Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 47-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կերպարվեստ» առարկայի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 47-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՅԻ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Ձևավորել նյութեր, մեթոդներ և միջոցներ փորձարկելու կարողություններ:

Զարգացնել համեմատելու, հակադրելու և դասակարգելու կարողություններ։

1. 2.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով։ Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ, նաև՝ թափոններից։

2. 2.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։

3. 2.Կ.Ս.ՆՄ.3. Կարգավորել և պահպանել աշխատանքային տարածքը։

4. 2.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով ուրիշ գունային երանգներով, միայն գծով, միայն տոնով։

5. 2.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից։

6. 2.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ։

7. 2.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում, ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում:

Ի՞նչ են պատկերում արվեստագետները:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի կանոններ:

Կարո՞ղ է դասարանը վերածվել արվեստանոցի:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. Ստանալ ծավալային պատկերներ։

2. Փորձարկել նյութերը և գործիքները։

3. Հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները։

4. Նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը։

5. Անվանել նյութերն ու գործիքները։

6. Պատմել իր և ընկերների աշխատանքների մասին։

7. Անվանել գույները։

8. Նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար։

9. Արտահայտել մտքերն ու գաղափարները՝ կատարելով 2D և 3D աշխատանքներ՝ եզրագծերով, տոներով և գունային երանգներով։

10. Ստեղծել պարզ նախշեր։

11. Բնօրինակից ստանալ վերացական պատկերներ։

12. Ազատորեն ստեղծագործել մատներով, ձեռքերով, գրաֆիկական գործիքներով (կավճամատիտ, գրիչ, մատիտ, վրձին և այլն)։

13. Ստեղծել երևակայական հարթ և ծավալային պատկերներ։

14. Մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ:

15. Ներկայացնել կարծիք:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Ստեղծագործական աշխատանքի համար կիրառվող գործիքները և նյութերը: Նյութերի և գործիքների անվանումները:

Ստեղծագործական աշխատանքներն արտահայտիչ դարձնելու հնարները:

Թուղթը՝ որպես հարթություն: Թուղթը՝ որպես ծավալ ստանալու միջոց:

Ծավալային պատկերներ: Կավը, պլաստիլինը, մետաղալարը կամ պլաստիկը՝ որպես գեղարվեստական նյութ:

Հարթության վրա առարկաների պայմանական տեղաբաշխումը: Գունանկար, գծանկար, տպագրություն/դաջվածք, ծավալային աշխատանքների կատարման մեթոդները: Դաջվածքի համար օգտագործվող միջոցների կիրառման կանոնները:

Մասնագիտական բառապաշար:

Անվտանգության կանոններ:

Վարժություններ տարբեր որակների և գույների թղթերի վրա:

Նկարչական միջոցների փորձարկում. մատիտներ, յուղամատիտներ, մարկերներ, վրձիններ, ներկեր: Աշխատանքներ կավով կամ պլաստիլինով:

Գծանկարչական և գեղանկարչական նյութերի փորձարկում:

Դիտում և ուսումնասիրում:

Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D):

Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ:

Աշխատանքների քննարկում և մեկնաբանում:

Պատճառ և հետևանք

Նյութի և արդյունքի կապը. Ներկանյութի որակը և խտությունը թղթի վրա տարբեր արդյունքներ են տալիս:

Համաշխարհայնացում Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա:

Առաջարկվող թեմատիկա

«Իմ սիրելի խաղալիքը», «Նվեր ամենահոգատարին», «Տնակ կենդանիների համար», «Անձրևոտ օր», «Փողոցում», «Սփռոց», «Խորհրդանիշներ», «Բնության ձայներ», «Այգի»:

Միջառարկայական կապ

Մայրենի - Բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, դեկորացիաներ պատրաստելիս չափումների կատարում, դետալների գծագրում:

Տեխնոլոգիա - Թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման համար համապատասխան գործիքների, միջոցների ու սարքավորումների ընտրություն։

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, տարբեր երգերի ունկնդրում:

Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Ես և շրջակա աշխարհը - Պահպանել անձնական հիգիենա՝ մարմնի խնամք. տեսողություն, լսողություն, կեցվածք:

Օտար լեզուներ - Նյութերի և գործիքների անվանումներ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ9, Տ10, Տ24, Տ32, Տ34, Տ36


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել ստեղծագործական աշխատանքներ կատարելու տարրերն ու սկզբունքներն ուսումնասիրելու և փորձարկելու կարողություններ։

1. 2.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար։

2. 2.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը՝ գիծ, գույն, ձև, համաչափություն, ծավալ։

3. 2.Կ.Ա.ԴՏ.2. Նշել արվեստի ստեղծագործություններում և շրջակա միջավայրում առկա պատկերներ, ձևեր, գույներ։

4. 2.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից։

5. 2.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում:

Ի՞նչ է հարկավոր իմանալ գրագետ աշխատելու համար:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի օրինաչափություններ:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. ստանալ ծավալային պատկերներ,

2. նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

3. անվանել նյութերն ու գործիքները,

4. պատմել իր և ընկերների աշխատանքների մասին,

5. գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ստանալ ճանաչելի պատկերներ և հորինվածքներ,

6. կիրառել հիմնական և բաղադրյալ գույները և ստանալ նոր գույներ,

7. աշխատանքներում պահպանել համաչափությունը,

8. աշխատանքներում արտահայտել սեփական կյանքի փորձը և գիտելիքները,

9. ստեղծել պարզ նախշեր,

10. բնօրինակից ստանալ վերացական պատկերներ,

11. ազատորեն ստեղծագործել մատներով, ձեռքերով, գրաֆիկական գործիքներով (կավճամատիտ, գրիչ, մատիտ, վրձին և այլն),

12. ստեղծել երևակայական հարթ և ծավալային պատկերներ։



Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ          

Կերպարվեստի տարրերը՝ գիծ, գույն, ձև,  համաչափություն, ծավալ:
Արվեստի ստեղծագործություններում և շրջակա միջավայրում առկա պատկերներ, ձևեր, գույներ:
Գիծ: Գծերի տեսակները:
Գույն: Հիմնական և բաղադրյալ գույներ:
Ձևերի և պատկերների տեսակները՝ երկրաչափական, բուսական և կենդանական ձևեր:
Ուրվանկար և ձևաչափ:
Պատկերավորման փոխանցում:
Գեղագրություն։
Հեռու – մոտ:
Խոսք-պատկեր- շարժում:
Դեկորատիվ հորինվածքի հիմնական օրինաչափությունները` համաչափություն, անհամաչափություն (սիմետրիա, ասիմետրիա):
Ուրվապատկերներ, նշաններ և խորհրդանիշներ:
Զարդանախշ: Համաչափություն:
Ծավալ:

Վարժություններ գույներով և գուներանգներով:
Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։
Միայն գծի միջոցով պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում:
Բնապատկերի կատարում գծի միջոցով:
Շրջապատում, բնության մեջ, արվեստի ստեղծագործություններում և ճարտարապետական կոթողներում ձևերի և պատկերների տեսակների բացահայտում:
Տարբեր նյութերով և միջոցներով երկրաչափական, բուսական և կենդանական ձևերի պատկերում:
Նախշերի կատարում, կիրառական արվեստի նմուշների պատկերազարդում, շնորհավորական բացիկների պատրաստում և ձևավորում:
Պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում և գունավորում: Պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական  պատկերների միջոցով կոլաժների պատրաստում: Խճանկար:
Տառատեսակների և գեղագրության ուսումնասիրում։
Միևնույն տառը որպես գեղարվեստական պատկեր ստանալու վարժություններ։
Ուրվապատկերների, նշանների, նախշերի և խորհրդանիշների պատկերում կամ պատրաստում (2D, 3D):
Պարզ երկրաչափական, բուսական կամ ազատ ձևերի միջոցով բնապատկերի, դիմանկարի կամ նատյուրմորտի կատարում:

Օրինաչափություն
Կատարել դասակարգումներ, բացահայտել որոշակի սկզբունքով կրկնվող պատկերները կամ երևույթները:

Համակարգ և մոդել
Միմյանց հետ հարաբերություններ կամ որոշակի կապեր ունեցող տարրերի բազմություն (գունային անիվ), որոնք միասին կազմում են որոշակի ամբողջություն։

Առաջարկվող թեմատիկա

«Ես և իմ անունը» «Իմ ընտանիքը», «Ես աշակերտ եմ», «Անցյալ, ներկա և ապագա», «Օրվա ռեժիմ», «Չափումներ», «Այբուբեն», «Սփրոց», «Մուլտֆիլմերի սիրելի հերոսներ»:

Միջառարկայական կապ

Մայրենի - Բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, հատկանիշ ցույց տվող բառերի պատկերավորումներ:
Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:
Երաժշտություն - Քննարկվող թեմաների, երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, երաժշտական բեմադրությունների ձևավորում:
Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:
Ես և շրջակա աշխարհը -  Բնության օրացույցի վարման միջոցով եղանակի փոփոխության դիտարկում և մարդկանց կյանքի ու գործողությունների համապատասխանեցում դրանց (հագուստի, սննդակարգի, զբաղմունքների փոփոխություն): Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում. համապատասխան գրառումներ նշանային պարզ համակարգի կիրառմամբ:
Օտար լեզուներ -  Գլխավոր թեմաների ուսուցման պատկերազարդումներ, թեմատիկ առաջադրանքների և եզրույթների մեկնաբանություններ։ Թեմատիկ նկարազարդումներ։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ3, Տ4, Տ5, Տ8, Տ9, Տ10, Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ32,  Տ34


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ապահովել համապատասխան միջավայր իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ ստեղծելու համար։

1. 2.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով։ Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ, նաև՝ թափոններից (ստվարաթուղթ, պլաստիկ):

2. 2.Կ.Ս.ՆՄ.3. Կարգավորել և պահպանել աշխատանքային տարածքը:

3. 2.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով ուրիշ գունային երանգներով, միայն գծով, միայն տոնով:

4. 2.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

5. 2.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ:

6. 2.Կ.Ա.ՎՄ.2. Մեկնաբանել սեփական աշխատանքները:

7. 2.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները ստեղծագործում:

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է:

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալների վրա:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. ստանալ ծավալային պատկերներ,

2. հավաքել, տեսակավորել, ընտրել նյութերը և գործիքները,

3. նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար,

4. արտահայտել մտքերն ու գաղափարները՝ կատարելով 2D և 3D աշխատանքներ, եզրագծերով, տոներով և գունային երանգներով,

5. ստեղծել պարզ նախշեր,

6. բնօրինակից ստանալ վերացական պատկերներ,

7. ազատորեն ստեղծագործել մատներով, ձեռքերով, գրաֆիկական գործիքներով (կավճամատիտ, գրիչ, մատիտ, վրձին և այլն),

8. ստեղծել երևակայական հարթ և ծավալային պատկերներ,

9. մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

10. ներկայացնել կարծիք:


Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում:

Դիմանկար, ինքնանկար:

Բնանկար:

Նատյուրմորտ:

Իրականության, բնության որոշ երևույթներ, կենցաղային թեմաներ:

Թեմատիկ հորինվածք:

Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ:

Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորման վարժություններ:

Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում:

Թեմատիկ նկարչություն դիտման, պատկերացման, հիշողության և հեքիաթների ձևավորման միջոցով:

Առարկաների պատկերում ճեպանկար, բնօրինակից, երևակայությամբ և հիշողությամբ, եթե առարկան հնարավոր չէ զննել:

Ծառերի, թռչունների, կենդանիների ուրվապատկերի ստեղծում (նկարչական նյութը` ջրաներկ, գուաշ, գունամատիտ, մոմակավիճներ, սպիտակ կամ երանգավոր թղթի վրա)՝ առանց նախօրոք մատիտով արված նկարի:

Կենդանիների, թռչունների և մարդու մարմնի պատկերում:

Նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում:

Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ:

Բնօրինակից, հիշողությամբ և պատկերացմամբ կենցաղային տարբեր իրերի` մրգերի, բանջարեղենի, ծաղիկների պատկերում (ներառյալ ճեպանկարում):

Աշխատանքային միջավայրը նաև դասասենյակն է, սեղանը, այն պարագաները, որոնցով ստեղծագործում են:

 Աշխատանքային գործիքների՝ իրենց սեղանի, սեղանի վրա գրիչների ու մատիտների պատկերում:

Պատճառ և հետևանք

Նյութի ընտրությունը և արդյունքի կապը։ Պատկերվող առարկաների տեղադրումը թղթի հարթության վրա (հորիզոնական, ուղղահայաց) փոխում է աշխատանքի վերջնական տեսքը։

Օրինաչափություն

Պատկերվող տարրերի, ձևերի կամ առարկաների դասակարգումներ, ընդհանրությունների բացահայտում:

Առաջարկվող թեմատիկա

Պարզ նատյուրմորտներ, բնապատկերներ։

Հեքիաթի ձևավորում «Երեք խոզուկների հեքիաթը», «Սևուկ ուլիկը», «Ծիտը», «Գայլն ու գառը», «Սուտլիկ որսկանը», «Պոչատ աղվեսը», «Շունն ու կատուն», կենդանիներ, մուլտֆիլմերի հերոսներ, «Գիշեր-ցերեկ», տիկնիկային ներկայացման ձևավորում:

Միջառարկայական կապ

Մայրենի - Բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, հատկանիշ ցույց տվող բառերի պատկերավորումներ:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, երաժշտական բեմադրությունների ձևավորում:

 Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Ես և շրջակա աշխարհը - Տարբերակել և համադրել տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, հետազոտել, ներկայացնել, որ նույն տեղեկությունը կարելի է տարբեր զգայարաններով զգալ:

Օտար լեզուներ - Գլխավոր թեմաների ուսուցման պատկերազարդումներ, թեմատիկ առաջադրանքների և եզրույթների մեկնաբանություններ։ Տարբեր երկրների հեքիաթներ, հերոսներ։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ16, Տ18, Տ22, Տ26, Տ32


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքներն ընտրելու, խմբավորելու, ցուցադրելու և պորտֆոլիո ստեղծելու կարողությունների ձևավորում:

1. 2.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար:

2. 2.Կ.Ս.ՆՄ.3. Կարգավորել և պահպանել աշխատանքային տարածքը։

3. 2.Կ.Ա.ՎՑ. 1. Ընտրել և խմբավորել աշխատանքները, ստեղծել պորտֆոլիո։

4. 2.Կ.Ա.ՎՑ. 2. Խմբով մասնակցել ցուցադրությունների։

5. 2.Կ.Ա.ՎՑ.3. Առաջարկել ցուցադրության արդյունավետ տարբերակներ։

6. 2.Կ.Ա.ՎՄ.1. Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները։

7. 2.Կ.Ա.ՎՄ.2. Մեկնաբանել սեփական աշխատանքները։

8. 2.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար։

9. 2.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

10. 2.Կ.Կ.ԱԴ.3. Աշխատանքները կապել սեփական կյանքի փորձի հետ։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները:

Ովքե՞ր են դրանք հավաքում, պահպանում և ի՞նչ նպատակով: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. անվանել նյութերն ու գործիքները,

2. նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար,

3. ստեղծել աշխատանքային տետր և պորտֆոլիո,

4. տեսակավորել և խմբավորել աշխատանքները` ըստ առաջարկված չափանիշների,

5. առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրքիր տարբերակներ,

6. նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

7. մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

8. մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

9. ներկայացնել կարծիք,

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Աշխատանքների ընտրություն:

Պորտֆոլիո: Պորտֆոլիոյի կամ թղթապանակների ստեղծման չափանիշները և պայմանները:

Նախագիծ:

Ցուցադրություն: Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու առանձնահատկությունները:

Ստեղծել աշխատանքային տետր կամ պորտֆոլիո:

Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել. թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Աշխատել խմբով:

Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն պարունակող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Պատճառ և հետևանք

Պատկեր և ազդեցություն կապը. ցուցադրության որակը տարբեր ընկալումներ է առաջացնում:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմատիկա

«Իմ քաղաքը», «Իմ գյուղը»։ Մեր լեռներն ու լճերը։ Արհեստներ։ Հեքիաթ։ Հայկական գորգ։ «Տոնակատարություն»,Դիմակահանդես։

Միջառարկայական կապ

Մայրենի - Բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, հատկանիշ ցույց տվող բառերի պատկերավորումներ:

Մաթեմատիկա - Երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Քննարկվող թեմաների, երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, երաժշտական բեմադրությունների ձևավորում:

 Ֆիզկուլտուրա - Մարմնամարզություն, անձնական հիգիենայի պահպանում, սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում:

Ես և շրջակա աշխարհը - Նկարագրել իրենց զբաղմունքը, նախասիրությունները, հետաքրքրությունները, համեմատել մյուսների հետ:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ5, Տ7, Տ8, Տ9, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ25, Տ26, Տ27, Տ32

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքները ներկայացնելու, քննարկելու և դատողություններ անելու հմտությունների ձևավորում:

1. 2.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել բառապաշար:

2. 2.Կ.Ա.ՎՄ.2. Մեկնաբանել սեփական աշխատանքները։

3. 2.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

4. 2.Կ.Ա.ՔԱ.2.Դասակարգել աշխատանքները՝ ըստ տեսակների։

5. 2.Կ.Ա.ՔԱ.3.Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

6. 2.Կ.Ա.Գ.1.Գնահատել իր և ընկերների աշխատանքները։

7. 2.Կ.Կ.ԱԴ.1.Ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղծագործությունը նման կամ տարբեր իրականությունից։

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ է պատկերը:

Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա:

Ինչպե՞ս գնահատել ստեղծագործությունները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

2. վերլուծել արվեստի ստեղծագործությունները` ըստ տեսածի և զգացածի,

3. նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

4. մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

5. ներկայացնել կարծիք, մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

6. դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

7. աշխատանքները գնահատել` ըստ արտահայտչականության, գրագիտության, հիմնական գաղափարի փոխանցման,

8. համեմատել ընկերների աշխատանքները,

9. հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Տեսածի նկատմամբ վերաբերմունքի արտահայտում:

Ստեղծագործության զգայական անդրադարձ:

Գնահատում և ինքնագնահատում:

Արվեստի ստեղծագործության քննարկում:

Կերպարվեստի տեսակները:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Համեմատել՝

- միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքները,

- նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքները,

- միևնույն ժանրի ստեղծագործությունները:

Քննարկել, վերլուծել, դասակարգել և գնահատել արվեստի ստեղծագործությունները։

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Նկարագրել - Ի՞նչ է պատկերված:

Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը։

Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված: Ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները:

Մեկնաբանել - Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը:

Քննարկել - Աշխատանքը հաջողվա՞ծ է, թե՝ ոչ: Այս աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ՝ այո և ինչո՞ւ՝ ոչ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Միջառարկայական կապ

Մայրենի - Մասնակցել խմբային աշխատանքների պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Մաթեմատիկա - Ճանաչել որոշակի հատկություններով օժտված առարկաները (գույն, ձև, չափս, նյութ), մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում, չափումների կատարում, դետալների գծագրում:

Երաժշտություն - Քննարկել թեմաներ, ունկնդրել, սովորել և կատարել երգեր, դերային խաղեր, պատրաստել երաժշտական բեմադրություններ:

 Տեխնոլոգիա - Նկարագրել/ներկայացնել կենցաղային պարզագույն առարկաների ձևավորման նպատակը, ցուցադրել ձևավորման նմուշօրինակներ:

Ես և շրջակա աշխարհը - Բերել լույսի աղբյուրների օրինակներ՝ բնական և արհեստական։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ7, Տ8, Տ10, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ22, Տ25, Տ26


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Արվեստի ստեղծագործություններն տարիքը, և դրանց ստեղծման պայմանները պատկերացնելու կարողությունների ձևավորում:

Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղն ուսումնասիրելու կարողությունների ձևավորում:

1. 2.Կ.Ս.ՆՄ.1. Փորձարկել տարբեր նյութեր հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով։ Ստեղծել պատկերներ, կոլաժներ, ծավալային աշխատանքներ, նաև՝ թափոններից:

2. 2.Կ.Ս.ՆՄ.2. Ձևավորել բառապաշար:

3. 2.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

4. 2.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել աշխատանքները՝ ըստ տեսակների:

5. 2.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

6. 2.Կ.Ա.Գ.1. Գնահատել իր և ընկերների աշխատանքները:

7. 2.Կ.Ս.ԱՏ.1. Սեփական աշխատանքները ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումներով:

8. 2.Կ.Ս.ԱՏ.2. Վերլուծել, թե ինչ նյութեր և միջոցներ են օգտագործում նկարիչները:

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ միջոցներով է արվեստը ներկայացնում մարդկանց և նրանց շրջապատը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը:

Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. կիրառել տեխնոլոգիական միջոցներ,

2. նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

3. անվանել նյութերն ու գործիքները,

4. նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

5. վերլուծել արվեստի ստեղծագործությունները` ըստ տեսածի և զգացածի,

6. մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը:


Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Նորարարությունները, տեխնոլոգիաները և արվեստը:

Արվեստի ստեղծագործություններում ներկայացված պատմությունները:

Ինչի՞ մասին են պատմում թանգարանի հնագույն ցուցանմուշները:

Ի՞նչ է պատկերված:

Ի՞նչ է պատկերել արվեստագետը:

Ո՞րն է ստեղծագործության արտահայտած իմաստը:

Ինչո՞ւ են արվեստագետները ստեղծագործում:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ:

Կազմակերպել քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ.

 - Ովքե՞ր են արվեստագետները։

- Որտե՞ղ են ստեղծագործում:

- Ի՞նչ գործիքներ են կիրառում:

- Ի՞նչ գործեր են ստեղծում:

- Որտե՞ղ կարելի է տեսնել ստեղծագործությունները:

Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, թե ինչ են պատմում իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները։

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Պատճառ և հետևանք

 Պատկեր և ազդեցություն կապը. Ցուցադրության որակը տարբեր ընկալումներ է առաջացնում:

Օրինաչափություն

Կատարել դասակարգումներ, բացահայտել պատկերվող առարկաների նմանություններն ու տարբերությունները:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմատիկա

Հայկական մանրանկարչության, խեցեգործության, ճարտարապետության նմուշներ, խաչքար, խճանկար։


Միջառարկայական կապ

Մայրենի - Մասնակցել խմբային աշխատանքների։ Պատմել ապրածը, դիտածը, ընթերցածը, արտահայտել սեփական զգացումները, ցանկությունները։

Մաթեմատիկա - Ճանաչել որոշակի հատկություններով օժտված առարկաներ (գույն, ձև, չափս, նյութ), պատկերել մարմիններ, տարբեր առարկաներ, համեմատել և նկարագրել, կատարել չափումներ, գծագրել դետալներ:

Երաժշտություն - Քննարկել թեմաներ, ունկնդրել, սովորել և կատարել երգեր, դերային խաղեր, պատրաստել երաժշտական բեմադրություններ:

 Տեխնոլոգիա - Նկարագրել/ներկայացնել կենցաղային պարզագույն առարկաների ձևավորման նպատակը, ցուցադրել ձևավորման նմուշօրինակներ:

Ես և շրջակա աշխարհը- Թվարկել և տարբերակել դրական և բացասական հույզերը, հույզեր արտահայտող բառերը, դիմախաղերն ու այլ արտահայտչամիջոցները։

Օտար լեզուներ - Շատ պարզ բառերով և շատ կարճ նախադասություններով ներկայանալ ու ներկայացնել իր դասընկերներին։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ4, Տ7, Տ11, Տ12, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ22, Տ25, Տ26, Տ27, Տ31, Տ32


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում:

Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում:

1. 2.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար:

2. 2.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

3. 2.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել աշխատանքները՝ ըստ տեսակների:

4. 2.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները:

5. 2.Կ.Ա.ԱՊ.1. Հայտնել կարծիք արվեստի տեսակների մասին:

6. 2.Կ.Ա.ԱՊ.2. Կարծիք հայտնել հայազգի արվեստագետների ստեղծագործությունների մասին։

7. 2.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերը առօրյայում:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստը օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ապրած մարդկանց կյանքը:

Ինչպե՞ս են արվեստագետներն օգտագործում տարրերն ու սկզբունքներն իրենց աշխատանքներում։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

2. անվանել նյութերն ու գործիքները,

3. նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

4. մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

5. ներկայացել կարծիք, մեկնաբանել և վերլուծել`ինչն է հավանում, ինչը` ոչ,

6. խոսել արվեստի և ստեղծագործելու մասին,

7. խմբավորել և մեկնաբանել ստեղծագործությունները՝ ըստ տեսակների,

8. տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները,

9. ճանաչել, տարբերել և գնահատել հայկական արվեստը ներկայացնող աշխատանքները,

10. բացատրել, թե ինչու է արվեստը ժամանակից դուրս:


Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Կերպարվեստի և դիզայնի տարրերը ստեղծագործություններում:

Կերպարվեստի տեսակները, ժանրերը:

Հայկական կերպարվեստ:

Հայ և համաշխարհային կերպարվեստ:

Հայ արվեստագետների առանձին ստեղծագործություններ:

Դասակարգել ստեղծագործություններում հանդիպող կերպարվեստի տարրերը և սկզբունքները (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես):

 Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում պատկերված ազգային ինքնություն արտահայտող առարկաները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Որոշել, թե երբ են ստեղծվել դրանք:

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում:

Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը:

Նկարագրել- Ի՞նչ է պատկերված:

Վերլուծել - Կերպարվեստի ո՞ր տարրերն են կիրառված: Ի՞նչ դեր են խաղում այդ տարրերը:

Մեկնաբանել - Ի՞նչ է պատմում նկարիչը: Եթե ձայները փոխանցելու հնարավորություն լիներ, ի՞նչ ձայներ կլսվեին:

Քննարկել - Ի՞նչ է պակասում նկարում: Եթե այո, ապա ինչո՞ւ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Գաղափարների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում։

Միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում։


Առաջարկվող թեմատիկա

Մարտիրոս Սարյան, Հակոբ Հովնաթանյան, Վարդգես Սուրենյանց:

Վան Գոգի, Սեզանի և Սարյանի, Խանջյանի նատյուրմորտների համեմատություն:

Միջառարկայական կապ

Մայրենի - Մարդկանց, վայրերի, իրադարձությունների, առարկաների, երևույթների նկարագրություններ՝ հստակ արտահայտելով մտքերն ու զգացումները:

Մաթեմատիկա - գտնել ծանոթ երկչափ պատկերներ երկրաչափական մարմինների մակերևույթների վրա:

Երաժշտություն - Ստեղծագործության բովանդակության, տպավորությունների ու զգացողությունների արտահայտում, ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, դինամիկան ճանաչելու կարողություններ:

 Ես և շրջակա աշխարհը - Տարբերակել իր անցյալը, ներկան և ապագան, նկարագրել իրադարձությունները տարբեր ժամանակներում:

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ24, Տ26, Տ27, Տ31, Տ32


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

«Արվեստն արտահայտում է իրականությունը» գաղափարի ընկալման կարողությունների ձևավորում:

Մեր իրականության վրա արվեստի ազդեցության գիտակցության ձևավորում:

1. 2.Կ.Ս.ՆՄ.2. Ստեղծել աշխատանքներ՝ ըստ թեմայի, գաղափարի, սկզբունքի, բառակապակցության։ Ձևավորել բառապաշար:

2. 2.Կ.Ա.ՔԱ.1. Բացատրել, թե ինչպես են գույները, գծերը և պատկերները դարձել նկար:

3. 2.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղծագործությունը նման կամ տարբեր իրականությունից:

4. 2.Կ.Կ.ԱԴ.2. Ներկայացնել մշակութային հաստատությունները՝ ըստ նշանակության:

5. 2.Կ.Կ.ԱԴ.3. Աշխատանքները կապել սեփական կյանքի փորձի հետ:

Ուղղորդող հարցադրում

- Ի՞նչ է արտահայտում արվեստը:

-Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները:

- Ինչո՞ւ է դա կարևոր։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. նկարագրել և բացատրել աշխատանքի ընթացքը,

2. անվանել նյութերն ու գործիքները,

3. նկարագրել արվեստի ստեղծագործությունները,

4. մեկնաբանել, թե ինչպես են դրանք արտահայտում մարդկանց կյանքն ու գործունեությունը,

5. ներկայացնել կարծիք, մեկնաբանել և վերլուծել` ինչն է հավանում, ինչը` ոչ,

6. ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

7. հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

8. մեկնաբանել մշակութային հաստատություններում աշխատողների դերը և նշանակությունը:

9. բացատրել, թե ինչու է արվեստը ժամանակից դուրս:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Արվեստ և իրականություն:

Արվեստը մեր շրջապատում:

Արվեստագիտական մասնագիտություններ:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը:

Քննարկել արվեստի դերը:

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ:

Ժամանակ և տարածություն

Ուսումնասիրել տարբեր մարդկանց պատմությունները, ստեղծագործությունները, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել այն ուղիները, որոնցով արտահայտված գաղափարները և համոզմունքները կարող են բերել նոր արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ։ Արժևորել գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմատիկա

Ծննդյան տարեդարձ, ազգային տոն, եկեղեցական տոն, Սուրբ Ծննդյան տոներ, Գիտության օր, Թարգմանչաց տոն:

Միջառարկայական կապ

Մայրենի - Մարդկանց, վայրերի, իրադարձությունների, առարկաների, երևույթների նկարագրություններ՝ հստակ արտահայտելով մտքերն ու զգացումները:

Մաթեմատիկա - Գտնել ծանոթ երկչափ պատկերներ երկրաչափական մարմինների մակերևույթների վրա:

Երաժշտություն - Ստեղծագործության բովանդակության, տպավորությունների ու զգացողությունների արտահայտում, ստեղծագործության տեսակը, բնույթը, տեմպը, դինամիկան ճանաչելու կարողություններ:

Ես և շրջակա աշխարհը - Տարբերակել անցյալը, ներկան և ապագան, նկարագրել իրադարձությունները տարբեր ժամանակներում:

Օտար լեզուներ - Ազգային, եկեղեցական, պետական տոներն այլ երկրներում։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Տ12, Տ16, Տ17, Տ18, Տ19, Տ24, Տ26, Տ27, Տ31, Տ32

5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտությունների ձևավորում:

Կրկնօրինակելու և չափումներ կատարելու հմտությունների ձևավորում:

5.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ՝ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին։

5.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

5.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ:

5.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

5.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում, ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում:

Ի՞նչ քայլեր են հարկավոր թեմատիկ գաղափարը ստեղծագործության վերածելու համար։

Ինչպե՞ս են արվեստագետները վերաբերվում իրենց գործիքներին և նյութերին։

Կա՞ն արդյոք գործիքների, նյութերի և տարածքի պահպանման կանոններ։

Կարո՞ղ ենք արդյոք համագործակցել և ստեղծագործել միևնույն տարածքում։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

1. ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտություններ,

2. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

3. ստեղծել կրկնօրինակներ,

4. փորձարկել նյութերը և գործիքները,

5. ցուցադրել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ մեթոդների, գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն,

6. անվանել նյութերն ու գործիքները,

7. ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

8. համեմատել պատկերները,

9. նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը,

10. ստեղծել արտահայտիչ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և հորինվածքներ,

11. ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

12. ստեղծել 2D և 3D երևակայական աշխատանքներ,

13. մեկնաբանել և վերլուծել`

1) ինչն է հավանում, ինչը` ոչ

2) - ներկայացնել կարծիք:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Ստեղծագործական աշխատանքի համար կիրառվող գործիքների և նյութերի ընտրություն:

Հարթ և ծավալային պատկերներ:

Հարթության վրա պատկերի կառուցում:

Գունանկարի, գծանկարի, տպագրության/դաջվածքի, ծավալային աշխատանքների կատարման մեթոդները:

Դաջվածքի համար օգտագործվող միջոցների ընտրությունը՝ ըստ առաջադրված թեմայի:

Մասնագիտական բառարան:

Նյութերի և միջոցների խնայողություն:

Ստեղծագործական աշխատանքների համար առաջադրված թեմաների կամ խնդիրների հետազոտություն, նյութերի ընտրություն։

Գունանկարի, գծանկարի, տպագրության/դաջվածքի, ծավալային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերի ընտրություն, նոր նյութերի փորձարկումներ:

Ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ տարբեր մեթոդների, գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների փորձեր, վարժություններ:

Կավի վրա տարբեր ֆակտուրաների դաջում (տերև, ծաղիկ, ցանց, ճյուղ և այլն), հետագա մշակում։

ԴԿԱ-ում ազգագրական, ժողովրդական տարրերի և բարձր արվեստի համադրության փորձեր։

Զարդանախշ, երկրաչափական, բուսական կամ կենդանական պատկերների միջոցով կոլաժների, ծավալային աշխատանքների կատարում:

Ուրվապատկերների, նշանների, նախշերի և խորհրդանիշների պատկերում կամ պատրաստում (2D, 3D):

 Տեքստուրայի և ֆակտուրայի ուսումնասիրություն:

Բացօթյա պայմաններում ստեղծագործական աշխատանքի, քննարկումների կազմակերպում:

Ստեղծել կերպարվեստի եզրույթների նկարազարդ բառարաններ: Ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար։ Համեմատել պատկերները։

Միևնույն առաջադրանքի մեջ քարտեզագրման, քանդակի, խեցեգործության, գեղանկարչության, լուսանկարչության համադրում։

Նյութերի և միջոցների խնայողություն: Աշխատանքային տարածքի ճիշտ կառուցում։

Էներգիա, նյութ

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շրջապատում, նյութ է՝ կենդանի կամ անկենդան։

Անկենդան նյութերը փոփոխվում են արտաքին ուժի ազդեցությամբ (կավ, պլատիլին, քար, փայտ):

Համաշխարհայնացում

Գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մարդկային գործունեության վրա, նոր հնարավորությունները, դրանց չարաշահումը կամ կիրառումը հանուն շրջակա միջավայրի պահպանման։

Պատճառ և հետևանք

Յուրաքանչյուր երևույթին (որոշում, ընտրություն) անհրաժեշտաբար նախորդում է մեկ այլ երևույթ։

Պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր արդյունքը կանխատեսելու և բացատրելու համար։

Օրինաչափություն

Կատարել դասակարգումներ, բացահայտել նյութը, երևույթը: Գտնել ներդաշնակություն։

Առաջարկվող թեմատիկա

Թատերական ձևավորումներ, նվագարաններ, բնապատկերներ կամ բնությունից արված ճեպանկարներ, գրական ստեղծագործությունների ձևավորումներ, զարդարվեստ, խեցեգործություն, ոսկերչություն, խճանկար, որմնանկար, քանդակ:

Միջառարկայական կապ

Մայրենի - Կազմել հարցեր կամ պլան լսածի և կարդացածի շուրջ և գրավոր վերաշարադրել դեպքերի հաջորդական ընթացքը։

Մաթեմատիկա - Մոդելավորել և լուծել շարժման, համատեղ աշխատանքի, արտադրողականության, բյուջեի, մասերի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ։

Բնագիտություն - Բնության մեջ և կենցաղում հանդիպող օրինակներով ներկայացնել հալման և պնդացման, գոլորշիացման և խտացման, եռման երևույթները:

Երաժշտություն - Երաժշտական նյութ, արտահայտչամիջոցների կիրառում, մտահղացում:

 Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։

Առողջ ապրելակերպ - Մարմինն առողջ և մաքուր պահելու կարևորությունը։

Տեխնոլոգիա - Ընտրել և օգտագործել համապատասխան նյութեր և ռեսուրսներ դիզայներական և նախագծային աշխատանքի համար։

Օտար լեզուներ - Պարզ ձևակերպումներով արտահայտել սեփական կարիքները, նախընտրությունները:

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11, Հ13, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքներում կերպարվեստի և դիզայնի տարրերի գրագետ կիրառում։

Լույսի և ստվերի ուսումնասիրություն, պատկերներին ծավալ հաղորդելու հմտությունների ձևավորում։

Արտահայտիչ աշխատանքներ ստեղծելու հմտությունների ձևավորում:

5.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին:

5.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (հորիզոնի գիծ, լույս ու ստվեր, համաչափություն, հավասարակշռություն, հակադրություն, շարժում, ազդեցություն):

5.Կ.Ա.ԴՏ.2. Կիրառել դիզայնի սկզբունքներն առաջարկվող գործունեության ձևերում (արդյունաբերական գրաֆիկա):

5.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ:

5.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ հիմնարար գիտելիքներ են հարկավոր գրագետ ստեղծագործական աշխատանք կատարելու համար։

Ինչպե՞ս է դիզայնի սկզբունքների իմացությունն ազդում դեկորատիվ աշխատանքների արտահայտչականության վրա։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

14. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

15. ցուցաբերել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտություններ,

16. ստանալ ավարտուն ծավալային և հարթ պատկերներ,

17. ստեղծել կրկնօրինակներ,

18. ցուցաբերել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ մեթոդների, գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն,

19. ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

20. համեմատել պատկերները,

21. նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը,

22. ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և ամբողջականություն,

23. կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար,

24. ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ,

25. կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով,

26. բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա,


Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Հորիզոնի գիծ,

Լույս ու ստվեր,

Համաչափություն,

Հավասարակշռություն,

Հակադրություն,

Շարժում,

Ազդեցություն:

Դիզայն - ձևավորում, հարդարում:

Ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ: Ուսումնասիրել հորիզոնի գիծ, լույս ու ստվեր, համաչափություն, հավասարակշռություն, հակադրություն, շարժում հասկացությունները, ճեպանկարների և էսքիզների միջոցով կառուցել գրագետ հորինվածքներ։

Հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակների կիրառում։ Կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնող դասական, իրատեսական արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրություններ և կրկնօրինակումներ:

Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա:

Ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և ամբողջականություն:

Կիրառել գուներանգները աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար։ Գունային և գծային հնարներով ապահովել հորինվածքի պատկերային կամ թեմատիկ ազդեցությունը:

ԴԿԱ-ում ազգագրական, ժողովրդական ստեղծագործության տարրերի և բարձր արվեստի համադրության փորձեր։

Կերպարվեստի տարրերի ուսումնասիրություն ժողովրդական արվեստների միջոցով։ Հայկական գորգ, կարպետ, խաչքար, տարազ և այլն։

Միևնույն բնօրինակը արվեստի տարբեր տեսակներով և ոճերով արտահայտելու հմտությունների ձևավորում, փորձերի և էսքիզների միջոցով:

Դիզայն՝ ձևավորում, հարդարում:

Օրինաչափություն

Կատարել դասակարգումներ, բացահայտել առարկաները պատկերելու ընդունված օրինաչափությունները:

Համակարգ և մոդել

Համակարգի միջոցով սովորողն ունենում է ընդհանրական պատկերացում՝ նմանություններ ունեցող երևույթների մասին (գունային անիվ, հորինվածք)։

Մոդելները համակարգի պարզեցված տարբերակներն են (նատյուրմորտ, բնանկար): Համակարգը՝ որպես օբյեկտ, հանդես է գալիս միայն իր տարրերով և դրանց անկրկնելի ու եզակի փոխազդեցությամբ:

Առաջարկվող թեմատիկա

ԳԾԱՆԿԱՐ- Նատյուրմորտ, դիմանկար, բնության տեսարաններ, շինություններ, կենդանիներ, մայր հողի բարիքները, աշնանային տերևներ, խոհանոցային հին սպասք, ուռենու ճյուղեր, ծառեր:

ԳՈՒՆԱՆԿԱՐ- Նատյուրմորտ, բնության տեսարաններ, շինություններ, կենդանիներ, «Փողոցն իմ պատուհանից»:

ԴԻԶԱՅՆ - Խորհրդանիշներ, ազգային հագուստ, սպասք:

ԴԿԱ - զարդարվեստ, խեցեգործություն, գորգ, տարազ-գոտի, գլխարկ, ոսկերչություն:

Միջառարկայական կապ

Մայրենի - Կազմել հարցեր կամ պլան լսածի և կարդացածի շուրջ, գրավոր վերաշարադրել դեպքերի հաջորդական ընթացքը։

Մաթեմատիկա - Մոդելավորել և լուծել մասերի վերաբերյալ հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ։ Հարաբերություն, համեմատություն, համաչափություն, մասշտաբ։

Երաժշտություն - Երաժշտական նյութ, արտահայտչամիջոցների կիրառում, մտահղացում:

 Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։

Առողջ ապրելակերպ - Արտահայտել զգացմունքները և կարողանալ ցույց տալ սեփական դիրքորոշումը՝ ուզում է ինչ-որ գործողություններ անել, թե ոչ:

Բնագիտություն - Տեղեկություններ զրույցներում հանդիպող բույսերի, կենդանիների մասին։

Օտար լեզուներ - Պարզ ձևակերպումներով արտահայտել սեփական կարիքները, նախընտրությունները:

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11, Հ13, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծել իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ:

5.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին:

5.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

5.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ:

5.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

5.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները ստեղծագործում:

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում. որ աշխատանքը հաջողված է:

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

27. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

28. ցուցաբերել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտություններ,

29. ստեղծել կրկնօրինակներ,

30.ցուցադրել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ տարբեր մեթոդներ,

31. ցուցաբերել գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն,

32. ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

33. համեմատել պատկերները,

34. նյութերն օգտագործել մտածված և խնայողաբար, աշխատանքն ավարտելուց հետո կարգի բերել տարածքը,

35. ստեղծել արտահայտիչ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և հորինվածքներ,

36.ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և ամբողջականություն,

37. կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար,

38.ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ,

39.կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով,

40.բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա,

41. ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք։

42. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

43. ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում:

Պատկերում բնօրինակից:

Դիմանկար, ինքնանկար:

Բնանկար

Նատյուրմորտ

Թեմատիկ, ժանրային հորինվածք:

Իրական, վերացական զգացողություններ,

բնության անբացատրելի երևույթներ,

դիցաբանական, համամարդկային, կենցաղային թեմաներ:

Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում:

Պատկերային տարածքի և իրական տարածության մեջ համաչափությունների, փոխհարաբերությունների պահպանմանը և կազմակերպմանն առնչվող վարժություններ: Առաջադրանքներում պատկերվող առարկաների կառուցվածքի, ձևի, ծավալի, հեռանկարչական կրճատումների, լուսաստվերների, լուսաօդային միջավայրի ինքնուրույն վերլուծում և պատկերում:

Բնօրինակից և հիշողությամբ կենդանիների, թռչունների և մարդու ֆիգուրատիվ պատկերում (ներառյալ ճեպանկարում):

Տարբեր գույների երկու ծալքավոր կտորների ֆոնին 2–3 առարկաներից կազմված նատյուրմորտների բնօրինակից պատկերում (գունավոր մատիտներ):

Նկարչություն բնության գրկում (պլեներ):

Նատյուրմորտների պատկերում բնօրինակից:

Մրգերից, բանջարեղենից, ծաղիկներից կազմված նատյուրմորտների էտյուդներ:

Թռչունների, կենդանիների պատկերում բնօրինակից (էտյուդներ և երկարատև պատկերում): Վառ արտահայտված արտացոլումներով տաք և սառը գունային գամմայով նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում:

Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ. ուսուցչի հետ միասին կատարված դիտումներ և ուսումնասիրություններ:

Տրամադրության և իրավիճակի արտահայտում գույնի, երանգի, ռիթմի և ձևի հատկությունների օգտագործմամբ:

Պատկերվող կերպարների (մարդկանց, կենդանիների, թռչունների) անհատական բնութագրի, յուրահատուկ գծերի ըմբռնում և արտահայտում:

ԴԿԱ-ում ազգագրական, ժողովրդական ստեղծագործության տարրերի և բարձր արվեստի համադրության փորձեր։

Մասշտաբ, համամասնություն

Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։

«Ի՞նչ է, ի՞նչ չափով, ինչպե՞ս է փոփոխվում պատկերը թղթի վրա տեղափոխելիս:

Առաջարկվող թեմատիկա

Դիմանկար, ինքնանկար, բնանկար, նատյուրմորտ, թեմատիկ, ժանրային հորինվածք, իրական, վերացական զգացողություններ, բնության անբացատրելի երևույթներ, դիցաբանական, համամարդկային, կենցաղային թեմաներ, հայկական լեռնաշխարհի կյանքը, կենցաղն ու լեգենդները,

ճարտարապետական կոթողներ, ամրոցներ, եկեղեցի, ԴԿԱ ՝տոհմածառ, դիցաբանություն, հայկական աղամաններ, պաննո, որմնանկար, խճանկար:

Միջառարկայական կապ

Մայրենի - Նկարազարդումներով, ապլիկացիայով, ծեփելով ուղեկցել ելույթը՝ հաղորդելիք նյութն առավել գրավիչ դարձնելու համար:

Մաթեմատիկա - Մոդելավորել և լուծել հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ։ Կազմել խնդրի լուծման քայլաշար:

Բնագիտություն - Բնության մեջ և կենցաղում հանդիպող օրինակներով ներկայացնել հալման և պնդացման, գոլորշիացման և խտացման, եռման երևույթները:

Երաժշտություն - Երաժշտական նյութ, արտահայտչամիջոցների կիրառում, մտահղացում, տրված թեմայով հորինել վարիացիաներ:

 Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։

Առողջ ապրելակերպ - Մարմինը առողջ և մաքուր պահելու կարևորությունը։

Տեխնոլոգիա - Գծել տարբեր մարմինների աքսիոնոմետրիկ գծագիր։

ԹԳՀԳ - Պատկերի հետ աշխատանք. օգտագործել տարբեր չափերի վրձիններ, ձևապատկերներ և այլ արդյունավետ գործիքներ և սիմետրիայի գործիքն օգտագործելով՝ ստեղծել նկարներ (ծալել ուղղահայաց կամ հորիզոնական առանցքի շուրջ, շրջել)։ Ընտրել նկարի համապատասխան հատվածները, պատճենել դրանք և փոխել չափերը։

Օտար լեզուներ - Պարզ ձևակերպումներով արտահայտել սեփական կարիքները, նախընտրությունները:

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ9, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ34, Հ45, Հ46, Հ47


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ցուցադրություններ կազմակերպելու հմտությունների ձևավորում։

Աշխատանքը գովազդելու, ճիշտ ներկայացնելու հմտություններ։

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ս.ՆՄ.3. Խնայողաբար վերաբերվել օգտագործվող նյութերին:

5.Կ.Ա.ՎՑ. 1. Ընտրել ստեղծագործություններ ցուցադրման համար և աշխատել խմբով ցուցահանդես կազմակերպելու նպատակով:

5.Կ.Ա.ՎՑ. 2. Առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ։

5.Կ.Ա.ՎՑ.3. Առաջարկել նախագծեր առավել արդյունավետ ցուցադրելու նպատակով։

5.Կ.Ա.ՎՄ. 1. Ընտրել և ներկայացնել աշխատանքները ցուցադրության համար։

5.Կ.Ա.ՎՄ. 2. Նշել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ցուցադրություն կազմակերպելիս։

5.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։

5.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով։

5.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները:

Ովքե՞ր են դրանք հավաքում, պահպանում և ի՞նչ նպատակով:

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

44. անվանել նյութերն ու գործիքները,

45. ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

46. համեմատել պատկերները,

47. մենակ կամ խմբով կազմակերպել ցուցադրություններ,

48. պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք,

49. առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրքիր տարբերակներ,

50.ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է ընտրվեն աշխատանքները ցուցադրության համար,

51. ձևակերպել հարցերը և պատասխանները, թե ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար,

52. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Թեմատիկ աշխատանքների խմբային ցուցադրություններ:

Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ:

Նախագիծ:

Համայնքային, տարածաշրջանային միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում:

Ցուցադրություն:

Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու սկզբունքներ:

Ստեղծել աշխատանքային տետր կամ պորտֆոլիո:

Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Ուսումնասիրել համայնքի, տարածաշրջանի համար առաջարկված միջոցառումների ծրագրերը։ Նախագծել աշխատանքների բնույթն ու ընթացքը, անհրաժեշտ նյութերը։ Կազմակերպել միջոցառումների մասնակցության աշխատանքներ։

Հաստատել անհրաժեշտ կապեր։

Ստեղծել պայմանավորվածություններ։

Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Աշխատել խմբով:

Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն պարունակող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Դասընթացի այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Օրինաչափություն

Կատարել դասակարգումներ։ Գտնել ներդաշնակություն։

Համակարգ և մոդել

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Առաջարկվող թեմատիկա

Էպոս, ազգային տոներ, ծեսեր, գովազդ, թատերական ներկայացում, թեմատիկ ցուցադրություններ, վիպաշխարհ, տոհմածառ, գրերի գյուտ:

Միջառարկայական կապ

Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն):

Մաթեմատիկա - Հաշվարկել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները:

Երաժշտություն - Երգի, ռոմանսի, խմբերգի հիմնական գաղափարը: Հուզական արձագանք, տպավորությունները ներկայացնել փոքրիկ էսսեով, արժևորել ազգային և համաշխարհային կատարողների և նվագախմբերի արվեստը:

Ֆիզկուլտուրա - Փոխօգնության, կարգապահության, համարձակության, համագործակցության հմտություններ։

ԹԳՀԳ - Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում:

Օտար լեզուներ - Պարզ տեղեկատվության բովանդակություն, տարբերակել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ16, Հ17, Հ19, Հ24, Հ26, Հ30, Հ32, Հ35, Հ42


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել քննարկելու, վերլուծություններ կատարելու հմտություններ։

Ստեղծագործություններում արվեստագետի անհատականության վերհանում։

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը:

5.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը:

5.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով:

5.Կ.Ա.Գ1. Գնահատել ստեղծագործությունները՝ ըստ չափանիշների:

5.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը:

5.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից:

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ է ստեղծագործական անհատականությունը։

Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա:

Ի՞նչ չափանիշներով է գնահատվում ստեղծագործությունը:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

53. անվանել նյութերն ու գործիքները,

54. ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

55. համեմատել պատկերները,

56.վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

57. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

58.ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

59.բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

60. ներկայացնել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

61. բացատրել, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայանում իրենց յուրահատուկ արվեստով,

62. հասկանալ, որ արվեստը ներկայացնող բոլոր մասնագիտություններն անկրկնելի և կարևոր են:


Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում թեմայի արդիականության վերաբերյալ:

Ստեղծագործության զգայական անդրադարձ հնարների կիրառման վերաբերյալ:

Գնահատում և ինքնագնահատում:

Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն:

Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով:

Համեմատել՝

- միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ,

- նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ,

- միևնույն ժանրի ստեղծագործություններ:

Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում:

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Նկարագրել - Ի՞նչ է պատկերված:

Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը։

Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված: Ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները:

Մեկնաբանել -Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը:

Քննարկել - Աշխատանքը հաջողված է, թե ոչ: Տվյալ աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ այո և ինչու՝ ոչ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Օրինաչափություն

Կատարել դասակարգումներ և համադրություններ: Գտնել ներդաշնակություն:

Զարգացում

Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատելու մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը:

Առաջարկվող թեմատիկա

Ռեմբրանդ վան Ռեյն - «Գիշերային պարեկություն», «Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը»

Արտո Չաքմաքչյան - «Կոմիտաս», «Հիրոսիմա»

Էռնստ Նեիզվեստնի - Հուշակոթող Մագադանում

Միջառարկայական կապ

Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն):

Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները:

Երաժշտություն - Երգի, ռոմանսի, խմբերգի հիմնական գաղափարը: Հուզական արձագանք, տպավորությունները ներկայացնել փոքրիկ էսսեով, արժևորել ազգային և համաշխարհային կատարողների և նվագախմբերի արվեստը:

Ֆիզկուլտուրա - Համագործակցություն, փոխօգնություն, հանդուրժողականություն, ինքնատիրապետման, նպատակասլացության հմտություններ։

ԹԳՀԳ - Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում:

Օտար լեզուներ - Պարզ տեղեկատվության բովանդակություն, տարբերակել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ8, Հ10, Հ14, Հ16, Հ19, Հ24, Հ 25, Հ26, Հ30, Հ35, Հ42, Հ43


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

 Ձևավորել՝

Արվեստի ստեղծագործությունների տարիքը, ստեղծման պայմանները, նյութերը հետազոտելու հմտություններ։

Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղն ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու հմտություններ:

5.Կ.Ս.ՆՄ.1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ՝ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար (2D, 3D)։

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։

5.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը:

5.Կ.Ա.Գ1. Գնահատել ստեղծագործությունները` ըստ չափանիշների։

5.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը։

5.Կ.Ս.ԱՏ.1. Պատրաստել իր աշխատանքների թվայնացված պորտֆոլիո։

5.Կ.Ս.ԱՏ.2. Ներկայացնել նկարչական նյութերի և տեխնոլոգիաների կիրառական նշանակությունը:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացվում։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

63.ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով ստեղծագործական մտքի հաղորդման հմտություններ,

64. ցուցադրել ստեղծագործական գաղափարը զարգացնելու, մշակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ մեթոդներ, ցուցաբերել գեղարվեստական նյութերի, գործիքների, կերպարվեստի տարրերի և դիզայնի սկզբունքների իմացություն,

65.վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

66. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

67. ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

68. ճանաչել և քննել ժամանակաշրջանով, մշակույթով և հնարավորություններով պայմանավորված արվեստի ստեղծագործությունը,

69. պատրաստել և ներկայացնել ստեղծագործությունների թվայնացված պորտֆոլիո,

70. ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործությունները՝ ըստ օգտագործված նյութերի և միջոցների:


Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Արվեստի նմուշների թվայնացում:

Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում:

Ի՞նչ նյութեր են օգտագործված:

Ինչո՞ւ է արվեստագետը ընտրել տվյալ նյութը կամ միջոցը:

Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ:

Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում դրանք իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները:

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ:

Ընտրել մեկնաբանության կամ ներկայացման հետաքրքիր լուծումներ։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Օրինաչափություն

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

ժամանակ և տարածություն

Ուսումնասիրել տարբեր մարդկանց գործունեությունը, հայտնագործությունները, գյուտերը, մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Առաջարկվող թեմատիկա

Հայկական մանրանկարչության նմուշներ,

Նախակոլումբոսյան Ամերիկա, ինկերի, ացտեկների մշակույթի նմուշներ։

Տոտեմիզմ, միջնադարյան Արևելքի արվեստը:

Միջառարկայական կապ

Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն):

Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները:

Երաժշտություն - Մեկնաբանել նոր տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում, արժևորել դրանց միջոցով ստեղծված արվեստի կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:

Առողջ ապրելակերպ - Բացատրել սոցիալական, մշակութային, ազգային արժեքների, արժեհամակարգի կարևորությունը:

Օտար լեզուներ - Հասկանալ մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական բովանդակությունը։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ26, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Տարբեր ժանրերի և ոճերի ստեղծագործությունների ուսումնասիրություն։

Ուսումնասիրել արվեստի պատմության և տեսության առանձնահատկությունները։

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։

5.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը:

5.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել իր և ընկերների աշխատանքները բոլոր մանրամասներով։

5.Կ.Ա.Գ1. Գնահատել ստեղծագործությունները՝ ըստ չափանիշների։

5.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը։

5.Կ.Ա.ԱՊ.1. Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից և տեսությունից։

5.Կ.Ա.ԱՊ.2. Ներկայացնել հայկական կերպարվեստի հիմնական ուղղությունները։

5.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում:

Ուղղորդող հարցադրում

Ինչո՞վ է ստեղծագործությունը տարբերվում նույն թեմայով կատարված մյուս աշխատանքներից։

Արդյոք ընտրված ոճն ազդո՞ւմ է ստեղծագործության արտահայտչականության վրա։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

71. անվանել նյութերն ու գործիքները,

72. ներկայացնել իր և ընկերների աշխատանքները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

73. համեմատել պատկերները,

74. վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

75. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

76. ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

77. բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

78. ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործություններն ըստ՝

- ժամանակաշրջանների,

- արվեստագետների

- մշակույթների

- ավանդույթների և այլն,

79. խոսել արվեստի և ստեղծագործելու մասին, տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները,

80. ճանաչել, տարբերել և գնահատել արվեստի աշխատանքները,

81. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Հայտնի արվեստագետների կյանքը և ստեղծագործությունները:

Արվեստի գործերի մշակութային արժեքը:

Կերպարվեստի ոճերը:

Հայ և համաշխարհային կերպարվեստի հիմնական ուղղությունները:

Հայ արվեստագետները հայրենիքում և հայրենիքից դուրս:

Ուսումնասիրել համաշխարհային արվեստի կարևորագույն ժամանակաշրջանները:

Ուսումնասիրել հայ արվեստի ժամանակաշրջանները և տվյալ շրջանում ճանաչում ստացած արվեստագետներին:

Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն)։

Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես):

Կատարել ստեղծագործության փուլային վերլուծություն։

 Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում պատկերված ազգային ինքնություն արտահայտող առարկաները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Որոշել՝ երբ են ստեղծվել դրանք:

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրություն:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Օրինաչափություն

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

Զարգացում

Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատման մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը:

Առաջարկվող թեմատիկա

Հակոբ Հովնաթանյան, Մինաս Ավետիսյան, Գառզու, Ժանսեմ,

էպոս, դիցաբանություն,

Երվանդ Քոչար, Հակոբ Կոջոյան, Արտաշես Հովսեփյան - Սասունցի Դավիթ,

Անրի Մատիս, Էդգար Դեգա, Վերեշյագին,

նախնադարյան և Հին աշխարհի արվեստը, Հին Եգիպտոս, Առաջավոր Ասիայի, Էգեյան, Հին Հունաստանի, հելլենիզմի շրջանի, վաղ քրիստոնեական շրջանի մշակույթը:

Միջառարկայական կապ

Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն):

Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները:

Երաժշտություն - Մեկնաբանել նոր տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում, արժևորել դրանց միջոցով ստեղծված կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:

Ինֆորմատիկա- Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում: Մշակել տվյալների պահպանման լուծումներ, աղյուսակներ, փաստաթղթեր և ֆայլեր։

Առողջ ապրելակերպ - Բացատրել սոցիալական, մշակութային, ազգային արժեքների, արժեհամակարգի կարևորությունը:

Օտար լեզուներ - Հասկանալ մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական բովանդակությունը։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել պատկերացումներ, որ արվեստն արտահայտում է իրականությունը:

Ձևավորել դիրքորոշում, որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա:

5.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել արվեստի եզրույթների բառարան:

5.Կ.Ա.ՔԱ.1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը։

5.Կ.Ա.Գ1. Գնահատել ստեղծագործությունները՝ ըստ չափանիշների։

5.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը։

5.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից։

5.Կ.Կ.ԱԴ.2. Ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում։

5.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում։

Ուղղորդող հարցադրում

- Ի՞նչ է արտահայտում արվեստը:

-Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները: Ինչո՞ւ է դա կարևոր:

- Արվեստագիտական ո՞ր մասնագիտություններն են ազդում արվեստի տարածման վրա։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

82. ներկայացնել ստեղծագործությունները՝ օգտագործելով մասնագիտական բառապաշար,

83. համեմատել պատկերները,

84. վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։

85. ներկայացնել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

86. բացատրել, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայանում իրենց յուրահատուկ արվեստով,

87. հասկանալ, որ արվեստը ներկայացնող բոլոր մասնագիտություններն անկրկնելի և կարևոր են,

88. ներկայացնել մշակութային իրադարձություն, որին մասնակցել է,

89. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից:

Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը:

Արվեստ և իրականություն:

Մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում:

Արվեստագիտական մասնագիտություններ:

Արվեստի ազդեցությունը մեր օրերում:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը, որևէ մշակութային իրադարձության, հեռուստատեսային նախագծի, ստեղծագործության քննարկում, վերլուծություն արդիականության տեսանկյունից:

Արվեստի ստեղծագործությունները՝ որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց:

Հայ և համաշխարհային փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ:

Քննարկել արվեստի դերը:

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ:

Կատարել ստեղծագործության փուլային վերլուծություն։

Ուսումնասիրել պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումը արվեստի միջոցով:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Օրինաչափություն

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

Զարգացում

Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատելու մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը:

Առաջարկվող թեմատիկա

Արվեստաբան, արվեստի քննադատ, վերականգնող, գովազդ, լանդշաֆտային դիզայն, նորաձևություն,

մշակութային ժառանգություն, հայ գրերի գյուտը, որդան կարմիր, ոսկե հատում:

Միջառարկայական կապ

Մայրենի - Ելույթ ունենալ լսարանի առջև, տարբեր աղբյուրներից գտած նյութը ներկայացնել նոր ձևով, վերաձևակերպել, վերաշարադրել սեփական բառերով՝ տալով համապատասխան բացատրություններ (պարաֆրազ և պարզ վերլուծություն):

Մաթեմատիկա - Գտնել բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնել նշված պայմանին բավարարողները:

Երաժշտություն - Մեկնաբանել տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում և արժևորել դրանց միջոցով ստեղծված կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:

ԹԳՀԳ - Գնահատել, թե ինչպես է տեղեկատվությունը պահպանվել տարբեր դարաշրջաններում: Մշակել տվյալների պահպանման լուծումներ, աղյուսակներ, փաստաթղթեր և ֆայլեր։

Առողջ ապրելակերպ - Բացատրել սոցիալական, մշակութային, ազգային արժեքների, արժեհամակարգի կարևորությունը:

Օտար լեզուներ - Հասկանալ մեդիա հաղորդումների, լուրերի, իրադարձային նորությունների հիմնական բովանդակությունը։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ10, Հ12, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ24, Հ25, Հ31, Հ43, Հ44, Հ45, Հ46

7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Ձևավորել ստեղծագործական աշխատանքներում նյութերով, մեթոդներով և միջոցներով փորձարկումների կարողություններ:

Թեմայով պայմանավորված՝ նյութերի ճիշտ ընտրության կարողությունների ձևավորում։

7.Կ.Ս.ՆՄ.1.Տարբեր նյութերը և մոտեցումները կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)` կախված թեմայից և առաջադրանքի բնույթից։

7.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

7.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները։

7.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

7.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական աշխատանքներ:

7.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

7.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները նախապատրաստվում ստեղծագործական գործընթացին։

Ի՞նչ գործիքներ և միջոցներ են օգտագործում:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի կանոններ:

Կարո՞ղ է դասարանը վերածվել արվեստանոցի:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

90. զարգացնել գաղափարը. աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

91. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

92. ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

93. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

94. ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբերությունը՝ կախված նյութից,

95. ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ և այլն,

96. կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

97. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

98. պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը,

99. պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

100. ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

101. կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

102. աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները,

103. պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

104. կատարել ճեպանկարներ և նախանկարներ՝ պաննո ստեղծելու նպատակով,

105. ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

106. ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

107. ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Գործիքների և նյութերի ճիշտ ընտրություն՝ ըստ թեմայի:

Հաստոցային և մոնումենտալ արվեստ:

Քանդակ, կատարման մեթոդները, հաջորդականությունը:

Դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, նյութեր և գործիքներ:

Դաջվածք կամ տպագրություն:

Կերպարվեստ: Գունանկար, գծանկար, տեսակները, կատարման մեթոդները, հաջորդականությունը:

Հարթության վրա պատկերի ճիշտ կառուցում:

Մասնագիտական պաստառներ:

Նյութերի և միջոցների խնայողություն:

Հաստոցային քանդակ և գեղանկարչություն, մոնումենտալ քանդակ և որմնանկարչություն:

Կրկնօրինակել արվեստի որևէ գործ:

Հայկական ճարտարապետական հուշարձանների տիպերի ուսումնասիրություն՝ Ազատ խաչ, Եռակոնք, Քառակոնք, Բազմաբսիդ:

Ըստ նախընտրած նյութի՝ կառուցել ճարտարապետական կոթողի մանրակերտ:

Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները:

Դեկորատիվ զարդաքանդակի համաչափության, հավասարակշռվածության ուսումնասիրություն, սեփական զարդաքանդակի էսքիզի կատարում և քանդակում՝ ըստ նյութերի և գործիքների ուսումնասիրության (մոմ, պլաստիլին, կավ և այլն):

Գեղարվեստական հնարքների ուսումնասիրություն. ֆակտուրային վրձնահարվածներ, գունահամակարգի ընտրություն, հարթության կոմպոզիցիոն ամբողջականություն և այլն։

Դաջվածքի և տպագրության տեսակների ուսումնասիրություն։ Դաջվածքների կատարում կտորի, թղթի, այլ մակերեսների վրա։

Դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակների ուսումնասիրություն և փորձարկում:

Կիրառական արվեստի նմուշների կրկնօրինակում, ձևավորում։ Հայկական և համաշխարհային զարդարվեստի նմուշների ուսումնասիրություն, կրկնօրինակում։

Սննդամթերքի փաթեթավորման գովազդ։

Պլակատային գրաֆիկայի կոմպոզիցիայի, թեմատիկ և բովանդակային կառուցվածքի ուսումնասիրություն:

Մասնագիտական պաստառներ:

Նյութերի և միջոցների խնայողություն:

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

Օրինաչափություն

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։

Առաջարկվող թեմատիկա

Ճանապարհորդություն աշխարհի շուրջ, նորաձևություն,

դիմանկար, ինքնանկար, բնանկար, ճեպանկար, ծաղրանկար, կոմիքս, նատյուրմորտ (կոլաժ, կարճատև էսքիզներ, փուլային ավարտուն աշխատանքներ),

արվեստի ստեղծագործությունների կրկնօրինակումներ,

ճարտարապետական կառույցների և կոթողների պատկերումներ ջրաներկով,

մարդու իրավունքներ, բնապահպանություն։

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Մեկնաբանել տարաբնույթ նշանները, համադրել, փոփոխել։ Ստեղծել բանավոր և գրավոր պատկերավոր խոսք (առանձին և խմբային), արձակ և չափածո պատմություններ՝ օգտագործելով տարաբնույթ նշաններ (կոմիքս, էմոջի, ծաղրանկար և այլն):

Երկրաչափություն - Սահմանել հավասար պատկերներ հասկացությունը և կիրառել հատվածների, անկյունների ու եռանկյունների համար:

Ֆիզիկա - Կատարել պարզագույն դիտումներ, չափումներ և փորձեր: Հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել չափումների և փորձերի տարբերվող արդյունքների կամ մեկնաբանությունների դեպքում։

Քիմիա - Ֆիզիկական և քիմիական երևույթներ, համապատասխան հատկանիշներ։

Կենսաբանություն - Հետազոտություններ կատարելով՝ ձեռք բերել ապացույցներ։

Աշխարհագրություն - Տեղանքի մոտավոր հատակագիծ, համապատասխան պայմանական նշաններ:

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Աղբյուրագիտական հենքով վերլուծել առկա տեղեկույթը, համադրել փաստերն ու իրադարձությունները, կատարել եզրակացություններ։

Առողջ ապրելակերպ - Հարմարավետ զգալ սեփական մարմնում և հարգել ուրիշների մարմնակառուցվածքը։

ԹԳՀԳ - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Առողջությանն ու ապահովությանն առնչվող խնդիրները՝ կապված համակարգչի օգտագործման հետ։

Օտար լեզուներ - Հասկանալ և հետևել պարզ ցուցումներին ու հրահանգներին բազմաքայլ գործողություններ կատարելիս, եթե դրանք տրվում են գրական/ստանդարտ լեզվով և ծանոթ առոգանությամբ։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ13, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել

108. ուսումնասիրելու, փորձարկելու, ստեղծագործական աշխատանքներ կատարելու հմտություններ։

109. ստեղծագործական աշխատանքներում կերպարվեստի տարրերն ու սկզբունքները կիրառելու կարողություններ։

7.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութեր և մոտեցումներ կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)` կախված թեմայից և առաջադրանքի բնույթից)։

7.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

7.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները։

7.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի տարրերը:

 Հավասարակշռություն, նյութ, կրկնություն։

7.Կ.Ա.ԴՏ.2. Կիրառել դիզայնի սկզբունքներն առաջարկվող գործունեության ձևերում (նորաձևություն, ինտերիեր, էքստերիեր)։

7.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

7.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում:

Ի՞նչ է հարկավոր իմանալ գրագետ աշխատելու համար:

Պահպանո՞ւմ են արդյոք արվեստագետները որոշակի օրինաչափություններ:

Հնարավո՞ր է արդյոք ստեղծագործել՝ խախտելով կերպարվեստի տարրերն ու սկզբունքները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

110. զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման վրա,

111. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

112. ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

113. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

114. ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբերությունը՝ կախված նյութից,

115. ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ և այլն,

116. կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

117. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

118. պաստառներում պահպանել տառերի և բառերի կայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը,

119. պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

120. ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

121. ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և միասնականություն,

122. կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար,

123. ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ,

124. կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով,

125. բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա:

Բովանդակություն

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Դիզայնի տարրեր

Հավասարակշռություն

Նյութ

Կրկնություն

Դիզայն - ձևավորում, հարդարում

Նորաձևություն

Ինտերիեր

Էքստերիեր

Դիզայնի ստեղծման անհրաժեշտությունը և դրա անմիջական կապը իրականության հետ:

Դիզայնի տարրերը ԴԿԱ-ում: Կատարվող աշխատանքի փուլային հաջորդականության նկարագրություն:

Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։

Գծի յուրահատկության ուսումնասիրություն.

1) գիծը որպես հակադրության էֆեկտ ստեղծելու միջոց,

2) գիծը որպես տարածության պատրանք ստեղծելու հնար,

3) գծի օգտագործումը պատկերի ձևը ստանալու համար,

4) գծի օգտագործումն առարկայի ծավալն արտահայտելու համար,

5) գիծը ծառայում է համաչափության և հավասարակշռության պահպանմանը,

- գիծը ստեղծում է ստվերի էֆեկտ:

Գույնի առանձնահատկությունների, գունահամակարգի ուսումնասիրություն (Ի. Իտտենի գունային շրջանը).

1) գույների ախրոմատիկ շարք,

2) գույների խրոմատիկ շարք,

3) կիսախրոմատիկ գույներ,

4) տաք, սառը և չեզոք գույներ,

5) գունային երանգների հակադրություն:

Շտրիխային և երանգային գծանկարի կատարում գրաֆիտային մատիտով, ածուխով և այլն:

Ջրաներկի չոր, թաց և ալապրիմա տեխնիկաներով առաջադրանքների կատարում:

Սիմետրիա-ասիմետրիա, կերպարվեստի տարրերի և սկզբունքների ուսումնասիրությունը մեդիայում։

Միայն գծի միջոցով պարզ պատկերների, ձևերի և առարկաների պատկերում:

Ուրվագծերի, նշանների, նախշերի պատկերում:

Բնապատկերի կատարում գծի միջոցով:

Շրջապատում, բնության մեջ, արվեստի ստեղծագործություններում և ճարտարապետական կոթողներում ձևերի և պատկերների տեսակների բացահայտում:

Գույների միջոցով դեկորատիվ, արտահայտիչ աշխատանքների կատարում։

Գրաֆիկական արվեստում և կերպարվեստի բոլոր ոլորտներում գծանկարի դերի և հնարավորությունների ներկայացում:

Միջավայրի (ինտերիեր, էքստերիեր) ձևավորման, ոճավորման և հարդարման տեխնիկական և գեղարվեստական մեթոդների բնութագրում:

Հեռանկարի օրենքների դասակարգում:

Տարբեր երկրների դեկորատիվ արվեստի նմուշների կրկնօրինակումների և համեմատությունների կատարում։

Մասշտաբ, համամասնություն, քանակ

համամասնության ու քանակի պատկերացումները սովորողին կօգնեն հասկանալու իր կատարած աշխատանքի ծավալը, հարկ եղած դեպքերում՝ համեմատություններ, վերլուծություններ կատարել։

Համակարգ և մոդել

Համակարգին հատուկ է որոշակի կայունություն և հարաբերական ինքնուրույնություն, որով հանդես է գալիս ավելի մեծ համակարգի շրջանակում՝ ենթահամակարգի կարգավիճակով:

Համակարգերի և մոդելների շուրջ քննարկումներն առավել արդյունավետ են ստեղծագործական նախագծերի իրականացման ժամանակ։

Առաջարկվող թեմատիկա

 Հայկական զարդարվեստ, խաչքար, գունային անիվ, մանդալա, ֆրակտալներ, դիմանկար,

բնանկարներ պլեններում, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, կենդանիների ճեպանկարներ:

Կերպարվեստի լեզուն՝ հաղորդակցություն պատկերի միջոցով, ժայռապատկերներ, գեղագրություն, հայկական թռչնագրեր,

գրաֆիտի, հիերոգլիֆ, Էքսլիբրիս, հերալդիկա, անիմացիա, տոտեմ:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարդացած ստեղծագործություններից ընտրել պատմողներ (նարատորներ) և ստեղծել վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ:

Երկրաչափություն - Սահմանել հավասար պատկերներ հասկացությունը և կիրառել հատվածների, անկյունների ու եռանկյունիների համար: Կառուցել դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով, տրված պատկերի համաչափ պատկեր։

Ֆիզիկա - Կատարել պարզագույն դիտումներ, չափումներ և փորձեր: Դասակարգել նյութերը՝ ըստ ագրեգատային վիճակների, վերլուծել տարբեր վիճակներում նյութի հատկությունները և կառուցվածքային տարբերությունները։

Քիմիա - Քիմիական տարրի էներգետիկ մակարդակների թվի կապը պարբերության համարի հետ։

Կենսաբանություն - Հետազոտություններ կատարելով՝ ձեռք բերել ապացույցներ։ Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառնական առանձնահատկություններին։

Աշխարհագրություն - Տեղանքի մոտավոր հատակագիծ, համապատասխան պայմանական նշաններ: Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։ Օգտագործել քարտեզներ, ուսումնա-օժանդակ գրականություն, դրսևորել հետազոտելու կարողություն, մշակել և իրականացնել նախագծեր, հետազոտական աշխատանքներ։

Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։

ԹԳՀԳ - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել արտիֆակտ, որը պատասխանում է հետազոտական հարցին և ներկայացնում է արդյունքներն ու եզրահանգումները։

Օտար լեզուներ - Նկարագրել իրադարձություններ, իր կենսափորձը, հույսերն ու ձգտումները և այլն՝ գործածելով պարզ կապակցված արտահայտություններ:

 Կապը ՀՊՉ ի հետ

Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ43, Հ44


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել իրատեսական, վերացական և երևակայական 2D և 3D աշխատանքներ կատարելու հմտություններ:

7.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութեր և մոտեցումներ կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)՝ կախված թեմայից և առաջադրանքի բնույթից։

7.Կ.Ս.ՆՄ.3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները։

7.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ:

7.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից:

7.Կ.Ս.ՆԵ.3. 2D և 3D երևակայական աշխատանքներ:

7.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետները ստեղծագործում:

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է:

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

126. զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման վրա,

127. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

128.ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

129.ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

130. ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ և այլն,

131. ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

132. կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

133. աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները,

134. պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

135. կատարել ճեպանկարներ և նախանկարներ պաննո ստեղծելու նպատակով,

136. դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

137. ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

138. ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ։

Բովանդակություն

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Գրական ստեղծագործության ձևավորում կամ պատկերազարդում:

Պատկերում բնօրինակից:

Դիմանկար, ինքնանկար,

բնանկար, նատյուրմորտ:

Թեմատիկ, ժանրային հորինվածք:

Իրական, վերացական զգացողություններ,

բնության անբացատրելի երևույթներ,

դիցաբանական, համամարդկային, կենցաղային թեմաներ:

Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ:

Գեղանկարչության առանձնահատկությունները դիմանկարի ժանրում:

Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում:

Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում:

Թեմատիկ նկարչությունը պետք է իրականացվի դիտման, պատկերացման, հիշողության և հեքիաթների ձևավորման միջոցով:

Առաջադրված թեմայով ավարտուն աշխատանքի ստեղծում ցուցադրության համար՝ պահպանելով թեմայի բովանդակության և ընտրված գունահամակարգի տրամաբանական կապը:

Գեղարվեստական հոսանքների ուսումնասիրության հենքով սեփական հորինվածքի ստեղծում, հարթության ճիշտ օգտագործում (ֆուտուրիզմ, ֆովիզմ, մոդեռն, փոփ-արտ, օպ-արտ, սիմվոլիզմ և այլն):

Առարկաների պատկերում (ավարտված) ճեպանկար, բնօրինակից, երևակայությամբ և հիշողությամբ, եթե առարկան հնարավոր չէ զննել:

Ծառերի, թռչունների, կենդանիների ուրվապատկերի ստեղծում (նկարչական նյութը` ջրաներկ, գուաշ, գունամատիտ, մոմակավիճներ, սպիտակ կամ երանգավոր թղթի վրա) առանց նախօրոք մատիտով արված նկարի:

Կենդանիների, թռչունների և մարդու մարմնի պատկերում:

Նատյուրմորտի ժանրի օրինաչափությունների ուսումնասիրություններ, ճեպանկարների և էսքիզների կատարում:

Նատյուրմորտների, աշնանային և գարնանային ծաղիկների պատկերում: Հարթության մեջ նատյուրմորտի տեղադրման օրենքների ուսումնասիրություն հորիզոնական և ուղղահայաց առանցքներով:

Բնանկարի ժանրի տեսակները, դրանց առանձնահատկությունները:

Աշնանային և գարնանային բնության էտյուդային պատկերում (պլեներ) կամ պատկերում հիշողությամբ:

Բնօրինակից, հիշողությամբ և պատկերացմամբ կենցաղային տարբեր իրերի` մրգերի, բանջարեղենի, ծաղիկների պատկերում (ներառյալ ճեպանկարում):

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը՝ գույն, գիծ, դինամիկա և այլն։

Առաջարկվող թեմատիկա

Հայկական տաճար, Տիրամայր, հեթանոսական աստվածներ Աստղիկն ու Վահագնը։ Իմ ընկերոջ դիմանկարը։ Սուրբ Ծնունդ, տերևաթափ, ձմեռային զբոսանք, արևային անձրև, հրաշք գարուն, հեքիաթների, պատմվածքների, առակների պատկերազարդումներ,

ծովային, լեռնային, անտառային բնապատկերներ։ Բացիկներ՝ թղթային, էլեկտրոնային, ծավալային։ Իմ ոճը։ Սպորտն իմ կյանքում։ Ուղևորություն դեպի անցյալ։ Ուղևորություն դեպի ապագա։

Դիմանկար, բնանկար, նատյուրմորտ։

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարդացած ստեղծագործություններից ընտրել պատմողներ (նարատորներ) և ստեղծել վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ:

Երկրաչափություն - Սահմանել հավասար պատկերներ հասկացությունը և կիրառել հատվածների, անկյունների ու եռանկյունիների համար: Կառուցել (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված պատկերի համաչափ պատկեր։

Ֆիզիկա - Կատարել պարզագույն դիտումներ, չափումներ և փորձեր: Դասակարգել նյութերը՝ ըստ ագրեգատային վիճակների, վերլուծել տարբեր վիճակներում նյութի հատկությունները և կառուցվածքային տարբերությունները։

Քիմիա - Քիմիական տարրի էներգետիկ մակարդակների թվի կապը պարբերության համարի հետ։

Կենսաբանություն - Հետազոտություններ կատարելով՝ ձեռք բերել ապացույցներ։ Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։

Աշխարհագրություն - Տեղանքի մոտավոր հատակագիծ, համապատասխան պայմանական նշաններ: Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները:

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։ Օգտագործել քարտեզներ, ուսումնա-օժանդակ գրականություն, դրսևորել հետազոտելու կարողություն, մշակել և իրականացնել նախագծեր, հետազոտական աշխատանքներ։

Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։

Օտար լեզուներ - Նկարագրել իրադարձություններ, իր կենսափորձը, հույսերն ու ձգտումները և այլն՝ գործածելով պարզ կապակցված արտահայտություններ:

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ9, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ34, Հ37, Հ45, Հ46, Հ47


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ցուցադրություններ կազմակերպելու հմտությունների ձևավորում։

Քննական մտածողության զարգացում։

Հետազոտություններ կատարելու հմտությունների ձևավորում։

7.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութեր և մոտեցումներ կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)` կախված թեմայից և առաջադրանքի բնույթից)։

7.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

7.Կ.Ա.ՎՑ.1. Առաջարկել խմբային և անհատական ցուցադրության թեմաներ կամ սկզբունքներ։

7.Կ.Ա.ՎՑ. 2. Առաջարկել խմբային կամ անհատական նախագծերի ներկայացման տարբերակներ։

7.Կ.Ա.ՎՑ.3. Պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք։

7.Կ.Ա.ՎՄ.1. Խմբի հետ ընտրել և քննարկել աշխատանքները ցուցադրության համար։

7.Կ.Ա.ՎՄ. 2. Ձևակերպել ցուցադրություն կազմակերպելու սկզբունքներ։

7.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

7.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր ստեղծագործությունները:

7.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն իր առօրյայում։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են պահվում ստեղծագործությունները: Ովքե՞ր են դրանք հավաքում, պահպանում և ի՞նչ նպատակով: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

139.զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, ճեպանկարների, էսքիզների կատարման վրա,

140. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

141. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

142. պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը,

143. մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները,

144. ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը,

145.առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի փոխանցման տեսանկյունից,

146. առաջարկել և նախաձեռնել աշխատանքների ցուցադրության հետաքրքիր տարբերակներ,

147.ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է ընտրվեն աշխատանքները ցուցադրության համար:

Բովանդակություն

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Խմբային ցուցադրությունների թեմաների մշակում:

Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ:

Մշակութային միջոցառումների ստեղծագործական նախագծեր:

Ցուցադրություններ կազմակերպելու այլընտրանքային տարբերակներ:

Ստեղծել աշխատանքային տետր կամ պորտֆոլիո:

Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել. թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Պատրաստել ռուբրիկներ և հարցաշարեր արդյունավետ հետազոտական աշխատանքներ կատարելու համար։

Ստեղծել դասակարգիչներ, որոնց համաձայն կընտրվեն և կառանձնացվեն աշխատանքները։

Աշխատել խմբով:

Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն պարունակող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Համակարգ և մոդել

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Զարգացում

Հավասար հնարավորությունները՝ որպես ինքնադրսևորվելու, քննադատելու, խորհրդակցելու, գնահատելու և ինքնագնահատելու մեխանիզմ, համագործակցության և հաղորդակցման բանաձևերը։

Առաջարկվող թեմատիկա

Նորաձևություն, ազգային տարազ, տպագրական աշխատանքներ, բացիկներ, համադպրոցական, համայնքային միջոցառումներ,

արվեստ և քաղաքականություն, արվեստ և իրականություն,

արվեստ և բնություն, արվեստ և նորաձևություն, արվեստ և գիտություն:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Մեկնաբանել գաղափարը՝ հիմնվելով գրական օրինակների վրա։

Երկրաչափություն - Սահմանել հավասար, համագիծ, տարագիծ, համուղղված, հակուղղված, հակադիր վեկտորներ հասկացությունները և կառուցել դրանց օրինակներ նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով: Կառուցել (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված պատկերի համաչափ պատկեր։

Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։

Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։

Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները:

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։

Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։

ԹԳՀԳ - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել արտիֆակտ, որը պատասխանում է հետազոտական հարցին և ներկայացնում է արդյունքներն ու եզրահանգումները։

Օտար լեզուներ - Կապակցված կերպով ներկայացնել պատմության/իրադարձության/ֆիլմի բովանդակությունը՝ արտահայտելով իր վերաբերմունքը դրա նկատմամբ:

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ16, Հ17, Հ19, Հ24, Հ26, Հ30, Հ32, Հ42


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքները մեկնաբանելու, արտահայտիչ խոսք ձևավորելու կարողությունների ձևավորում:

Ձևավորել ստեղծագործության թողած ազդեցությանը և իրականության հետ կապը բացահայտելու, վերաբերմունք արտահայտելու կարողություններ:

7.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

7.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

7.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը:

7.Կ.Ա.Գ.1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ։

7.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքներում օգտագործված տարբեր լուծումները։

7.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել իր ստեղծագործությունները։

7.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունն առօրյա կյանքում։

Ուղղորդող հարցադրում

Ինչո՞ւ են ստեղծագործությունները բաժանվում ժանրերի։

Ինչո՞ւ է կարևոր իմանալ ստեղծագործության ոճը։

Ստեղծագործությունից ի՞նչն է ավելի շատ տպավորվում, ազդում մարդկանց վրա:

Ինչպե՞ս գնահատել ստեղծագործությունները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

148.կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

149. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

150. վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։

151. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

152.ներկայացնել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

153. բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

154.դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

155. աշխատանքները գնահատել` ըստ արտահայտչականության, գրագիտության, հիմնական գաղափարի փոխանցման,

156. համեմատել ընկերների աշխատանքները,


Բովանդակություն

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Արվեստագիտական հետազոտություն:

Կատարման վարպետություն:

Թեմայի արդիականություն:

Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ:

Ստեղծագործությունների համեմատական վերլուծություն:

Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն:

Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում՝ հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով:

Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ:

Պլանավորել և իրականացնել հետազոտություններ։

Քննարկել արվեստագետի կողմից գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։

Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ: Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն:

Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում:

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Նկարագրել - Ի՞նչ է պատկերված:

Ներկայացնել - Արվեստի ո՞ր տեսակին է պատկանում աշխատանքը:

Վերլուծել - Ի՞նչ պատկերներ են կիրառված: Ի՞նչ նպատակով են օգտագործված հենց այդ պատկերները:

Մեկնաբանել - Ինչի՞ մասին է պատմում ստեղծագործությունը:

Քննարկել – Հաջողվե՞լ է արվեստագետին փոխանցել գաղափարը, թե ոչ:

Տվյալ աշխատանքներից ո՞րը կարելի է ձեռք բերել: Ինչո՞ւ այո և ինչո՞ւ ոչ:

Օրինաչափություն

Կատարել դասակարգումներ, բացահայտել պատկերվող առարկաների նմանություններն ու տարբերությունները: Գտնել ներդաշնակություն։

Համակարգ և մոդել

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Ժամանակ և տարածություն

Տարբեր մարդկանց կենցաղ, նրանց պատմություններ,ճանապարհորդություններ, մարդկության պատմության շրջադարձային կետեր, հայտնագործություններ, գյուտեր, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Առաջարկվող թեմատիկա

Վարդգես Սուրենյանց՝ «Խրիմյան հայրիկ», «Սալոմե»

Սարգիս Մուրադյան՝ «Կոմիտաս»

Վասիլի Սուրիկով՝ «Բոյարուհի Մորոզովա»

Երվանդ Քոչար՝ «Սասունցի Դավիթ» գրաֆիկական շարք, Հակոբ Կոջոյան՝ «Սասունցի Դավիթ»

Գառնի հեթանոսական տաճարը, խճանկարները:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Ստեղծել տարաբնույթ ուսումնական/ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։ Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Մեկնաբանել գաղափարը՝ հիմնվելով գրական օրինակների վրա։

Երկրաչափություն - սահմանել հավասար, համագիծ, տարագիծ, համուղղված, հակուղղված, հակադիր վեկտորներ հասկացությունները և կառուցել դրանց օրինակներ նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով: Կառուցել, նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով, տրված պատկերի համաչափ պատկեր։

Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։

Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։

Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Դրսևորել խնդիրներ և հարցեր ձևակերպելու, անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։

Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։

ԹԳՀԳ - Հաղորդակցման մի շարք ձևերի կիրառություններ (նորությունների թերթիկներ, վեբկայքեր, բազմամեդիա պրեզենտացիաներ, երաժշտության գնահատման հարթակներ, մուլտֆիլմեր, թռուցիկներ և պաստառներ)։ Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել արտիֆակտ, որը պատասխանում է հետազոտական հարցին և ներկայացնում է արդյունքներն ու եզրահանգումները։

Օտար լեզուներ - Կապակցված կերպով ներկայացնել պատմության/իրադարձության/ֆիլմի բովանդակությունը՝ արտահայտելով իր վերաբերմունքը դրա նկատմամբ:

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ12, Հ14, Հ24, Հ30, Հ42, Հ44


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել պատկերացումներ, որ արվեստի ստեղծագործություններն ունեն տարիք, և կարելի է որոշել, թե երբ և ինչպես են դրանք ստեղծվել:

Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակներում ապրած մարդկանց կենցաղը ուսումնասիրելու հմտությունների ձևավորում:

7.Կ.Ս.ՆՄ.1. Տարբեր նյութերը և մոտեցումները կիրառել ստեղծագործական աշխատանքներն ավելի արտահայտիչ դարձնելու համար (2D, 3D)՝ կախված թեմայից և առաջադրանքի բնույթից։

7.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

7.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

7.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը:

7.Կ.Ա.Գ.1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ։

7.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքներում օգտագործված լուծումները։

7.Կ.Ս.ԱՏ.1. Արվեստի վերաբերյալ տեսաշարերի պատրաստում։

7.Կ.Ս.ԱՏ.2. Ներկայացնել նկարչական նյութերը և տեխնոլոգիաները՝ ըստ կիրառման անհրաժեշտության:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց կենցաղն ու սովորությունները։

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը:

Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

157. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

158. ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

159. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

160. պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը,

161. վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։

162. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

163. բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

164. դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

165. աշխատանքները գնահատել` ըստ արտահայտչականության, գրագիտության, հիմնական գաղափարի փոխանցման,

166. ճանաչել և քննել ժամանակաշրջանով, մշակույթով և հնարավորություններով պայմանավորված արվեստի ստեղծագործությունը,

167. պատրաստել և ներկայացնել է ստեղծագործությունների թվայնացված պորտֆոլիոներ,

168. ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործությունները՝ ըստ օգտագործված նյութերի և միջոցների:

Բովանդակություն

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Արվեստի մասին պատմող տեսաֆիլմեր:

Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում:

Արվեստի նմուշների վերականգնում:

Ինչո՞ւ է արվեստագետը ընտրել տվյալ նյութը կամ միջոցը:

Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված:

Նոր առաջարկություններ:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատելու միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ:

Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ:

Քննարկել տարբեր երկրներում քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձության խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։

Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։

Քննարկել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները:

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Հեղինակային իրավունքի դրսևորումներն արվեստում։

Մրցանակաբաշխություններն արվեստի բնագավառում։

Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Ժամանակ և տարածություն

Ուսումնասիրվում են տարբեր մարդկանց գործունեությունը, հայտնագործությունները, գյուտերը մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Առաջարկվող թեմատիկա

Մատենադարան,

Ազգային պատկերասրահի պահոցներ,

Վիրտուալ թանգարաններ

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Դրույթի վերաբերյալ հետազոտական հարց: Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Միջառարկայական կապերը փաստարկել օրինակներով, ներկայացնել սահիկահանդես, ֆիլմ, անիմացիա, ներկայացում։

Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։

Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։

Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները:

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության:

Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։

ԹԳՀԳ - Ընտրել, օգտագործել, համակցել տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր (այդ թվում ինտերնետ ծառայություններ) և դրա հիման վրա նախագծել ու ստեղծել որևէ հստակ նպատակին ծառայող բովանդակություն, ներառյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, գնահատում և ներկայացում։

Օտար լեզուներ - Համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական կարծիքը և զգացմունքները (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն):

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ25, Հ29, Հ30, Հ31

 

ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում:

Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում:

7.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ՝ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

7.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

7.Կ.Ա.ՔԱ.2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը:

7.Կ.Ա.ՔԱ.3. Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները:

7.Կ.Ա.Գ.1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ։

7.Կ.Ա.Գ.2. Ցույց տալ աշխատանքներում օգտագործված լուծումները։

7.Կ.Ա.ԱՊ.1. Ներկայացնել գիտելիքներ ժամանակակից արվեստի մասին:

7.Կ.Ա.ԱՊ.2. Համեմատել հայկական և համաշխարհային կերպարվեստի հիմնական առանձնահատկությունները։

7.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել արվեստի դերն առօրյայում:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում ապրած մարդկանց հավատալիքները, պատկերացումները և վերաբերմունքը կյանքին:

Կարո՞ղ ենք արդյոք արվեստի միջոցով հասկանալ, թե ինչպես են ապրել և ապրում մարդիկ:

Հնարավո՞ր է հուզվել արվեստի ստեղծագործությունից։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

169. կիրառել արվեստագիտական եզրույթներ, ըստ առաջադրված չափանիշների,

170. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

171. պաստառներում պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը,

172.վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։

173. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

174.բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

175. ճանաչել և վերլուծել անցյալում և ներկայում արված ստեղծագործություններն ըստ՝

- ժամանակաշրջանների,

- արվեստագետների,

- մշակույթների,

- ավանդույթների և այլն,

176. խոսել արվեստի և ստեղծագործելու մասին, տարբերել անցյալում և ներկայում ստեղծված աշխատանքները,

177. ճանաչել, տարբերել և գնահատել արվեստի աշխատանքները,

178. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Հայ և համաշխարհային արվեստի պատմություն և տեսություն:

Արվեստ և իրականություն:

Ժամանակակից արվեստ:

Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները:

Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչում ունեցած արվեստագետներին:

Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն)։

Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում (գույն, գիծ, ձև, պատկեր, մակերես):

 Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Որոշել՝ երբ են ստեղծվել դրանք:

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարները:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Ներկայացնել հայկական արվեստի պատմական ակունքները:

Ներկայացնել հայկական մանրանկարչության առանձնահատկությունները:

Հայկական խաչքարագործությունը՝ որպես արվեստի ինքնուրույն տեսակ։

Ուսումնասիրել ստեղծագործության գեղարվեստական շրջանի, դպրոցի (ազդեցությունների) նրբությունները։

Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։

Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը:

Նկարագրել - Ի՞նչ է պատկերված:

Վերլուծել - Կերպարվեստի ո՞ր տարրերն են կիրառված: Ի՞նչ դեր են խաղում այդ տարրերը:

Մեկնաբանել - Ի՞նչ է պատմում նկարիչը: Եթե ձայները փոխանցելու հնարավորություն լիներ, ի՞նչ ձայներ կլսվեին:

Քննարկել - Ի՞նչ է պակասում նկարում: Եթե այո, ապա ինչո՞ւ:

Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները:

Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումը արվեստում։

Օրինաչափություն

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապերի, փոխադարձ պայմանավորվածությունների բացահայտում։

Համակարգ և մոդել

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմատիկա

 Հին Հունաստանի, Հին Հռոմի և հելլենիստական շրջանի արվեստի զարգացման առանձնահատկությունները, հայ արվեստի զարգացման միտումները հելլենիստական շրջանում: Եվրոպական արվեստի զարգացման առանձնահատկությունները քրիստոնեության ընդունումից հետո ընկած ժամանակաշրջանում (Բյուզանդիա, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա):

Հայ միջնադարյան արվեստի զարգացման հիմնական առանձնահատկությունները։ Վերածննդի շրջանի արվեստի ընդհանուր նկարագիրը,

Վերածննդի ժամանակաշրջանի հիմնական ներկայացուցիչները։ Իմպրեսիոնիզմի առաջացման նախադրյալները, այդ շրջանի հիմնական ներկայացուցիչները և հայտնի ստեղծագործությունները։ Հայկական մանրանկարչության, ճարտարապետության, դեկորատիվ-կիրառական և խաչքարային արվեստների ձևավորման և զարգացման օրինաչափությունները: XIX դ. հայ արվեստի հիմնական ներկայացուցիչները և նրանց ստեղծագործությունները,

XX դ. հայ արվեստի հիմնական բնութագիրը։ Ժամանակակից հայ արվեստի հիմնական միտումները: Ռուսական գեղարվեստական դպրոցները, ռուսական գեղարվեստական դպրոցների առանձնահատկությունները:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Դրույթի վերաբերյալ հետազոտական հարց: Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Միջառարկայական կապերը փաստարկել օրինակներով, ներկայացնել սահիկահանդես, ֆիլմ, անիմացիա, ներկայացում։

Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։

Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։

Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության:

Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։

ԹԳՀԳ - Ընտրել, օգտագործել, համակցել տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր (այդ թվում ինտերնետ ծառայություններ) և դրա հիման վրա նախագծել ու ստեղծել որևէ հստակ նպատակին ծառայող բովանդակություն, ներառյալ՝ տեղեկատվության հավաքում, վերլուծություն, գնահատում և ներկայացում։

Օտար լեզուներ - Համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական կարծիքը և զգացմունքները (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն):

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ13, Հ14, Հ15, Հ25, Հ29, Հ30, Հ31, Հ44, Հ45, Հ46


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել դիրքորոշում՝

179. որ արվեստն արտահայտում է իրականությունը:

180. որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա:

Ձևավորել արվեստի միջոցով պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն ուսումնասիրելու հմտություններ:

7.Կ.Ս.ՆՄ.2. Պատրաստել պաստառներ կերպարվեստի և դիզայնի տարրերի և սկզբունքների վերաբերյալ:

7.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։

7.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների ազդեցությունը՝ ըստ ներկայացման ձևերի։

7.Կ.Կ.ԱԴ.2. Պահպանել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները։

7.Կ.Կ.ԱԴ.3. Ներկայացնել ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունն առօրյա կյանքում։

Ուղղորդող հարցադրում

- Ի՞նչ է արտահայտում արվեստը:

-Ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները: Ինչո՞ւ է դա կարևոր:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

181. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

182.վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։

183. ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները,

184.բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

185. ներկայացնել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

186. բացատրել, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայանում իրենց յուրահատուկ արվեստով,

187. հասկանալ, որ արվեստը ներկայացնող բոլոր մասնագիտություններն անկրկնելի և կարևոր են,

188. ներկայացնել մշակութային իրադարձություն, որին մասնակցել է,

189. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր և շրջապատի վրա։

Բովանդակություն

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից:

Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը:

Արվեստի մշակութային արժեքը:

Հայ արվեստի դերը:

Արվեստի ստեղծագործությունների ազդեցությունը՝ ըստ ներկայացման ձևերի:

Ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունն առօրյա կյանքում:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը:

Արվեստի ստեղծագործությունները՝ որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց:

Հայ և համաշխարհային արվեստի փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ:

Քննարկել արվեստի դերը:

Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ կարճ ակնարկների պատրաստում։

Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։

Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։

Համակարգ և մոդել

Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմատիկա

Տեսաֆիլմեր՝ «Արվեստի ուժը՝ Մարկ Ռոտկո», «Մոդի», «Իմ ձախ ոտքը», «Անտուան Վատտոյի գաղտնիքը»։

Կրոնական ուղղություններ, կրոնը և արվեստը, քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ:

Միջառարկայական կապ

Հայոց լեզու և գրականություն - Դրույթի վերաբերյալ հետազոտական հարց: Կարծիք հայտնել, պաշտպանել սեփական տեսակետն ու դիրքորոշումը, հիմնավորել այն: Միջառարկայական կապերը փաստարկել օրինակներով, ներկայացնել սահիկահանդես, ֆիլմ, անիմացիա, ներկայացում։

Ֆիզիկա - Օրինակներով հիմնավորել, որ ձայնային ալիքները տարածվում են տարբեր միջավայրերով։ Ռեզոնանս, արձագանք։

Կենսաբանություն - Մոդելների, նկարների, սխեմաների, տեսանյութերի միջոցով մեկնաբանել վերլուծիչների աշխատանքի սկզբունքները՝ հղում կատարելով տեսողական, լսողական զգայարանների հիմնական կառուցվածքային և գործառական առանձնահատկություններին։

Աշխարհագրություն - Ձևավորել հավասարակշռված կարծիք աշխարհագրական գործոններով պայմանավորված էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։

Ֆիզկուլտուրա - Դրսևորել ինքնավստահության, նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։ Պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունները։

Պատմություն, հասարակագիտություն - Ըմբռնել իր և սերունդների կապը պատմության մեջ, բացահայտել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության:

Առողջ ապրելակերպ - Տարբերել անձի, հասարակության շահերը պաշտպանող, չվնասող, ընդհանուրի բարօրությունից բխող ենթամշակույթը մասնավոր շահեր սպասարկող ենթամշակույթներից։

ԹԳՀԳ - Ընտրել, օգտագործել, համակցել տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր (այդ թվում ինտերնետ ծառայություններ) և դրա հիման վրա նախագծել ու ստեղծել որևէ հստակ նպատակին ծառայող բովանդակություն, ներառյալ՝ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, գնահատում և ներկայացում։

Օտար լեզուներ - Համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական կարծիքը և զգացմունքները (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն):

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Հ2, Հ10, Հ12, Հ13, Հ14, Հ15, Հ16, Հ17, Հ19, Հ23, Հ24, Հ25, Հ26, Հ31, Հ43, Հ44, Հ45, Հ46

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ

Նպատակը

 Վերջնարդյունքներ

Ստեղծագործական աշխատանքներում նյութերը և միջոցները ազատ և գրագետ կիրառելու հմտությունների ձևավորում։

Ընդհանուր աշխատանքային տարածքում համագործակցելու կարողությունների ձևավորում։

10.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

10.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

10.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ցուցաբերել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

10.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D, 3D, 4D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ)։

10.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։

10.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

10.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է պատկերը ազդում կամ ներգործում դիտողի վրա։

Ի՞նչն է օգնում արվեստագետին չվախենալու և փնտրելու այլընտրանքային ստեղծագործական լուծումներ։

Ի՞նչ է նշանակում ստեղծագործական ազատություն։


Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

190. ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

191. զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

192. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

193. ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

194. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

195. ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները՝ կախված նյութից,

196. ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

197. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

198. պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

199. պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

200. ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

201. կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

202. աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները,

203. փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման,

204. պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

205. կատարել ճեպանկարներ և նախանկարներ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով,

206. թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճիշտ կանոնները,

207. աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները,

208. դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

209. ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

210. ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

211. ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ,

212. կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

213. հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Հասարակական կարծիքի վրա ներգործությունը՝ կախված ստեղծագործական աշխատանքներում տարբեր նյութերի, միջոցների և նոր մոտեցումներ ընտրությունից (2D, 3D, 4D):

Մասնագիտական բառամթերք և եզրույթներ:

Ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա:

Նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառումը:

Թափանցիկ կառուցման եղանակի օգտագործումը առարկաների ձևի և համաչափությունները բացահայտելու համար:

Գծային հեռանկարչությունը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց ճարտարապետական բնանկարում:

Մասշտաբային հարաբերակցության ճիշտ պահպանում:

Գրաֆիկական կոմպոզիցիա մատիտով, սպիտակ և գունավոր կավճամատիտներով, տուշով:

Ֆիգուրատիվ կոմպոզիցիաների ստեղծում։

Կոմպոզիցիաների ստեղծում, համամասնությունների չափազանցում, արտասովոր շարժում և այլն:

Ծավալային կոմպոզիցիայի ստեղծում:

Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա (2D, 3D, 4D):

Կազմման տարբերակներ` միմյանց և թղթի կենտրոնի նկատմամբ պատկերների սիմետրիկ և ոչ սիմետրիկ տեղաբաշխմամբ. կոլաժի, խառը տեխնիկայի կիրառություն, փորձարկում։

Միտքը ազդեցիկ, ուղղորդված ներկայացնելու նպատակով նյութի և մատուցման ձևերի ընտրություն։

Միևնույն թեմայի ծաղրանկարային, դրամատիկ, մարդասիրական, դեկորատիվ, տեքստային, մանկական, քաղաքական երանգավորումներ՝ գույնի, գծի, ծավալի և նյութի տարբեր կիրառություններով։

Միևնույն թեմայի հակառակ իմաստի արտահայտման իմպրովիզներ։

Միևնույն աշխատանքի իմաստային վերարտադրություններ։

Բնանկարի հորիզոնական պատկերն ուղղահայաց կառուցվածքում վերարտադրելու փորձեր։

Աշխատանքներում ջրաներկի տեխնիկայի կիրառում՝ թացով-թաց թղթի վրա, չոր թղթի վրա, նախանկարով, առանց նախանկարի։

Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմաների վերարտադրում ժամանակակից ստեղծագործական կառուցվածքում։

Փորձարկել տարբեր գրատեսակներին պատկանող տառերի և բառերի գրելաձևեր:

Գծանկարել կտրված, քառակող, ակադեմիական, ճարտարապետական և գեղարվեստական գրատեսակին պատկանող տառեր: Պահպանել հիմնական համաչափությունները:

Պատճառ և հետևանք

Մեխանիզմ և կանխատեսում (աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս):

Մասշտաբ, համամասնություն, քանակ։

Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։

Առաջարկվող թեմատիկա

Գլոբալ նշանակություն ունեցող նախագծեր՝ բնապահպանական, տուրիզմի, մարդու իրավունքների:

 Ձեռնարկատիրական նախագիծ - ձեռնարկության լոգո, գովազդ, հանդերձանք, պայուսակ, գրիչ, թղթապանակ և այլն:

Գրական ստեղծագործության մեկնաբանություն՝ գրքի ձևավորում, թատերական ներկայացում կամ ֆիլմ, լուսանկարչական նախագիծ, անիմացիա, մուլտֆիլմ և այլն:

Ճարտարապետական կոթողների և հիշարժան վայրերի քարտեզագրում, պատկերազարդում:

Միջառարկայական կապ

Հումանիտար առարկաներ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնագիտական առարկաներ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Դիզայնի սկզբունքներն ու կերպարվեստի տարրերն արտահայտող էսքիզների և ճեպանկարների կատարման հմտությունների ձևավորում։

Դասական արվեստի ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանություններով մատուցելու կարողությունների ձևավորում։

10.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

10.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

10.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

10.Կ.Ա.ԴՏ.1. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով կերպարվեստի տարրերը (գծանկար, գեղանկարչություն, քանդակ, կոլաժ, մեդիա, լուսանկար և այլն)։

10.Կ.Ա.ԴՏ.2. Կատարել աշխատանքներ՝ օգտագործելով դիզայնի սկզբունքները (2D, 3D, գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, նորաձևություն, մեդիա և այլն)։

10.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։

10.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում:

Հնարավո՞ր է արդյոք միևնույն աշխատանքում ինտեգրել տեղանքը, օբյեկտը, գաղափարը և դեկորատիվ ձևավորումը։

Ինչո՞վ կարող է օգնել արվեստագետին քննադատական արձագանքը։


Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

214. զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

215 տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

216. ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

217. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

218. ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

219.կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

220. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

221. պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

222. ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

223. ստանալ ճանաչելի հարթ և ծավալային պատկերներ ու հորինվածքներ՝ ապահովելով ծավալ, տոն, տարածություն, ռիթմ և միասնականություն,

224. կիրառել գուներանգներն աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար,

225.ստեղծել հորինվածքներ՝ գաղափարներն արտահայտելով կերպարվեստի տարրերի ու սկզբունքների կիրառմամբ,

226. կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով,

227.բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա,

228.ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

229.ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

230. ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

231. ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Կերպարվեստի տարրերի գրագետ կիրառումը գծանկարի, գեղանկարչության, քանդակի, կոլաժի, մեդիայի, լուսանկարչական աշխատանքներում (2D,3D, 4D):

Դիզայնի սկզբունքները 2D, 3D, 4D աշխատանքներում. գովազդ, տարածքի ձևավորում, պաստառ, կենցաղային իրերի ձևավորում, մեդիա և այլն:

Առարկաների ձևի և ծավալի պատկերում գծի և գույնի փոփոխվող հաստությամբ և ինտենսիվությամբ` կախված լուսավորության աստիճանից և դիտողին հեռու կամ մոտ գտնվելու հանգամանքից:

Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմաների վերարտադրումը ժամանակակից ստեղծագործական կառուցվածքում կերպարվեստի ու դիզայնի տարրերի և սկզբունքների կիրառմամբ։

Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել երկրաչափական մարմիններ, տարածության մեջ գտնել և կառուցել երկրաչափական մարմինների հիմնական կետերը և առանցքները, մշակել երկրաչափական մարմինների հարթ և սֆերիկ (գնդային, կոր, գոգավոր) մակերեսները, գտնել երկրաչափական մարմինների փոխադարձ կապը տարածության մեջ, արտահայտել երկրաչափական մարմինների փոխհատման գծերը:

Կավով կամ պլաստիլինով ծեփակերտել գիպսե գլխի հատվածներ (բերան, քիթ, ականջ, աչք), որոշել գիպսե գլխի հատվածների հիմնական համաչափությունները, հատվածների առանցքները, դիրքը և համաչափությունները, ներկայացնել գիպսե գլխի հատվածների պլաստիկ բնութագրումները: Դիզայնի տարրերը ԴԿԱ-ում: Կատարվող աշխատանքի փուլային հաջորդականության նկարագրություն:

Գծերի, ձևերի, երկրաչափական պատկերների միջոցով ճանաչելի պատկերների և հորինվածքների ստեղծում։

Գծի յուրահատկության ուսումնասիրություն. գիծը որպես հակադրության էֆեկտ ստեղծելու միջոց, գիծը որպես տարածության պատրանք ստեղծելու հնար։

Գույնի առանձնահատկությունների, գունահամակարգի ուսումնասիրություն (Ի. Իտտենի գունային շրջանը):

Շտրիխային և երանգային գծանկարի կատարում գրաֆիտային մատիտով, ածուխով և այլն:

Ջրաներկի չոր, թաց և ալապրիմա տեխնիկաներով առաջադրանքների կատարում:

Հայ միջնադարյան մանրանկարչության հիմնական մոտիվների, տեսակների և ուղղությունների, ինչպես նաև գեղարվեստական տեքստի և մանրանկարի գեղարվեստական պատկերում։

Փորձարկումներ պատկերի, նյութի, ձայնի, լույսի, գույնի միջոցով։

Զարդանկարների, լուսանցազարդերի և գլխատառերի կատարում, ներկայացնել բուսական, կենդանական մոտիվների պատկերման առանձնահատկությունները՝ պահպանելով գունային երանգավորումը:

Մանրանկարչական դպրոցների, հեղինակներին (ծաղկողներին) բնորոշ ձեռագրերի ուսումնասիրություն։

Արվեստի ստեղծագործությունների վերականգնում։

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավել համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմատիկա

Հայկական մանրանկարչություն - Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, Գրիգոր Ծաղկող, Մոմիկ, Գրիգոր Տարոնացի:

Վինսենթ վան Գոգ «Գիշերային երկինք», խճանկար, որմնանկար, բատիկ:

Պոլ Գոգեն - Անրի Մատիս -Մարտիրոս Սարյան - Մինաս Ավետիսյան համադրություններ:

Պոլ Սեզան նատյուրմորտներ, նոր մեկնաբանություններ:

Պաբլո Պիկասո -Վազարելլի՝ ոճավորումներով անցումներ կուբիզմ, պուանտելիզմ, սյուրռեալիզմ, իմպրեսիոնիզմ:

Օգյուստ Ռոդեն-Պաբլո Պիկասո-Երվանդ Քոչար - Հակոբ Գյուրջյան:

Միքելանջելո Կարավաջիո - Վարդգես Սուրենյանց:

Հանրագիտարանների, գիտական, տեխնիկական գրականության պատկերազարդումներ:

Միջառարկայական կապ

Հումանիտար առարկաներ - Հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի հմտություններ՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ, այդ թվում արվեստագիտական բառապաշար պարունակող տեքստերի հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի հմտություն։

Բնագիտական առարկաներ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ7, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ապահովել ստեղծագործական միջավայր իրատեսական, վերացական և երևակայական 2D, 3D, 4D աշխատանքների ստեղծման համար:

10.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

10.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

10.Կ.Ս.ՆԵ.1. Ստեղծել 2D, 3D, 4D աշխատանքներ՝ ներկայացնելով կերպարվեստի տարբեր ոճեր (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ)։

10.Կ.Ս.ՆԵ.2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն)։

10.Կ.Ս.ՆԵ.3. Ստեղծել 2D, 3D և 4D երևակայական թեմատիկ աշխատանքներ (հորինվածքներ)։

10.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։

Ուղղորդող հարցադրում

Արդյոք քննադատությունն օգնո՞ւմ է արվեստագետին։

Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է:

Ի՞նչ ենք սովորում արվեստից։

Ինչպե՞ս են արվեստագետները տեսնում շրջապատը։

Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալներից:

Հնարավո՞ր է պատկերել զգացողություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

232. ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

233. զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

234. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

235. ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

236. ստանալ ծավալային և հարթ պատկերներ,

237. ցուցադրել ծավալային դիզայնի և քանդակի տարբեր հնարավորությունները,

238. ստանալ հարթ և ծավալային պատկերներ՝ կիրառելով մեդիա, թուղթ, փայտ, կավ, մետաղ, կտոր, պլաստիկ և այլն,

239.պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

240. ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

241. կատարել գծանկարչական և գեղանկարչական աշխատանքներ, նյութերն ու միջոցներն օգտագործել ըստ նշանակության,

242. աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով աշխատելու անհրաժեշտ պայմանները,

243. փորձարկել աշխատանքներում ընտրված նյութերի հնարավորությունները՝ առանց անվտանգության կանոնների խախտման,

244. պատկերել շրջապատող առարկաները և բնությունը, ինքնուրույն որոշել թեման,

245.կատարել ճեպանկարներ և նախանկարներ թեմատիկ հորինվածքներ ստեղծելու նպատակով,

246. թեմատիկ առաջադրանքներում պահպանել համաչափության, կոմպոզիցիայի կառուցման, գունային լուծումների ճիշտ կանոնները,

247.աշխատանքներում պահպանել գծային և գունային հեռանկարի կանոնները,

248.դրսևորել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք,

249. ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք,

250. ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ,

251. ստեղծել արտահայտիչ երևակայական աշխատանքներ, որոնք կարող են հասարակական, քաղաքական և մշակութային զարգացումների վրա ազդեցություն ունենալ,

252.կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

253. հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

2D, 3D, 4D ստեղծագործական աշխատանքներ ըստ կերպարվեստի ոճերի (նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, քանդակ, մանրակերտ):

Ստեղծել 2D, 3D և 4D աշխատանքներ վերացական արվեստի տեսանկյունից՝ (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ և այլն):

2D, 3D և 4D երևակայական թեմատիկ հորինվածքներ:

Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ:

Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում:

Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում:

Թեմատիկ նկարչություն դիտման, պատկերացման, հիշողության և գրական ստեղծագործությունների պատկերազարդման ու ձևավորման միջոցով: Հաստոցային քանդակ և գեղանկարչություն, մոնումենտալ քանդակ և որմնանկարչություն:

Կրկնօրինակել արվեստի որևէ գործ:

Հայկական ճարտարապետական հուշարձանների տիպերի ուսումնասիրություն՝ Ազատ խաչ, Եռակոնք, Քառակոնք, Բազմաբսիդ:

Ըստ նախընտրած նյութի՝ կառուցել ճարտարապետական կոթողի մանրակերտ:

Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները:

Դեկորատիվ զարդաքանդակի համաչափության, հավասարակշռվածության ուսումնասիրություն, սեփական զարդաքանդակի էսքիզի կատարում և քանդակում՝ ըստ նյութերի և գործիքների ուսումնասիրության (մոմ, պլաստիլին, կավ և այլն):

Ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստների բնորոշ և հաճախ հանդիպող կերպարները և դրանց մեկնաբանությունը:

Ռեալիստական, ծաղրանկարային և դեկորատիվ կերպարների ստեղծումն ուրվագծի և բծի միջոցով:

Բնանկարի, դիմանկարի և թեմատիկ դեկորատիվ կոմպոզիցիաների ուրվագծային պատկերում:

Ուսումնասիրել արվեստի ստեղծագործությունները դրանք նոր մեկնաբանություններով ներկայացնելու նպատակով։

Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում երկրաչափական պատկերների կիրառմամբ (2D, 3D, 4D)։

Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում գունային բծերի կիրառմամբ (2D, 3D, 4D)։

Պատմամշակութային կառույցների, նորաձևության ոճերի նոր դեկորատիվ նախագծերի մշակումների կատարում (2D, 3D, 4D)։

Օրինաչափություն

Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։

Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։

Համակարգ և մոդել

Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Առաջարկվող թեմատիկա

Գծանկար, գունանկար, ԴԿԱ:

Թեմատիկ հորինվածքներ մայրություն, քաղաքակրթություն, երաժշտություն, սպորտ, տիեզերք:

Հանրահայտ ստեղծագործությունների նոր մեկնաբանություններ:

Ժամանակակից արվեստ:

Օպտիկական արվեստ, տատու, հոլոգրաֆիա:

Անսովոր հեռանկարներ, հավաքածու, «Մի օր․․․․․ կյանքից», պատկերներ Հայաստանից, գաղափարներ, որոնք փոխում են աշխարհը, սսկե հատում:

Երբ հատվում են գեղեցիկն ու պատկերը:

Ճանապարհորդություն, հերոսներ, հիշողություն, երազ:

Միջառարկայական կապ

Բնագիտական առարկաներ- Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար առարկաներ- Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ12, Մ15, Մ16, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ձևավորել արվեստի ստեղծագործությունների փուլային վերլուծությունների հմտություններ։

Թեմատիկ ցուցադրությունների արդյունավետ կազմակերպում։

10.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

10.Կ.Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։

10.Կ.Ա.ՎՑ. 1. Մենակ կամ խմբով ներկայացնել ամբողջական, ավարտուն թեմատիկ նախագծեր լայն լսարանի համար։

10.Կ.Ա.ՎՑ. 2. Ներկայացնել հասարակական նշանակություն կամ ազդեցություն ունեցող արվեստագիտական նախագծեր՝ խմբով կամ մենակ։

10.Կ.Ա.ՎՑ.3. Մենակ կամ խմբով վերլուծել և ներկայացնել հասարակական, սոցիալական, մշակութային կամ քաղաքական համոզմունքներ ներկայացնող թեմատիկ նախագծեր։

10.Կ.Ա.ՎՄ. 1. Վերլուծել և ձևավորել ստեղծագործական նախագծերի թեմատիկ, տեխնիկական, գեղարվեստական և նորարարական սկզբունքներ։

10.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։

10.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։

10.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը:

Ուղղորդող հարցադրում

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները:

Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները:

Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն:

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

254.պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

255. պահպանել համատեղ աշխատելու էթիկական պայմանները,

256. ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները,

257. առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ,

258. ուսումնասիրել և ներկայացնել ցուցադրությունների և ներկայացումների տարբերակներ՝ հիմնավորելով ընտրությունը,

259. մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները,

260. ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը,

261. առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի փոխանցման տեսանկյունից,

262. ընտրել և առանձնացնել աշխատանքները՝ հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմաների, տարրերի և սկզբունքների հիման վրա,

263. բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները,

264. կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ,

265. նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս,

266. ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակներին,

267. մեկնաբանել կատարված ընտրությունը,

268. ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

269. դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

270. աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

271. կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

272.հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Թեմատիկ աշխատանքների խմբային ցուցադրություններ:

Ավանդական և ոչ ավանդական մոտեցումներ:

Նախագիծ:

Համայնքային, տարածաշրջանային միջոցառումների ստեղծագործական նախագծեր և ներկայացում:

Ցուցադրություն:

Արդյունավետ ցուցադրություններ կազմակերպելու սկզբունքներ:

Մենակ կամ խմբով խմբավորել հաջողված աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների:

Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք է պատրաստվեն աշխատանքները ցուցադրության համար:

Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները:

Բացատրել. թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները:

Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել սեփական աշխատանքները:

Աշխատել խմբով:

Առանձնացնել երեք տարբեր ստեղծագործություններ, դրանց շուրջ կատարել տարբեր վերլուծական բնույթի հետազոտություններ՝ գունային լուծումների, գաղափարի մատուցման, արտահայտչականության և այլն։

Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն ունեցող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն:

Ստեղծագործական աշխատանքների խմբավորումը՝ ըստ դիտողի վրա ներգործելու կամ հուզականության աստիճանի։

Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված:

Համակարգ և մոդել

Համակարգը որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։

Մասշտաբ, համամասնություն, քանակ

համամասնության ու քանակի պատկերացումները սովորողին կօգնեն հասկանալու իր կատարած աշխատանքի ծավալը, հարկ եղած դեպքերում՝ համեմատություններ, վերլուծություններ կատարել

Կառուցվածքը միևնույն խմբին կամ դասին պատկանող օբյեկտների բազմություն է՝ դրանց հատուկ գոյության ու գործառնության համընդհանուր սկզբունքներով:

Առաջարկվող թեմատիկա

Թատերական ներկայացումների, գրական ստեղծագործությունների ձևավորումներ, լուսանկարչական աշխատանքների և կոլաժների թեմատիկ ցուցադրություններ, դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի կամ ժանրային հորինվածքների ցուցադրություններ։

Թեմատիկ ցուցադրություններ՝ «Արվեստ և բնապահպանություն», «Արվեստ և քաղաքականություն», «Արվեստ և իրականություն», «Արվեստ և նորաձևություն», «Արվեստ և քաղաքաշինություն», «Արվեստ և կրոն», «Արվեստ և գիտություն», «Արվեստի դերը մեր կյանքում»:

Վիդեոարտ, փառատոն:

Միջառարկայական կապ

Բնագիտական առարկաներ- Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար առարկաներ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ20, Մ23, Մ24, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Ճիշտ հարցադրումներ ձևակերպելու հմտությունների ձևավորում։

Կիրառված ստեղծագործական հնարների վերաբերյալ բացահայտումների և եզրակացությունների կատարման հմտությունների ձևավորում։

Ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ տեսնելուց դրա նկատմամբ վերաբերմունքի ձևավորում։

10.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ:

10.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ:

10.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել հետազոտություններ և վերլուծել ստեղծագործական նախագծերը:

10.Կ.Ա.ՔԱ.3. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը:

10.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից:

10.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները:

10.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը:

10.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստի ստեղծագործության վերլուծությունն օգնում հասկանալու և ճանաչելու աշխարհը։

Ի՞նչն է օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Ի՞նչ չափանիշներով կարելի է գնահատել ստեղծագործությունները։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

273. կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

274.կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

275. ընտրել և առանձնացնել աշխատանքները հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմաների, տարրերի և սկզբունքների հիման վրա:

276. բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները,

277. կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ,

278. նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս,

279. ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակներին,

280. մեկնաբանել կատարված ընտրությունը,

281. ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

282.դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

283. աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

284.քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

285. բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները,

286. կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

287. հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները,

288. մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

289. բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

290. ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

291. հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

292. հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

293. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Քննարկումներ ստեղծագործական աշխատանքներում թեմայի արդիականության վերաբերյալ:

Ստեղծագործության զգայական անդրադարձ հնարների կիրառման վերաբերյալ:

Գնահատում և ինքնագնահատում:

Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն:

Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում:

Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով:

Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ:

Պլանավորել և իրականացնել հետազոտություններ։

Քննարկել արվեստագետի՝ գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։

Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ:

Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն:

Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում:

Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։

Առաջադրել ստեղծագործական աշխատանքի քննության ճիշտ հարցադրումներ։

Քննարկել, թե ինչպես է արվեստի վերլուծությունն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Փորձել «կարդալ» ստեղծագործությունը։

Վերլուծել ստեղծագործության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, դասակարգել կամ առանձնացնել դրանք՝ ըստ քննական վերլուծության։

Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ:

Կատարել չորս փուլային վերլուծություն։

Հետազոտություններ ժամանակագրական, ոճային, աշխարհագրական տեսանկյուններից։

Զարգացում

Զարգացումը այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր առաջադիմական վիճակ:

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն, միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմատիկա

Քննադատության չորս փուլերը՝ նկարագրել, վերլուծել, մեկնաբանել, գնահատել:

Միջառարկայական կապ

Բնագիտական առարկաներ- Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար առարկաներ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11, Մ15, Մ16, Մ18, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Արվեստի ստեղծագործությունների տեխնիկական, նյութաբանական վերլուծություններ կատարելու հմտությունների ձևավորում:

Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակների մշակութային առանձնահատկությունները ուսումնասիրելու կարողությունների ձևավորում:

10.Կ.Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։

10.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ:

10.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։

10.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել հետազոտություններ և վերլուծել ստեղծագործական նախագծերը:

10.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ՝ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։

10.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։

10.Կ.Ս.ԱՏ.1. Համեմատել նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերը (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա և այլն), ներկայացնել նմանություններն ու տարբերությունները:

10.Կ.Ս.ԱՏ.2. Ուսումնասիրել և ներկայացնել տարբեր ժամանակների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունն արվեստի վրա:

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը:

Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա՞ արդյոք արվեստ մեր շրջապատում:

Որքանո՞վ է արվեստի ուսումնասիրությունն օգնում պլանավորելու մեր ապագան։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

294. ցուցադրել տարբեր նյութերով և միջոցներով, նաև մեդիայի կիրառմամբ ստեղծագործական մտքի արտահայտիչ հաղորդման հմտություններ,

295. զարգացնել գաղափարը, աշխատել թեմայի մշակման, զարգացման, առավել արդյունավետ մատուցման, ճեպանկարների, էսքիզների կատարման ուղղությամբ,

296. տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության,

297. ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ գունանկարի, գծանկարի, քանդակի, մեդիայի համար,

298. կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

299. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

300. դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

301. աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

302. քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

303. բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները,

304. բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

305. հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով,

306. հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է,

307. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա,

308. խմբավորել տարբեր ժամանակներում և մշակույթներում ստեղծված աշխատանքները, մեկնաբանել դրանց ազդեցությունը,

309. քննարկել և ներկայացնել ստեղծագործություններում առկա ժամանակաշրջանը, տեղանքը, կլիման, օգտագործված նյութերը, գաղափարը և տեխնոլոգիական միջոցները, որոնք իմաստ և հուզականություն են հաղորդում աշխատանքին,

310. բացատրել, թե ինչ նյութեր են օգտագործել նկարիչները տարբեր ժամանակաշրջաններում և ինչով են դրանք պայմանավորված:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Արվեստի նմուշների թվայնացում:

Արվեստի ստեղծագործությունում օգտագործված նյութերի և միջոցների տեխնիկական հետազոտում:

Ի՞նչ նյութեր են օգտագործված:

Ինչո՞ւ է արվեստագետն ընտրել տվյալ նյութը կամ միջոցը:

Որքանո՞վ է ընտրված մատուցման ձևն արդարացված:

Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը:

Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատանքի միջոցները և հնարավորությունները:

Համեմատել տարբեր ստեղծագործություններ:

Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ:

Քննարկել տարբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձությունների խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։

Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։

Ուսումնասիրել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում իրենց ժամանակների մասին:

Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները:

Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում:

Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:

Համաշխարհայնացում

Տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց,

մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Առաջարկվող թեմատիկա

Արվեստի մասին պատմող էլեկտրոնային կայքեր, թվայնացված հավաքածուներ, թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ, արվեստանոցներ, արհեստանոցներ:

Կենցաղային առարկաները տարբեր ժամանակաշրջանների արվեստում՝ Հին Հռոմ, Վերածնունդ, բարոկկո, մեր ժամանակներ՝ ոսկերչական, արծաթագործական իրեր, սպասք, վարագույր, կահույք:

Միջառարկայական կապ

Բնագիտական առարկաներ- Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար առարկաներ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ16, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ34, Մ40, Մ41


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Վերջնարդյունքներ

Նկարը՝ իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում:

Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ կառուցելու կարողությունների զարգացում:

10.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

10.Կ.Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ

10.Կ.Ա.ՔԱ.2. Կատարել համեմատություններ և դասակարգել ստեղծագործությունները:

10.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

10.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։

10.Կ.Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։

10.Կ.Ա.ԱՊ.1. Ցուցադրել ստեղծագործությունը ներկայացնելու կարողություններ արվեստագետի, նկարիչի, արվեստի քննադատի, պատկերասրահի տնօրենի, պատմաբանի, հոգեբանի տեսանկյունից։

10.Կ.Ա.ԱՊ.2. Հետազոտել և ներկայացնել ժամանակակից հայ արվեստի առանձնահատկությունները։

10.Կ.Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում ապրած մարդկանց կյանքը:

Ինչպե՞ս են վերաբերվել արվեստին տարբեր ժամանակաշրջաններում։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

311. կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

312. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

313. դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

314. աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

315. քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

316. բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը հաղորդելու գեղարվեստական հնարները,

317. վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ,

318. մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները,

319. բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն),

320. ընտրել շրջապատող իրականությունն արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ,

321. կատարել վերլուծություններ և հետազոտություններ մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ,

322. հավաքել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները,

323. քննել ստեղծագործությունները՝ հաշվի առնելով թեմաները, ժամանակաշրջանը, նկարչի անհատականությունը, ավանդույթները, մշակութային խնդիրները և այլն,

324. ներկայացնել որոշակի ժամանակաշրջանում ստեղծագործած հայազգի արվեստագետների աշխատանքները,

325. բացատրել, թե ինչ միջոցներով և որքանով է արտացոլված տվյալ ժամանակաշրջանը,

326. ներկայացնել օրինակներ, երբ տարբեր մշակույթներ ներկայանում են իրենց արվեստով,

327. մեկնաբանել «արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է» արտահայտությունը,

328. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Հայտնի արվեստագետների կյանքը և ստեղծագործությունները:

Արվեստի գործերի մշակութային արժեքը:

Կերպարվեստի ոճերը:

Հայ և համաշխարհային կերպարվեստի հիմնական ուղղությունները:

Հայ արվեստագետները հայրենիքում և հայրենիքից դուրս:

Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները:

Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչում ունեցած արվեստագետներին:

Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն)։

Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում:

Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները:

Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների:

Ուսումնասիրել ստեղծագործությունների ստեղծման հանգամանքները։

Ուսումնասիրել արվեստագիտական հետազոտությունների ամենաճանաչված հիշարժան աղբյուրները։

Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարները:

Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Ներկայացնել հայկական արվեստի պատմական ակունքները։

Ներկայացնել հայկական մանրանկարչության առանձնահատկությունները:

Հայկական խաչքարագործությունը՝ որպես արվեստի ինքնուրույն տեսակ։

Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։

Ձևակերպել իր պատկերացումները մարդկության պատմության ընթացքում գեղագիտական իդեալի փոխակերպումների վերաբերյալ և հիմնավորել սեփական տեսակետն արվեստի տարբեր ուղղություններից բերված օրինակներով։

Մեկնաբանել գեղագիտական իդեալ հասկացությունը, դրա հարաբերական բնույթը, համաշխարհային պատմության տարբեր շրջաններում գեղագիտական իդեալների առանձնահատկությունները, ճաշակի դերը իրականության գեղագիտական ընկալման մեջ։ Ուսումնասիրել հասարակության զարգացման վրա արվեստի տարբեր ճյուղերի ազդեցությունը, հավաքել և հետազոտել մշակույթների հիմնական առանձնահատկությունները բացահայտող հիմնավոր տեղեկատվությունը։

Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը:

Կատարել արվեստի ստեղծագործության չորս փուլային հետազոտություն։

Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները:

Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումն արվեստում։

Ուսումնասիրել և ներկայացնել ստեղծագործության պատկանելությունը՝ ըստ գեղարվեստական դպրոցի և շրջանի, ժամանակաշրջանին բնորոշ տեխնիկայի, ժամանակի հայտնի վարպետների ստեղծագործական ձեռագրերի և նրանց նախընտրած թեմաների։

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում

միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Առաջարկվող թեմատիկա

Միջնադարյան Հայաստանի արվեստը, Ժամանակակից արվեստի թանգարան, Ազգային պատկերասրահ:

Աշխարհահռչակ կին արվեստագետներ՝ Արտեմիզիա Ջենտիլեսկի, Կետե Կորվից, Ֆրիդա Կալո, Ավգուստինա Սավաժ, Այծեմնիկ Ուրարտու, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Արփենիկ Նալբանդյան, Թերեզա Միրզոյան, Հռիփսիմե Սիմոնյան, Արմինե Կալենց:

Միջառարկայական կապ

Բնագիտական առարկաներ - Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար առարկաներ - Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ24, Մ28, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42


ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ

ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը

Վերջնարդյունքներ

«Արվեստն արտահայտում է իրականությունը» արտահայտության նկատմամբ վերաբերմունքի ձևավորում:

Արվեստի միջոցով պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն ուսումնասիրելու հմտությունների ձևավորում

«Արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա» գաղափարի գիտակցության և դիրքորոշման ձևավորում։

10.Կ.Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։

10.Կ.Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։

10.Կ.Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։

10.Կ.Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։

10.Կ.Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը։

10.Կ.Կ.ԱԴ.2. Լուսաբանել միևնույն մշակութային իրադարձությունը տարբեր մեդիաների համար (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։

10.Կ.Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։

Ուղղորդող հարցադրում

Ինչպե՞ս է արվեստն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։

Արվեստն ունի՞ տարիք։

Կարո՞ղ է արդյոք արվեստը փոխել մեզ։

Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝

329. կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

330. կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ,

331. դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները,

332. աշխատանքներում կիրառել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները,

333. քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ,

334. կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների,

335. ներկայացնել, թե ինչով է արվեստի ստեղծագործությունը նման կամ տարբեր իրականությունից և որքանով է ազդում մարդկանց վրա,

336. բերել արվեստի բնագավառը ներկայացնող մասնագիտությունների օրինակներ,

337. ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում,

338. քննարկել և ներկայացնել արվեստի դերն իր համայնքում,

339. քննարկել արվեստագետ դառնալու հնարավորությունները,

340. ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա:

Բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Արվեստի ստեղծագործությունների նշանակությունը պատմության տեսանկյունից:

Հայ և համաշխարհային կերպարվեստի ազդեցությունը:

Արվեստ և իրականություն:

Մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում:

Արվեստագիտական մասնագիտություններ:

Արվեստի ազդեցությունը մեր օրերում:

Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը:

Արվեստի ստեղծագործությունները` որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց:

Հայ և համաշխարհային արվեստների փոխազդեցությունները. ընդհանրություններ, տարբերություններ:

Քննարկել արվեստի դերը:

Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ կարճ ակնարկների պատրաստում։

Տարբեր մեդիաների լուսաբանումների ձևաչափերի, խոսքի կառուցվածքի, արդիականության, կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություններ։

Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն):

Ուսումնասիրել և ներկայացնել կարճ ակնարկներ հայ մշակույթի վրա օտար ազդեցության հիմնական միտումների, ազգային մշակույթի ձևավորման վրա խորհրդանիշի դերի վերաբերյալ։

Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։

Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։

Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և դրանց կարևորությունը:

Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը:

Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։

Մուլտֆիլմերը, անիմացիաները, կոմիքսները, գովազդը՝ որպես ժամանակակից արվեստի տիրույթ։

Պատճառ և հետևանք

Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:

Կայունություն և փոփոխություն

Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։

Համաշխարհայնացում

տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց,

մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Առաջարկվող թեմատիկա

Հայտնի ստեղծագործությունների ժամանակակից ընկալումներ՝

Ռաֆայել Սանտի. «Սիքստինյան Տիրամայր»,

Լեոնարդո դա Վինչի. «Վիրտուվիանոսի մարդը»,

Միքելանջելո Բուոնարոտի. «Սիքստինյան մատուռ»:

Միջառարկայական կապ

Բնագիտական առարկաներ- Վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։

Հանրահաշիվ, երկրաչափություն - Համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։

Հումանիտար առարկաներ- Վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ:

Առողջ ապրելակերպ - Բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։

ԹԳՀԳ - Կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։

 Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ

Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ18,Մ24, Մ28, Մ30, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: