Գլխավոր տեղեկություն
Համար
N 3471-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.11.2022
Ընդունող մարմին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
31.10.2022
Ստորագրող մարմին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 

31 հոկտեմբերի 2022 թվականի

N 3471-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ՝ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 5․1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել`

1) Բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի՝ 2011 թվականի սեպտեմբերի 14-ի «Բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2022 թ. հոկտեմբերի 31

ք. Երևան

Գ. Ավետիսյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

սննդամթերքի անվտանգության

տեսչական մարմնի ղեկավարի՝

2022 թվականի հոկտեմբերի 31-ի

N 3471-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` Հաշվառում), հաշվառման վկայականի տրամադրման, վերահաշվառման, հաշվառման կասեցման և գրանցամատյանի վարման կարգի (այսուհետ` Կարգ) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն Կարգի համաձայն՝ բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող Անձանց հաշվառման, հաշվառման վկայականի (այսուհետ` Վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` Գրանցամատյան), այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման, վերահաշվառման, հաշվառման կասեցման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) իր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների միջոցով։

3. Հաշվառումը նպատակաուղղված է (վերահսկողության նպատակով) Անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, դասակարգմանը, պահպանմանը, թարմացմանը և օգտագործմանը:

4. Սույն կարգով սահմանված դրույթները չեն կիրառվում այն բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների փոքր քանակների նկատմամբ, որոնք նախատեսված են վերջինիս սեփականատիրոջ կամ ստացողի կողմից ոչ արդյունաբերական և ոչ առևտրային նպատակներով սպառման համար կամ փոխադրման ընթացքում սպառման համար, եթե առկա չէ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ:

5. Բուսասանիտարական հաշվառման գործընթացը՝ բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրումը, գրանցամատյանում գրանցումը, էլեկտրոնային բազայում մուտքագրումն իրականացվում է անվճար:

 

2. ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվառման համար բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող, արտահանող, արտադրող, փոխադրող, իրացնող, վերամշակող, պահեստավորող Անձինք Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանում են ներկայացնում սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև N 1) բուսասանիտարական հաշվառման հայտը (այսուհետ՝ Հայտ):

7. Հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը.

2) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը.

3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) գործունեության տեսակը(ները).

5) գործունեության առարկան(ները).

6) քանակը՝ արտադրության դեպքում (հա, կգ, հատ, լիտր և այլն).

7) հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ստորագրությունը:

8. Հաշվառման համար ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են անձնագրի պատճենը:

9. Արտադրող, վերամշակող, պահեստավորող Անձինք ներկայացնում են նաև գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները:

10. Հայտը և սույն Կարգով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանման տեսուչը (այսուհետ՝ Տեսուչ) ներմուծող, արտահանող, արտադրող, պահեստավորող, փոխադրող, իրացնող և վերամշակող Անձանց անմիջապես տալիս է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 2) հաշվառման վկայական՝ 3 տարի ժամկետով: Տեսուչը ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում, իսկ առկայության և գործարկման դեպքում էլեկտրոնային բազայում։

11. Հայտում քանակը դաշտը լրացվում է միայն արտադրողների կողմից։

12. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Տեսուչները նախորդ ամսում հաշվառված Անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Տեսչական մարմին՝ մինչև բազայի էլեկտրոնային համակարգի ստեղծումը և գործարկումը:

13. Հաշվառված Անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

14. Վերահաշվառում կատարվում է, եթե՝

1) հաշվառման վկայականի ժամկետը լրացել է, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը.

2) մինչև 3 տարին լրանալը գործունեության տեսակի կամ առարկայի փոփոխություն է կատարվել, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը։

15. Վերահաշվառումը կատարվում է սույն կարգով սահմանված հաշվառման ընթացակարգով:

16. Հաշվառումը կասեցվում է, եթե Անձը դադարեցրել է իր գործունեությունը և այդ նպատակով դիմել է Տեսուչին ու լրացրել է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև N 1) հայտը։

 

3. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) գրանցամատյանում Անձի հաշվառման հերթական համարը.

2) հաշվառման չկրկնվող համարը.

3) Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

5) ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը.

6) գործունեության իրականացման վայրը.

7) գործունեության տեսակը.

8) գործունեության առարկան.

9) քանակը՝ արտադրության դեպքում.

10) հեռախոսահամարը, էլ փոստը:

18. Գրանցամատյանը լրացվում է բուսասանիտարական հաշվառման նպատակով Անձանց կողմից լրացված հայտի հիման վրա և ներառվում է հայտում և հաշվառման վկայականում առկա տեղեկատվությունը համապատասխան սյունակներում:

19. 1-ին սյունակում լրացվում է Անձի հաշվառման հերթական համարը:

20. 2-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման չկրկնվող համարը:

21. 3-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը:

22. 4-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է անունը, ազգանունը հայրանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը:

23. 5-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է նրա բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը:

24. 6-րդ սյունակում լրացվում են գործունեության իրականացման վայրի վերաբերյալ տվյալներ:

25. 7-րդ սյունակում լրացվում է գործունեության տեսակը, որով զբաղվում է Անձը:

26. 8-րդ սյունակում լրացվում են այն տեսակի գյուղատնտեսական ապրանքների անվանումները, որոնց հետ է կապված Անձի գործունեությունը (գործունեության առարկան):

27. 9-րդ սյունակում լրացվում են քանակական տվյալները՝ արտադրության դեպքում (հա, կգ, հատ, լիտր և այլն):

28. 10-րդ սյունակում լրացվում է Անձի հեռախոսահամարը և էլ. փոստը

29. Անձի հաշվառման չկրկնվող համարը այլ Անձի չի տրամադրվում:

 

4. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Հաշվառման վկայականում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) հաշվառման չկրկնվող համարը.

2) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը.

3) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

4) գործունեության տեսակը(ները).

5) գործունեության առարկան(ները).

6) գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

7) քանակը (արտադրության դեպքում).

8) հաշվառման վկայականը տրամադրող ստորաբաժանման անվանումը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը:

9) հաշվառման վկայականի գործողության ժամկետը։

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

սննդամթերքի անվտանգության

տեսչական մարմնի ղեկավարի՝

2022 թվականի հոկտեմբերի 31-ի

N 3471-Ն հրամանի

 

ՁԵՎ N 1

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՅՏ

___________________

______________________________

Տարին, ամիսը, ամսաթիվը

 

1. Անձնական տվյալներ

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

Ֆիզիկական անձի Ա.Ա.Հ., բնակության և գործունեության իրականացման վայրը

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

Իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը

 

Անձնագրի պատճենը □ (ֆիզիկական անձանց համար)

Պետական գրանցման համարը _______________ (իրավաբանական անձանց համար)

Գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը (արտադրող, վերամշակող, պահեստավորող անձի դեպքում) □

Հեռախոսը __________________________ _____________________

Էլ. փոստը _________________________________

 

Խնդրում եմ

 

□ հաշվառել ____ □ վերահաշվառել ________ □ հաշվառումը կասեցնել __

 

2. Ծավալվող գործունեությունը

2.1. Գործունեության տեսակը

□ Արտադրող □ բաց գրունտ □ ջերմոց

□ իրացնող

□ փոխադրող

□ ներմուծող

□ արտահանող

□ վերամշակող

□ պահեստավորող

2.2. Գործունեության առարկան

□ միրգ (մասնավորապես՝ )

□ բանջարեղեն (մասնավորապես՝ )

□ հացահատիկ (մասնավորապես՝ )

□ կարտոֆիլ (մասնավորապես՝ )

□ սերմանյութ (մասնավորապես՝ )

□ տնկանյութ (մասնավորապես՝ )

□ փայտանյութ (մասնավորապես՝ )

□ ծաղիկ (մասնավորապես՝ )

□ պեստիցիդ (մասնավորապես՝ )

□ ագրոքիմիկատ (մասնավորապես՝ )

□ այլ (մասնավորապես՝ )

 

3. Քանակը՝ արտադրության դեպքում (հա, կգ, հատ, լիտր և այլն) _____________________

_______________________________________________________________________________

 

4. Այլ նշումներ

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

__________________________
ղեկավար (սեփականատեր)

___________________
ստորագրություն

_____________________
անունը, ազգանունը

 

5․ Հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը ____________________________

 

ՁԵՎ N 2ուղղ.

 

 Ներմուծեք նկարագրությունը_22659

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

________________________________________________

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

ՉԿՐԿՆՎՈՂ ՀԱՄԱՐ N____________

_______________________________________________________________________

ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը

 

_______________________________________________________________________

իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը

 

_______________________________________________________________________

գտնվելու վայրը

 

_______________________________________________________________________

գործունեության տեսակ(ներ)

 

_______________________________________________________________________

գործունեության առարկա(ներ)

 

_______________________________________________________________________

քանակը (ներ)

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________

……………………………………………………

(ստորաբաժանման անվանումը)

տեսուչ ……………………………

(անուն,ազգանուն)

…..……………

(ստորագրություն)

Ուժի մեջ է մինչև ————— ————————-

 

ՁԵՎ N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հ/հ

Հաշվառման չկրկնվող համարը

Հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը

Ֆիզի-կական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, իրավա-բանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը

Ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության վայրը, իրավա-բանական  անձի դեպքում՝ գտնվելու վայրը

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Գործու-նեության տեսակը

Գործու-նեության առարկան

Քանակը՝ Արտա-դրության դեպքում

Հեռախոսա-համարը, էլ փոստը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2022 թվական: