Գլխավոր տեղեկություն
Համար
N 2646-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.06.2022
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
23.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիս 2022 թ.

N 2646-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001750 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ՊՐՈԿՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի հունիսի 10-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տրված թիվ Կ-ԲՕ-001750 բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` մանկական պրոկտոլոգիական և մանկական գինեկոլոգիական տեսակներով իրականացման լիցենզիայի գործողությունը 2022 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 26-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին `

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. ՆԱՆՈՒՇՅաՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական: