Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2023-19.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2022
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.09.2022
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

26 սեպտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՕ-137 օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասը և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-52-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ազդակիր բնակավայրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2022 թվականի

սեպտեմբերի 26-ի N 16-Ն հրամանի

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ

 

Հիմք ընդունելով, որ 2023 թվականին իրականացվելիք համայնքային մասհանումների ծրագրերի համար մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում 2021 թվականի ընթացքում փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները՝ 2021 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերն են.

 

1. Սյունիքի մարզ

 

1) «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

ա. Քաջարան համայնք՝ Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ և Գեղի բնակավայրեր։

բ. Կապան համայնք՝ Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սևաքար և Չափնի բնակավայրեր:

 

2) «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ

ա. Մեղրի համայնք՝ Ագարակ, Մեղրի, Կարճևան,Կուրիս, Գուդեմնիս բնակավայրեր:

 

3) «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

ա. Կապան համայնք՝ Գեղանուշ, Կապան, Սյունիք և Աճանան բնակավայրեր:

 

2. Լոռու մարզ

 

1) «Թեղուտ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք՝ Շնող և Թեղուտ բնակավայրեր:

 

2) «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք՝ Շամլուղ և Ճոճկան բնակավայրեր:

 

3. Գեղարքունիքի մարզ

 

1) «ԳԵՈ ՊՐՈ ՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ

ա. Վարդենիս համայնք՝ Սոթք, Կուտական, Կախակն և Տրետուք բնակավայրեր:

 

4. Կոտայքի մարզ

 

1) «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

ա. Ծաղկաձոր համայնք՝ Մեղրաձոր, Արտավազ, Մարմարիկ և Աղավնաձոր բնակավայրեր։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2022 թվական: