ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
22 օգոստոսի 2022 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ և 16-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 1 հավելվածի ստանդարտները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրության և վկայականի տրամադրման, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության և ճանաչման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի ««Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը» հաստատելու մասին» N 79-Ն հրամանը:
3. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված ժամկետներում:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կԱՏԱՐՈՂ |
Ս. Ասատրյան |
Հավելված Քաղաքացիական ավիացիայի կոմիտեինախագահի 2022 թվականի օգոստոսի 22-ի N 2-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն (այսուհետ՝ թիվ 3-Ն հրաման) և 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 8-Ն (այսուհետ՝ թիվ 8-Ն հրաման) հրամանների և Եվրոպական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2015/340 կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) պահանջներին և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրության և դրա արդյունքում համապատասխան վկայականի (այսուհետ՝ վկայական) տրամադրման, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության և ճանաչման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի նպատակն է ավիացիոն մասնագետներին հաստատված ուսումնական ծրագրերով ուսուցում կամ վերապատրաստում տրամադրելու համար սույն կարգով սահմանված պահանջներին Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության գնահատման արդյունքում վկայականների (այսուհետ՝ Վկայական) տրամադրումը, օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունների ճանաչումը, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրությունը և ճանաչումը:
3. Սույն կարգը մշակված է թիվ 3-Ն և թիվ 8-Ն հրամանների, Կանոնակարգի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 և թիվ 19 հավելվածների և ԻԿԱՕ դոկ 9841 փաստաթղթի պահանջների հիման վրա:
4. Սույն կարգի իմաստով՝
1) հաստատված ավիացիոն ուսումնական հաստատությունը (Approved Training Organization) (այսուհետ՝ ՀԱՈՒՀ) կազմակերպություն է, որը հաստատված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից և գործում է Կոմիտեի մշտական վերահսկողության ներքո՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 1 հավելվածի ստանդարտներին համապատասխան՝ ավիացիոն մասնագետների վկայագրման նպատակով հաստատված ուսուցում և վերապատրաստում իրականացնելու համար: Ավիացիոն ուսումնական հաստատություններին ներկայացվող լրացուցիչ պահանջներ կարող են սահմանվել «Ավիացիայի մասին» օրենքով:
2) հաստատված ուսուցումը և վերապատրաստումը Կոմիտեի կողմից հաստատված հատուկ ուսումնական ծրագրերի և վերահսկողության ներքո անցկացվող ուսուցումն է: Կոմիտեի կողմից ուսումնական ծրագրերը հաստատվում են՝ հիմնվելով թիվ 3-Ն, թիվ 8-Ն հրամանների, Կանոնակարգի, ինչպես նաև ԻԿԱՕ և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների, առաջարկվող գործելաձևերի ու ընթացակարգերի վրա:
3) ավիացիոն մասնագետ են համարվում`
ա. թռիչքային և սրահի անձնակազմի անդամները,
բ. օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետները,
գ. վերգետնյա թռիչքային կարգավարները,
դ․ օդային երթևեկության կառավարման կարգավարները:
4) հայտարարագրված ուսումնական հաստատություն (Declared Training Organization) (այսուհետ՝ ՀՈՒՀ) կազմակերպություն է, որը սույն կարգի համաձայն ներկայացված հայտարարագրի հիման վրա իրավունք ունի տրամադրել ուսուցում ընդհանուր նշանակության ավիացիայի օդաչուներին:
5. Վկայականը տրամադրվում է Կոմիտեի կողմից անժամկետ՝ շարունակական վերահսկողություն իրականացնելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն հրամանով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման համար հիմք են ընդունվում համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ավարտական այն փաստաթուղթը, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Կոմիտեի կողմից սույն կարգի համաձայն վկայական ստացած կամ հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպությունների կամ հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից:
7. Սույն կարգի համաձայն վկայական ստացած կամ հայտարարագրված ավիացիոն ուսումնական հաստատությունների կամ հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունների ցանկը Կոմիտեն տեղադրում է իր պաշտոնական կայքէջում (www.gdca.am): Նշված ցանկում փոփոխության դեպքում Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում թարմացնում է այն:
2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ
8. Վկայական տրամադրելու գործընթացն իրականացվում է իրար հաջորդող հետևյալ փուլերով`
1) հայտի պաշտոնական ներկայացման փուլ. Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ հայտատու) թղթային կամ էլեկտրոնային եղանակով սույն կարգի համաձայն հայտ է ներկայացնում Կոմիտե՝ կից ներկայացնելով սույն կարգով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը: Թղթային եղանակով հատը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով:
2) հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատման փուլ. հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատումն իրականացվում է Կոմիտեի կողմից.
3) հայտատուի մոտ ստուգումների փուլ. հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի գնահատման արդյունքում դրական եզրակացության դեպքում Կոմիտեի մասնագետները հայտատուի մոտ իրականացնում են ստուգումներ.
4) սերտիֆիկացման փուլ. այս փուլում սույն կարգի համաձայն հայտատուին տրամադրվում է վկայական կամ մերժվում դրա տրամադրումը:
3. ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
9. Վկայական ստանալու համար հայտատուն Կոմիտե է ներկայացնում հայտ (այսուհետ՝ Հայտ)՝ ըստ հետևյալ ավիացիոն մասնագիտությունների՝ ընդ որում յուրաքանչյուր վկայականի ստացման համար լրացվում և ներկայացվում է առանձին հայտ.
1) թռիչքային և սրահի անձնակազմի անդամների և վերգետնյա թռիչքային կարգավարների ուսուցման և վերապատրաստման համար՝ համաձայն սույն կարգի Ձև 1-ի,
2) օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի ուսուցման և վերապատրաստման համար՝ համաձայն սույն կարգի Ձև 2-ի,
3) օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և վերապատրաստման համար՝ համաձայն սույն կարգի Ձև 3-ի:
10. Հայտին կից հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) Հայտատուի պետական գրանցման կամ հաշվառման համարը,
2) հայտատուի կողմից գործունեություն իրականացնելու համար շենքերի կամ շինությունների սեփականության իրավունքի վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճենը.
3) ղեկավար անձնակազմի վերաբերյալ տեղեկություն (Form 4)՝ համաձայն Ձև 4,
4) հաստատված ավիացիոն ուսումնական հաստատության ձեռնարկը (Approved Training Organization Manual),
5) հայտատուի ուսումնական կամ վերապատրաստման ծրագրերը (թղթային կամ էլեկտրոնային, այդ թվում՝ էլեկտրոնային սերտիֆիկացված), այդ ծրագրերին և Հաստատության գործունեության շրջանակին համապատասխան որակավորված և կոմպետենտ մասնագետների վերաբերյալ տեղեկություն՝ կցելով այդ մասնագետների անհրաժեշտ վկայականները, լիցենզիաները, որակավորումներ կամ որակավորման նիշերը կամ որակավորումը և կոմպետենտությունը հավաստող այլ փաստաթղթեր, ինչպես նաև այդ ծրագրերին համապատասխան ուսուցման կամ վերապատրաստման նյութերը,
6) ուսումնական կամ վերապատրաստման դասընթացների ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման միջոցների և օգտագործվող սարքավորումների վերաբերյալ տեղեկություններ և այդ սարքավորումների սերտիֆիկատները կամ վարձակալության պայմանագրի պատճենը,
7) տեխնիկական ուսումնական կազմակերպության ձեռնարկը (Maintenance Training Organisation Exposition), օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների ուսուցման և վերապատրաստման դեպքում,
8) ըստ ավիացիոն մասնագիտական ուսուցման ուղղությունների տեսակների` թիվ 3-Ն կամ թիվ 8-Ն հրամաններով կամ Կանոնակարգով նախատեսված այլ փաստաթղթեր, տեղեկություններ, այդ թվում՝ սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ:
4. ՀԱՅՏԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
11. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում Հայտատուին այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:
12. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին գրավոր տեղեկացումը Հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը:
13. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում Կոմիտեն 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն, գնահատում դրանց համապատասխանությունը թիվ 3-Ն և 8-Ն հրամանների, Կանոնակարգի և առավել հնարավոր չափով Չիկագոյի կոնվենցիայի թիվ 19 հավելվածի պահանջներին:
14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքում Կոմիտեի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է փաստաթղթերի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն:
15. Փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին տեղեկացնում վերջինիս մոտ Կոմիտեի համապատասխան մասնագետի կամ մասնագետների խմբի կողմից ուսումնասիրություններ անցկացնելու մասին՝ նշելով անցկացման ժամանակահատվածը:
16. Փաստաթղթերի անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Հայտատուին՝ առաջարկելով վերացնել դրանց: Անհամապատասխանության վերացման ժամկետները համաձայնեցվում են Կոմիտեի հետ, որը չի կարող գերազանցել հայտատուի մոտ դրա մասին տեղեկացումը ստանալուց հետո 3 ամիսը:
17. Սույն կարգի 11-րդ, 12-րդ և 16-րդ կետերով նախատեսված ժամկետներում Հայտատուի կողմից թերությունները և անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Հայտի ընդունումը մերժվում է, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայտատուին:
5. ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
18. Հայտատուի մոտ ստուգումներն իրականացվում են թիվ 3-Ն և թիվ 8-Ն հրամաններով սահմանված, իսկ Կանոնակարգին համապատասխանության ստուգումների դեպքում Կոմիտեի նախագահի կողմից հաստատված հարցաշարերով, ինչպես նաև սույն կարգի 9-րդ գլխով նախատեսված ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման կամ ճանաչման համար թիվ 3-Ն հրամանով սահմանված հարցաշարերով՝ սույն կարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկացումը Հայտատուի մոտ ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Կոմիտեի մասնագետների կողմից Հայտատուի մոտ ստուգումների ընթացքում լրացված հարցաշարի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն՝ սույն կարգի պահանջներին Հայտատուի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:
6. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ
20. Հայտատուի՝ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեի նախագահը 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին տրամադրում է Վկայական՝ ըստ ավիացիոն մասնագիտությունների (Ձև 6, 7 և 8), ինչպես նաև ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման դեպքում որակավորման վկայական (Ձև 9): Վկայականի տրամադրմամբ Կոմիտեն ընդունելի է համարում դրա տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:
21. Հայտատուի՝ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում է տեղեկացնում է Հայտատուին՝ առաջարկելով վերացնել դրանք: Անհամապատասխանության վերացման ժամկետները համաձայնեցվում են Կոմիտեի հետ, որը չի կարող գերազանցել հայտատուի մոտ տեղեկացումը ստանալուց հետո 3 ամիսը:
22. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված ժամկետում Հայտատուի կողմից անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է Վկայականի տրամադրումը՝ նշելով բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վկայականի տրամադրումը մերժվելու դեպքում Հայտատուն կարող է կրկին դիմել Վկայականի ստացման համար ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
23. Կոմիտեն Վկայականի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո այդ մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:
7. ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
24. Ուսումնական և վերապատրաստման ծրագրերը և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման և վերապատրաստման նյութերը նվազագույնը պետք է համապատասխանեն ՀԱՈՒՀ-ի շահառու (պատվիրատու) կազմակերպությունների ուսումնական ծրագրերին և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման և վերապատրաստման նյութերին: Այդ կապակցությամբ ՀԱՈՒՀ-ի մշտապես վերանայում է այդ ծրագրերը և նյութերը, որոնք պետք է հաստատվեն Կոմիտեի կողմից: ՀԱՈՒՀ-ի շահառու (պատվիրատու) կազմակերպություններ են հանդիսանում ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
25. ՀԱՈՒՀ-ն Վկայականի տրամադրման համար հիմք հանդիսացած պահանջների և պայմանների ցանկացած փոփոխության դեպքում դրա իրավական հիմքի առաջացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղեկացնել Կոմիտեին՝ ներկայացնելով սույն կարգի 10-րդ կետով սահմանված այն փաստաթղթերը և տեղեկությունը, այդ թվում՝ սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ, որոնք ենթարկվել են փոփոխության:
26. Վկայականում նշված վավերապայմանների փոփոխության դեպքում նոր վկայական ստանալու համար ՀԱՈՒՀ-ն սույն կարգի 25-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հետ միաժամանակ ներկայացնում է նաև սույն կարգով սահմանված հայտ:
27. ՀԱՈՒՀ-ն սարքավորումների, ծրագրային ապահովման, օժանդակ միջոցների կամ պատասխանատու կառավարիչների (Post Holder) փոփոխության, ինչպես նաև թիվ 3-Ն և թիվ 8-Ն հրամաններով, Կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում այդ մասին Կոմիտեին տեղեկացնում է անհապաղ:
28. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները և հայտը Կոմիտեի կողմից քննարկվում է սույն կարգով սահմանված նույն ընթացակարգով:
29. ՀԱՈՒՀ-ի կողմից փոփոխությունների վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները և հայտը Կոմիտեի կողմից քննարկվում են այն Կոմիտեում մուտքագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
8. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
30. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն ճանաչում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունները և օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերը կամ սույն կարգի 9-րդ գլխով նախատեսված ուսումնական թռիչքային վարժասարքերը: Այդպիսի անհրաժեշտությունն առաջանում է, երբ Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ուսումնական հաստատությունները չեն կարող բավարարել որոշակի մասնագիտացված ուսուցման կամ վերապատրաստման ծրագրերի պահանջը, բացակայում են նման հաստատությունները կամ ուսումնական թռիչքային վարժասարքերը կամ այդ հաստատություններում բացակայում են որոշակի ուսումնական ծրագրեր:
31. Կոմիտեն ճանաչում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունները կամ օտարերկրյա մասնագիտացված ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերը կամ ուսումնական թռիչքային վարժասարքերը Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի հաստատման սույն կարգի պահանջների համաձայն:
32. Կոմիտեի կողմից սույն կարգի համաձայն օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունը կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության տված փաստաթղթերը կամ ուսումնական թռիչքային վարժասարքերը ճանաչվում են ըստ մասնագիտական ուղղությունների՝
1) շահառու հանդիսացող կազմակերպության դիմումի հիման վրա,
2) Կոմիտեի նախաձեռնությամբ,
3) ավտոմատ կերպով՝ փոխադարձաբար:
33. Սույն կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Կոմիտեն գնահատում է ճանաչման նպատակահարմարությունը ըստ արդյունավետության (հեռավորություն, մասնակիցների թիվ, այլընտրանք): Տվյալ դեպքում տվյալ օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության մոտ ստուգումներն անցկացվում են շահառու հանդիսացող կազմակերպության միջոցների հաշվին:
34. Սույն կարգի 32-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Կոմիտեի կողմից օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության կամ ուսումնական թռիչքային վարժասարքերի կամ ուսումնական ծրագրի համապատասխանություն սույն կարգի պահանջներին գնահատելու համար օտարերկրյա ավիացիոն ուսումնական կենտրոնից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) հաստատված ավիացիոն ուսումնական հաստատության ձեռնարկը (Approved Training Organization Manual),
2) կազմակերպության գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից տրված վկայականը (սերտիֆիկատը),
3) տեխնիկական սպասարկման ուսումնական կազմակերպության դեպքում՝ ձեռնարկը (Maintenance Training Organisation Exposition),
4) ուսումնական թռիչքային վարժասարքի սերտիֆիկատների պատճենները (հաստատման կամ ճանաչման դեպքում):
35. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ամբողջական փաթեթը Կոմիտեում ստացվելուց հետո սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված ընթացակարգով իրականացվում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության, ուսումնական թռիչքային վարժասարքի կամ ուսումնական ծրագրի՝ սույն կարգի պահանջներին համապատասխանության գնահատում:
36. Կոմիտեի կողմից օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունում ստուգումներ կարող են չիրականացվել, եթե այդ հաստատությունը, ուսումնական ծրագիրը կամ ուսումնական թռիչքային վարժասարքը հաստատված է գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից կամ տվյալ հաստատության ուսումնական ծրագիրը հաստատվել է գրանցման պետության ավիացիոն իշխանության կամ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային կազմակերպության կողմից: Այդ դեպքում Կոմիտեն ճանաչում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունը, ուսումնական ծրագիրը կամ ուսումնական թռիչքային վարժասարքը՝ սույն կարգի 35-րդ կետով նախատեսված սույն կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում:
37. Օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության, ուսումնական ծրագրի կամ ուսումնական թռիչքային վարժասարքի ճանաչման դեպքում Կոմիտեն այդ մասին համապատասխան որոշումը կայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության գրանցման պետության ավիացիոն իշխանություններին:
38. Կոմիտեն օտարերկրյա հաստատությունների կամ ուսումնական թռիչքային վարժասարքի կամ ուսումնական ծրագրի ճանաչման նպատակով կրկնակի հաստատման գործողություններից խուսափելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչում է այն վկայականները, եթե.
1) այդ պետությունները միաժամանակ ընդունել են Վկայականի տրամադրման ընդհանուր կանոններ, որոնք համահունչ են Կոնվենցիայի N 1 հավելվածին, և կնքել են միջազգային պայմանագիր, այդ թվում երկկողմ համաձայնագիր, որով ավտոմատ կերպով փոխադարձաբար կողմերը ճանաչում են Վկայականների ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչման սույն կարգը, կամ
2) օտարերկրյա ուսումնական հաստատությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցած որևէ միջազգային ավիացիոն կազմակերպության ուսումնական հաստատություն, կամ այն սերտիֆիկացվել կամ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցող որևէ կազմակերպության կողմից:
9. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՎԱՐԺԱՍԱՐՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
39. Հաստատության ուսումնական ծրագրում ներառված և ուսուցման կամ վերապատրաստման, փորձարկման կամ ստուգման համար նախատեսված ցանկացած ուսումնական թռիչքային վարժասարք, նախքան դրա սկզբնական օգտագործումը, ենթակա է Կոմիտեի կողմից հաստատման (սերտիֆիկացման): Հաստատության հայտի հիման վրա ուսումնական թռիչքային վարժասարքերը կարող են հաստատվել Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից՝ տվյալ կազմակերպության գրանցման պետության սահմանած կարգի համաձայն:
40. Կոմիտեի կողմից ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման նպատակը թիվ 3-Ն հրամանով սահմանված պահանջներին դրա համապատասխանելիության որոշումն է։
10. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (DTO)
41. ՀՈՒՀ-ի կողմից ուսուցումն իրականացվում է թիվ 3-Ն հրամանով սահմանված կարգով և սահմանված պահանջներին համապատասխան Կոմիտե ներկայացված հայտարարագրի (այսուհետ՝ Հայտարարագիր) հիման վրա (Ձև 5) Կոմիտեի կողմից հաստատված ուսումնական ծրագրերով:
42. ՀՈՒՀ-ը ենթակա չէ Կոմիտեի կողմից սույն կարգով սահմանված կարգով հաստատման:
43. Հայտարարագիրը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի կողմից իրականացվում է թիվ 3-Ն հրամանի պահանջներին ՀՈՒՀ-ի համապատասխանության գնահատում:
44. ՀՈՒՀ-ի համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է դրա վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը եզրակացության հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է Հայտարարագիրը:
45. Անհամապատասխանության դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՈՒՀ-ին՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է Հայտարարագիրը՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով ՀՈՒՀ-ին:
46. ՀՈՒՀ-ի կողմից հայտարարագրված ուսումնական ծրագրերի ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին ՀՈՒՀ-ն անհապաղ տեղեկացնում է Կոմիտեին՝ համաձայնեցման:
11. ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
47. Կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն (այսուհետ՝ Վերահսկողություն) ՀԱՈՒՀ-ի, ՀՈՒՀ-ի, սույն կարգի համաձայն հաստատված ուսումնական թռիչքային վարժասարքերի, ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված և Կոմիտեի կողմից ճանաչված փաստաթղթերի նկատմամբ՝ սույն կարգով նախատեսված պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:
48. Կոմիտեի կողմից Վերահսկողությունն իրականացվում է թիվ 3-Ն և թիվ 8-Ն հրամաններով սահմանված կարգով՝ Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան: Օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցում և վերապատրաստում իրականացնող հաստատությունների վերահսկողությունն իրականացվում է Կանոնակարգով սահմանված կարգով Կոմիտեի կողմից հաստատված ուղեցույցի և ժամանակացույցի համաձայն։
49. Կոմիտեի կողմից վերահսկողությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.
1) ՀԱՈՒՀ-ի նկատմամբ՝ օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների ուսուցման և վերապատրաստման դեպքում 23 ամսվա ընթացքում առնվազն 1 ամբողջական ստուգում, իսկ օդային երթևեկության կառավարման կարգավարների, թռիչքային և սրահի անձնակազմի անդամների և վերգետնյա թռիչքային կարգավարների ուսուցման և վերապատրաստման դեպքում՝ տարին մեկ անգամ,
2) ուսումնական թռիչքային վարժասարքերի նկատմամբ՝ երկու տարին 1 անգամ,
3) ՀՈՒՀ-ի մոտ տարին 1 անգամ,
4) սույն կարգի համաձայն ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական կազմակերպությունների տված և Կոմիտեի կողմից հաստատված փաստաթղթերի նկատմամբ՝ տարին մեկ անգամ:
50. Այն դեպքում, երբ սույն կարգի համաձայն հաստատված օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցած որևէ միջազգային ավիացիոն կազմակերպության ուսումնական հաստատություն, կամ այն սերտիֆիկացվել կամ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցող որևէ կազմակերպության կողմից, ապա Կոմիտեն Վերահսկողության շրջանակներում հիմք է ընդունում Հայաստանի Հանրապետության կողմից անդամակցած տվյալ միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից իրականացված աուդիտի եզրակացությունը և տրված սերտիֆիկատների ժամկետները:
51. Չպլանավորված վերահսկողությունն (random inspection) իրականացվում են Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա թիվ 3-Ն և թիվ 8-Ն հրամաններով և Կանոնակարգով սահմանված կարգով և դեպքերում:
52. ՀՈՒՀ-ի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.
1) ելնելով թռիչքային անվտանգության նկատառումներից կամ
2) Չպլանավորված վերահսկողություն (random inspection)՝ պայմանավորված ուղղիչ գործողություններով կամ ՀՈՒՀ-ի հայտարարագրված գործունեության կասեցման վտանգի առկայության դեպքում:
53. Վկայականի սահմանափակման, կասեցման և դադարեցման հիմքերը սահմանված են թիվ 3-Ն և թիվ 8-Ն հրամաններով և Կանոնակարգով:
Ձև 1
APPLICATION
FOR AN ATO CERTIFICATE
pursuant to order N Order N 3-Ն of the Minister of Territorial Administration and for the issue of a certificate as an approved training organisation (ATO) | ||
1. |
Name of training organisation under which the activity is to take place |
address, fax number, e-mail, URL |
2. |
Training courses offered |
theory and/or flight training |
3. |
Name of head of training |
type and number of licence full/part-time |
4. |
Name of chief flight instructor |
as (3) |
5. |
Name of chief theoretical knowledge instructor |
as (3) |
6. |
Name of flight instructor(s), where applicable |
as (3) |
7. |
Aerodrome(s) / operating site(s) to be used |
IFR approaches, if applicable night flying, if applicable air traffic control flight testing facilities, if applicable data reply facilities, if applicable |
8. |
Flight operations accommodation |
location, number and size of rooms |
9. |
Theoretical instruction facilities |
location, number and size of rooms |
10. |
Description of training devices (as applicable) |
FFS, FNPT I, II and III, FTD 1, 2 and 3, and 3, and BITD |
11. |
Description of aircraft |
Class/type(s) of aircraft registration of aircraft IFR equipped, |
12. |
Proposed administration and manuals: (submit with application if required) |
(a) course programmes |
13. |
Details of proposed compliance monitoring system |
|
I, (name______________________________), Date:____ / ______ / ________ _________________________________Signature |
Ձև 2
ՀԱՅՏ/APPLICATION pursuant to order N Order N 8-Ն of the Minister of Territorial Administration and |
Գրանցված հայտատուի անունը և հասցեն. Registered name & Adress of Aplicant:
Առևտրային անունը (եթե տարբեր է); Trading Name (if different):
Վավերացում պահանջող հասցեները: Addrsses requiring Approval:
Հեռ. Tel.№ +374..............................Ֆաքս. Fax.................................. E-Mail........................................ |
ՓԱՐՏ-147 վավերացման սկզբնական/փոփոխման շրջանակը` սույն հայտին համապատասխան, Scope of Part-147 Approval Relevant to This Initial/Change of Application (see page 2 for possibilities):
Բազային ուսուցում; Base Training:
Տիպի ուսուցում; Type training:
Կազմակերպությունը ճանաչված է համաձայն ՓԱՐՏ-21*, ՓԱՐՏ-145*, ՓԱՐՏ-Մ* մասերի: (կիրառվողը թողնել) Does the organisation hold approval under PART-21*/ PART-145*/PART-M* *Cross out wichever is not applicable |
Հաշվետու կառավարչի անունը և պաշտոնը Position and name of the (proposed #) Accountable Manager: …………………………….…… ………………………………………………………………………………………………………
Հաշվետու կառավարչի ստորագրությունը Signature of the (proposed #) Accountable Manager: ……………………………………………. Ամսաթիվ: Date:………………………….. |
Ձև 3
Application
COMMISSION REGULATION (EU) 2015/340 of 20 February 2015 ANNEX III PART ATCO.OR REQUIREMENTS FOR AIR TRAFFIC CONTROLLER TRAINING ORGANISATIONS | |
1. |
name and address of the training organisation: |
2. |
the address(es) of the place(s) of operation (including, where relevant, the list of ATC units) if different from the applicant's address in point (1); |
3. |
the names and contact details of: 1) the accountable manager; 2) the head of the training organisation, if different from point (1); 3) the person(s) nominated by the training organisation as the focal point(s) for communication with the competent authority; |
4. |
date of intended start of activity or change; |
5. |
a list of types of training to be provided and at least one training course from each type of training that is intended to be provided; |
6. |
the declaration of compliance with the applicable requirements shall be signed by the accountable manager, stating the training organisation's compliance with the requirements at all times; |
7. |
the management system processes; and |
8. |
the date of application. |
Ձև 4
FORM 4
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Civil Aviation Committee
Կառավարող անձնակազմին վերաբերող մանրամասներ` սահմանված ՓԱՐՏ 147-ով Details of Management Personnel required to be accepted as specified in Part –147
| ||||||||||||||||
ՔԱԿ օգտագործման համար/CAC use only
Իրավասու իշխանության լիազորված անձնակազմի անդամի անունը և ստորագրությունը, ով հավանություն է տալիս տվյալ անձնավորությանը Name and signature of authorized competent authority staff member accepting this person
On completion, please send this form under confidential cover to the competent authority |
Ձև 5
DECLARATION pursuant to order N Order N 3-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure of the Director General of GDCA RA | |
☐ Initial declaration ☐ Notification of changes1 - DTO reference number: | |
1. |
Declared training organisation (DTO) Name: |
2. |
Place(s) of business
Contact details (address, phone, email) of the DTO's principal place of business: |
3. |
Personnel
Name and contact details (address, phone, email) of the DTO's representative:
Name and contact details (address, phone, email) of the DTO's head of training and, if applicable, of the DTO's deputy head(s) of training: |
4. |
Training scope
List of all training provided:
List of all training programmes used to provide the training (documents to be attached to this declaration) or, in the case referred to in point DTO.GEN.230(d) of Annex VIII (Part-DTO, the reference to all approved training manuals used to provide the training: |
5. |
Training aircraft and FSTDs
List of aircraft used for the training:
List of qualified FSTDs used for the training (if applicable, including letter code as indicated on the qualification certificate): |
6. |
Aerodrome(s) and the operating site(s)
Contact details (address, phone, email) of all aerodromes and operating sites used by the DTO to provide the training: |
7. |
Date of intended commencement of training: |
8. |
Application for approval of examiner standardisation courses and refresher seminars (if applicable)
☐ The DTO hereby applies for approval of the above-mentioned training programme(s) for examiner courses for sailplanes or balloons in accordance with points DTO.GEN.110(b) and DTO.GEN.230(c) of Annex VIII (Part-DTO). |
9. |
Statement
The DTO has developed a safety policy in accordance with Annex VIII (Part-DTO), and in particular with point DTO.GEN.210(a)(1)(ii) thereof, and will apply that policy during all training activities covered by the declaration.
The DTO complies and will, during all training activities covered by the declaration, continue to comply with the essential requirements set out in Paragraph 11 of this regulation, with the requirements of Annex I (PartFCL) and Annex VIII (Part-DTO).
We confirm that all information contained in this declaration, including its annexes (if applicable), is complete and correct.
Name, date and signature of the representative of the DTO
Name, date and signature of the head of training of the DTO |
Ձև 6
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ CIVIL AVIATION COMMITTEE REPUBLIC OF ARMENIA
ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ MAINTENANCE TRAINING AND EXAMINATION ORGANISATION APPROVAL CERTIFICATE Հղում` ԱՄ.147._________ Reference: AM.147._______ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 8-Ն հրամանով (այսուհետ՝ թիվ 8-Ն հրաման), որն առայժմ ուժի մեջ է և ստորև նշված պայմանով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սույնով վավերացնում է. Pursuant to the Order No. 8-N of the Minister of Territorial Administration of the Republic of Armenia of April 8, 2022 (hereinafter referred to as Order No. 8-N) for the time being in force and subject to the condition specified below, the Civil Aviation Committee of the Republic of Armenia hereby certifies:
Հասցեն` ADDRESS OF ORGANISATION
______________________________________________________ Ուսումնական Կազմակերպության անվանումը/ Training organisation
որպես ՓԱՐՏ 147 Ա բաժնին համապատասխան տեխսպասարկման ուսումնական կազմակերպություն, անցկացնելու դասընթացներ և քննություններ, որոնք նշված են կից հավելվածում և տրամադրել ճանաչման վկայականներ ուսանողներին` օգտագործելով վերոնշյալ հղումը: as a maintenance training organization in compliance with Section A of Part-147, approved to provide training and conduct examinations listed in the attached approval schedule and issue related certificates of recognition to students using the above references. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` / CONDITIONS: 1. Սույն վկայականի գործունեությունը սահմանափակվում է տեխսպասարկման ուսումնական կազմակերպության հաստատված ձեռնարկի աշխատանքի ոլորտի բաժնում նշված ցանկով, որպես հղում ՓԱՐՏ 147 Ա բաժնին և This approval is limited to that specified in the scope of work section of the approved maintenance training organisation exposition as referred to in Section A of Part-147, and 2. Սույն վկայականը պահանջում է համապատասխանություն տեխսպասարկման ուսումնական կազմակերպության հաստատված ձեռնարկի պահանջներին: This approval requires compliance with the procedures specified in the approved maintenance training organisation exposition, and 3. Սույն վկայականը ուժի մեջ է քանի դեռ հաստատված ուսումնական տեխսպասարկման կազմակերպությունը համապատասխանում է ՓԱՐՏ 147 Ա բաժնի պահանջներին: This approval is valid whilst the approved maintenance training organisation remains in compliance with Section A of Part-147. 4. Վերոնշյալ պահանջների ապահովման դեպքում, սույն վկայականը ուժի մեջ է անսահմանափակ ժամկետով, եթե նախկինում հաստատումը չի վերադարձվել, փոխարինվել, կասեցվել կամ չեղյալ համարվել: Subject to compliance with the forgoing conditions, this approval shall remain valid for an unlimited duration unless the approval has previously been surrendered, superseded, suspended or revoked.
Վավերացված է: / Date of original issue: ______________________________ Սույն վերստուգման թվականը` / Date of this revision: _________________ Վերստուգման № / Revision № _______________________________________ Ստորագրություն / Signed:___________________________________________ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե Civil Aviation Committee of the Republic of Armenia |
ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՑԱՆԿ MAINTENACE TRAINING AND EXAMINATION APPROVAL SCHEDULE Հղում` ԱՄ.147._______ Referance: AM.147.______
Կազմակերպություն: " ___________________________________________” Հասցեն` Organisation: "________________________________________” Address: | |||
ԴԱՍ / CLASS |
ՈՐԱԿԱՆԻՇ RATING |
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ / LIMITATIONS | |
ՀԻՄՆԱԿԱՆ / BASIC (**) |
B1 (**) |
TB1.1 (**)
TB1.2 (**) TB1.3 (**) TB1.4 (**) |
Ինքնաթիռներ ԳՏՇ / Airplanes Turbine (**) Ինքնաթիռներ ՄՇ / Airplanes Piston (**) Ուղղաթիռներ ԳՏՇ / Helicopters Turbine (**) Ուղղաթիռներ ՄՇ / Helicopters Piston (**) |
B2 (**) |
TB2 (**) |
Ավիոնիկ / Avionics (**) | |
A (**) |
TA1.1 (**) TA1.2 (**) TA1.3 (**) TA1.4 (**) |
Ինքնաթիռներ ԳՏՇ /Airplanes Turbine (**) Ինքնաթիռներ ՄՇ / Airplanes Piston (**) Ուղղաթիռներ ԳՏՇ / Helicopters Turbine (**) Ուղղաթիռներ ՄՇ / Helicopters Piston (**) | |
ՏԻՊ/ԱՌԱՋԱԴՐԱՆՔ TYPE / TASK (**) |
C (**) B1 (**) B2 (**) A (**) |
T4 (**) T1 (**) T2 (**) T3 (**) |
[Նշել օդանավի տիպը / Quote Aircraft type] (***) [Նշել օդանավի տիպը / Quote Aircraft type] (***) [Նշել օդանավի տիպը / Quote Aircraft type] (***) [Նշել օդանավի տիպը / Quote Aircraft type] (***) |
Սույն վավերացման ցանկը սահմանափակվում է այն դասընթացներով և քննություններով, որոնք նշված են տեխսպասարկման ուսումնական կազմակերպության հաստատված ձեռնարկի աշխատանքների ոլորտի բաժնում: This approval schedule is limited to those trainings and examinations specified in the scope of work section of the approved maintenance training organisation exposition.
Տեխսպասարկման ուսումնական կազմակերպության ձեռնարկի հղում` ...................................... Maintenance training organisation exposition reference:
Բնօրինակի վավերացման թվականը` ............................................................................................. Date of original issue:
Վերջին հաստատված վերստուգման թվականը ………………………. Վերստուգում № ……………… Date of last revision approved: Revision
Ստորագրված է` Signed:
ՔԱԿ / CAC: |
Ձև 7
Ձև 8
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ CIVIL AVIATION COMMITTEE REPUBLIC OF ARMENIA
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ AIR TRAFFIC CONTROLLERS TRAINING ORGANISATION CERTIFICATE
N__________
ԵՄ Հանձնաժողովի (EU) 2015/340 կանոնակարգի և ստորև նշված պայմանների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սույնով հավաստում է, որ Pursuant to EU Commission Regulation (EU) 2015/340 and subject to the conditions specified below, the Civil Aviation Committee Of The Republic Of Armenia hereby certifies that
_____________________________________________________________ Ուսումնական Կազմակերպության անվանումը/ Name of the Training organization
_________________________________________________________ Ուսումնական Կազմակերպության հասցեն/Addres of the Training organisation
հավաստագրված է որպես Part ATCO.OR-ի վերապատրաստման կազմակերպություն, որն իրավունք ունի տրամադրել PART ATCO-ի ուսուցում` համաձայն կից հավելվածի as a Part ATCO.OR certified training organization with the privilege to provide part ATCO training, as listed in the attached annex.
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` / CONDITIONS: 1. Սույն վկայականի գործունեությունը սահմանափակվում է ուսուցման տրամադրման արտոնություններով և շրջանակով, ինչպես նշված է կից հավելվածում: This certificate is limited to the privileges and the scope of providing training as listed in the attached training approval. 2. Սույն վկայականը ուժի մեջ է քանի դեռ հաստատված կազմակերպությունը համապատասխանում է Part ATCO.OR-ի, Part ATCO-ի և այլ կիրառելի կանոնակարգերի պահանջներին: This certificate is valid whilst the certified organisation remains in compliance with Part ATCO.OR, Part ATCO and other applicable regulation. 3. Վերը նշված պայմանների և արտոնությունների համապատասխանության դեպքում սույն վկայագիրը ուժի մեջ կմնա, քանի դեռ վկայականը չի վերադարձվել, փոխարինվել, սահմանափակվել, կասեցվել կամ չեղյալ համարվել: Subject to compliance with the forgoing terms of approval and privileges, this certificate shall remain valid unless the certificate has been surrendered, superseded, limited, suspended or revoked.
Վավերացված է: / Date of original issue: ....................................................... Սույն վերստուգման թվականը` / Date of this revision: ....................................................... Վերստուգման № / Revision № ....................................................... Ստորագրություն / Signed: ....................................................... Հայաստանի հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե Civil Aviation Committee of the Republic of Armenia |
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ
AIR TRAFFIC CONTROLLERS TRAINING ORGANISATION CERTIFICATE TRAINING APPROVAL
Հավելված օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման/վերապատրաստման կազմակերպության Attachment to ATCO TO
N _________ Վկայականի/Certificate
Վկայականի համարը/ Certificate Number
_________________________________________________________
Ուսումնական Կազմակերպության անվանումը/Name of the Training organisation
կարող է իրականացնել ուսուցում/վերապատրաստում` համաձայն հետևյալ տեսակների obtained the privileges to provide and conduct the following training in accordance with Part ATCO:
ՈՒՍՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԵՍԱԿԸ(ՆԵՐԸ) TYPE(S) OF TRAINING | |||||
Ուսուցման/ Վերապատրաստման տեսակը Type of training |
Դասընթացը Course |
Նիշի հաստատում Rating endorsements |
Նշումներ Remarks | ||
ՕԵԿ Նախնական ուսուցում ATCO Initial training |
Հիմանական ուսուցում Basic training |
Կիրառելի չէ N/A |
|||
Նիշի ուսուցում Rating training |
|||||
ՕԵԿ ուսուցման նիշը ATCO Unit training |
|||||
ՕԵԿ Շարունակական վերապատրաստում ATCO Continuation training |
ՕԵԿ վերապատրաստման թարմեցում ATCO Refresher training |
Կիրառելի չէ N/A |
|||
ՕԵԿ զրույցի ուսուցում ATCO conversation training |
Կիրառելի չէ N/A |
||||
ՕԵԿ Հրահանգիչների գործնական վերապատրաստում Practical instructor training |
Կիրառելի չէ N/A |
Կիրառելի չէ N/A |
|||
Կիրառելի չէ N/A |
|||||
Գնահատողների ուսուցում Assessor training |
Կիրառելի չէ N/A |
Կիրառելի չէ N/A |
|||
Կիրառելի չէ N/A |
|
Այս հավելվածը վավեր է այնքան ժամանակ, քանի դեռ.
This training approval is valid as long as:
(ա) ATCO TO վկայականը չի հանձնվել, փոխարինվել, սահմանափակվել, կասեցվել կամ չեղյալ համարվել. և
(a) The ATCO TO certificate has not been surrendered, superseded, limited, suspended or revoked; and
(բ) Բոլոր գործողություններն իրականացվում են կազմակերպության փաստաթղթերում նշված ընթացակարգերին համապատասխան, ինչպես պահանջվում է Մաս ATCO.OR-ով:
(b) All operations are conducted in compliance, with the procedures in the organization’s documentation as required by Part ATCO.OR.
Տրամադրման ամսաթիվը:
Date of issue:
Ստորագրված է.
Signed:
Ձև 9
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|