ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբեր 2022 թ. |
N 107-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 88-Ն հրամանում`
1) 1-ին կետը լրացնել 15-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«15) Բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձևը` համաձայն Հավելված 15-ի»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի դեկտեմբեր «29»-ի թիվ 107-Ն հրամանի |
Հավելված 15 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 88-Ն հրամանի |
ՁԵՎ
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
1. Բժշկական միջամտության անվանումը -------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Բժշկական միջամտություն իրականացնող կազմակերպության անվանումը ------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3. Բժշկական միջամտություն ստացող պացիենտի (օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի) անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային հասցե (առկայության դեպքում)-------------------------------------------------------------------------------------------
4. Բժշկական միջամտության նպատակը -------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
5. Բժշկական միջամտության իրականացման ընթացակարգային նկարագիրը------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(նշում լաբորատոր, գործիքային հետազոտությունների, ցավազրկման եղանակների, թեստերի, դեղերի, միջամտության իրականացման այլ մանրամասների վերաբերյալ)
6. Բժշկական միջամտությունը պացիենտի կողմից կամավոր ստանալը---------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(նշում, որ պացիենտը իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից ցանկացած ժամանակ)
7. Բժշկական միջամտության կողմնակի ազդեցությունները----------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(տեղեկատվություն միջամտության ընթացքում և դրանից հետո առաջացող հնարավոր բարդությունների և միջամտության կողմնակի ազդեցությունների մասին)
8. Բժշկական միջամտության ռիսկերը------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(տեղեկատվություն միջամտության ընթացքում հնարավոր կամ կանխատեսվող ռիսկերի, բարդությունների դեպքում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մանրամասների վերաբերյալ)
9. Բժշկական միջամտությունից հրաժարվելու հնարավոր հետևանքները------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
10. Գաղտնիության ապահովումը-----------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(անձնական տվյալների, բժշկական գաղտնիքի պահպանման մեխանիզմների նկարագրություն)
11. Այլ նշումներ--------------------------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(անհրաժեշտության դեպքում հավելյալ տեղեկատվություն` բժշկական միջամտության կամ այլ հարցերի վերաբերյալ)
12. Ծանոթացա վերոնշյալ տեղեկատվությանը: Հարցեր տալու հնարավորություն ունեցել եմ, բոլոր հարցերիս սպառիչ պատասխան տրամադրվել է:
Սույնով հաստատում եմ`
□ ազատ, իրազեկված, գիտակցված և կամավոր համաձայնությունս` ստանալու այս բժշկական միջամտությունը
□ հրաժարվում եմ ստանալ այս բժշկական միջամտությունը
նշվում է բժշկական միջամտությունից հրաժարվելու դեպքում
□ գիտակցում եմ այս բժշկական միջամտությունից հրաժարվելու հետևանքները
նշվում է բժշկական միջամտությունից հրաժարվելու դեպքում
□ տալիս եմ իմ համաձայնությունը բժշկական միջամտություն իրականացնող բուժաշխատողի կողմից իմ առողջական վիճակի վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տեղեկատվությանը հասանելիություն ունենալու համար,
□ միջամտություն իրականացնող բուժաշխատողին մանրակրկիտ տրամադրել եմ իմ առողջական վիճակի վերաբերյալ ինձ հայտնի տեղեկատվությունը:
□ Ստացա գրավոր իրազեկված համաձայնության օրինակը
Պացիենտի (օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի) Ա.Ա.Հ----------------------------------------
Պացիենտի (օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի) ստորագրություն--------------------------
Տարի, ամիս, ամսաթիվ-------------------------------------------
Բժշկական միջամտություն իրականացնող բուժաշխատողի`
Ա.Ա.Հ--------------------------------------------------------
Ստորագրություն----------------------------------------
Տարի, ամիս, ամսաթիվ-------------------------------
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2023 թվական: