102.0151.28.03.2000
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 մարտի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10200026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
28 մարտի 2000 թ. ք. Երևան |
N 151 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձաքննությունների կատարումը կազմակերպելու կանոնակարգումը բարելավելու նպատակով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 4-րդ կետի «ժը» և «իդ» ենթակետերին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգը» (կցվում է):
2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի» պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին:
(2-րդ կետը խմբ. 04.02.15 N 37-Ն)
Նախարար |
Դ. Հարությունյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում փորձագիտական որոշակի մասնագիտությամբ դատական փորձագետի (այսուհետև` Փորձագետ) որակավորում (այսուհետև` Որակավորում) շնորհելու, Որակավորում շնորհելը մերժելու, շնորհված Որակավորման ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերը:
1.2. Սույն կարգի 1-ին կետում մատնանշված ընթացակարգերին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
1.3. Որակավորումը շնորհում, Որակավորում շնորհելը մերժում և շնորհված Որակավորման ուժը կորցրած է ճանաչում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձագետի որակավորման հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով):
1.4. Որակավորում շնորհվում է գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառների հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետին` որպես որոշակի դատափորձագիտական մասնագիտության (հավելված N 1) շրջանակներում կոնկրետ տեսակի կամ ենթատեսակի դատական փորձաքննություն կատարելու նրա ձեռնահասության և իրավասության պաշտոնական ճանաչում` դատական փորձաքննությունների կատարումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
1.5. Որակավորման շնորհումը, դա` Փորձագետների պատրաստման նպատակով բարձրագույն կրթությամբ մասնագետների` սույն կարգի 1.7 կետին համապատասխան ընթացակարգով վերաորակավորման եզրափակիչ (ատեստավորման) փուլն է:
1.6. Սույն կարգին համապատասխան վերաորակավորման ենթակա են այն մասնագետները, որոնք ունեն տվյալ դատափորձագիտական մասնագիտությանը հարակից գիտելիքների բնագավառի որակավորում, ինչը հավաստված է պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված պետական նմուշի ավարտական փաստաթղթով: Նման բնագավառների մոտավոր շրջանակը բերված է սույն կարգի N 1 հավելվածում: Այդ հավելվածում չնշված որակավորման համապատասխանությունը տվյալ փորձագիտական մասնագիտությանը որոշում են Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալը:
1.7. Վերաորակավորման նպատակը սահմանված կարգով հաստատված պետական կրթական չափորոշիչների պահանջներին բավարարող մասնագետների պատրաստումն է, որն իրականացվում է դիպլոմավորված մասնագետի հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի միջոցով: Այդ ծրագրերն իրականացվում են առնվազն մեկ տարվա հետբուհական ուսուցման միջոցով` առկա կամ հեռակա ձևով:
Սույն կետի 1-ին պարբերությունում նշված ուսուցման տևողությունը Հանձնաժողովի նախագահի կողմից կարող է պակասեցվել և սահմանվել ոչ պակաս, քան վեց ամիս այն անձանց համար, ովքեր ունեն որակավորում դատափորձագիտական այլ մասնագիտությամբ կամ ունեն նախընթաց աշխատանքի մեծ փորձ և առանձնահատուկ ձեռքբերումներ (գիտական կոչում և այլն) տվյալ դատափորձագիտական մասնագիտության համար բազա հանդիսացող գիտության կամ գիտելիքների ու հմտությունների որոշակի ամբողջություն ընդգրկող բնագավառում:
Հանձնաժողովի նախագահն իրավասու է թույլատրելու վերջին հինգ տարվա ընթացքում դատափորձագիտական տվյալ մասնագիտությամբ ոչ պակաս, քան երկու տարվա մասնագիտական աշխատանքի անընդհատ պրակտիկա ունեցող մասնագետին Որակավորում շնորհելու հարցի քննարկումը Հանձնաժողովում` առանց սահմանված կրթական ծրագիրն անցնելու:
1.8. Մինչև համապատասխան պետական կրթական չափորոշիչների ու կրթական ծրագրերի` սահմանված կարգով հաստատումը և, դրանց համապատասխան, ուսուցում կազմակերպելը, թույլատրվում է կրթական ծրագրի փոխարինումը Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից հաստատված պլանին համապատասխան իրականացված ստաժավորմամբ: Ստաժավորման տևողությունը չի կարող պակաս լինել սույն կարգի 1.7 կետով սահմանված տևողություններից:
Ստաժավորման տևողությունը կարող է երկարացվել ստաժավորումն անցնողի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով նրա բացակայության ժամկետով` Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից:
1.9. Որակավորում շնորհելու մասին լրացվում է «Դատական փորձագետի որակավորման թերթ» ձևը (հավելված N 2), որը պահվում է Հանձնաժողովի գործում, իսկ Որակավորում ստացած անձին տրվում է «Դատական փորձագետի որակավորման վկայական» (հավելված N 3):
II. Հանձնաժողովը
2.1. Հանձնաժողովը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով և կազմված է Հանձնաժողովի նախագահից, նրա տեղակալից, Հանձնաժողովի քարտուղարից և Հանձնաժողովի անդամներից:
Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:
2.2. Հանձնաժողովը`
ա) սույն կարգին համապատասխան, շնորհում է Որակավորում կամ մերժում է Որակավորման շնորհումը.
բ) ուժը կորցրած է ճանաչում շնորհված Որակավորումը:
2.3. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի քարտուղարի միջոցով:
2.4. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության:
Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
2.5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:
Հանձնաժողովի արձանագրությունները, որոշումները և Որակավորման վկայականը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի քարտուղարը, իսկ Որակավորման թերթը` նաև Հանձնաժողովի մյուս անդամները, որոնք մասնակցել են հարցի քննարկմանը և կողմ քվեարկել Որակավորումը շնորհելուն:
2.6. Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.
բ) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը և վայրը.
գ) հաստատում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.
դ) միջոցներ է ձեռնարկում Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի պատշաճ քննարկումը նախապատրաստելու համար.
ե) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստը:
2.7. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) վարում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
բ) նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում լուծում է Հանձնաժողովի ընթացիկ գործունեության հարցերը Հանձնաժողովի նախագահի ցուցումներին համապատասխան.
գ) Հանձնաժողովի ընթացիկ գործունեության մասին պարբերաբար զեկուցում է Հանձնաժողովի նախագահին (նախագահի տեղակալին).
դ) կազմում է Հանձնաժողովի նիստի օրակարգը և ներկայացնում Հանձնաժողովի նախագահին.
ե) հրավիրում է Հանձնաժողովի անդամներին և ապահովում նրանց մասնակցությունը Հանձնաժողովի նիստին.
զ) կատարում է Հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարությունները:
2.8. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի.
ա) Հանձնաժողովի նիստից առնվազն չորս օր առաջ ծանոթանալու նիստի օրակարգին, միջնորդելու դրանում ընդգրկված հարցերը հանելու կամ նոր հարցեր ընդգրկելու վերաբերյալ, ծանոթանալու օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ Հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերին.
բ) ծանոթանալու Հանձնաժողովի նիստի արձանագրությանը.
գ) ներկայացնելու իր հատուկ կարծիքն ընդունված որոշման վերաբերյալ.
դ) Հանձնաժողովի նախագահին կամ, նրա միջոցով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնելու Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր առաջարկություններն ու դիտողությունները և դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում ստանալու պատասխաններ:
2.9. Հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել Հանձնաժողովի նիստին և պատշաճորեն կատարել Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի կողմից իրենց տրված հանձնարարականները:
Պատշաճ ձևով տեղեկացված լինելու և անհարգելի պատճառով Հանձնաժողովի նիստին չմասնակցելու դեպքում Հանձնաժողովի անդամը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող է հանվել Հանձնաժողովի կազմից:
2.10. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարանին:
III. Որակավորում շնորհելը, դրա շնորհումը մերժելը, շնորհված Որակավորման ուժը կորցնելը
3.1. Մասնագետին Որակավորում շնորհելու վերաբերյալ հայտը Հանձնաժողովին է ներկայացնում կրթական ծրագիրն իրականացրած հաստատության ղեկավարը: Նման հայտ կարող են ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրենը:
3.2. Որակավորում շնորհելու վերաբերյալ հայտը Հանձնաժողովի հերթական նիստի քննարկմանն է դրվում, եթե այն ներկայացվել է ոչ ուշ, քան այդ նիստից երկու շաբաթ առաջ: Հանձնաժողովի նախագահն իրավասու է կրճատելու նշված ժամկետը:
3.3. Որակավորում շնորհելու վերաբերյալ հայտին պետք է կցված լինեն`
ա) որակավորվողի բնութագիրը` տրված ուսումնական հաստատության կամ աշխատավայրի տնօրինության կողմից.
բ) որակավորվողի կրթության և ունեցած այլ որակավորումների վերաբերյալ դիպլոմների, վկայականների, դրանց ներդիրների և աշխատանքային գրքույկի պատճենները` հաստատված սահմանված կարգով (բնօրինակները, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը որակավորվողը Հանձնաժողովին է ներկայացնում անձամբ).
գ) սույն կարգի 1.7 կետում նշված կրթական ծրագիրն ավարտելու մասին փաստաթղթի պատճենը կամ սույն կարգի 1.8 կետում նշված ստաժավորման արդյունքում տվյալ փորձագիտական մասնագիտության գծով մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարի եզրակացությունը և ստաժավորման ղեկավարի կարծիքը.
դ) որակավորվողի` սույն կարգի 1.7 կետում նշված կրթական ծրագրով նախատեսված ավարտական աշխատանքը կամ սույն կարգի 1.8 կետում նշված ստաժավորման վերաբերյալ հաշվետվությունը և ստաժավորման պլանով նախատեսված ռեֆերատը.
ե) ավարտական աշխատանքի կամ ռեֆերատի գրախոսականը.
զ) որակավորվողի մասնակցությամբ կատարված երեք դատական փորձաքննությունների փորձագիտական վարույթների պատճենները:
Հանձնաժողովի նիստին կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր կամ դրանց պատճենները, ինչպես նաև որակավորվողի անձնական գործը:
3.4. Հանձնաժողովի նախագահն, ուսումնասիրելով Որակավորում շնորհելու վերաբերյալ ներկայացված հայտը, գրանցում է կատարում հարցը Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու մասին և միջոցներ է ձեռնարկում Հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը պատշաճ նախապատրաստելու համար:
3.5. Որակավորվողի ներկայությունը Հանձնաժողովի նիստին պարտադիր է: Որակավորվողի հարգելի բացակայության դեպքում հարցի քննարկումը կարող է հետաձգվել, սակայն ոչ ավելի, քան մեկ անգամ:
3.6. Հարցի քննարկման կարգով, Հանձնաժողովը լսում է որակավորվողի հաշվետվությունն իր աշխատանքի մասին, հարց ու պատասխանի միջոցով պարզում է նրա մասնագիտական և իրավական պատրաստվածության մակարդակը, ապա, որակավորվողի բացակայությամբ, քննության է առնում ներկայացված նյութերը և արդյունքների համակողմանի քննարկման հիման վրա ընդունում է որոշում Որակավորում շնորհելու կամ Որակավորման շնորհումը մերժելու մասին:
Որակավորման շնորհումը մերժելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ պետք է մատնանշվեն, թե որակավորվողի մասնագիտական պատրաստվածության կամ գործարար հատկանիշների որ թերություններն են հիմք ծառայել դրա համար: Հանձնաժողովը չի կարող Որակավորման շնորհումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքում դնել նպատակահարմարության շարժառիթներ:
Ձայների հավասարության դեպքում ընդունվում է որոշում ի նպաստ որակավորվողի:
3.7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի աշխատողների` մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգերի հանձնաժողովներից ստացած Որակավորումների վերաբերյալ վկայականները և վկայագրերը փոխարինվում են սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևի վկայականներով: Փոխարինումը կատարվում, ինչպես նաև վկայականներում և վկայագրերում նշվածին համապատասխանող դատափորձագիտական մասնագիտությունը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
Սույն կետի 1-ին պարբերությունում նշված փոխարինման համար Հանձնաժողովին ներկայացվող հայտին կցվում են որակավորվողի աշխատանքային գրքույկի և հիշյալ վկայականների ու վկայագրերի պատճենները` հաստատված սահմանված կարգով:
3.8. Հանձնաժողովը վարում է Որակավորումների գրանցամատյան` համարակալված, կարված թերթերով և ամրակնքված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
Գրանցամատյանում գրառվում են`
ա) գրանցման հերթական համարը.
բ) որակավորված անձի ազգանունը, անունը.
գ) նրա բնակության վայրի հասցեն, հեռախոսի համարը.
դ) հայտի մուտքագրման ամսաթիվը.
ե) դատափորձագիտական մասնագիտությունը.
զ) Որակավորում շնորհելու կամ Որակավորում շնորհելը մերժելու ամսաթիվը.
է) Որակավորման ուժը կորցրած ճանաչելու ամսաթիվը:
Որակավորման վկայականը կորցնելու դեպքում որակավորված անձը դրա մասին հայտարարություն է հրապարակում մամուլում: Նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով, տրվում է համապատասխան հայտն ստացվելուց մեկ ամիս հետո` գրանցամատյանի գրանցման հիման վրա:
3.9. Որակավորում շնորհելը մերժելու մասին Հանձնաժողովի որոշումից հետո նույն անձի Որակավորման հարցը կարող է քննարկման դրվել մեկ տարուց ոչ շուտ:
3.10. Շնորհված Որակավորումն ուժը կորցնում է`
ա) որակավորված անձի մասնագիտական աշխատանքի ստաժը հինգ տարուց ավելի ընդհատվելու դեպքում.
բ) որակավորված անձի մահվան դեպքում.
գ) Հանձնաժողովի որոշմամբ Որակավորման ուժը կորցրած ճանաչելու դեպքում:
Մասնագիտական է համարվում Փորձագետի աշխատանքը, դատական փորձագիտության կազմակերպումը ղեկավարելու հետ կապված աշխատանքը, ինչպես նաև դատավորի, դատախազի, դատախազի տեղակալի և օգնականի, քննիչի, փաստաբանի աշխատանքը:
IV. Հանձնաժողովի որոշմամբ Որակավորման ուժը կորցրած ճանաչելը
4.1. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայտը Հանձնաժողովին կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրենը, Հանձնաժողովի անդամը:
4.2. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայտին պետք է կցված լինեն հայտի հիմնավորումները պարունակող փաստաթղթերը:
4.3. Հանձնաժողովի նախագահն, ուսումնասիրելով Որակավորման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացված հայտը, միջոցներ է ձեռնարկում հարցի պատշաճ նախապատրաստման համար, այդ թվում` Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար այն անձին հրավիրելը, որի Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հարցն է դրվում, և երկշաբաթյա ժամկետում հրավիրում է Հանձնաժողովի նիստ` հարցը քննարկելու համար:
4.4. Եթե այն անձը, որի Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հարցը պետք է քննարկվի, պատշաճ ձևով տեղեկացված է լինում նիստի օրվա, ժամի ու տեղի մասին, սակայն չի ներկայանում նիստին, ապա Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ հարցը քննարկել նրա բացակայությամբ:
4.5. Հարցի քննարկման ժամանակ Հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված նյութերը, լսում այն անձի պարզաբանումները, որի Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հարցը քննարկվում է, լսում է այլ անձանց և Հանձնաժողովի անդամների կարծիքներն ու պարզաբանումները, հարց ու պատասխանի միջոցով պարզում խնդրին առնչվող հանգամանքները և համակողմանի քննարկման հիման վրա ընդունում է որոշում`
ա) հայտին համաձայնելու և Որակավորման ուժը կորցրած ճանաչելու մասին.
բ) հայտը մերժելու մասին.
գ) որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով որոշակի ժամկետով հարցի քննարկումը հետաձգելու և նշված հանգամանքները պարզելու վերաբերյալ Հանձնաժողովի անդամներին հանձնարարականներ տալու մասին:
Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ պետք է մատնանշվեն ընդունված որոշման հիմնավորումները:
4.6. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ`
ա) որակավորված անձի կողմից որակավորման համար ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը.
բ) դատափորձագիտական գործունեությունը կանոնակարգող օրենսդրության պահանջների էական խախտումը որակավորված անձի կողմից.
գ) Որակավորման համար հիմք հանդիսացած կրթության կամ որակավորման վերաբերյալ փաստաթուղթն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելը.
դ) որակավորված անձի` դատափորձագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկվելը.
ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մասնագիտական անհամապատասխանության հիմքով որակավորված անձի աշխատանքային պայմանագրի լուծումը տնօրինության նախաձեռնությամբ.
զ) սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը:
Որակավորման ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ընդունվում է նիստի մասնակիցների երկու երրորդի կողմից այդ որոշմանը կողմ քվեարկելու դեպքում:
4.7. Որակավորման ուժը կորցրած ճանաչվելուց հետո նույն անձին Որակավորում շնորհելու հարցը կարող է վերստին քննարկման դրվել ընդհանուր հիմունքներով` ոչ շուտ, քան Որակավորման ուժը կորցրած ճանաչելու մասին Հանձնաժողովի որոշումից երկու տարի հետո:
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՍՏ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 04.02.15 N 37-Ն)
|
(հավելվածը խմբ. 04.02.15 N 37-Ն, 12.10.22 N 630-Ն)
Հավելված N 2 |
ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
1. Որակավորված անձը _________________________________________
2. Ծննդյան թիվը, վայրը_________________________________________
3. Տեղեկություններ կրթության մասին ________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
4. Դասային կոչումը և զբաղեցրած պաշտոնը որակավորման պահին` _____________
________________________________________________________
5. Ընդհանուր աշխատանքային ստաժի լրիվ տարիների թիվը`__:
6. Մասնագիտական աշխատանքի ստաժը որակավորումը շնորհելու օրվա դրությամբ`
__տարի__ամիս__օր:
7. Նախկինում ունեցած որակավորումները _____________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
8. Որակավորումը շնորհելու ամսաթիվը` _______________________________
9. Շնորհված որակավորումը` ______________________________________
_________________________________________________________
10. Որակավորման վերաբերյալ հայտը ներկայացրել է`________________________
_________________________________________________________
11. Հայտի ներկայացման ամսաթիվը` __________________________________
12. Հայտին կից ներկայացված փաստաթղթերը` _________ թերթ:
13. Տրված վկայականի համարը`______________________________________
14. Ավարտական աշխատանքի կամ ռեֆերատի թեման` _______________________
_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
15. Որակավորում հայցողին հարցեր տվել են` _____________________________
_________________________________________________________
_________________________________________________________
Ընդամենն առաջադրված __ հարցերից __-ին տրվել են բավարար, իսկ __-ին ` ոչ բավարար
պատասխաններ:
16. Քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի __ անդամներ: «Կողմ» քվեարկել են __-ը,
«դեմ»` __-ը, «ձեռնպահ»` __-ը: «Կողմ» քվեարկել են`______________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
17. Հանձնաժողովի դիտողությունները և առաջարկությունները` __________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
18. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու ամսաթիվը` _______________________
19. Ծանոթություն _______________________________________________
___________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ` |
________________ | ________________ |
(ստորագրություն) | ||
Հանձնաժողովի քարտուղար` |
________________ | ________________ |
(ստորագրություն) |
Կ. Տ.
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՎԿԱՅԱԿԱՆ N Տրվում է __________________________ առ այն, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի 200 թ._________ __-ի որոշմամբ նրան շնորհված է դատական փորձագետի որակավորում ___________________ մասնակցությամբ:
__ ________ 200 թ. Գրանցման N ____________ |