Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2023
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.01.2023
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հունվարի 2023 թ. 

N 23-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.

ա. սույն հրամանի հավելվածով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,

բ. սույն հրամանի հավելվածի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի հավելվածի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում,

2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,

3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),

4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին`

1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի հավելվածում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2023 թվականի նոյեմբերի 20-ը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

27 հունվարի 2023 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի հունվարի 27-ի

N 23-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

1.

կարմրախայտ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի,

2.

ծիածանախայտ ֆորել

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ,

3.

կովկասյան թեփուղ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի,

4.

սպիտակ ամուր

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

5.

սև ամուր

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի,

6.

կուրի կողակ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի,

7.

կուրի բեղաձուկ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի,

8.

ճանար

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի,

9.

արևելյան տառեխիկ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի,

10.

ծածան

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի,

11.

սպիտակ հաստաճակատ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

12.

խայտաբղետ հաստաճակատ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի,

13.

արծաթափայլ կարաս

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի,

14.

բրամ

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ ավելի,

15.

լոքո

2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի,

16.

խեցգետին

1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ մայիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան