել խոսքում հատկանիշ ցույց տվող բառերի նպատակային և ճիշտ կիրառմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի ածականի հիմնական հատկանիշները: 2. Կիրառի խոսքում ուղիղ և փոխաբերական իմաստներով: 3. Կազմի պատկերավոր խոսք: 2-րդ հատված 4. Տարբերակի ածականի տեսակները: | |
Բովանդակություն | |
1. Ածական: Հատկանիշները 2. Կիրառությունը 2-րդ հատված 3. Տեսակները: Համեմատության աստիճանները: Կազմությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ընդարձակել տեքստը ածականներով կամ բեռնաթափել դրանցից: 2. Բացահայտել ածականի հատկանիշները, կիրառել խոսքում: 3. Կազմել տարբեր ածականներ, որոշել կազմությունը: 4. Քերականորեն վերլուծել տարբեր ոճերի տեքստեր: 5. Կազմել երկխոսություն կամ պատմություն՝ կիրառելով ածականներ (բանավոր և գրավոր): 6. Կազմել նկարագրական խոսք՝ կիրառելով համապատասխան ածականներ, դրանք փոխարինել հոմանիշներով և հականիշներով, վերաբերմունք դրսևորել: 7. Ստեղծել դերախաղեր և մասնակցել դրանց: 8. Ածականները ներկայացնել դիմախաղով: 9. Փոխադրել տեքստեր: 10. Հայտնի մարդկանց բնութագրում, իրադրության հանդեպ վերաբերմունքի դրսևորում ածականների կիրառությամբ: 11. Տրված բառերը փոխարինել հոմանիշներով և հականիշներով, դրանցով կազմել բառակապակցություններ և կիրառել գնահատողական խոսքում: |
Օրինաչափություն Բառերի համեմատելի հատկանիշների համար կիրառվող ձևերի օրինաչափությունը:
Կառուցվածք և գործառույթ Ածականի համեմատության աստիճանների կառուցվածքը և դրսևորումը կիրառության մեջ:
Անհատ և հարաբերություններ Ածականի միջոցով անհատների և հասարակությունների արժեհամակարգերի ներկայացում, վերաբերմունքի դրսևորում: |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն: Ածականի տեղին և ճիշտ կիրառության արժևորում, պատկերավոր խոսքի կազմում, պատկերավորման միջոցների կիրառում գրավոր և բանավոր խոսքում: Պատմություն: Հասարակագիտություն: Արվեստ: Ածականների ուղիղ և փոխաբերական կիրառությամբ խոսքի հարստացում, արժևորում, այս կամ այն իրողության վերաբերյալ վերաբերմունքի դրսևորում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ45 |
ԹԵՄԱ 4 | |
ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել թվականի տեսակները խոսքում ճիշտ կիրառելու կարողություններ: Նպաստել փաստարկված խոսք կազմելու մեջ թվականների արժևորմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի թվականները: 2. Անսխալ գրի և արտասանի թվականները: 3. Ճիշտ կարդա տառակապակցությունների թվային արժեքները: 4. Տարբերակի թիվ, թվային կարգ, քանակ, թվանշան հասկացությունները: 5. Գնահատի և հիմնավորի թվերի կիրառության հաճախականությունը տարբեր ոճերում: 2-րդ հատված 6. Ստեղծի տեքստ, պատմություն: | |
Բովանդակություն | |
1. Թվականի տեսակները՝ քանակական (բացարձակ, կոտորակային, բաշխական) և դասական 2. Թվականի կազմությունը և ուղղագրությունը: Թվականի համաձայնության և անհամաձայնության դեպքերը 3. Թվարկման գրավոր արտահայտության ձևերը 2-րդ հատված 4. Թվականների բուն և փոխանվանական կիրառությունները | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Քերականորեն վերլուծել թվականներով հարուստ տարբեր ոճերի տեքստեր: 2. Խաղեր, վիկտորինաներ կազմակերպել թվերով, լրացնել նշանավոր իրադարձությունների թվականները, քննել տարբեր բանաստեղծությունների վանկերի թիվը: 3. Տառակապակցությունները փոխարինել թվային արժեքով և հակառակը (շինությունների գրություններ, ստեղծագործությունների գլուխներ): 4. Կատարել տեղանքի մաթեմատիկական չափումներ, ամփոփել, կազմել տեղեկատվություն պարունակող խոսք և ներկայացնել լսարանին: 5. Ուսումնասիրել պատմական և աշխարհագրական թեմաներով տեքստերը, կազմել աղյուսակներ թվային տեղեկությունները կանոնակարգելու և տեսանելի դարձնելու համար: 6. Քերականորեն վերլուծել չափածո ստեղծագործություններ, ցույց տալ դրանց և արձակ կամ առօրյա-խոսակցական խոսքի նմանությունները և տարբերությունները: 7. Գնահատել և կարծիք հայտնել դասընկերոջ կազմած տեքստի մասին և քերականորեն հիմնավորել սեփական տեսակետը: 8. Ելույթ ունենալ լսարանի առջև, հաղորդել հավաստի (նաև թվեր պարունակող) տեղեկություններ: 9. Տրված տեքստերում գտնել թվականի համաձայնության և անհամաձայնության դեպքերը: 10. Ստեղծել դերային խաղերի սցենարներ, կազմակերպել և մասնակցել դրանց: |
Կառուցվածք և գործառույթ Թվականների տեսակների կառուցվածքը և նրանց գործառույթը խոսքում:
Կայունություն և փոփոխություն Կայունությունն ու փոփոխությունը թվականների կազմության մեջ: |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն: Չափածո ստեղծագործությունների ուսուցում (բանաստեղծական ռիթմը, չափը, վանկերի, տողերի, տների քանակը), մեկնաբանություններում թվականների տեսակների ճիշտ կիրառություն: Պատմություն, Հանրահաշիվ, Բնագիտություն: Թվականների ճիշտ գրություն և արտասանություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ45 |
ԹԵՄԱ 5 | |
ԴԵՐԱՆՈՒՆ | |
Նպատակը | |
● Ձևավորել դերանունների դերն ընկալելու, տեսակների դերը կարևորելու, ուղղակի և անուղղակի խոսքում ճիշտ կիրառելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի դերանունները: 2. Ձևափոխի և կիրառի դերանվան տարբեր տեսակներն ըստ անհրաժեշտության: 3. Դերանունների հոմանիշ և հականիշ զույգերը ճիշտ կիրառի գրավոր և բանավոր խոսքում: 2-րդ հատված 4. Կառուցի խոսք՝ դերանվան տարբեր տեսակների և հոդերի ճիշտ կիրառությամբ: 5. Հոդերը փոխարինի դերանուններով և հակառակը: 6. Փոփոխի և ստեղծի տեքստեր՝ կիրառելով դերանուններ: | |
Բովանդակություն | |
1. Դերանուն 2. Դերանվան տեսակները (անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական/հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական): Դերանունների հոլովումը 3. Հոդեր: 2-րդ հատված 4. Հոդերի տեսակները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Տրված տեքստի տարբեր խոսքի մասերը փոխարինել համապատասխան դերանուններով: 2. Դերանունները կիրառել տարբեր ոճի տեքստերում և բացատրել տվյալ ոճով պայմանավորված կիրառության հաճախությունը: 3. Քերականորեն վերլուծել գրական և հասարակագիտական տեքստեր, ցույց տալ դերանունների կիրառությունը խոսքի մեջ: 4. Տարբեր ոճերի տեքստերում լրացնել, ավարտել, փոխարինել, կիրառել համապատասխան դերանուններ: 5. Տրված տեքստում հոդերի փոխարեն կիրառել դերանուններ և հակառակը: 6. Տեքստում ցույց տալ եզակի և հոգնակի թվով դերանունների կիրառությունը, տեքստը վերաշարադրել՝ փոփոխելով դերանունների թիվը, դեմքը, հոլովը: 7. Ուղղակի խոսքը ներկայացնել պատմողաբար: 8. Կազմել մտացածին երկխոսություններ տարբեր թեմաներով, տարբեր տարիքի մարդկանց միջև: 9. Լսել, ձայնագրել շրջապատողների, հեռուստահաղորդումների ժամանակ հնչող խոսքը, ցույց տալ դերանունների կիրառության հաճախությունը, լեզվական սայթաքումները: 10. Գրել, խմբագրել հաղորդագրություններ, նամակ: 11. Ժամանակակից թեմաներով մշակել և անցկացնել հարցազրույցներ դպրոցում և դպրոցից դուրս, անցորդների, հասակակիցների, նշանավոր մարդկանց հետ, արդյունքները ամփոփել և ներկայացնել լսարանին: 12. Գրել դերախաղերի սցենարներ, բեմադրել և ներկայացնել դասարանում: 13. Փոխադրել տեքստեր՝ երկխոսությունները վերարտադրելով պատմողաբար: 14. Ելույթ ունենալ լսարանի առջև առաջադրված թեմայով: |
Օրինաչափություն Դերանունների դասակարգման օրինաչափությունը:
Կայունություն և փոփոխություն Դրանց պարբերականությունը դերանունների տեսակների և հոլովառության ուսուցման մեջ:
Անհատ և հարաբերություններ Դերանունների միջոցով անհատների և հասարակությունների արժեհամակարգերի ներկայացում, վերաբերմունքի դրսևորում: |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն: Գրական ստեղծագործություններում դերանունների կիրառության օրինաչափությունների բացահայտում, դրանց համաձայնությունը բայերի հետ, օրինաչափությունների հաստատման համար օրինակների դուրսբերում գրականությունից: Հասարակագիտական առարկաներ: Դերանունների ճիշտ կիրառություն, տեսակետների հավաքագրում՝ կիրառելով համապատասխան դերանուններ (ճիշտ թվով), հասարակական թեմաներով հարցազրույցների վարում՝ կիրառելով հարգալից խոսքի կանոններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ45 |
ԹԵՄԱ 6 | |
ԲԱՅ | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել տարբեր բնույթի նախադասություններում բայաձևերը ճիշտ կիրառելու, բայն իր բոլոր ձևերով խոսքի մեջ կիրառելու հմտություններ, ժամանակը ճիշտ պատկերացնելու և համապատասխան բայաձևերով արտահայտելու հմտություններ 2. Զարգացնել հաղորդակցական հմտությունները: | |
Վերջնարդյունքներ | |
1. Տարբեր խոսքի մասերից կազմի բայեր, տարբերակի դիմավոր և անդեմ ձևերը, որոշի լծորդությունը և կիրառի խոսքում ուղիղ և փոխաբերական իմաստներով: 2. Տարբերակի բայածանցները, պարզ և ածանցավոր բայերը, ճիշտ կիրառի խոսքում: 3. Տեքստում գտնի տարբեր եղանակաձևերը, դրանք ճիշտ կիրառի խոսքում: 4. Համեմատի տարբեր կազմության բայերն իրար հետ՝ նշելով ընդհանրություններն ու տարբերությունները: 5. Անդեմ և դիմավոր բայերը ճիշտ կիրառի խոսքում: 2-րդ հատված 6. Տարբեր ոճի տեքստերում գտնի անդեմ և դիմավոր բայերը: 7. Խոնարհի դիմավոր բայերը, որոշի դեմքը, թիվը, ժամանակը և կիրառի խոսքում: 8. Անկանոն և պակասավոր բայերը ճիշտ կիրառի խոսքում: | |
Բովանդակություն | |
1. Բայը՝ որպես խոսքի մաս, լծորդությունը 2. Բայի կազմությունը – պարզ և ածանցավոր բայեր 3. Բայի դիմավոր ձևեր: Դեմք, թիվ, ժամանակ, եղանակ: Բայի եղանակները: Կազմությունն ու խոնարհումը (դրական և ժխտական) 4. Բայի անդեմ ձևեր՝ անկախ դերբայներ և ձևաբայեր (կախյալ դերբայներ), կազմությունը 2-րդ հատված 5. Ածանցավոր բայերի տեսակները (սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական) 6. Բայի սեռը (ներգործական, կրավորական, չեզոք) 7. Անկանոն և պակասավոր բայեր | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Տեքստում տեղադրել համապատասխան բայերը: 2. Տեքստում գտնել պարզ և ածանցավոր բայերը, բացատրել դրանց լծորդությունը: 3. Տրված բայերից կազմել բայական տարբեր ածանցներով բայեր, ցույց տալ լծորդությունը: 4. Չափածո ստեղծագործություններում գտնել անկանոն և պակասավոր բայերը: 5. Գեղարվեստական և գիտական տեքստերում գտնել բայերը և բացատրել դրանց կիրառությունը: 6. Գտնել և ուղղել տեքստում սպրդած սխալ տարբերակները: 7. Հորինել դերախաղեր՝ ճիշտ կիրառելով բայերը, դիրքորոշում դրսևորել: 8. Ներկա, անցյալ և ապառնի ժամանակներին համապատասխան բայաձևեր կիրառել խոսքում: 9. Կազմել տարբեր ոճերի գրավոր խոսք, ցույց տալ, բացատրել բայերի կիրառությունը: 10. Մշակել, վարել հարցազրույցներ տարբեր մարդկանց հետ՝ կիրառելով տարբեր ժամանակաձևերի բայեր: 11. Կազմել ընդունելի և մերժելի գործողությունների ցանկ՝ կիրառելով տարբեր բայաձևեր, ցույց տալ խոնարհումը, կիրառել խոսքում: 12. Ստեղծել բայի քերականական հատկանիշներն ամբողջացնող, ճիշտ և սխալ կիրառությունները լուսաբանող սահիկաշար, պաստառ, տեսաֆիլմ, դրանք ցուցադրել լսարանին: 13. Ստեղծել պաստառ, գովազդ, հայտարարություն՝ դրանց տեքստերում կիրառելով տարբեր բայաձևեր: 14. Ստեղծել տեսադաս: 15. Փոխադրել տեքստը՝ փոխելով ժամանակաձևերը: |
Օրինաչափություն Օրինաչափություն ամեն ինչում, ամենուր, բայի կազմության օրինաչափություններ:
Կայունություն և փոփոխություն Կայունությունը՝ համեմատաբար անփոփոխ լեզվական համակարգ, փոփոխությունները բայի քերականական կարգերում:
Ժամանակ և տարածություն Ժամանակի դրսևորումները բայի խոնարհման հարացույցում, գործողության և վիճակի հարաբերությունը տարածության մեջ: |
Միջառարկայական կապեր |
|
Գրականություն: Գրական ստեղծագործություններում բայերի գործածության ձևերի անհրաժեշտության ընկալում, լեզվական օրինաչափությունների հիմնավորում գրական երկերով, պատումների ստեղծում: Բնագիտական և հասարակագիտական առարկաներ: Բայաձևերի ճիշտ կիրառություն, տարբեր եղանակների բայերի տեղին գործածում այդ ոլորտներին վերաբերող տեքստերի քննության ժամանակ, հետևողականություն անկանոն բայերի ճիշտ կազմության հարցում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ45 |
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
Հիմնական նպատակները | |
Ձևավորել ընդհանուր պատկերացում լեզուների ցեղակցության, հայերենի զարգացման փուլերի մասին։ Նպաստել հայոց լեզվի զարգացման գործում գրաբարի դերի գիտակցմանը և արժևորմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացում կազմի լեզուների ցեղակցության մասին: 2. Իմանա և համեմատի հայոց լեզվի զարգացման երեք փուլերը (հին հայերեն, միջին հայերեն, նոր հայերեն (աշխարհաբար)՝ նշելով որոշ առանձնահատկություններ։ 3. Իմանա և ներկայացնի հայ գրերի ստեղծման պատմությունը։ 2-րդ հատված 4. Պատկերացում կազմի գրաբարի գրության և արտասանության մասին, կարդա գրաբարյան պարզ տեքստեր և ընդհանուր գծերով վերարտադրի կարդացածը։ Նշի գրաբարի բառապաշարի որոշ առանձնահատկություններ։ 5. Կարդա և սովորի գրաբարյան երկերի հայտնի հատվածներ։ 6. Փաստերով հիմնավորի հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում։ 7. Փաստերով հիմնավորի հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը։ 8. Կատարի գրաբարյան հայտնի տեքստերից փոխադրումներ։9. Կատարի միջինհայերենյան հայտնի տեքստերից փոխադրումներ։ | |
Բովանդակություն | |
1. Լեզուների ցեղակցությունը 2. Հայերենի զարգացման փուլերը 3. Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը 2-րդ հատված 1. Գրաբարյան շրջան․ գրաբարի գրությունն ու արտասանությունը 2. Գրաբարի որոշ առանձնահատկություններ 3. Միջին հայերենի ընդհանուր նկարագիրը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Գրատախտակին գծել հնդեվրոպական լեզվաընտանիքի տոհմածառը, ներկայացնել գծագիրը։ 2. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ լեզուների ցեղակցության մասին, ներկայացնել սահիկաշարով։ 3. Երեք սյունակից բաղկացած աղյուսակով ներկայացնել հայերենի զարգացման երեք փուլերի առանձնահատկությունները։ 4. Համացանցից, պատմության և գրականության դասագրքերից գտնել տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի և հայ գրերի գյուտի մասին, ներկայացնել լսարանին։ 5. Կազմել երկխոսություն կամ մենախոսություն գրերի գյուտի մասին՝ ներկայացնելով սեփական վերաբերմունքը։ 6. Գրաբարյան փոքրիկ տեքստերի միջոցով ներկայացնել գրաբարի գրության որոշ առանձնահատկություններ, կազմել ուղեցույց։ 7. Տրված բառերը գրել գրաբարյան ուղղագրությամբ և կարդալ ավանդական արտասանությամբ։ 8. Լսարանի առջև արտասանել կամ կարդալ գրաբարյան տեքստերից հատվածներ, ուսուցչի օգնությամբ փոխադրել աշխարհաբար։ 9. Ուսուցչի օգնությամբ գրել գրաբարից մեզ հասած և իմաստափոխված բառեր, բացատրել նախկին և ներկա իմաստները։ 10. Նախապատրաստել ելույթ պատմական որևէ իրադարձության մասին՝ խոսքում կիրառելով գրաբարյան հայտնի ասույթներ։ Հանդես գալ լսարանի առջև։ 11. Կարդալ միջին հայերենով գրված գրական փոքրիկ ստեղծագործություններ, փոխադրել աշխարհաբար, նշել առանձնահատկությունները։ |
Օրինաչափություն Լեզվական օրինաչափությունների դրսևորումը գրաբարում։ Օրինաչափությունների պահպանումը և դրսևորումները լեզվի զարգացման հետագա փուլերում։
Ժամանակ և տարածություն Հայոց գրերը և հայերենը՝ ժամանակի և տարածության համատեքստում։ |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն։ Գրաբարյան հայտնի տեքստերի ուսումնասիրում, փոխադրում։ Պատմություն։ 5-րդ դարի պատմության ուսումնասիրում, գրերի գյուտի կարևորության վերհանում, հասարակական-քաղաքական նշանակության ընդգծում։ Հայոց այբուբենի ստեղծման պատմության համեմատում այլ ժողովուրդների այբուբենների, դրանց ստեղծման հետ։ Արվեստ։ Անդրադարձ արվեստի տարբեր բնագավառներում հայ գրերին ու Մեսրոպ Մաշտոցին նվիրված աշխատանքներին։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
ԹԵՄԱ 2 | |
ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակները | |
Զարգացնել ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ։ Նպաստել գրավոր և բանավոր գրագետ խոսքի զարգացմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Իմանա բառերի գրության և արտասանության հիմնական առանձնահատկությունները։ 2. Գրի գրագետ, առանց ուղղագրական սխալների։ 3. Խոսի գրագետ՝ պահպանելով ուղղախոսության կանոնները։ 4. Տեքստում գտնի և ուղղի ուղղագրական սխալները։ 2-րդ հատված 5. Սրբագրի տարաբնույթ տեքստեր։ 6․ Կազմի տեքստ ուղղագրական դժվարություն ունեցող բառերով։ 7․ Հիմնավորի գրագետ գրելու անհրաժեշտությունը խոսքում։ | |
Բովանդակություն | |
1. Ձայնավորների արտասանությունը և ուղղագրությունը 2. Երկհնչյունների և յ ձայնակապի արտասանությունը և ուղղագրությունը 3. Եվ-ի արտասանությունը և ուղղագրությունը 4. Բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը 5. Կրկնակ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը 6. Բաղադրյալ բառերի ուղղագրությունը 7. Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը 2-րդ հատված 8. Հնչյունափոխությունը՝ որպես ուղղագրության և ուղղախոսության գործոն | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Լրացնել բաց թողած ձայնավորները և երկհնչյունները տրված տեքստում, բացատրել տվյալ հնչյունային միջավայրում միևնույն ձայնավորի կամ երկհնչյունի արտասանության առանձնահատկությունները։ 2. Լրացնել բաց թողած բաղաձայնները տրված տեքստում, ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով, գտնել և գրել դրանց հականիշները։ 3. Հարստացնել տեքստը ուղղագրական արժեք ներկայացնող բառերով։ Ստուգաբանական և բառակազմական բառարաններով բացատրել դրանց կազմությունը, ներկայացնել լսարանին: 4. Կազմել և ձևավորել ուղղագրական քարտեր, կազմակերպել մրցույթներ և խաղեր: 5. Էլեկտրոնային միջոցներով կազմել ուղղագրական և ուղղախոսական առաջադրանքներ կրտսեր դասընկերների գործածության համար: 6. Տրված հատուկ անունների զույգերով կազմել նախադասություններ կամ զվարճալի տեքստեր (Ասիա-Ասյա, Վիկտորիա-Վիկտորյա և այլն)։ 7. Գտնել տեքստում առկա ուղղագրական սխալները, ուղղել և բացատրել համապատասխան ուղղագրական օրինաչափությունը։ 8. Կազմել ուղղագրական արժեք ունեցող բառերով երկխոսություն, մենախոսություն։ 9. Կազմել գովազդային տեքստ՝ օգտագործելով ուղղագրական արժեք ունեցող բառեր։ Տեքստի հիման վրա նկարահանել գովազդային տեսահոլովակ։ 10. Փակագծերը բացելով՝ բառերի բաղադրիչները գրել միասին, անջատ կամ գծիկով։ 11. Տրված բառաշարքերում նշել այն բաղադրյալ հատուկ անունները, որոնց բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով։ 12. Տրված բառաշարքերում նշել այն բաղադրյալ հատուկ անունները, որոնց միայն առաջին բաղադրիչներն են գրվում մեծատառով։ 13. Բաղադրյալ հատուկ անուններով շարադրել պատմական ակնարկ, դրա հիման վրա կազմել երկխոսություն և ներկայացնել լսարանին։ 14. Բառաբարդել և բառածանցել տրված արմատները, ցույց տալ կատարված հնչյունափոխությունը։ |
Օրինաչափություն Օրինաչափությունների դրսևորումը բառերի գրության և արտասանության ժամանակ։
Կառուցվածք և գործառույթ Բառերի կազմության ազդեցությունը դրանց ուղղագրության վրա։ |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն։ Գեղարվեստական ստեղծագործություններում ուղղագրական և ուղղախոսական դժվարություն ունեցող բառերի կիրառում։ Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Անդրադարձ մասնագիտական տեքստերում ուղղագրական և ուղղախոսական դժվարություն ունեցող բառերի կիրառմանը, աշխարհագրությանը և պատմությանը վերաբերող օտար անունների և անվանումների տառադարձմանը, գրությանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Անդրադարձ մասնագիտական տեքստերում փոխառությունների, նորաբանությունների գրությանն ու արտասանությանը, դրանց կիրառմանը համապատասխան տեքստերում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 3 | |
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 1. ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակները | |
Զարգացնել գիտելիք մենիմաստ և բազմիմաստ բառերի մասին, դրանք խոսքում կիրառելու հմտություններ։ Նպաստել բառապաշարի հարստացման գործում բառերի ձևիմաստային խմբերի կարևորության գիտակցմանը։ Զարգացնել պատկերավոր խոսք կազմելու կարողությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի և կիրառի մենիմաստ և բազմիմաստ, ուղիղ և փոխաբերական իմաստներով բառերը խոսքում։ 2. Տարբերակի բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի հարաբերության։ 3. Ճանաչի և առանձնացնի բառերի տեսակներն ըստ իմաստի հարաբերության (հոմանիշներ, հականիշներ, հարանուններ)։ 4. Ճանաչի և առանձնացնի բառերի տեսակներն ըստ ձևի հարաբերության (համանուններ)։ 5. Ճիշտ կիրառի հարանուն բառերը համապատասխան տեքստում։ 6. Կիրառի համանունները խոսքային համապատասխան միջավայրում։ 2-րդ հատված 7. Կազմի կապակցված խոսք տրված բառերի հոմանիշներով և հականիշներով։ 8. Մեկնաբանի ճիշտ բառընտրության կարևորությունը խոսք կառուցելիս։ | |
Բովանդակություն | |
● Բառերի տեսակներն ըստ իմաստի. մենիմաստ և բազմիմաստ բառեր | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Տեքստում գտնել մենիմաստ և բազմիմաստ բառերը, բառարանների օգնությամբ բացատրել։ 2. Բառի տարբեր իմաստներով կազմել շուտասելուկներ, զվարճալի տեքստեր։ Դրանց հիման վրա ստեղծել հերոսների ծաղրանկարներ։ 3. Տեքստում գտնել ուղիղ և փոխաբերական իմաստներով գործածված բառերը, բացատրել։ 4. Միևնույն բառը կիրառել ուղիղ և փոխաբերական իմաստներով։ 5. Օգտվելով հոմանիշների բառարանից՝ տեքստի նշված բառերը փոխարինել հոմանիշներով։ 6. Ստեղծել տրված բառերի հոմանիշների և հականիշների բառացանկեր։ 7. Օգտվելով առցանց բառարաններից՝ ստեղծել իմաստային խմբավորումներ ունեցող հոմանիշների շարքեր։ 8. Կազմել գովազդային տեքստ՝ կիրառելով տրված բառերի հոմանիշները և հականիշները։ 9. Տրված բառերի հոմանիշներով և հականիշներով կազմել արձակ և չափածո տեքստեր։ 10. Ներկայացնել արվեստի նախընտրելի ստեղծագործությունը՝ կտավը, քանդակը, կառույցը՝ կիրառելով ածականների և մակբայների հոմանշային շարքեր։ 11. Փակագծերում տրված հարանուններից ընտրել նախադասությանը համապատասխանող բառը։ 12. Տրված հարանունների զույգերով կազմել վարչական բովանդակության տեքստ։ 13. Տրված համանունների տարբեր իմաստներով կազմել նախադասություններ։ 14. Կազմել համանուններով և հարանուններով շուտասելուկներ, հանելուկներ։ 15. Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը համապատասխան նկարների, մեղեդու միջոցով՝ բառերը փոխարինելով գույներով, նոտաներով։ |
Օրինաչափություն Բառերի ձևիմաստային խմբերի դասակարգման օրինաչափությունները։
Կայունություն և փոփոխություն Բառերի ձևիմաստային խմբերի համեմատական կայունությունը և ժամանակի ընթացքում կրած փոփոխությունները։ |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն։ Բառերի ձևիմաստային խմբերի կիրառում պատկերավոր խոսքում։ Չափածո և արձակ ստեղծագործություններում ուղիղ և փոխաբերական իմաստներով բառերի ուսումնասիրում։ Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Մենիմաստ բառերի կիրառության վերհանումը գիտական տեքստերում։ Հարանունների կիրառությունը իրավաբանության մեջ․ դրանց առկայությունը գործնական գրություններում։ Օտար լեզուներ։ Հոմանիշ և հականիշ բառաշարքերի թարգմանում․ տեքստերում թարգմանության օրինաչափությունների պահպանում։ Արվեստ։ Արվեստի տարբեր գործերի (կտավ, քանդակ, ճարտարապետական կառույց) նկարագրումը հոմանիշ և հականիշ բառերի օգնությամբ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 4 | |
2. ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ | |
Հիմնական նպատակները | |
Նպաստել բառապաշարի բազմաբովանդակ շերտերի կիրառմանն ու արժևորմանը խոսքում։ Զարգացնել պատկերավոր խոսք կազմելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի և համեմատի բառապաշարի տարբեր շերտերը խոսքում՝ նշելով հիմնական առանձնահատկությունները։ 2. Տարբերի բառապաշարի շերտերն ըստ կիրառության առանձնահատկությունների։ 3. Կիրառի բառապաշարի շերտերն ըստ գործուն և ոչ գործուն հատկանիշների։ 4. Կիրառի հայերենի բառապաշարի շերտերն ըստ ծագման։ 5. Կիրառի հայերենի բառապաշարի շերտերն ըստ գործածության ոլորտների։ 2-րդ հատված 6. Կազմի տարբեր ոճերի տեքստեր՝ կիրառելով համապատասխան բառապաշար։ 7. Թարգմանի տարաբնույթ տեքստեր՝ կիրառելով համապատասխան բառապաշար։ 8. Մեկնաբանի ճիշտ բառընտրության կարևորությունը խոսք կառուցելիս։ | |
Բովանդակություն | |
1. Հայերենի բառապաշարն ըստ գործուն և ոչ գործուն հատկանիշների 2. Հայերենի բառապաշարն ըստ հայերենի զարգացման տարբեր փուլերի 3. Հայերենի բառապաշարն ըստ գործածության ոլորտների 4. Հայերենի բառապաշարն ըստ ծագման 2-րդ հատված 5. Փոխառությունների և օտարաբանությունների ընդհանրություններն ու տարբերությունները։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Տրված տեքստից դուրս գրել հնաբանություններն ու նորաբանությունները, բացատրել տարբերությունները։ 2. Օգտվելով բացատրական բառարաններից՝ գրել պատմական ակնարկ՝ կիրառելով հնաբանություններ։ 3. Շարադրել ոչ ծավալուն տեքստ ժամանակակից գյուտարարների մասին՝ կիրառելով նորաբանություններ։ 4. Տրված տեքստից դուրս գրել գրաբարից և միջին հայերենից ժամանակակից հայերենին փոխանցված բառերը՝ լրացնելով աղյուսակի համապատասխան հատվածում։ 5. Տրված տեքստից դուրս գրել փոխառությունները, բառարանի օգնությամբ ցույց տալ փոխատու լեզուն, բացատրել իմաստը։ 6. Կազմել գովազդային տեքստ՝ կիրառելով փոխառություններ։ 7. Խոսքում կիրառված օտարաբանությունները փոխարինել հայերեն համարժեքներով։ 8. Նախապատրաստել և վարել զրույց փոխառությունների նշանակության վերաբերյալ, զրույցի ավարտից հետո կատարել եզրահանգումներ և ընդհանրացումներ։ 9. Տրված տեքստից դուրս գրել տերմինները, բառարանի օգնությամբ բացատրել դրանց նշանակությունը։ 10. Տրված բառերը կիրառել խոսքում որպես տերմիններ և որպես համագործածական բառեր։ 11. Ստեղծել գրական-երաժշտական միջոցառման բեմագիր (սցենար)՝ կիրառելով նորաբանություններ և հնաբանություններ։ 12. Գրել հետազոտական աշխատանք հնաբանությունների կամ նորաբանությունների վերաբերյալ։ |
Օրինաչափություն Բառապաշարի շերտերում գոյություն ունեցող օրինաչափությունները։
Կայունություն և փոփոխություն Բառապաշարի հարստացման համեմատաբար կայուն միջոցները և ուղիները, ժամանակի ընթացքում նոր բառերի առաջացումը։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Բառապաշարի տարբեր շերտերի ոճական առանձնահատկությունների, ժամանակի ընթացքում կրած փոփոխությունների և ժողովրդի լեզվամտածողության կապը։ |
Միջառարկայական կապեր | |
Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Մասնագիտական բառապաշարի կիրառում համապատասխան տեքստեր շարադրելիս։ Նորաբանությունների կիրառության վերհանում տնտեսագիտական բնագրերում։ Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Փոխառությունների և օտարաբանությունների կիրառում տեխնոլոգիական բովանդակությամբ տեքստերում։ Պատմություն։ Հնաբանությունների կիրառման ուսումնասիրություն պատմական դեպքերը նկարագրելիս, պատմական տեքստերի կազմում հնաբանությունների կիրառմամբ։ Օտար լեզուներ։ Օտարաբանությունների թարգմանության առանձնահատկությունների ուսումնասիրում։ Օտար լեզուների՝ որպես փոխառյալ բառերի հիմնական աղբյուրի ուսումնասիրում։ Գրականություն։ Պատմավեպերում առկա հնաբանությունների ուսումնասիրում, դրանց դերի և նշանակության բացահայտում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 5 | |
3.ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ | |
Հիմնական նպատակները | |
Նպաստել դարձվածքների կիրառմանն ու արժևորմանը խոսքում։ Զարգացնել պատկերավոր խոսք կազմելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի դարձվածքները գրավոր և բանավոր խոսքում։ 2. Կիրառի դարձվածքները համապատասխան խոսքային միջավայրում։ 3. Հարստացնի տեքստը դարձվածքներով։ 2-րդ հատված 4. Կառուցի դարձվածքներով հարուստ խոսք։ 5. Մեկնաբանի դարձվածքների ոճական նշանակությունը խոսքում։ | |
Բովանդակություն | |
1. Դարձվածքների առանձնահատկությունները 2-րդ հատված 2. Դարձվածքների կառուցվածքային առանձնահատկությունները, ոճական արժեքը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Համեմատել դարձվածքները և ոչ կայուն բառակապակցությունները Վենի տրամագրի օգնությամբ․ ցույց տալ նմանություններն ու տարբերությունները։ 2. Կազմել նախադասություններ տրված հոմանիշ կամ հականիշ դարձվածքներով։ 3. Գեղարվեստական որևէ երկից առանձնացնել դարձվածքներով հարուստ հատված, դարձվածքները փոխարինել ոչ կայուն բառակապակցություններով կամ բառերով, մեկնաբանել տեքստի կրած ոճական փոփոխությունները, կատարել եզրակացություն։ 4. Ուսուցչի օգնությամբ գտնել և համեմատել օտար լեզուներում և հայերենում կիրառվող և նույն իմաստն ունեցող դարձվածքները։ Բացահայտել ժողովուրդների լեզվամտածողության առանձնահատկությունները։ 5. Գրել հանրային որևէ խնդրի վերաբերյալ ելույթ՝ կիրառելով թևավոր խոսքեր։ 6. Օգտվելով համացանցից՝ դուրս գրել մարդկային հարաբերություններ, բնավորության գծեր, վարքագիծը բնութագրող թևավոր խոսքեր և աֆորիզմներ։ 7. Կազմել շուտասելուկներ դարձվածքներով, դրանք փոխարինել ոչ կայուն բառակապակցություններով կամ բառերով։ 8. Տրված դարձվածքներով շարադրել գեղարվեստական ոչ ծավալուն տեքստ, վերնագրել դարձվածքով։ |
Օրինաչափություն Դարձվածքների կառուցվածքային օրինաչափությունները։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Դարձվածքների ոճական առանձնահատկությունների և ժողովրդի լեզվամտածողության կապը։ |
Միջառարկայական կապեր | |
Պատմություն։ Հին Հունաստանի և Հին Հռոմի առասպելների ու լեգենդների՝ որպես դարձվածքների առաջացման հիմնական աղբյուրների ուսումնասիրում։ Օտար լեզուներ։ Օտար լեզուներում գործածվող դարձվածքների և հայերեն համարժեքների համեմատում։ Գրականություն։ Դարձվածքների միջոցով գրական երկերում ոճական երանգավորման ապահովում և պատկերավոր մտածողության զարգացում։ Արվեստ։ Թևավոր խոսքերին և արտահայտություններին առնչվող պատմությունների, դիցաբանական զրույցների արտացոլման ուսումնասիրում արվեստի տարբեր բնագավառներում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 6 | |
4. ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակները | |
Զարգացնել գիտելիք բառերի կազմության, բառակազմության եղանակների՝ որպես բառապաշարի հարստացման կարևոր միջոցի մասին։ Նպաստել բառապաշարի հարստացման գործում բառակազմության դերի արժևորմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի և տարբերի բառերի տեսակներն ըստ կազմության: 2. Տարբերի բառակազմության եղանակները։ 3. Տեքստում գտնի տարբեր կազմություններ ունեցող բառեր, մատնանշի բառակազմության եղանակները։ 4. Օգտվելով բառակազմության եղանակներից՝ կազմի նոր բառեր։ 5. Անսխալ գրի բարդ բառերը և հապավումները։ 2-րդ հատված 6. Հասկանա հապավումները և ներկայացնի դրանց ամբողջական համարժեքները։ 7. Համառոտագրի տրված բառերը։ 8. Թարգմանի օտարաբանությունները՝ օգտագործելով բառակազմական եղանակները։ 9. Կազմի տեքստ՝ կիրառելով բարդ բառեր և հապավումներ։ 10. Հիմնավորի բառակազմության կարևորությունը բառաստեղծման գործընթացում։ | |
Բովանդակություն | |
● Բառերի տեսակներն ըստ կազմության․ պարզ և բաղադրյալ բառեր | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Տրված բառաշարքից առանձնացնել պարզ բառերը, դրանցով կազմել ածանցավոր բառեր։ 2. Գտնել տեքստում ածանցավոր բառերը, որոշել ածանցների տեսակը (նախածանցներ և վերջածանցներ)։ 3. Կազմել ածանցավոր բառեր՝ ըստ խոսքիմասային պատկանելության։ 4. Տրված բառաշարքերով կազմել բարդ բառեր, որոշել դրանց տեսակը։ 5. Բառաբարդել և բառածանցել տրված արմատները, ցույց տալ կատարված հնչյունափոխությունը։ 6. Կազմել հոմանիշներ՝ գործածելով մի դեպքում՝ ածանցման, մյուս դեպքում՝ բառաբարդման եղանակները։ 7. Օգտվելով բառարաններից՝ տեքստը հարստացնել բաղադրյալ բառերով։ 8. Տրված բառերը ենթարկել բառակազմական վերլուծության․ ուսուցչի օգնությամբ մատնանշել գրաբարյան իրողությունները և դրանց ազդեցությունը այդ բառերի կազմության վրա։ 9. Կազմել կապակցված խոսք դպրոցական անցուդարձի մասին՝ կիրառելով ածանցավոր և բարդ բառեր։ 10. Փակագծերը բացելով՝ բառերի բաղադրիչները գրել միասին, անջատ կամ գծիկով։ 11. Գրել համադրական և վերլուծական բարդություններով հարուստ թելադրություն։ 12. Թվարկել փոխառյալ հապավումներ, բացատրել նշանակությունը, կիրառել խոսքում։ 13. Կատարելով փոքրիկ ուսումնասիրություն՝ գտնել առավել տարածված հապավումները, բացատրել դրանց նշանակությունը, կիրառել խոսքում։ 14. Տրված տեքստի բառակապակցությունները (հնարավորության դեպքում) փոխարինել հապավումներով։ 15. Համառոտագրել տվյալ բառերը՝ հետևելով համառոտագրության սկզբունքներին։ 16. Կազմակերպել խաղ-վիկտորինա բառակազմության շուրջ ուսուցչի և աշակերտների կողմից մշակված հարցերով։ |
Օրինաչափություն Օրինաչափությունների առկայությունը բառակազմության բոլոր եղանակներում։
Կայունություն և փոփոխություն Բառակազմական եղանակների համեմատական կայունությունը և փոփոխությունները ժամանակի ընթացքում։ |
Միջառարկայական կապեր | |
Հասարակագիտություն։ Հապավումների կիրառման պատճառների վերհանումը գործնական գրություններում, իրավաբանական տեքստերում։ Օտար լեզուներ։ Բառակազմությունը օտար լեզուներում, բառակազմական օրինաչափություններին համապատասխան բաղադրյալ բառերի թարգմանություն (բառապատճենում)։ Փոխառյալ հապավումների համեմատումը հայերեն համարժեքների հետ։ Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Բաղադրյալ բառերի կիրառությունը մասնագիտական տեքստերում։ Գրականություն։ Չափածո խոսքում կրկնավոր բարդությունների կիրառման պատճառականության ուսումնասիրում։ Չափածո գործեր ստեղծելիս կրկնավոր բարդությունների կիրառում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 7 | |
5. ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակները | |
Ձևավորել բառարաններից օգտվելու հմտություններ։ Նպաստել բառապաշարի հարստացման գործում բառարանների դերի արժևորմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Իմանա և տարբերակի բառարանների տեսակները։ 2. Հասկանա բառարան կազմելու հիմնական սկզբունքները։ 3. Ըստ անհրաժեշտության կիրառի բառարանների տարբեր տեսակներ։ 4. Կիրառի առցանց բառարաններ։ 2-րդ հատված 5. Տեքստեր թարգմանելիս կիրառի թարգմանական բառարաններ։ 6. Ստեղծի փոքրիկ բառարաններ կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ՝ պահպանելով բառարանագրության հիմնական սկզբունքները։ 7. Հիմնավորի բառարանների նշանակությունը բառապաշարի հարստացման գործում։ | |
Բովանդակություն | |
1. Բառարանագրություն. բառարանների տեսակները 2. Բառարանների կառուցվածքը և նրանցից օգտվելու կանոնները | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Օգտվելով բացատրական բառարաններից՝ դուրս գրել տրված բառերի բացատրությունները։ Բառերը փոխարինել հոմանիշներով, կիրառել խոսքում։ 2. Տրված բառերը դասավորելով այբբենական հերթականությամբ՝ կազմել բառացանկեր։ 3. Հարստացնել տեքստը հոմանիշների բառարաններից դուրս գրված բառերով։ 4. Դարձվածաբանական բառարաններից դուրս գրել տրված դարձվածքների բացատրությունները, նշել առաջացման աղբյուրները։ 5. Տրված տեքստը հարստացնել բառարաններից դուրս գրված դարձվածքներով։ 6. Կատարել տեքստից դուրս գրված բառերի ստուգաբանական վերլուծություն՝ օգտվելով ստուգաբանական բառարաններից։ 7. Թարգմանել հատված օտարալեզու բնագրից՝ օգտվելով թարգմանական բառարաններից։ 8. Կազմել գեղարվեստական ստեղծագործություններից դուրս գրված հոմանիշների բառացանկեր։ 9. Տեքստից դուրս գրել մասնագիտական բառերը․ բացատրել իմաստները՝ օգտվելով մասնագիտական բառարաններից։ 10. Կազմել մասնագիտական տերմինների բառացանկեր՝ ըստ դպրոցում ուսումնասիրվող առարկաների, բացատրել կիրառության ոլորտները։ 11. Անձնանունների բառարանից դուրս գրել նախընտրելի անունների բացատրությունները։ 12. Տեղանունների բառարանից դուրս գրել որևէ համայնքի աշխարհագրական անունների բացատրությունները։ Գտնել և ներկայացնել հետաքրքիր պատմություններ, ավանդազրույցներ տեղանունների առաջացման մասին։ |
Օրինաչափություն Բառարաններ կազմելու կանոններ․ բառացանկերի ստեղծում ըստ այբբենական կարգի․ բառարաններ օգտագործելու կանոնների ամբողջություն։
Կայունություն և փոփոխություն Բառիմաստի կայունությունը որոշակի ժամանակահատվածում և փոփոխությունների ենթարկվելու հնարավորությունները․ փոփոխությունների արտացոլումը բառարաններում։
Կառուցվածք և գործառույթ։ Բառարանների տեսակները՝ ըստ կառուցվածքային առանձնահատկությունների և դրանցից բխող գործառույթները։ |
Միջառարկայական կապեր | |
Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Մասնագիտական բառապաշարի, հասկացությունների համար նախատեսված բառարանների կիրառում։ Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Օտար տերմինների թարգմանություն բառարանների օգնությամբ։ Օտար լեզուներ։ Օտարալեզու տեքստերից հատվածների թարգմանություն։ Թարգմանական բառարանների կիրառում։ Գրականություն։ Բառարանների կարևորության վերհանում և կիրառում գեղարվեստական երկեր ստեղծելու գործընթացում։ Պատկերավոր խոսք կազմելիս հոմանիշների և հականիշների, դարձվածաբանական բառարանների կիրառում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 8 | |
ՏԵՔՍՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ | |
Հիմնական նպատակները | |
Ամրապնդել տարաբնույթ տեքստեր կազմելու հմտություններ։ Նպաստել տարբեր ոճերի տեքստեր կազմելու կարևորության արժևորմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Իմանա և բացատրի տեքստի կառուցվածքային առանձնահատկությունները։ 2. Ընտրի տեքստին համապատասխան վերնագիր, բնաբան։ 3. Տեքստը բաժանի պարբերությունների։ 4. Կազմի տեքստ՝ ըստ նախօրոք տրված պլանի կամ առանց դրա։ 2-րդ հատված 5. Կազմի ծավալուն և ոչ ծավալուն տեքստեր. էսսե, տեղեկատվական տեքստեր։ 6. Ըստ անհրաժեշտության կազմի ծանոթագրություններ, ցանկեր, հավելվածներ, ամփոփումներ, կատարի հղումներ։ 7․ Թարգմանի տեքստեր՝ պահպանելով ասելիքի նպատակը, խնդիրները, բառապաշարը, ոճական նկարագիրը։ 8․ Հիմնավորի տարբեր տեքստերի գործառույթներից բխող կառուցվածքային առանձնահատկությունների անհրաժեշտությունը։ | |
Բովանդակություն | |
1. Տեքստը՝ որպես լեզվական միավոր 2. Տեքստի մասերը՝ սկզբնամաս, հիմնամաս, ավարտամաս 3. Պարբերությունը՝ որպես տեքստի նվազագույն միավոր 2-րդ հատված 4. Տեքստի վերնագիր, ծանոթություններ, ցանկեր, հավելվածներ, ամփոփումներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Պարբերությունները դասավորելով տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ՝ ստանալ ամբողջական տեքստ։ 2. Առանձնացնել տրված տեքստի պարբերությունները։ 3. Շարունակել պատմությունը՝ վերնագրելով այն։ 4. Նշել տրված շարադրանքի սկզբնամասը, հիմնամասն ու ավարտամասը՝ հիմնավորելով տարբերակումը։ 5. Գրել նախօրոք տրված վերնագրով կամ հանձնարարված թեմայով շարադրանք։ 6. Գրել նկարագրական-բնութագրական շարադրանք հայ հասարակական որևէ գործչի մասին։ 7. Կազմել տեղեկատվական նյութ՝ կիրառելով տրված բառերն ու արտահայտությունները։ 8. Գրել էսսե՝ ըստ տրված պլանի։ Բացատրել կառուցվածքը։ 9. Գրել ազատ էսսե երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ։ 10. Շարադրել էսսե՝ դրույթները (պնդումներ) հիմնավորելով գեղարվեստական գրականությունից վերցված համապատասխան օրինակներով։ 11. Վերնագրել տեքստը՝ օգտագործելով դարձվածքներ, շրջասույթներ։ 12. Կազմել գովազդային տեքստ, դրա հիման վրա նկարահանել տեսահոլովակ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ 13. Գրել նամակ ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին։ 14. Գրել ժողովրդին ուղղված կոչ, ուղերձ որևէ նշանակալից իրադարձության առիթով, այն ներկայացնել լսարանին։ 15. Գրել բնապահպանական կամ սոցիալական թեմայով փոքրիկ զեկուցում։ 16. Գրել ակնարկ որևէ հասարակական գործչի մասին։ |
Կառուցվածք և գործառույթ Տարբեր տեքստերի կառուցվածքային առանձնահատկությունները և դրանցով պայմանավորված տեսակները։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Տեքստը՝ որպես գաղափարներ, համոզմունքներ փոխանցելու կարևոր միջոց։ |
Միջառարկայական կապեր | |
Գրականություն։ Գեղարվեստական տեքստերի կազմում, կառուցվածքային ամբողջականության ապահովում, վերնագրի ընտրություն։ Բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական առարկաներ։ Մասնագիտական տեքստերի վերլուծություն, դրանցում կիրառված բառերի իմաստների մեկնաբանություն։ Մասնագիտական տեքստերի ստեղծում, պահանջվող կառուցվածքի, տրամաբանական կապի պահպանում և կարևորում։ Մասնագիտական թեմաների հետազոտում էսսե գրելու միջոցով։ Օտար լեզուներ։ Համապատասխան բառապաշարի և քերականական կառույցների կիրառությամբ օտարալեզու տեքստերի թարգմանություն։ Արվեստ։ Արվեստի գործերի նկարագրում, հույզերի փոխանցում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 9 | |
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (10-րդ դասարան, 11-րդ դասարան, 12-րդ դասարան) | |
Հիմնական նպատակ | |
Ձևավորել գործնական գրությունները տարբերակելու և կազմելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Իմանա և տարբերակի գործնական գրությունների տեսակները, նշի առանձնահատկությունները։ 2. Կարդա և հասկանա տարաբնույթ գործնական գրությունները։ 3. Կիրառի համապատասխան բառապաշար և քերականական միջոցներ գործնական գրություններ կազմելիս։ 4. Կազմի տարաբնույթ գործնական գրություններ։ 5. Կազմի գործնական գրություններ՝ պահպանելով դրանք կազմելու սկզբունքները։ 6. Կազմի դիմում, տեղեկանք, լիազորագիր։ 7. Գրի ինքնակենսագրություն, կենսագրական ամփոփագիր (CV-անձի կրթության և աշխատանքի փորձի մանրամասների ամփոփագիր)։ 8. Գրի բացատրագիր։ 2-րդ հատված 9. Գրի զեկուցագիր։ 10. Գրի երաշխավորագիր։ 11. Գրի պաշտոնական, հիմնավորող (հետաքրքրության) նամակներ։ 12. Կազմի արձանագրություն, քաղվածք։ 13. Հիմնավորի գործնական գրությունների անհրաժեշտությունը հասարակական հարաբերություններում։ | |
Բովանդակություն | |
10-րդ դասարան Դիմում Ինքնակենսագրություն Բացատրագիր 2-րդ հատված Զեկուցագիր 11-րդ դասարան Տեղեկանք, ստացական, լիազորագիր 2-րդ հատված Երաշխավորագիր 12-րդ դասարան Կենսագրական ամփոփագիր (CV) Պաշտոնական նամակ 2-րդ հատված Արձանագրություն, քաղվածք Հիմնավորող (հետաքրքրության) նամակներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Գրել դիմում ուսուցչի ներկայացրած օրինակով։ 2. Գրել դիմում դպրոցի տնօրենին առաջարկվող խնդրով։ 3. Գրել դիմում սպորտային կամ այլ կարգի մրցումների մեկնելու թույլտվության համար։ 4. Գրել ինքնակենսագրություն։ 5. Գրել բացատրագիր դասերին չմասնակցելու մասին։ 6. Գրել էլեկտրոնային նամակ ուսուցչին, որոշել նամակի առարկան (վերնագիրը)։ 7. Մասնակցել էլեկտրոնային փոխադարձ նամակագրությանը։ 8. Գրել տեղեկանք որևէ վայրում աշխատելու կամ սովորելու վերաբերյալ, բացատրել կառուցվածքը։ 9. Կազմել ստացական որևէ հաստատությունից իրեր կամ գումար ստանալու մասին։ 10. Գրել լիազորագիր որոշակի իրավական գործողություններ կատարելու թույլտվության մասին։ 11. Գրել երաշխավորագիր ենթադրյալ աշխատողի կամ ուսանողի մասին։ 12. Կազմել սեփական կենսագրական ամփոփագիրը (CV)։ 13. Տրված ինքնակենսագրությունը դարձնել կենսագրական ամփոփագիր (CV)։ 14. Կազմել կենսագրական ամփոփագիր (CV) արտասահմանում ուսումնառելու, նոր աշխատանք գտնելու կամ որևէ մրցույթի մասնակցելու համար։ 15. Գրել պաշտոնական և հիմնավորող (հետաքրքրության) նամակներ ըստ պահանջի։ 16. Կազմել աշակերտական խորհրդի ժողովի արձանագրություն և այդ արձանագրության քաղվածքը։ |
Կայունություն և փոփոխություն Պաշտոնական գրություններ կազմելու սկզբունքների կայունություն։
Կառուցվածք և գործառույթ Խոսքային կաղապարներով ձևավորված տեքստերում կառուցվածքի անհրաժեշտությունից բխող կանոններ։ |
Միջառարկայական կապեր | |
Օտար լեզուներ։ Հիմնավորող (հետաքրքրության) նամակներ կազմելիս օտար աղբյուրների օգտագործում։ Պաշտոնական նամակների գրության մոտեցումների համեմատում։ Հասարակագիտություն․ Գործնական գրությունների ուսումնասիրումը իրավաբանության մեջ, բանկային գործում։ Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Էլեկտրոնային նամակների ուսումնասիրում։ Համապատասխան կանոնների իմացությունը և պահպանումը էլեկտրոնային նամակներ գրելիս։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ-7
ԾՐԱԳԻՐ
Թեմա 1 | |
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ | |
Նպատակ | |
1. Տեքստի ըմբռնում. ամրապնդել պատկերացումը տեքստում պատկերված հայրենիքի, հայրենի բնության, մարդկային ապրումի և հույզի, գեղեցիկի մասին: 2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների, ժամանակի ընթացքում ժանրի որոշակի ձևափոխությունների մասին: 3. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով և ստեղծագործաբար, բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն: Համեմատել տարբեր տեքստեր, ընդհանրացումներ անել, ձևակերպել եզրակացություն, գրել կարծիք, համեմատական, վերլուծական շարադրանքներ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Վերարտադրի գրողի կենսագրությունը, ներկայացնի ապրած ժամանակաշրջանը: 2. Նկարագրի տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 3. Ներկայացնի տեքստի գլխավոր գաղափարը, ասելիքը։ 4. Ցույց տա քնարական հերոսին, նրան բնորոշ հատկանիշները։ 5. Ցույց տա գրական սեռերի և ժանրերի տարբերությունը (ընդհանրական պատկերացում): 6. Վստահորեն հաղորդակցվի և համագործակցի դասընկերների, ուսուցիչների, համայնքի այլ անդամների հետ՝ ձևավորելով թիմային մտածողություն: 7. Արժևորի հայ գրականության դերը այլ ազգերի գրականությունների շարքում, ինչպես նաև հայ ժողովրդի ինքնության պահպանության գործում։
8. 2-րդ հատված 9. Ներկայացնի տեքստի կառուցվածքի առանձնահատկությունները, ասելիքը: 10. Մեկնաբանի տեքստի գլխավոր գաղափարը, ասելիքը։ 11. Բացատրի՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 12. Բացատրի՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում հույզը, զգացմունքը, ապրումը: 13. Մեկնաբանի քնարական հերոսի ապրումները։ 14. Տեքստի ուսումնասիրության արդյունքում բացատրի գրական երկի ենթիմաստը, հիմնավորի հեղինակի ուղերձը: 15. Ուսումնասիրի տեքստի բառապաշարը, պատկերավոր արտահայտությունները, բացատրի դրանց դերը պատկեր ստեղծելու գործում: 16. Ստեղծագործաբար վերաշարադրի տեքստի բովանդակությունը՝ կիրառելով սովորած բառերը և պատկերավոր արտահայտությունները: 17. Համեմատի տարբեր տեքստեր, ներկայացնի նմանությունները և տարբերությունները, ընդհանրացումներ անի, ձևակերպի եզրակացություն: 18. Պլանավորի ասելիքը։ 19. Չափածո երկի բովանդակությունը շարադրի արձակ ձևով: 20. Գնահատի գրական նմուշների իմացությունը որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման կարևոր պայման: | |
Բովանդակություն | |
1. Եղիշե Չարենց, Ես իմ անուշ Հայաստանի 2. Նաիրի Զարյան, Հայրենի տուն 3. Հովհաննես Շիրազ, Թագադրում 4. Համո Սահյան, Անտառում, Մասրենի 5. Սիլվա Կապուտիկյան, Քելե՛, լաո 6. Պարույր Սևակ, Հայաստան
Լրացուցիչ 7. Եղիշե Չարենց, Հայրենիքում, Տաղ անձնական 8. Հովհաննես Շիրազ, Հայ ժողովրդի երգը 9. Համո Սահյան, Անունդ տալիս 10. Պարույր Սևակ, Քիչ ենք, բայց հայ ենք, Ծնվել եմ
11. Թեմայի նպատակներին և աշակերտի տարիքային առանձնահատկություններին համապատասխանող հայ կամ արտասահմանյան դասական/ժամանակակից հեղինակի ստեղծագործություն ուսուցչի և աշակերտի ընտրությամբ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել ցուցակ/սահիկաշար՝ ներառելով գրողի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը: 2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները: 3. Ընդգծել տեքստի գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել: 4. Կարդացած տեքստերի համար ընտրել միանման հույզ, ապրում առաջացնող խորհրդանիշներ (երաժշտություն, գույն և այլն): 5. Մեկ նախադասությամբ բնութագրել կարդացած տեքստը: 6. Բանաստեղծական տեքստը վերածել արձակի՝ կիրառելով հեղինակի գործածած խոսքի պատկերավորման միջոցները: 7. Համեմատել կարդացած տեքստերը, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 8. Գրել կարծիք բանաստեղծության մասին: 9. Բանաստեղծությունը գովազդել թռուցիկներով, բացիկներով, ստեղծել ձայնագիր (փոդքասթ): |
1. Օրինաչափություն – բանաստեղծական ռիթմը: 2. Կառուցվածք և գործառույթ – տաղաչափությունը: 3. Անհատական և մշակութային արժեհամակարգ – գրողի օգտագործած բառապաշարը, գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները, ստեղծագործության գաղափարը: 4. Ժամանակ և տարածություն – տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 5. Անհատ և հարաբերություններ – տեքստում արտահայտված հույզը, զգացմունքը: 6. Կայունություն և փոփոխություն – անցյալի և ժամանակակից գրողների տեքստերի համեմատությունը: |
Միջառարկայական կապեր | |
Պատմություն: Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու ստեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։ Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն: Հասարակագիտություն: Հույզեր, հոգեկան վիճակներ, որոնք դառնում են գրականության նյութ: Արվեստ: Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-31, Հ10-36, Հ10-42, Հ10-43, Հ10-46 |
Թեմա 2 | |
ՊԱՏՄՎԱԾՔ | |
Նպատակներ | |
1. Տեքստի ընկալում. ամրապնդել և զարգացնել պատկերացումը տեքստում պատկերված մարդ-հասարակություն-բնություն փոխհարաբերությունների մասին: 2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների, դիպաշարի, կերպարի, կոնֆլիկտի մասին: 2. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի գրողի կենսագրության կարևոր իրադարձությունները, ապրած ժամանակաշրջանը: 2. Ցույց տա դեպքերի հաջորդական ընթացքը։ 3. Բացահայտի տեքստի գլխավոր գաղափարը, ասելիքը։ 4. Մատնանշի պատկերավորման այն միջոցները, որոնք ընթերցողին հույզ և գաղափար են փոխանցում։ 5. Ճանաչի ստեղծագործության ժանրը։ 6. Ցույց տա գրական սեռերի և ժանրերի տարբերությունը (ընդհանրական պատկերացում): 7. Բացատրի՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում պատկերված ժամանակաշրջանը։ 8. Վերարտադրի ստեղծագործությունը սեփական բառերով։
2-րդ հատված
9. Գնահատի տեքստի ոճը, բառապաշարը, կառուցվածքային առանձնահատկությունները, կերպարներին և նրանց գործողությունները։ 10. Կանխատեսի դիպաշարի զարգացումը՝ հիմնվելով առկա փաստերի վրա: 11. Ցույց տա ստեղծագործության կառուցվածքային տարրերը՝ նախադրությունը, հանգույցը, գործողության զարգացումը, գագաթնակետը, գործողության անկումը, լուծումը: 12. Մեկնաբանի գրական-գեղարվեստական կերպարի դերը տեքստում: 13. Ցույց տա դեպքերի հաջորդական ընթացքը և բացահայտի գրական կերպարի զարգացումը: 14. Մեկնաբանի գրական կոնֆլիկտը (բախումը) և նրա ազդեցությունը միջանձնային հարաբերությունների վրա։ 15. Ձևակերպի եզրակացություններ։ 16. Ստեղծագործաբար վերաշարադրի երկի բովանդակությունը: 17. Բանավոր ներկայացնի մենախոսություն գրական հերոսների մեկի անունից: 18. Շարադրի կարծիք գրական երկի մասին՝ օգտվելով առաջարկված պլան-կառուցվածքից: 19. Ընդլայնի սեփական ուսումնառության հնարավորությունները` ձգտելով շարունակական ինքնազարգացման և ինքնակրթության, զարգացնի արդարամտություն, լայնախոհություն, համարձակություն, տոկունություն, հավասարակշռվածություն: | |
Բովանդակություն | |
1. Դերենիկ Դեմիրճյան, Ավելորդը 2. Ակսել Բակունց, Սպիտակ ձին 3. Հրանտ Մաթևոսյան, Կանաչ դաշտը Լրացուցիչ 4. Մուշեղ Գալշոյան, Մամփրե արքան 5. Ուիլյամ Սարոյան, Նռնենիները 6. Թեմայի նպատակներին և աշակերտի տարիքային առանձնահատկություններին համապատասխանող (հայ կամ արտասահմանյան դասական/ժամանակակից հեղինակի) ստեղծագործություն ուսուցչի ընտրությամբ |
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել ցուցակ/սահիկաշար՝ ներառելով գրողի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը: 2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները: 3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել: 4. Դուրս գրել յուրաքանչյուր կերպարին բնութագրող հատվածները: 5. Կարդացած ստեղծագործություններից ընտրել հերոսներ /կերպարներ և հորինել վերջիններիս բնավորությունն արտահայտող խորհրդանիշներ (կենդանի, իր, գույն և այլն): 6. Կազմել ստեղծագործության զարգացման քարտեզ։ 7. Քննարկել հերոսների վարքագիծը ներկայացված իրավիճակներում, կոնֆլիկտի լուծման տարբերակներ։ 8. Համեմատել կարդացած տեքստերը, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 9. Գրել ստեղծագործական փոխադրություն: 10. Կազմել փոխադրության պլան։ 11. Բանավոր և գրավոր հաղորդել դեպքերի ընթացքը որպես ականատես, մասնակից կամ կերպարներից մեկի անունից: 12. Ըստ պատմվածքի գրել բեմագիր (սցենար). ընկերների հետ բեմադրել պատմվածքը: |
1. Պատճառ և հետևանք – դիպաշարի զարգացման հաջորդական աստիճանները: 2. Կառուցվածք և գործառույթ – գրական սեռերը և ժանրերը: 3. Անհատական և մշակութային արժեհամակարգ – գրողի օգտագործած բառապաշարը, գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները, ստեղծագործության գաղափարը: 4. Ժամանակ և տարածություն – գրողի կենսագրությունը, տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն: Պատմություն: Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու ստեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։ Հասարակագիտություն: «Կոնֆլիկտ» հասկացությունը կյանքում և գրականության մեջ: Արվեստ: Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-8, Հ10-15, Հ10-31, Հ10-34, Հ10-35, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43, Հ10-44, Հ10-46 |
Թեմա 3 | |
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊ | |
Նպատակներ | |
1. Տեքստի ընկալում. պատկերացում տալ տեքստում պատկերված ինքնակենսագրական պատումի, հուշի, գրողի մասին: 2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների, ժամանակի ընթացքում ժանրի որոշակի ձևափոխությունների, կերպարի, կոնֆլիկտի մասին: 3. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Փաստեր հավաքի և ներկայացնի գրողի կենսագրության կարևոր իրադարձությունները, ապրած ժամանակաշրջանը: 2. Բացատրի՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 3. Կանխատեսի դիպաշարի զարգացումը՝ հիմնվելով առկա փաստերի վրա: 4. Բացահայտի տեքստի գլխավոր գաղափարը, ասելիքը, ընդգծի գլխավոր գաղափարն արտահայտող բանալի բառը, նախադասությունը/ միտքը, հիմնավորի բանավոր և գրավոր խոսքով: 5. Ցույց տա դեպքերի հաջորդական ընթացքը և բացահայտի գրական կերպարի զարգացումը: 6. Վերլուծի դիպաշարի զարգացման հաջորդական աստիճանները։ 7. Բանավոր և գրավոր պատմի սեփական կյանքից հետաքրքիր դեպքեր: 8. Ձևակերպի եզրակացություններ։ 9. Բնութագրի իր հարազատներին՝ հայր, մայր, քույր, եղբայր: 10. Լսի դիմացինին առանց ընդհատելու և դրսևորի հարգալից վերաբերմունք: 11. Փաստերով հիմնավորի և մեկնաբանի սեփական տեսակետը:
12. 2-րդ Հատված
13. Բացատրի՝ տեքստի կամ տեքստերի ասելիքի, ոճի, բառապաշարի, կառուցվածքի առանձնահատկությունները: 14. Ցույց տա գրական սեռերի և ժանրերի տարբերությունը (ընդհանրական պատկերացում): 15. Մատնանշի գրական-գեղարվեստական կերպարի դերը, կերպարների կերտման առանձնահատկությունները տեքստում: 16. Դուրս բերի կարևոր գաղափարը։ 17. Կյանքից և գրականությունից առանձնացնի կոնֆլիկտի տարբեր ձևեր։ 18. Բացատրի գրական կոնֆլիկտը (բախումը): 19. Կարդացածի և քննարկածի հիման վրա գրավոր և բանավոր արտահայտել սեփական տեսակետը՝ օգտվելով առաջարկված պլանից։ 20. Դրսևորի հետաքրքրասիրություն գրքի և ընթերցանության հանդեպ։ | |
Բովանդակություն | |
1. Վահան Թոթովենց, Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա (հատված) 2. Ստեփան Զորյան, Մի կյանքի պատմություն (հատված)
Լրացուցիչ 3. Զապել Եսայան, Սիլիհտարի պարտեզները (հատված) 4. Գուրգեն Մահարի, Պատանեկություն (հատված) | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել սահիկաշար՝ ներառելով գրողի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը: 2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները: 3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել: 4. Պատասխանել դասընկերների կազմած հարցերին՝ փորձելով բացատրել տեքստի գլխավոր գաղափարը: 5. Մեկնաբանել դեպքերի կատարման ժամանակաշրջանը, պատմական վայրը, գտնել լրացուցիչ նյութեր տվյալ ժամանակաշրջանի և աշխարհագրական վայրի մասին, ներկայացնել դասարանին: 6. Համեմատել կարդացած տեքստերը, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 7. Կազմել փաստական և գաղափարական հարցեր և գտնել պատասխանները / կազմակերպել հարցուպատասխան դասարանում/։ 8. Կազմել փոխադրության / պատումի պլան։ 9. Գրել ստեղծագործական փոխադրություն. դեպքերը պատմել որպես ականատես կամ մասնակից: 10. Գեղարվեստական ոճով պատմել/գրել սեփական կյանքից ընտրված դեպքեր: |
1. Պատճառ և հետևանք – դիպաշարի զարգացման հաջորդական աստիճանները: 2. Կառուցվածք և գործառույթ – գրական սեռերը և ժանրերը: 3. Անհատական և մշակութային արժեհամակարգ – գրողի կողմից օգտագործված բառապաշարը, գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները, ստեղծագործության գաղափարը: 4. Ժամանակ և տարածություն – գրողի կենսագրությունը, տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 5. Անհատ և հարաբերություններ – գրական-գեղարվեստական կերպարը, տեքստում արտահայտված կոնֆլիկտը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն: Պատմություն: Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու ստեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։ Հասարակագիտություն: «Կոնֆլիկտ» հասկացությունը կյանքում և գրականության մեջ: Արվեստ: Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
10-1, 10-2, 10-8, 10-15, 10-31, 10-34, 10-35, 10-36, 10-41, 10-42, 10-43, 10-44, 10-46 |
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ
10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Թեմա 1: Ինքնություն և մշակույթ | |
Թեմայի նկարագրություն: Թեմայի շրջանակում քննարկվում են այն հարցերը, թե ինչպես են գրական երկերում դրսևորվում հեղինակի ինքնությունը, մտածողությունը, գրական-քաղաքական, գեղագիտական հայացքները: Հեղինակի ինքնության և ազգային մտածողության դրսևորումներն օգնում են ընթերցողին բացահայտելու իր արմատները, տեսնելու իր անձը պատմականորեն ձևավորված մշակութային համատեքստում, ճանաչելու սեփական ինքնությունը։ Ազգային մտածողությամբ և մշակույթով պայմանավորված՝ ինչպես է ընթերցողը ընկալում տեքստը, և ինչպես է գրական տեքստում արտացոլվում հայ ազգային մշակույթը, ժողովրդի ոգին և հոգեբանությունը։ | |
Նպատակներ | |
1. Առաջարկվող ստեղծագործությունների միջոցով ծանոթացնել մեր ինքնության ակունքներին: 2. Բացահայտել ստեղծագործությունների գլխավոր գաղափարը։ 3. Ուսումնասիրել գրական երկերի տեքստերում կիրառված ոճական հնարների բազմազանությունը և դրա ազդեցությունը ընթերցողի ընկալման վրա։ 4. Արժևորել տալ ազգային արժեքների պատմական, քաղաքական և մշակութային նշանակությունը: 5. Ստեղծագործությունները դիտարկել որպես մեր ժողովրդի գոյատևման, զարգացման և առաջընթացի նախապայման: 6. Գնահատել տալ անհատի, ընտանիքի, հասարակության ժառանգած ավանդույթները, դիտարկել դրանց զարգացումները որպես հայ մարդու ընդհանրական նկարագրի արտահայտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի տեքստերի բովանդակությունը։ 2. Վեր հանի հիմնական գաղափարը։ 3. Մեկնաբանի հասանելի տեղեկույթը։ 4. Գնահատի փաստարկները։ 5. Վեր հանի ստեղծագործության կամ առաջադրված հատվածի գլխավոր գաղափարը։ 6. Կազմի գրական երկում արծարծվող հիմնական և հարակից գաղափարների աղյուսակ: 7. Գրական երկից սովորածը, լսած և կարդացած նյութը վերաշարադրի նորովի:
Լրացուցիչ 8. Փոփոխի պատմվող դեպքերի ընթացքը, մատնանշի ինքնատիպ լուծումներ և զարգացման հնարավորություններ: 9. Ուսումնասիրի պատմական ժամանակաշրջանը։ 10. Ցույց տա պատմական ժամանակաշրջանի և անհատի ճակատագրի առնչությունները, անհատի գործունեության նպատակակետը: 11. Ուսումնասիրի գրական երկի լեզուն և ոճը։ 12. Վերլուծի գրողի կիրառած ոճական միջոցների ազդեցությունը ընթերցողի զգացմունքների վրա։ 13. Գնահատի հայ գրականության իմացությունը որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման, ազգային մշակութային արժեքների գնահատման կարևոր պայման։ 14. Գիտակցի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը։ 15. Ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման և լուսաբանման գործում։ | |
Բովանդակություն | |
1. Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի» վեպը (հատվածներ)
Լրացուցիչ 1. Գրերի գյուտը․ Մեսրոպ Մաշտոց 2. Հայ պատմագրություն․ 5-րդ դարի պատմիչներ, Մովսես Խորենացի 3. Առակագրություն․ Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի 4. Հայ միջնադարյան քնարերգություն․ Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Նահապետ Քուչակ, Սայաթ-Նովա 5. Եզոպոս, Առակներ 6. Օմար Խայամ, Քառյակներ 7. Դանթե Ալիգիերի, «Աստվածային կատակերգություն» (հատվածներ) 8. Շեքսպիր, Սոնետներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմակերպել ամբողջական կամ առանձին 1) հատվածների ընթերցումներ։ 2. Գտնել և ներկայացնել թեմային առնչվող գրական, 1) գեղանկարչական, երաժշտական 2) ստեղծագործություններ, 3) մեկնաբանել, թե արվեստի այլ տեսակներն ինչպես են փոխանցում հույզերն ու գաղափարները։ 3. Կազմել պատկերավորման միջոցների կիրառման աղյուսակներ, կատարել գրառումներ, բացատրել ոճական միջոցների կիրառման նպատակահարմարությունը։ 4. Կազմել գրողների գրական դիմանկարներ՝ ըստ կենսագրական տեղեկությունների և ժամանակակիցների հուշերի: 5. Դուրս գրել գաղափարական հարցադրումները, նկարագրել ժամանակաշրջանը, միջավայրը։ 6. Մեկնաբանել ստեղծագործությունը՝ ըստ առանձին հատվածների՝ ելնելով կառուցվածքից, կերպարների զարգացման ընթացքից։ 7. Վերլուծել գրական կերպարը, երկը՝ ըստ ուսուցչի կամ սովորողների մշակած հարցաշարի։ 8. Կազմել բովանդակային, գաղափարական և բանավիճային հարցեր։ |
Օրինաչափություն: Հնչյունական համակարգը՝ ձայնավորներ, բաղաձայններ։ Այբուբենի թվային արժեքը։ Բանաստեղծության հանգը, ռիթմը։
Կառուցվածք և գործառույթ: Այբուբենի կառուցվածքը։ Գրական ստեղծագործությունների կառուցվածքը։
Անհատական և մշակութային արժեհամակարգ: Այբուբենի, հին և միջնադարյան գրականության դերը ազգային արժեհամակարգի դրսևորման և մշակութային արժեքների պահպանման գործում
Ժամանակ և տարածություն: Գրերի գյուտը. հին և միջնադարյան գրականության բովանդակության, պատկերային համակարգի, ազգային արժեքների ընկալումը ժամանակի և տարածության համատեքստում։
Անհատ և հարաբերություններ: Գրերի գյուտի արժևորումը, Մաշտոցը որպես հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքին դասվող կերպար։ Ուսումնասիրվող հեղինակների կյանքին և գործունեությանն առնչվող փաստերի միջոցով հասարակական հարաբերությունների, միջավայրի, անհատի գործի արժևորման քննություն։ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Մեկնաբանել գրաբարից աշխարհաբար լեզվին անցնելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալ լեզվի զարգացման օրինաչափություններին պատմության և մշակութային համատեքստում։ Հասարակագիտություն- Դիտարկել հասարակական հարաբերությունները տվյալ ժամանակաշրջանի համատեքստում, կրթության, մշակութային արժեքների ստեղծման կազմակերպումը, արժևորումը։ Բարոյագիտական արժեքները ուսումնասիրվող ստեղծագործություններում։ Պատմություն- Ռուս-Պարսկական պատերազմը։ Երևանի բերդի հիմնադրումը։ Հայ-պարսկական հարաբերությունները։ Արվեստ․ երաժշտություն- Ցույց տալ ուսումնասիրվող ստեղծագործություններում առկա թեմաների․ կերպարների արտացոլումն արվեստում։ Արվեստի այլ ճյուղերի միջոցով բացատրել հույզերի և գաղափարների արտահայտումը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
11-1, 11-16, 11-17, 11-23, 11-29, 11-34, 11-39, 11-40, 11-41 | |
Թեմա 2: Փոփոխություն և հեռանկար | |
Թեմայի նկարագրություն: Բաժնում ներառված գրական երկերի ուսումնասիրության ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք կարող են տարբեր ժամանակաշրջաններում տարբեր մեկնաբանությունների առիթ տալ, որոնք միգուցե նկատի չի ունեցել հեղինակը։ Պատմական ժամանակաշրջանում գրանցվող փոփոխությունները նոր հեռանկար են բացում անհատի, հասարակության համար, նշում են զարգացման և առաջընթացի նոր ուղիներ: Տեսակետների բազմազանությունը հանգեցնում է գրական ստեղծագործությունները բազմակողմանիորեն ընկալելուն և մեկնաբանելուն, ինչը զարգացման նոր հեռանկարներ է բացում ընթերցողի առջև: | |
Նպատակներ | |
1. Քննարկել հեղինակի արծարծած խնդիրների տարբեր ընկալումներն ու բազմակողմանի մեկնաբանությունները։ 2. Հիմնվելով գրողի ապրած ժամանակաշրջանի և կենսագրական փաստերի վրա՝ խնդիրները դիտարկել տարածության և ժամանակի համատեքստում: 3. Քննարկել տեսակետների փոփոխությունները և դրանց առաջացման պատճառները (մշակույթ, մտածողություն, արժեհամակարգ, ազգային կամ գենդերային պատկանելություն և այլն), դիտարկել ժամանակավրեպ կամ արդիական մոտեցումները։ 4. Ուսումնասիրել գրական երկերում կիրառված ոճական հնարների բազմազանությունը և դրանց ազդեցությունը ընթերցողի զգացմունքների վրա։ 5. Գրական երկերի ուսումնասիրության ընթացքում շեշտադրել սովորողի մարդկային և ազգային նկարագրի՝ հայրենասիրության, պատասխանատվության, լայնախոհության, մեծահոգության, բարության զարգացումը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի գրողի կենսագրությունը և գործունեությունը ըստ փաստերի և հուշագրության: 2. Վերարտադրի, վերաշարադրի գրական երկի դիպաշարը (սյուժեն): 3. Ցույց տա գրական երկում առկա կոնֆլիկտը, հեղինակի առաջարկած լուծումը: 4. Ցույց տա գրական կերպարի հոգեբանական զարգացումը 5. Գնահատի հայ և համաշխարհային գրականության իմացությունը որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման, ազգային մշակութային արժեքների գնահատման կարևոր պայման։
Լրացուցիչ 6. Տեքստից բերված օրինակներով մատնանշի դիպաշարի հիմնական մասերը՝ նախադրություն, հանգույց, գործողության զարգացում, գագաթնակետ, լուծում: 7. Ներկայացնի գրական երկի գաղափարը, հեղինակի ասելիքը, դրա նշանակությունը ժամանակի և տարածության համատեքստում: 8. Ուսումնասիրի գրողի կենսագրության և ստեղծագործության միջև առկա կապերը, արժևորի գրող-անհատին և քաղաքացուն։ 9. Բացատրի կերպար ստեղծելու սկզբունքները՝ ելնելով գրական ուղղություններից, 10. Բացատրի գրական կերպարի հոգեբանական զարգացումը, ներքին և արտաքին կոնֆլիկտները, կոնֆլիկտի լուծումը։ 11. Ներկայացնի կոնֆլիկտի լուծման սեփական տարբերակները: 12. Բացատրի՝ ինչու և ինչպես է գրողը ներկայացնում տվյալ ժամանակաշրջանը, միջավայրն ու կերպարը։ 13. Ցույց տա և բացատրի գրական կերպարի հոգեբանական զարգացումը, ներքին և արտաքին կոնֆլիկտները, կոնֆլիկտի լուծումը։ 14. Վերլուծի հասանելի տեղեկույթը, գնահատի փաստարկները, հայտնի սեփական տեսակետը: 15. Գիտակցի, որ ինքը հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդն է, դրսևորի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման և փոխանցման գործում։ | |
Բովանդակություն | |
1. Մուրացան, «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը 2. Շիրվանզադե, «Քաոս» վեպը 3. Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը
Լրացուցիչ
1. Րաֆֆի, «Սամվել» պատմավեպը 2. Օնորե դը Բալզակ, «Հայր Գորիո» վեպը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել գրողների գրական դիմանկարներ՝ ըստ կենսագրական տեղեկությունների և ժամանակակիցների հուշերի: 2. Կազմել պատումի ժամանակագրական և կառուցվածքային քարտեզ՝ կարևորելով կառուցվածքային տարրերը։ 3. Դուրս գրել գաղափարական հարցադրումները, նկարագրել ժամանակաշրջանը, միջավայրը։ 4. Մեկնաբանել ստեղծագործությունը՝ ըստ առանձին հատվածների՝ ելնելով կառուցվածքից, կերպարների զարգացման ընթացքից։ 5. Կազմել բովանդակային, գաղափարական և բանավիճային հարցեր։ 6. Վերլուծել գրական կերպարը, երկը՝ ըստ ուսուցչի կամ սովորողների մշակած հարցաշարի։ 7. Մեկնաբանել կամ հիմնավորել գրողի ոճական հնարների ընտրությունը (մեկնաբանել գրող-ընթերցող կապը, բերել համապատասխան օրինակներ՝ անդրադառնալով լեզվական, պատկերավորման, կերպավորման միջոցներին, նկարագրություններին, երկխոսություններին և այլն)։ 8. Գրավոր կամ բանավոր ցույց տալ ստեղծագործության արդիականությունը, կապը կյանքի հետ՝ ներկայացնելով համապատասխան օրինակներով: 9. Համեմատել տարբեր ստեղծագործություններ՝ ըստ կերպարների ստեղծման, կառուցվածքային տարրերի փոխկապակցվածության, ոճական միջոցների կիրառության և այլն։ 10. Կազմել գաղափարական և բանավիճային հարցեր, վերջիններիս շուրջ կազմակերպել բանավեճ-քննարկումներ։ 11. Առանձին հատվածների հիման վրա ստեղծել բեմագրեր: 12. Առանձնացնել կերպարներին բնութագրող հատվածներ, դրանք կիրառել սեփական բնութագրումների մեջ։ 13. Ստեղծել տեքստեր, գովազդներ, սահիկաշարեր, պատրաստել ռադիո և տեսահաղորդումներ։ 14. Կազմել բանավոր և գրավոր խոսքի պլան՝ ըստ նպատակի։ 15. Գրել նկարագրական, վերլուծական շարադրանքներ՝ հետևելով վերլուծական շարադրանքին հատուկ ձևաչափին։ |
Պատճառ և հետևանք: Դիպաշարի, գրական կերպարի զարգացումը, պատճառահետևանքային կապերը: Անհատական և մշակութային արժեհամակարգ: Գրողի կիրառած բառապաշարը, հերոսների խոսքը, գեղարվեստական պատկերավորման միջոցները և արտահայտչամիջոցները, ստեղծագործության գաղափարը: Ժամանակ և տարածություն: Ստեղծագործության մեջ պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: Անհատ և հարաբերություններ: Գրական երկում արտահայտված հույզը, զգացմունքը: Գրական կերպարը: Կոնֆլիկտը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու: Համեմատել գրական հայերենի երկու ճյուղերի նմանությունները և տարբերությունները: Բարբառի և գրական լեզվի համեմատական վերլուծություն: Արվեստ: Գրական երկերի հիման վրա ստեղծված արվեստի գործերի և գրական երկերի համեմատական վերլուծություն՝ անդրադառնալով և բացահայտելով թեմայի համար ընտրված հասկացությունները: Պատմություն: Գրական երկերի ստեղծման պատմական ժամանակաշրջանի բնութագիրը: Պատմական ժամանակը և անհատի ճակատագիրը: Աշխարհագրություն: Գրական երկերում նկարագրվող աշխարհագրական վայրերի նկարագրություն՝ ցույց տալով քարտեզի վրա դրանց տեղը: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
11-1, 11-2, 11-14, 11-15, 11-16, 11-17, 11-23, 11-24, 11-25, 11-29, 11-31, 11-34, 11-35, 11-36, 11-38, 11-39, 11-40, 11-41 | |
Թեմա 3: Մշակույթ և բարքեր, անհատ և հասարակություն | |
Թեմայի նկարագրություն: Այս թեմայի շրջանակում պետք է ուսումնասիրվի, թե ինչպես են հասարակությունը, ազգությունը, կրոնը, միջավայրը, ընտանիքը և սեռային պատկանելությունն ազդում անհատի և հասարակության միջև դրսևորվող հարաբերությունների վրա։ Հասարակության սահմանած չգրված օրենքները, կարծրատիպերը ինչ ազդեցություն են թողնում անհատի ձևավորման, նրա հոգեբանության և վարքագծի վրա։ Գրական երկերի ուսումնասիրության ընթացքում քննարկվում են կերպարի հոգեբանական զարգացումները, նրա ներաշխարհում տեղի ունեցող փոփոխությունները՝ դեպքերի ծավալմանը համահունչ: Հասարակության ներսում կարծրացած բարքերը որքանո՞վ կարող են ճակատագրական լինել անհատի համար: | |
Նպատակներ | |
1. Սովորեցնել քննել բարքերի դերը և ազդեցությունը անհատի ձևավորման և մտածողության վրա, դրանց արտացոլումը գտնել գրական երկերում: 2. Վերլուծել տալ գրական ստեղծագործությունները և ցույց տալ ընտանեկան, ազգային, կրոնական կամ այլ մշակութային միջավայրի ազդեցությունը անհատի հոգեբանության, անհատ-հասարակություն փոխհարաբերությունների, անհատի վարքագծի վրա։ 3. Քննել տալ կարծրատիպերի դերը անհատի և հասարակության կյանքում, հարաբերություններում։ 4. Ուսումնասիրվող երկերը դիտարկել ժամանակի և տարածության համատեքստում և դրանցից դուրս՝ հիմնավորելով կապը արդի խնդիրների հետ։ 5. Գաղափար տալ գրական երկերում կիրառված ոճական հնարների մասին և ներկայացնել նրանց ազդեցությունը ընթերցողի վրա։ 6. Հասնել նրան, որ սովորողը արժևորի գրականության դերը անհատի ինքնաճանաչման, հասարակության հետ հարաբերություններ կառուցելու գործում։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ստեղծի գրողի գրական դիմանկար՝ ըստ կենսագրական փաստերի և հուշագրության: 2. Վերարտադրի գրական երկի բովանդակությունը, դիպաշարը: 3. Ներկայացնի գրական երկում արծարծվող հիմնահարցերը։ 4. Հիմնավորի գրական երկի արդիականությունը։ 5. Մեկնաբանի ստեղծագործության նշանակությունը և ասելիքը: 6. Գնահատի հայ և համաշխարհային գրականության ընտիր նմուշների իմացությունը որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման, ազգային մշակութային արժեքների գնահատման կարևոր պայման։
ԼՐԱՑՈՒՑԻՉ
7. Մատնանշի հասարակության սահմանած օրենքների և կարծրատիպերի կործանարար ազդեցությունը անհատի հոգեբանության և ճակատագրի վրա: 8. Համադրի և հակադրի գրական տարբեր ստեղծագործություններ, գրողների աշխարհայացքային տարբեր դրսևորումները։ 9. Ցույց տա և բացատրի գրական կերպարի հոգեբանական զարգացումը, ներքին և արտաքին կոնֆլիկտները, կոնֆլիկտի լուծումը։ 10. Բացատրի՝ ինչպես է գրողը ներկայացնում տվյալ ժամանակաշրջանը, միջավայրը, ինչպես է կերտում կերպար: 11. Մեկնաբանի ստեղծագործությունները՝ ելնելով ժանրային առանձնահատկություններից, ցույց տա այլ ժանրի բնորոշ տարրերի ներթափանցումը տվյալ ստեղծագործության մեջ՝ օրինակներով հիմնավորելով տեսակետը։ 12. Համեմատի և ցույց տա տարբեր ժանրերին բնորոշ լեզվաոճական առանձնահատկությունները, մեկնաբանի լեզվական հոմանիշների ընտրությունը: 13. Հորինի կարճ պատում՝ խախտելով կոնֆլիկտի և դիպաշարի զարգացման հաջորդական ընթացքը։ 14. Համագործակցելով և ինքնուրույնաբար մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ կարողությունը ներկայացնելով տարբեր միջոցներով, վերլուծի սեփական աշխատանքի ընթացքը և արդյունքը։ 15. Գնահատի խոսքի միջոցով հույզ, գաղափար փոխանցելու և ընկալելու կարևորությունը։ | |
Բովանդակություն | |
1. Նար-Դոս, «Սպանված աղավնին» վիպակը 2. Գրիգոր Զոհրապ, Նորավեպեր 3. Հովհաննես Թումանյան, «Անուշ» պոեմը, քառյակներ
Լրացուցիչ 1. Ստեփան Զորյան, «Խնձորի այգին» պատմվածքը: 2. Գի դը Մոպասան, Նորավեպեր 3. Անտոն Չեխով, Նորավեպեր, «Բալի այգին» պիեսը 4. Օ՛Հենրի, Նորավեպեր | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ստեղծել դիպաշարի զարգացման քարտեզ։ 2. Պատկերել ստեղծագործության կառուցվածքային քարտեզը՝ յուրաքանչյուր կետի դիմաց նշելով տեքստից օրինակները՝ հետագա վերլուծական շարադրանքներում դրանք օգտագործելու նպատակով։ 3. Ձևակերպել բովանդակային, գաղափարական և բանավիճային հարցեր։ 4. Հորինել ստեղծագործության կոնֆլիկտից բխող այլ վերջաբան, քննարկել այլընտրանքային վերջաբանի թույլ և ուժեղ կողմերը։ 5. Ստեղծել հարցաշարեր՝ համեմատելու համար նույն կամ տարբեր ստեղծագործությունների կերպարները, զարգացման փուլերը, ընդհանրություններն ու տարբերությունները։ 6. Բեմադրել ստեղծագործության առանձին հատվածներ՝ շեշտադրելով թեմայից բխող հիմնախնդիրը։ 7. Բեմադրել ստեղծագործության առանձին հատվածներ՝ առաջարկելով համապատասխան դերակատարներ, երաժշտություն, բեմական հանդերձանք, ձևավորում և այլն․ հիմնավորել ընտրությունը։ 8. Ստեղծագործությունների առանձին հատվածներին համահունչ ընտրել համապատասխան երաժշտություն կամ կատարել նկարազարդումներ՝ մեկնաբանելով ընտրությունը։ 9. Կազմակերպել բանավեճ-քննարկումներ սովորողների կամ ուսուցչի առաջադրած բանավիճային հարցերի շուրջ։ 10. Գրավոր շարադրել առաջադրված հարցի շուրջ գրական մեկնաբանություն՝ նախապես կազմելով խոսքի պլան։ 11. Ձեռք բերած հմտությունները կիրառել անծանոթ տեքստեր վերլուծելու նպատակով։ |
1. Պատճառ և հետևանք: Դիպաշարի, գրական կերպարի զարգացումը: 2. Կառուցվածք և գործառույթ: Գրական սեռերը և ժանրերը: 3. Անհատական և մշակութային արժեհամակարգ: Գրողի օգտագործած բառապաշարը, գեղարվեստական պատկերավորման միջոցները և արտահայտչամիջոցները, ստեղծագործության գաղափարը: 4. Ժամանակ և տարածություն: Գրական երկում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 5. Անհատ և հարաբերություններ: Տեքստում արտահայտված հույզը, զգացմունքը, գրական-գեղարվեստական կերպարը, կոնֆլիկտը: 6. Օրինաչափություն: Բանաստեղծական ռիթմ, հանգ։ 7. Կայունություն և փոփոխություն: Կայուն և փոփոխական կերպարներ։ Տեքստի ժամանակագրական հաջորդականություն և դրա խախտում։ 8. Զարգացում: Ստեղծագործության դիպաշարի զարգացում, հարաբերությունների փոփոխություն և զարգացում: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու: Լեզվի դրսևորումը կինոյում և թատրոնում (բանավոր խոսք, դիմախաղ, հնչերանգ)։ Արվեստ (կինո, թատրոն, երաժշտություն): Ցույց տալ գրական երկի դիպաշարի փոփոխությունները, կերպարի զարգացումները, էկրանավորման, բեմադրության ժամանակ: Համեմատել գրական երկը և արվեստի ստեղծագործությունը: Ի՞նչ է կորչում և ի՞նչ է ավելանում բեմադրության կամ էկրանավորման ժամանակ։ Ի՞նչ դեր ունի երաժշտությունը։ Գրական երկի թեմաներով ստեղծված արվեստի գործերի առանձնահատկությունները: Ցույց տալ արվեստի մյուս ճյուղերին բնորոշ լեզվի (հնչյուն, գույն, նյութ) դերը կերպար, միջավայր, գաղափար կերտելու գործում։ Ստեղծագործության, գրական կերպարի արտացոլումը արվեստում։ Հասարակագիտություն: Սոցիալական հարաբերությունները տարբեր միջավայրերում և ժամանակներում, անհատների կենցաղը։ Պատմություն: Պատմական ժամանակաշրջանի բնութագիր: Աշխարհագրություն: Գրական երկերում ի հայտ եկող բնակավայրերի մասին տեղեկություններ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
11-1, 11-2, 11-14, 11-15, 11-16, 11-17, 11-23, 11-24, 11-25, 11-29, 11-31, 11-34, 11-35, 11-36, 11-38, 11-39, 11-40, 11-41 |
(հավելվածը խմբ. 24.02.23 N 12-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: