Գլխավոր տեղեկություն
Համար
N 119-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2023
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

9  փետրվարի 2023 թ.

N 119-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հրամանի վերնագրում, հրամանի N1 հավելվածով հաստատված` N1 ձևում և լրացման կարգում «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ» բառերը,

2) հրամանի 1-ին կետում «ծառայության մասով» բառերից հետո լրացնել «կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով» բառերը,

3) հրամանի N1 հավելվածով հաստատված N1 ձևում`

ա. 1-ին և 3-6-րդ կետերում «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը,

բ. 2-րդ կետում «կազմակերպության անվանումը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը» բառերը,

գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
 

Արժույթը

Հարկման բազան` արտարժույթով

Փոխարժեքը

Հարկման բազան, դրամ

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), դրամ

8. Էլեկտրոնային ծառայության մասով

         
           
           

1) ընդամենը

   
»,

դ. լրացնել 9-10-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

 

«

9. էլեկտրոնային առևտրի
շրջանակներում ապրանքի
մատակարարման մասով

         
           
           

1) ընդամենը

   

10. Ընդամենը

   
»,

4) հրամանի N1 հավելվածով հաստատված լրացման կարգում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` ԱԱՀ հաշվարկ) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցված էլեկտրոնային ծառայության մասով,

2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին մատակարարված ապրանքների մասով:»,

բ. 2-րդ կետի 1-ին և 3-6-րդ ենթակետերում «կազմակերպության» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը,

գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը» բառերը,

դ. 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից միայն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայության մասով տվյալները: ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետի`

1) «Արժույթ» սյունակում լրացվում է այն արժույթը, որով արտահայտված` ԱԱՀ-ի հաշվարկի «Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան` առանց ԱԱՀ-ի: Ընդ որում`

ա. «Արժույթ» սյունակում արտարժույթ ընտրելուց հետո «Փոխարժեքը» սյունակը լրացվում է ինքնաշխատ` ելնելով էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրը (հաշվետու եռամսյակի վերջին օրը) տվյալ արժույթի մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

բ. «Արժույթ» սյունակում ՀՀ դրամ ընտրելու դեպքում «Հարկման բազան` արտարժույթով» և «Փոխարժեքը» սյունակները չեն լրացվում,

գ. մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան տարբեր արժույթով հաշվարկելու դեպքում` հարկման բազան ըստ տարբեր արժույթների լրացվում են առանձին տողերով,

2) «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով («Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացված արժեքի և «Փոխարժեքը» սյունակում լրացված թվի արտադրյալ),

3) «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը («Հարկման բազան` դրամով» սյունակում լրացված արժեքի և ԱԱՀ-ի դրույքաչափի (20%) արտադրյալ),

4) 8-րդ կետի 1-ին ենթակետի «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության մասով տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը, իսկ «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում` տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը:

6. ԱԱՀ հաշվարկի 9-րդ կետը լրացվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում միայն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով տվյալները: ԱԱՀ հաշվարկի 9-րդ կետի`

1) «Արժույթ» սյունակում լրացվում է այն արժույթը, որով արտահայտված` ԱԱՀ-ի հաշվարկի «Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների մատակարարման հարկման բազան` առանց ԱԱՀ-ի: Ընդ որում`

ա. «Արժույթ» սյունակում արտարժույթ ընտրելուց հետո «Փոխարժեքը» սյունակը լրացվում է ինքնաշխատ` ելնելով ապրանքի մատակարարման պահը համարվող օրը (հաշվետու եռամսյակի վերջին օրը) տվյալ արժույթի մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

բ. «Արժույթ» սյունակում ՀՀ դրամ ընտրելու դեպքում «Հարկման բազան` արտարժույթով» և «Փոխարժեքը» սյունակները չեն լրացվում,

գ. մատակարարված ապրանքների հարկման բազան տարբեր արժույթով հաշվարկելու դեպքում` հարկման բազան ըստ տարբեր արժույթների լրացվում են առանձին տողերով,

2) «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով («Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացված արժեքի և «Փոխարժեքը» սյունակում լրացված թվի արտադրյալ),

3) «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը («Հարկման բազան` դրամով» սյունակում լրացված արժեքի և ԱԱՀ-ի դրույքաչափի (20%) արտադրյալ),

4) 9-րդ կետի 1-ին ենթակետի «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների մասով տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը, իսկ «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում` տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը:»,

ե. լրացնել 7-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`

«7. ԱԱՀ հաշվարկի 10-րդ կետի`

1) «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի հաշվարկի 8-րդ կետի 1-ին և 9-րդ կետի 1-ին ենթակետերի «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը,

2) «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի հաշվարկի 8-րդ կետի 1-ին և 9-րդ կետի 1-ին ենթակետերի «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան