Գլխավոր տեղեկություն
Համար
N 910-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.09.2022
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.09.2022
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

2 սեպտեմբերի 2022 թ.

N 910-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«26. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մաքսային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կամ նրան փոխարինող անձը, Կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատակիցներ։»,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-ին, 28.2-րդ և 28.3-րդ կետեր.

«28.1. Հանձնաժողովի քարտուղարը յուրաքանչյուր մասնակցի մասով համակարգչային ծրագրի օգտագործմամբ ձևավորում է 7 հարցից բաղկացած հարցաշար և տրամադրում մասնակցին։

28.2. Մասնակցին տրամադրվում է 10 րոպե ժամանակ հարցաշարի հարցերին ծանոթանալու նպատակով։

28.3. Ավարտական քննությունն իրականացվում է հարցաշարում ներառված հարցերը մասնակցի կողմից բանավոր պատասխանելու միջոցով։»,

3) 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«29. Հանձնաժողովը սույն հավելվածի 28.1-ին կետով նախատեսված հարցաշարում ներառված հարցերից բացի ավարտական քննության ընթացքում մասնակցին կարող է ուղղել նաև այդ հարցերից բխող այլ հարցեր, ինչպես նաև հարցեր կարող է ուղղել՝ հաշվի առնելով սույն հավելվածի 19-21-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկները։»,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-ին կետ.

«30.1. Ավարտական քննության գնահատականը հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների հանրագումարն է։»,

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 32.1-ին և 32.2-րդ կետեր.

«32.1. Եթե Հանձնաժողովի նախագահը ավարտական քննության անցկացման օրը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, ապա նա այդ մասին առնվազն նիստի նախորդ օրը պետք է հայտնի մաքսային մարմնի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի երբ հանձնաժողովի նախագահը ՊԵԿ նախագահն է)։ Մաքսային մարմնի ղեկավարը որոշում է ընդունում Հանձնաժողովի նախագահին մեկ այլ անձով փոխարինելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ավարտական քննության անցկացման օրը տեղափոխվում է։

32.2. Սույն հավելվածի 32.1-ին կետով նախատեսված դեպքում ավարտական քննության օրվա տեղափոխման և ավարտական քննության անցկացման նոր օր նշանակելու մասին մասնակիցները տեղեկացվում են ավարտական քննության նոր օրվա մասին ավարտական քննության անցկացումից առնվազն 2 օր առաջ։»,

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 34.1-ին կետ.

«34.1. Հանձնաժողովի որոշման մասին մասնակիցը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է ավարտական քննության անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Պաշտոնակատար`

Ա. Սմբատյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան