ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 փետրվարի 2023 թ. |
N 12-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ և 5-րդ դասարանների «Մայրենի», 7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց լեզու», 7-րդ դասարանի «Գրականություն», 10-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին» 65-Ն հրամանի հավելվածում Մայրենի-5 առարկայական ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 12-Ն հրամանի |
5-րդ դասարան
ՄԱՅՐԵՆԻ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | |
ԹԵՄԱ 1 | |
ՀԵՔԻԱԹ Հաղորդակցում. տեսակները: Ոչ խոսքային հաղորդակցում: Խոսքային հաղորդակցում: Բանավոր և գրավոր խոսք: Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցության և հնչերանգի: Նախադասության տեսակներն ըստ կազմության: Պարզ և բարդ, պարզ համառոտ և ընդարձակ նախադասություններ: Նախադասություն- բառ-հնչյուն: Հնչյունաբանություն. հայերենի հնչյունները: Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Ձևավորել սովորողների ընթերցելու, հեքիաթի տեքստը հասկանալու, հիմնական գաղափարը մատնանշելու, հայկական ժողովրդական հեքիաթին բնորոշ առանձնահատկությունները և խորհրդանիշները ըմբռնելու կարողությունները։ 2. Նպաստել հարստացնելու սովորողի բառապաշարը, զարգացնելու կապակցված խոսք կազմելու կարողությունը, ձևավորելու որոշակի վերաբերմունք և արժեքային համակարգ: 3. Խթանել սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացումը: 4. Զարգացնել սովորողների ստեղծարարությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա հասկանալով և կազմի հեքիաթում պատմվող դեպքերի պլանը, տեքստից առանձնացնի հեքիաթի գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը, ցույց տա իրականի և երևակայականի սահմանները: 2. Վերաշարադրի հեքիաթի բովանդակությունն ըստ պլանի և ստեղծագործաբար: 3. Բնութագրի հեքիաթի հերոսներին ըստ նրանց արարքների: 4. Համեմատի տարբեր հեքիաթների տեքստեր, հերոսներին, նշի նրանց տարբերությունները, նմանությունները, ձևակերպի եզրակացություն: 5. Մատնանշի նախադասության տեսակներն ըստ հնչերանգի, ճիշտ կետադրի նախադասությունները: 6. Կազմի կապակցված խոսք՝ կիրառելով համապատասխան լեզվաքերականական նյութը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Հայկական ժողովրդական հեքիաթներ: 2. Հեղինակային հեքիաթներ: 3. Տարբեր ժողովուրդների հեքիաթներից նմուշներ: 4. Հաղորդակցում. տեսակները, ոչ խոսքային հաղորդակցում, խոսքային հաղորդակցում. բանավոր և գրավոր խոսք, նախադասության տեսակներն ըստ հաղորդակցության և հնչերանգի, նախադասության տեսակներն ըստ կազմության, նախադասություն- բառ-հնչյուն, հնչյունաբանություն, հայերենի հնչյունները, ձայնավոր և բաղաձայն հնչյուններ, երկհնչյուններ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Լսել և հետևել ուսուցչի և ընկերների կարդացածին և պատմածին: Հարցեր ձևակերպել լսածի և կարդացածի շուրջ: 2. Կարդալ առոգանությամբ՝ պահպանելով հայերենին բնորոշ արտասանությունը. ուղղախոսությունը: Կարդալ ընտրովի հատվածներ, բացատրել ընտրությունը: 3. Ինքնուրույնաբար բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ: Գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները: Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 4. Կազմել տեքստի պլանը պարզ և հարցական նախադասություններով, բառակապակցություններով: 5. Գտնել տեքստի բանալի բառերը, նախադասությունները, բացատրել ընտրությունը: 6. Ցույց տալ հայկական ժողովրդական հեքիաթին բնորոշ բառերի, արտահայտությունների կիրառությունը: 7. Բանավոր և գրավոր վերաշարադրել հեքիաթը տարբեր հերոսների կենդանիների, իրերի անունից: 8. Գտնել հեքիաթի բովանդակությանը համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել: 9. Կարծիք հայտնել հեքիաթի մասին: 10. Համեմատել հեքիաթի գրական տեքստը գեղկինոնկարի, ներկայացման կամ մուլտֆիլմի հետ. նշել նմանությունները և տարբերությունները: 11. Հորինել հեքիաթ՝ պահպանելով ժանրին բնորոշ առանձնահատկությունները: 12. Մասնակցել հեքիաթի բեմադրության աշխատանքներին: 13. Հեքիաթի համար գրել գովազդի տեքստ, պատրաստել հաղորդագրություն՝ սոցցանցերով տարածելու համար: 14. Համեմատել հեքիաթի բովանդակությունը համակարգչային սիրած խաղի բովանդակության հետ. կարծիք հայտնել դիպաշարերի մասին: 15. Կարդալ, հասկանալ և հաղորդել ուսումնաճանաչողական տեքստերի բովանդակությունը: 16. Կատարել տարաբնույթ գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 17. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով լեզվաքերականական նյութը: |
Անհատ և հարաբերություններ Ես-ը և մենք-ը. անհատ ների կյանքը, համոզ մունքները, արժեհամակարգը, փոխհարաբերությունները. մշակութային ընդհանրություններ և տարբերություններ. Բարություն, մեծահոգություն, հարգանք, հանդուրժողականություն, պարտաճանաչություն և այլն, որոնք ձևավորվում են հեքիաթների ուսումնասիրության հիման վրա:
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, անհատի դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
հեքիաթում հանդիպող խորհրդանիշների, ազգային կենցաղի, իրերի, ազգային տոների, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
հեքիաթների թեմաներով նկարահանված գեղկինոնկարներ, թատերական ներկայացումներ, բալետ, երաժշտություն, գեղանկարչություն, հեքիաթների նկարազարդումներ. |
Օտար լեզուներ |
օտար լեզուներից փոքրիկ հեքիաթների թարգմանություն, տեքստերի, բառային կազմի համեմատություն. տարբեր ժողովուրդների հեքիաթներին բնորոշ բառապաշարի, սկզբի, ավարտի համեմատություն և բացատրություն. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի հավանական տարածքը. ապացուցել հեքիաթներից բերված օրինակներով. |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը. ապացուցել հեքիաթներից օրինակներով. |
Բնագիտություն |
տեղեկություններ հեքիաթներում հանդիպող կենդանիների, բույսերի մասին. |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-33, Հ10-34, Հ10-35, Հ10-41 | |
ԹԵՄԱ 2
ԱՌԱԿ
Հնչյուն և տառ: Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի ծնունդը: Հայերենի այբուբենը: Բառ և վանկ: Շեշտ, բառային շեշտ: Բառի կազմությունը. պարզ և բարդ բառեր: Հոդակապ: Պարզ և ածանցավոր բառեր: Հնչյունափոխություն: Է, Ի, ՈՒ ձայնավորների, երկհնչյունների հնչյունափոխությունը: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Ձևավորել հասկանալով ընթերցելու, առակի ժանրին բնորոշ առանձնահատկությունները, այլաբանությունը, առակի խրատական-դաստիարակիչ դերը ըմբռնելու, առակը վերլուծելու, սեփական դիրքորոշում ձևավորելու, բարոյական դասեր քաղելու կարողությունները: 2. Նպաստել հարստացնելու սովորողի բառապաշարը, ձևավորելու որոշակի վերաբերմունք առակի այլաբանական հիմքի շուրջ: 3. Զարգացնել լեզվաքերականական նյութը կապակցված խոսքի մեջ կիրառելու կարողությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա առակի տեքստը արտահայտիչ և հասկանալով․կազմի առակից սովորած բառերի բացատրական բառարան: 2․ Մատնանշի առակի տեքստի կառուցվածքը՝ սկիզբ, ընթացք, ավարտ, խրատաբանություն: 3. Առանձնացնի առակի գլխավոր միտքը և ընթերցողին տրվող խրատը: 4. Հորինի առակ՝ դրսևորելով սեփական դիրքորոշումը և ուսումնասիրած առակներից քաղած բարոյական դասերը: 5.Տարբերի հնչյունը տառից, վանկը բառից, կազմությամբ պարզ, ածանցավոր և բարդ բառերը, հոդակապով և առանց հոդակապի կազմությունները: 6. Ճանաչի բառերում շեշտի տեղափոխության հետևանքով կատարվող հնչյունափոխությունը: 7. Կազմի կապակցված խոսք՝ կիրառելով յուրացրած լեզվաքերականական նյութը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Հայկական առակագրություն. Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակները: 2. Հայ դասական և ժամանակակից գրողների չափածո և արձակ առակներ: 3. Աստվածաշնչյան առակների նմուշներ: 4. Տարբեր ժողովուրդների առակների նմուշներ: 5. Հնչյուն և տառ, Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի ծնունդը, հայերենի այբուբենը, վանկ և բառ,շեշտ, բառային շեշտ, բառի կազմությունը. պարզ և բարդ բառեր, հոդակապ, պարզ և ածանցավոր բառեր, հնչյունափոխություն, է, ի, ու, ձայնավորների, երկհնչյունների հնչյունափոխությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել առակի դեպքերի հաջորդական ընթացքը ցույց տվող աղյուսակ: 2. Բառարանում ինքնուրույնաբար գտնել և բացատրել առակում հանդիպած անծանոթ բառերը, կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 3. Կազմել նույնարմատ բառերի շարքեր: 4. Բանավոր և գրավոր վերաշարադրել առակը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից: 5. Առակի բովանդակության շուրջ՝ նկարազարդում, ապլիկացիա, ձեռքի աշխատանք ծեփամածուկով: 6. Օտար լեզվից հայերեն թարգմանել պարզ առակներ. ցույց տալ մայրենի լեզվի բառագործածության առանձնահատկութ յունները: 7. Համեմատել արձակ և չափածո, տարբեր ժողովուրդների, տարբեր լեզուներով գրված առակների տեքստերը, նշել նմանությունները և տարբերությունները: 8. Կարծիք հայտնել առակի մասին, բացատրել առակի բարոյախոսությունը: 9. Ստեղծել առակների պատկերազարդ գրքույկ՝ «Աղվեսագիրք». 10. Հորինել առակ՝ պահպանելով ժանրին բնորոշ առանձնահատկութ յունները, ուսումնասիրած առակներից քաղած բարոյական դասերը: 11. Կատարել գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 12. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով հայոց լեզվից յուրացրած նյութը: |
Անհատ և հարաբերություններ Ես-ը և մենք-ը. անհատների կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, փոխհարա բերությունները համայնքի հետ. պարտականություն և իրա վունք. ազգային մշակույթ, ընդհանրություններ և տարբե րություններ այլ ազգերի հետ. հարգանք և հանդուրժողա կանություն: Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապերը առակում, ուսումնա ճանաչողական ստեղծագոր ծության, լեզվական երևույթի, բնագիտական և հասարակա գիտական առարկաների տիրույթում: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
առակում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
գեղկինոնկար, թատերական ներկայացում, երաժշտություն, գեղանկար. առակի նկարազարդում, ծեփաքանդակ, |
Օտար լեզուներ |
այլ երկրների առակների ընթերցում բնագրով, թարգմանություն հայերեն. |
Աշխարհագրություն |
առակում ներկայացվող դեպքի հավանական տարածքը. ապացուցել առակից ընտրված փաստերով. |
Պատմություն |
առակում ներկայացվող դեպքի հավանական ժամանակաշրջանը. ապացուցել առակից ընտրված փաստերով. |
Բնագիտություն. |
տեղեկություններ առակում նշվող ծառերի, բույսերի, կենդանիների մասին. |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-34 | |
ԹԵՄԱ 3 | |
ՊԱՏՄՎԱԾՔ
Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության. Հոմանիշներ: Հականիշներ: Համանուն բառեր: Բառի բազմիմաստություն: Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ: Մակդիր: Համեմատություն: Անձնավորում Ուղղախոսություն և ուղղագրություն: Է-ե, ը, օ-ո ձայնավորների, երկհնչյունների արտասանությունը և գրությունը: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Զարգացնել պատմվածքի տեքստը հասկանալով ընթերցելու, տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, բառակապակցությունները, նախադասությունները առանձնացնելու և , բացատրելու, բովանդակությունն ըստ պլանի, մշակած հարցերի, նաև ստեղծագործաբար վերարտադրելու, կարծիք հայտնելու, դիրքորոշում դրսևորելու կարողությունները։ 2. Օգնել հարստացնելու բառապաշարը, կապակցված խոսքի մեջ ճիշտ կիրառելու բառերի տարբեր տեսակները; 3. Խթանել լեզվաքերականական նյութի տեղին կիրառումը կապակցված խոսքի մեջ: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա տեքստը հասկանալով, մատնանշի պատմվող դեպքերի հաջորդական ընթացքը: 2. Առանձնացնի տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, բացատրի դրանք: 3. Կազմի տեքստի պլանը, մշակի հարցեր, վերաշարադրի տեքստն ըստ պլանի, հարցերի կամ ստեղծագործաբար: 4. Համեմատելով վերլուծի արձակ և չափածո, գրական և ոչ գրական տեքստերը, եզրահանգումներ անի: 5. Տարբերակի բառերն ըստ ձևի և իմաստի հարաբերության, բազմիմաստության, ուղիղ և փոխաբերական իմաստների: 6. Կազմի կապակցված խոսք՝ տեղին կիրառելով բառերի տարբեր տեսակները: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Պատմվածքներ կենդանիների մասին: 2. Պատմվածքներ դեռահասների կյանքից: 3. Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության, հոմանիշ, հականիշ, համանուն բառեր, բառի բազմիմաստություն, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ, մակդիր, համեմատություն: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կարդալ ընտրովի հատվածներ, բացատրել ընտրությունը: 2. Բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ, գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները: 3. Կազմել տեքստի պլանը պարզ նախադասություններով, հարցական նախադասություններով, բառակապակցություն ներով: 4. Գտնել տեքստի բանալի բառերը նախադասությունները, բացատրել ընտրությունը: 5. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 6. Բանավոր վերաշարադրել տեքստը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից: 7. Գրավոր վերաշարադրել տեքստը՝ հավելելով նոր հերոսներ, հորինելով նոր սկիզբ և ավարտ: 8. Վերլուծել պատմվածքի բովանդակությունը, մատնանշել գլխավոր միտքը: 9. Գտնել պատմվածքի մտքին համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել՝ բովանդակության ըմբռնումը ցույց տալու համար: Հիմնավորել ընտրությունը: 10. Համեմատել տարբեր պատմվածքների տեքստեր, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 11. Կարծիք հայտնել պատմվածքի մասին: 12. Գրել նամակ պատմվածքի հերոսին կամ հերոսի անունից: 13. Կատարել գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 14. Վերլուծել տեքստից ընտրված նախադասությունները, ցույց տալ գլխավոր և երկրորդական անդամները: 15. Կազմել կապակցված խոսք՝ տեղին կիրառելով բառերի տեսակները: |
Զարգացում Ամենատարբեր փոփոխութ յունները հանգեցնում են առաջընթացի և զարգացման: Մարդու իրավունքները և պարտականությունները, մարդ-համայնք-հասարակություն փոխհարաբերությունները:
Կառուցվածք և գործառույթ Պատմվածքի կառուցվածքի բացահայտում. մասերի կապակցում և փոխադարձ կապեր:
Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Ժամանակն ու տարածությունն ընկալելու, տարբեր ժամանակներում ապրած մարդկանց, նրանց արաքների գնահատում տվյալ և արդի ժամանակաշրջանի դիտանկյունից: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
պատմվածքում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
կինո, թատրոն, պար, երաժշտություն, գեղանկարչություն, գրքի նկարազարդում. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի տարածքը |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը |
Բնագիտություն |
տեղեկություններ պատմվածքում հանդիպող բույսերի, կենդանիների մասին |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-41 | |
ԹԵՄԱ 4 | |
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Տուն, ռիթմ, հանգ Բաղաձայն հնչյունների արտասանությունը և գրությունը: Բ-պ-փ, գ-կ-ք բաղաձայնների արտասանությունը և գրությունը: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Ձևավորել և զարգացնել բանաստեղծության տեքստը արտահայտիչ, հասկանալով կարդալու, զգացողություններն արտահայտելու, խորհրդանիշները բացատրելու, բառերը, պատկերավոր արտահայտությունները կիրառելով՝ կապակցված խոսք կազմելու կարողությունները: 2. Խթանել ուղղախոսական և ուղղագրական կանոնների, օրինաչափությունների իմացությունը և ճիշտ կիրառությունը խոսքի մեջ: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա հասկանալով, արտահայտիչ, կազմի բանաստեղծության զգայական ընկալման /մոդալության/ աղյուսակ: 2. Մատնանշի բանաստեղծության կառուցվածքը. տուն. ռիթմ, հանգ, բացատրի պատկերավորման միջոցները՝ մակդիրը և համեմատություն: 3. Համեմատի և վերլուծի տարբեր բանաստեղծությունների տեքստեր: 4. Բանաստեղծությունը շարադրի արձակ ձևով՝ նորովի կիրառելով սովորած բառերը, պատկերավորման միջոցները՝ մակդիրները և համեմատությունները: 5. Մատնանշի բառերի արտասանության և գրության տարբերությունները, բառակազմական վերլուծությամբ ապացուցի բառերի ուղղագրությունը: 6. Կազմի գրագետ կապակցված խոսք: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: 2. Ուղղախոսություն և ուղղագրություն, է-ե, ը, օ-ո ձայնավորների, յ ձայնակապի, երկհնչյունների, | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել բանաստեղծության ընկալման զգայական աղյուսակ՝ պատկեր, ձայն, զգացողություն: 2. Բանաստեղծությունից գտնել և աղյուսակով ներկայացնել պատկեր, ձայն, զգացողություն կերտող բառերը, բառակապակցությունները: 3. Ուսումնասիրել և ցույց տալ բանաստեղծության հանգավորումը, ռիթմը, կառուցվածքը, տունը, տողերի քանակը, վանկերի քանակն ամեն տողում: 4. Գտնել, դուրս գրել մակդիրները, համեմատությունները, բացատրել դրանց նշանակությունը բանաստեղծության մեջ: 5. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 6. Գտնել և կազմել տվյալ ուղղագրական կանոնին վերաբերող բառերի հոմանիշների, հականիշների շարքեր: 7. Նկարազարդումներ անել հաղորդելու համար բանաստեղծության տրամադրությունը: 8. Գտնել համապատասխան մեղեդի, կտավի վերատպություն, տեսաֆիլմ՝ բանաստեղծության բովանդակությունը և հույզը հաղորդելու համար: Փաստարկել և բացատրել ընտրությունը: 9. Համեմատել տարբեր բանաստեղծությունների տեքստեր, նշել նմանությունները և տարբերությունները: 10. Լսել բանաստեղծության տեքստի հիման վրա գրված երգերը. համեմատել տեքստը և երգը: 11. Կարծիք հայտնել բանաստեղծության մասին: 12. Բանաստեղծությունը շարադրել արձակ, նոր ձևով կիրառել սովորած մակդիրները և համեմատությունները: 13. Օտար լեզուներից հայերեն թարգմանել բանաստեղծություն, ցույց տալ բնօրինակի և թարգմանության տարբերությունները և նմանությունները: 14. Կատարել ուղղախոսական և ուղղագրական տարաբնույթ առաջադրանքներ և վարժություններ: 15. Վերլուծել նախադասությունները, ցույց տալ գլխավոր և երկրորդական անդամները: 16. Կետադրել հաղորդակցական և հնչերանգային տարբեր տեսակի նախադասություններ: 17. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով տրված բառախմբերը: |
Կառուցվածք և գործառույթ Բանաստեղծական կառուց վածքի համեմատություն լեզ վական-քերականական, բնա կան և արհեստական համա կարգերի գործունեություն և մասերի փոխադարձ կապեր: Երաժշտական և լեզվական համակարգեր:
Անհատական և մշակութային արժեհամակարգ Գաղափարներ, համոզմունքներ բացահայտելու ուղիները. եզրահանգումներ. հոգևոր արժեքների ստեղծում, հոգևոր հարստությունը որպես երջանիկ կյանքի գրավական: Ինչո՞ւ են մարդիկ բանաստեղծություն գրում: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ | |
Մշակույթ |
բանաստեղծական խորհրդանիշներ. դրանց կապը ազգային մշակույթի հետ. |
Արվեստ |
բանաստեղծության համար մեղեդու ընտրություն, երգեր ըստ բանաստեղծությունների, ունկնդրում և կատարում, բանաստեղծության նկարազարդում |
Օտար լեզուներ |
օտար լեզվով գրված պարզ բանաստեղծությունների կամ երգերի տեքստերի հայերեն թարգմանություն. |
Աշխարհագրություն |
բանաստեղծության գրության վայրը. տեղեկություն տվյալ վայրի մասին. բերել փաստեր բանաստեղծությունից. |
Պատմություն |
բանաստեղծության գրության հավանական կամ փաստացի ժամանակաշրջանը. |
Բնագիտություն |
բանաստեղծությունների մեջ նկարագրվող տարվա եղանակի, բույսերի, կենդանիների մասին տեղեկություններ. |
Մաթեմատիկա |
մաթեմատիկական համապատասխան հաշվարկներ՝ ըստ բանաստեղծության տեքստի |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-24, Հ10-25, Հ10-31, Հ10-34 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|